Թիվ 40 – հ.13 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 40 – հ.13 – 2004

    Հայտարարություն                                            
14.07.2004թ.
Ժամն է շրջվելու դեպի Հայ Աստվածները

     Քրիստոնեական 1700-ամյա ժամանակաշրջանն այդպես էլ չկարողացավ իսպառ ջնջել հայի գենետիկ հիշողությունը, հայոց փառահեղ անցյալը…
        Պարթև Գրիգորի (լուսավորիչ հորջորջվող) գլխավորությամբ ավերվեցին Հայոց տաճարներն ու մատյանները, եղծվեցին ու կեղծվեցին Հայոց պատմությունն ու առաքելությունը: Թուլացավ ազգի ցեղակրոն արիական ոգին և կործանվեց Հայոց հզոր պետականությունը…
        Քրիստոնեությունը հրով ու սրով մտավ Հայաստան և դարձավ հետագա խաչակրաց արշավանքների նախերգանքը: Հայ Արիական հզոր ազգը դարձավ ջհուդական աստված Եհովայի հլու կամակատարը: Քրիստոնեական գլոբալացումը աստիճանաբար տիրեց աշխարհի մեծ մասին, իսկ այսօր արդեն էկումենիստական շարժմամբ վերջնական ձուլման է տանում ազգերն ու հավատքները:
       Հայ Առաքելական եկեղեցու և Կիլիկիո թեմի ներկայիս՝ Գարեգին և Արամ կաթողիկոսներն այդ շարժման ջատագովներն են, և ծառայում են համաշխարհային գաղտնի ուժերին: Սա է ապացուցում նաև նրանց մեղմ ասած կրավորական կեցվածքը՝ սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման՝ մարդկանց համարակալման գործընթացի նկատմամբ: Նման անտարբերության են արժանանում նաև աղանդների, համասեռական ու այլ ապազգային, անբարո մոլագարական կառույցների տարածման ակնհայտ փաստերը:
       Քրիստոնեությունը և մյուս համաշխարհային կրոնները դաժան գործիքներ են դարձել բնական ազգերին ձուլելու-ոչնչացնելու գործում, սրանք խաղաթղթեր են ջհուդա-մասոնական համաշխարհային կառավարիչների ձեռքին, որոնց հետևորդները կուրորեն գնում են ինքնակործանման՝ ինքնաբերաբար վտանգելով ազգի ու պետության ապագան…
      Ժամն է շրջվելու դեպի Հայ Աստվածները:
      …Արարիչը Արարեց Արարածին Արարատում և այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)՝ Արմանը կամ Արմենը: Մենք Աստծո կամոք Արարվել ենք Արարատյան Լեռնաշխարհում և միայն Արարչին, Հայ Աստծուն ապավինելով կվերականգնենք մեր հոգևոր զորությունը, որն էլ կնպաստի ազգի և հայրենիքի բարգավաճմանն ու վերամիավորմանը:
       Ժամն է առաքինանալու և մեր առաքելությամբ առաջնորդվելու: Փոքր Մհերի ժայռակերտ դուռը մեր արարչական-աստվածային հավատքի դարձին է սպասում, որպեսզի բացվի և բացի Հայոց Նոր Վերածնունդը:

Հայ Արիական Միաբանության Գերագույն  Խորհուրդ                        
Հայկ Ասատրյան

«Ց  Ե  Ղ  Ի     Ո  Գ  ՈՒ     Շ  Ա  Ր  Ժ  Ը»
(մ ի  փ ո ք ր ի կ  մ ե կ ն ա բ ա ն ու թ ի ւ ն)
  

Քչեր, շա՜տ քչեր մեր կեանքում խօսում, գրում կամ գործում են «արիւնով ու ջղերով»: Բարձր տեմպերամենտի եւ հզօր անհատականութեան հոգեբանական տիպարներ են դրանք, որոնք աչքի են ընկնում իրենց հարազատած գաղափարներն ու ճշմարտութիւնները կրօնական էնտուզեազմով ապրելու յատկութեամբ եւ իրենց ինքնատիպ ոճով – ընդհանրապէս ֆրագմենտար բնոյթի:
      Անկասկածօրէն դրանցից մէկն այս գրքոյկի հեղինակն է – մի մարդ, որ իր խառնւածքը խորհրդանշող ֆրագմենտար մտածումով ու ոճով, յաճախ երեւում է հայ խօսքի ամբիոնի կամ հայ մամուլի եւ գրքի էջերում:
      Սոյն հրատարակութեան առումով – որ ի դէպ միայն բեկորներ է բովանդակում Նժդեհի հռետորական ստեղծագործութիւնից – չենք ուզում լայնօրէն զբաղւել հեղինակի անձնաւորութիւնը կերպաւորող հոգեւոր տարրերով, չենք ուզում անգամ նրա աշխարհայեցողութեան ամբողջական պատկերը տալու փորձն անել: Դրա հանդէպ տուրք տալով ա’յն վարկածին, թէ երկը հասկանալու համար անհրաժեշտ է երկասիրողը ճանաչել, մի քանի ընդհանուր գծերով պիտի դիմորոշենք հեղինակը, այսինքն պարզենք հոգեւոր կարգի ա’յն տւեալները, որոնք պայմանաւորում են նրա ցեղաշունչ գործը եւ գրւածքը:
      Որո՞նք են դրանք:
Ա) Բարձր տեմպերամենտ. – Ո’չ միայն Նժդեհի խօսքը, այլեւ նրա գրական ոճը թողնում են ա’յն անայլայլ տպաւորութիւնը, որ նա բարձր տեմպերամենտի մի ստեղծագործ է: Հոգեբանական այս տիպարի առանձնահատկութիւններից մէկն ա’յն է, որ նա հազիւ թե զբաղւում է արտա-«ես»-եան իրականութեանց վերլուծմամբ, եւ, ընդհակառակն, անդադար դեգերում է սեփական «Ես»ի անդունդներում: Ինքնապրպտումով է կառուցում նա իր ճշմարտութիւնները: Նշանակապաշտ է նա եւ խորհրդապաշտ. մտածելիս՝ ընդվզում է բանապաշտական դատելակերպի դէմ, ճգնում է խուսափել հոգեւոր մեքենականութիւնից եւ յաճախ կառչում է տարերայինին եւ էմոցիոնալին: Նա ապաւինում է ներգերբնականին, սակայն սեփական «ես»ի փլուզման վտանգից սարսափած՝ ներսում է մի բնական պատւանդան, աստւածացնում է մի համա-«ես», եւ, համակւելով կրօնական վերացման զգացումով, թափանցում է ենթագիտակցականի մարզում: Համա-«ես»-ը, որ դարձած է Նժդեհի հոգեւոր պատւանդանը՝ ցեղն է: Սա է շեշտում եւ երանգաւորում նրա տեմպերամենտը: Ցեղակրօնութիւնն է լեցնում նրա անձնաւորութիւնը: Ենթագիտակցականը, որում անհատական «ես»ը հանդիպում է ցեղային համա-«ես»-ի տարերքին, ամեն դէպքում չի’ հանդիսանում հոգեւոր ներշնչարան: Այդ կախւած է նրանից, թե տւեալ տեմպերամենտն ո՞րպիսի դիրքորոշման է մղում իր անօթին-անհատին, բախողակա՞ն, թէ՞ ներդաշնակելի: Առաջին դէպքում՝ ցեղային եւ անձնական «Ես»երի միջեւ ստեղծւում է անկամրջելի մի վիհ, որի հետեւանքով անհատը մատնւում է ներքին ողբերգութեան. նրա տեմպերամենտն սկսում է աղօտանալ եւ ի վերջոյ նա դառնում է սովորական եսապաշտ, անձնական փառասիրութեան մի գերի: Երկրորդ դէպքում՝ երկու «Ես»-երի ներդաշնակ ձուլումով կաղապարւում է ցեղատիպ մարդու հուժկու անձնաւորութիւնը: Ներհոգեւորի այս բարեբախտ ձուլումով, ահա’, կերպաւորւած է Նժդեհի էութեան երկրորդ գիծը – նրա անհատականութիւնը:
Բ) Հզոր անհատականութիւն. – Մէկի հոգեւոր ֆինիոնոմին բնութագրելիս՝ մարդս միշտ էլ որոշ երկմտութիւն է ապրում: Մենք գործ ունենք փոթորկալից անցեալի տէր մի անհատի, հայկական չափանիշով վերցրած պատմական մի անձնաւորութեան հետ:
    Նժդեհի անձնաւորութեան մասին խորհրդածելիս՝ մեր     դէմ ծառանում են մեկնաբանութեան կարօտ մի քանի բարդ կնճիռներ: Որո՞նք են այս մարդու անհատականութիւնը ձեւակերպող գործօնները. ո՞րն է նրա հոգեւոր գանձերի շտեմարանը. ի՞նչն է նրա կորովն անսպառ դարձնում եւ նրա խօսքի թափը՝ ահռելի: Կարիք չկայ հոգեբանական նոր պրպտումների դիմել: Անհատը միշտ էլ մնում է հոգեւոր թզուկ, եթէ նա չի ներձուլւում մի հաւաքական «Ես»ի, եթէ ընդունակ չէ դառնալ նրա մոլութիւնների եւ առաքինութիւնների կրողը, նրա ներկայացուցիչը, միկրոկոսմոսը բոլոր դէպքերում, իսկ վտանգի պատմական վայրկեաններին՝ նաեւ նրա մարգարէն, գուշակը եւ առաջնորդը:
       Մեր եղերաբախտ ընկեր Յ. Զարիֆեանը յաճախ էր պատմում Դիլիջանի եկեղեցու բակում Նժդեհի խօսած ճառի – Ղարաքիլիսէի պատմական ճակատամարտը հոգեբանօրէն կարելի դարձնող խօսքի – մասին: Նա պատմում էր եւ զարմանում մարդկային խօսքի հոգիները յեղաշրջող եւ ցնցող ոյժի վրայ: Իսկ հիմա՞. 14 տարի յետոյ հա’րկ է ճշմարտագրել, թէ առանց ցեղի հոգեւոր շտեմարանից օգտուելու բարոյական համարձակութեան, առա’նց սեփական «Ես»-ի մակոյկը ցեղի ոգու խռոված ովկիանին յանձնելու բնազդական սիրոյ՝ անկարելի կը լինէր ներքին քաոսի մատնւած, խուճապահար բազմութիւններին նման խօսք ասել եւ պարտւողական ոգիներում ցեղի հզօրանքի յոյսն ու կրակը բորբոքել: Ցեղի ոգու տարերքն էր Նժդեհին Զանգեզուրում դարձրեց հզօր անհատականութիւն, նրա’ ձայնով է, որ նա ցայսօր էլ մնում է պերճա’խոս:
   Նժդեհի անհատականութիւնը, համոզումները, կրօնը պայմանաւորւած են ցեղով:
      Նա պաշտամունք ունի Ահարոնեանի հանդէպ, որովհետեւ սա «անցաւորից յաւիտենականը տանող ճամբի վրայ հանդիպել է իր ցեղի ոգուն» եւ առաջնորդւում է նրա շնչով:
Նա մոլեկրօն դաշնակցական է, որովհետեւ այս կուսակցութիւնը ծնած է մեր «ցեղի ոգու շարժից», որովհետեւ նրա մէջ «ցեղի ձայնը կայ», որովհետեւ նրա խոստացած բարոյական երջանկութիւնը հայ անհատ մարդու հոգեխառնումն է «ցեղի ոգու հետ»:
    Նա փառաբանում է Հայրենիքը, որովհետեւ հայ ցեղի հոգեւոր բոյնն է: Օտար երկիրը հայրենիքի «ստուերն է», – ասում է նա: Նրա համար բոլոր առաքինութիւնների չափանիշը հայրենապաշտութիւնն է: «Անհայրենասէրը անառաքինի է»: «Մշակոյթը հոգեւոր դէմքն է, որով հայրենապաշտումից զուրկ մշակոյթը մշակոյթ չէ»:
    Նա երկիւղածութեամբ սպասում է «Հայ Գերմարդ»-ի, «նոր-հայ» մարդու յայտնւելուն, որովհետեւ նրանից է ակնկալում ցեղի վրէժը լուծելու, ցեղի տունը վերակառուցելու նւիրական գործը:
     Նա երկրպագում է հայութեան տիտանական ցաւին, որովհետեւ նա ցեղի ցաւն է – ցաւը, որ նրան տալիս է ա’յն յոյսը, թէ «տառապանքից ու ամօթանքից» ծնունդ պիտի առնի մեր «նոր կրօնը – հպարտանքի կրօնը»:
     Մենք կասենք՝ նաեւ փրկութեան եւ հզօրանքի կրօնը – «Մա’հ ներքին տկարութեան»:
      «Արիւնով ու ջղերով» ասւած եւ ապա գրի առնւած այս խօսքերը լուծում են Նժդեհի հզօր անհատականութեան գաղտնիքը: Նա պայմանաւորւած է ցեղային մեծ «Ես»-ին ներդաշնակօրէն հոգեխառնւելու, համաձուլւելու կարողութեամբ, ասել է ա’յն ոյժով, որ Նժդեհին մղում է դառնալ հայրնապրումի եւ ցեղապաշտումի մոլեռանդ քարոզիչը:
Գ) Ֆրագմենտարիզմ. – Արդէն նկատւեց, որ բարձր տեմպերամենտի ու հզօր անհատականութեան հոգեբանական տիպարին իւրայատուկ է ֆրագմենտար մտածում, որով եւ ոճ: Մեր գրականութեան մէջ այսորակ ոճն իր կատարելութեան է հասնում Նարեկացու մօտ, իսկ համամարդկային հոգեւոր ստեղծագործութեան մարզում՝ նրա տիտանը Նիցշէն է:
        Նժդեհի ոճն ու մտածումն էլ կրում են ֆրագմենտարիզմի որոշ դրոշմ: Նրա մտածումն արդէն զուրկ է սիստեմների շրջանակում սեղմւելու ընդունակութիւնից: Բոլոր ֆրագմենտարիստների պէս նա էլ ստեղծագործում է ո’չ թէ թելերով, որոնք ի վերջոյ հիւսւածքի, այսինքն, սիստեմի պիտի վերածւեն, այլ՝ հանգոյցներով: Ո’չ թէ խաղաղ զարգացում, այլ՝ խոյանք, ո’չ թէ երկարապատում եւ զգուշաւոր շարայարումներ, այլ՝ կարճ խորհրդածութեանց յանկարծօրէն յաջորդող վճռաշունչ բանաձեւումներ – ահա’ Նժդեհի մտածման եղանակը: Ֆրագմենտար ոճն ըստինքեան ապացոյց է ենթակայի հոգեւոր աշխարհի հարստութեան եւ խորութեան:
     Ֆրագմենտարիստը խուսափում է ձեւերին եւ սովորութեանց կոմպրոմիսներ անել: Զօրեղ է նրա մտքի կաղապարիչ ֆունկցիոնը: Բնազանցումի արւեստագէտ է նա: Նրա արտայայտութիւնները պատկերաւոր ընդհանրացումներ են՝ սինթէզ եւ ալեգորի միասին: Նրա երեւակայութիւնն անիշխանական մի ոյժ ունի, մի ոյժ, սակայն, որ միշտ նոր կերպեր է ծնում. ֆրագմենտարիստը նորաստեղծ է: Նրա երջանկութիւնն է դառնալ իր ներկայացրած հաւաքական «ես»-ի պատգամախօսը: Այդ է պատճառը, որ մարդկային յարաբերութեանց աշխարհում, հոգեհաղորդ տարրերի համար նա դառնում է անգերազանցելի կազմակերպիչ եւ հրահրիչ, թշնամու հանդէպ, սակայն, մի’շտ մնում՝ ատելավառ բացասիչ: Սլաքներ ունի ֆրագմենտարիստի խօսքը. նրա մտքերը պայթուցիկներ են, որոնք ձգտում են սրտերը հրդեհել. երկարաշունչ չեն նրանք, որովհետեւ շրթունքի խօսք լինելուց առաջ, սրտի պոռթկումներ են:
   Ֆրագմենտար ոճաբանի հոգեբանութեան այս գծերը ընդնշմարում ենք արդէն «Էջեր իմ օրագրէն» ու «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» գրքոյկներէն, «Որդիների պայքարը հայրերի դէմ» գրքի, եւ «Յիշի’ր պատերազմը» յօդուածաշարքի մէջ: Մենք հանդիպում ենք նրանց նաեւ այս գրքոյկում, ինչպէս նաեւ բոլոր դէպքերում, երբ կարդում եւ մանաւանդ երբ լսում ենք Նժդեհին:

* * *
        Հապճէպով եւ հարեւանցիօրէն վերլուծելով երկասիրողի մի քանի գծերը, մենք գրեթէ սպառեցինք մեր խօսքը նաեւ երկի մասին: Նժդեհը նրանցից է արդէն, որոնք նոյնանում են իրենց երկին:
       Ի’նչ յատկապէս սոյն գրքոյկի հրատարակութեան առիթով ընթերցողների ուշադրութեան պիտի յանձնուէր՝ արդէն ուրւագծւեց այս խորհրդածութեանց ա’յն մասում, ուր խօսք եղաւ հեղինակի անհատականութեան շուրջ: Կրօնականութեան հասնող ցեղապրումի քարոզն է այդ – մի քարոզ, որ իր էութեամբ նոր չէ, սակայն իր թափով՝ նորատիպ: Ժողովուրդների ինքնափրկութիւնն ու յաղթական վերելքը պայմանաւորւում են նրանով, թէ նրանց պատկանող անհատները որպեսզի ընդունակութիւն ունեն իրենց անձնական կորովը նւիրաբերել ցեղադրօշ մի գաղափարի իրականացման գործին: Այս նւիրաբերումը, սակայն, ո’չ այլ ինչ է, քան գործնական իմաստութիւն անհատական անցաւորը ցեղի մէջ յաւիտենական արժէքի, ասել է՝ մշակութագործ ոյժի վերածել: Բայց առանց գիտակցական եւ բնազդական խոր ցեղապրումի՝ անհատը միշտ էլ իր փոքրիկ ոյժով մնում է՝ կենտրոնախոյս:
        Իսկ այդ դէպքում ո՞ւր կմնայ մեր վրէժի գործը, ո՞ւր՝ Հայրենիքը վերաշինելու մեր երազը:
       Բայց ահա’ Նժդեհը մատնանշում է ձգողական մի կենտրոն – ցեղի տառապանքը: Սա է աշխարհից մեզ ընծայւած ընդհանրական պարգեւը. ծանր յիշատակի պէս նա չոքել է բոլորիս սրտին: Նա է մեր ցեղի հոգեւոր պիտակը. նրանով է ճանաչում մեզ աշխարհը եւ նրա անունով է, որ պիտի գործենք բոլորս: Տառապա’նքը, որ իր լծակից սպանիչ ամօթանքով պիտի խեղդէ բոլորիս, քանի դեռ թուրքը մնում է անպատիժ: Եւ տառապա’նքը, սակայն, որով կենսագործ ազգերն իրենց ցեղի նժոյգն են մտրակում դէպի Յաղթանակ:
    Պիտի կարողանա՞նք այս տառապանքը ստեղծագործ ոյժի վերածել – սա է մեր կեանքի մեծագոյն խնդիրը, մեր գալոց պատմութեան միակ խորհուրդը:
       Այս գրքոյկն ասում է՝ այո’: Նա աւետում է մեզ Հայ Գերմարդու երկունքը:
     Մեր օրերում, երբ վերջապէս որոշ յուսատու խռովք է նկատւում ոգիներում, երբ անակնկալներով հարուստ մի յղութեան նախանշաններն են ընդնշմարւում հայ կեանքում՝ պէ’տք է այս ցեղաշունչ գրքոյկը կրկին եւ կրկին կարդալ: Բայց եւ խորհրդածել նաեւ միջոցների, մեր ինքնափրկութեան տեխնիկի մասին: Նրա քարոզած խօսքերը հաճելի են, բայց եւ ծանր պարտականութիւն են դնում մեր ուսերին: Որովհետեւ «մա’հ ներքին տկարութեան» պատգամը հոգեբանական մեծ նախապատրաստութիւնն է պատմական ա’յն գործնական եզրակացութեան, որ վաղը չի’ կարող այլ խօսքով բանաձեւուել, քան «մա’հ արտաքին թշնամուն»: Իսկ այդ հնարաւոր կը դառնայ ցեղի հոգեւոր տիտանականութեան համապատասխանող մի տեխնիկով:

«Ցեղի Ոգու Շարժը», Սոֆիա, 1932թ.

