Տարածաշրջանի նոր շիկացմանն սպասելիս

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանում կազմակերպվելիք ՆԱՏՕ-ի մարդասիրական զորավարժանքների շրջանակներում ժամանակավորապես բացվելու է հայ-թուրքական սահ-մանը. «Սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, այդպիսի բան երբեք մեր օրակարգում չի եղել: Այդ լուրերը ստահոդ են: Ես այդ մասին ասել եմ պրն. Մամեդյարովին, ու թող ոչ ոք նման սպասելիք չունենա»:
Արտակարգ իրավիճակների դեմ համախմբված գործելու եւ գործընկեր պետությունների միջեւ համագործակցության զարգացումը խորացնելու նպատակով Եվրոատլանտյան աղետներին արձագանքման կոորդինացիոն կենտրոնը (EADRCC) ՆԱՏՕ-ի շրջանակներում կազմակերպվող ամենամյա ցա-մաքային զորավարժություններն այս տարի անցկացնելու է Հայաստանում սեպտեմբերի 11-17-ը: Ծրագրված է շուրջ 20 երկրների մասնակ-ցությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայի:


Հետաքրքիր է, որ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ հայ-թուրքական սահմանի բացման նախապատրաստական աշխատանքները բացառիկ բնույթ են կրում եւ պայմանավորված են բացառապես զորավարժությունների անցկացման հետ: Բ. Օ-զուգերգինն ընդգծել է, որ սահմանը ժամանակավորապես է բացվելու եւ նպատակը զորավարժությունների համար անհրաժեշտ տեխնիկան ցամա-քային ճանապարհով Հայաստան փոխադրելն է:
Ինչեւէ, մինչեւ սեպտեմբեր միմյանց հակասող շատ հայտարարություններ կլինեն:
Հայ-թուրքական սահմանը սեպտեմբերին, ի վերջո, բացվելու՞ է, թեկուզ ժամանակավոր, թե՞ սրանք պարզապես անհիմն խոսակցություն-ներ են. սա հետաքրքրում է ոչ միայն թուրքական, այլեւ հայաստանյան զլմ-ներին: Թուրքիայի ԱԳ նախարարի կոշտ հայտարարությանը, ո-րում նա հերքել էր իր իսկ խոսնակի տարածածը, ի պատասխան հայկական կողմը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարության գնդապետ Աշոտ Զաքարյանի տեսակետը. «Ոչ մինչեւ օրս, ոչ էլ այս պահի դրությամբ սահմանը ժամանակավոր բացելու մասին խոսք չկա»,- նշել է գնդապետը` հավելելով, թե թուրքական զլմ-ներում տարածվածն ընդամենն ասեկոսեներ են: Ա. Զաքարյանը բայցեւ չի հերքել. «Ոչինչ բացառել պետք չէ»:
Ա. Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Ղազախստանի Ալմաթիում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախա-րարների հանդիպմանը եւ արցախյան հիմնախնդրի շուրջ ընթացած բանակցություններին: «Սա մեկ օրում լուծվելիք խնդիր չէ: Տարինե-րի վաղեմություն ունի: Հավատացած եմ, որ ի վերջո լուծումը գտնվելու է»,- նշել է թուրք նախարարը:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներն Ալմաթիում հանդիպել են Հայաստանի ու Ադրբե-ջանի ԱԳ նախարարներին: Պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշներն ու ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը տարածել են հայտարարություն, որում ասվում է, որ նրանք հայ եւ ադրբեջանցի ԱԳ նախարար-ներին հիշեցրել են ԵԱՀԿ արտգործնախարարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2009թ. դեկտեմբերի 1-ին Աթենքում ընդունված հայ-տարարությունը, ինչպես նաեւ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու պարտավորության մասին՝ Հելսինկյան եզրափակիչ ակ-տի՝ մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, նաեւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
Նրանք նաեւ նախազգուշացրել են՝ զերծ մնալ ներկայիս իրավիճակի պատճառ ուժի կիրառումից, քանի որ այն կարող է հանգեցնել մի-միայն տառապանքների եւ ավերածությունների, իսկ հակամարտությունն ու թշնամությունը ժառանգություն կմնան ապագա սերունդնե-րին:
Պատվիրակությունների ղեկավարները կոչ են արել ամրապնդել փոխզիջման ոգին բանակցությունները շարունակելու համար՝ ընդհանուր հիմունքներով համաձայնության հասնելու նպատակով: Եվ հավաստել են կողմերին աջակցելու իրենց հավատարմությունը՝ խաղաղ համա-ձայնության հասնելու համար, բայց ընդգծել են, թե արցախյան հակամարտության դադարեցման գլխավոր պատասխանատուն Ադրբեջանի եւ Հայաս-տանի առաջնորդներն են:
