Քրմությունն հայոց

Պատմության մութ ծալքերից` առանց գրաքննության
 
… Նրանք… չունեն իրենց մեջ խավարի նշմարներ կամ հետքեր անգամ,
Այլ անկեղծություն են ամբողջովին եւ լուսավոր արդարություն՝‘
Եվ որքան հնարավոր է աստուծո մարդուն աստծուն նմանեցնել,
Պարզերես են նրանք եւ վարքով, բարձր ու անխոնարհելի,
Նրանց կյանքն զգաստ է եւ անըստգյուտ,
Աստվածապաշտությունն ամուր, անհեղլի,
Ընթացքն արիական եւ անկասելի,
Ճշմարտությունը միատարր եւ անցնդելի,
Դիմագրավությունը զորեղ եւ անհաղթելի,
Տեսողությունը պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրությունը երկնային եւ անկոխելի,
Պատկերը մաքուր եւ անաղարտելի:

Գրիգոր Նարեկացի

Հայ պատմական կյանքի խորհուրդներ կան, որոնց հայ պատմագրութունը (էլ չասած պատմագիտության ու պատմության իմաստասիրության մա-սին) գրեթե չի անդրադարձել: «Եղել է- չի եղել»,-կարծես ասելու լինի հայ պատմագրությունը դրանց մասին: Արհամարհված այդպիսի խոր-հուրդներից է քրմության խորհուրդը: Եթե եկեղեցական պատմիչների կողմից այդ խորհուրդների նկատմամբ բացասական վերաբերմունքը հասկանալի է (նրանք էն գլխից թշնամանքով են լցված եղել ազգային խորհուրդների նկատմամբ), ապա անհասկանալի է հայ պատմագետ կոչվածի նման վարքը. չէ՞ որ քրմության խորհուրդը, իր զանազան արտահայտություններով, կազմել է (ու կազմում է) հայ կյանքի հոգին ու ո-գին եւ դա չզգալ` նշանակում է խեղել այդ կյանքի ընթացքի արտացոլումը եւ հակագիտականության մահճում մրափել, պատմության մեջ կիսատ-պռատ փաստեր միայն տեսնել:
Բարեբախտաբար, պատմահայր Խորենացին իր «Պատմություն»-ում կցկտուր անդրադարձել է մինչ 301թ.-ն հայ կյանքում քրմության գոյութ-յան փաստին, առանց դա թեեւ իմաստավորելու (հնարավոր է թերեւս, որ նա իր ձեռքով գրած «Պատմություն»-ում հայոց քրմության պատկերը հնարավորինս ամբողջական ներկայացրել է, բայց եկեղեցական գրիչները դա հետագայում մկրատել ու խեղել են…): Հայոց քրմության մասին դարձյալ կցկտուր հիշատակություններ կան նաեւ Ագաթանգեղոսի ու Հովհ. Մամիկոնյանի «Պատմություն»-ներում, բայց, իհարկե, միայն մերժողական իմաստով:
Այդ «Պատմություն»-ներում ներկայացվածներն էլ հիմք կհանդիսանան հայոց քրմության պատմությունն ու խորհուրդը ներկայացնելու համար: Մենք կփորձենք դրա հիման վրա մեր կողմից հայոց քրմության պատմության որոշ դրվագներ էլ ավելացնել, որքանով որ հնարավոր է:
Խորենացին իր «Պատմության» մեջ հայոց քրմի մասին առաջին տեղեկությունը հայտնում է` ելնելով Մար Աբաս Կատինայի «Պատմութ-յունից»` կապված Արայան Արայի, Արա Գեղեցիկի որդու` Անուշավան Սոսանվերի հետ: Գրում է, որ նա «շատ գործունյա հանճարախոս էր» եւ իր «պաշտամունքի համաձայն նվիրված էր Արմենակի` Արմավիրում գտնվող սոսի ծառերին1, որոնց տերեւների սոսափյունից` նայելով քամու ուժին եւ ուղղությանը` մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություններ անել եւ այն էլ երկար ժամանակ»: Անտարակույս` Անուշա-վան Սոսանվերը միայն գուշակություններ չէ որ արել է (մարացի պատմիչին այդ փաստն է միայն հասու եւ գրավիչ եղել, որով եւ Խորենա-ցին առաջնորդվել է), այլ, ամենայն հավանականությամբ, եղել է ժամանակի հայոց գերագույն քրմապետը2, եւ այդպիսին լինելով համաբո-վանդակ հայոց հավատքը պահել-պահպանելու, դրանով իր ցեղակիցներին ու ազգակիցներին կրթել-դաստիարակելու առաքելությունն է իրականաց-րել:
Մինչեւ Հայաստանի առաջին Արշակունի թագավորը` պարսից Արշակունյաց թագավորության հիմնադիր Արշակ մեծի եղբայր Վաղարշակը, Խորենա-ցու «Պատմության» մեջ հայոց քրմի մասին էլ ուղղակի հիշատակություն չկա: Բայց, թեեւ չկա, այլ առումներով նրա պատմածներից դժվար չէ գալ այն համոզումին, որ բնիկ հայազուն թագավորների ժամանակները բուն հայոց հավատքի ու հայոց քրմության` ինքնավար, օտարամուտ ազդեցություններից ձերբազատ ժամանակներն են եղել: Արտաքուստ քրիստոնյա, ներքուստ հայադավան պատմիչի` կարոտաբաղձորեն ասածը, թե` «այժմ ես կանցնեմ թվարկելու մեր մարդկանց, մանավանդ թագավորներին, մինչեւ պարթեւների տերության հաստատվելը: Որովհետեւ մեր թագա-վորների մեջ ինձ այս մարդիկ են սիրելի, իբրեւ բնիկներ, արյունակիցներ եւ իսկական հարազատներ: Ես շատ կփափագեի, որ… նրանց ժամա-նակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի եւ այժմյան վտանգներից խուսափած լինեի»,-այդ իմաստով էլ պետք է հասկանալ (ընդգծումը իմն է):
Հայաստանի առաջին Արշակունի թագավորը` Վաղարշակը երկրում մի շարք զանազան կարգի բարեփոխություններ անելով` չի մոռանում նաեւ հա-վատքային ոլորտը. նա,-գրում է Խորենացին,- «Վահագնի3 զավակներից գտնելով մարդիկ, որոնք ինքնակամ խնդրեցին մեհյանների սպասավո-րությունը, նրանց շատ պատվում է, նրանց է հանձնում քրմությունը, դասում է առաջին նախարարությունների շարքում եւ կոչում է Վա-հունիներ»: Վահունիների նախարարությունը տարածվում էր Տարոն աշխարհի վրա: Դա ասում է այն մասին, որ հայ հոգեւոր գլխավոր կենտրոնը Վաղարշակ թագավորի ժամանակ Արմավիրից տեղափոխվում է Տարոն աշխարհ:
Վաղարշակ թագավորի անվան հետ է կապվում Հայաստանում այդ ժամանակ մեհյան կառուցելու փաստը. թագավորը «Արմավիրում մեհյան շինեց»,-գրում է Խորենացին: Դրանից ելնելով կարելի է ենթադրել` հենց այս օտարածին թագավորի ժամանակ է Հայաստանում սկսում մուտք գործել օտա-րամուտ պաշտամունքի ձեւը` մեհենապաշտությունը: Բացի այդ, քանի որ նա սեմական ծագում ուներ4  եւ նրան խորթ չէր սեմածին կռապաշ-տությունը` նա առաջին անգամ Հայաստան է ներմուծում նաեւ այդ երեւույթը. իր կառուցած մեհյանում թագավորը,-գրում է պատմիչը,- «ար-ձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին եւ իր նախնիներին»: Վահունի հայոց քրմերը բուն հայոց (արիական) արարչա-աստվածակենտրոն հա-վատքն ունենալով ու խորհրդապաշտ լինելով` ստիպված էին այսպիսով Արշակունի թագավորի կռապաշտության խաղարկուի դերն էլ տանել: Անցանկա-լի այդ դերակատարումը պայմանավորված էր նրանով, որ հնուց կարգի համաձայն, թագավորն էր համարվում գերագույն քրմապետը եւ նրա կամքը գե-րակա էր բոլոր քրմերի ու քրմապետերի համար:
Խորենացին ոչինչ չի ասում, բայց ենթադրելի է` Վահունիներն են իրականացրել «մեհյանների սպասավորությունը» նաեւ Վաղարշակին հաջորդող նրա որդու` Արշակ առաջինի թագավորության ժամանակ: Այս թագավորը, որպես գերագույն քրմապետ, որոշեց Հայաստանում ապրող եբրա-յածին Բագրատունիներին ստիպել թողնել իրենց «հայրենական կրոնը» եւ կուռքեր պաշտել, ինչպես նաեւ հրաժարվել թլպատության սովո-րույթից ու շաբաթ օրերը հանգստանալուց: «Արշակից հրաման ելավ, – գրում է Խորենացին, – որ բոլոր նախարարությունները նրանց կին չտան, եթե պայման չդնեն թլպատությունից հրաժարվելու: Նրանք հանձն են առնում միայն այս երկուսը5, բայց կուռքերին երկրպագելը` ոչ»: Պատմիչը շեշտում է, որ Բագրատունիներին կրոնափոխ անելու քայլի հեղինակը հենց Արշակն է. ասել է թե` հայ քրմերը մասնակից չեն եղել, նույնիսկ, ամենայն հավանականությամբ, դեմ են եղել Բագրատունիների կրոնափոխության ձեռնարկումին, քանի որ նրանց հա-մար ամեն ազգ պետք է իր ազգային հավատքով ապրի: Սա ասենք, քանի որ հետագայում` 301թ. հրեաները, իրենց շուրջը համախմբելով Հայաստա-նում ապրող մյուս օտարականներին, իրենց մեջ պահած ոխը թափեցին ոչ միայն իրենց կրոնականորեն նեղող Արշակունի թագավորների (Ար-շակին հաջորդողներն էլ շարունակեցին նրանց նեղել), այլեւ` չնեղողների` հայ քրմերի ու հայ մյուս հավատավորների վրա…
Հայ քրմական դասի ինքնիշխանությունը սահմանափակելու, խորհրդապաշտ հային կռապաշտություն պարտադրելու Արշակի ձեռնարկումը շա-րունակեց նրա որդին` Արտաշեսը: Խորենացին գրում է. «Արտաշեսը Ասիայում գտնելով Արտեմիդի, Հերակլի եւ Ապոլլոնի պղնձաձույլ ոս-կեզօծ արձանները, բերել է տալիս մեր երկիրը, որպեսզի կանգնեցնեն Արմավիրում: Քրմապետները, որոնք Վահունիների ցեղից էին, Ա-պոլլոնի եւ Արտեմիդի արձաններն առնելով կանգնեցրին Արմավիրում, իսկ Հերակլեսի արձանը,…, իրենց նախնի Վահագնը համարելով, կանգ-նեցրին Տարոնում, իրենց սեփական Աշտիշատ գյուղում, Արտաշեսի մահից հետո»: Ասվածից հետեւում է, որ Արտաշես թագավորի ժամանակ մեհենա-շինությունը շարունակվել է. հայոց հինավուրց հոգեւոր կենտրոնում` Արմավիրում էլ է մեհյան կառուցվել: Բացի այդ` Վահունի քրմա-պետերը ամենեւին էլ սիրահոժար չեն ընդունել թագավորի` Արմավիրի մեհյանում աստվածների կուռքեր կանգնեցնելու վճիռը եւ ստիպված են համակերպվել դրան (այդ մասին է վկայում այն, որ երբ թագավորը մահանում է, քրմապետերը արձաններից մեկը տանում-ոչ պաշտամունքա-յին տեղում են կանգնեցնում6): Այն, որ հայ քրմությունը եւ, ընդհանրապես, հայ հավատավորը հնարավորինս դիմակայել է Արշակունյաց նաեւ այս թագավորի կռապաշտական քայլերին` ավելի որոշակիորեն հաստատում է Խորենացու հետեւյալ ասածը. «Ելլադայում էլ (Արտաշեսը,-հեղ.) վերցնելով Դիոսի, Արտեմիդի, Աթենասի, Հեփեստոսի եւ Ափրոդիտեի արձանները, ուղարկում է Հայաստան: Բերողները դեռ մեր երկրի ներ-սերը չհասած` լսում են Արտաշեսի մահվան բոթը եւ արձանները փախցնում-հասցնում են Անի ամրոցը. (հույն,-հեղ.) քուրմերն էլ ար-ձանների հետ գնալով` նրանց մոտ էլ մնում են»: Ինքնին հասկանալի է` կուռքեր բերողների այդ վախը պայմանավորված է եղել այն բանով, որ թագավորի մահից հետո հայ քրմերը եւ ընդհանրապես հայ հավատավորը իրենց արդեն թշնամանքով կնայեին… Արշակունի թագավորներ-հայոց քրմություն հակամարտությունը հասունանում էր…

1 Սոսյաց անտառը Արմավիրում Արմենակը` Անուշավանի նախնիներից մեկն էր հիմնել:
2 Ենթադրելի է` Հայկի ժամանակներից սկսած` Արմավիրում հաստատված նրա սերունդներն են Հայոց մեջ իրականացրել գերագույն հոգեւոր առա-քելությունը` քրմապետությունը:
3 Վահագնը Հայկի սերունդներից է` Տիգրան Երվանդունու որդիներից մեկը:
4 Արշակունիները «Աբրահամի սերնդից» են,- գրում է Խորենացին: Իսկ Աբրահամը, ասվածը մեր կողմից ավելի որոշակիացնենք, սեմա-արիա-կան խառնածին էր:
5 Նկատի է առնվում թլպատությունից հրաժարվելը եւ շաբաթ օրերը չհանգստանալը:
6 Ինչ խոսք, Խորենացին սխալվում է, երբ գրում է, թե դա արվել է` կարծելով, որ Հերակլեսի արձանը «իրենց նախնի Վահագն է»:

Հայաստանում կռապաշտության տարածումը շարունակում է Տիգրան 2-րդ թագավորը` Արտաշես 1-ինի որդին: «Իբրեւ առաջին գործ, – գրում է Խորե-նացին,- նա կամեցավ մեհյաններ շինել, իսկ քրմերը, որ եկել էին Հունաստանից1, մտածելով, որ իրենց Հայաստանի խորքերը չքշեն, սուտ գուշակություններ հնարեցին, իբրեւ թե աստվածները հենց նույն տեղում կամենում են բնակվել: Տիգրանն այս բանին համաձայնելով Ո-լիմպիական Դիոսի արձանը կանգնեցնում է Անի ամրոցում, Աթենասինը` Թիլում, Արտեմիդի մյուս արձանը` Երիզայում եւ Հեփեստոսի-նը` Բագայառիճում: Բայց Ափրոդիտեի արձանը, իբրեւ Հերակլեսի տարփածուի, հրամայում է կանգնեցնել հենց Հերակլեսի արձանի մոտ, Հաշ-տից տեղում»: Դարձյալ նկատենք հույն քրմերի` «Հայաստանի խորքերը» չքշվելու հետ կապված, վախի մասին: Դա, կրկին ընդգծենք, պայմանավորված էր այն բանով, որ հայերը եւ հայազուն քրմերը այդ կռապաշտ հույներին տանել չէին կարողանում:
Այնուհետեւ մեր պատմիչը գրում է. «Եվ (Տիգրանը,-հեղ.) զայրանալով Վահունիների վրա, որոնք իրենց սեփական գյուղում համարձակվել էին կանգնեցնել իր հոր ուղարկած Հերակլեսի արձանը, զրկում է քրմությունից եւ պետականացնում է այն գյուղը, որտեղ արձանները դրվել էին»: Ինչ խոսք, Խորենացու նշածը արքայի զայրույթի արտաքին պատճառաբանությունն է ընդամենը: Ըստ էության ասած` Տիգրանի զայրույթը պայմանավորված է եղել այն բանով, որ հայկազուն Վահունիները դեմ են եղել թե՛ իր` Տիգրանի եւ թե՛ իրեն նախորդող Արշա-կունի մյուս թագավորների վարած հոգեւոր կրոնական կռապաշտությանը, աշխարհաքաղաքացիական գաղափարախոսությանն ու հելլենականությամբ տարված քաղաքականությանը: Ահա եւ Արշակունի թագավորը, ազատվելու համար իր հոգեւոր ընդդիմախոսներից, նրանց զրկում է քրմությու-նից: Ավելին` պետականացնում է նրանց հարազատ գյուղը` Աշտիշատը եւ, դրանից հետեւում է, նրանց գյուղից վտարում է:
Ու՞մ է վստահում քրմապետությունը Տիգրան 2-րդը:
Խորենացու «Պատմության» մեջ այս հարցի պատասխանը չենք գտնում: Սակայն, քանի որ նույն մեր պատմիչից իմանում ենք, որ Տիգրան 2-րդից հետո թագավորած Արշակունի թագավորներից մեկը` Երվանդը, քրմապետությունը հանձնում է Արշակունի թագավորական տնից իր եղբայր Երվա-զին, – կարելի է ենթադրել, որ Տիգրան 2-ը քրմապետությունը հայկազուն Վահունիներից վերցնում – իր հարազատ Արշակունի թագավորական տանն է հանձնում` այդպես Հայաստանում հաստատելով իր տան բացարձակ իշխանությունը:
Խորենացին այնուհետեւ պատմում է, որ Տիգրան 2-րդը միայն «մեհյաններ շինելով ու մեհյանների առաջ բագիններ կանգնեցնելով» չի բավարարվում, այլ դրանց հետ կապված պաշտամունքն էլ է մտցնում. «Բոլոր նախարարներին հրամայում է զոհեր մատուցել եւ երկրպագութ-յուն անել» դրանց,-գրում է պատմիչը: Ի գովեստ Բագրատունիների (սրանք, ի տարբերություն Արշակունիների` մովսեսական կրոնին շարունա-կում էին հավատարիմ մնալ)` պետք է ասել, որ այդ տան մարդիկ «բանը հանձն չեն առնում»: Դրա հետեւանքը լինում է այն, որ «Տիգրանը նրան-ցից մեկի,…, լեզուն կտրեց, որովհետեւ անարգել էր արձանները. մյուսներին ուրիշ չարչարանքների չենթարկեց, որովհետեւ համաձայն-վեցին ուտել թագավորի զոհերից, նույնպես եւ խոզի միս, թեպետ իրենք զոհեր չմատուցեցին ու չերկրպագեցին: Ուստի` Տիգրանը նրանցից առնում է զորքի իշխանությունը, բայց թագադիր ասպետությունը չի առնում»:
Սա հիշենք, քանզի հետո կտեսնենք, թե ինչպես Հայաստանում ապրող Աբրահամի սերունդները Արշակունի թագավորական տան քթից էին բերե-լու իրենց հասցրած այս նեղությունների համար: Տիգրան 2-րդի եղբորը` Արշամին (Տիգրանի որդուց` Արտավազդից հետո սա է թագավորում) հաջորդած նրա Աբգար որդու մասին Խորենացին մեր խնդրի հետ կապված կարեւոր տեղեկություններ է հայտնում: Գրում է, թե նա «քաղաք է կա-ռուցում այն տեղը, որտեղ առաջ հայոց գունդը պահպանում էր Եփրատի անցքը Կասսիոսի դեմ, որ եւ կոչվեց Եդեսիա: Այնտեղ է փոխադրում Մծբինից2 իր արքունիքը եւ բոլոր իր կուռքերը – Նաբոգը, Բելը, Բաթնիքաղը եւ Թարաթան, նույնպես եւ մեհյանների վարժարանի մատ-յանները եւ, առհասարակ, թագավորների դիվանները»:
Հիշատակված կուռքերի անունները սեմական կուռքերի անուններ են,-հանգամանք, որը վկայում է Աբգար թագավորի` սեմական կռապաշտական կրոնի նկատ-մամբ անթաքույց սերը (նրա Արշակունի նախորդները, ի առավելություն, այնուամենայնիվ, հունական կուռքերի էին պաշտում): Սա չէ, սա-կայն, ասվածում մեզ հատկապես հետաքրքրող մասը կազմում: Աբգարը Մծբինից Եդեսիա է տեղափոխում «մեհյանների վարժարանի մատյանները եւ առհասարակ թագավորների դիվանները», – մի տեղեկություն, որը վկայում է հեթանոսական Հայաստանում քրմական իմաստությունների ու գիտությունների զարգացման, դրանց արդյունքները ամփոփող հարուստ գիր-գրականության գոյության ու մեհենական վարժարանների (կրթա-րանների) առկայության մասին: Հաստատապես կարելի է ասել, որ Աբգարի տարած մատյանների կազմում եղել են նաեւ հայալեզու մատյաններ, որն է հաստատում այն փաստը, որ հետագայում Մաշտոցին հայոց գրերի լրիվությունը վերականգնելու հարցում օգնող գլխավոր գրադարաննե-րից մեկը հանդիսացավ հենց Եդեսիայի գրադարանը:
Ի դեպ, հիշատակված Աբգար թագավորի ժամանակ Հայաստան մուտք գործեց ավելի վատթար կռապաշտությունը` մարդակռապաշտությունը: Հռոմից նրա ժա-մանակ, – գրում է Խորենացին,- «Հայաստան ուղարկվեցին հռոմեական գործակալներ3, որոնք իրենց հետ բերին Օգոստոս կայսեր արձանը եւ կանգ-նեցրին բոլոր մեհյաններում» (հիշենք` Հայկ նահապետը ընդդիմացավ Բելի` իր արձանները Հայաստանում կանգնեցնելու ցանկությա-նը…):
Աբգարից հետո հիշատակվող թագավորը, ում, որպես գերագույն քրմապետի, կրոնական գործունեությանը Խորենացին անդրադառնում է, Երվանդն է: Սա իր կառուցած Երվանդաշատ մայրաքաղաքի նմանությամբ Ախուրյան գետի վրա կառուցում է «մի փոքր քաղաք» եւ այն կոչում «Բագարան, այսինքն թե բագիններն այնտեղ են տեղավորված եւ այնտեղ փոխադրեց Արմավիրում եղած բոլոր կուռքերը»:
Երվանդ թագավորը շարունակում է իր նախորդների մեհենաշինության գործը: Նրա մյուս գործը լինում է այն, որ «իր Երվազ եղբորը քրմապետ» է նշանակում (այս քրմապետը եւս հայկազուն չէր): Պատմիչը հիշում է նաեւ Երվանդի` «ինչ-որ դիվական զորության» մասին պատ-մությունը. «Ասում են Երվանդի մասին,-գրում է նա, – թե հմայքով չար աչք ուներ, որի պատճառով արքունի սպասավորները սովորություն են ունեցել առավոտն արշալույսը բացվելիս որձաքար վեմեր բռնել Երվանդի առաջ, որի հայացքի չարությունից այդ որձաքարերը… պայթե-լիս են եղել: Սակայն, այս բանը կամ սուտ է…, կամ թե ինչ-որ դիվական զորություն է ունեցել, որպեսզի այսպիսի հայացքի զորութ-յամբ վնասի նրան, ում որ կամենա»: Երվանդի երակներում Արշակունի արյուն էր հոսում,-նա ինչպե՞ս կարող էր այդ` սեւ մոգության հանդեպ անտարբեր մնալ: (Համեմատենք Արշակունի այս թագավորի «չար աչքը» մեզ արդեն հայտնի հայկազուն Տիգրան Երվանդունու բարեպաշտության հետ, – ինչպիսի՜ հակադրություն…):

1  Խոսքը Արտաշես 1-ինի` Հունաստանից արձանների հետ ուղարկած քրմերի մասին է:
2 Մծբինը, Վաղարշակից սկսած, եղել է արքայանիստ քաղաք: Այդտեղի մեհյաններում է գտնվել ժամանակի ամենամեծ դիվանը` մեհենական ու թագա-վորական պատմությունների, գիր-գրականության ժողովատեղին:
3 Աբգարի ժամանակ Հայաստանը լրիվ դարձավ Հռոմին ենթակա թագավորություն:

Երվանդից հետո պարսից հովանավորությամբ ուժով թագավորությունը վերցրած նույն Արշակունի տնից Արտաշեսը Բագարանում սպանել է տալիս Երվանդի եղբորը` Երվազ քրմապետին: Սպանողը` Սմբատ Բագրատունին, Արտաշեսի ցուցումով «բագինների վրա (քրմապետ,-հեղ.) է նշանակում մի երազահան մոգի աշակերտի, որ մտերիմ էր Արտաշեսին, որին այդ պատճառով Մոգապաշտ էին ասում» (Խորենացի): Սմբատը այդ բանից հետո «ավար է առնում Երվազի գանձերը եւ 500 հոգի ծառաներ, նաեւ մեհյանների գանձերից ընտիրները եւ բերում է Արտաշեսին» (նույնը): Թագավորը Երվազի ծառաներին թողնում է Սմբատին, իսկ գանձերը վերցնում է: Սմբատը Երվազի ծառաներին տանում-բնակեցնում է Մասիսի թիկունքին գտնվող իր ձեռակերտում եւ բնակավայրը դարձյալ անվանում Բագարան: Խորենացին գրում է, որ այս ամենի մասին իրեն «հաստատապես պատմում է Հանիի1 Ուղյուպ քուրմը2, որ գրել է մեհենական պատմություններ եւ ուրիշ շատ գործեր», ավելացնելով, որ դրանց մասին վկայում են նաեւ պարսից մատյանները3 եւ հայոց վիպասանների երգերը»:
Արտաշես թագավորը շարունակում է իր նախորդների մեհենաշինական եւ կռապաշտական վարքը: Խորենացին գրում է, որ  Արտաշեսը իր կառուցած Արտա-շատ արքայանիստ քաղաքում «մեհյան է կանգնեցնում եւ Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը եւ բոլոր հայրենական կուռքե-րը: Բայց Ապոլլոնի արձանը կանգնեցնում է քաղաքից դուրս` ճանապարհի մոտ»: (Ի միջի այլոց նկատենք, որ ինչպես հրապարակման նախորդ մասերում էլ անընդհատ համոզվեցինք, Խորենացին արձաններին հայերեն անուններ` Արա, Վահագն, Տիր… չի տալիս: Դրանով մեր պատմիչը ա-սել կուզի, որ այդ արձանները հայոց աստվածային խորհուրդների հետ բնավ կապ չեն ունեցել. դրանք կառուցվել էին հույների ձեռքով ու ըստ նրանց աստվածընկալումային պատկերացումների): Մեր պատմիչը այնուհետեւ ավելացնում է, որ թագավորը ի վարձահատույց իր հրեածին դա-յակ Սմբատ Բագրատունու` իրեն մատուցած ծառայությունների, նրա ազգակից հրեա գերիներին «Երվանդի քաղաքից դուրս է բերում…, որ այն-տեղ տարված էին Արմավիրից, եւ բերում նստեցնում է Արտաշատում»` իր արքայանիստ քաղաքում: Սա հիշենք, քանզի հետագայում` 301թ. սրանք քաղաքական թոհուբոհի մեջ արագ քրիստոնեություն ընդունեցին եւ կազմեցին Գրիգորիսի կազմած բանակի մատյան գնդերից մեկը, հետո էլ դարձան նրա հինած եկեղեցու առանցքային սպասավորները (ասորիների հետ մեկտեղ):
Խորենացին հիշատակում է նաեւ, որ Արտաշեսը «Վրույրին, որ իմասուն եւ բանաստեղծ մարդ էր, նշանակում է հազարապետ եւ նրան է վստահում արքունական տան բոլոր գործերը, իսկ Մաժանին (իր որդիներից մեկին,-հեղ.) նշանակում է Անիում4 Արամազդի կուռքի քրմապետ»: Այս Մաժան քրմապետը չարությաբ է լցվում իր Արտավազդ եւ Տիրան եղբայրների հանդեպ: Նա ցանկանում է Տիրանին Արեւմտյան զորքի սպարապետութ-յունից հեռացնել տալ, որպեսզի ինքը միաժամանակ թե քրմապետ լինի եւ թե սպարապետ: Նրա եղբայրները, սակայն, իմանալով այդ մասին, մի որսի ժամանակ դարան են սարքում եւ նրան սպանում (Արշակունյաց արյունը այդպիսին է եղել. այն երբեմն անգամ ինքն իր դեմ է դուրս եկել): Որից հետո տանում թաղում են «Բագնաց ավանում (Բագավանում) իբրեւ քրմապետի» (տես Խորենացի):
Խորենացին հարկ է համարում նշել նաեւ, որ Արտաշես թագավորի ժամանակ մեհենական գիտությունները, ինչպես նաեւ արհեստները, ըստ ամե-նայնի, զարգացում են ապրում:
Նույն մեր պատմիչը, օգտվելով Հռոմից Հայաստան եկած ու հաստատված Բերդածան Եդեսացու մեհենական պատմությունից5, գրում է, որ «հայոց թագավոր Տիգրան վերջինը պատվել է իր եղբոր` Մաժան քրմապետի գերեզմանը Բագավանում, Բագրեւանդ գավառում, գերեզմանի վրա բագին շինելով, որպեսզի այդ տեղի զոհերից վայելեն բոլոր անցորդները եւ հյուրեր ընդունեն գիշերելու համար»: Հետո Տիգրան վերջինի որդին` Վա-ղարշը, – ավելացնում է պատմիչը,- «այդ տեղում ժողովրդական տոն սահմանեց Նոր տարվա սկզբին, Նավասարդի ամսագլխին»: Ասվածը կարեւորենք այն առումով, որ դա հաստատում է այն, որ հայոց մեջ Նավասարդը, որպես նոր տարի, ի սկզբանե չի եղել. մեզանում ի վերուստ այդպիսին ե-ղել է Արեգ ամսվա Արեգ օրը` Վահագն աստծո ծննդյան օրը: Իսկ Նավասարդը, որպես նոր տարի, հայոց տոնացույց մտցվել է Արշակունի հիշատակված թա-գավորի կողմից, ով առաջնորդվել է իր նախնյաց տոնացույցով:
Վաղարշից հետո թագավորած Խոսրովի ժամանակ Հայաստանում տեղի ունեցավ մի մեծ եղեռնագործություն, որի հետեւանքները շատ ծանր անդրադար-ձան ամբողջ երկրի վրա, հատկապես 301թ. հետո տեղի ունեցավ մեծ եղեռն, որում բազում-բազում հայերի հետ մեկտեղ զոհ գնացին նաեւ հայ ու այլազգի շատ ու շատ քրմեր, ինչպես նաեւ ավերվեցին ու թալանվեցին հինավուրց մեհյանները, հրո ճարակ դարձան մեհենական մատ-յանները: Եղեռնագործության հեղինակը հետագայում եկեղեցու կողմից «լուսավորիչ» հորջորջյալ Գրիգորիսի հայրն էր` Անակ կոչեց-յալը: Խոսրովի ժամանակ Պարսկաստանում թագավորությունը Արշակունիներից անցել էր Սասանյաններին, որի պատճառով վերջիններիս եւ Հա-յաստանում դեռեւս թագավորության ղեկին մնացած Արշակունիների միջեւ խորը հակասություններ էին առաջացել:
Խոսրովի եւ նրա ժամանակների պարսից Արտաշիր թագավորի միջեւ անընդհատ կռիվներ էին տեղի ունենում: Խոսրովը նեղում էր Սասանյան թագավորին: Արտաշիրը մեծամեծ պարգեւների է խոստանում արժանացնել նրան, ով իրեն կազատի Խոսրովից` նրան թունավորելով կամ սպանելով: «Այս խոստումներից հրապուրվելով` Անակը, որ Սուրենյան պահլավի ցեղից էր6, հանձն է առնում Խոսրովին սպանել»,- գրում է Խորենա-ցին: Որը եւ նա ի կատար է ածում: Խոսրովը մահամերձ վիճակում հրամայում է Անակի ողջ տոհմը սրախողխող անել: Այդպես էլ արվում է, բայց փրկում են մեկին` ծծկեր երեխա Գրիգորիսին: Ով էլ հետագայում մեծանալով ու իր մեջ Արշակունյաց տան հանդեպ իր տոհմական ատելութ-յունը պահել-պարարտացնելով, օրերից մի օր իր վրեժն է առնում:
Այդ բանին հետո կանդրադառնանք. հիմա տեսնենք, թե ինչեր տեղի ունեցան  հայ հոգեւոր կյանքի կրող քրմության ու հայոց մեհյաննե-րի հետ Խոսրովի մահից հետո:
(Մինչ այդ, ի միջի այլոց նկատենք, որ Խոսրովի ժամանակ քրիստոնյաները Հռոմից, որտեղ նրանց հալածում էին, թափանցում են Հայաստան:
Խոսրովը զգաց նրանց վտանգը: Որի հետեւանքը եղավ այն, որ նրանցից «մեր երկրում շատեը նահատակվեցին Խոսրովի ձեռքով», – գրում է Խորե-նացին):
Արտաշիրը Խոսրովին սպանել տալուց հետո հարձակվում է Հայաստանի վրա եւ այն նվաճում:
«Նա գեղեցիկ կարգավորում է Հայաստանը»,- գրում է Խորենացին` իր համակրանքը չթաքցնելով Սասանյան թագավորի հանդեպ:
Այդ «գեղեցիկ կարգավորելը» հոգեւոր ոլորտում արտահայտվում է հետեւյալում. «Մեհյանների պաշտամունքն էլ ավելի զարգացնում է, այ-լեւ հրամայում է անշեջ պահել որմզդական հուրը Բագավանի վրա: Բայց այն (աստվածների,-հեղ.) արձանները, որ Վաղարշակը շինել տվեց իր նախ-նիքների պատկերներով, ինչպես եւ արեգակի եւ լուսնի պատկերներն Արմավիրում,…, Արտաշիրը հրամայում է փշրել»:
Այսպիսով` Սասանյան թագավորը, լինելով զրադաշտական եւ կրոնական հակասություններ ունենալով Արշակունիների հետ` նրանց կողմից Հա-յաստանում մտցված կռապաշտությունը փորձեց վերացնել:
Բայց նա էլ կրակապաշտություն փորձեց մտցնել, որը սկզբունքորեն չէր տարբերվում Արշակունյաց կռապաշտությունից:
Հայ հավատքային համակարգին պաշտամունքի այդ երկու ձեւերն էլ խորթ էին, քանզի դա ի բնե խորհրդապաշտական էր:

1 Հանին նախորդ նյութում հիշատակված Անին է:
2 Ամենայն հավանականությամբ` Ուղյուպ քուրմը հայ է եղել:
3 Ասվածը անուղղակիորեն վկայում է այն մասին, որ քրմի մատյանները հայոց մատյաններ են եղել:
4 Անին (Հանին) Արտաշեսի ժամանակ դարձել էր հայ հոգեւոր գլխավոր մեհենատեղին:
5 Այս պատմությունը, ամենայն հավանականությամբ, եղել է հայագիր, քանի որ պատմիչը գրում է, որ Բերդածանը իր պատմությունը հետո «թարգմանեց ասորերենի եւ ապա նրանից հունարենի» (հազիվ թե հռոմեացի պատմիչը իր բուն մատյանը պարսկերեն գրած լիներ…):
6 Այս ցեղը, ըստ Խորենացու, հրեական ծագում ունի:

Տրդատի հրովարտակներն ուղղված էին «մանավանդ քրիստոնյա աղանդի» դեմ
Խորենացին վկայում է, որ Խոսրովից հետո պարսից Արտաշիր Սասանյան թագավորը Հայաստանը «կառավարեց իր պարսիկ գործակալների ձեռքով, ինչպես իր երկրներից մեկը, 26 տարի,… մինչեւ Տրդատի թագավորելը»: Սասանյան իշխանության այդ շրջանը բարենպաստ էր Հայոց հավատքի համար: Սասանյանները հայերին Արշակունիների ազդեցությունից ազատելու եւ իրենց կողմը քաշելու համար նրանց ինչ-որ չափով հա-վատքային ազատություն տվեցին, ճիշտ է` զրադաշտական կրակապաշտության գերակայությամբ: Հայը սկսեց իր հավատքային խորհուրդներին բուն` հինավուրց անունները տալ` Արա Արարիչ, Անահիտ Աստվածամայր, Վահագն, Աստղիկ…, իսկ Տիեզերական զորությունների պաշտամունքին նվիրված մեհյաններին էլ` իրենց` Անահիտի մեհյան, Վահագնի մեհյան, Տիրի մեհյան… Հայ քուրմը մասնակիորեն ազատվեց Արշակունի թագավոր-ների` կռապաշտական ծես-արարողակարգեր անելու հարկադրանքից եւ սկսեց իրեն հարազատ խորհրդապաշտականներն անել: Ինչ իմանար հայն ու նրա քուրմը, որ հայոց աշխարհում մեծ եղեռն (այդ թվում` հավատքային) էր լինելու,- եղեռն` Արշակունիների հետ ծագումնաբանորեն կապված հրեա-ասորիների ձեռքով:
Երբ պարսից Սասանյանները Հայաստանում Արշակունիների իշխանությունն իրենց ձեռքն են վերցնում, Խոսրովի թագաժառանգ մանուկ Տրդա-տին նրա դայակը փախցնում-տանում է Հռոմ, որտեղ էլ նա հասակ է առնում, ստանում կայսերական կրթություն-դաստիարակություն: Տրդատի` Հռո-մում եղած ժամանակ տեղի է ունենում հռոմեա-պարսկական պատերազմը, որն ավարտվում է վերջինիս պարտությամբ: Պատերազմից հետո կնքված Մծ-բինի հաշտության պայմանագրով Հռոմը վերականգնում է իր իշխանությունը Հայաստանի նկատմամբ: Բացի այդ` իրավունք է ստանում Հայաստա-նում ունենալ իր իշխանության պահապան զորակայաններ: Եվ Հռոմի կայսրը Տրդատին հայոց թագավոր հռչակելով ու նրա տրամադրության տակ հզոր հռոմեական բանակ դնելով` ուղարկում է Հայաստան` հաստատելու համար իր իշխանությունը երկրի վրա: Այդպես Հայաստանում վերականգն-վում է Արշակունյաց թագավորական դինաստիան: Բայց Տրդատին Հայաստանում գրկաբաց չընդունեցին: Շատ հայ նախարարներ ու հայոց քրմության մեծ մասը, Սասանյան իշխանության ժամանակ համոզվելով դրա գերադասելիության մեջ, դեմ էին իրենց երկրում Արշակունյաց իշխանութ-յան վերականգնմանը: Եվ Տրդատը իր թագավորությունը հաստատեց ոչ քիչ արյուն հեղելով (շատ հայեր, հայ նախարարներ ու քրմեր կոտորվեցին), ինչը երկրի բուն` հայոց ուժը մեծապես թուլացրեց: Փաստացի երկրի տեր-տիրակալ դարձան հռոմեական ու սրանց գործակից ներքին` օտարազն ուժերը: Եվ սրանք քիչ ժամանակ անց ուղղվելու էին հենց իր` Տրդատի դեմ: Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ:
Տրդատի` Հռոմից բերած բանակում, բացի զուտ ռազմիկներից, քիչ չէին նաեւ ռազմիկ-քրիստոնյաները, որոնց գլխավորն էր թագավորի «սի-րելի գրագիր» (արտահայտությունը իրենը` Տրդատինն է` ըստ Ագաթանգեղոսի) Գրիգորիսը: Այս վերջիններս կայսերական ինչ-ինչ ուժերի կողմից Տրդատի բանակ էին մտցվել Հայաստանում քրիստոնեական կրոնը տարածելու, այդպես երկրում զարթոնք ապրող հայի ինքնության վկայա-կան ազգային հավատքի դեմն առնելու եւ, ի վերջո, արիականության բնօրրան երկրում կայսերական աշխարհաքաղաքացիական այդ կրոնը հաստատելու համար (այդպես «թշնամուդ սիրիր»-ի այդ կրոնով Հայաստանը ի վերջո կդառնար կայսրության հլու-հնազանդ մի ծայրագավառ, որին Հռոմը ձգտում էր): Այս ամենին Տրդատը` իր բնույթով հակաքրիստոնյա, իհարկե, անտեղյակ էր: Նա անտեղյակ էր նաեւ, որ իր «սիրելի գրագիրը» ոչ այլ ոք էր, քան իր հորը սպանող ատելի Անակի որդին (խորամանկ Գրիգոիսը քողարկել էր իր ով լինելը):
Ագաթանգեղոս պատմիչն ասում է, որ Հայաստան գալու «առաջին տարում» Տրդատը որոշում է գնալ «Եկեղյաց գավառը, Երիզ գյուղը, Անահիտի մեհ-յանը, որպեսզի այնտեղ զոհեր մատուցեն»: Զոհեր մատուցելուց հետո թագավորը նկատում է, որ իր գրագիրը` Գրիգորիսը, «իր տիրոջ» օ-րինակին չի հետեւել: Եվ հրամայում է նրան «պսակներ ու ծառերի թավ ճյուղեր նվիրաբերել Անահիտի արձանի բագինին»: Բայց դավադիր նպա-տակներով թագավորի բանակ մտած եւ Հայաստան եկած Գրիգորիսը հրաժարվում է «աստվածների երկրպագության պաշտամունքը կատարել»: (Գրիգորիսին իրենց հոգեւոր ստնտու համարող «հայերի» համար ի միջի այլոց մի պարզաբանում անենք, գուցե մի բան հասկանան: Տրդատի` Գրիգորիսից պահանջը միանգամայն իրավացի է եղել. մտնում ես անծանոթ տուն, պետք է հարգել այդ տան սրբությունները, բացի այդ` պետք է ենթարկվել «տիրոջ» կամքին (որքան ցավագին ենք այսօր տանում, երբ Հայաստան եկող օտարերկրյա պաշտոնյան հրաժարվում է այցելել եւ ծաղիկներ դնել մեր սրբություներից մեկին`‘Եղեռնի զոհերի հուշարձանին): Գրիգորիսի հրաժարումը երիցս անիրավացի, ավելի լայն իմաստով` պարզապես անբարո էր. նա պետք է հայոց սրբությունը հարգեր` թեկուզ ներքուստ դրան դեմ լինելով. քանզի նա իր տանը չէր գտնվում, որ ինչպես ուզեր, այնպես էլ վարվեր): Նա հեռու լինելով ամեն մի սրբության նկատմամբ տարրական հարգանքից անգամ` իր «հոգում» վրիժա-ռության խանդն էր միայն մեխել: Տրդատը իր գրագրի անհնազանդությունը ի զարմանս տեսնելով` նրան ասում է. «Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար եւ ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն աստծուն, որին ես չեմ պաշտում»: Գրիգորիսի` Տրդատի աչքին դիմակա-զերծ լինելը, նրա խաբեության պարզումն ու ինչ-որ մութ նպատակով թագավորի մոտ ծառայության մտնելու հանգամանքը ավելի պարզորոշ է երեւում նույն պատմիչի հունարեն «Վարք»-ում: Այստեղ Տրդատը Գրիգորիսին ասում է. «Երբ դու ինձ մոտ եկար, ասացիր, որ Հայոց աշխար-հի առաջիններից ես, բայց այժմ չի երեւում ոչ քո ազնվական ծագումը, ոչ էլ քո (հռչակված) երկիրը…»: Այսինքն` Տրդատի` Հռոմում եղած ժամանակ, երբ նա լրիվ անտեղյակ էր հայոց աշխարհի նախարարական ու իշխանական կազմից, Գրիգորիսը իր մասին սուտումուտ բաներ հորինե-լով, որպես թե ինքը Հայաստանի ազնվական մեծ տներից է, խնդրում է իրեն ծառայության վերցնել: Եվ այժմ թագավորը Գրիգորիսի` ազնվակա-նին անվայել արարքը տեսնելով` հասկանում է, որ նա իր մոտ է եկել ոչ ծառայության նպատակով (այդ պահին թագավորը դեռեւս նրա` Անակի որդի լինելը չգիտեր):
Տրդատը իր գրագրի անհնազանդությունը տեսնելով` «հրամայում է նրան հսկողության տակ առնել»: Հաջորդ օրը իր մոտ է բերել տալիս: Ահա-բեկելով նրան` դարձյալ հրամայում է պաշտամունք մատուցել հայոց աստվածներին: «Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի1 փառքն է ու կենսատուն, որին բոլոր թագավորներն են պաշտում, մանավանդ Հունաց թագավորը: Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերա-րը ամբողջ մարդկային բնության եւ դուստրը` մեծ, քաջ Արամազդի», – ավելացնում է նա: Բայց ծպտվածը ու վրիժառության խանդով բռնվածը Հայաս-տան էր եկել ոչ այն նպատակով, որ թագավորի բարի աստվածներին պաշտամունք մատուցեր: Եվ նա դարձյալ հրաժարվում է Տրդատի հրամանը կատարել: Ավե-լին` Հայաստանի անբարո հյուրը հայոց աստվածներին համարում է սոսկական մարդիկ, մահկանացու, իսկ նրանց պաշտողներին, այդ թվում իր տիրոջը` Տրդատին` «ցնորյալ», «մտային ապուշությամբ տառապող», կռապաշտ2, «խելագար», «ձիերի ու ջորիների» նման, «մտքով եզից ու է-շից էլ պակասամիտ» եւ այլն (դարձյալ մերօրյա` Գրիգորիսին լուսավորիչ հորջորջող «հային» հիշելով` նրան հարցնենք` ինքն ու-րեմն այդպիսինների սերու՞նդն է): Ի վերջո, Գրիգորիսի ասածներից թագավորին պարզ է դառնում, թե ով է սրա «աստվածը». «գերեզմանների վերակացուն ու պահապանը», «բոլոր մարդկանց ոսկորները» պահողը, այսինքն` Հիսուսը, «ով իր կամքով մեռավ ու մտավ գերեզման»: Այլ կերպ` Գրիգորիսը Տրդատի աստվածապաշտությունը ժխտելով` դրան, փաստորեն, հակադրում է իր աստվածամերժությունը, խառնածիններին հնուց ի վեր հատուկ` անդրշիրիմյան կյանքի ու մահվան պաշտամունքը: Տրդատը, լսելով Գրիգորիսի չարախոսություններն ու մահվան կրոնի մասին արած բարբաջանքները, նրան ասում է. «Քանիցս քեզ խրատ ու պատվեր եմ տվել, որ իմ առջեւ չկրկնես քո առասպելանման խոսքերը, որ դու հարմարեց-րել ու սովորել ես… Այդ պատճառով ես քեզ խնայեցի որպես վաստակավորի, որպեսզի ուղիղ կարգի գաս` պաշտելով աստվածներին: Դու նրանց պատի-վը զլանալով` սուտ արարիչ ես համարում, եւ որոնք որ ճշմարիտ արարիչներ են, անարգում ես: Նաեւ Մեծ Անահիտին, որով ապրում է եւ կենդա-նություն ունի մեր Հայոց երկիրը, ինչպես նաեւ մեծ եւ արի Արամազդին, երկնքի ու երկրի Արարչին3, նրանց հետ եւ մյուս աստվածնե-րին անշշունջ եւ անմռունչ կոչեցիր: Մեզ եւս ձգտեցիր անարգել` համարձակվելով ձիեր ու ջորիներ անվանել… Արդ, ես քեզ տանջանքներ կտամ եւ սանձ կդնեմ քո կզակին…»: Թագավորը համոզվելով, որ իր գրագիրը անդրդվելի է իր աստվածամերժության մեջ, օգտվելով իր` որպես գերա-գույն քրմապետի իրավունքից, նրան տեսակ-տեսակ տանջանքների է ենթարկել տալիս, եւ ապա` ցմահ բանտարկում Խոր Վիրապի բանտում4: Ավելաց-նենք, որ թագավորական այդ` կայսերական դատա-իրավական օրենքների դեմ արված քայլը (ըստ այդ օրենքների` Հռոմի քաղաքացուն իրավազոր էր դատե-լու միայն Հռոմի դատարանը) պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ թագավորը իր Տաճատ անունով նախարարներից մեկից իմանում է, որ ծպտված Գրիգորիսը ոչ այլ ոք է, քան իր հորը` Խոսրովին սպանող Անակի որդին (արժե գրիգորասեր «հայի» աչքը խոթել այդ կապակցությամբ Տաճատի` Տրդատին ասածը. «Սա (Գրիգորիսը,-հեղ.) արժանի չէ ապրելու, դրա համար էլ չի կամենում ապրել եւ լույսը տեսնել, քանզի այսքան ժամանակ է, որ մեզ մոտ բնակվում է եւ չենք ճանաչում նրան: Բայց դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը` Խոսրովին եւ խավար բերեց մեր հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը: Արդ, դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է» (ընդգ-ծումը` հեղինակի)):
Գրիգորիսին` Հայաստանում գտնվող քրիստոնյաների առաջնորդին բանտարկելը գրգռում է քրիստոնյաներին: Ով ծպտված էր, դուրս է գալիս իր թաքստոցից ու սկսում քրիստոնեական աստվածամերժություն քարոզել, իր մաղձն ու չարությունը թափել հայոց հավատքի ու Արշակունի-ների (հատկապես` Տրդատի) վրա: Տրդատը ստիպված է լինում երկրի բնակչությանն ու երկրում ապրողներին հրովարտակ հղել, որում մասնավորա-պես ասվում է. «Մեծ Հայքի Տրդատ արքայից… բոլորին… Թող ողջույն եւ խաղաղություն հասնի աստվածների օգնականությամբ, պարարտ լիություն` արի Արամազդից, խնամակալություն` Անահիտ տիկնոջից, քաջություն ամենայն հայոց աշխարհիս` քաջն Վահագնից… Երբ մենք Հունաց աշխարհում էինք, այնտեղ տեսանք թագավորների հոգացողությունը իրենց երկրի շենության նկատմամբ, աստվածների բագինները պատվելը` շինվածքներով ու զոհեր մատուցելով,…, տեսանք պաշտամունքի մեջ ջերմեռանդությունը շքեղացնելով ու զարդարելով եւ երեւե-լի, հոյակապ, անեղծ աստվածներին մեծարելով… Այս բանի համար թագավորները պատվիրելով ահաբեկել` մարդկանց վախեցնում են, որ շատացնեն աստ-վածների պաշտամունքը, եւ չլինի թե խառնիճաղանջ, բազմամբոխ, խաժամուժ մարդիկ արհամարհեն, կամ թե որեւէ մեկը հանկարծ խելագարութ-յամբ համարձակվի արհամարհել աստվածների պաշտամունքը… Արդ` մենք եւս կամեցանք շենություն ապահովելու հրաման տալ, որ ձեզ եւս աստ-վածներից ամեն տեսակ առատություն եւ բարիք հասնի, որ դուք երկրպագեք նրանց ու փառավորեք, իսկ նրանք ձեզ շնորհեն շենություն, լիություն ու խաղաղություն… Ուստի եւ բոլորդ` հոգալով մեր ընդհանուր օգտի մասին, հրամայում ենք, որ պատվեք աստվածներին: Արդ` եթե հանկարծ գտնվի որեւէ մեկը, որ աստվածներին անպատվի եւ այդպիսին հայտնաբերեն, ոտքերը, ձեռքերն ու պարանոցը կապած պետք է նրան բե-րեն արքունի դուռը, իսկ նրա տունը, կյանքը, ինչքը… ամենքը թող լինեն նրանց, որ այդպիսիններին հայտնաբերում են…»:
Թագավորի այդ հրովարտակից չարացած` քրիստոնյաները ավելի սանձարձակ են դառնում:
Տրդատը մեկ այլ` ավելի խիստ հրովարտակ է հղում: Այդտեղ էլ մասնավորապես ասվում է. «Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես աստվածների օգնակա-նությամբ սկզբից` մեր նախնիների օրերից, բազում հաղթություն, խաղաղություն է շնորհված եւ կամ թե ինչպես բոլոր ազգերը նվաճված եւ մեզ հնազանդ էին: Սակայն, երբ չկարողացանք աստվածներին պաշտամունքով հաճեցնել, նրանց կամքը մեր նկատմամբ քաղցրացնել, ցա-սումով մերժեցին մեզ, զրկեցին մեծ տերությունից: Մանավանդ քրիստոնյա աղանդի մասին պատվիրում եմ ձեզ, որ եթե գտնվի այնպի-սին, որ հազար ու բյուր դեպքից մեկ անգամ խափանարար լինի աստվածների պաշտամունքին, այդպիսին եթե գտնվի, պետք է շուտափույթ հայտնա-բերվի, եւ արքունիքից պարգեւներ ու պատիվներ շնորհվի հայտնաբերողին: Իսկ եթե որեւէ մեկը չհայտնի կամ թաքցնի այդպիսինը, եւ ա-պա գտնվի, մահապարտ կհամարվի, արքունի հրապարակը բերվելով կսպանվի, եւ նրա տունը արքունիքին կտրվի…»:
Ընդգծենք, որ թագավորի հրովարտակներն ուղղված էին «մանավանդ քրիստոնյա աղանդի» դեմ:

1 Արշակունիները երկար ժամանակ Հայաստանում ապրելով` իրենց հայացած էին զգում……
2 Գրիգորիսի այս ասածը Արշակունիների վերաբերյալ մեծ մասամբ ճիշտ էր, բայց ոչ հայերի:
3 Հայոց դիցարանից Տրդատի այս իմացություններն ասում են այն մասին, որ նա Հռոմում եղած ժամանակ այն ուսումնասիրել էր:
4 Խոր Վիրապում բանտարկում էին ամենածանր հանցագործություն կատարողներին:

Թե ինչ ու ինչու էին քարոզում գազազած ու թափառաշրջիկ «կույսերը»