ՀԱՅ – ԱՐԻԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ

     Հայերի բնօրրանն ի վերուստ կանխորոշված է որպես ազատ համամիասնություն, որի նպատակը Աստվածամարդկային կյանքի իրականացումն է:
       Բարձրագույն իրականությունը վեր է մարդկային երևակայությունից:
    Արիական պետության անսասան հիմքը արդարադա-   տությունն է:
Օրենքները պետության բանականությունն են:
Եթե բնությունն ունենար այնքան օրենքներ,
ինչքան պետությունը,
ինքը Աստվածն ի վիճակի չէր լինի այն կառավարել:
Սրտի և ուղեղի միջև մրցակցությունն
ամենացնցող տեսարանն է:
     Ասում են. «Տիեզերական առեղծվածը՝ Մարդը զարդն է Աշխարհի»: Կյանքի ապացուցմամբ. «Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու»:
Ի˜նչ իմանաս ըստեղծողի գաղտնիքները անմեկին. -
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:
                              (Հովհաննես Թումանյան)
      Արիստոտելի պնդմամբ. «Մարդն իր բնույթով հասարակական էակ է», ընդ որում ընտանիքը հասարակության (պետության) հիմքն է:
        Գիտության ձևակերպմամբ. «Մարդը կենդանի էակ է, որն օժտված է խոսելու, մտածելու, գործիքներ արտադրելու և դրանք հասարակական աշխատանքի պրոցեսում օգտագործելու ընդունակությամբ»:
   Ոմանց համոզմամբ. «Մարդը անընդհատ զարգացող   բարդ էակ է, որի բնության մի մասը դրսևորված է (ի հայտ է եկել), իսկ մյուս մասը, առայժմ, մնում է թաքնված»:
        Մարդը ոչ անցողիկ անհատականություն է, որն անցնում է կյանքից կյանք, ձեռք բերելով և թողնելով տարբեր մարմիններ: Այն զարգանում է դանդաղ (հարյուրավոր տարիների ընթացքում, աճում փորձի գիտակցման և ձեռք բերման շնորհիվ, – պնդում են ուրիշները:
«Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՞նչ կա որ.
Ես եղել եմ, կա˜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՞նչ կա որ,
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ»:
                                                    (Հովհաննես Թումանյան)
      Ասում են նաև. «Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»: Եվ աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց, «Աճեցե’ք, բազմացե’ք, լցրե’ք երկիրը, տիրեցե’ք դրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վըրա»: Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր բույսերի սերմերը և իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դըրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»:
       Եվ եղավ այդպես:
    Աստված դրախտ տնկեց Եդեմում՝ արևելյան կողմը և այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն:
 Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու,
Արևմուտքի բստրուկները մեքենայի և ոսկու՝
Իրենց հոգու անապատից խուսափում են խուռներամ
Դեպ Արևելքն աստվածային-հայրենիքը իմ հոգու…                                                     (Հովհաննես Թումանյան)
       Եվ այլն… և այլն…      
       Բոլոր դեպքերում. «Մարդիկ գոյություն ունեն մեկ մեկու համար, քանզի կենսապահանջները բավարարվում են միմյանց հետ շփմամբ (մարդկային հարաբերությամբ):
     Այլ կերպ շատ մարդիկ հավաքվում են համատեղ ապ-   րելու կենսապահանջները բավարարելու համար: Այսինքն պետությունը ստեղծվում է, երբ յուրաքանչյուր մարդ չի կարողանում բավարարել իր իսկ կենսապահանջները:
   Ահա այսպիսի շփումը (հաղորդակցումը) կոչվում է քաղաքական, շփման կազմակերպումը քաղաքականություն, իսկ մարդիկ՝ քաղաքացիներ: Այլ բառերով. «Քաղաքային տվյալ պետության մշտական բնակչության պատկանող անձն է, որը օգտվում է այդ պետության կողմից ապահովված բոլոր իրավունքներով և կատարում օրենքով սահմանված բոլոր պարտականությունները»:
    Իմաստության պնդմամբ պետությունը համապատաս-   խանում է ժողովրդի արժանիքներին («Ժողովրդի կյանքը պետության կյանքն է» Վուդրերի), որովհետև եթե ժողովուրդը մի քանի սերունդների ընթացքում ձգտում է կործանել գոյություն ունեցող կարգերը ձեռք բերելու համար ավելի լավը (ըստ իր գիտակցության), ապա անպայման այդ լավը ձեռք կբերի, որովհետև ստեղծվում են պայմաններ (դրան նպաստող) և ի հայտ են գալիս անհատականություններ, որոնք իրականացնում են ժողովրդի ձգտումները: Հատկապես երջանիկ ապագա սրտանց ցանկացող ժողովրդի ձգտումները անպատասխան չեն մնում: Շատերի պնդմամբ երջանիկ ապագայի կերտումը հնարավոր, միմիայն ուժեղ բարեկիրթ (իմաստուն) Առաջնորդի առկայության դեպքում: Մյուս կողմից պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր Առաջնորդի կերպարը համապատասխանում է իր ժողովրդի գիտակցության մակարդակին: Այլ կերպ. «Ժողովրդի Առաջնորդը հետևանք է, որի պատճառը ժողովրդի մտածողությունն է»: Նրանք ժողովրդին առաջնորդում են ժողովրդի ցանկություններով և ձգտումներով որոշված ուղղությամբ: Հետևաբար զարմանալի և անարդարացի չէ, որ Առաջնորդի սխալների պատճառով պիտի տառապի ժողովուրդը: Այսինքն Առաջնորդի սխալները ժողովրդի մտածողության սխալներն են: Իհարկե ասվածից չի հետևում, որ ղեկավարը միշտ արտահայտում է ժողովրդի կամքը, որովհետև ղեկավարը ընդունակ է դրան և շղթայված չէ գոյություն ունեցող պայմաններով և օրենքներով: Այսպիսով երջանիկ ապագա կերտելու համար անհրաժեշտ է էվոլյուցիայի (Տիեզերական անխախտ, անսանձ) օրենքների գիտակցող ղեկավարի գոյությունը: Այլ կերպ. «Արիացին՝ Առաջնորդը, ղեկավարը, առհասարակ անհատը, մարդկությանը ծառայելու ծանրությունը գիտակցված ստանձնած և որպես փոխհատուցում անձամբ իր համար ոչ մի բան չպահանջող, չցանկացող, չակնկալող անձն է»:
    Երջանիկ ապագայի կերտման համար անհրաժեշտ է փոխել ժողովրդի մտածողությունը, կատարելագործել ձգտումները: Պետք չէ տառապել ավելի, քան անհրաժեշտ է:
    Պարտադիր չէ անցնել տառապանքի ուղիներով կատարյալին ձգտելու ցանկություն ունենալու համար (թեև մարդկային տառապանքներից ծնվում են թանկարժեք քարերը): Մարդն ինքն է իրեն շղթայում ճորտի շղթաներով (տըգիտության պատճառով):
      Միմիայն մաքրակենցաղ կյանքը (Տիեզերական օրենքների գիտակցումը կարող է մարդուն ազատագրել այդպիսի կապանքներից:
      Բոլոր գաղտնիքների բանալին գտնվում է մարդու մոտ («Եթե Սիրում ես, բնությունը դադարում է առեղծված լինելուց» – Լատուր Շամբլի: «Սերը կյանքի բարձրագույն բարիքների արարիչն է» – Ֆրանսուա դը Լառոշֆուկո), պարզապես ոմանք են կարողանում օգտագործել:
        Քաղաքականությունը արվեստ է:
    «Քաղաքականություն» արվեստի անբաժան մասն են կազմում ռազմական, դատական և հռետորական արվեստները. ընդ որում հռետորական արվեստը օգնում է Առաջնորդին արդարությունը բարենպաստ լույսի ներքո մատուցելու համար:
        Առաջնորդվելու, կառավարելու, ղեկավարելու արվեստը իսկական Արքայի արվեստն է՝ հմտությունը, որովհետև հակառակ դեպքում «ուր ահեղ կռվով չի մտնիլ Արքան, ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ» և թագավորը ե՞րբ է բարի բան մտածել շինականի համար:
     Քաղաքականությունը հոգացողություն է, քաղաքագե-   տը հոգացող:
        Արիացի քաղաքագետի նվիրական գործն է իրավիճակի ռեալ գիտակցումը, վատթարագույն իրավիճակի վերածումը լավագույնի (քանի որ չկան անելանելի իրավիճակներ), քաղաքացիների (այսինքն մարդկանց) պաշտպանությունը, քաղաքացիների մեջ հոգու եռանդի, ազնիվ կրքերի ավյունի առաջացնելը, պարտքի զգացման և մեծի ու վեհի նկատմամբ ձգտումի առաջացնելը ու պահպանելը: Այն իրականացվում է հրամանագրերով, որոնց անվանում են օրենքներ, ընդ որում վայ այն պետությանը, որտեղ քաղաքացիներին ու գործերը կառավարում են ոչ թե օրենքները, այլ ենթակաները, պետերը դատարանները:
       Օրենքը մարդկային իմաստության բարձրագույն դրսևորումն է, որն օգտագործվում է մարդկանց փորձը հասարակության բարօրության համար:
      Օրենքները պետք է արմատախիլ անեն արատները և ցանեն-արմատավորեն առաքինություն:
        Արիացու պետության օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը ճեղքում – դուրս են գալիս, իսկ մանրերը լռվում – մնում:
       Ոչ մի օրենքի չենթարկվելը նշանակում է զրկված լինել ամենափրկարար պաշտպանությունից, որովհետև օրենքները մեզ պետք է պաշտպանեն ոչ միայն ուրիշներից, այլև հենց մեզանից: Չկա ավելի վնասակար կենդանի, քան այն մարդը, որը չի պահպանում օրենքները:
      Պետության մեջ օրենքների բազմաթիվությունը նույնն    է, ինչ բժիշկների մեծ թիվը, որը հիվանդության և անզորության հատկանիշ է:
    Ժողովուրդը պետք է պաշտպանի օրենքը, որպես իր պատվարը, որպես իր պահպանիչ պարիսպը:
    Հայաստանը բարոյական, առաքինի մարդկանց ընդհանրություն է, մարդկանց օրինականացված ընկերակցություն, համագործակցություն: Այն օժտված է բավականաչափ պոտենցիալով ծաղկման, փթթելու համար:
      Ինչ վերաբերում է կառավարելուն, ապա կառավարելը նույնպես հոգացողություն է, հոգատարություն, իսկ իշխանությունը՝ խնամակալություն օրենքի:
    Արիացիների քաղաքականությունը մարդկանց երջա-    նիկ, բարեհամբույր դարձնելն է, այսինքն խելացի քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ է մարդկանց սիրել:
    Քաղաքագետը Արքան է: Արքան մարդն է՝ աշխարհի      զարդը: Չկա ավելի բարձր ու վեհ պաշտոն և կոչում, քան «մարդ» պաշտոնն ու կոչումը:
         Օրենքները Արքայի քաղաքական ստեղծագործություններն են:
     Օրենքը ճշմարտությունն է: Այսինքն Արիացու քաղաքականությունը ճշմարտությունը մատուցելն է բարենպաստ լույսի ներքո:
    Այլ ձևակերպմամբ. «Լավագույն քաղաքականությունը ազնվությունն է», իսկ ժողովրդի բարօրությունը բարձրագույն օրենքն է:
    Արիացիների քաղաքականությունը Տիեզերական անխախտ, անսանձ օրենքներից Պետության զարգացման օրինաչափությունները բխեցնելն է:
     Արիացիների քաղաքականությունը հրաշալիի գիտակ  ցելն ու կենսագործելն է:
   Արիացիների քաղաքականությունը իմաստասիրութ-    յունն է, քաղաքագետը՝ իմաստունը:
    Արիացիների քաղաքականությունը բարձրագույն քաղաքակրթություն ստեղծելն է, այլ ոչ թե պոռնկությունը:

Նիկոլայ Պողոսյան, ՀՀԿ անդամ

Ազգայնական մտքի գանձարանից

«Ժամանակն եկած է, որ հայն սկսի
վստահություն տածել յուր վրա»
(Հակոբ Պարոնյանը՝ հայոց վարքաբան)

