«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին

,,Առավոտ,, օրաթերթը, ինչպես նախկինում, մերժեց տպագրել այս պատասխան հոդվածը (երեւի ՀԱՄ անունն էին տեսել), ինչը հեղինակի խնդրանքով դրվում է մեր կայքում:

Կ. Ա.-ից Ա. Կ.-ին կամ՝ էլի՞ հայը հայի դեմ

(ո՞վքեր եւ ու՞մ պատվերով են Հայաստանում ամեն բան անում Հայ Աստվածների դեմ…)

Պարբերաբար տարբեր ազգաանգրագետներ (չշփոթել ազգագրագետների հետ) փորձ են անում վարկաբեկել հայոց հին հավատը եւ առանց ներկայանալու դուրս են տալիս այն՝ ինչ ու ինչքան գիտեն պարզապես, կամ ինչ պատվիրել են, որ ասվի…

«Առավոտ»-ի 10.07.2010թ. թիվ 129 թողարկման «Զոհաբերությու՞ն, թե՞ «սրբազան պոռնկություն»» հրապարակման մեջ ոմն «ազգագրագետ» Ա. Կ. (չի ցանկացել ներկայանալ. երեւի լսել է, որ հեթանոսները մարդ էլ են կերել ու այսօր էլ են ուտում եւ հանկարծ իրեն կզոհաբերեն-կուտեն…ըստ իր իմացության մակարդակի) հունական եւ հռոմեական տաճարային պոռնիկների պատմությունները ոմանց նման բերել եւ կապել է հայոց հեթանոսական հավատի հետ: Ինչպես նա, այնպես էլ նրա նմանները չեն նշում (կամ չգիտեն էլ), որ այդ «սրբազան պոռնկությունը» հայոց մեջ կիրառվել է հունական կամ հռոմեական ազդեցությամբ, երբ այդ երկրները Հայաստանի նկատմամբ վերադաս են եղել ու իրենց Աստվածներն էլ պարտադրված պաշտվել են (ավելի՝ քան Հայ Աստվածները) ու նրանց «պիղծ ծեսերն» ու բարքերը նույնպես պարտադրվել են: Մինչդեռ այս ամենը քրիստոնյա պատմիչները ներկայացրել են իբրեւ հայ իրականություն (հասկանալի է պատճառը…), եւ հղումներն էլ բացառապես արվում են հենց այդ «պատմիչներին»:

Իսկ որ այդ ամենն արվել է Մայր Անահիտի կամ Աստղիկ Աստվածուհու տաճարներում… բա հո Աթենքի կամ Հռոմի իշխանության ժամանակ նոր ծախսեր չէին արվելու իրենց «սրբազան պոռնկությունների» համար նոր տաճարներ կառուցելու նպատակով, եղածով պիտի բավարարվեին ու եղածն էլ միտումնավոր պղծեին: Ու հիմա հայտնվում են Ա. Կ.-ներ կամ Մ. Կ.-ներ եւ վարկաբեկում են  Հայոց Աստվածներին ու հայի ներցեղային բարոյականը…

Այո, սերն ազատ է եղել Հայաստանում, ինչպես Տիեզերքում է, սակայն, այդ հոդվածում արծարծված սեքսն ու սերը տարբեր բաներ են… Ու գրողը դա լավ  էլ հասկանում է…

Եթե մերօրյա հայտնի երգչուհի Մադոննան (եւ շատերը, նաեւ հայազգի) ամեն ինչը բաց եւ չռված երգում է ու թավալվում տասնյալ հազարավոր մարդկանց առաջ ու ցուցադրում է… եզած-չեղածը… քրիստոնեական խաչը վզից կախ, մենք չենք ասում չէ՞, որ քրիստոնյաները պոռնկություն են քարոզում: Մենք հասկանում ենք, թե կաբալիստ Մադոննան ինչ է անում եւ ում պատվերով…

Բայց արի ու տես, որ մեր հայ ազգաանգրագետները չեն հասկանում (կամ հասկանալը ձեռք չի տալիս ինչ-ինչ պատճառներով), որ Աթենքի եւ Հռոմի «հավատքային» այլանդակ խաղերը ազգերը փչացնելու միտում ունեին, ինչպես հիմա են դա անում օտար հատուկ ծառայությունները (գաղտնի կազմակերպությունները)՝ նաեւ մադոննաների ու այլատիպ կրոնամոլագարների միջոցով:

Ի միջիայլոց, զարմանալի է, որ հունական եւ հռոմեական «սրբազան պոռնկություններից» բացի մեր ազգաանգրագետները չեն զարմացել, որ հռոմեական «տղամարդկանց» եւ հունական «կանանց» համասեռամոլական-արվամոլական «պիղծ ծեսերը», այնուամենայնիվ չմտան հեթանոսական Հայաստան… բայց այսօր աշխարհուն առաջինը քրիստոնեությունն ընդունած (ինչը տեղի-անտեղի թմբկահարվում է) քրիստոնեական Հայաստանում պոռնկատներից ու խաղատներից զատ բացահայտ ճոխության մեջ գործում է փողոցային պոռնկությունն ու համասեռամոլությունը:

Հիմա քրիստոնյաների Եհովա աստվածն է մեղավո՞ր, թե՞ Քրիստոսը, թե՞…

Եվ այս ամենը կապ ունի՞ Հայ Աստվածների  կամ Հայի հոգե-բարոյական կերպարի հետ:
Հարգանքներով՝ Կ. Ա. (Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն)

(անուն-ազգանունս հաստատ կգրեի, սակայն Ա. Կ.-ին այսպես պետք է պատասխանել)

12.07.10թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։