Ադրբեջանը դեռ նոր է մասնատվելու


ՌԴ ԱԳ նախարարությունում օրերս քննարկել են ԼՂ հարցը: Այդ երկրի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներ-կայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հետաքրքիր է, որ ՌԴ ԱԳՆ տեսակետով դեռեւս չի ենթադրվում քննարկել ԼՂՀ անկախության ճանաչման հարցը, բայց նաեւ՝ չի բացառվում:
Իսկ ահա «Առավոտ» օրաթերթը մի նկարով տեղեկատվություն է տվել, որ ԼՂՀ պետական դրոշը ծածանվում է Ստամբուլում, ավելի ստույգ՝ այդ քաղա-քի թուրքական սուրբ Սոֆիայի մզկիթ դարձած եկեղեցու մատույցներում, աշխարհի տասնյակ այլ պետությունների դրոշների կողքին: «Հայի աչք շոյող այս տեսարանից, թերեւս, չարժե ենթադրել, թե Թուրքիան ճանաչել է ԼՂՀ-ն»,- գրում է թերթը:
Այսպես, հնարավոր է, որ մի օր Մոսկվան ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց Արցախի դրոշը այստեղ չի հայտնվում այլ երկրների դրոշ-ների կողքին, իսկ Անկարան, որը դժվար թե երբեւէ ճանաչի ԼՂՀ անկախությունը, այսպես «մեծահոգաբար» թույլ է տալիս Արցախի պետական խորհրդանիշի հայտնվելը այլ պետությունների դրոշների կողքին……

 Ինչ մնում է ԼՂՀ հարցով Մինսկի խմբի համանախագահներին, ապա նրանք զգուշացնում են Բաքվին, որ պարբերաբար արվող կամայական մեկնաբանությունները վտանգավոր են: ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդների ներկայացրած տեսակետները մեկ ամբողջութ-յուն են, եւ դրանց առանձին եւ մասնակի մեկնաբանությունն անհնար կդարձնի խնդրի կարգավորումը: Սա ասվել է, քանի որ Ադրբեջանի նախա-գահ Իլհամ Ալիեւը վերջերս կայացած կառավարության նիստում խոսել էր բանակցությունների բովանդակության մասին՝ միջնորդների ա-րած առաջարկները ներկայացնելով կիսատ ու սեփական մեկնաբանություններով:
ԵԱՀԿ Մինսկի խումբը նաեւ հայտարարել է, որ ուժի կիրառումը հակամարտությունը կփոխանցի հաջորդ սերունդներին: Համանախագահնե-րը պաշտոնական Բաքվին հասկացրել են, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, իսկ խնդիրն ուժով լուծելու 2-րդ փորձն ու-նենալու է նույն ճակատագիրն, ինչ առաջին դեպքում, ըստ որում՝ էլ ավելի հեռացնելով հետագա խաղաղ կարգավորման ժամկետները:
Այսքանից հետո զարմանալ կարելի է, որ եվրոպական դատողությունը չի հանգում ԼՂՀ անկախության ճանաչման մտքին, ինչը տարօրինակո-րեն «հասկանալի» եղավ եվրոպացիներին Կոսովոյի հարցում: Եվ ահա, անկախ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի վճռից, ԵՄ-ն կպահպանի Կոսովոյի վերաբերյալ ընդհանրությունը՝ միասնական դիրքորոշումը:
Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, Հաագայում տեղակայված ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի անկախության հռչակման մա-սին վճիռը հրապարակեց հուլիսի 22-ին, եւ օրինական ճանաչվեց երկրամասի անկախության 2008թ. հռչակագիրը: «Կոսովոյի անկախութ-յունը չի հակասում միջազգային նորմերին»: (Կարծում ենք` հերթը Արցախի անկախության ճանաչումն է:)
«Եվրամիությունը հետաքրքրությամբ սպասում էր միջազգային դատարանի վճռի հրապարակմանը, բայց անկախ դրա բնույթից, ԵՄ-ն կփորձի պահպանել միասնական դիրքորոշում Կոսովոյի հարցում»,- ասել է մի «աղբյուր» ու հավելել. «ԵՄ 5 երկրներ չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն կազմակերպության անդամ բոլոր 27 պետություններն էլ կիսել են այն կարծիքը, որ Կոսովոյում առաջընթաց պետք է արձանագրվի»:
Եվրոպացիները կարծում են, որ Սերբիան ու Կոսովոն պետք է առաջ ընթանալու ուղի գտնեն: Հիշեցնենք, Կոսովոն հռչակել է իր անկախութ-յունը 2008թ. փետրվարի 17-ին: Մինչ օրս երկրի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 64 պետություն:
Իսկ Ալմաթիում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը նորից «անպտուղ» հանդիպում են ունեցել, որի մասին ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի էական տեղա-շարժի ակնկալիք չունի, քանի որ ծայրահեղ ոչ կառուցողական է Ադրբեջանի դիրքորոշումը»: Նա անդրադառնալով Հելսինկյան սկզբունքնե-րին, որոնց մասին իրենց համատեղ հայտարարությունում նշել էին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների ղեկա-վարները, ասել է. «Եթե խոսում ենք այդ սկզբունքների մասին, եւ Ադրբեջանը փորձում է ներկայացնել այդ սկզբունքները որպես տա-րածքային ամբողջականության պահպանման կարեւոր գործոն, դա այդպես չէ, իհարկե: Բայց նման մոտեցումը արդեն իսկ հնարավորություն չի թողնում գալ ընդհանուր հայտարարի: Պետք է մի բան ըմբռնել, որ վերադարձ 88 թվականին ԼՂՀ համար ո՛չ տարածքների, ո՛չ էլ կարգավիճակի առումով անհնար է: Դա անընդունելի է, որեւէ մեկը չի կարող դա կատարել»:
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Է. Նալբանդյանի ու Է. Մամեդյարովի հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա-գահ երկրների ԱԳ նախարարությո
ւնների ներկայացուցիչները, ռուսաստանյան ու ֆրանսիական կողմերը ներկայացրել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, իսկ  ամերիկյանը՝ ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը, բայց կրկին ԼՂ հարցում տեղաշարժ չի նկատվել:

Այս ամենը Հայաստանում վերլուծաբաններին ենթադրել է տալիս, որ վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու հաշվի նստել մեր ուժի հետ: Բաքուն անհանգստացած է, քանի որ առաջին անգամն է, որ իր ելույթով Իլհամ Ալիեւը ուղղակիորեն անհամաձայնություն է հայտնե-լ ԵԱՀԿ եռանախագահների եւ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններին: Իր ելույթով Ադրբեջանի նախա-գահը ուղերձ է հղում ավելի շուտ միջազգային հանրությանը, համանախագահող երկրներին ու եռանախագահներին, քան հայկական կող-մին եւ Ադրբեջանում իշխում է մտայնությունը, որ երկրի ճակատագիրը պարզապես կախված է նավթի խողովակից, ու եթե այն փակվի, ապա պե-տության ու ժողովրդի ճակատագիրը վտանգված կլինի:
Հայաստանում եւ Արցախում միանշանակ համոզված են, որ արցախյան սահմանի լավագույն պահապանը հայկական զորամիավորումներն են, ո-րին չի կարող փոխարինել որեւէ խաղաղարար ուժ: Մոսկվան կտրականապես դեմ է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորքերի հայտնվելուն, ինչն էլ նշանակում է, որ խաղաղապահների հարցում ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն երբեք համաձայնության գալ չեն կարող: Նույնը կարելի է ասել նաեւ Ի-րանի մասին: Իսկ առանց օտար ուժերի միջամտության ադրբեջանցիները չեն հավատում, որ ԼՂ-ն երբեւէ «կվերադառնա» Ադրբեջանի տիրապե-տության տակ: Այո, ադրբեջանցիներն իրենք չեն հավատում ԼՂ-ի վերադարձին, եւ զարմանալի է, որ Հայաստանում Ալիեւի ամեն մի զավեշ-տալի խոսքից հետո ոմանք «հողերը ծախելու» հարց են սարքում…
Ընդհակառակը, Ադրբեջանը նորից կորցնելու բան ունի: Եվ դա հայկական այլ բռնազավթված տարածքները չեն միայն, այլ` Ադրբեջանին էթնիկական պառակտում է սպառնում:
Այդ երկրում գործող «դժգոհ եւ վրեժխնդրորեն տրամադրված խմբերի» մակարդակը, ըստ ադրբեջանական զլմ-ների, գնահատվում է կրիտիկական՝ 7,9 բալ:
Ադրբեջանը միշտ էլ սուր խնդիրներ է ունեցել իր տարածքում բնակվող էթնիկ ազգային փոքրամասնությունների հետ:
Այս մասին է վկայում «պատմական Ալբանիայի (այժմ Ադրբեջանի հյուսիսային հատվածը) ժողովրդի՝ լեզգիների ուղերձը ՌԴ նախագահին, որում ասվում է, որ անկախության ձեռքբերման առաջին իսկ օրվանից Ադրբեջանը սկսել է իր տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնութ-յունների արհեստական թրքացման գործընթացը»:
Զլմ-ները գրում են, որ ուղերձում հատկանշական է այն հատվածը, որտեղ ասվում է, որ լեզգիները պատրաստվում են պայքարել Ադրբեջանից առանձնանալու համար՝ անկախ Մոսկվայի սատարումից: Նման վճռականություն Ադրբեջանի ազգային փոքրամասնություններն առաջին անգամ են ցուցաբերում:
1990-ական թթ., երբ լեզգիներն առաջին անգամ հայտարարեցին իրենց պահանջները, նրանց միացավ Ադրբեջանում բնակվող մեկ այլ էթնիկ խումբ՝ թալիշները: Կարող են էլի ազգեր ավելանալ…
Այնպես որ, Արցախի հարցը հնարավոր է դառնա Ադրբեջանի ոչ միակ «էթնիկական հարցը», եւ այլ ազգերի հետ կարելի է առավել հզոր պայքար ծավալել թյուրք-ադրբեջանական բռնազավթիչների դեմ` արծածելով նաեւ Նախիջեւանի եւ Ուտիքի-Դաշտային Արցախի հարցերը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.