     Համաշխարհային գրականությունը հարուստ է վճռակների (աֆորիզմ) ժանրով: Մարդկանց վարքուբարքը խորապես բնութագրող, սեղմ ու իմաստալից, տպավորիչ ու հիշվող ասույթներ են թողել Կոնֆուցիոսը, Սենեկան, Մոնտենը, Բեկոնը, Շեքսպիրը, Հելվեցիուսը, Բեյլը, Գյոթեն, Լառոշֆուկոն, Շոպենհաուերը, Նիցշեն…
       Հակոբ Պարոնյանը (19.11.1843թ.-27.5.1891թ.) եղավ մեզանում վճռակների ժանրի սկզբնավորողն ու անզուգական հեղինակը: Թեպետ, ստիպված ենք արձանագրել, որ նրա այս վաստակը զարմանալիորեն անտեսվում է հանրագիտարանային և դասագրքային մեկնաբանությունների մեջ: Մինչդեռ, մեծ երգիծաբանի հանրահայտ («Ատամնաբույժն արևելյան», «Պաղտասար աղբար», «Քաղաքավարության վնասները», «Մեծապատիվ մուրացկաններ», «Ազգային ջոջեր») և ոչ այնքան հայտնի մյուս երկերում շռայլորեն սփռված են նրբագեղ ու խորիմաստ ասույթներ, բարոյախոսական հզոր ներուժի դիտարկումներ, մարդկային փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված խորհուրդներ:
Ազգաշահ ծիծաղաբուժության հիմնադիրը
    Իհարկե, Պարոնյանը նախ և առաջ հանճարեղ երգիծաբան է. կենսական ամենատարբեր իրավիճակները նա տեսնում է երգիծաբանի աչքերով:
     Հայ մեծ գրողի ամեն մի էջը երգիծանքի շքահանդես է, անզուսպ քրքիջ է կորզում ընթերցողից:
    Ծիծաղը, սակայն, նրա համար երբեք ինքնանպատակ     չէ: Իր իսկ բնութագրմամբ, Պարոնյանը գրում է ոչ թե փափուկ ստամոքսի տեր ընթերցողների համար, ոչ էլ ախորժակ բացելու համար. «քանի մը ժպիտ քաղել յուր ընթերցողներեն»՝ սա է հեղինակի նվազագույն ակնկալիքը:
       Զավեշտի գործադրման պարոնյանական մեթոդաբանության սկզբունքներից մեկը շատ նման է «մի վնասիր» հինավուրց պահանջին: «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքի առաջաբանում Պարոնյանը բացատրում է, որ ձեռնարկել      է ազգի երևելիների կենսագրական նկարագրությունը (որքա˜ն ենք այսօր էլ զգում նման ձեռնարկի կարիքը)՝ ձգտելով «անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց սակայն դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն»:
      Իր ամենասիրած թեմայի՝ կանանց վարքուբարքին վերաբերող դիտարկումների կապակցությամբ՝ նրբին կնամեծարությամբ նկատում է. «Չպիտի ջանամ ձեզի հաճելի լինելու, ջանահնար պիտի լինիմ ձեզի օգտակար ըլլալու: Ուստի, մի բարկանաք, եթե դառն ճշմարտությանց բախիք ճառիս ընթացքին մեջ: Վստահ եղեք, որ կը սիրեմ զձեզ և ձեր բարվույն համար կ’աշխատիմ»:
     Կարելի է, անտարակույս, կյանքում ու գրականության  մեջ գերլավատեսություն քարոզել, փառաբանել սեփական ազգի ու առհասարակ մարդ արարածի եղած ու չեղած բարեմասնությունները, սակայն, հարց տանք մեզ՝ ո՞ր դիրքորոշումն է առավել ազգային ու նաև մարդասիրական՝ անհիմն գովաբանությո՞ւնը, թե՞ սթափ քննադատությունն ու ինքնաքննադատությունը: Պարոնյան-մարդասերը տեսնում ու արձանագրում է համամարդկային ու ազգային թերությունները որպես ճշմարիտ ազգասեր ու մարդասեր. «…Մարդերու թերությունները տեսնելուս համար է որ չեմ սիրեր զանոնք և ո՛չ թե զանոնք չսիրելու համա անոնց թերությունները միայն կը տեսնեմ»: Բացի դա՝ եթե մենք որևէ թերություն, մոլորություն, արատ ձաղկում ենք, ապա նպատակը դրա ոչ թե ամրագրումն է, առավել ևս՝ կրկնօրինակումն ու բազմապատկումը, այլ վերացումը. «Մոլություններու վրա ծիծաղիլն առաքինության ճամբուն մեջ գտնվիլ կ’ենթադրե»:
     Իսկ արտաքուստ անխնա, մանավանդ հասցեագրված վերաբերմունքը բացատրվում է միայն ու միայն ծիծաղաբուժության պարոնյանական մեթոդաբանությամբ: Հենց ինքն էլ մեզ դա բացատրում է. «Երգիծանքը նետ մ’ է, որքան ի հեռուստ արձակվի, այնքան ավելի կը կորուսնե յուր ուժն մինչև որ նպատակին հասնի, և, ինչ որ ցավալի է, շատ անգամ նպատակեն կը շեղի և կերթա ուրիշ մը վիրավորելու»:
     Վերջապես ամենաէականն այն է, որ պարոնյանական անգամ կծու ծաղրը հագեցված է հավատով հայ մարդու բարեփոխման հանդեպ: Ահավասիկ մարդկային փոխհարաբերությունների գիտակի հավատո հանգանակը՝ սեփական ընթերցողներին ուղղված խոստովանություն-խոստումի տեսքով. «…Այսօրվնե սկսյալ ամեն օր պիտի խնդաք. և ասոր պատճառն ուրիշ բան չէ՝ եթե ոչ իմ սա համոզումս, թե մարդիկ այս դժբախտությամբ լի աշխարհին մեջ ամեն օր խնդալու պետք ունին, իսկ մեր ազգին հիմիկվան վիճակին մեջ հայերն ամեն ժամ, ամեն վայրկյան խնդալու պետք ունին… Այս մեծ պաշտոնը՝ որուն փոքրիկ պաշտոնյան ըլլալու անարժանությունն ունիմ, ազգին շատ օգտակար պիտի ըլլա»:
        Ազգաշահ ծիծաղաբուժության հիմնադիրը կյանքով ու գործով է ապացուցել իր համոզումի ճշմարտացիությունը: Եվ մեզանից՝ մեծ զավեշտաբանի հետնորդներից է նաև կախված, թե որքանով իրոք ազգօգուտ կլինի Պարոնյանի ժառանգությունը, ինչկերպ առավելագույնս կօգտվենք նրա խրատներից ու դատողություններից: Դե, իսկ եթե Պարոնյանի ծաղրը ոմանց խիստ անձնավորված թվա, ապա դա էլ է նա գուշակել ու կանխել՝ պարզեիպարզ հայտարարելով. «Եթե կուզես որ դադրեմ զքեզ ծաղրելե, դադրե ծաղրելի ըլլալե»:
    Արդ՝ մեր խնդիրը պիտի լինի զավեշտի խորքը թափան-      ցել ու տեսնել Պարոնյան-խրատատուին, ըմբռնել նրա խրատներն ու հորդորները, դարձնել դրանք մեր վարքականոնի հիմքը, դրանցով հագեցնել հայազգիների դաստիարակությունը: Դա է իրական հարգանքը մեր մեծերի հանդեպ և ազգային ինքնության պահպանման ու զորացման երաշխիքը:
Վարքաբանի դիտարկումները
       Մարդկանց համակեցության զանազան կողմերին վերաբերող խորը դիտարկումներով մեր առջև հառնում է Պարոնյան-հոգեբանը, բարոյագետը, հանրաբանը, մանկավարժը: Մարդ արարածը նրա համար ուսումնասիրության անսպառ աղբյուր է. «Լավագույն է մարդ մ’ուսումնասիրել քան տասն գիրք»: Այդ դիտարկումները ոչ թե դրվագային, մեկուսի, ցրված արձանագրումներ են, այլ ամբողջական մի համակարգ, որի արժեքը մենք՝ 21-րդ դարի հայերս դեռ նոր պիտի գնահատենք ու, ամենակարևորը, գործադրենք մեր հանրային կյանքի կազմակերպման մեջ:
      Աշխարհը թատրոն է, իսկ ես՝ հուշարար՝ մի առիթով նկատում է  Պարոնյանը (6, էջ 198): Հավելենք, որ այդ հուշարարը խորազգաց է, նրբանկատ, բնավ չի պարտադրում իր կարծիքը: Այդուհանդերձ, մեկ անգամ իսկ կարդալով Պարոնյան, հասկանում ենք, որ կյանքի թատերաբեմում մեր դերերը արժանապատվորեն կատարելու համար Պարոնյան-հուշարարը  անփոխարինելի խորհրդատու է:
        Հակոբ Պարոնյանի բարոյախոսությունը խորապես մարդասիրական է, քանի որ ուղղված է բանական մարդու ինքնաճանաչմանը, առօրյա նիրհից, կենցաղային թմբիրից արթնացնելուն. «Մարդիկ կան որոնք կապրին և կը շարժին առանց ամենևին տեղեկություն մը ունենալու այն աշխարհին վրա, զոր աղմուկով կը լեցնեն, ինչպես ճանճերը կը թռչին և կը բզզան առանց կենդանաբանություն գիտնալու»:
    Մարդը հասարակական էակ է, ուստի ամենից առաջ   պիտի կարողանա կարգավորել համակեցությունը: Հետևաբար՝ հանրային բնականոն կյանքի ապահովման համար մարդը պիտի ձգտի ճանաչել իր նմանին. սա է Պարոնյան-վարքաբանի հիմնադրույթը. «Մարդս որչափ որ պարտավոր է ինքզինքը ճանչնալ՝ նույնչափ և թերևս ավելի պարտավոր է դիմացինը ճանչնալ, որովհետև դիմացինը ճանչնալը իր չափը ճանչնալու մեծ դյուրություն կուտա մարդուս»:
       Այս հիմնադրույթի փայլուն մասնավորեցումներից մեկը՝ «Այլոց հաջողություններեն ավելի սխալանքեն օգուտ կը քաղվի»:
   Հանրային կյանքի հակասությունները Պարոնյանն արձանագրում ու բնութագրում է՝ ստեղծելով փայլուն համեմատություններ, ակնարկություններ, բառախաղեր.
- Իրավ է, որ շատ աղքատներ առանց բժշկի կը մեռնին. բայց ո՞րչափ բժիշկներ էլ կան, որ առանց հիվանդ կը մեռնին:
- Առաքինությունն լավ բան է, բայց ո՞ւր գտնելու է այն կլիման, որու ներքո միայն կարող է ապրիլ այն:
- Ծերք կը սիրին բարի խրատներ տալը, ի մխիթարություն չար օրինակ ըլլալու անկարող ըլլալուն:
- Ավելորդ բաներ գնողը՝ հարկավորները կը հարկադրի ծախելու:
- Մարդիկ գինիի կը նմանին, որ հիննալով, աղեկները լավագույն կ’ըլլան, իսկ գեշերը կը թթվին:
- Չարագործք գայլերու կը նմանին, որոնք մեկզմեկ երբեք չեն հոշոտեր:
- Շահասիրությունը ամեն դերերեն զատ մինչև իսկ անշահասիրության դերերն կատարող լավ գուսան մ’է:
- Մի՛ զարմանաք, երբ տեսնեք, որ տգետները խրատ մտիկ չեն ըներ: Խրատ դեղ մ’է, որ ականջով կ’ուտվի. կա՞ տղա մը, որ դյուրությամբ դեղ առնե:
       Կարծես սրածայր նշտարով՝ Պարոնյանը կտրում է մարդկային արատների թարախապալարները, անողոք ճշմարտությունը մատուցում իբրև սպեղանի.
- Ծուլությունն է, որ տաղտուկը ստեղծած է աշխարհիս վրա:
- Անամոթը ամեն մտահոգութենե և ամեն մտատանջութենե զերծ է, անամոթն բանե մը չամչնար, միայն ամչնալու կ’ամչնա:
- Չես սիրվեր՝ թե որ զքեզ միայն սիրես:
- Ապերախտ մարդիկ այն շուներուն կը նմանին, որ ոսկոր մը նետողեն ավելի ոսկորը կը սիրեն:
- Մեռյալներ կան, զորս հարկ է սպաննել:
- Ինքզինքեն գոհ մարդ մը ամեն բանե դժգոհ է:
- Չլսել ուզողներն ամենախուլ մարդիկ են:
        Հիշատակենք մի քանիսը Պարոնյանի ձևակերպած վարքականոնի օգտակար խորհուրդներից.
- Անձիդ անաչառ, իսկ այլոց ներող եղիր:
- Ավելի կը վախնամ, որ իմ ուրիշներուն վրա ունեցած կարծիքս չփոխվի, քան թե ուրիշներուն իմ վրա ունեցած կարծիքը:
- Մարդ ըսելու մարդն ան է՝ որ ըլլալու չարյաց նախատես կ’ըլլա, ու երբոր չարիքը հասնի՝ սիրով կը համբերե ու կը հաղթե:
- Գիտուն ըլլալու ամենեն պարկեշտ և ուղիղ ճամբան յուր տգիտությունն ճանչնալն է:
- Եթե ո՛չ լավ՝ գոնե մարդու պես խոսելու համար քիչ խոսելու է:
- Հայհոյությունը այնպիսի տկար զենք մ’է, որ զենք կրողին տկար ըլլալը կը հայտնե:
- Տեղ մ’ալ չհասնիր ան մարդը, որն որ ամեն տեսած ճամբան կը բռնե:
- Շատեր իրենց մեկ սխալն արդարացնելու համար՝ անարդարանալի և ծիծաղելի սխալներ կը գործեն: Սխալն ճանչնալը խելացություն է, իսկ զայն խոստովաիլն՝ մեծ քաջություն:
- Զգուշացե՛ք տկարներեն:
- Քիչ տալ և մխիթարելը ավելի հաճո է, քան թե շատ տալ և հանդիմանել:
Սեռադաշնության տեսաբանը
    Մեծ երգիծաբանի գրական-տեսական ժառանգության    մեջ իրենց ուրույն տեղն ունեն նրա դատողությունները «կին – տղամարդ» փոխհարաբերությունների զանազան կողմերի մասին: Մինչ դրանց հանգամանորեն անդրադառնալը հարկ կա, կարծում ենք, խոսելու խնդրի մշակութային – ազգային նշանակության մասին:
      «Այր ու կին՝ մի մարմին» ասացվածքը խորությամբ արտահայտում է ոչ միայն հայոց առածանու, այլև հայ ողջ մշակույթի դիրքորոշումը այս հարցում: Թե՛ գեղարվեստական ստեղծագործությունների, թե՛ տեսական խորհրդածությունների ձևով՝ մեր մեծերից շատերն  են անդրադարձել սեռերի փոխհարաբերություններին, կնոջ ու տղամարդու ներընտանեկան ու հանրային դերակատարումներին, որոնել ներդաշնակության բանալին: Սա ասում ենք՝ հիշեցնելու մեր որոշ օտարամոլ ազգակիցներին, որ բնավ հարկ չկա այդպես խանդավառ ու ինքնամոռաց ընդառաջ գնալու Արևմուտքից փչող հովերին: «Ընտանիքի պլանավորման», «Կինը՝ բռնության զոհ», «գենդերա-ջենդերային» և այլ թեմաներով հայաստանյան հասարակական կազմակերպությունները միգուցե արժե արտասահմանյան հիմնադրամներից սնվեն-զորանան, սակայն պետք չէ մոռանալ սեփական անցյալն ու մշակույթը: Ոչ մի ազգ, որքան էլ այսօր մեզանից բարգավաճ լինի, բարոյական իրավունք չունի մեզ խրատելու, առավել ևս՝ խառնվելու սեռերի փոխհարաբերությունների կարգավորման հայաստանյան խնդիրներին: Դեռ ավելին՝ բոլոր ազգերն էլ իրենց համար դրական դասեր կքաղեն, եթե ծանոթանան ինչպես այդ խնդիրների հայահատուկ լուծումներին, այնպես էլ հայ հեղինակների մտորումներին: Սա բնավ էլ ազգային սնապարծության տուրք չէ, այլ հորդոր՝ սթափ դիրքորոշման, սեփականը ճանաչելու, սեփականի իմացությամբ զինվելու և նոր միայն այլ ազգերի իսկապես դրական, փոխառելի փորձից օգտվելու (անշուշտ, եթե դրա կարիքը իրոք լինի):
       Մեր բուն ասելիքից շատ չշեղվելու համար հիշատակենք սեռադաշնության (սա է, կարծում ենք, օտարամուտ «գենդեր» հասկացության իմաստային ստույգ համարժեքը) խնդիրներին առնչվող մի քանի աշխատություն՝ «Դրախտի ընտանիք» (Խրիմյան Հայրիկ), «Հայ կինը» (Րաֆֆի), «Կնոջ կոչումը» (Ղազարոս Աղայան):
      «Այր – կին» փոխհարաբերություններին բազմակողմանի լուսաբանում է տվել Հակոբ Պարոնյանը: Զավեշտական ձևի մեջ հաճախ այնպիսի խորություն ենք հայտնաբերում, որ Պարոնյանի մեկ հատիկ վճռակը մի ամբողջ հանրաբանական (սոցիոլոգիական) ու հոգեբանական հետազոտության արժեք է ստանում:
    Արդ, փորձենք դասդասել Պարոնյանի վճռակները՝ առանձնացնելով այն, ինչ մեզ համար այսօր հատկապես ուսանելի է:
       Ահավասիկ կնոջ և տղամարդու հոգեբանական առանձնահատկություններին վերաբերող նրբին դիտարկման փայլուն օրինակներ՝
- Կանայք կը տեսնեն առանց նայելու, մինչդեռ իրենց էրիկներն կը նային առանց տեսնելու:
- Կանայք ավելի երջանիկ են այն սիրով, զոր կը ներշնչեն, քան այն սիրով, զոր կը կրեն. մարդիկ ասոր բոլորովին հակառակն են:
- Կինը ամեն բան գիտե, բայց բան մը չգիտեր կամ գիտնալ չ’ուզեր:
- Կինը ընդհանրապես արական սեռը շատ դյուրությամբ կը խաբե, եթե երբեմն կը խաբվի անկե, այդ ալ գիտնալով է:
- Շատ կիներ, որ եղինճին կը նմանին և սակայն բռնվելու տեղ ունին. խեղճ էրիկներն զանոնք ինչպես բռնելու եղանակն չգիտնալով շատ անգամ կը խայթվին:
   Պակաս խորաթափանց չեն պարոնյանական այն ասույթները, որ վերաբերում են կնոջ բնավորության յուրահատկություններին:
- Աստված յուր կանխատեսությամբը կանանց մորուս չտվավ, որովհետև չպիտի կրնային լուռ կենալ ածիլված ատեննին:
- Վրեժ առնել կրնալու համար կին ըլլալու է:
- Հայելին կնոջ մը միակ բարեկամն է, որուն իր պակասությունները հայտնելե չզգուշանար:
- Լռությունը կնոջ տրված է իր միտքը լավ հասկցնելու համար:
- Կին մը օր մը իր էրկանը հետևյալ նամակը գրած է. «Քեզի նամակ կը գրեմ՝ վասնզի գործ մը չունիմ, և կը վերջացնեմ՝ վասնզի ըսելիք չունիմ»:
      Կնոջ թեման շոշափելը հաճախ Պարոնյանի համար առիթ է ընդհանուր, երկու սեռերին էլ առհասարակ բնորոշ վարքուբարքը առավել ցայտուն ներկայացնելու համար.
- Մարդ ըսված արարածն մխիթարվելու համար կուզե որ յուր զգացած ցավեն քիչ մ’ավելին զգա ուրիշ մը: Հիսուն տարեկան հասակին մեջ մազերը ճերմակցած կին մը չկրնար մխիթարվիլ, մինչև որ քառասուն տարեկան ճերմակ կին մը չտեսնա:
- Կիներեն շատերն մեղք չգործած մեղա կ’ըսեն, ինչպես վաճառականներն, որ կանխավ ապահովել կուտան նավերն,  որոնց մեջ ապրանք կը դնեն:
     Կնոջ և տղամարդու բարոյահոգեբանական առանձնահատկություններն էլ, ըստ Պարոնյանի, պայմանավորում են նրանց հանրային դերակատարումները.
- Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքերը հաստատողները կիներն են:
- Սիրո պատերազմին մեջ ընդհանրապես այրերն հարձակողական դիրք կը բռնեն և կիներն՝ պաշտպանողական. հաղթվողներն միշտ հարձակվողներն են:
- Կնիկներեն քիչերը չեն կրնար հաջողիլ իրենց էրիկը կառավարելու, բայց էրիկ մը չկա, որ կարենա հաջողիլ յուր կնիկը կառավարելու:
- Ցավալի է, որ կիներեն ոմանք «տկար էակն» իրենց բերնին մեջ անպակաս ընելով՝ պարկեշտության գծեն կը շեղին ճիշտ այն էակներու նման, որ չքավորության կռթնելով ամեն չարագործություն կ’ընեն:
       Այր մարդկանց ուղղված խորհուրդներն ուղղված են սեփական պատասխանատվության գիտակցմանը, սեռերի ներդաշնակության ապահովման անհրաժեշտության ըմբռնմանը.
- Կենաց ամենեն կարևոր գործը կնոջ մ’ընտրությունն է:
- Ավելի ականջներով, քան թե աչքներով փնտրելու է կին մը:
- Առանց երջանկության հարուստ ըլլալը, առանց սիրո կին ունենալու կը նմանի:
- Երջանիկ ամուսիններն անոնք են, որ հոգվո գեղեցկությամբ օժտված կնոջ մը հետ կը կարգվին:
- Պարկեշտ կինը գաղտնի գանձ մ’է, զոր գտնողը խիստ լավ կ’ընե, եթե անոր վրա չպարծենա:
- Մարդուս ամենեն մեծ հաճույքն իր սիրած անձին հաճույք պատճառելն է:
- Կանանց մեզի ըրած բոլոր չարիքները մեզմե են, բայց մեզի ըրած բոլոր բարիքներն ալ իրենցմե են:
     Ամփոփենք կանանց շիտակ դերը գնահատելու Հակոբ Պարոնյանի մի ասույթով՝ ուղղված այրերին, ասույթ, որն անվարան կարելի է անմահացնել սեռադաշնության դրոշին.
       «Կանանց տրված հարգն ընկերական կենաց մեջ ազգի մը հառաջադիմության չափն է:
Հայոց ախտորոշումն ու բուժումը
      Խոսե՞լ ազգիս թերություններից, թե՞ դա ոչ միայն անօգուտ է, այլև վնասակար:
       Սա հին երկընտրանք է, որի առջև կանգնած են եղել ազգայնական մտքի շատ ու շատ ներկայացուցիչներ:
     Եվ միշտ էլ ցանկացած ազգի հեռատես մտավորականները գերադասել են թեպետ դառը (և կարճատես ժամանակակիցների կողմից բնավ հավանության չարժանացող), սակայն բուժիչ, ապաքինիչ, ազգափրկիչ ճշմարտախոսությունը: Առանց երկնչելու, Միքայել Նալբանդյանի ստույգ բնորոշմամբ, «սուտ ազգասերներից», որոնք ազգի ականջը միայն գովասանությամբ են լցնում, շիտակ ազգայնականը մտահոգ է ազգի բուժմամբ, իր խնդիրն է համարում թերությունների շտկումը:
       Առավել ևս կարևորվում է դառը ինքնաճանաչումը, քանի որ ազգային սնապարծությունը սպառնում է վերածվել ազգային հատկության. «Այս ազգը խաբվիլ կ’ուզե, խաբվիլ կը սիրե»: Եվ այս ազգակործան ինքնագոհությանը, ազգային թմբիրին Պարոնյանը հակադրում է ազգային թերությունների անողոք բացահայտումը՝ համադրելով դա հրապարակախոսի պարտավորվածության հետ. «Հրապարակախոսի մը պարտքն է ազգին վերքերն մատնանիշ ընելու ժամանակ ցույց տալ նաև անոնց դարմաններն, դարմաններ, որ ազգին կարողութենեն վեր չըլլան»:
       Ի վերջո՝ ճշմարտության մատուցման ձևն է վճռորոշը. ասում ենք սրտացավորե՞ն, ազգի ներսի՞ց, որպես սեփակա՞ն ցավ, թե՞  օտարի պես, օտարված, ինքներս մեզ վեր դասելով ազգահատուկ թերություններից:
      Խորապես ազգային մտածող Հակոբ Պարոնյանի ցավն ու մտահոգությունը ակնհայտ են. ախտորոշումը շուտափույթ բուժմանն է ուղղված: Թերություններից պիտի ազատվել. սա է հայ ազգայնականի հավատո հանգանակը. «Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է. խեղճության վրա արտասուք թափելն ապացուցել է թե արյուն չունինք թափելու»:
    Արդ՝ շա՞տ է արդյոք մեր ներկան տարբերվում պարոնյանական ախտորոշումից. «Ընթերցո՛ղ, աչքիդ առջև բեր ծովն, որ սաստկաշունչ հողմոց առջև տակնուվրա կ’ըլլա: Լեռնաձև ալեաց ձեռքը խաղալիք եղած նավ մը երևակայե, լեցո՛ւր այս նավն ոչխարներով, դի՛ր այս նավուն մեջ նավապետ մը, որ կը հորանջե, դի՛ր ղեկավար մ’ալ, որ ղեկը ձգած գլուխը կը քերե և ահա աչքիդ առջևը բերած կ’ըլլաս ազգերնուս վիճակը»: Պարոնյանի հիշատակած ալիքները այսօր ավելի են ահագնացած: Միայն մեկ զուգահեռը բավական է. «Բողոքական եղբայրներն մեր նավապետին և նավաստիներուն անտարբերութենեն օգուտ քաղելով՝ ամեն գավառ դպրոցներ բանալ և հայ ժողովուրդն ուղղակի բողոքականություն հրավիրել սկսած են: Բողոքականք գանձեր կը մսխեն մարդ մը որսալու, իսկ մենք լումա մը չենք տար մարդ մը չգողցունելու համար»:
       Ազգային ու նաև համամարդկային ամենամեծ արատներից մեկի՝ օտարամոլության վերաբերյալ Պարոնյանն արտահայտվում է անզիջում սկզբունքայնությամբ. «Ուրիշներու նմանելու և հետևելու մեջ առաջին տեղն կը բռնեն հայ կապիկները»:
     Իսկ ավելի ընդարձակ հետևյալ դատողությունը, կար-  ծում ենք, և՛ հարազատ է խնդրով մտահոգ ցանկացած ազգայնականի համար, և՛ հույժ կարևոր մեր օրերում. «Չեմ կրցած ըմբռնել, թե օտարին թերությունն իբրև առավելություն և տգեղությունն իբրև գեղեցկություն տեսնելու աչքի տկարությունն ի՛նչպես մուտ գտած է մեր մեջ: Ընդունիմ, որ մարդըս կ’ընդօրինակե ուրիշներեն՝ ինչ որ բարի է, գեղեցիկ է, ճշմարիտ է, և այս օտարասիրություն չսեպվիր. բայց, կարծել, թե ինչ որ օտար է՝ բարի է, գեղեցիկ ու ճշմարիտ, այս է ահա օտարամոլությունն, որ կարծես մեր արյան մեջ մեծ մաս մ’ունի»:
     Իսկ ինչո՞ւ է այդպես: Պարոնյանի ըմբռնմամբ՝ պակա-    սում է սեփական ուղու, սեփական անելիքների յուրահատկության ըմբռնումը: «Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կ’ուզեն», – հարցնում է Պարոնյանը ու պատասխանում. «Որովհետև իրենք ճամբան չեն գիտեր, ճամբա մ’ալ չեն գիտեր»:
        Ազգային ինքնաճանաչման, սեփական ուղու առանձնահատկությունների իմացության, ազգային ուրույն շահերի գիտակցության պակասը հանգեցնում է խառնափնթոր քաղաքական լուծումների՝ հնուց ի վեր մեզ ուղեկցող կենտրոնախույս հակվածությունից մինչև այսօրվա «քոմպլեմենտարիզմ» (ասել է թե՝ բոլորին բավարարելու ցանկություն): Ի՞նչ է ասում Պարոնյանը. «Ինչպես ամեն անհատ նույնպես ամեն ընտանիք, ամեն վարչություն և վերջապես ամեն ազգ իրեն հարմար և շահավոր գիծ մը գծելու է և այն գծին վրայեն քալելու է: Հայկական լուսահոգի խնդիրը ցույց տվավ մեզ թե՝ ամեն գծին վրայեն քալել ուզողը ճանբա չկրնար առնել»:
       Ընդ որում, Պարոնյան-հոգեբանը ցավով արձանագրել է մի իրողություն. այն է՝ հայերի օտարամոլությունը, այսինքն՝ ուրիշների հանդեպ անքննադատ վերաբերմունքը, հեզությունը, որպես կանոն, վերածվում են ներքին ագրեսիայի, դառնում անհանդուրժողություն իր ազգակցի հաջողությունների հանդեպ. «Չկա երեսփոխան մ’որ հաճի յուր ընկերին վրա փշուր մ’արժանիք տեսնել: Ամենքը կ’ուզեն խելքի մենավաճառ կանգնիլ և չեն ներեր, որ ուրիշներն ալ քիչ մը խելք ունենան»:
     Զարմանալի չպիտի թվա, որ Պարոնյանը չի շրջանցել հայոց ազգը պառակտող զազրելի երևույթներից մեկը՝ կուսակցամոլությունը: Ոչ միայն ներկայում, այլև Պարոնյանի ժամանակ, օրեցօր ավելացող կուսակցություններից ամեն մեկը հայտարարում է, թե «կը խորհին, կը խոսին և կը վիճաբանին նպատակ ունենալով իրենց միայն և մի միայն ազգին շահն, որ բերնե բերան կը հափշտակվի»:
      Եվ, առհասարակ, ազգի կազմակերպվածությունը, ներքին արդարությունը, մեկը մյուսին ըստ արժանվույն գնահատելը Պարոնյան-մտածողի համար գերագույն արժեքներից են: Ահա թե ինչու է նա դառնությամբ արձանագրում.
- «Դժբախտաբար մեր ազգին մեջ շատերու բարձրանալուն գաղտնիքը բնական օրենքով միայն կը լուծվի: Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան և թեթևները վեր կելնեն»:
- «Մեր ազգին մեջ կան այնպիսի անձեր, որ հպարտության գագաթը բարձրացած են. և այս անձերն այնպիսի մարդեր են, որ բնավ իրավունք չունին… հպարտանալու»:
     Անսկզբունքայնությունը ինքնին բացասական հատկություն է, և Պարոնյանը դա հատկապես կապում է ազգայնական դիրքորոշման հետ՝ սպանիչ ծաղրի ենթարկելով ազգի ցավերն ուրացողներին. «Այսօր կը տեսնեմ, որ կերակուրները մեծ ազդեցություն ունին մարդուս կարծիքներուն վրա: Կը ճանչնամ մեկին, որ տարի մը առաջ յուր կյանքը պանիր հացով կանցներ և ամեն օր ազգային գործերուն վրա կը խոսեր, իսկ հիմա որ կովու միսով կապրի՝ ազգային խնդիրներու վրա խոսողները կը ծաղրե»:
      Պարոնյան ազգայնականը մտահոգ է սնամեջ պարծենկոտությամբ և զգուշացնում է, պահանջում է հոգալ հայոց ապագայի մասին, կերտել այդ ապագան.
- Գերեզմաններեն միայն պարծանք ակնկալելն մեռնելու որոշում տված ազգաց վայել է:
- Ազգային գործերնիս ասկեց տարի մը առաջ ինչ վիճակի մեջ էին նե նույն վիճակին մեջ են նաև այսօր, պիտի ըլլան նաև վաղը, մյուս օրը, գալ շաբաթ, գալ ամիս, գալ տարի և այլն:
- Հայե՛ր, մեղք է մեր ապագային. խղճանք վրան:
    Հայոց հին ցավերից մեկը դիմացինի փաստարկները    լսելու անկարողությունն է, սեփական տեսակետը միակողմանիորեն, կուրորեն պնդելը: Պարոնյանը հեգնանքով «ազգային տրամաբանություն» է բնորոշում բանավիճելու այդ հոռի եղանակը. «Հայտնի է, որ մեր մեջ որևէ խնդիր մը լուսաբանելու համար երբ վիճաբանություն կը բացվի՝ բանակռվո մեջ իբրև փաստ մեծ տեղ կը բռնեն վիճաբանողներու մորուքը, հասակը, հագուստը, ծնած քաղաքն և մինչև անգամ այդ քաղաքին բերքը»:
    Եվ պարզ է, որ եթե միմյանց չենք ընդունում, ապա ցանկացած քննարկում, բանավեճ, խորհրդակցություն, լինի կենցաղային թե գիտական թեմայով, դյուրին այլափոխվում է, վերածվում անպտուղ ու հյուծող վիճաբանության. «Կարծյաց ընդհարումեն ցայտող բանին ուրիշ ազգերը ճշմարտություն  կ’ըսեն, մեր մեջ եթե այս ընդհարումը երկու կարծյաց մեջ տեղի ունենա, անկե ցայտողին հայհոյություն կ’ըսվի»:
     Հիշենք, ուրեմն և հետևենք պարոնյանական պատգա-  մին. «Աշխատեցեք, այսուհետև գործն քննել և ո՛չ գործավորն: Պատշաճից օրինաց համաձայն խոսեցե՛ք իրարու հետ և ունայն վեճերով ժամավաճառ մի՛ լինիք»:
       Պարոնյանի համար հայ մարդու մեծագույն հանցանքը լեզվական օտարամոլությունն է. «Մեծ, շատ մեծ տրտմություն է տեսնելն, որ հայ մը հայու հետ տեսակցելու համար օտար լեզվով խոսի»:
       Իսկ եթե լեզվական ուրացումը կամովին է կատարվում՝ Պարոնյանի գրիչը անողոք է դառնում. «Դժբախտություն ունեցած ենք տեսնվելու այնպիսի էֆենտիներու կամ պեյերու, որոնք եթե աստիճան մը բարձրանան՝ հայերեն չխոսելու  ուխտ կընեն. եթե պատվանշան մ’ալ առնեն՝ հայերեն խոսողն ականջեն պատի մը վրա գամելու չափ հառաջ կերթան, և եթե քիչ մ’ալ բարձրանան՝ ազգային իրավունքներն աճուրդի կը հանեն, կարծելով, թե այս ընթացքով ավելի բարձր աստիճաններու կը հասնին»:
      Խոսքի ճարտար վարպետը խիստ պահանջկոտ է լեզվագործածության հարցում: Այսօր էլ տեղին է նրա ծաղրը փքախոսության հակված շատ ճարտասանների վերաբերյալ. «Խոսքն արդարև բառերե կը կազմվի, բայց չեմ գիտեր, թե բառերն քովե քով դրվելով անպատճառ խոսք մը գոյացնելու արտոնություն ունի՛ն»:
     Պարոնյանի հորդոր-պահանջը շատ հստակ է. «Շատ լեզուներ սորվիլ մեկ երկու տարվան գործ է, իրենին մեջ պերճախոս ըլլալու համար ամբողջ կյանք մը պետք է»:
        Քաղաքական գործչի, պետական այրի, ամեն հայի համար ստույգ վարքականոն կարող է լինել պարոնյանական հրամայականը. «Լավ է ժողովրդյան օրհնությամբ մեռնիլ, քան թե անոր անեծքովն ապրիլ»:
         Այս և այլ թերությունների շուրջ Պարոնյանի դատողությունները (որոնք, բնականաբար, հնարավոր չէ մեկ հոդվածում ընդգրկել) ոչ թե կողքից են արվում, կամ անտարբերությամբ, այլ հաստատուն հավատով, որ դրանք վերանալու են: Վերանալու են մեկ պարտադիր պայմանով, այն է՝ «Ժամանակն եկած է, եթե անցած չէ, որ հայն սկսի վստահություն տածել յուր վրա»:
        Ահա այսպես՝ հայոց արքայական լեզուն փայլատակում է, բոցկլտում, հիացնում իր ճոխությամբ, ճկունությամբ, խորությամբ: Պարոնյանը անկաշկանդ խաղում է բառերով, աճպարարի հմտությամբ անակնկալներ մատուցում ընթերցողին՝ բայց ոչ ինքնանպատակ, այլ իմաստալից ու խրատական բնույթի, ազգայնականի մտահոգությամբ ու ազգաշահ միտվածությամբ:
      Եվ միգուցե հենց այսօր է պահը նորովի ըմբռնելու հայ ազգայնականության կարկառուն ներկայացուցչի տեսական ժառանգությունը: Վստահությամբ կարելի է ասել, որ Հակոբ Պարոնյանի դարը նոր է սկսվում:
Վալերի Միրզոյան՝
փիլիսոփայական գիտությունների թեկնածու

ՍԻՈՆԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N – 1

       Մի կողմ թողնելով ճոռոմաբանությունները, խոսենք յուրաքանչյուր մտքի, համեմատության և հետևությունների նշանակության մասին, պարզաբանենք հանգամանքները:
    Այսպիսով ես ձևակերպում եմ մեր համակարգը, մեր և Գոյերի տեսակետներից:
       Հարկավոր է նշել, որ արատավոր բնազդներով օժտված մարդկանց քանակը գերազանցում է բարի մարդկանց քանակին:
     Այսու, նրանց կառավարման մեջ ավելի լավ արդյունք-  ների կարելի է հասնել ուժով ու ահաբեկությամբ, քան դատողություններով:
    Յուրաքանչյուր մարդ ձգտում է իշխանության, յուրաքանչյուրը կցանկանար դառնալ դիկտատոր, եթե միայն կարողանար, և հազվագյուտ մեկը միայն չէր զոհի բոլորի բարվոքությունը հանուն իր բարվոքության…
       Իրավունքն ուժի մեջ է:
       Ի՞նչն է մինչև այսօր զսպել և ղեկավարել այն գիշատիչ կենդանիներին, որոնց անվանում են մարդ:
      Մինչև հասարակարգերի առաջացումը նրանք ենթարկվում էին կոպիտ ուժին, իսկ հետո օրենքին, որ նույն ուժն է, միայն քողարկված: Հետևաբար, բնական օրինաչափությամբ, իրավունքը ուժն է:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐ, ԼԻԲԵՐԱԼԻԶՄ
      Քաղաքական ազատությունը գաղափար է, այլ ոչ փա-  ստ: Հարկավոր է կարողանալ օգտագործել այդ գաղափարը, եթե անհրաժեշտ է այդ խայծով ժողովրդական ուժերը հրապուրել դեպի իր կուսակցությունը, որը նպատակադրվել է տապալել մյուսին՝ կառավարական ղեկի մոտ գտնվողին:
      Այս խնդիրը կհեշտանա, եթե հակառակորդն ինքը վարակվի ազատության գաղափարով, այսպես կոչված՝ լիբերալիզմով, և հանուն դրա զոհի իր հզորությունը:
       Հենց այստեղ էլ կբացահայտվի մեր տեսության ճշմարտացիությունը. կեցության օրենքի համաձայն, կառավարման բարձիթողի սանձերն անմիջապես իրենց ձեռքը կվերցնեն նոր ուժեր, քանի որ ժողովրդական կույր զանգվածները մեկ օր անգամ չեն կարող մնալ առանց ղեկավարի: Եվ նոր իշխանությունը կփոխարինի հնին՝ լիբերալիզմով հիվանդացած, թուլացածին:

ՈՍԿԻ, ՀԱՎԱՏ, ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
       Կար ժամանակ իշխում էր կինը:
       Մեր ժամանակներում լիբերալ կառավարիչների տիրակալը ոսկին է:
    Ազատության գաղափարն անիրագործելի է, քանի որ ազատությունից օգտվում են անխոհեմաբար, առանց չափի զգացումի: Բավական է մի որոշ ժամանակ ինքնավարություն տալ ժողովրդին, և նա կվերածվի սանձարձակության: Այդ պահից կսկսվի գզվռտոցը, որն արագորեն կփոխվի սոցիալական մարտերի, որոնց բովում այրվում են ամբողջ պետություններ և նրանց նշանակությունը մոխրանում է:

ԿԱՊԻՏԱԼԻ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
        Պետությունը սեփական ջղաձգումներից է հյուծվում, թե ներքին պառակտումներն են նրան հանձնում արտաքին ուժերի իշխանությանը, միևնույնն է, այն կարելի է համարել անդառնալիորեն կործանված և արդեն մեր իշխանության տակ:
    Բռնակալական կապիտալը, որ ամբողջովին մեր ձեռ-   քում է, նրան մի շյուղ է մեկնում, որը նա ակամա ստիպված է ամուր բռնել, այլապես անդունդ կգահավիժի:

ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ
        Նա, ով ելնելով սեփական լիբերալիզմից, կասի թե նման դատողություններն անբարոյական են, ես կհարցնեմ. եթե յուրաքանչյուր պետություն երկու թշնամի ունի և եթե արտաքին թշնամու նկատմամբ նրան թույլատրվում է գործադրել պայքարի ցանկացած միջոց, ինչպես օրինակ, հարձակման կամ պաշտպանության պլանների մասին նրան չտեղեկացնելը, գիշերով կամ անհավասար քանակի մարդկանցով նրա վրա հարձակվելը, ապա ինչո՞ւ նույն միջոցները ներքին թշնամու նկատմամբ, որն ավելի վտանգավոր է, սպառնում է հասարակարգին ու բարեկեցությանը, հարկավոր է անվանել անբարոյական ու անթույլատրելի:

ԱՄԲՈԽ, ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
       Կարո՞ղ է արդյոք սթափ, դատող ուղեղը հույս ունենալ խելամիտ հորդորների ու դատողությունների միջոցով ղեկավարել ամբոխներին, երբ հնարավոր են հակաճառումներ, որոնք թեև անիմաստ, սակայն մակերեսորեն ընկալող ամբոխին կարող են թվալ ավելի հաճելի:
        Ղեկավարվելով բացառապես մանր կրքերով, հավատալիքներով, սովորույթներով, ավանդույթներով ու սենտիմենտալ տեսություններով, ամբոխի մարդիկ հակվում են կուսակցական շերտավորումների, պառակտման, ինչն անհնար է դարձնում որևէ համաձայնություն, նույնիսկ ամենախելամիտ հիմքերի վրա:
      Ամբոխի յուրաքանչյուր որոշում խարսխված է պատահական կամ կազմակերպած մեծամասնության վրա, որը քաղաքական գաղտնիքներին իր անտեղյակությամբ այնպիսի որոշում է կայացնում, որն իշխանություն է սաղմնավորում:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
       Քաղաքականությունն ընդհանուր ոչինչ չունի բարոյականության հետ:
      Այն կառավարիչը, որ ղեկավարվում է բարոյականությամբ՝ ապաքաղաքական է և այդ պատճառով՝ անհաստատ իր աթոռին: Ով ուզում է կառավարել՝ պետք է դիմի և երեսպաշտության և խորամանկության:
     Ժողովրդական մեծագույն հատկությունները, ազնվությունն ու սրտաբացությունը, քաղաքականության մեջ մեծագույն արատներն են, որ գահեր են շրջում ավելի լավ, քան ուժեղագույն թշնամին:
     Սրանք պետք է լինեն Գոյերի պարտականությունների անքակտելի հատկությունները /ատրիբուտ/, իսկ մենք երբեք չպետք է ղեկավարվենք դրանցով:

ՈՒԺԵՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
       Մեր իրավունքը ուժի մեջ է:
        Իրավունք հասկացությունը վերացական, ոչնչով չապացուցված միտք է:
     Այդ բառը նշանակում է. տուր ինձ այն, ինչը ես ուզում     եմ, որպեսզի դրանով ես ապացույց ստանամ, որ քեզանից ուժեղ եմ:
       Վատ կազմակերպված իշխանությամբ պետության մեջ, որտեղ թուլացած են օրենքներն ու կառավարիչը, ուր իրավունքները լիբերալիզմից քայքայված, դիմազրկված են, ես նոր իրավունք եմ արծարծում՝ ուժեղի իրավունքով ցաք ու ցրիվ անել գոյություն ունեցող բոլոր կարգերն դրվածքները, տիրական ձեռքով վերակառուցել բոլոր հիմնարկները, իրեն ենթարկել օրենքները և դառնալ տիրակալն այն մարդկանց, որոնք մեզ կտան իրենց ուժի իրավունքները, կամավոր կերպով հրաժարվելով դրանցից:

ՄԱՍՈՆԱ – ՀՐԵԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
      Մեր իշխանությունն անհնար կլինի հաղթահարել ցանկացած այլ իշխանությամբ, դրանց բոլորի ներկայիս անկայունության պայմաններում, քանի որ այն անտեսանելի կմնա մինչ այն պահը, երբ կամրապնդվի այնքան, որ այլևս նրան ոչ մի խորամանկություն չի կարողանա հյուծել:

ՆՊԱՏԱԿՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՄԻՋՈՑՆԵՐԸ
       Ժամանակավոր չարիքից, որ մենք ստիպված ենք արարել, կառաջանա բարի, անսասան կառավարում, որ կվերականգնի ժողովրդական կեցության մեխանիզմի ճշմարիտ ընթացքը, խախտված լիբերալիզմի կողմից:
       Արդյունքը կարդարացնի միջոցները:
       Մեր պլանների մեջ ուշադրությունը կենտրոնացնենք ոչ այնքան բարու ու բարոյականի, որքան անհրաժեշտի և օգտակարի վրա:
     Մեր առջև նախագիծ է, որում հեռանկարային կերպով տրված է մի ուղղություն, որից չի կարելի նահանջել առանց դարավոր աշխատանքի արդյունքները կործանելու վտանգի:
ԿՈՒՅՐԵՐԻ ԱՄԲՈԽԸ
   Նպատակահարմար գործողություններ մշակելու հա-   մար, հարկավոր է նկատի ունենալ սրիկայությունը, անկայունությունը, անհավատարմությունը, ամբոխի անընդունակությունը հարգելու սեփական բարեկեցության պայմանները:
        Հարկավոր է հասկանալ, որ ամբոխի հզորությունը կույր է, անգիտակից, չդատող, բոլոր կողմերից եկող ասեկոսների ազդեցության ենթակա:
    Կույրը չի կարող առաջնորդել կույրերին, առանց անդունդի եզրին հասցնելու վտանգի:
        Այսու, ամբոխի անդամները, ժողովրդի ծոցից ելածները, ինչքան էլ դրանք հանճարեղ լինեն, չեն կարող հանդես գալ որպես կառավարողներ, քանի որ անտեղյակ են քաղաքականությանը: Դրանք կկործանեն ամբողջ ազգը:
   Միայն մանկությունից ինքնակալության նախապատրաստված անձը կարող է տնօրինել քաղաքական տառերով կազմված խոսքը:

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ
      Ինքն իրան՝ այսինքն՝ ժողովրդի ծոցից դուրս ելածների հույսին թողնված ժողովուրդն ինքնաքայքայվում է կուսակցական հակասություններից, որ դրդվում են իշխանության հասնելու, փառասիրական ձգտումներից առաջացած անկարգություններից:
     Հնարավո՞ր է, որ ժողովրդական զանգվածները կարո-  ղանան հանգիստ, առանց մրցակցության, կշռադատել ու իրագործել երկրի առջև ծառացած խնդիրները, առանց ծառայեցնելու դրանք անհատական շահերին:
     Դա աներևակայելի է, քանի որ ամբողջությունը բաժա-  նած այնքան մասերի, որքան գլուխ կա ամբոխում, վեր է ածվում անհասկանալիության և դառնում անիրագործելի:

ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՎԵԼ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՁԵՎԸ ԻՆՔՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ Է
        Միմիայն ինքնակալն է, որ կարող է լայնորեն պարզ, կանոնավոր, պետական ապարատի մեջ ամեն ինչ տեղաբաշխող, նախագիծ մշակել, ինչից եզրակացվում է, որ երկրի համար նպատակահարմար է իշխանությունն ու պատասխանատվությունը կենտրոնացնել մեկ անձի մեջ:
      Առանց բացարձակ բռնակալության, որ պիտի իրագործվի ոչ թե զանգվածների, այլ մեկ անձի կողմից, քաղաքականություն գոյություն ունենալ չի կարող:
       Ամբոխն իր բարբարոսությունն ամեն առիթով երևակող բարբարոս է:
     Հենց որ ամբոխն ազատություն է գցում իր ձեռքը, նա    այն արագորեն վեր է ածում անիշխանության, որն ինքնըստինքյան ամենավատ բարբարոսությունն է:

ՍՊԻՐՏ, ԿԼԱՍԻՑԻԶՄ, ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
      Նայեցեք ալկոհոլով հագեցած, մթագնված ուղեղներով արարածներին, որոնց ազատությունն իրավունք է տվել օգտագործել դա ինչքան ցանկանան:
       Հո չենք կարող թույլ տալ մենք մեզ և մեր երեխաներին հասնելու նույն դրության:
       Ոչ հրեա ժողովուրդները բթացել, ապշել են ալկոհոլից, նրանց երիտասարդությունը խևացել է կլասիցիզմից ու վաղ այլասերումից: Մեր գործակալներն են նրանց դրդում դրան – հարուստ տներում՝ աղախիններ, սենեկապաններ, ծառայողներ, Գոյերի զվարճատներում՝ մեր կանայք…

ՀՐԵԱ – ՄԱՍՈՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
       Մեր նշանաբանն է՝ ուժը և երեսպաշտությունը:
      Քաղաքական գործերում հաղթում է միայն ուժը, հատկապես երբ այն պարփակված է պետական գործչին անհրաժեշտ տաղանդի մեջ:
      Բռնությունն՝ սկզբունք, իսկ երեսպաշտությունն ու խո-  րամանկությունը՝ կանոն պետք է լինեն այն կառավարության համար, որը չի ուզում իշխանությունը զիջել մի որևէ նոր ուժի գործակալներին:
       Այս չարիքը բնական միջոց է բարուն, նպատակին հասնելու համար, այդ պատճառով մենք չպետք է կանգ առնենք կաշառքի, խաբեության և դավաճանության առաջ, երբ դրանք ծառայում են նպատակին:
        Քաղաքականության մեջ ուրիշի սեփականությունը հարկավոր է կարողանալ վերցնել առանց տատանման, եթե դա նպաստում է ուրիշներին ենթարկելու և մեզ՝ իշխանության հասնելու:
ԱՀԱԲԵԿՈՒՄ
     Մեր պետությունը, որն ընթանում է ամբողջ աշխարհի խաղաղ նվաճման ճանապարհով, իրավունք ունի պատերազմի սարսափները փոխարինելու քիչ նկատելի և ավելի նպատակահարմար փոքրիկ մահապատիժներով, որ ահ ու սարսափի մեջ պահելով ժողովրդին, նպաստում են կույր հնազանդության:
       Արդարացի և անողոք խստությունը պետական ուժի մեծագույն գործոն է: 
       Ոչ միայն հանուն շահի, այլ նաև պարտքի, նաև հանուն հաղթանակի մենք պետք է հավատարիմ մնանք երեսպաշտության և բռնության ծրագրին:
       ՈՒսմունքն այնքան է ուժեղ, որքան նրա տնօրինած միջոցները: Այնքան իրենցով՝ միջոցներով չէ, որքան խստության ուսմունքով մենք կհաղթանակենք և մեր գերակառավարության ճորտերը կդարձնենք բոլոր կառավարությունները:
        Բավական է համոզվեն, որ մենք անողոք ենք և կդադարեն ըմբոստանալ:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆ
        Դեռ հին ժամանակներում մենք բաց թողինք ժողովուրդների մեջ, «ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը, որոնք այն ժամանակվանից այնքան շատ են կրկնվել անգիտակից թութակների կողմից, որ թռան եկան բոլոր կողմերից դեպի այն խայծն ու տարան դրա հետ աշխարհի բարեկեցությունն ու անձի իսկական ազատությունը, որը նախկինում հուսալիորեն պաշտպանված էր ամբոխի ճնշումից:
     Թող խելոք, մտավորական Գոյերը գլուխ չհանեն այդ խոսքերի վերացականությունից, չնկատեն դրանց հակասականությունն ու անհամապատասխանությունն իրար, չտեսնեն, որ բնության մեջ հավասարություն չկա, չի կարող լինել ազատություն, որ բնությունն ինքն է անհավասարություն սահմանել խելքի, բնավորությունների, ունակությունների միջև և այդ ամենը ենթարկել իր օրինաչափություններին: Թող չկարողանան պարզել, որ ամբոխը կույր է, որ նրա ծոցից ծլած ընտրյալները, ինչքան էլ դրանք տաղանդավոր լինեն, իր նման կույր են քաղաքականության մեջ, քանզի հասու չեն մեր իմաստության և մեր կողմից լուսավորված, թեկուզ և հիմարը կարող է ղեկավարել ավելի հաջող, քան նրանց քաղաքականությունից անտեղյակ հանճարը:
       Այս ամենը վրիպել է Գոյերի ուշադրությունից:
     Ժառանգական կառավարումը հիմնված էր այս ամենի վրա: Հայրը որդուն էր հաղորդում քաղաքական գործերի ընթացքի իր իմացությունը այնպես, որ ոչ ոք չիմանա, բացի դինաստիայի ներկայացուցիչներից, և չկարողանա հայտնել գաղտնիքը կառավարվող ժողովրդին:
        Ժամանակի ընթացքում քաղաքականության մեջ գործերի ճշմարիտ դրության մասին տեղեկությունների փոխանցման ժառանգական կարգը խախտվեց ոչ առանց մեր օգնության, ինչը նպաստեց մեր գործի հաջողությանը:

ԳՈՅԵՐԻ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ
     «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» բառերը մեր կույր գործակալների միջոցով, աշխարհի բոլոր ծայրերում ոտքի կանգնեցրին մարդկանց ամբողջ լեգիոններ, որոնք խանդավառությամբ տարան մեր դրոշները: Այնինչ այդ բառերը որդի պես կրծեցին Գոյերի բարեկեցությունը, ամենուր ոչնչացնելով խաղաղությունն ու հանգիստը, համերաշխությունը, քայքայելով նրանց պետությունների բոլոր հիմքերը: Դուք հետո կտեսնեք, որ դա ծառայեց մեր հաղթանակին, դա մեզ թույլ տվեց հաղթաթուղթ ձեռք բերել, հասնել ազնվականության արտոնությունների, դրանով իսկ Գոյերի ազնվականության վերացմանը, ինչը երկրների ու ժողովուրդների պաշտպանությունն էր մեր դեմ:

ՆՈՐ ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
     Հին տոհմական ազնվականության փլատակների վրա մենք կանգնեցնում ենք մեր նոր, փողային ազնվականության մտավորականներին:
    Այդ նոր ազնվականության գինը մենք սահմանել ենք հարստությամբ, որ կախյալ է մեզնից ամենուր, ինչպես և գիտության բնագավառում, որը տնօրինում են մեր իմաստունները:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
        Մեր հաղթանակը դյուրանում է նաև նրանով, որ մեզ պիտանի մարդկանց հետ հարաբերություններում մենք միշտ ազդում ենք մարդկային ուղեղի ամենազգայուն մասին հաշվենկատության, նյութական պահանջմունքների անհագության վրա:
      Իսկ թվարկված մարդկային թուլություններից յուրաքանչյուրն առանձին զորու են սպանելու ամեն մի նախաձեռնություն, մարդկանց կամքը տալով նրանց գործունեությունը գնողի ձեռքը:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
     Ժողովրդական ներկայացուցիչների /դեսպանատների/ պարբերական ընտրությունը դրանց մեր տնօրինության տակ է դնում, դրանց նոր նշանակումը ամեն անգամ վճռում ենք մենք:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ  N – 2

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ –
ՀՐԵԱԿԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
     Մեզ անհրաժեշտ է, որ պատերազմները, հնարավորին չափ, տարածքային առավելություններ չտան: Դա ընդհարումը կտեղափոխի տնտեսական բնագավառ, որտեղ մեր օգնությունն ազգերի կողմից կընկալվի որպես գերազանցություն, իսկ իրերի դրությունն երկու կողմերին էլ կհանձնի մեր ինտերնացիոնալիստական գործակալության տնօրինմանը, որ միլիոնավոր աչքեր ու հայացքներ ունի և մասնատված չէ պետական սահմաններով:
    Այդժամ մեր միջազգային իրավունքները կջնջեն, այս-   պես կոչված, ժողովուրդների իրավունքները և կկառավարեն նրանց նույնպես, որպես սեփական երկրի քաղաքացիական օրենքները:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԱՊԱՐԱՏՆ ՈՒ
ԳԱՂՏՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
      Վարչարարները, որ մենք ընտրում ենք ժողովրդից, ելնելով նրանց ճորտամտությունից, ղեկավարման համար չնախատեսված մարդիկ են, այդ պատճառով հեշտությամբ խաղալիք են դառնում մեր խաղի մեջ, մեր հանճարեղ խորհրդատուների ու գիտնականների՝ սոցիալիստների ձեռքում, որոնք վաղ հասակից դաստիարակվում են ամբողջ աշխարհի գործերը կառավարելու:
       Ինչպես մեզ հայտնի է, մեր այդ մասնագետները ղեկավարման համար անհրաժեշտ տեղեկություններ ստանում են մեր քաղաքական պլաններից, պատմության փորձից, յուրաքանչյուր ընթացիկ պահին ուշադրությամբ հետևելուց:
       Գոյերը չեն ղեկավարվում պատմության անկողմնակալ, սառը դիտարկման գնահատականով, այլ հնացած, քարացած տեսություններով, առանց դրանց իրագործման արդյունքների որևէ քննադատության: Այդ պատճառով մենք նրանց հետ հաշվի նստելու կարիքը չունենք: Թող իրենց համար միառժամանակ դեռ ուրախանան, նոր ուրախության հույսով, կամ հնի հիշողություններով ապրեն:
     Մեզ համար գլխավորն այն է, որ նրանք շարունակեն որպես գիտության թելադրանք, որպես տեսություն ընկալել մեր ներշնչածը:
      Այդ նպատակով մենք շարունակ, մամուլի և այլ միջոցներով, կույր հավատ պիտի տարածենք Գոյերին նվիրած մեր, «վարդապետությունների» նկատմամբ:
       Գոյերի մտավորականությունը, առանց տվյալների տրամաբանական ստուգման, իր իմացությունը գոռոզաբար ցուցադրելու թեթևամտությունից, գործի կդնի գիտության բոլոր տվյալները, որ նախօրոք համակցված, հարմարեցված կլինեն մեր գործակալների կողմից, մարդկանց մեզ անհրաժեշտ ուղղությամբ դաստիարակելու համար:

ՔԱՅՔԱՅԻՉ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
     Մի կարծեք, որ մեր պնդումները մերկապարանոց են: ՈՒշադրություն դարձրեք մեր կողմից կազմակերպված դարվինիզմի, մարքսիզմի հաջողություններին:
     Գոյերի ուղեղների վրա այդ ուսմունքների այլասերող ազդեցությունն ակնհայտ է:

ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
       Մեզ հարկավոր է հաշվի առնել ժողովուրդների ժամանակակից մտքերը, բնավորություններն ու հակումները, որպեսզի քաղաքականության մեջ և վարչական գործերում սխալներ չգործենք:
     Մեր համակարգի հաղթանակը, որի մասերը կարելի է բաշխել տարբեր հերթականությամբ, նայած մեր ճանապարհին հանդիպած ժողովրդի կրքոտության, չի ապահովվի, եթե այն չգործադրվի անցյալի արդյունքների հաշվառման և ներկայի հետ կապի միջոցով:

ՄԱՄՈՒԼԻ ԴԵՐԸ
       Ժամանակակից պետությունների ձեռքում անասելի ուժ կա, որ ապահովում է ժողովրդի մտքի շարժման ուղղությունը – դա մամուլն է:
     Մամուլի դերն է՝ արտահայտել իբր անհրաժեշտ պահանջներ, հաղորդել ժողովրդական ձայնի բողոքներ, արարել և արտահայտել դժգոհություն:
       Մամուլի մեջ մարմնավորվել է խոսքի հզոր ուժը: Բայց պետությունները չկարողացան օգտվել այդ հզորությունից, և այն հայտնվեց մեր ձեռքում: Մամուլի միջոցով մենք հասանք ազդեցության, ինքներս մնալով շվաքում:
         Նրա շնորհիվ մենք մեր ձեռքն հավաքեցինք ոսկին, չնայած ստիպված էինք վերցնել արցունքի ու արյան սկահակներից: Բայց փրկագնվեցինք զոհելով շատերին մեր ժողովրդից: Մեր յուրաքանչյուր զոհն աստծու առաջ արժե Գոյերի հազար զոհ:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N – 3

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՇԵՌՔՆԵՐԻ ԱՆՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԱՀԱԲԵԿՈՒՄ ՊԱԼԱՏՆԵՐՈՒՄ
     Ժամանակակից սահմանադրական կշեռքները շուտով շուռ կգան, քանի որ մենք դրանք տեղադրել ենք այնպիսի անճշտությամբ, որ մշտապես տատանվելով, մաշելով կտրեն իրենց իսկ առանցքը:
       Գոյերը ենթադրում են, որ իրենց սահմանադրական կառուցվածքները տեղադրված են ամուր, ու անսասան և անվերջ սպասում են, որ վերջապես կգա հավասարակշռության պահը: Այնինչ ներկայացուցիչներ մտցնելով ժողովրդի և կառավարիչի միջև, մենք անջատում ենք իրարից կառավարչի խոհեմությունն ու ժողովրդի կույր ուժը: Չկարողանալով միավորվել՝ դրանք անզորանում են:

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՂԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
      Որպեսզի իշխանություն սիրողներին դրդենք իշխանության չարաշահման, մենք իրար հակադրեցինք բոլոր ուժերը, նախապես նրանց մեջ զարգացնելով անկախության լիբերալ հակումներ:
     Մենք հրահրեցինք և խրախուսեցինք այդ ուղղությունն ունեցող բոլոր նախաձեռնությունները, զինեցինք բոլոր կառավարությունները, իշխանությունը դարձրինք բոլոր պատվախնդրությունների նշանակետը:
       Պետությունը մենք դարձրինք խռովությունների խաղահրապարակ: Մի փոքր ժամանակ ևս և անկարգություններն ու սնանկացումները կհայտնվեն ամենուր:

ՊԱՌԼԱՄԵՆՏԱԿԱՆ ԽՈՍԱՐԱՆՆԵՐ, ՊԱՐՍԱՎԱԳՐԵՐ,
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ
       Անխոնջ շատախոսները պառլամենտներն ու վարչական ժողովները վեր են ածել ճարտասանական մրցասպարեզի: Համարձակ ժուռնալիստներն և պատկառազուրկ պամելետիստները /պարսավագիր հորինողները/ ամեն օր հարձակվում են վարչական անձնակազմի վրա:
       Իշխանության չարաշահումները վերջնականապես կործանման կնախապատրաստեն բոլոր հիմնարկները և ամեն ինչ գլխիվայր կթավալվի խելակորույս ամբոխի հարվածներից:

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ,
ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
   Ժողովուրդներն աղքատությամբ ավելի են շղթայված տաժանակիր աշխատանքի, քան նրանց շղթայել էր ստրկությունն ու ճորտատիրական իրավունքը:
      Վերջիններից այս կամ այն կերպ կարելի էր ազատվել, կարելի էր վերջապես, հաշվի նստել դրանց հետ, իսկ չքավորությունից փրկություն չկա:
    Մենք սահմանադրությունների մեջ ժողովրդի համար պատրանքային իրավունքներ մտցրեցինք:
        Բոլոր այդ, այսպես կոչված, «իրավունքները» կարող են գոյություն ունենալ լոկ տեսականորեն, երբեք չիրականացվող:
ԱԶՆՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՒԼԱԿՈՒԹՅՈՒՆ
    Ժողովուրդը մեր օգնությամբ /ղեկավարությամբ/ ոչնչացնում է ազնվականությունը, որն իր իսկ շահերից ելնելով հանդիսանում էր ժողովրդի ճշմարիտ պաշտպանը, քանի որ նրա բարեկեցությունը հիմնված է գյուղացիության բարեկեցության վրա: Ազնվականության ոչնչացումից հետո գյուղացին անխուսափելիորեն ընկնում է կուլակության՝ տռզած ստահակների լծի տակ:

ՄԱՍՈՆԱ – ՀՐԵԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ
       Ահա այդժամ մենք պիտի ի հայտ գանք, որպես աշխատավորների փրկարարներ, առաջարկելով նրանց մտնելու մեր հզոր բանակի՝ սոցիալիստների, անարխիստների, կոմունիստների շարքերը, որոնց մենք միշտ աջակցում ենք, իբր ելնելով մեր սոցիալական միասնության համաշխարհային համերաշխության եղբայրական կանոններից:

ԳՈՅԵՐԻ ԱՅԼԱՍԵՐՈՒՄ
      Սովը կապիտալին ավելի ուժեղ իրավունք է տալիս աշխատավորի վրա, քան տալիս էր ազնվականին օրինական պետական իշխանությունը:
     Կարիքով ու դրանից առաջացող նախանձոտ ատելությամբ մենք շարժում ենք միլիոններին և նրանց ձեռքերով ջնջում այն մարդկանց ու խավերին, որոնք խանգարում են մեզ:
ԱՄԲՈԽՆ ՈՒ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԻՐԱԿԱԼԻ» ԹԱԳԱԴՐՎԵԼԸ
     Երբ գա մեր «Համաշխարհային Տիրակալի» թագադր-  ման ժամանակը, ապա նույն ձեռքերը կվերացնեն դրան խանգարող հնարավոր խոչընդոտները:

ԱՊԱԳԱ ՄԱՍՈՆԱԿԱՆ – ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆ
     Երբ սկսվի մեր թագավորությունը, ժողովրդական դպրոցներում անշեղորեն կդասավանդվի միասնական, ճշմարիտ, ամենագլխավոր գիտությունը՝ գիտություն մարդկային կյանքի կառուցվածքի մասին:
      Պիտի դասավանդվի աշխատանքի բաժանում, հետևաբար և մարդկանց բաժանում դասակարգերի ու խավերի: Օրենքի առաջ չեն կարող հավասարապես պատասխանատու լինել նրանք, որոնց վարքը վերաբերում է միմիայն իրենց և իրենց պատվին:

ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
      Սոցիալական կառուցվածքի ճշմարիտ գիտությունը, ո-  րի գաղտնիքները մենք չենք բացահայտում Գոյերին, աներկբայորեն ցույց կտան բոլորին, որ տեղն ու աշխատանքը պիտի պահպանվեն որոշակի շրջանակներում, որպեսզի աշխատանքային դաստիարակությունը մարդկային տառապանքների պատճառ չդառնա:
     Այս գիտության ուսումնասիրություններից հետո ժողովուրդները կամովին կենթարկվեն իշխանություններին և պետություններում մեր սահմանած կարգերին:
     Այնինչ, մեր ստեղծած՝ իրերի ներկայիս դրության, գիտության և զանազան ուղղությունների ազդեցության տակ, ժողովուրդը, որ կուրորեն հավատում է տպագիր խոսքին, տարուբերվում է մեր ներշնչած մոլորությունների մեջ, թշնամանք տածելով իրենից վերև գտնվող բոլոր խավերի նկատմամբ, չհասկանալով դրանց օրինաչափ անհրաժեշտությունը, յուրաքանչյուրի դերը հասարակական օրգանիզմում:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
       Նշված թշնամանքն ավելի կուժեղանա ընդհանուր տնտեսական ճգնաժամի ազդեցության տակ, որ կարգելակի բիրժային գործարքներն ու կկասեցնի արդյունաբերությունը:
         Մեզ մատչելի բոլոր ընդհատակյա միջոցներով, նաև ոսկով, տնտեսական ճգնաժամ առաջացնելով մենք փողոց կնետենք աշխատավորների անթիվ ամբոխներ՝ եվրոպական բոլոր երկրներում միաժամանակ:
       Այդ ամբոխները հաճույքով կնետվեն կոտրելու նրանց, որոնց նախանձել են դեռ մանկությունից և, որոնց ունեցվածքը նրանք հույս ունեն այդ ժամ թալանելու:

ՄԵՐՈՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
       Մերոնց նրանք ձեռ չեն տա, քանի որ հարձակման պա-     հը մեզ հայտնի կլինի և մենք կանխապես միջոցներ ձեռք կառնենք մերոնց պատնեշելու:
ՄԱՍՈՆԱԿԱՆ ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է
      Մենք համոզել ենք, որ զարգացումը բոլորին կհասցնի բանականության թագավորության:
        Մեր բռնակալությունը կլինի հենց այդպիսին, քանզի նա զանազան խստություններով կկարողանա հանգստացնել բոլոր հուզումները, արմատախիլ անել լիբերալիզմը:

ՄԱՍՈՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ
ԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
     Երբ ժողովուրդը տեսնում է, որ ազատություն գոռալով իրեն զիջումներ են անում և թույլ են տալիս արարքներ, որ արգելված էին մինչ այդ, նա իրեն տիրակալ է երևակայում և նետվում է իշխանություն ձեռք բերելու: Իհարկե, ինչպես ամեն մի կույր, դեմ է առնում ամենազանազան խոչընդոտների և սկսում է ղեկավարներ փնտրել:
    Նախկին դրությանը վերադառնալու փոխարեն, նա իր լիազորությունները ցած է դնում մեր առջև:
   Հիշենք ֆրանսիական հեղափոխությունը, որին մենք «Մեծ» անունը տվինք: Դրա նախապատրաստման գաղտնիքները մեզ հայտնի են, քանի որ ամբողջովին դա մեր ձեռքի գործն էր:
       Այն ժամանակներից սկսած մենք ժողովուրդներին տանում էինք մի հիասթափությունից դեպի մյուսը, որպեսզի նա վերջնականապես հրաժարվի նաև դրանից՝ հօգուտ հրեական արյամբ մեծ թագավորի, որին մենք պատրաստում ենք աշխարհի համար:
     Ներկայումս, որպես միջազգային ուժ, մենք անորսալի ենք, քանի որ որևէ մեկի մեր վրա հարձակվելու դեպքում, մեզ պաշտպանում են մյուսները:
      Գոյական ժողովուրդների անսպառ ստորությունը, ուժի առաջ սողալու նրանց հակումը, թուլության հանդեպ նրանց անխղճությունն ու անողոքությունը, զանցանքների նկատմամբ անզիջողականությունն ու հանցանքների նկատմամբ հանդուրժողականությունը, ազատ կարգերի հակասությունները չհանդուրժելու նրանց հատկությունները, համարձակ բռնակալության հանդեպ ճգնավորական համբերատարությունը, ահա թե ինչն է օգնում մեզ՝ պահպանելու մեր անկախությունը:
       Նրանք հանդուրժում և համբերությամբ տանում են ժամանակակից վարչապետների ու նախարարների այնպիսի չարագործություններ ու չարաշահումներ, որոնցից ամենափոքրի համար կգլխատեին քսան թագավոր:

ԳԱՂՏՆԻ ՄԱՍՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԴԵՐԸ
     Ինչո՞վ բացատրել ժողովրդական զանգվածների այդ-  քան անհաշտվողական վերաբերմունքը միևնույն շարքին ու կարգին պատկանող երևույթների նկատմամբ:
    Դա բացատրվում է նրանով, որ բռնակալներն իրենց գործակալների միջոցով ժողովրդի ականջին անընդհատ շշնջում են, թե բոլոր դժվարությունները բարձր նպատակի, ժողովուրդների բարեկեցության ու միջազգային եղբայրության ու համերաշխության, հավասարության հասնելու անխուսափելի ծախսերն են:
      Ժողովուրդներին չի ասվում, որ բարձրագույն նպատա- կը մեր թագավորությունն է:
        Եվ ժողովուրդն սկսում է մեղադրել արդարներին ու պաշտպանել մեղավորներին, օրըստօրե համոզելով ինքն իրեն, որ վարչապետն իրավունք ունի անել ինչ ցանկանա:
    Նման դրության մեջ քայքայվում է ամեն հավասարակշռություն և անկարգություններ են առաջանում ամեն քայլափոխի:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
   «Ազատություն» բառը մարդկային հասարակությանը դրդում է հանդես գալ ամեն տեսակ իշխանության դեմ, նույնիսկ՝ աստծո և բնության:
        Ահա ինչու մեր իշխանության ժամանակ պետք է այդ բառը դուրս գցենք մարդկային բառապաշարից, որպես կենդանական վարքի սկզբունք:
    Դա ամբոխին դարձնում է արյունարբու գիշատիչների ոհմակ: Ճիշտ է, գիշատիչներն արյամբ հագենալուց հետո, անմիջապես ննջում են և այդ ժամանակ հեշտ է նրանց շղթայելը:
     Բայց եթե չեն հագենում և չեն քնում, շարունակում են պայքարել:

Հ. Գ. – Մենք ներկայացրեցինք «Սիոնական իմաստունների արձանագրություններ»-ի՝ 24 արձանագրություններից դեռևս միայն 3-ի թարգմանությունը, սակայն, սա էլ, կարծում ենք մեր ընթերցողների համար բավական է մեկ անգամ ևս համոզվելու՝ սիոնա-ջհուդա-մասոնական լուրջ վտանգի մասին: Ընթացս կներկայացնենք նաև մյուս «արձանագրությունները»: 
«Հայ Արիներ»

հատվածներ

ՈՒԶԲԵԿԸ ԻԲԲԵՆԻՆ, ԶՄՅՈՒՌՆԻԱ

       Դու հարցնում ես. կա՞ն Ֆրանսիայում արդյոք հրեաներ. իմացիր ուրեմն, որ ամենուր, ուր փող կա, կան և հրեաներ: Դու հարցնում ես, ինչո՞վ են այստեղ զբաղվում: Ճիշտ նույն բաներով, ինչով՝ Պարսկաստանում. ոչինչ ավելի նման չէ ասիական հրեային, քան եվրոպական հրեան:
      Ինչպես մեզանում, այնպես էլ քրիստոնյաների մեջ, նր-  անք անզսպելիորեն նվիրված են իրենց հավատին, և դա ուղղակի խելահեղության է հասնում:
        Եբրայական կրոնը վաղընջական մի ծառ է, որի բնից երկու ճյուղեր են աճել, որոնք ծածկել են ամբողջ երկիրը, – ես նկատի ունեմ մահմեդականությունն ու քրիստոնեությունը: Կամ, ավելի ճշգրիտ ասած, նա ծնել է երկու զավակ, որոնք իրեն բազում վերքեր են հասցրել, քանզի այդ կրոններն այնչափ իրար մոտիկ, միևնույն ժամանակ ամենից ավելի թշնամի են իրար: Բայց որքան էլ զավակները հետը վատ վարվեն, նա չի դադարում հպարտանալուց, որ ինքն է նրանց սկզբնավորել, և օգտագործում է այդ, որպեսզի գրավի ողջ աշխարհը, մինչդեռ նրա պատվելի ծերությունը զբաղեցնում է բոլոր ժամանակները:
     Այդ պատճառով հրեաներն իրենց համարում են ամե-   նայն սրբության աղբյուրը և բոլոր կրոնների հիմքը: Իսկ մեզ, հակառակը, համարում են հերետիկոսներ, ովքեր նենգափոխել են հավատքը կամ, ավելի ստույգ՝ ընդվզած հրեաներ…

        Փարիզից, 1714 թվականի Սաֆար ամսի 18-երորդ օրը

ԹԻՒՔԻՒՐՏԱՆԻԼՔ (ԹՔԱՄԱՆ)

       Հայ ժամանակակից պատմութեան ամէնէն մօտաւոր եւ սակայն ամէնէն ազատ ու մոռցուած շրջանն է ամիրաներու շրջանը: Երեք դարեր իր ազդեցությունը ունենալէ յետոյ ոչ միայն ազգային այլ օսմանեան պետութեան տնտեսական կեանքին վրայ, այդ այնքան հետաքրքրական շրջանը գրեթէ առանց պատմագրի կը մնայ ցարդ:
       ԺԹ. դարու սկիզբը, ամիրաներու վերջին սերունդն է որ կ’ապրի, հին դարերու աւանդական ու մեծաշուք բարքերով, առանց կասկածելու իր մոտալուտ վախճանին վրայ որու այնքան յեղակարծօրէն պիտի յաջորդէր նոր բարքերու եւ նոր օրերու շրջան մը, նախորդին յիշատակը նետելով մշուշապատ հորիզոնէ մը անդին, հեռաւոր անցեալի մը պէս, առասպելական դարերու մէջ ապրուած կեանքի մը յիշատակին պէս:
        Շատ կը սիրեմ այդ հին օրերու յիշատակները որոնք մեր հայրերուն համար տակաւին կենդանի էին: Պատմութիւնը զոր պիտի ընեմ, մտքիս վրայ խորապէս տպաւորուած է մանկութեանս օրերուն, որովհետեւ ընտանեկան աւանդութիւն մըն է ան, մեծ մօրս մօրեղբօր Երկանեան ամիրային պատմութիւնն է, որ սրբապղծութեան մը վրէժը լուծելու համար հաւատուրաց կ’ըլլայ. այս պատմութիւնը բերանացի եւ գրաւոր աւանդուած է մօրս մէջ եւ կրնայ ազգային ժամանակակից պատմութեան մոռցուած էջերէն մին լուսաւորել:
    1819-ի վերջերը Արքունի Փողերանոցի ժառանգական գործակալները եղող Տիւզեաններու տունը երբ կործանուեցաւ, անոնց ստացուացքը եւ բնակարանները աճուրդի դրուեացան արքունիքին կողմէ:
       Անոնց Եէնի գիւղի ծովեզերեայ ապարանքը յափշտակութեան բաժինը եղաւ Պաշ Մապէյլինճի Հալէթ էֆէնտիի սեղանաւոր Իսխէլ հրեային, որ իր էֆէնտիին հետ գլխաւոր դահիճն էր Տիւզեաններուն:
       Այդ նոյն ապարանքին մէջ, ձմեռնային օր մը, տեղի կ’ունենար աճուրդը, պալատի պաշտօնեաներուն կողմէ. աւագանիէն շատեր, մեծամեծներու բազմութիւն մը, ինչպէս նաեւ ամիրաներ ներկայ էին աճուրդին:
        Ամիրաներուն համար, Տուզեանները հարուածող աղէտը բաւական ցնցող էր եւ եթէ անոնցմէ անուանիները սիրտ ըրած էին ներկայ գտնուելու աճուրդի տխուր տեսարանին այդ սգաբոյր բնակարանին մէջ, բոլորովին տարբեր մտահոգութեամբ մը առաջնորդուած էին հոն: Տիւզեանները իբրեւ հայ հռումէականներ իրենց տան մէջ սենեակ մը մատուռի վերածած էին գաղտնապէս, ինչպէս բոլոր հայ հռովմէականներու տուներուն մէջ, այդ շրջանին, երբ եկեղեցիներ չունէին եւ արգիլուած էր խստիւ լատին եկեղեցի յաճախելը: Արդ, այն մարդը որ առանց արտօնութեան իսլամ երկրի մէջ քրիստոնեայ եկեղեցի կը կանգնէր՝ մահուամբ կը պատժուէր… ահա թե ինչո՞ւ ամիրաները ներկայ էին աճուրդին, ելք մը գտնելու համար ըլլալիք յայտնութենէն առաջ գալիք աղէտը դարմանելու եւ եկեղեցական անօթները աճուրդէն փրկելու համար:
     Վերջապէս Հայերու այնքան սրտատրոփ կերպով սպասածը տեղի կ’ունենայ. դուռ մը կը բացուի ու կ’երեւայ սենեակին խորը խորան մը, սրբոց պատկերներով, խաչ եւ մոմերով, սեղանին վրայ հաղորդութեան սկիհը:
       Ներկայ աւագանին խոժոռած կանգ կ’առնէ դրան սեմին վրայ, ամիրաները կը գունատին…: Բայց ահա յանկարծ այդ վարանող բազմութեան մէջէն մէկը կը յառաջանայ սենեակէն ներս. նոր տանտէրն է, Տիւզեաններու դահիճը Իսխէլ հրեան կը մօտենայ խորանին, կը վերցնէ սկիհը եւ ձեռքին մէջ խաղցնելով հեգնական քմծիծաղով մը կ’ըսէ.
        ԹԻՒՔԻՈՒՐՏԱՆԼԻ’Ք… (թքաման): Բայց հազիւ սրբապիղծ խօսքերը շրթներէն դուրս ելած շառաչուն ապտակ մը մէկդի կը գլորէ զինքը, ամուր ձեռք մը իր դաստակը կը ճմլէ ու կը խլէ Ս. Սկիհը:
Մահատիպ լռութիւն մը կը տիրէ ներկաներուն մէջ, ամէն ոք ճանչցած է ապտակողը, Հաճի Չէլէպին է ան, Երկանեան Յովհաննես ամիրան, որ բարկութենէն գունատած Ս. Անօթը շրթներուն կը տանի ու երկիւղածօրէն կը զետեղէ սեղանին վրայ:
Ջհո’ւտ, – կը դառնայ ան Իսխէլին,- քու պիղծ ձեռքերդ անարժան են սրբութեան հպելու:
Իսխէլ երկար ու մահացու նայուածք մը կը նետէ Երկանեան ամիրային վրայ. Տիւզեաններու այդ մոխրացած տան մէջ, զանոնք խորտակող մարդուն նայուածքը մահ կը նշանակէր…:
    Ամիրային աչքերը տարօրինակ հանդարտութեամբ մը     կը չափէին այդ իժի նայուածքը…:
        ԺԹ. դարուն սկիզբը, Կ. Պոլիս տակաւին կ’ապէր Արեւելեան մայրաքաղաքի իր արհաւրոտ ու կախարդիչ կենցաղը. Պաղտատի ու Բիւզանդիոնի ոգիները դարերէ ի վեր կը գիրկընդխառնուէին անոր ծոցին մէջ, մէկուն հրայրքը եւ միւսին թովչութիւնը կը հեւային լախտահար փաշաներու թունահար հուրիներու դիւային պարին մէջ:
     Ենի Չէրիներու սարսափին տակ ապրող ժողովուրդին համար սովորական է տեսնել Պապը Հիւմայունի առաջ, կամ բազմամբող հրապարակի մը անկիւնը, արծաթեայ ափսէի մը մէջ ցուցադրումը գլուխներուն՝ օր մը առաջ մեծահզօր վէզիրներու:
        Հզօր փաշաներ՝ ինչպէս Պաղտատի Սիւլէյման, Եանիայի Թէփէ տէլէնլի Ալի, կամ Մսըրի Մէհմէտ Ալի՝ աւատներու պէս իրենց յանձնուած աշխարհներու վրայ տիրող, կ’ապստամբէին Սուլթան Մահմուտի դէմ. ոմանց գլուխները կ’իյնային եւ ոմանք կը յաղթէին:
       Պալատականներ, երբեմն ներքինիներ, ահարկու եւ հզօր կը դառնային դաւադրութեան եւ խարդաւանանքի զէնքով, իրենց եւ Սուլթանին թշնամիները ընկճելով եւ իրենք ալ օր մը կ’իյնային իրենց ձեռք ձգած ազդեցութեան վրայ, արքայական կասկածամտութեան զոհուելով:
         Սուլթան Մահմուտի Գահակալութեան խռովալից տարիներէն սկսեալ պալատական մը, Պաշ Մապէյնճի Հալէթ էֆէնտի, ահւոր ազդեցութիւն մը ձեռք բերած էր: Պալատականը իր առաջին յաջողութիւնը կը պարտէր Իսխէլ հրեային որ Պաղտատի Սիւլէյման փաշային սեղանաւորն ըլլալով դաւաճանած էր իր տիրոջ, զայն կորուստի մատնած եւ ծուղակը ձգելով գլխատել տալու փառքը վաստկցուցած էր Հալէթ էֆէնտիին:
        Հալէթ էֆէնտիի ազդեցութիւնը չարաշուք կերպով տեւած էր, անխորտակելի, ընդհակառակն ան իր ճամբուն վրայ գտած վէզիրներն ալ խորտակած էր, եւ Մեծ Վէզիր Պէնտէրլի Ալի փաշան իր պաշտօնակալութենէն երկու շաբաթ ետքը Կիպրոս աքսորուելով գլխատուած էր Հալէթի դէմ դաւադրելուն համար:
     Ահա թէ ի՞նչ տեսակ մարդու արբանեակն էր Իսխէլ, որ Տիւզեանները կործանելէն քիչ յետոյ, Չերազեան Գասպար ամիրան գլխատել տուած էր իբրեւ Եանիայի ապստամբ Թէփէ Տէլէն Ալի փաշայի սեղանաւորը: Երկանեան ամիրան պիտի պայքարէր այս ուժերուն դէմ:
        Բաւական զարմանք եւ ուրախութիւն զգաց Շէյխ իւլ Իսլամը երբ իր «բարեկամ» Հաճի Չէլէպին ներկայացաւ իրեն եւ յայտնեց թէ հագ տինը ընդունելու պատրաստ էր…:
      Հաճի Չէլէպիին Գուրու Չէշմէի ապարանքին մէջ այդ իրիկունը սուգի օրը սկսաւ. ամիրան անգամ մըն ալ չերեւաց իր ընտանեկան յարկէն ներս…
         Երբ իր հաւատքին պաշտպանութեան համար հաւատքն ուրանալու մղուած ամիրան ստիպուեվաւ հագնիլ իսլամական հագուստը, ըստ սովորութեան, Սուլթանը իր աստիճանին յարմար պաշտօն մը ընտրել առաջարկեց իրեն. Հաճի Չէլէպին մաքսային տեսչութեան պաշտօնը խնդրեց եւ ստացաւ… իր արարքին մղուած էր ան ոչ միայն ինքնապահպանման յլ եւ վրէժի զգացումով, եւ զինքը այդ վրէժին տանող ճամբան կը յարդարէր:
        Դարձեալ ըստ սովորութեան իսլամ աղջիկը մը տուին իրեն կնութեան. ան իր կնոջ եւ զաւակներուն նահապետական տունը կանգուն պահեց, բայց իրեն արգիլուեցաւ յարաբերութիւն ունենալ իր քրիստոնեայ ընտանիքին հետ…: Միայն թէ իր իսլամ մանկամարդ կինը շաբաթը անգամ մը այցելութեան կ’երթար քրիստոնեայ «պաշ գատըն»ին, որ իր զաւակներուն հետ ապարանքին մէջ քաշուած կ’ապրէր. այդ այցելութեանց ատեն երիտասարդ իսլամուհին ծունկի վրայ կը նստէր ամիրային կնոջ բազմոցին դիմաց, ու կը պատմէր անոր իր ընտանիքէն յաւէտ զրկուած եւ օտար բոյնի մէջ բնակող մարդուն մասին…:
      Իսխէլ այլեւս չէր կրնար խորհիլ Հաճի Չէլէպիէն կերած ապտակին վրէժը լուծելու վրայ. հրեայի գործ չէր իսլամի հետ չափուիլը:
         Երուսաղէմ գացած, երկիւղած քրիստոնեայ էր Հաճի Չէլէպիէն. ամէն իրիկուն ծնրադիր «եկեսցէ» եւ «հաւատով խոստովանիմ» կ’ստուէր տան մէջ: Ան 1809-ին Երուսաղեմայ Ս. Յակոբայ վանքը յունաց ձեռքէն ազատողներէն մէկն էր եղած…: Բայց երբ ազգային հորիզոնէն քաշուեցաւ՝ ոչ ոք կրցաւ թափանցել այդ մարդուն հոգին բզկտող ողբերգութեան. բայց այդ հոգին ամուր պահողը վրիժառութեան սեւեռուն գաղափարն էր միայն:
         Տարիէն աւելի անցած էր միջադէպէն ի վեր, իսլամացած Հաճի Չէլէպին ձեռնհասօրէն կը վարէր իր նոր պաշտօնը: Այնքան մոռցուած ու քաշուած կ’ապրէր. այնքան իր ազդեցութիւնը միմիայն իր պաշտօնին սահմաններուն մէջ ամփոփուած, որ ոչ ոքի մտահոգութիւն կ’ազդէր իր գոյութիւնը: Իր թշնամիներուն համար Հաճի Չէլէպին իսլամացած էր իրենց վրիժառութենէն վախնալով. ոչ ոք կրնար կասկածիլ թէ անոր գաղտնապէս պատրաստած վրիժառութեան գործը կը հասուննար մութին մէջ: Խիստ գաղտնի կերպով ան խորհրդաւոր թղթակցութիւն մը կը վարէր արտասահմանի հետ, իր վերջին օրերը անոր ներքին աշխարհը ճանչցող մը պիտի կրնար գուշակել՝ թէ տենդի մէջ կ’այրի…:
       Վերջապէս օր մը ան յանկարծ բռնել կու տար Իսխէլ հրէին հասցէին եկած սնտուկներ եւ թղթակցութիւն մը. կը քննէր սնտուկներուն պարունակութիւնը իր պաշտօնեաներուն ներկայութեան, որմէ  վերջ անմիջապէս փոխադրել կու տար զանոնք Սուլթանին պալատը եւ ինքն ալ անմիջապէս հոն ներկայանալով ունկնդրութիւն կը խնդրէր:
      Տէր իմ, – ըսաւ ան երբ Սուլթան Մահմուտին ներկայութեան ելաւ, –  տէրութեանդ դէմ դաւադրողներ բռնեցի:
Եւ ցոյց տուաւ անոր սնտուկները որ թագաւորին կեղծ դրամներովը լեցուն էին, իսկ նամակը որ Իսխէլին հասցէով եկած էր, ահաւոր ապացոյց մըն էր անոր եւ Հալէթին դաւադրութեանը արտաքին թշնամիին հետ:
Սուլթան Մահմուտի բարկութիւնը ահաւոր եղաւ, ան հրամայեց Պօստան Պաշըյին գլխատել երկու դաւաճանները:
       Հալէթ էֆէնտին տարին Գոնիա եւ հոն գլուխը կտրելով բերին Պոլիս:
      Իսկ Իսխէլ հրեան տարին Թէքէ, հոն գլխատեցին զայն    ու իր անիծեալ գլուխը բերին Կ. Պոլիս:
         Հաճի Չէլէպին գնաց դիտելու այդ ցուցադրուած գլուխը. տանջանքէն եւ զգացած սարսափէն անճանաչելի դարձած էր ան. բայց Հաճի Չէլէպին ժպտեցաւ ճանչնալով այն որդնալից շրթները որոնք սրբապիղծ խօսքը արտասանած էին, եւ զորոնք յաւիտենական անշարժութեան դատապարտեր էր ինք: Իր անարգուած հաւատքին վրէժը լուծուած էր. ի’նչ բուռն հաւատք էր այդ որու դէմ եղած անարգանքը սրբեր էր ահա զայն ուրանալու գնով:

Լեւոն  Թիւթիւնճեան
Գօրֆու, 22 Սեպտեմբեր, 1923թ.
Լոյս է տեսած Թէոդիկի Ամէնուն Տարեցոյցի
1924թ. հատորին մեջ

ՄԱՆՈՒԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ
Գլուխ I
(1-119 շլոկներ)

Անչափելի շողքով ու փայլով օժտված մեծ Բրահմոյին
 խոր խոնարհվելով,
Կշարադրեմ տարբեր օրենքներ, որոնք
 Մանուն1 է հեղինակել:
Մանուին2, որ նստած էր ինքնախորասույզ
 միայնության մեջ
Մոտեցան գերմեծ իմաստուններն3 ու խոնարհ
 հարգանքով ասացին նրան.
«Ով աստվածային, բարեհաճիր ճիշտ ու հարկավոր
 կարգով մեզ ներկայացնել այն օրենքները4,
Որ վերաբերում են չորսը դասերին, նաև այն շերտին.
 որ բաղկացած է խառնածիններից5:
Որովհետև դու, ով մեծ տիրակալ, միակն ես,
 որ գիտես անիմանալի, անտեսանելի,
Անհասանելի Մեծ Ինքնագոյին նվիրված բոլոր-բոլոր
 ծեսերի, կանխագրերի6 իմաստն իսկական»
Իսկ նա, որ տիրում է անչափելի հզորությանը, մե˜ծ հոգու
 տերը, լսելով հարցը,
Հարկավոր կարգով հարգանք մատուցեց բոլոր
 այն երեք իմաստուններին, ահա այսպիսի
 պատասխան տվեց. «Թող լինի լսված»:  
Անիմանալի, չորոշակված, բանականությանը
 անհասանելի, անճանաչելի
Աշխարհն այս ամբողջ սուզված էր կարծես
 ինչ-որ երազում և մութ էր շուրջը7:
ՈՒ աստվածային Ինքնագոն այնժամ, անտեսանելին,
 արարում էր այն հինգ մեծ տարրերը8 և ուրիշները,
Տեսանելի դարձավ, ցույց տվեց ներուժ, հայտնվեց մեծն
 ու ցրեց խավարը:
Նա, ում հասկանում են միայն մտքով, անշոշափելին,
 անտեսանելին, հավերժականը,
Նա, որ իր մեջ է ամփոփում բոլոր, բյուր էակներին9,
 այդ զարմանալին հայտնվեց ինքը
 իր հոժար կամքով
Եվ նպատակն էր իր մարմնից կերտել տարբեր էակներ,
Նա10 արարեց ջրերն ու նրանց մեջ թողեց իր իսկ սերմերը:
Ոսկե ձու դարձավ ինքն ու իր փայլով
 հավասարվում էր արեգակին.
Ինքն իր մեջ ծնվեց որպես Բրահմա11,
 նախածնողը ամբողջ աշխարհի:
Ջրերին Նարա են անվանում այստեղ, քանզի
 ջրերին ծնել է Նարան12:
Նրա առաջին տեղը՝ ջրերն են, դրա համար էլ
 Նարայանա13 են անվանել նրան:
Անտեսանելի ու հավերժական նախապատճառից14,
 որ արարում է իրականը և անիրականը,
Փուռուշայի ոգին է ի հայտ եկել, ինչը Բրահմո անունն է
 կրում ու փառավորվում ամբողջ աշխարհով:
Նա, աստվածայինն ապրելով այնտեղ, ոսկե ձվի մեջ
 մի ամբողջ տարի15,
Իր մտքի ուժով բաժանեց այդ ձուն ճիշտ երկու մասի,
Եվ այդ կեսերից նա կերտեց երկինքն ու այս երկիրը,
Իսկ նրանց միջև եթերն ստեղծեց և ապա
 ութը ծագերն աշխարհի16,
 հետո ջրերի տեղն հավերժական17:
Բանականությունը, որ ձևավորում էր իրականը
 և անիրականը, իր միջից հանեց
Եվ սրանից էլ մեծը ստեղծեց գիտակցությունը,
 որ ընդունակ էր ինքնագիտակցել և գերիշխող էր:
Սրանից բացի և Գերմեծ Ոգին18 կերտեց հզորը
 ու նաև բոլոր արարվածներին, որ ունեն
 երեք հատկանիշները19
ՈՒ հետո նաև հինգ օրգանները20 զգացմունքների, որ
 ընկալում են առարկաները այս աշխարհի:
Ահա այս վեցի21 մանր մասերը, որոնք ունեին
 արտակարգ ներուժ, ի մի բերելով
Եվ գումարելով մասնիկները իր, բոլոր էակներին
 արարեց Մեծը:
Քանի որ վեց տեսակ մանր մասերը իր իսկ կերպարից
 մտնում էին կերտված էակների մեջ,
Նրա կերպարին իմաստունները մարմին կոչեցին:
Նա մեծ տարրերն է22 ամփոփում իր մեջ իրենց
 դերով ու նշանակությամբ,
Բանականությունը նաև սրանց հետ, իր մեջ առնված
 մանր տարրերը, բոլոր էակների
 արարողն է նա հավերժության մեջ:
Մարմինը կազմող մանր մասերի յոթ հզորագույն
 սկզբունքներից23 էլ
Առաջանում է այս աշխարհը, որ հաստատուն է
 իր երթևեկում:
Նրանցից, սակայն, յուրաքանչյուրը, որ հաջորդում է
 մեկը՝ մյուսին, իր մեջ առնում է
 իր իսկ նախորդի հատկանիշներն
ՈՒ լինում է այսպես. կախված այն բանից, թե որ տեղում է,
 այդքան հատկանիշ էլ ունենում է նա24:
Բոլորի համար և յուրաքանչյուրին առանձնահատուկ,
 նախասկզբում նա է սահմանել
Անուններն իրենց և գործունեության տեսակն ու հատուկ
 դրվածքը իրենց՝ համաձայն Վեդաների
 սրբազան խոսքի:
Նա, Տիրակալը, աստվածներ կերտեց գործունյա հզոր
 ու շնչավորված,
Անշոշափելի սադհյաներ25 մի խումբ, ապա ստեղծեց
 զոհաբերությունը հավերժական:
Կրակից, քամուց և արեգակից դուրս բերեց մեծը
 եռափեղկ Վեդան՝
Ռիգ, Յաջուր, Սամա, հանուն հայթհայթման
 ձեռքբերումների զոհաբերության26
 սրբազան գործում:
Նա ժամանակը կերտեց և դրա բաժանումները,
 մոլորակներն ու աստղերը կերտեց
ՈՒ հետո գետերն, օվկիանոսները, սարերն ստեղծեց,
 դաշտավայրերը, անհարթ տեղերը,
Ճգնավորությունն ստեղծեց մեծը և ապա խոսքը
 ու վայելքները, ցանկությունները,
 նաև զայրույթը
Եվ ցանկանալով կերտել կենդանի, շնչող էակներ,
 Նա, Գերհզորը, ստեղծեց ամբողջ
 այս արարվածքը:
Գործունեությունը տարբերակելու համար բաժանեց
 օրինականը՝ ապօրինիից27
Եվ իրենով իսկ կերտած կենդանի այդ էակներին դրեց
 երկակի վիճակների մեջ՝ վայելք-տառապանք:
Նրանց միջոցով, որոնք հիշվել են որպես
 փոփոխվող մանր մասնիկներ,
Ստեղծվել են բոլոր հինգը տարրերը ու այդ բոլորը
 հարկավոր կարգով:
Ինչ գործունեություն էլ նախանշել է Մեծ Տիրակալը
 ամեն էակի,
Նա միայն դա էլ իրագործում է, վերածնվելով
 նորից ու նորից28:
Ինչ հատկանիշ էլ որ հաստատել է յուրաքանչյուրին
 արարման պահին, չարագործություն,
 թե բարեգործություն,
Ինչպես որ տարվա փոփոխումներում յուրաքանչյուրը
 ձեռք է բերում տարբեր նշաններ,
Այդպես էակները, օժտված մարմնով, իրենց
 գործունեության մեջ են միշտ լինում:
Ի բարգավաճում յուր աշխարհների, Նա իր շուրթերից,
 ապա թևերից, հետո կոնքերից,
 իսկ հետո նաև ոտնաթաթերից.
Ըստ կարգի կերտեց Բրահմաններին, Կշատրիներին,
 Վալշյաներին ապա և Շուդրաներին:
Բաժանելով մարմինն իր երկու մասի, որոնցից
 մեկը այր, մյուսը՝ կին,
Մեծ Տիրակալը այդ կնոջից Վիրաջն29 արարեց:
Բայց գիտե՞ք արդյոք, արժանավորներդ
 կրկնածիններից, որ ինձ,
ՈՒմ ստեղծել է այր Վիրաջը, կատարելով իր
 ապաշխարհումը, արարչագործն է
 ամբողջ աշխարհի:
Եվ ես, ցանկանալով էակներ կերտել, իրագործել
 եմ ճգնավորական շատ դժվար սխրանք
ՈՒ ստեղծել եմ նախ՝ էակների տիրակալներին,
 տասը մեծագույն իմաստուններին.
Դրանք են՝ Մարիչին, Ատրին, Անգիրասը, Պուլաստյան,
 Պուլահուն, Կրատուն, Պրաչետասան,
 Վասիշտհան,Նարադան, Բհրիգուն:
Նրանք ստեղծեցին յոթը այլ Մանու՝ առլցուն
 փայլով և աստվածներին՝ իրենց տեղերով30,
ՈՒ նաև հզոր իմաստուններին, որ տիրում էին
 գերմեծ ներուժի,
Յակշաներին31, ապա և ռակշասներին,
 գանդհարվաներին, պիշաչիներին,
Ապսարներին, ապա և ասուրներին, նագերին, հետո
 նաև օձերին, սուպարնաներին և
 նախնիներին տարբեր խմբերի
Որոտ-կայծակներին՝ ամպերն իրենց հետ, կիսատ
 ու լրիվ ծիածաններին,
Երկնային աղմուկն ու մետեօրներին, կոմետաներին
 ու երկնային տարբեր լուսատուներին,
Կիննարներին32, ապա և կապիկներին, բազում
 ձկներին ու թռչուններին տարբեր տեսակի,
Ընտանի բոլոր ու վայրի բոլոր կենդանիներին, մարդկանց,
 գիշակեր կենդանիներին, նրանց,
 որ երկշարք ատամներով են,
Ապա որդերին ու միջատներին, ցեցերին, ապա և ոջիլներին,
 ճանճերին, հետո և մոծակներին,
Բոլոր խայթողներին ու կծողներին և անշարժներին
 տարբեր տեսակի:
Այսպիսով ամբողջը, շարժվողները ու անշարժները
 կերտեցին նրանք իրենց մեծ հոգով,
Ճգնավորության միջոցով, սակայն իմ հրահանգով,
 համապատասխան իրենց կարմայի:
Կենդանի էակներից յուրաքանչյուրին ինչ գործունեություն
 որ հաստատ է այստեղ33,
Դրանց իսկականը կներկայացնեմ ձեզ, հետո նաև
 այդ ծնունդների եղանակները:
Ընտանի ու վայրի կենդանիները, գիշակերները
 զույգ ատամնաշարով,
Ռակշասները և պիշաչաները, մարդիկ համարվում են
 կենդանածիններ:
Ձվից ծնվածներն են՝ թռչուններն, օձերը, կոկորդիլոսները
 ձկներն ու կրիաները,
Փայտամշակներն ու դրանց նմանակները, սրանք ծնվում են
 ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում:
Տապից ծնվածներն են՝ բոլոր խայթողները ու կրծողները,
 ոջիլները, ճանճերը, փայտոջիլները
ՈՒ նաև սրանց նմանակները, որոնց ծնունդը քրտինքից է:
Բոլոր բույսերը, որոնք բազմանում են սերմի միջոցով կամ
 էլ ցողունի, աճում են շիվից,
Միամյա բույսերը, նրանք, որ բերում են շատ-շատ
 ծաղիկներ ու պտուղ են տալիս,
 հասուն պտղից ետ մեռնում են նրանք.
Իսկ նրանք, որոնք պտուղ են տալիս, սակայն չեն ծաղկում,
 դրանց Վանասպատի անունն են տվել,
Բայց ծաղկողին ու պտուղ տվողին, որոնք շա˜տ-շատ են,
 կոչում են Վրիկշա
Թփուտային հարուստ բուսականությունն ու մացառները,
 սրանց հետ խոտերը տարբեր տեսակի,
 Վերև մագլցող ու նաև հողի վրա սողացող բույսերը ամեն,
 բազմանում են սերմով, նաև ցողունով:
Պարուրվածները մութ ու խավարով34, որ ունեն բազում ու
 բյուր տեսակներ, սա էլ կարմայի հետևանքով է
Նրանք օժտված են ինքնազգացմամբ և առլցուն են
 վայելքներով ու տառապանքներով:
Բրահմոյից սկսած ու վերջացրած բազում բույսերով,
 հիշված վիճակները այսպիսին են,
Միշտ սարսափելի, շարունակաբար շարժման մեջ եղող
 շրջապտույտները հոգիների:
Ահա այս ամենը և ինձ կերտելով, նա, ում զորությունը
 անչափելի է, անհասանելի,
Սուզվեց ինքն իր մեջ35, շատ-շատ անգամներ իր միջից
 մղելով ժամանակը՝ ժամանակով36:
Երբ ինքն, աստվածայինն, արթուն է լինում, աշխարհը
 գտնվում է իր շարժման մեջ,
Իսկ երբ քնած է իր խաղաղ քնով, ամբողջ աշխարհն է
 քնած լինում:
Երբ նա քնած է իր խաղաղ քնի անդորր վիճակում,
 մարմնով օժտված էակներն ամեն,
Որ գործունյա են իրենց բնությամբ,հրաժարվում են իրենց
 գործերից և թուլանում է գիտակցությունը:
Եվ երբ որ նրանք, միաժամանակ, խորասուզվում են
 Գերմեծ Ոգու մեջ,
Ապա նա, հոգին բյուր էակների խաղաղ հանգչում է իր իսկ
 կատարյալ հանդարտության մեջ:
Խորասուզվելով մութ ու խավարում, երկար ժամանակ
 նա պահպանում է զգալու իր իսկ ունակությունը,
Բայց գործունեությունն իր չի կատարում, հետո իր մարմնից
 նա37 դուրս է գալիս:
Կազմված լինելով մանր մասերից, նա թափանցում է
 սերմերի մեջ, լինի բուսական, թե կենդանական,
Եվ այն ժամանակ մերվելով նրանց, նա ընդունում է
 մարմնական կերպար:
Եվ ահա այսպես, նա, անփոփոխը, իր արթնանալով,
Բոլոր շարժվողներին ու անշարժներին միշտ
 կենդանացնում և կործանում է:
Եվ ստեղծելով ահա այս շաստրան38, նախ և առաջ ինձ
 ծանոթացրեց հարկավոր կարգով,
Իսկ ես՝ Մարիչիին և ուրիշ հզոր իմաստուններին
Այս շաստրան, առանց որևէ մի մնացորդի, Բհրիգուն
 կարող է ձեզ շարադրել,
Քանզի իմաստունն այդ ինձանից գիտեր ամբողջը
 առանց մնացորդների»:
Եվ այն ժամանակ, երբ իմաստունը, այն մեծ Բհրիգուն,
 որ Մանուն էր այսպես ասել,
Ասաց այն բոլոր իմաստուններին «թող լինի լսված»:
Մյուս Մանուները39, որ թվով վեցն են ու պատկանում են
 Մանուի տոհմին, նրան որ սերում է Ինքնագոյից, -
Բոլորն էլ արարող էակներ էին և մեծ հոգու տեր, ունեին
 անչափ մեծ հզորություն:
Սվարոչիշան է դա, Աուտգամին, Համասը,
 Ռայկատան, Չակշուշան,
Տեր էին հզոր փայլի ու շողի, Վիկասկատի որդին
 սրանց հետ նույնպես:
Այս յոթ Մանուները, սկսած նրանից, որը սերում է
 Ինքնագոյից, տիրապետելով մեծ փայլ ու շողի,
Յուրաքանչյուրը իր ժամանակին, արարելով ամբողջ
 շարժվողներին ու անշարժներին,
 տիրակալներն էին բոլորի:
Տասնութ նիմշան40 կազմում են կաշթհա. սրանց
 երեսունը կլինի կալա.
Երեսուն կալայից է կազմված Մուհուրթան՝ երեսուն
 Մուհուրթան օրն ու գիշերը41:
Գիշերն ու ցերեկը զատում է արևը. դա աստվածայինն է
 ու մարդկայինը,
Էակների համար նախատեսված է՝ քնել գիշերը, իսկ
 ցերեկները գործեր կատարել:
Նախնիների համար գիշեր-ցերեկը մեկ ամիս է, բայց
 բաժանված է երկու կեսի.
Խավարն ու մութը օրն է, որ պետք է գործեր արվեն,
 գիշերը, սակայն լուսավոր մաս է
 քնելու համար42:
Աստվածների համար գիշեր-ցերեկը մեկ տարի են հաշվում
 մարդկության համար,
Սա նույնպես կիսվում է երկու մասի, օրը արևի շարժման
 ուղղությունն է դեպի հյուսիս,
 Գիշերը՝ շարժումը դեպի հարավ43:
Թե ինչպիսին է Բրահմայի գիշեր-ցերեկի ու
 նաև դարի44 տևողությունը,
Լսեք, կպատմեմ համառոտակի, իրար հաջորդող
 շարքով ու կարգով:
Ասել են45, որ չորսը հազար տարի է կազմում
 Կրիտա յուգան.
Նրան նախորդող աղջամուղջները, որ նախորդող են, ունեն
 ճիշտ այդքան հարյուր տարիներ46.
 սրանց հաջորդող աղջամուղջները՝
 նույնքան տարիներ,
Մնացած երեք յուգաներն իրենց աղջամուղջներով,
 նախորդողներով ու հետևյալներով,
Յուրաքանչյուրը հազարներով ու հարյուրներով, ամեն մի
 դեպքում փոքրանում են մեկով:
Տասներկու հազար այդ տարիները, որոնք հիշվեցին որպես
 մարդկային չորսը յուգաներ՝
 Աստվածների դար անունն են կրում:
Թող հայտնի լինի, որ աստվածային հազար դարերի
 գումարը՝ Օրն է Բրահմոյի, գիշերն47 էլ նույնքան:
Եվ նրանք միայն, որ իմանում են, որ Բրահմոյի սրբազան
 օրը անցնում-ավարտվում է աստվածների
 հազար յուգայով,
Գիշերն էլ այդպես, հատկապես մարդիկ, գիտեցողները այդ
 էությունը, նրանք կիմանան
 ինչ է գիշերը, ինչ է ցերեկը:
Եվ այդ ցերեկվա ավարտից հտո երբ նա քնում է, երբ
 արթնանում է ավարտից հետո,
Նա արարում է գիտակցությունը, իրականը և անիրականը:
Գիտակցությունը, որ արթնացել էր Բրահմայի արարումների
 մեծ ցանկությունից, ձևափոխում է արարվածը
Եվ դրա համար էլ ծնում եթերը. և ազդարարում, որ
 հատկանիշը այդ եթերի ձայնն է լինելու:
Նրա ձևափոխման հետևանքով էլ նույն այդ եթերից
 տարածվում է հոտը և քամին մաքուր ու հզոր
Եվ համարվում է, որ սա էլ ունի շոշափելիքի
 իր հատկանիշը:
Քամուց և նրա ձևափոխումից առաջանում է լույսը
 ճառագող և ցրող մութը.
Սրա հատկանիշն էլ ձևն են համարում,
Իսկ լույսից, որ նույնպես ձևափոխվում է, հենց
 ձևափոխման հետևանքով էլ ջուրն է
 արարվում. համարվում է, որ դրանք են
 համի տերերը:
Ջրերից՝ հողը, որ ունենում է հոտի հատկանիշ: Այսպես է
 արարվել նախասկզբում48:
Աստվածների դարը, որ նշվեց վերում, որն էլ հավասար է
 տասներկու հազար տարին վերցրած
Յոթանասունմեկ անգամ, այստեղ անվանում են
 մանվանտարա:
Մանվանտարները, որոնք աշխարհի արարումներն ու
 կործանումներն են, դրանք անհամար են.
Բարձրագույն էությունը, կարծես խաղալով է ամեն անգամ
 դրանք արարում:
Կրիտայուգայում օրենքը չորսը ոտքի49 վրա է, և
 ամբողջական, այդպես է նաև ճշմարտությունը.
Ապօրինությունից օգտակար ոչինչ չի գալիս մարդկանց:
 Մյուս յուգաներում, շահի ձգտումով,
 օրենքը մեկական ոտք է կորցնում՝
 ըստ իրենց շարքի.
Գողության, ստի, խաբեբայության պատճառով օրենքն
 անհետանում է քառորդ առ քառորդ:
Հիվանդություններից ազատ լինելով, հասնելով
 իրենց նպատակներին,
Կրիտայուգայում ապրում են մարդիկ չորսհարյուր տարի,
 բայց Տրետայում և ինչպես նաև մնացածներում
 կյանքը կարճանում է մեկ քառորդով50:
Մահկանացուների կյանքը, որ հիշատակվում է Վեդաներում
 և ցանկությունը այն արդյունքի,
Որը գալիս է զոհաբերության ծեսեր անելով սրա հետ ուժը
 մարմնավորվածի ըստ յուգաների է
 տրվում մարդուն:
Կրիտայուգայում լոկ օրենքներն են, Տրետայում և
 դվապարայում՝ ուրիշ բաներ են,
Եվ այլ բաներ են Կալիյուգայում, սրանց կարճացմանը
 համապատասխան:
Կրիտայուգայում գլխավորն համարում են ասկետիզմը,
 Տրետայուգայում՝ գիտելիքները,
Զոհաբերությունը՝ Դվապարայում, առատաձեռնությունը և
 միակը՝ Կալիյուգայում:
Իսկ տիեզերքի պահպանման համար Գերլուսավորը
 իր իսկ շրթերից,
Ձեռքերից, կոնքերից, ոտքի թաթերից ծնված
 յուրաքանչյուրին հաստատել է
 հատուկ զբաղմունքները:
ՈՒսուցանելը, ուսումնասիրելը Վեդաների, զոհաբերության
 ծեսեր անելը ինչպես իր այնպես էլ այլերի համար,
Ողորմածություն տալն ու ստանալը Բրահմաների համար է
 հաստատել մեծը:
Նպատակների պաշտպանությունը, ողորմությունը
 բաժանելը, զոհ մատուցելը,
ՈՒսումնասիրությունը Վեդաների և չտրվելը հաճույքներին
 աշխարհիկ կյանքի, հրահանգվել է կշատրիներին:
Կենդանիներին արածեցնելը նաև բաժանելը ողորմության,
 զոհ մատուցելը,
ՈՒսումնասիրելը Վեդաների, վաշխառությունը և առևտուրը,
 հողագործությունը այս բոլորի հետ,
 հրահանգված է Վայշյաներին:
Տիրակալը միայն մի զբաղմունք է հրահանշուդրայի
 համար.
 Խոնարհ ու հլու ծառայությունը
 այս դասերին:
Ավելի մաքուր մարդն համարվում է պորտից վերև,
Հենց դրա համար առավել մաքուր են հայտարարվել
 սուրբ շրթունքները Ինքնագոյի:
Բրահմոյի մարմնի ամենալավ մասից ծնված լինելու և
 առաջնածին լինելու պատճառներով է,
ՈՒ Վեդաների գիտելիքները իմանալով է, որ Բրահմանը իր
 իրավունքով տիրակալն է
 բոլոր արարումների51,
Քանզի Ինքնագոն, ասկետական սխրանք իրագործելով,
 նախ նրան արարեց իր շրթունքներից,
Զոհ մատուցելու համար աստվածներին ու նախնիներին,
 պահպանելու համար այն ամենն,
 ինչը որ արարվել էր:
Ո՞ր կենդանի էակն է լավը նրանից, ում շուրթերից որ
 աստվածները միշտ
Կերակրվում են զոհաբերությամբ, իսկ հիշողության
 մատուցումներով էլ նախնիները52:
Կենդանի էակներից լավագույնները համարվում են
 շնչավորները,
Շնչավորների մեջ՝ գիտակիցները, գիտակիցների մեջ
 մարդիկ են, իսկ մարդկանց մեջ էլ՝
 բրահմանները,
Բրահմանների մեջ՝ գիտեցողները Վեդաների, գիտեցողների
 մեջ՝ ընդունողները,
Ընդունողների մեջ՝ կատարողները, կատարողների մեջ՝
 գիտակցողները Բրահմայի:
Բրահմանի ծնունդը արդեն ինքնին հավերժ
 մարմնավորում է դհարմայի,
Որովհետև ծնվել է դրա համար և նախանշված է
 նույնանալու Բրահմոյի հետ:
Չէ՞ բրահմանը, նա ով ծնվել է դհարմայի գանձը
 պահպանելու,
Երկրում զբաղեցնում է իր բարձր տեղը, որպես
 տիրակալը էակների:
Այս  աշխարհում ամենն, ինչ գոյություն է,
 սեփականությունն է դա բրահմանի
Եվ իր ծնունդի գերազանցությամբ բրահմանը
 իր իրավունքն ունի
 ունենալու համար ամենը, ինչ կա53:
Բրահմանն ուտում է միայն իրենը, հագնում՝ իրենը,
 տալիս՝ իրենը.
Չէ՞ մյուսներն իրենց գոյությունը պահպանում են միայն
 Բրահմանի ողորմածությամբ:
Նպատակ ունենալով որոշակի դարձնել բրահմաների
 հանձնառություններն ու մյուսների,
Իմաստուն Մանուն, նա, որ սերվել էր Ինքնագոյից, կազմից
 այս շաստրան:
Պետք է սովորել այն մանրակրկիտ և հաղորդել
 այն աշակերտներին,
Որոնց ուսուցիչն է Բրահմանը, ոչ մեկ ուրիշը54:
Բրահմանը, որ սովորում է այս շաստրան և իր կյանքը
 վարում ինչպես շաստրայում է
 հրահանգված,
Մեղքեր չի գործում, կատարյալ է նա իր մտքերի մեջ,
 կատարյալ է խոսքով ու նաև մարմնով:
Նա ամեն տեսակ հավաքներն է մաքրում, բարեկամներին՝
 յոթը նախորդող, յոթը հաջորդող
Միայն բրահմանը իրավունք ունի այս ամբողջ
 երկրի տերը լինելու:
Այս շաստրան ապահովում է ամենալավ բարեկեցությունն
 ու մեծացնում գիտակցությունը,
Բերում է մարդուն հավերժական փառք ու նաև
 բարձրագույն երանությունը:
Նրա մեջ շարադրված է օրենքն ամբողջական,
 բարեգործությունը,
Գործունեությունը մեղքերով լեցուն, ինչպես և
 չորսը դասերի ապրելու կարգը հավերժական:
Սա կյանքի կանոնն է՝ բարձրագույն դհարման, շարադրված
 սուրբ հայտնություններով55
Նաև սրբազան ավանդույթներով. դրա համար էլ բարիքի
 ձգտող կրկնածինը մշտապես
 պետք է հետևի սրան:
Բրահմանը, որ արհամարհում է սուրբ կանոնները
 բարեգործական վարվելակերպի,
Չի ճաշակում պտուղը Վեդաների56, բայց հետևողը այդ
 կանոններին, համարվում է
 վայելողը այդ առատ պտղի:
Իմաստունները, տեսնելով որ դհարման ելնում է
 նման կանոնից,
Ընդունեցին կանոնը բարեպատիվ վարվելակերպի որպես
 լավագույն հիմքը բարեպատիվ
 վարվելակերպի:
Աշխարհի արարումն ու ծեսերի կարգի գործունեությունը,
 կրոնական ուխտերի կատարումները,
Վարվելակերպը, կարևորագույն կարգը լվացվելու57,
Ամուսնությունը, հարսանեկան ծեսերի նկարագիրը,
 Մեծ զոհաբերության կարգն ու
 հավերժական կարգ ու կանոնը58,
Ապրելու համար միջոցներ փնտրելու եղանակների
 նկարագիրը,
 պարտականությունները սնատակայի59
Սնունդը, կարելին և անկարելին, ծեսով մաքրվելն ու
 մաքրելն իրերի,
Դհարմայի կատարումը կանանց կողմից, ճգնավորությունն
 ու ազատագրումը վերջնականորեն և
 հրաժարումը այս աշխարհից,
 թագավորների լրիվ դհարման և
 լուծումը ծանր վեճերի,
Վկաների հարցման կարգուկանոնը, ապա և դհարման
 մարդու և կնոջ,
Ժառանգության դհարման, մոլի խաղերն ու հեռացումը
 փուշ ու տատասկի60,
Վայշյաների, սրանց հետ նաև շուդրաների վարվելակերպը
 և առաջ գալը խառնածին դասի,
Բոլոր դասերի համար դհարման՝ աղետների մեջ, մեղքերի
 թողության կարգն ու կանոնը,
Հոգիների անցման երեք ձևերը՝ կապված կատարված
 գործունեությանը,
Վերին, բարձրագույն երանությունը, բարի և հիմար
 գործունեության հատկանիշները
Երկրի օրենքները հավերժական, դհարմաները
 տարբեր դասերի,
Դհարմաները ընտանիքների, հերետիկոսների,
 հասարակության61 դհարմաները
 այս բոլորն ահա Մանուն է
 հայտնել այս շաստրայի մեջ:
Ինչպես հայտարարել է Մանուն շաստրայում իմ տված
 հարցին պատասխանելով ինչ-որ
 ժամանակ, այդպես էլ ինձնից կիմանաք հիմա»:
Այսպես է Մանուի դհարմաշաստրան, այսպես է ահա գլուխն
 առաջին, որ Բհրիգուն է շարադրել:

Մեկնություններ
51. 35 – … ինքն իր մեջ – զրկելով իրեն մարմնից, որում ինքն էր մարմնաորվել սեփական կամքով:
51. 36 – … ժամանակը՝ ժամանակով – այսինքն՝ արարման շրջանը փոխելով կործանման շրջանի:
56. 37 – Նա – մեկնաբաններից ոմանք «նա» բառի տակ հասկանում են անհատական հոգին, մյուսները՝ իրեն, արարչին:
58. 38 – շաստրան – սրանք գիտելիքների տարբեր մարզերի կարգագրերի և ուսուցողական ժողովածուներ են: Դհարմաշաստրաները պատկանում են սրբազան ավանդույթներին (սմրիթի):
61. 39 – Մանուները – բացի Մանու-Սվայամբևուից (տես 1.63)
64. 40 – Նիմշա – ակնթարթ, աչքը թարթելու ժամանակը:
64. 41 – օր ու գիշեր – օր ու գիշերվա համար սանսկրիտը, ինչպես և հայերենը, չունեն մեկ միացյալ բառ-հասկացություն (սուտկա՝ ռուսերեն): Այս հասկացությունը ներկայացվում է երկու բառով՝ օր ու գիշեր: Եվ այսպես. Մուհուրթան 48 րոպե է, կալան՝ 88 վայրկյան, քաշթհան՝ 2,93 վայրկյան, Նիմշան՝ 0,16 վայրկյան:
66. 42 – Նկատի ունի լուսնային ամիսը, մութ կեսը լուսնի գնալու ժամանակն է, լուսավոր կեսը՝ լուսնի գալու ժամանակն է
67. 43 – Արևի շարժման ժամանակահատվածը դեպի հյուսիս, արևի շրջադարձը ձմեռայինից դեպի ամառայինը, դեպի հարավ շարժման ժամանակահատվածը՝ ամառայինից շրջադարձ դեպի ձմեռայինը:
68. 44 – դարի, յուգա – Մեծ յուգա – ընդգրկում է այն շրջանը որում հայտնվում է աշխարհը և տևում է մինչև կործանումը: Այն բաղկացած է 4 յուգաներից. Կրիտա, Տրետա, Դվապարա և Կալի. տես՝ 69-73:
69. 45 – Ասել են – հաճախ հանդիպող անդեմ ձև է սանսկրիտում. ի նկատի ունեն հին իմաստուններին:
69. 46 – ճիշտ այդքան հարյուր տարիներ – այսինքն՝ յուրաքանչյուր աղջամուղջ բաղկացած է 400 տարիներից (նկատի ունի «աստվածների տարիները», որոնցից յուրաանչյուրը 360 մարդկային տարի է):
72. 47 – Կրիտայուգա – 4000+400+400=4800 տարի:
Տրետայուգա – 3000+300+300=3600 տարի:
Դվապարայուգա – 2000+200+200=2400 տարի:
Կալիյուգա – 1000+100+100=1200 տարի
Քանի որ աստվածային մեկ տարին հավասար է 360 մարդկային տարվա, ապա աստվածային յուգան բաղկացած է 4 320 000 մարդկային տարվա: Հետևաբար «Բրահմոյի օր ու գիշերը» հավասար է համարվում 8 640 000 000 մարդկային տարվա (4 320 000 x 1000 x2):
Որպեսզի ստացվի «Բրահմայի տարին» այս թիվը բազմապատկվել է էլի 360 (= 3 110400 000 000 մարդկային տարի):
78. 48. – Այսպես է արարվել նախասկզբում – համընդհանուր կործանումից հետո և Համաշխարհային Ձվի արարումից առաջ: Դժվար չէ նկատել, որ I. 74-78 բանաստեղծություններում շարադրվում է արարման կարգի ևս մի տարբերակ (տես՝ 1. 21.31 նույնպես և 1. .32-41):
81. 49 – … չորսը ոտքի վրա է – օրենքը պատկերացրել են ցուլի կերպարով (VIII. 16): Դիցի հետագա իմաստի վերաբերյալ, որը օրենքը ներկայացնում է որպես չորքոտանի կենդանի, բերվում են հետևյալ կարծիքները.1) չորս ոտքերը ներկայացնում են զոհաբերություն կատարող չորս քրմերին, կամ՝ 2) չորս դասերը, կամ՝ 3) չորս գլխավոր ծառայությունները-ասկետական սխրանք, գիտելիքներ, զոհաբերություն և առատաձեռնություն (տես՝ 1,86): Բոլոր մեկնաբանները համաձայն են այն կարծիքին, որ ճշմարտությունը, թեև ամփոփվում է օրենքում, հատուկ կերպով հիշվում է ցույց տալու համար նրա մեծ նշանակությունը:
83. 50 – Մեկնաբանները այս տեղը բացատրում են այնպես, որ չորս հարյուր տարին մարդու կյանքի տևողության բնական ժամանակն է, որը կարող է նաև շարունակվել ասկետական սխրանքներ կատարելով:
93. 51 – Առաջնածին լինելու – … համաձայն դիցաբանության՝ Բրահմանը ծնվել է կշատրիներից առաջ և այլն:
… Տիրակալն է բոլոր արարումների-իրավունք ունի իրեն վերագրել բոլոր արարումների պարտականությունները:
95. 52 – Բրահմաններին հյուրասիրելը համարվում էր զոհաբերության անբաժան մասը:
100. 53 – Հնարավոր է, որ այս բանաստեղծությունը պետք     է համարել որպես գովասանություն, ոչ թե հաստատված կարգ: Պետք է հիշել, որ բրահմաններին մեծարելը, (1. 99 – 105), գրվել է իրենց, բրահմանների ձեռքով: Դրանք քիչ են համապատասխանում հասարակության մեջ ունեցած իրական դիրքին
103. 54 – Այս բանաստեղծությամբ կշատրիներին ու վայշյաններին իրավունք է տրվում սովորել «Մանուի օրենքները», բայց ոչ երբեք սովորեցնել:
108. 55 – … սուրբ հայտնություններով – տես 11. 10.
       Սուրբ ավանդույթներ – տես նույն տեղում.
    Կրկնածին – վերին երեք դասերի անդամները, ովքեր մանկության տարիներին անցել են ձեռնադրման ծեսը, ինչի համար էլ նրանց կոչում են կրկնածիններ (տես 11. 36, x. 4):
108. 56 – … պտուղը Վեդաների – վարվելակերպի համար պարգև, որ նախանշված է վեդաներով:
111. 57 – … 1. 111-118 բանաստեղծությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամբողջ շաստրայի «վերնագիր»: Առաջին գլուխը, ընդհանրապես – ներածություն է:
112. 58 – … մեծ զոհաբերության – հինգ զոհաբերություններ, որ կատարվում են ամեն օր:
       Շրադդհի – հոգեհացի կարգը և կանոնը:
113. 59 – Սնատակա-ուսումն ավարտելու առթիվ ծիսական լվացում կատարող շրահմանը (տես՝ 111. 4):
115. 60 – …հեռացումը փուշ ու տատասկի – հին հնդկական գրականության մեջ լայն տարածում ունեցող պատկերավոր արտահայտություն՝ ուղղված գողերին, սադրիչներին, այլազան գործակալներին երկրից վտարելու մասին:
118. 61 – Հերետիկոս – ապօրինի գործեր անողը. այսպես էին անվանում նաև այլակրոններին:
       Հասարակություն – առևտրականների, դարբինների, դերասանների միություններ (համքարություններ):

Մանու՝ Ռոբերտ Մանուկյան
Արիական հետազոտությունների կենտրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՄԵՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

    Մեր մտահոգությունները տեղին էին, երբ ենթադրում   էինք, որ ադրբեջանական հակահայկական հիստերիային, վրաց-աբխազական հակամարտությանը, Ջավախքում տեղի ունեցող իրադարձություններին հաջորդելու է տարածաշրջանային քաղաքական ակտիվության մի նոր հանգրվան:
       Ահավասիկ՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով օգնական Էլիզաբեթ Ջոնսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության լուծումներ է փնտրում ինչպես երկկողմ հիման վրա« այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում£ Ընդ որում՝ նա ափսոսանք է հայտնել« որ թեև հրադադար կնքելու պահից անցել է արդեն 10 տարի« սակայն «ոչ Երևանը« ոչ Բաքուն ջանքեր չգործադրեցին« որպեսզի նախապատրաստեն իրենց հասարակայնությանը բարդ, փոխադարձ քաղաքական զիջումների« որոնք անհրաժեշտ են իսկական խաղաղ համաձայնության հասնելու համար»£
       ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Կոնդոլիզա Ռայսն իր հերթին՝ Մոսկվայում« ի թիվս տարածաշրջանային այլ հարցերի« քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները£ «Մենք Ռուսաստանի հետ ջանում ենք կարգավորել մի ամբողջ շարք կոնֆլիկտային իրավիճակներ« – նշել է ԱՄՆ-ի նախագահի օգնականը£ – Կարծում եմ՝ մենք բոլորս փոքր-ինչ հուսախաբված ենք« որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այդ անել դեռևս չի հաջողվել»£ «Մենք կցանկանայինք« որ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները վերստին լրջորեն զբաղվեին Լեռնային Ղարաբաղի խնդրով»« – ասել է Ռայսը£
      Ավելին՝ ամերիկացի զինվորականները և ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները մտադիր են Վրաստանը« Հայաստանը և Ադրբեջանը դարձնել «բարեկամական և բարեկեցիկ» պետություններ£ «Բոստոն գլոբ» թերթի տվյալներով« այդ մասին խոսվել է գերմանական Գարմիշ Պարտենկիրխեն քաղաքի Մարշալյան կենտրոնում կայացած երկօրյա խորհրդաժողովում£
         Եվրոմիության ¥ԵՄ¤ եվրոհանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին« ասել է« որ Եվրոպան անհանգստացած է ղարաբաղյան հարցի կարգավորման ձգձգմամբ£ «Մենք անելու ենք հնարավորը՝ կարգավորելու այդ հակամարտությունը£ Մենք չենք ցանկանում խառնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործերին« մենք չենք ցանկանում նրանց անհանգստացնել« բայց նրանց վրա ճնշում ենք բանեցնելու« որովհետև նրանք են ներգրավված ¥հակամարտության կարգավորման միջնորդի դերում¤« բայց արդյունքներ չկան»« – ասել է Պրոդին£
        «ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է նախ և առաջ վերացնել հակամարտության պատճառները, իսկ դա նշանակում է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», – «Բի-Բի-Սի»-ի ռուսական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը ներկայացնող նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
     Իր հերթին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Սխեֆերն այն կարծիքն է հայտնել, որ տարածաշրջանում, շնորհիվ այդ թվում և Ադրբեջանի ջանքերի, կվերականգնվեն խաղաղությունը և կայունությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ դաշինքն անմիջականորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին, սակայն ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցությունների ընթացքին. «Կարծում եմ, բարձրաստիճան բանակցությունների արդյունքում հնարավոր է հասնել խաղաղության»:
        Անշուշտ, լավ կլիներ, որ Ղարաբաղյան խնդիրը արդարացի լուծում ստանար… սակայն, մեր անհանգստության պատճառն այն է, որ վերջին հարյուրամյակների ընթացքում, մասնավորապես, Բեռլինի Վեհաժողովից հետո, միջազգային դիվանագիտությունը որդեգրել է՝
ա) Հայկական հարցին առնչվող խնդիրները չլուծելու, սառեցնելու, պահածոյացնելու,
բ) հայերին ու Հայաստանին առնչվող հարցերն անտեսելու, «չնկատելու», ստվերելու արատավոր գործելակերպ:
     Դրան հակադրվելու մի քանի հնարավոր միջոցներ ունենք.
1. Համայն հայության և Հայաստանի Հանրապետության պետական և դիվանագիտական այրերի սկզբունքային դիրքորոշմամբ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը, քննարկել Հայաստանի Հանրապետության՝ որպես ինքնուրույն պետականության, գոյատևման համար անհրաժեշտ պայմանները, արծարծել փախստականների վերադարձը տարածաշրջան, այդ թվում՝ Շահումյանի շրջան և Նախիջևան, արծարծել Ջավախքի հայության իրավական, քաղաքացիական խնդիրները:
2. Քարոզչական պայքարում բազմալեզու հրատարակությունների և այլ կարգի նյութերի պատրաստման միջոցով աշխարհին ճանաչելի դարձնել Արցախյան հակամարտության իրական բնույթը, Հայաստանը, հայկական քաղաքակրթությունը, հայոց մշակույթը, պատմությունը և, ամեն անգամ, սկզբունքային հակահարված տալ հայոց պատմության բոլոր կարգի կեղծարարներին:
3. Բանակցությունների միջոցով հաղթահարել ներքաղաքական դիմակայությունը և հասնել սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:
      Ինչպես տեսնում ենք՝ լիովին իրականացնելի ծրագրեր ու խնդիրներ: Մնում է իրագործել:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ
ԲՈՒՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

    Արցախյան հիմնախնդիրը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես միջպետական՝ Հայաստան-Ադրբեջան, հակամարտություն: Նրբորեն քողարկվել ու քողարկվում է հակամարտության էթնիկական, ազգագրական, հասարակական – քաղաքական միջազգային նշանակությունը, այն է՝ թուրանական քաղաքակրթության ագրեսիվ ծավալապաշտական նպատակներն ու էությունը: Քանի որ հակամարտության կարգավորման հարցը թևակոխում է նոր փուլ և հնարավոր է եվրոպական կառույցների ավելի ակտիվ ներգրավումը այս գործում, նպատակահարմար ենք գտնում մի քանի խոսք ասել այս առնչությամբ, մանավանդ որ եվրոպական խորհրդարանականներից շատերն իսկապես տեղյակ չեն Ղարաբաղյան հակամարտության բուն էությանը:
   Այսպես՝ հակամարտության լուծման տարբերակների առնչությամբ հետաքրքիր տեղեկություն է հաղորդում «Ազատություն» ռադիոկայանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
       «Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի միջազգային բանագնացները Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մի քանի ծրագիր են ներկայացրել, բայց դրանցից ամենահամարձակը Քի Ուեսթինն էր», – գրում է «Ուոլ սթրիթ ջորնըլ» ամերիկյան թերթում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված գրքի հեղինակ Թոմաս դը Վաալը՝ ըստ էության առաջին անգամ մանրամասներ հաղորդելով Քի Ուեսթի առաջարկների մասին: «Ըստ այդ ծրագրի, Հայաստանը թույլ էր տալու, որ ադրբեջանցի փախստականների 95 տոկոսը վերադառնա իրենց տները: Հայաստանի տարածքով ճանապարհ էր բացվելու դեպի Նախիջևանի մեկուսացված առանձնատարածքը», – գրում է դը Վաալը: – «Փոխարենը Ադրբեջանը հրաժարվելու էր բուն Ղարաբաղից, բացի Շուշի քաղաքից» (Արմեն Դուլյան, «Ազատություն» ռ/կ):
     Խնդիրն այնպես է ներկայացված, որ թվում է հայ ընթերցողը պիտի ափսոսանք հայտնի, որ հակամարտությունը առաջարկվող նախագծի համաձայն չի լուծվել, որ Ադրբեջանի նոր նախագահը ընդդիմանում է առաջարկվող տարբերակին, որ ազերիները «համակերպվելու» փոխարեն ընդդիմանում ու հակահայկական հիստերիա են բարձրացնում, որ… Բայց դա առաջին հայացքից: Մենք առաջարկում ենք ուշադրություն դարձնել հաղորդագրության հետևյալ կետին. «Հայաստանի տարածքով ճանապարհ էր բացվելու դեպի Նախիջևանի մեկուսացված առանձնատարածքը»:
Իրականում սա պանթուրքիզմի ծրագրային դրույթներ-  ից մեկի իրագործման փորձ է: Հիշեցնենք պանթուրքիզմի ծրագրային հիմնական երեք դրույթները՝ 1. Թուրքիան՝ թուրքերին, 2. Թուրքիա-Ադրբեջան միավորում, 3. թուրքալեզու պետությունների ու ցեղերի միավորում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո իրագործվեց առաջին կետը. ժամանակակից Թուրքիայի տարածքը հիմնականում «մաքրվեց» հայերից ու հույներից, հետագա տարիներին՝ «մաքրվում է» քրդերից: Երկրորդ կետի համաձայն պետք է տեղի ունենա Թուրքիա-Ադրբեջան միավորումը, որը սակայն ուշանում է: Հիմա դրա իրագործման հնարավորությունը կարծես առկա է:
       Եթե խոսելու լինենք միայն փաստերի լեզվով, ապա նշենք, որ այս ծրագրով 1. իրականացվում է պանթուրքիզմի ծրագրային երկրորդ կետը՝ Թուրքիա-Ադրբեջան միավորումը, 2. ՀՀ-ը և ԼՂՀ-ը կորցնում են իրենց միջազգային նշանակությունը, 3. ՀՀ-ը և ԼՂՀ-ը, առանց այլընտրանքի իրավունքի, հայտնվում են իրական շրջափակման՝ համաթուրանական պարկի մեջ:
        Միջազգային որոշ հայտնի ուժեր, ինչպես օրինակ՝ ԱՄՆ (Մեծ Բրիտանիա)-Իսրայել-Թուրքիա դաշինքը (ի դեպ՝ այս դաշինքը Բեռնար Լուիսն անվանում է «ամերիկա-հրեական-օսմանյան կայսրություն», «Շրջադարձ», թիվ 2, մայիս, 2004, էջ 45)՝ 1. ծառայեցնում է պանթուրքիզմը արաբների դեմ արաբական աշխարհը միասնությունից զրկելու նպատակով, 2. օգտագործում է այն Իրանի դեմ՝ Իրանը ջլատելու նպատակով, 3. օգտագործում է այն Ռուսաստանի դեմ՝ Ռուսաստանը ջլատելու ու թուլացնելու նպատակով, 4. օգտագործելու է այն (թուրքալեզու ցեղերի ու հանրապետությունների միավորումը) Չինաստանի դեմ՝ Չինաստանը մասնատելու նպատակով:
     Ահա այսպիսին է իրականությունը: Հետևաբար Թուր-   քիա-Ադրբեջան փաստացի միավորումը ամենևին էլ համարժեք չէ ԼՂՀ-ի անկախությանը, որովհետև այդ միավորումից հետո, ոչ ՀՀ-ն և ոչ էլ ԼՂՀ-ն իրական անկախություն չեն ունենալու: Եթե նույնիսկ ենթադրենք, որ ԼՂՀ-ի հակամարտությունը լուծվելու է «խելքին մոտ» զիջումների գնով, այդ թվում և Թուրքիայի կողմից, որին, ճիշտն ասած, չենք հավատում, ապա  Թուրքիա-Ադրբեջան փաստացի միավորմանը համարժեք կարող է լինել տարածքների այնպիսի փոխանակումը, որից հետո ՀՀ-ն և ԼՂՀ-ն կշարունակեն գործել իբրև ինքնուրույն երկրներ, այսինքն՝ Հայաստանի երկրորդ Հանրապետությունից գրավված տարածքները ՀՀ-ին վերադարձնելու և դեպի Սև ծով ելք տրամադրելու դեպքում միայն:
     Իսկ դա նշանակում է վերադառնալ Կարսի (1921թ.) ու Լոզանի (1922-23թթ.) դաշնագրերին և սրբագրել դրանցում թույլ տրված աններելի սխալները, որոնք ուղղված էին ոչ միայն հայության, այլև հնդեվրոպական ողջ քաղաքակրթության դեմ: Մնացած բոլոր դեպքերում մեծապես տուժում է հայության ազգային-պետական անվտանգությունը, որի մասին պետք է իմանան, առաջին հերթին, մեր պետական այրերը, ապա և միջազգային հանրության այն շահագրգիռ կողմերը, ում իսկապես հետաքրքրում է հնդեվրոպական քաղաքակրթության հետագա ճակատագիրը:
       Ավելորդ չէ հիշել, թե ինչ մեծ գին է վճարել հայությունն ու Հայաստանը պանթուրքիզմի ծրագրերին դիմակայելու, հնդեվրոպական քաղաքակրթության բնօրրանն ու խաչմերուկը՝ Հայկական լեռնաշխարհը, անաղարտ պահելու երկար ու ձիգ մաքառումների ճանապարհին: Ուստի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորումը, իսկ մեզ համար արդարության ու հավասարակշռության վերականգնումը տարածաշրջանում, պահանջում է ճշգրիտ ու նրբորեն հաշվի առնել հակամարտության կողմերի ոչ թե քողարկված, այլ իրական շահերը և դրանց համարժեք որոշումներ կայացնել…