Փաստորեն, Տրդատ թագավորն իր հրովարտակներով երկրում, հայոց պատմության մեջ թերեւս առաջին անգամ, մտցրեց միակրոնական համակարգութ-յուն. բնիկ(հայ)-ոչ բնիկ(հռոմեացի, ասորի, ջհուդ…) պարտավորեցվում են հայոց հավատքի, ավելի ստույգ՝ հայոց հավատքի արշակունիական ընկալումի (որին հատուկ է կռապաշտությունը) հետեւորդ լինել:
Հարց է առաջանում՝ թագավորն իր հրովարտակներն հղելիս հայ քրմերի հետ արդյոք խորհրդակցե՞լ է, եւ վերջիններս մի՞թե համաձայն են եղել նրա հրովարտակների բովանդակությանը:
Թվում է՝ ոչ. նա ինքնակամ է կրոնական «բարեփոխումի» իր այդ քայլն հղացել՝ առաջնորդվելով հռոմեական օրինակով (իր օրերի Հռոմում նույնպես քրիստոնյաները հալածվում էին): Բանն այն է, որ նրա եւ հայ քրմերի հարաբերությունները նրա` Հայաստան գալուց ի վեր սուր ընթացք էին ունեցել, որը պայմանավորված էր կողմերի հավատքային, ինչպես նաեւ ներքին ու արտաքին քաղաքականության տարբեր ըն-կալումներով: Հավատքային հարցում հայ քրմերը դեմ էին թագավորի՝ կռապաշտականությանը չափից դուրս մեծ տեղ տալուն (հայ քուրմը նախ-նի ժամանակներից ի վեր խորհրդապաշտ է եղել), ինչպես նաեւ նրա միակրոնականության համակարգին (հայ քրմի համար ամեն ազգ ու ժողո-վուրդ իր հավատքն ու կրոնն ունի, եւ անբնական է մեկինը մյուսին պարտադրելը): Հայ քրմերը հասկանում էին, որ երկրում ապրող կամ գտնվող այլազգիների ու ժողովուրդների (այդպիսիք շատ-շատ էին այն ժամանակվա Հայաստանում) նկատմամբ կրոնական բռնությունը կարող է բնիկների, ինչպես նաեւ հենց Արշակունի թագավորական տան նկատմամբ չարություն բորբոքել (պատմությունը ցույց տվեց, որ այդպես էլ ե-ղավ), որի տակից հեշտ չէր դուրս գալ: Իսկ ինչ վերաբերում է թագավորի հրովարտակի հայ հավատքային մասին, ապա, կարծելի է, դա հետեւանք էր ոչ թե հայ քրմերի ազդեցության, այլ նրա՝ հայ հավատքի ուսումնասիրության, ինչպես նաեւ հայազուն Աշխեն տիկնոջ թողած ազդեցութ-յան, դրանցով նրանում հայկական կողմի արթնացման:
Տրդատի հրովարտակների գործադրումը համընկավ Հռոմում Դիոկղետիանոս կայսեր կողմից քրիստոնյաների հալածանքներին: Դրանց ոչ քիչ հա-մայնքներ նույն կայսրության կողմից քշվեցին դեպի Հայաստան: Այդ համայնքներից մեկը գայանեական կոչված «կույսերի» կամ Ագաթանգեղո-սի խոսքերով ասած՝ «Դավթի հավատքի մարգարեության դուստրերի», այսինքն` եբրայականության հետեւորդ հրեա կանանց համայնքն էր: Տրդատի համար որպես «խայծ» ուղարկած այդ՝ թվով ավելի քան 70 «կույսերի» եւ նրանց կրոնի մասին Դիոկղետիանոսը Տրդատին գրած իր հրովարտակում ա-սում է. «…Թող ի գիտություն լինի քո եղբայրությանը եւ մեր նիզակակցին այն չարիքների մասին, որ ամեն օր հասնում են մեզ քրիստոնյաների խաբեբա աղանդից, քանզի ամեն բանում անարգվում է մեր տերությունը նրանց ուխտի կողմից, մեր թագավորությունը ար-համարհվում է նրանցից եւ ոչ մի համեստություն չկա նրանց մեջ: Մի ոմն խաչյալ մեռյալի են պաշտում, փայտին երկրպագում1, սպանված-ների ոսկորները հարգում2 եւ իրենց աստծու սիրուն մահը փառք ու պատիվ են համարում: Մեր արդար օրենքներով դատապարտվում են, որովհե-տեւ մեր նախնիներին` առաջին թագավոր հայրերին, դառնացնելով ձանձրացրին, մեր սրերը բթացան, իսկ նրանք չզարհուրեցին մեռնե-լուց, քանզի մոլորված են՝ ոմն խաչյալ հրեայի հետեւելով: Ուսուցանում են թագավորներին անպատվել, իսկ բուն աստվածների կուռքերը՝ ա-նարգել: Նաեւ լուսավորների՝ արեգակի ու լուսնի զորությունը աստղերով հանդերձ արհամարհում են եւ համարում են նույնիսկ այդ խաչյալի ստեղծածը: Աստվածների կուռքերը անարգել սովորեցրին եւ ամբողջ աշխարհը նրանց պաշտամունքից հեռացրին, մինչեւ անգամ կան-անց տղամարդկանցից եւ տղամարդկանց կանանցից ողջ-ողջ հեռացնում են: Թեպետ եւ տեսակ-տեսակ տանջանքներ տվեցինք նրանց, առավել եւս բորբոք-վեց ու տարածվեց նրանց աղանդը եւ թեպետ բյուրապատիկ սաստիկ արհավիրքների ենթարկեցինք նրանց, սակայն նրանց արյան հեղումից առավե-լեւս ծաղկեց ու բազմացավ նրանց աղանդը»:
Այնուհետեւ թագավորը գրում է, թե «պատահեց», որ ինքը այդ չար «ուսմունքի աղանդից մի գեղեցիկ կույս օրիորդի», որպես թե, սիրա-հարվում է եւ ցանկանում է նրան կնության առնել3, բայց նա ընդդիմանալով իր կամքին, իր դայակի հետ փախչում-գալիս է Հայաստանի կողմե-րը: Ուստի` դարձյալ մեկ այլ անպատահելի բանի մասին գրում է կայսրը իր դրածո թագավորին. «Փութաջան եղիր, եղբայր մեր, որպեսզի ուր էլ լինեն այդ կողմերում, կարողանան նրանց հետքը գտնել եւ նրա հետ եղածներին դայակով հանդերձ վրիժառությամբ մահվան արժանաց-նես, իսկ խաբված չքնաղագեղ կույսին այստեղ ինձ ուղարկես: Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, այդտեղ մոտդ կպահես, քանզի նրա նմանը երբեք չգտնվեց մեր հունաց աշխարհում…»:
Կայսեր՝ իր «եղբորը» գրածի նպատակը պարզ էր. նրան դրդել սպանել գայանեականներին, այդպես է՛լ ավելի բորբոքել ու տարածել տալ Հայաստա-նում «խաչյալ մեռյալի» ու «մեռածների ոսկորների» պաշտամունքն ունեցողների աղանդը, որը, ի վերջո, կհանգեցներ այն բանին, որ Տրդատի թագավորության մարդիկ հանուն խաչյալի «սիրուն՝ մահը փառք ու պատիվ» կհամարեն, եւ այդպես խաչյալ կդառնար նաեւ Տրդատի թագավո-րությունը, կամ այն կվերածվեր Հռոմի մի վասալ ծայրագավառի:
Տրդատը կուլ տվեց կայսրության խայծը:
Ի հետեւանք թագավորի՝ «կույսերին» գտնել-բերելու հրամանի իրագործումի, պարզվում է, նրանք եկել «թաքնվել» էին անմիջապես թագավո-րի քթի տակ, Ագաթանգեղոսի խոսքերով ասած, «արքայական նստավայրի մոտ, նույն թագավորական Վաղարշապատ քաղաքում» (ա՜յ թաքնվել,-հեղ.): «Թաքն-վել» էին ու… քարոզում էին: Ի՞նչ էին քարոզում:
Ի՜նչ պետք է քարոզեին ի բնե թերի ծնվածներն ու որպես կին անպետքները, կանացի հմայքներին կարոտ մնացածները, իրենց ընտանիքնե-րից վտարվածները կամ փախածները եւ դրա հետեւանքով ընտանեկան կենսատու սեր չտեսնողները, տղամարդու ու երեխայի սեր չվայելողները, կնոջ բնական դերերից (ընտանիքի կազմում, սեռական հարաբերություն, բեղմնավորում, տեսակի վերարտադրություն, ընտանիքի սնուցում-պահպա-նում…) հեռու լինողները, այդ ամենի հետեւանքով գազազածներն ու թափառաշրջիկության ցուպն առածները,- պարզ է, ընդհանրապես ասած, ի-րենց հոգեմարմնական վիճակին իսկը համապատասխանող քրիստոնեական կրոն եւ, մասնավորապես, բնության անկատարության, տղամարդու եւ կնոջ հավասարության, կնոջ իրավունքների ու ազատությունների, կնոջ բնական դերերը ժխտող, տղամարդուն որպես գազան ներկայացնող, կնոջը տղա-մարդուց բաժանող, հանուն ինչ-որ աստծո նկատմամբ սիրո` մնացած սերերը (աստվածների, ընտանիքի, տղամարդու, հայրենիքի նկատմամաբ) ժխտող, ինչ-որ սուրբ հոգուց հղիանալու, աստծո շղարշով ներկայացված ինչ-որ վերացական այր մարդու մասին գաղափարներ: Եվ հայը անմիջա-պես զգաց, որ «կույսերը» Հայաստան են ուղարկվել հայ տունը քանդելու, հայ առաքինի, իր բնական դերերի մեջ հաստատուն հայ կնոջը վատասե-րելու համար: Եվ Տրդատ թագավորի՝ իր գործակալներից «կույսերի» վարքուբարքի մասին ստացած տեղեկություններն այն աստիճան բացասական են լինում, որ նա (ով սովոր էր միայն հակառակորդ այր մարդկանց սպանել) հրամայում է նրանց սպանել: Սպանել անգամ Հռիփսիմեին` մոռանա-լով իր տիրոջ՝ հռոմեական կայսեր՝ նրան «պահելու» հրամանը4:
Պատմիչը՝ Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատի եւ Դիոկղետիանոս կայսեր հրովարտակների գործադրման օրերին «պակաս խռովություն չեղավ Հա-յոց աշխարհում», իսկ «կույսերին» ձերբակալելու համար մայրաքաղաքի հնձաններ զինվորների գնացած ժամանակ «շատերը տեղից վեր ցատկե-ցին, հեծյալների բազմաթիվ երիվարներ ահից աքացի տալով շատերին գետին տապալեցին եւ այլոց ոտքի տակ կոխոտելով սպանեցին: Իրար վրա դիզված բազմությունից շատերը իրար տրորելով սպանեցին եւ մեծ կոտորած եղավ… Սաստիկ չարիք ու արհավիրք հասավ մարդկանց եւ շատերը մե-ռան եւ շատերի արյունը թափվելով՝ հողը ոռոգեց»: Ասել է թե՝ «քրիստոնեական պիղծ աղանդը» կրողների դեմ Տրդատի պայքարը բուռն դիմադ-րության է հանդիպում: Պարզվում է՝ մայրաքաղաքում եւ նրա շրջակայքում բազմաթիվ թաքնված քրիստոնյաներ են եղել (սրանք բացառապես այլազգի` հրեա, ասորի, այլեւայլ խառնածիններ էին), ովքեր միասնաբար պաշտպանել են իրենց «քույրերին», եւ նրանցից շատերը զին-վորներին դիմակայելիս սպանվել են: «Կույսերի»՝ հայոց հենց կենտրոնատեղիում պաշտպանների հոծ բազմություն ունենալու մասին է վկայում նաեւ պատմիչի` թաքնատեսորեն ասած այն «ձայնի» մասին ակնարկը, որը «կույսերին» քաջալերելով ասում է. «Զորացեք, պինդ կացեք, քաջալերվեցեք, քանզի ես ձեզ հետ եմ…»: Տրդատի թագավորությունը հենց իր կենտրոնում ուներ, առայժմ դեռեւս տարերայնորեն գործող, իր թշնամական ուժը:
Ագաթանգեղոսի «կուսապատումը» վկայում է, որ Տրդատը մինչ «կույսերի» մի մասին սպանել տալը փորձել է նրանց դարձի բերել` մի որոշ ժամանակ համոզելով: Բայց «կույսերը» իրենց հրեական կրոնի մեջ անդրդվելի են մնում: Ահա թե ինչ է ասում «կույսերից» մեկը` Հռիփ-սիմեն, թագավորի հերթական կրոնական դասը չառնելով ու դիմելով իր աստծուն` Եհովային. «Լավ է, որ մենք մեռնենք քո սրբության մեջ, քան թե մեր ձեռքերը մեկնենք օտար աստվածներին»:
Ինչեւէ, ի վերջո, Տրդատի հրամանով «կույսերից» մոտ 37 հոգի սպանվում են: Դրանց սպանել տալուց հետո արքան, ի սթափություն, դիմում է քրիստոնյաներին` ասելով. «Տեսեք, թե ինչպես քրիստոնյաների կախարդական աղանդը մարդկային բազմաթիվ կյանքեր է խլում՝ նրանց հե-ռացնելով աստվածների պաշտամունքից: Երկրավոր կյանքի վայելքները խափանում են եւ մահվանից չեն դողում»: Ապա նրանց հորդորում է հե-ռու մնալ այդ «կախարդական աղանդից»: Շատ բան ասող է այն, որ թագավորը իր նույն այդ խոսքում խոստովանում է, որ քրիստոնեական կախարդանք-ները իր աչքի առաջ «այնպես զորացան», որ մինչեւ անգամ իրեն «եւս հաղթեցին». թագավորը զգում էր, որ թագավորին ոչ վայել քայլ էր ա-րել՝ քրիստոնյաների սադրանքին տրվելով, եւ որ իր թափած` կանանց արյունը իր դեմ վրիժառության մի հզոր ալիք է բարձրացնելու:
«Կույսերի», մյուս սպանված քրիստոնյաների, հիշենք նաեւ բանտարկված Գրիգորիսի, «եղբայրները» թագավորից իրենց վրեժն առնելու հա-մար իրենց թաքստոցներում պատրաստվում էին եւ սպասում հարմար պահի:
Այդ պահը եկավ, երբ Տրդատը «որսի ժամ որոշեց, բոլոր զորքերին հրամայեց հավաքել բերել որսի զենքերը… եւ կամեցավ որս անել Փառական Շեմակաց դաշտում» (Ագաթ.): Ինչպես ագաթանգեղոսյան հետագա պատումը հիմք է տալիս ենթադրելու՝ «բոլոր զորքերի» մեջ մեծամասնութ-յունը կազմել են Տրդատի՝ Հռոմից բերված բանակի զինվորները, բացի այդ, որ թագավորի որսակիցների մեջ եղել են ոչ քիչ հայ նախարար-ներ ու իշխաններ…

1 Խոսքը փայտե խաչին երկրպագելու մասին է: Սա ավելի վատթար կռապաշտություն չէ՞, քան եկեղեցու ասած «հեթանոսական կռապաշտությունը»:
2 Սխալ է թարգմանված. գրաբարյան տեքստում գրված է` «զոսկերս սպանելոցն պաշտեն», այսինքն` սպանվածների ոսկորները պաշտել:
3 Անտարակույս նման բան չէր կարող պատահել:
4 Ագաթանգեղոս պատմիչի հիվանդ երեւակայությունն է բանը այնպես ներկայացրել, որ թագավորը հմայվել է կույսի գեղեցկությամբ եւ իր ուզածին չհասնելով` կատաղած հրամայել է նրան սպանել:

Թե ինչպես էր Գրիգորիսը լլկում հայ գերիներին եւ թե ինչպես Տրդատը թագավորից դարձավ գերեզմանափոր

