Հանուն Գազայի ազատագրության – Իրանի դեսպանություն

Հանուն Գազայի ազատագրման
«Լուսանցք» շաբաթաթերթի հարգարժան խմբագրություն

Հարգանքներով Ձեզ ենք ուղարկում ԻԻՀ իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպության՝ պաշտոնական հայտարարությունը մարդասիրական օգնությամբ բեռնված նավերի շարասյան վրա կատարած սիոնիստական դաժան եւ աննախադեպ հարձակման առիթով՝ Ձեր շաբաթաթերթում հրատարակման նպատակով£

Հարգանքներով՝

Մոհամմադ Ռեզա Շաքիբա
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական

Սիոնիստական վարչակարգի աննախադեպ դաժան ոճրագործությունը ցնցեց աշխարհը

Այն, ինչ պատահեց «Ազատություն» շարասյան հետ, զարմացրեց աշխարհը, թե ո՞ր լեզվով պետք է խոսել Պաղեստին երկրամասի դահիճների հետ:

 

Տարիներ շարունակ բռնության դեմ զգոնության եւ տոկունության զավակների մղած պայքարը համարվում է ահաբեկչություն: Երբ բարձրաձայնում են՝ ի պատասխան փամփուշտ են ստանում: Միջազգային կազմակերպություններին բողոքելիս մոլորության մեջ են հայտնվում: Նրանք զարմացած են, թե արդյոք ի՞նչ լեզվով պետք է խոսեն իրենց երկրի դահճի հետ:
Այժմ, երբ ազատարար մարդիկ, մարդասիրական նկրտումներից դրդված, կարծում էին, որ կարող են շրջանցել քաղաքական հակամարտություններն ու բախումները, տարբեր երկրներից եւ մայրցամաքներից հավաքվելով օգնության եւ բարեկամության ճրագները վառած նավերով դեպի ծով դուրս եկան: Այն հույսով, որ այս ալեկոծ ծովում կարող են ըմբռնման մարգարիտեր որսալ: Սակայն, նրանց ուռկանում միայն ութոտնուկներ եւ ջրիմուռներ հայտնվեցին:
Եվ կրկին ամբողջ աշխարհը լսեց նույն խոսքը. «Ի՞նչ լեզվով խոսել Պաղեստինի դահիճների հետ»:
Դեպի Գազա մարդասիրական օգնություն տանող նավերի շարասյան վրա աննախադեպ դաժան հարձակումը զարմացրեց եւ ցնցեց աշխարհը:
ԻԻՀ իսլամական կապերի եւ մշակույթի կազմակերպությունը Իսլամական հեղափոխության առաջնորդ, ԻԻՀ հիմնադիր, սիոնիստական վարչակարգի դեմ պայքարի դրոշակակիր Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի նախօրյակին դատապարտում է այս ցավալի պատահարը եւ իսլամական իշխանություններից, միջազգային կազմակերպություններից եւ մշակույթի գործիչներից պահանջում անմիջապես հայտնել իրենց պարզորոշ դիրքորոշումը:
Եվ թող արթուն հոգիների որոնումները պսակվեն շրջափակումից Գազայի ազատագրմամբ եւ զավթիչների դեմ ճշմարիտ պայքարի հաղթանակով, քանզի Աստված ասել է հետեւյալը. «Եվ ճշմարտությամբ հարվածեցինք կեղծիքի գլխին, որպեսզի այն ոչնչացնի եւ այսպիսով կեղծիքը ոչնչանում եւ վերանում է»:

08. 06. 2010թ.-ք. Երեւան

Հ. Գ. – Նամակը «Լուսանցք»-ը ստացել է 10.06.2010թ.: Տպագրում ենք առանց խմբագրումների:

«Լուսանցք» թիվ 22 (153), 2010թ.
 

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.