Տիգրան Փաշաբեզյան՝
«Վասն հայության» պարբերականի
գլխավոր խմբագիր

Հայաստանում տականքը քաղաքական կատեգորիա է…

         Խորհրդային ժամանակներում ուսուցիչները մեզ մշտապես հորդորում էին, որ լավ սովորենք, որպեսզի կիրթ, բարի ու խելացի մարդիկ դառնանք:
      Հասարակության բոլոր ոլորտներում մատնացույց էին անում կիրթ ու գրագետ մարդկանց՝ որպես ընդօրինակման արժանի կերպարներ: Մատաղ սերունդը ձգտում էր նմանվել անվանի ու անբասիր անուն ունեցող գիտնականներին, արվեստի ու մշակույթի գործիչներին:
      Սակայն ազատ շուկայական հարաբերությունները կտրուկ փոխեցին մեր երկրի զարգացման հետագա նորմալ ընթացքը: Կարճ, չափազանց կարճ ժամկետներում, «զոռբայության օրենքներով», անուսում ու անկիրթ մարդիկ դարձան ամեն ինչի տեր (փո’ղ, փա’ռք և իշխանությո’ւն):
     Շահարկելով ազգային-հայրենասիրական զգացումնե-   րը, շատերը հանդես եկան «կռվող տղայի» (սուտ ֆիդայու) դիմակի ներքո:
         Եվ նրանց՝ այսպես կոչված «կռված տղաներին» թույլատրվեց ամեն ինչ (այդ թվում՝ պետական բարձրագույն պաշտոններ): Վերջիններից շատերը նույնիսկ միջնակարգ կրթություն չէին ստացել:
         Հետզհետե ասպարեզին տիրեցին նաև բացահայտ քրեածին տարրերն ու քրեական ծանր անցյալով հանցագործները: Ստացվեց այնպես, որ պետական, տնտեսական և ինչ-որ չափով քաղաքական լծակներին տիրացան բացահայտորեն անգրագետ, տարրական կուլտուրայից զուրկ պատեհապաշտ մարդիկ, որոնք պարզապես մեծագույն ճարպկությամբ և խորամանկությամբ օգտվեցին ժամանակի՝ իրենց համար լավագույն բարենպաստ պահից: Երկիրը ընկավ հանցագործների ձեռքը:
         Հետո՝ մնացածը, ինչպես ասում են, «տեխնիկայի գործ» էր: Տականքը չբավարարվելով տնտեսական եկամտաբեր լծակներով, ձգտեց տիրել նաև քաղաքական ազդեցության լծակներին: Ոմանք ձեռք բերեցին քաղաքական իշխանության լիիրավ լիազորությունները:
       Այս մթնոլորտում բնավ էլ զարմանալի չէ, որ հայ մտավորականությունը քաշվել է հետին պլան: Տեղական և հանրապետական մակարդակի ցանկացած ընտրության ժամանակ հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչները տանուլ են տալիս՝ ասպարեզը զիջելով թաղի տղերքին: Ցանկացած կարգի ընտրություններում թաղի տղերքը «առավելության» են հասնում հայ մտավորականության ներկայացուցիչների նկատմամբ:
     Տականքը Հայաստանում դարձել է քաղաքական կա-   տեգորիա: Տականքն ամենուրեք է, ու զոռբայությամբ հաստատում է իրեն՝ միմիայն իրեն ներհատուկ կարգն ու բարքը, նիստ ու կացը:
     Ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ ձգտում է ստանալ «տականք»-ի դաբրոն կամ էլ գոնե լավ հարաբերություններ պահպանել:
      Երկրում ստեղծված անելանելի ծանրագույն պայմաններում հայ մարդը բռնում է արտագաղթի ճանապարհը, որպեսզի խուսափի տականքի հետ հնարավոր բախումներից, առճակատումից կամ հալածանքներից:
         Ժողովուրդը հեռանում է երկրից, իսկ տականքն օրեցօր առավել է ամրապնդում իր իշխանությունն ու իր անսասան թվացող դիրքերը:
       Եվ այս ամենն, իհարկե, կատարվում, տեղի է ունենում օտարերկրյա-օտարածին հակահայկական ոխերիմ ուժերի նախաձեռնությամբ, անմիջական հովանավորությամբ և քաջալերանքով:
        Ի վերջո, ո՞ւմն է այս հողն ու այս երկիրը:
       Հայերինը՞, հայ ժողովրդինը՞, թե՞ միջազգային գլոբալիստական հովանու ներքո պարարտացող մի բուռ օլիգարխ -բարձրապաշտոն չինովնիկ-ժանդարմներինը:
      Որպեսզի հայ ժողովուրդն ապրի իր իսկ բնօրրան-հայրենիքում, տականքը պետք է «զինաթափվի» և հեռացվի անօրեն օրենքի, զենքի ու դրամի իշխանությունից:

Արմեն Կարապետյան՝
պատմաբան

ՍՈՂՈՄՈՆ  ԽԱՉԱՏՈՒՐԻ
ԹԵՀԼԵՐՅԱՆ

/04. 04. 1896թ. – 23. 05. 1960թ./

        Ծնվել է Երզնկայի Ներքին Բագառին գյուղում, ուր և ստացել է նախնական կրթությունը: Այնուհետև ուսումը շարունակել է Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում:
     1913թ. փոխադրվում է Սերբիա, բայց շուտով անցնում Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվում էր Սեպուհի /Արշակ Ներսիսյան/ վաշտում /կամավորական 1-ին ջոկատ, հրմ՝. Անդրանիկ/:
     Հայ ժողովրդի ողբերգությունը խորապես ցնցեց Սողոմոնին, և նա՝ լի վրեժխնդրությամբ, ձեռնամուխ եղավ թուրք դահիճներին պատժելու սրբազան գործին: «Նեմեսիս» գործողությունը իրականացնելու վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթ փաշան:
     Թուրքիայի պարտությունից հետո, 1919թ.-ի հունիսին, Ստամբուլի ռազմական դատարանը մահվան էր դատապարտել Իթթիհատի պարագլուխներին՝ Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու և քրիստոնյա հպատակների տեղահանում և ջարդ կազմակերպելու համար: Սակայն թուրք դահիճը ճողոպրել էր Գերմանիա և թաքնվում էր Ալի Սալիհ բեյ անվան տակ: Հենց Բեռլինում էլ նրան հայտնաբերում է Սողոմոն Թեհլերյանը: 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցի N 17 տան առջև խիզախ հայորդին գնդակահարում է Թալեաթ փաշային…
       «… Իմ հայ ժողովուրդ, ես տեսա քո մեծագույն ողբը, դրա համար էլ կատարեցի այդ: Իմ եղբայր վրիժառուներ, եղեք անհանգիստ ու զգոն, դուք էլ որոնեք թուրք գիշատիչներին ամենուր, միշտ ու բոլոր ժամանակներում…»:
        1921 թվական, հունիսի 2, Բեռլին: Մի հատված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից /գաղտնի խորհրդական Շուլցի կատարած հարցաքննությունից/.
 – ՈՒրեմն Պարսկաստանի՞ց եք:
 – Ոչ, պարսկահպատակ չեմ:
 – Երեկ այդպես եք հայտարարել:
 – Այո, եկել եմ Բեռլին պարսկական անցագրով, բայց թուրքահպատակ եմ, Երզնկայի Բագառիճ գյուղից:
 – Ինչո՞ւ այդ կեղծիքին դիմեցիք:
 – Կեղծիք չէ, այլ՝ անհրաժեշտություն: Ջարդերից հետո ոչ մի հայ չի կարող թուրքական անցագիր ստանալ:
 – Որտե՞ղ եք սովորել:
 – Երզնկայի ազգային վարժարանում:
 – Այդ դպրոցի վկայականը բավակա՞ն էր, արդյոք, այստեղ համալսարան ընդունվելու համար:
 – Ոչ, ուզում էի ազատ ունկնդիր լինել:
 – Գերմաներեն գիտ՞ք:
 – Այո, որքան հնարավոր էր սովորել երեք ամսվա ընթացքում:
 – Գիտե՞ք, թե ով է Ալի Ասլիհ բեյը, որին սպանել եք երեկ՝ Հարդենբերգ փողոցի N17 տան մայթին:
 – Այո, Թալեաթ փաշան:
 – Ի՞նչը ձեզ հարկադրեց այդ ոճիրը գործելու:
 – Ոճրագործը ես չեմ, այլ՝ Թալեաթը: Նա բնաջնջեց մեր ժողովուրդը, ես կարող եմ ձեզ պարզել նրա գործած սարսափները՝ Պոլսից մինչև Դեր Զոր:
 – Ովքե՞ր օգնեցին ձեզ սպանելու Թալեաթ փաշային:
 – Ոչ Ոք:
 – Ո՞ր կազմակերպության հրահանգով կատարեցիք այդ գործը:
 – Անձնապես:
 – Անձնական ի՞նչ հաշիվ ունեիք Թալեաթ փաշայի հետ:
 – Շատ մեծ: Նրա հրամանով էր, որ բոլոր հայերի հետ միասին սպանվեցին մայրս, եղբայրս և բոլոր ազգականներս: Այդ օրերից ի վեր ես ապրել եմ միայն Թալեաթից վրեժ լուծելու հույսով:
 – Երբվանի՞ց ի վեր էիք հետապնդում այդ գաղափարը:
 – 1915-ից սկսած, բայց Թալեաթի հետքը գտնելու աշխատանքը ձեռնարկել եմ երեք տարի առաջ…
 – Ինչպե՞ս իմացաք, որ Թալեաթ փաշան Բեռլինում է:
 – Պատահաբար, մի թերթի մեջ կարդացի:
 – Ինչպե՞ս գտաք  Թալեաթ փաշային Բեռլինում:
 – Փետրվարի վերջին կենսաբանական այգու մոտ մի օր հանկարծ թուրքերեն խոսակցություն լսեցի: Երեք երիտասարդ թուրքերից մեկը փաշա անվանեց հաղթանդամ մի մարդու, որ զրուցում էր նրանց հետ: Բաժանվելու պահին երիտասարդ թուրքերը համբուրեցին նրա ձեռքը: Վերջինը շատ նման էր Թալեաթին, որին ճանաչում էի թերթերում տպագրված նկարներից: Հետապնդեցի նրան մինչև Հարդենբերգ փողոցի N4 տունը: Մի քանի օր հետո սենյակ վարձեցի նրա տան դիմաց: Վերջին 10 օրում առիթներ ունեցա ստուգել, որ փաշա կոչվածը Թալեաթն է: Մարտի 15-ին, երբ տնից դուրս եկավ, խփեցի:
 – ՈՒրեմն դուք ընդունո՞ւմ եք, որ սպանությունը կատարել եք կանխամտածված:
 – Իհարկե:
 – Ես հասկանում եմ, որ վրեժի գաղափարը կարող է ձեզ մղած լինել այդ գործին, բայց մի՞ թե ձեր խիղճը չի տանջում սպանությունը կատարելուց հետո:
 – Ընդհակառակը, սիրտս լցվում է գոհունակությամբ, որ վերջապես երկու միլիոն անմեղ զոհերի վրեժը լուծված է:
 – ՈՒրեմն դուք եկել եք Բեռլին ոչ թե ուսանելու, այլ Թալեաթ փաշային սպանելո՞ւ:
 – Բեռլինում մեքենագիտություն սովորելու մասին ես երազում էի դեռ պատերազմի նախօրյակին, բայց ամեն բան տակնուվրա եղավ…
 – Գիտե՞ք, որ օրենքով ձեզ սպառնում է մահապատիժ:
 – Այո, բայց գործս հաջողությամբ կատարելուց հետո ինչ ուզում է, թող լինի:
 – Ե՞րբ որոշեցիք ձեռնարկել սպանությունը:
 – Մորս անհայտ գերեզմանով երդվել էի Թալեաթին սպանել:  – Երբ ձեռքս ընկներ, անպայման պիտի սպանեի:
 – Պատմեցեք, թե ինչպե՞ս սպանեցիք Թալեաթ փաշային:
 – Մարտի 15-ի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը դուրս եկավ փողոց ու գնաց դեպի վար: Ատրճանակս առա, վրա հասա: Զուգահեռ մայթով արագ գնացի առաջ, երբ բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, հետ դարձա նրան դիմացից խփելու համար: Բայց 1-2 քայլ մնացած, հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գամեցի գլխին:
         Եվ 1921թ. հունիսի 2-ին, գերմանական դատարանը Լեմբերգի նախագահությամբ, անպարտ ճանաչեց Սողոմոն Թեհլերյանին: Այդ արդար դատավճռում մեծ գործ կատարեց վրիժառուի դատապաշտպան, գերմանացի արևելագետ դոկտոր Յո. Լեփսիուսը: Այդ նա էր, որ դեռ ջարդերի շրջանում հրատարակեց ցեղասպանությունը դատապարտող «Գաղտնի տեղեկագրեր Հայաստանի ջարդերուն» աշխատությունը:
    Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի 78 տանը: 1945թ.-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է ուղեղի արյունազեղումից, 1960թ. մայիսի 23-ին:
   Նրա պատվին Սան-Ֆրանցիսկոյում երախտապարտ հայերը հուշարձան են կանգնեցրել:

Հակոբ Մանջյան

Արամ Մեհյան           
          * * *
Ամպրոպը ճայթեց հայոց երկնքում,
Եթե քնած եք, արթնացեք քաջե’ր,
Վահագնի սուրը ձեզ է սպասում,
Ձեզ են սպասում բազմաթիվ ջահեր:

Ասում եք՝ ո՞ւր է սուրը Վահագնի,
Ո՞Ւր են ջահերը մեր ազատության,
Մի՞թե կարող ենք դարավոր քնից
Մաքրել պատերը հինավուրց մեր տան:

Այո’, կարո’ղ եք, – պայթեց երկինքը,
Քաջերը շատ են, հերոսները՝ քիչ,
Հայրենի հողում ամեն մանկիկը
Պիտի արձակի հերոսակա’ն ճիչ…
  
* * *
Լեռան գագաթին, ուր բարդիները
Մի աստվածային շվաք են ստեղծում
Տաճար էր կանգնած: Տարեց քրմերը
Ամեն առավոտ աղոթք էին երգում:

Տաճարը տոնն էր Հայ Աստվածների,
Նրանք այնտեղ էին հանգիստը առնում,
Կապտորակ, ծավի երկինքը բարի
Քաղցր աչքով էր տաճարին նայում:

Բայց եկան օրեր՝ ահեղ, ահարկու,
Տաճարն ավերվեց հրով ու սրով,
Քրմերը մեռան կատաղի կռվում,
Կորավ երկնքի հեզ ժպիտը մով:

Լեռան գագաթին, ուր տաճարն էր սեգ
Տնկվեց «զորավոր» փայտակուռ մի խաչ,
Լեռների վրա տարածվեց մի մեգ
ՈՒ մարդիկ հագան սևագույն վեղար:

Իսկ հետո ամբողջ տարիներ անցան,
Իսպառ ավիրվեց հնի շենքը մեր
ՈՒ փայտե խաչը մի մատուռ դարձավ
Եվ ապրեց դարեր, ահավոր դարեր:

Մարդիկ կարծեցին, թե՝ վերջ, մահացան
Հայ աստվածները գոյության կռվում,
Իր երկրից քշված ու մերժված հրեան
Մի նոր դրախտ է մեր երկրում կերտում:

Բայց երկնակարկառ մեր սեգ լեռներում
ՈՒ մշուշապատ կիրճերում մեր մութ
Գաղտնի ծվարած լույս-մեհյաններում
Դեռ բոցկլտում է սրբազան մի հուր:

                                          * * *
Լեռան գագաթին, տաճարի տեղում
Այժմ ավերակ մատուռն է կանգնած:
Շուրջը խավար է անլույս գիշերում,
Շուրջը ամայի ամեն ինչ թոշնած:

Բայց ամեն տարի, տարին մի անգամ,
Երբ Հայոց երկրում գարունն է բացվում,
Մատուռի շուրջը տոն է մոգական.
Հայ Աստվածները երկիր են իջնում:

Խորանի վրա հրեա Աստծու
Նորից խարույկ է բոցկլտում պայծառ
Մատուռի քարե պատերը անձուկ
Անհետանում են բացերում անծայր:

Տաճար է դառնում մատուռն ավերակ,
Շուրջպար են բռնում Աստվածները հին,
Մի քանի վայրկյան դառնում են կրակ
Անգամ սրտերը լուռ շիրիմների:

Վայրկյաններ տևեց նրանց պարը: Վերջ:
ՈՒ անհետացան աստվածները հին,
Բայց հրի կարոտ մեր սրտերի մեջ
Միշտ բոցկլտում է կրակը անգին…

Ռեքվիեմ՝ վերածննդից առաջ

Տեսնում եմ ինձ՝ կախված պարանից,
Աչքերս հանած ու պատռած բերան,
Տեսնում եմ սգող մայրական սրտից
Մասնատված որդու արցունքի վարար:
Տեսնում եմ դիեր, գանգեր բազմազան,
Արյուն եմ տեսնում, գիշատիչ գազան,
Փսլնքոտ երախ, սրած մագիլներ
Եվ անօթևան բազում հոգիներ…
Ձայներ եմ լսում ահարկու, խեղդված,
Հավերժ լռություն աղերսող ձեռքեր,
Խելագար աչքեր ու հենց նոր ծնված
Փոքրիկի մարմնին՝ դանակի հետքեր:
Չկա սրբություն, տրորված է այն,
Մեռած է նաև արդարությունը,
Նեռն է ուղեկցում չարին լռելյայն, -
Զարկի’ր յաթաղան, թափի’ր քո թուրք թույնը:
Զարկի’ր անվրեպ, զարկի’ր անխնա,
Եվ թող հայ կոչվածն իր տեղն իմանա,
Թող ձուլվի հողին կամ թող ծնկի գա,
Որ թուրք ասկյարի չափը իմանա:
…Բայց սխալվեցին, ապրում է հայն ու
Դրոշ պիտի պարզի Մասիսի գագաթին,
Կյանքի է կոչում իր սերունդներին,
Վրեժ է երգում և ոչ՝ իր վայը:
Ոսկի հասկեր են բռնել դաշտերը,
Անտառը նորից զմրուխտ է հագել,
Գործի է անցել ծերուկ ռանչպարը,
Իր թոռներին է հայությամբ օծել:
ՈՒ թոռները նրա դյուցազուն,
Արդեն խմբերով Գառնի են գալիս
Եվ հայ հեթանոս այս տաճարում
Արդար Վրեժի երդում են տալիս:
Երդվում են քշել օտարին՝ տանից,
Երդվում են Նախնյաց Օջախը շինել,
Վահագն աստծուց ուժ են ստանում
ՈՒ սիրով լցվում Աստղիկից գեղուն:
Հավատում են վաղվա օրվան,
Եթե նույնիսկ չտեսնեն,
Պատգամում են սերունդներին,
Որ հորովելները երգեն…
Հո’լ արա, եզո ջան,
Հո’լ արա, ախպեր ջան,
Արարիչն է մեզ հետ,
Դեռ կոմիտասներ կգան:

  Վեվ Արյան (Վլադիմիր Խաչատրյան)              
                               

ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՍԵՊՈՒՀՆԵՐԸ
ԵՎ ՀԻՄՆԱՔԱՐԵՐԸ

      Հայ հոգու պատերազմները զինադադար չունեն:
     Պատերազմները հաղթահարվում են, երբ ամեն օր կազմակերպվում և կոփվում է մտածողությունը այն հաղթահարելու մասին: Ով ենք մենք, որ չմտածենք մեր հոգին զորացնելու մասին:
      Արարչական ողորմածությամբ և զորությամբ պետք է մտածել հին և նոր թշնամու հանդեպ մեր աստվածատուր պարտքի մասին: Արարչադիր օրենքների կենցաղային ճանաչողությունն է դրվում հայ մարդու հոգևոր շինարարության հիմքում:
       Ով կարող է զենք բարձրացնել մեր արդարության դեմ, նա այդ զենքով պիտի ընկնի.
    Աստվածաճանաչողությունը, Ինքնաճանաչողությունն ու պատմական ճանաչողությունը մեր հոգեկենցաղն է, սիրո, զորության աղբյուրը. Քրիստոնեական վարդապետությունը եկավ լրացնելու Արիական վարդապետությանը:
    Պարտականությունների գիտակցումը եսի հաղթահար-   ման բանալին է, միաբանվելու գրավականը:
      Սրբագրելով մեր լացի և ձախողումների պատճառները, բարեկեցության անհատական գայթակղությունները, լրացնելով հայ ռազմադաշտային մտավորականության շարքերը, լծվենք պարտականությունների Բուրգի շինարարությանը:
   Խրամատը հաղթանակը սեպելու անկոտրում կամքի խորհրդանիշ է, մահը և նրա հանդեպ վախը հաղթահարած կյանքի սիրո խորհրդանիշ:
        Հայ մարդու ոգեկառուցումը տաճարի կառուցում է, այսօր որտեղ հայ՝ այնտեղ Հայաստան, որ զորակոչի լարերով են կապվում Հայրենիքին և նրա պարտականության մասն են: Ազգը մեկ մարմին է, մեկ գաղափարական համակարգ, այն պետք է ընկալել, կազմակերպվել ու կազմակերպել:
      Այսօրվա ծրագրերը պետք է գոյատևեն վաղը, 10 տարի, 100 տարի, 1000 տարի, հավերժորեն:
      Հայ զենքի հաղթանակը վերածնեց նոր պետություն, որը պետք է ամրագրենք մեր հոգու և խղճի անձնագրում՝ արվեստի մեջ և առաջ մղենք:
       Այս հաստատումներին զինվորագրվում է ռազմական գեղարվեստը՝
1. Ռազմական գեղարվեստական մշակույթը ավանգարդային արվեստի նոր տեսակ չէ, այլ աշխարհայացք է արվեստում:
2. Ռազմական գեղարվեստը զննում է հոգևոր և երկրային աշխարհը այնպես, ինչպես զինվորն է զննում խրամատային դիտակետից, այն զինվորը, որ պատասխանատու է զինակիցների ու անզենների կյանքի համար:
3. Ռազմական գեղարվեստը իրականության արժեքային նահանջների կանխում, հաղթանակի զսպանակումն է:
4. Ռազմական գեղարվեստը ժամանակների գոյապայքարում հոգու անդադար պատերազմի քաղաքացիություն է, հայ մարդու աշխարհայացքի հիմնանյութ:
5. Ռազմական գեղարվեստը մահվան գաղափարի հաղթահարման, ոգու բացահայտման կենսունակ երակ է:
6. Անհրաժեշտի գիտակցությունից է ծնվում ռազմական գեղարվեստը՝ ոգու կուռության, ցեղային խնդիրներին հասնելու ընդհանուրի և անհատի հստակատեսության և ներքին զրահավորման հրամայականով:
7. Ռազմական գեղարվեստը արժանապատիվ, տոկուն հավատքի և ոգու շինանյութ է, որով հայ հոգիները պիտի կառուցվեն:
8. Ռազմական գեղարվեստը ենթադրում է արդարակյացության, արիականության, ասկետականության մարմնավորում, ոճերի անհատականացվածություն, գաղափարների ինքնատիպություն, նպատակամղվածություն:
9. Ռազմական գեղարվեստը ապահովագրում և սովորական է դարձնում ծայրահեղ սահմանային իրավիճակները
10. Ռազմական գեղարվեստը հոգու ներդաշնակ խաղաղության արվեստ է և ձգտում է կենցաղային կազմակերպված պարզության:
11. Ռազմական գեղարվեստը ընդարձակում է կամքը և գիտակցությունը տիեզերական օրենքների ներդաշնակությամբ, ամփոփում է անցյալը ներկան և ապագան, որպես մեկ միասնություն:
12. Ռազմական գեղարվեստը ոգու զորակարգման մարտեր-  ում մարդկության ստեղծածի բևեռացումն է մեր կամքի գիտակցության մեջ:
13. Ռազմական գեղարվեստը ճշտում է մեր հոգևոր և երկրային կենսական սահմանները:

Սուրեն Գրիգորյան` բանաստեղծ

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։