Ագաթանգեղոսի «Պատմության» մեջ կարդում ենք. «Մինչդեռ կառքի վրա նստած թագավորը քաղաքից (Վաղարշապատից,-հեղ.) դուրս էր եկել, իսկույն նրա վրա տիրոջ պատուհասը հասավ, եւ պիղծ դեւը խփելով թագավորին կառքից վայր տապալեց: Անմիջապես սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ու-տել… եւ մարդկային բնույթից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրեւ նրանցից մեկը գնաց նրանց մեջ բնակվելու: Այնուհե-տեւ մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, սաստիկ անզգայությամբ դաշտերում կոծելով իր մերկ մարմինը: Թեպետ եւ կամեցան նրան արգելափա-կել քաղաքում, չկարողացան. նախ բնական ուժի պատճառով եւ ապա՝ չդիմանալով նրա մեջ մտած դիվական ուժին»: Հայ պատմագրությունում ասվածը «հասկացվել» է այնպես, որ քաղաքից դուրս գալիս թագավորին իբր ինչ-որ հոգեկան հիվանդություն է պատում (նա իբր գժվում- խելագարվում է) եւ նա չհասկանալով, թե ինչ է անում, գնում է ճահճուտներում ապրելու՝ մոռանալով քաղաքից դուրս գալու իր նպատակի՝ որսի մասին: Բայց իրականում պատմիչի նշածը Տրդատի դեմ գաղտնիորեն հյուսված դավադրության՝ այլաբանորեն ներկայացված` նկարագրություն է: Դավադիրները (սրանք, ըստ երեւույթին, եղել են նաեւ թագավորի որսակիցների մեջ) սպասելով Տրդատի քաղաքից դուրս գալուն` հարձակվում են նրա վրա ու ծանր վիրավորում: Նրանց ուժերը ավելի զորեղ են լինում, քան Տրդատինը, եւ վերջինիս ոչինչ չէր մնում, քան իր մի քանի հավատարիմ-ների հետ, չնայած դավադիրների՝ իրեն քաղաքում արգելափակելու փորձերին, փախուստի դիմել եւ թաքնվել ճահճուտների եղեգնուտնե-րում:
«Դեւի» խփելը հայոց գերագույն քրմապետի դեմ դավադրություն լինելու մասին է ասում պատմիչի՝ հիշատակվածից անմիջապես հետո հե-տեւյալ գրածը. «Նաեւ քաղաքի բոլոր մարդիկ նույնօրինակ դիվահար եղած մոլեգնում էին, ու սաստիկ կործանում հասավ երկրին: Թագավորի բո-լոր մերձավորները, ծառաներն ու սպասավորներն առհասարակ հարվածներ կրեցին ու ահավոր սուգի մեջ էին պատուհասի պատճառով»: Դավադիրները, հետեւում է ասվածից, չկարողանալով թագավորին գերել, մտնում են քաղաք ու հարձակվում թագավորական պալատի վրա, պալատում գտնվողների մի մա-սին սպանում, մի մասին էլ, այդ թվում, մանկահասակ երեխաներին, գերում: Մայրաքաղաքը, փաստորեն, անցնում է դավադիրների ձեռքը, եւ այդտեղ նրանք սկսում են իրենց չար գործերն անել:
Ովքեր էին այդ դավադիրները: Քանի որ թագավորի մերձավորները (այն էլ՝ «բոլոր»), հարազատներն ու սպասավորներն (այսինքն՝ ողջ թագավո-րական պալատն ու մայրաքաղաքի հայազուն բնակչությունը) էին հարվածներ կրողները, ապա հասկանալի է, որ մնում են մյուսները, մայրա-քաղաքում ու նրա մերձակայքում տեղակայված հռոմեացի զինվորներն ու «մեծ գործի» կապակցությամբ վաղօրոք մայրաքաղաք հասեհաս մտած, Գրիգորիսի ու «կույսերի» ծպտված «եղբայրները»: Դավադիրների առաջին գլխավոր գործը լինում է իրենց առաջնորդին՝ Գրիգորիսին բան-տից ազատել տալը, ով ամենից լավ գիտեր ինչ ու ինչպես անելու մասին: Երեւի նույն այդ Գրիգորիսը բանտից լուր է ուղարկած լինում, որ մոտենան թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին, եւ նա խնդիրը կլուծի1: Դավադիրները, ուրեմն, Գրիգորիսի խորհրդով գտնում են գերված նա-խարարների, իշխանների ու թագավորի մերձավորների մեջ թույլ տեղը՝ Խոսրովիդուխտին: Վերջինիս «տեսիլք» է երեւում մի գիշեր (այսինքն՝ դավադիրներից ինչ-որ մեկն է այցելում նրան,-հեղ.) եւ ասում, թե «ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, ե-թե մարդ չուղարկեք Արտաշատ քաղաքը՝ այնտեղից բերելու կապյալ Գրիգորին» (Ագաթանգեղոս): «Տեսիլքի» ասածը Խոսրովիդուխտը փոխանցում է գերված նախարարներին ու իշխաններին: Պատմիչը գրում է, որ «տեսիլքը» «հինգ անգամ» երեւում է Խոսրովիդուխտին: Դա ասում է այն մա-սին, որ նախարարները մի որոշ ժամանակ չեն համաձայնում դեմ դուրս գալ թագավորի՝ Գրիգորիսին բանտ նետել տալու հրամանին: Վերջին անգամ «տեսիլքը» երեւալով թագավորի քրոջը` «սպառնալիքով կրկնում է», որ եթե իր ասածը չանեն, ապա ինքը՝ Խոսրովիդուխտը «մեծամեծ տան-ջանքներ կկրի, եւ մարդկանց ու թագավորի հարվածները առավել եւս կսաստկանան մահվամբ ու պես-պես տանջանքներով»:
Ագաթանգեղոսի պատմածները հիմք են տալիս ենթադրելու, որ Տրդատի որսակիցների մեջ են եղել Հայաստանի գրեթե բոլոր հայազուն ու ոչ հայազուն նախարարներն ու մեծամեծ իշխանները: Ահա եւ գերու կարգավիճակում հայտնված հայոց իշխանական այդ ընտրանին ճակատագրական վճիռ կա-յացնելու փաստի առաջ է կանգնում: Նրանք հասկանում էին, որ Գրիգորիսին ազատել տալով բանտից, նրան վրիժառության հնարավորություն կտ-ան: Մյուս կողմից հասկանում էին, որ «տեսիլքի» ասածը չանելու դեպքում դավադիրներն իրենց բոլորին կսպանեն, եւ այդ դեպքում անգ-լուխ մնացած երկրի հետ ինչպես կուզեն կվարվեն:
Ինչեւէ, նախարարները խաբվելով, որ Գրիգորիսին ազատել տալով՝ նա «կսովորեցնի ցավերից բուժվելու դեղը», որոշում են նրան բանտից հանել տալ (պատմությունը ցույց տվեց, որ նախարարների որոշումը ամենավատթարագույն որոշումն էր. ինքնազոհաբերության գնալը ավե-լի կբորբոքեր երկրի հայրենասեր ուժերին): Գրիգորիսի՝ բանտից ազատել տալը համընկնում է դավադիրների կողմից Տրդատին եղեգնուտ-ներից մերկամարմին ու ցեխակոլոլ (պատմիչն այս կերպարանքը համարում է խոզի կերպարանք,-հեղ.) գտնել-բերելուն: Ագաթանագեղոսը գրում է, որ Տրդատն ու իր հետ եղողները, տեսնելով ազատված Գրիգորիսին, «մոլեգնում եւ իրենց ուտելով դիվահարում էին ու փրփրում»: Ասել է թե՝ խստիվ մեղադրում էին նըրան ազատողներին……
Այսպիսով, թագավորն էլ է հայտնվում գերու կարգավիճակում: Գրիգորիսն էլ անցնելով դավադիրների գլուխ, էլ ավելի է սաստկացնում գերինե-րի տանջանքներն ու լլկանքները: Հայաստանի իշխանական ընտրանու ու արքայատան անելանելի վիճակը էլ ավելի է վատանում: Պատմիչը սադիստական հրճվանքով է նկարագրում նրանց պատած ողբերգական վիճակը. «Մարդիկ (գերիները,-հեղ.) միասին աղաղակ բարձրացրին ու լաց եղան թագավորի հետ մեկտեղ, բոլորն ընկան եւ թավալվում էին նրա առջեւ՝ չկարողանալով մի քիչ հեռանալ նրանից, դիվական տանջանքների անտանելի հարվածների սաստկության պատճառով: Քանզի, երբ մի քիչ հեռանում էին նրանից, դեւերն (լլկողները,-հեղ.) իսկույն վրա հասնելով կատաղեցնում էին…»:
Գրիգորիսի առաջին գործը լինում է թագավորից ու մյուս գերիներից իր «քույրերի» վրեժն առնելը. «Խաղաղություն հասցնենք նրանց (նահատակներին) եւ նրանց վրա շինենք մատուռներ, միաբանության աղոթքի տաճարներ»,-հրամայում է նա գերիներին: Իսկ իր՝ գերի-ներին լլկողներին հրամայում է այնպես ծեծել-ջարդել նրանց, որ նրանք միայն չզրկվեն «լսելու, հասկանալու եւ խոսելու» կարո-ղությունից (այսինքն՝ մարմինների բոլոր մասերին հարվածել, բացի գլխից): Գերի ճամբարականները դիմում են իրենց արքային՝ ելք գտնել: Թագավորը, ով Ագաթանգեղոսի նկարագրությամբ, «արտաքինով մարդկային տեսքից հեռացած էր եւ խայտառակ կերպարանք ուներ՝ պահպանե-լով միայն բանիմաստ խոսքի եւ լսելու ունակությունը»2 (այսինքն՝ նրա մարմինը ամբողջովին ծեծված-ջարդված էր` բացի գլխից), նրանց պատասխանում է, թե «Ես էլ ձեզ հետ, որպես ձեզանից մեկը» (ասել է թե՝ ինքն էլ նրանց պես գերի է, արդեն ոչ թագավոր,-հեղ.), ի՜նչ կա-րող է անել: Թագավորը ի վերջո խորհուրդ է տալիս փութալ շինել «կույսերի» վկայարանները՝ գուցե այդպես փրկվեն: Թագավորը հասկանում էր, որ Արշակունյաց թագավորությունը կործանվելու վտանգի առաջ է կանգնած եւ իր ոխերիմ թշնամու՝ Գրիգորիսի հրամանները կատարելով գու-ցե այն փրկի:
Գրիգորիսը Տրդատին հրամայում է կատարել ամենաստորացուցիչ գործը՝ «կույսերի» համար դագաղների պատրաստումը եւ նրանց գերեզմաննե-րի փորումը, ինչպես նաեւ նրանց տապանաքարի համար Մասիսից շալակով որձաքարերի բերումը: Ոչ պակասն էլ հրամայում է նրա կնոջը՝ Աշ-խենին եւ քրոջը անել. սրանք էլ «բրողների նման, իրենց հանդերձի մեջ վերցնելով (գերեզմանի,-հեղ.) հողը, դուրս էին թափում»: Թագավորին ամենավատթար ձեւով ստորացնելը էլ ինչպե՜ս կլիներ…
Մեծ կատաղածը տեսնելով, որ ճամբարականները իր հրամանները արդեն կատարում են, իր ենթականներին հրամայում է նրանց էլ չտանջել ու քիչ հաց ու ջուր տալ (իրեն դեռ պետք էին,-հեղ.): Ագաթանգեղոսը սադիստորեն պատմում է. «Բոլոր մարդիկ որ (համակենտրոնացման ճամբարում,-հեղ.) բազմությամբ կուտակված էին, յուրաքանչյուրը իր աղտերը թոթափեց, ոմանք բորոտ էին, ոմանք անդամալույծ ու չորացած անդամներով, ջրգողված որովայններով, դիվահար, խեղանդամված եւ ոտնախտավոր» (ինչպես էին լլկել գերիներին. համաշխարհային պատմության մեջ նմանա-տիպ դեպքերից երեւի ամենադաժան ձեւով,-հեղ.): Եվ սա պատմիչը համարում է «մարդասեր Քրիստոսի շնորհ»:
Գրիգորիսի նպատակը, սակայն, հեռագնա էր. Արշակունիներին եւ երկրի բնիկներին ոչխարի հոտ դարձնել, իսկ թագավորությունը՝ այդպիսի-ների մի մեծ գոմ: Իսկ դրա համար նա կայսրության մեջ պատրաստված մի լավագույն միջոց ուներ՝ քրիստոնեությունը:
Ագաթանգեղոսի ասածները հիմք են տալիս պնդելու, որ Գրիգորիսը մայրաքաղաքը ըստ ամենայնի դարձնում է ավելի մեծ «գործի»՝ ապստամ-բության կենտրոնատեղի: Երկրի տարբեր տեղերից դեպի այդտեղ են ձգվում հազարավոր օտարականների, երկրի բնիկների ու Արշակունիների դեմ չարությամբ լցվածների բազմությունները: Նրանք «իրենք հենց վեր էին կենում Հայաստան աշխարհի զանազան կողմերից ու գավառ-ներից բազմությամբ գալիս-հասնում էին» մայրաքաղաք՝ «ուրիշների ցանածի» «հունձքը» անելու կազմակերպման կենտրոնատեղի (Ագաթան-գեղոս): Գրիգորիսի հեղափոխական ուժերը գնալով բազմապատկվում էին: Ըստ Հովհան Մամիկոնյան պատմիչի, նա շուրջ 150 հազարանոց բանակ է ձեւավորում, որի միջուկը, պարզ է, Տրդատի՝ Հռոմից բերած բանակն էր: Իսկ Տրդատը… «մերկ» էր: Նա,- գրում է Ագաթանգեղոսը,- «իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու»:
Ասել է թե՝ Գրիգորը թագավորության գործերն իր ձեռքն է առնում եւ անում այն, ինչը կայսրության ու իր շահերը պահանջում էին: Տրդատը միայն ձեւականորեն էր թագավոր…

1 Հայ պատմագրության մեջ կա կարծիք, որ Տրդատի գրագիր Գրիգորիսի եւ Խոսրովիդուխտի հարաբերությունները ոչ սովորական են եղել:
2 Պատմիչի ասածը հաստատում է այն, որ թագավորի` իբր խելագարվելու՝ հայ պատմագրության հիմար կարծիքի մասին խոսք լինել չի կարող:

Թե ինչ եղավ 301թ. քրմերի, նրանց մանուկների, հայազուն նախարարների, իշխանների ու ռամիկների հետ

Թագավորության ղեկն իր ձեռքն առնելով` Գրիգորիսն իր` վաղու՜ց ցանկացածն է իրականացնում. չեղյալ է համարում Տրդատի` հայոց հավատքը երկրում միակ պետական հավատք համարելու եւ քրիստոնեությունը արգելելու վերաբերյալ հրովարտակները: Դրանց ճիշտ հակառակ հրովարտակն է հղվում. արգելվում է հայոց հավատքը եւ միակ կրոն է հռչակվում քրիստոնեությունը: Ագաթանգեղոսը գրում է. «Այնուհետեւ թագավորի ու իշխանների հետ, նախարարներով ու զորքով հանդերձ, Գրիգորը հավանության խորհուրդ արավ ընդհանուրի խաղաղության համար` գայթակ-ղությունը (Տրդատի հրովարտակները,-հեղ.) քանդելու, կործանելու եւ մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլեւս ոչ ոք ար-գելք ու խոչընդոտ չլինի եւ չխանգարի վերին ազատությանը1 հասնելու»: «Ապա,-հրճվանքով շարունակում է պատմիչը,-թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մեջտեղից ջնջի»: Փաստորեն` անչափ չարացածի ձեռնարկումը նպատակ էր հետապնդում` հային իր արմատներից ու բնից կտրել, հայի (նաեւ նրա հետ երկրում ապրող մյուս ազգերի) ծագումի վկայականը վերացնել, հային իր նախնիներից ու նախնիների աշխարհից կտրել, հային (նաեւ նրա հետ մյուս ազգերին) «ոչինչների» ու «անտոհմների» (արտա-հայտությունները Պողոսինն են,-հեղ.), ասել է թե` խառնածինների ու ծագում չունեցողների կրոնն ու կենսագրությունը պարտադրել:
Պատմիչի ասածում մի կարեւոր ուղղում անենք: Գրում է, թե Գրիգորիսը Հայաստանում կրոնական հեղափոխություն անելու իր մտադ-րությունը հղացել է Տրդատի, երկրի նախարարների ու իշխանների` իբր «հավանության խորհուրդն» առնելով, նրանց բոլորի հավանութ-յամբ ու ցանկությամբ:
Բացարձակ սուտ է: Այդ ո՜ր գերողն է իր գերիներին բանի տեղ դնում, որ Գրիգորիսի պեսը դներ: Բացի այդ, հայ գերիները մի՞թե իրենց լլկողին հավանություն կտային իրենց տունուտեղն ու երկիրն էլ լլկելու ու քարուքանդ անելու: Այնպես որ, Գրիգորիսի այդ, ինչպես նաեւ հետայդու արած մյուս ոճրագործությունների հեղինակը ինքն է, միայն ինքը (իր հետ իհարկե նաեւ մյուս քրիստոնյաներն ու հռոմեական բանակը): Եթե Հայաստանի նախարարներից նրան ինչ-որ չափով սատար են կանգնել, ապա դրանք հաստատ եղել են ոչ հայազուն նախարարա-կան տները:
Պատմիչի ասածում մի որոշակիացում անելու հարկն էլ կա: Ասում է, որ Գրիգորիսն իր քայլն արել է նաեւ «զորքի» հավանությամբ: Այդ զորքը, համենայն դեպս իր մեծ մասով, ինչպես արդեն գիտենք, Տրդատի Հռոմից բերած զորքն էր եւ Գրիգորիսի` բանտից ազատվելուց հետո ձեւավորածը: Այդ զորքն է փաստորեն Գրիգորիսի քայլի համար հզոր պատվարի ու հովանավորի դեր կատարել:
Իր` քրիստոնեությունը երկրում միահեծան կրոն հռչակելու հրովարտակը հղելուց հետո Գրիգորիսը իր ամեհի բանակով Վաղարշապատից դուրս գալով, սկսում է հայոց մեհյանները քանդել-ավերելու, դրանց հարստությունները թալանելու, կալվածքները սեփականելու, դրան-ցում տեղադրված կուռքերը ջարդուփշուր անելու, մեհենական մատյանները հրո ճարակ դարձնելու իր վաղեմի երազանքի իրագործումը:
Բերենք այդ մասին Ագաթանգեղոսի պատմածներից մեկ-երկու դրվագ. «Ապա` ամբողջ զորքով հանդերձ (Գրիգորիսը,-հեղ.) Վաղարշապատ քաղաքից շարժվեց գնաց Արտաշատ քաղաքը, ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը եւ այն, որ Երազամույն կոչված տեղում էր գտնվում: Նախ ճանապար-հին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյանը2: Եվ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել». «Այնտեղ (մեհյան,-հեղ.) հասած մարդիկ, իսկույն հիմքերը քանդելով, մնացածն ավերեցին եւ ամբարված գանձերը աղքատներին, տառապածներին ու չքավորներին3 բաժանեցին: Դաստակերտներն ու սպասավորնե-րին, քրմերով հանդերձ, նրանց հողերով ու սահմաններով‘նվիրեցին եկեղեցու պետքերին ծառայելու համար» («սրբազան թալան»,-կասեր Լեոն). «Գնաց հասավ4 Անի անվանված ամուր վայրը… Այնտեղ կործանեցին բագինը Զեւս Արամազդ աստծու, որը բոլոր աստվածների հայրն էր անվան-ված». «…Փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին: Այնտեղից անցան ու քան-դեցին Արամազդի դստեր` Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերը ավարելով` եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ». եւ այլն,- պատության մեջ երեւի ամենադաժան ավերչի ու ամենամեծ գողի չարագործությունները դույզն անգամ չդատա-պարտելով` հրճվանքով մանրամասնում է պատմիչը:
Ավելացնենք, որ Գրիգորիսը իր քանդողների, ավերողների ու թալանչիների բանակի չարությունն ավելի գրգռելու համար բանտերից ազա-տել է տալիս «բազում բանտարկյալների ու կալանավորների»: Ուրիշի ցանածի մեծ հունձքին էր հանդիպել Գրիգորիսը…
Կարող է թվալ, որ չարագործը դյուրությամբ էր հասնում իր ուզածներին: Բնավ այդպես չէր: Քանի որ թագավորը, երկրի նախարարների ու իշ-խանների մեծ մասը գերված էին, երկրի ինքնապաշտպանության գործի գլուխ անցան քրմերը, նրանց գլխավորությամբ երկիրը թշնամու դեմ հայրենական մեծ պատերազմի դուրս եկավ: Այն, որ այդ պատերազմին մասնակցել են ոչ միայն մեհյանների ուժերը, այլեւ թագավորական բանակի հայազուն մասը` այրուձին (ըստ երեւույթին թագավորի գաղտնի հրամանով) եւ նախարարական ռազմի ուժերը, ակամա վկայում է Ագաթանգեղո-սը: Նա Գրիգորիսի բանակի` Տիր աստծո մեհյանի վրա գրոհելու մասին գրում է, որ «այնտեղ (մեհյանում,- հեղ.) երեւացին կերպարանա-փոխված դեւեր5, այրուձիու բազմության ու հետեւակազորի գնդի կազմության նմանությամբ, մկնդավորներ ու մուրճավորներ6, առաջ էին ընթանում մարդկային կերպարանքով, նիզակներով ու զինանշաններով7, զենք ու զարդով զինավառ» (առնվազն այս փաստը մի՞թե ոչինչի չի ասում հայ պատմաբանին, ով ժխտում է 301թ. հայի` հայրենական մեծ պատերազմի ելնելը): Դա տեսնելուց հետո,- այնուհետեւ ստիպված է լի-նում խոստովանել պատմիչը,- Գրիգորիսի մարդիկ «զարհուրում» են, ասել է թե` հայերը բուռն դիմադրություն են ցույց տվել:
Այն, որ 301թ. հայերը (ու նրանց դաշնակիցները) համառ դիմադրություն են ցույց տվել նվաճողներին, ավելի որոշակի վկայում է Հովհ. Մամիկոնյանը: Նա իր «Պատմության» մեջ նկարագրում է Հայոց ուժերի ու Գրիգորիսի ուժերի միջեւ տեղի ունեցած մի քանի պատե-րազմներ: Հայը ռամիկից սկսած քրմով վերջացրած կենաց մահու պատերազմի էր ելել,-պատերազմ, որում թշնամին չէր խնայում ոչ մեկին` այր մարդու, կնոջ, թե երեխայի: Այդ առումով շատ բան ասող փաստ է վկայում Հովհ. Մամիկոնյանը: Մեհյաններից մեկը գրավելուց եւ քանդու-քարափ անելուց հետո Գրիգորիսը «հավաքել է տալիս քուրմերին եւ կռատան պաշտոնյաների բոլոր մանուկներին» ու հրամայում է «դառնալ դեպի աստվածային հավատքը» (նկատի է առնվում քրիստոնեությունը,- հեղ.): Բայց հայ մանուկները (ուշադի՛ր լսիր, 301թ. Հայաստանը իբր դարձի եկող կարծող հայ քրիստոնյա) հանձն չառնելով կատարել նրա հրամանը` ասում են. «Լա՛վ իմացեք եւ լա՛վ հիշեցեք, որ եթե կենդանի մնանք` փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք` ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն»: Երեխաների մազերը խուզում եւ տա-նում են «Փայտակարան քաղաքի բանտատունը` թվով 438 մարդ», որ հետո,- մեր կողմից ավելացնենք,- նրանց մի մասին սպանեն, մյուս մասին էլ մանկուրդ` իրենց ազգի ու երկրի թշնամի դարձնեն: Ահեղ պատերազմում հարյուր հազարավոր հայեր եւ նրանց դաշնակիցներ են զոհվ-ում: Հովհ. Մամիկոնյանը խոսելով պատերազմներից մեկում զոհվածների մասին` վկայում է. «Դրանք այնքան շատ էին, որ գերեզմանի տեղ չմնաց, ուստի լցրին բոլորին մի փոսի մեջ, հուշարձան կանգնեցրին նրանց վրա ու գրեցին հետեւյալը.- Տեղի ունեցավ առաջին պատերազ-մը. այստեղ է հանգչում հույժ քաջամարտիկ Արձան քրմապետը, նրա հետ նաեւ 1038 հոգի»: Նույն պատմիչը չի կարողանում թաքցնել նաեւ պատերազմում այլ քրմերի ու քրմապետերի (օրինակ` Աշտիշատի քրմապետ Մեստակեսի) ցուցաբերած քաջագործության ու հերոսական մահվան մա-սին: Դարձյալ նույնը վկայում է Գրիգորիսի` Տարոն աշխարհում արած մեկ այլ մեծ սպանդի` 52 հազար հեթանոսների սպանելու մասին (իսկ որքան այդպիսի աշխարհներ էր նա իր մահ սփռող բանակով մտնում…): Պատմիչը խանդաղատանքով է պատմում հատկապես հազարների հասնող քրմերի` հայոց հոգու տունը պահողների սպանդի մասին:
Կողմերի միջեւ մղված անհավասար ուժերի պատերազմի հետեւանքով շատ հայեր ստիպված են լինում երկրից փախստական դառնալ: «Վա՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ, որովհետեւ ամբողջ երկրից մեզ փախստական արեց մարդու դուստր Մարիամի որդին` Հիսուսը: Այստեղից էլ բանտարկվա-ծի ու մեռածի ձեռքով մեզ վիճակվեց փախստական լինել… Մենք գնում ենք Կովկաս լեռան բնակիչների մոտ,…, գուցե այնտեղ հնարավորութ-յուն լինի, որ կարողանանք ապրել եւ մեր կամեցածը նրանց միջոցով կատարել»,-գաղթական հարյուր հազարավոր հայերից մեկի ողբն է հիշա-տակում Ագաթանգեղոսը:
Եղեռնական 301թ. պատմիչները վկայում են, որ Գրիգորիսը հայոց հողը արյամբ հեղելու իր ամբողջ ճանապարհին «աստվածապաշտության խոսքն էր սերմանում8» եւ «Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում, ավաններում ցույց էր տալիս եկեղեցու տեղերը», ամենուր «խաչի նշաններ էր կանգնեցնում»` ի նշան իր հաղթության (Ագաթանգեղոս): Եղեռնագործը երկրի բնիկներին իրենց հայրենի հավատքից էր փորձում դուրս բերել եւ նրանց իր նախնիների կրոնը պարտադրել: Դա անելով նա իհարկե չէր մոռանում իր հարազատներին` հրեա-ասորի-ներին Հայաստան կանչելը, որպեսզի նրանք գան-օգնեն իրեն իր` հային դարձի բերելու գործում: Դրանց ուղղված նամակում Գրիգորիսը գրում է. «…Երկիրն ամբողջ ձեր առջեւն է, որտեղ որ վայելուչ եք գտնում, թող ձերը լինի, որպեսզի ձեր ցանկացածներից ոչինչ թերի չմնա մեզանում»: Միայն թե նրա անտուն- անտեղ, այս ու այնտեղ հալածվող հայրենակիցները գային…
Իր եղեռնագործության մեջ ոչինչ չանտեսողը չմոռացավ իհարկե նաեւ Աստվածաշունչ հայոց լեզուն վերացնելու խնդիրը: Նա ասորերեն եւ հունարեն լեզուներով հիմնում էր եկեղեցական դպրանոցներ եւ դրանցում հավաքված հայ մանկանց «այնչափ է հեռացնում իրենց բուն բարքերից (հասկանալի է` նաեւ մայրենիից,-հեղ.), մինչեւ որ նրանք ասացին, թե «մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը»,-գրում է Ա-գաթանգեղոսը: (Վերջերս նույնիսկ շարքային քրիստոնյա հայերը ըմբոստացան կրթության նախարարի` Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու նախագծի դեմ: Այդ հայերը իրենց պատմությունից չգիտե՞ն, որ իրենց մայրենին սպանելու առաջին ու համընդգրկուն փորձն արել է իրենց կողմից «լուսավորիչ» հորջորջվածը):
Ի մի բերելով 301թ. Հայաստանում Գրիգորիսի` Հռոմի թելադրանքով ու իր ներքին դրդապատճառներով պայմանավորված քայլերի մասին մեր այս գրածը`  ասենք` Մեծ եղեռն: Հայն, այնուամենայնիվ, «դարձի» չեկավ, պահպանեց իր նախնի հավատքը, հայ քուրմն էլ 301թ. հետո զա-նազան ձեւերով շարունակեց իր Գործը…

1 Նկատի է առնվում քրիստոնեությանը դավանելը:
2 Կա ենթադրություն, որ Տիրի մեհյանը գտնվել է Զվարթնոց տաճարի տեղում:
3 Սրանք կազմում էին Գրիգորիսի բանակի «բանվորական» ուժը:
4 Պարզ է` խոսքը դարձյալ ավերելու մոլուցքով տարված «լուսավորիչ» Գրիգորիսի մասին է:
5 Նկատի է առնվում պաշտպանվողների ռազմի հանդերձանքը:
6 Սրանք թագավորական, նախարարական հայազուն զինուժերն էին:
7 Դրանք թագավորի ու նախարարների զինուժերի զինանշաններն էին:
8 Նկատի է առնվում մարդկանց «ոսկորների վերակացու» «մարդու որդի» Հիսուսի խոսքը ասելը:

Թե ինչպես Հայաստանն այդպես էլ քրիստոնեությունը չընդունեց

Այնպես որ, 301թ. հայը, հայոց նախարարներն ու հայոց թագավորը քրիստոնեությունը չընդունեցին: Ավելի ստույգ` ոչ միայն չընդու-նեցին, այլ կենաց մահու պատերազմ մղեցին այդ կրոնն իրենց պարտադրողների դեմ: Սուտ է, հետեւաբար, այն մասսայական պատկերացումը, որ 301թ. հայը «դարձի» եկավ, եւ քրիստոնեությունը երկրում պետական կրոն հռչակվեց: Պետական կրոն «հռչակվելու» հետ կապված ասենք: Գերված Տրդատի կնիքը Գրիգորիսի ձեռքին էր: Այդ կնիքով, ի հեճուկս այդ կնիքի տիրոջ, հաստատված ինչ-որ հրովարտա՞կ համարել որպես թագավորով մարմնա-վորված հայ պետական կամքի արտահայտություն: Դույզն իսկ առողջ զգացողություն ունեցողի համար` ո՛չ:
301թ. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն իբր հռչակվելու մասին հյուսված սուտապատումի օգտին խոսող կարծես մի պատմական փաստ կա: Ագաթանգեղոսը գրում է. «Գրիգորը առավ աշխարհաբանակ զորքը եւ իրեն` թագավորին, նրա տիկին Աշխենին, մեծ օրիորդ Խոսրովիդուխ-տին, ամենայն մեծամեծներին եւ բանակի մարդկանց, Եփրատ գետի ափը տարավ եւ այնտեղ մկրտեց…»: Պատմիչը, սակայն, միտումնավոր չի որոշակիաց-նում, որ գետի ափ տարվող հայերը գերի էին, եւ նրանց Գրիգորիսը ստիպողաբար էր տանում ու ստիպողաբար էլ մտցնում է գետը մկրտելու: Այն, որ հայերին գետ մտցնելուց ու մկրտելուց ահավոր ինչ-որ բան է պատահել, ակամա խոստովանում է պատմիչը` ասելով, որ այդ ընթացքում արեգակի ճառագայթները նվաղեցին:
301թ. Հայաստանում քրիստոնեություն ընդունողները բացառապես եղել են օտարականներն ու եկվորները` ասորիները, հրեաները, պահ-լավիկները, Մամիկոնյանները…, ովքեր այդ կրոնի մեջ ինչ-որ հարազատ բան էին տեսնում: Բացի այդ. նրանք դա ընդունելով` այդ կրոնի կա-ռույցի` եկեղեցու հովանավորությամբ Հայաստանում իրենց քաղաքական ու տնտեսական դիրքերն էին ամրապնդում: Սրանք էլ հենց կազմե-ցին Գրիգորիսի հիմնած եկեղեցու բուն անձնակազմը (հետո, իհարկե, սրանց ավելացան նաեւ եկեղեցական դպրանոց-ուծարանների հայերը): Ինչպես ժամանակին հրեաները` Տիգրան Մեծի ժամանակներում Պաղեստինից բերված գերի հրեաների սերունդները, Արշակունի թագավորների հրամանով անգամ չընդունեցին բնիկների` հայերի հավատքը (սա` Արշակունյաց հոգեընկալմամբ իհարկե), այնպես էլ հայերը չընդունեցին հրեաների կրոնը` եկեղեցական մահասփյուռ սրի վտանգի տակ: Եվ չէին էլ կարող ընդունել, քանզի հավատքը հանդերձ չէ, որ հագնես-հանես-փո-խես. այն ծագումնային, նախնիներից եկող կենսաբանական ու հոգեւոր որակ է` անփոխելի, անկորչելի, անուրանալի…: Հայ ասացվածքային մտա-ծողությունը նաեւ այսպիսի դեպքերի համար է հաստատում` «Կարմիր կովը կաշին չի փոխի», «Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա», «Ասլը (ցեղը, ազգը) իմացի, իրան ճանաչի», «Ծաղիկը իր քոքին կբուսնի», «Ինչ ուզում ես արա, Պուղին Պետրոս չի դառնա»…
Ի հակառակ հայ մեծամասնական` կիկոսյան չեղածը եղած համարող պատկերացումին1 301թ. առավել մոտ կանգնած հայ եկեղեցական պատմիչներն էլ միաբերան հաստատում են, իհարկե ջղայնացած, որ 301թ. ու դրանից հետո էլ հայը Հիսուսի վարդապետությունը չընդունեց: Բերենք փաս-տեր:
– Հովհ. Մամիկոնյանի ու Ագաթանգեղոսի նկարագրած պատերազմները այլ բանի արտահայտություն չեն, քան այն, որ հայը չի ընդունել Գրի-գորիսի` «մահվան վերակացուի» ուսմունքը եւ, դրանից կատաղած, նա փորձել է հրով ու սրով հասնել դրան: Ագաթանգեղոսը մի տեղ բերանից թռցնում է, որ 301-ից հետո, երբ Գրիգորիսն իր «գործն» արդեն արել-պրծել էր` Տրդատը «շարունակ արտասվում էր2 իր երկրի համար»: Պար-զից էլ պարզ է, որ թագավորի լացը ուրախության լաց չի եղել. նա տեսնում էր, թե ինչ է բերում իր ծառա գրագիրը (ու իրեն թագավոր նշա-նակած կայսրությունը) իր ու իր երկրի գլխին, տեսնում էր ու գլխին տալով լաց էր լինում:
– Խորենացին ավելի ուղղակիորեն է նշում հայերի` քրիստոնեությունը չընդունելու փաստը: Գրում է, որ «մեր ազգը3» իր «խստասր-տության», «ամբարտավանության», «բնությամբ մեծամիտ եւ կամակոր լինելու»4 պատճառով «դիմադրում է թագավորի կամքին` քրիստոնեական կրո-նի վերաբերմամբ5, եւ թագավորը չկարողանալով այս բանը ներել, գցում է երկրային պսակը, գնում է երկնային պսակի հետեւից6»: Մեր պատմա-հոր կողմից «մեր ազգի»` քրիստոնեությունը չընդունելու փաստի վկայումը էլ պոզով պոչով կլինի՞…
– Գրիգորիսի` Հայաստանում հիմնած քրիստոնեական օտարալեզու դպրանոցների մասին արդեն գիտենք. այդ դպրանոցները եկեղեցական կառույ-ցի գլխավոր մասերն էին: Ղազար Փարպեցին վկայում է, որ այդ դպրանոցներում սաները «ասորերեն մեծաջան ու անօգուտ ուսմամբ էին տանջ-վում ապարդյուն: Ժողովրդական բազմությունները դատարկ ու անմխիթար հեռանում, գնում էին եկեղեցուց, եւ ուսուցիչները հոգոց հա-նելով ու հառաչելով ափսոսում էին իրենց զուր ջանքերի համար: Ուսումնասեր հավաքվածներից ո՛չ մեկն օգուտ չէր տեսնում հոգեւոր խրատների վարդապետությունից»: (Ավելացնենք, որ այդ վարդապետության նկատմամբ հայի վերաբերմունքը չփոխվեց նաեւ հետագայում, երբ եկե-ղեցու լեզուն հայերենը դարձավ: Ավելին` նա արդեն ավելի որոշակիորեն հասկացավ այդ վարդապետության` իր համար վտանգավոր լինելը): Հի-սուսի վարդապետությունը չընդունելը էլ ինչպե՜ս կլինի:
– 301թ. մինչեւ իր ժամանակները հայի` դեպի քրիստոնեությունն ունեցած մերժողական վերաբերմունքի մասին Փավստոս Բուզանդը գրում է. «Վաղուց ի վեր, երբ նրանք (հայերը,- հեղ.) քրիստոնեության անունն ստացան` այդ կրոնը հանձն առան հարկից ստիպված` իբրեւ մի մարդկային սովորություն, իբրեւ մի մոլորություն, առանց ջերմեռանդ հավատի: Կրոնն ընդունեցին ոչ թե գիտությամբ, հույսով ու հավատով,…, այլ միայն քչերը,… մասամբ հասկանում էին այդ կրոնը7»: Ասել է թե,- միանշանակ հետեւում է պատմիչի ասածից,- հայը չի՛ ըն-դունել «այդ կրոնը», դա իր աշխարհ է մտել իր կամքից անկախ, դա իրեն պարտադրվել է:
Բուզանդի ասածից մեր օրերի` քրիստոնեությունից խելքը թռցրած ու դրա սիրուն իր հեթանոս նախնիներին հազար ու մի ախտեր վերագ-րող «հայի» ուշադրությունը կենտրոնացնենք հետեւյալների վրա: – Հայը սկզբից ի վեր քրիստոնեության մեջ տեսել է ոչ այլ ինչ, քան մարդու ստեղծած սովորություն, ընդ որում` վատ սովորություն` մոլորություն: Ասել է թե` նա քրիստոնեությունը դիտել է ոչ որ-պես հավատ (որի առանցքը արարչա-աստվածապաշտությունն է), այլ դրա հակառակը` աստվածամերժություն, մարդու ստեղծած մոլություն: – Հայը ոչ թե քրիստոնյա է դարձել, այլ պարզապես այդ անունն է առել` ներքուստ դա չընդունելով: – Դա էլ նա արել է հարկից ստիպված, այսինքն` արտա-քին պարտադրանքով ու հարկադրանքով, իրենից զորեղ ուժի թելադրանքով:
Ի՞նչ «հարկից ստիպված»-ի` հարկադրանքի մասին է խոսքը: 3-րդ դարավերջին Հայաստանը հայտնվել էր ներքին ու արտաքին` Պարսկաստան-Հռոմի եւ Արշակունիներ-Սասանյաններ դինաստիական հակասություների հորձանուտում. նա արդեն ի զորու չէր ինքը որոշելու իր կյանքի ըն-թացքը: Արտաքին հակասությունների առումով` Հռոմին պետք էր մի «հոգեւոր» Հայաստան, որը Հայաստանին կհեռացներ Պարսկաստանից` նրա բնական դաշնակցից եւ նրան կձգեր դեպի իրեն: Այդպիսին քրիստոնեական Հայաստանը կարող էր լիներ: Հետո էլ` հայ Արշակունիները իրենց հին վրեժը ունեին պարսից Սասանյաններից եւ, չնայած վերջիններիս` մի կողմ թողնել այդ վրեժը եւ իրենց հետ կրտսեր թագավորութ-յան կարգավիճակով բարեկամություն հաստատելու բազմաթիվ առաջարկներին, առաջինները մնում էին անհողդողդ: Ահավասիկ ինչպիսի թունա-լից պատասխան է տալիս հայոց Արշակ թագավորը պարսից Սասանյան Շապուհ թագավորի` բարեկամություն հաստատելու առաջարկին. «Հեռու՛ ինձա-նից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, եւ ես չեմ ների քեզ եւ քո որդոց իմ նախնիների վրեժը եւ Արտավան թագավորի մահը: Ո-րովհետեւ այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի` մեր բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչեւ դարձյալ մենք մեր տեղը չգրավենք» (Բուզանդ): Ահա թե ինչու հայ Արշակունիները, կուրացած իրենց վրեժի զգացումով, ուխտ կապեցին Հռոմի` երբեմնի իրենց թշնամու հետ` ընդդեմ Սասանյան Պարսկաստանի: Հռոմը պայման դրեց` ընդունել քրիստոնեությունը, ընդ որում` դրա կառույցի` եկեղե-ցու տնօրինությունը հանձնել Գրիգորիսին (301թ. թալանից իրեն մեծ-մեծ բաժին հանողին), ապա նրա սերունդներին: Եվ հայ Արշակու-նիները, իրենց դինաստիան փրկելու համար, սատանայի հետ անգամ համագործակցելուն պատրաստ հանդուրժեցին իրենց ատելի կրոնի (դրա կա-ռույցի) ու իրենց տոհմական թշնամի Անակի տան սերունդների, որպես կաթողիկոսներ, միահեծան «հոգեւոր» դերը իրենց թագավորությու-նում: Թեեւ հանդուրժելով` նրանց ոչ քիչ հարվածներ էլ հասցրին (թե՛ Գրիգորիսի եւ թե՛ նրա գրեթե բոլոր սերունդների մահվան մեջ Արշակունիների մատը խառն է եղել): Արշակունի թագավորները չգիտեին, որ, Հռոմի պայմանը կատարելով, դրանով իսկ իրենց թագավորությու-նում Հռոմից ու Սասանյաններից ավելի մեծ թշնամի են ստեղծում: Ավելի ստույգ` դա նրանք, ի վերջո, հասկանում էին, բայց արդեն ուշ էր լինում… Ահա Արշակունի վերջին թագավորներից մեկի` Արշակի (բաժանված Հայաստանի հունական մասի թագավորի) այդ «վերջին խելքի» մասին Փարպեցու բերած վկայությունը. «…Այժմ, մեր եւ նախնյաց երկայնամիտ ու քաղցր Աստծուն բարկացնելու համար8, ենթարկվեցինք ստրկութ-յան եւ անարգվելով մատնվեցինք անողորմ բաժանումի»:
Արշակունիների դինաստիական եսապաշտական շահերի զոհը դարձած հայը, սակայն, ատեց ատելին ու իր «նախնյաց երկայնամիտ ու քաղցր» աստվածնե-րին, ինչքան ուժը կպատեր, չբարկացրեց: Քրիստոնեության նկատմամբ ատելությամբ լցված ու տակավին 5-րդ դարում իր նախնի հավատքով ապրող այդ հայի մասին Բուզանդը չարացած գրում է. «… Նրանք…իրենց ժամանակը մաշում էին պարսավելի կրթություններով, հին հեթանոսական սովորություններով… Նրանք սիրում էին իրենց առասպելների երգերը, վիպասանությունները, նրանցով կրթվում էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատեւում… Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները…»:
«Աստվածների հին պաշտամունքները կատարում էին գիշերները»,- եկեղեցու դաժան հալածանքների պայմաններում  Հայի այս` իր նախնի հա-վատքով գաղտնիորեն ապրելը շարունակվեց նաեւ 5-րդ դարից հետո, որը երբեմն, բարենպաստ պայմանների դեպքում, գաղտնազերծվում էր նաեւ: Վկան` Պավլիկյան, Մծղնեական, Թոնդրակյան, Արեւորդաց հոգեւոր-մշակութային ու քաղաքական հզոր ազգային շարժումները: 301թ. ջարդված հա-յոց քրմերին հետագայում փոխարինելու եկան նրանց նոր սերունդները: Ամեն մի սպանված կամ երկրից վտարված քրմին հաջորդում էին նո-րերը: Եվ դա այդպես էր, որովհետեւ ամեն մի հայ հնարավոր քուրմ էր: Քրմությունը նրա արյան ու գենի մեջ ի վերուստ դրոշմված էր: Քրիստոնեական եկեղեցու դամոկլյան սրի տակ միշտ գտնվող հայ քուրմը, սակայն, ստիպված էր նաեւ հավատքային գաղտնալեզու բանեցնել (այդ լե-զուն, օրինակ, տեսնում ենք Նարեկացու` միջնադարյան մեր ամենամեծ քրմի «Մատյան»-ում): Նա բացի զուտ քրմական կերպով ու դրան համապա-տասխան լեզվով հանդես գալուց (այս եզակի բացառությունները տեսնում ենք թոնդրակեցիների առաջնորդ Սմբատ Զահրեւանցու եւ Արեւոր-դիների առաջնորդներից մեկի` Վահագնի պարագայում), ճարահատյալ ստիպված էր նաեւ մասնավոր կերպերով (դրանց համապատասխան լեզուներով) էլ հանդես գալ: Երկրորդ դեպքում հայ քուրմը ստիպված էր դառնալ բանասաց, գողթան ու թվելյաց երգիչ, հեքիաթասաց, վիպասանող, հայոց լեզվի ուսուցիչ (Մաշտոցի պարագայում), պատմիչ (Խորենացու պարագայում), ծպտված հեթանոս արքա (Պապ թագավորի պարագայում) ու հեթանոս մարզպան (Վասակ Սյունու պարագայում), բանաստեղծություն արարող (Նարեկացին), բժշկապետ (Ամիրդովլաթ Ամասիացին ու Մխիթար Հերացին), ճարտարապետ (Զվարթնոց տաճարի ճարտարապետը), իմաստասեր ու գիտանական (Դավիթ Անհաղթը, Անանիա Շիրակացին)…

1 Ավելին` քրիստոնեությամբ կուրացած հայը այդ չեղածով անգամ հպարտանում-բերկրում է` «մենք առաջինն ենք քրիստոնեությունն ըն-դունել»: Նոր Կիկոսի մահ-հեքիաթ պետք է գրել…
2 Այլ դրվագներում էլ ենք հանդիպում նմանատիպ` թագավորին պատած անասելի ողբերգության մասին վկայող արտահայտություններ` «փրփրել», «ինքն իրեն ուտել», «մոլեգնել» եւ այլն:
3 Ուշադրություն դարձնենք. խոսքը «մեր ազգի», այսինքն` ամբողջ հայության մասին է:
4 Հասկանալի է, որ քրիստոնեական պատմիչը այսպես պետք է արտահայտվեր:
5 Ինչպես արդեն գիտենք` Տրդատն էլ քրիստոնեությունը փաստացի չի ընդունել: Կամ էլ` եթե ընդունել է, ապա ոչ ներքին հավատքով, այլ ար-տաքին ուժի թելադրանքով ու քաղաքական ինչ-ինչ հաշվարկներից ելնելով:
6 Ավելի ճիշտ կլիներ դա բացատրել այն հանգամանքով, որ թագավորը, ի վերջո, իրեն չի ներում եւ այդպես որոշում է ինքն իրեն պատժել` թագից հրաժարվելով:
7 Սրանք, ինչպես արդեն գիտենք, Հիսուսի ու Գրիգորիսի ժողովուրդների հետ այս կամ այլ կերպ կապվածներն էին:
8 Անշուշտ, նկատի է ունենում իր հեթանոս նախնիների աստվածներին, ովքեր ճիշտ հակառակն  էին քրիստոնյաների` թունալից ու մտազուրկ «աստծու»:

Քուրմ Մանուկ

«Լուսանցք» թիվ 21-28 (152-159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.