Համանախագահ երկրներն իրենց հայտարարությունում խոսում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման մասին. Ալմաթիում հնգա-կողմ հանդիպման արդյունքներն ամփոփելիս հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա կարեւորել է, որ համանախագահ երկրնե-րի ներկայացուցիչները անթույլատրելի են համարում միջազգային սկզբունքները մեկը մյուսից բաժանելը եւ այն դիտարկում են որպես մեկ ամբողջություն. «Եթե Ադրբեջանը բոլոր 3 սկզբունքներից խոսում է միայն տարածքային ամբողջականության մասին, ապա իրականում խոսքը միայն 3 սկզբունքի մասին է: Ադրբեջանցիներն ասում են, որ պատրաստ են աշխատել 6 սկզբունքների հիման վրա միայն տարածքների վերադարձից հետո, բայց իրականում նրանք դիտարկում են միայն 1 սկզբունք»:
Հայտարարությունում 2-րդ կարեւոր կետը, որ կարեւորել է Է. Նալբանդյանը, զինադադարի ռեժիմի ամրապնդումն է, որի ուղղությամբ Բաքուն ոչ մի քայլ չի անում: Նրա խոսքով, համանախագահ երկրները եւս մեկ անգամ կարեւորել են զինադադարի ռեժիմի ամրապնդումը, որպեսզի հնարավորություն ստեղծվի բանակցությունների հետագա շարունակման ու հակամարտության կարգավորման համար: «Հայտարարութ-յունում խոսվում է նաեւ ադրբեջանական սադրանքի մասին, որ կազմակերպվեց հունիսի 18-ին եւ ադրբեջանական մյուս գործողություն-ների մասին»,- ասել է հայ նախարարը՝ նկատելով, որ բոլորի համար ակնհայտ է, թե ում մասին է խոսքը, քանի որ «խոսվում է պրովոկա-ցիոն հայտարարությունների մասին, որոնք սրում են իրավիճակը»:
Ոչ ԱՄՆ-ն եւ ոչ էլ ՌԴ-ն շահագրգիռ չեն արհեստականորեն արագացնել Արցախի հարցի լուծումը. կարծում են շատ վերլուծաբաններ: Եվ հարկ է, որ Հայաստանը դրան պատրաստ լինի ու կարողանա ճիշտ կողմնորոշվել:
Նույնիսկ կարծիք կա, որ Հայաստանը Արցախի հարցում նույնքան նախաձեռնող պետք է լինի, ինչքան եղավ հայ-թուրքական հարաբերութ-յունների կարգավորման գործընթացում: Եվ սա շահեկան վիճակում կդնի Երեւանին:
Այս առումով այլ բան է մտածում ադրբեջանցի նախարարը, «Հայերն անկախ Հայաստան պետություն ունեն: Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումը հետեւաբար կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի տարածքում»,- ասել է Էլմար Մամեդյարովը՝ միաժամանակ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի կարող լինել հետագա բանակցությունների թեմա:
Ըստ որոշ վերլուծաբանների, այս հայտարարության հեղինակը կամ չի տիրապետում կարգավորման գործընթացին, կամ այդ գործընթացն անիմաստ է համարում: Ուստի՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը պետք է կողմնորոշվի` տեղյա՞կ է, թե՞ անտեղյակ արցախյան գործընթացից:
Իսկ այս ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ադրբեջանի հետ համադաշնություն ստեղծելու գաղափար է առաջ քաշում: 1-օրյա աշխատանքային այցով Բաթում ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նա օրակարգ է մտցրել Ադրբեջանի եւ Վրաստանի՝ համադաշնության մեջ միավորվելու գաղափարը: Այդ մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը՝ նշելով, որ 2 երկրների ղե-կավարները քննարկել են նաեւ «ԱՄՆ-ի կողմից առաջ քաշած ինչ-որ պլան»:
Այս գաղափարը ժամանակին առաջադրել էր նաեւ Հեյդար Ալիեւը, ում կարծիքով 2 պետությունների միջեւ հարաբերություններն առաջ են անցել ռազմավարական դաշնակցությունից եւ կարող են գնահատվել որպես «իսկական եղբայրություն»: Ի. Ալիեւը խոսել է նաեւ 2 երկրնե-րի միջեւ բարեկամության պատմությունից…
Իսկ այդ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահ Մահ-մուդ Ահմադինեջադին: Ս. Օհանյանը հանդիպումներ է ունեցել նաեւ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գե-ներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ արտաքին գործերի նախարար Մանու-չեհր Մոթթհաքիի հետ: Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները: Կարե-ւորվել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությու-նը համարելով կարեւոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար:
Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել են, որ նման այցերը հայ-իրանական հարաբերություններին վերաբերող տարբեր խնդիրները քննարկելու եւ փոխշահավետ լուծումներ գտնելու հնարավորություն են ստեղծում:
ԻԻՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը Մ. Ահմադինեջադին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները: Երկուստեք կարեւորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները եւ ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները: Պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում կողմերն ընդգծել են, որ հազարամյակների պատմութ-յուն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: Վերահաստատվել են 2 պետությունների դիրքորոշումներն այն հարցում, որ անվտանգության ու կայունության միջավայրը տարածաշրջա-նում ապրող ժողովուրդների բարգավաճման ու զարգացման ապահովման գրավականն է: Կարեւորվել է Իրանի հայկական համայնքի դերակատարութ-յունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում: Ս. Օհանյանն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն եւ Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Եվ ամենավերջում նշենք, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական օդանավերը գաղտնի բեռ են տեղափոխել Բաքու: Արտասահմանյան մամուլը հաճախ է գրում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանի տարածքի ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից օգտագործվելու մասին, սակայն այդ շարքում կանադական «The Globe and Mail» թերթում հրապարակված հոդվածը կարելի է բավական աղմկարար համարվել:
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ»-ը հայտնում է, որ «Venator Capital Management» կենտրոնի տնօրեն Ավներ Մանդելմանը կանադական թերթում հակամարտությունների եւ գլոբալ բազաների վերաբերյալ հրապարակած հոդվածում նշելով, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հունիսին սկսել են ուժեր կուտակել Իրանի շուրջ, գրել է, թե ավելի վաղ ԱՄՆ-ի «USS Harri Trumen» ինքնաթիռներ փոխադրող նավերի խումբը, Իսրայե-լի ռազմական նավերի ուղեկցությամբ, անցնելով Սուեզի ջրանցքով, մտել է Պարսկական ծոց: Իսկ «դրանից 2 շաբաթ անց ԱՄՆ-ի եւ Իսրայե-լի ռազմափոխադրական ինքնաթիռներից կազմված օդային շարասյունը վայրէջք է կատարել Ադրբեջանում եւ դատարկել իրենց հետ բերած ինչ-որ «սարքավորումներ»»:
Թեեւ հոդվածում չի ասվում, թե Բաքու բերված գաղտնի բեռների մասին լուրը ինչ աղբյուրներից է ստացվել, սակայն հայտնի է, որ հու-նիսի վերջերին Իրանն իսկապես բարձր ռազմական պատրաստվածություն է հայտարարել Ադրբեջանի հետ սահմանների երկարությամբ (ինչի մասին գրել էր նաեւ «Լուսանցք»-ը)՝ այնտեղ տեղափոխելով մեծ քանակությամբ ցամաքային զորքեր, զրահապատ տեխնիկա եւ հրթիռային զորամիավորումներից կազմված ռազմական շարասյուներ:
ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Մոհսին Մյոինին իրանական զլմ-ների հետ զրույցում այդ մի-ջոցառումների անհրաժեշտությունը հիմնավորել է այն բանով, որ տեղեկություններ ունեն Ադրբեջանի տարածքում ԱՄՆ-ի եւ Իսրա-յելի կողմից հատուկ սպառազինություն տեղակայվելու մասին: Հայտնի է դարձել, որ Իսրայելի ռազմական օդանավերը Իրանի դեմ գոր-ծի դրվելու նպատակով ինչ-որ սարքավորումներ են իջեցրել Սաուդյան Արաբիայի Տաբուկ քաղաքում:
«Ենի Մուսավաթ»-ը նշել է, որ Իրանի դեմ հարձակման ժամանակ Իսրայելի՝ Ադրբեջանի տարածքից օգտվելու հնարավորության մասին նշվում է նաեւ Լոնդոնում գտնվող Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոնի համար պատրաստված զեկույցում, որում ցույց է տրվել, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները կարող են տարածաշրջանում խոշորածավալ եւ երկարաժամկետ պատերազմի բերել, արդյունքում ա-վելի լուրջ ձեւով ապակայունացնել իրավիճակն ամբողջ աշխարհում:
Այսպիսով, հանգում ենք «Լուսանցք»-ի նախորդ համարի առաջաբանում տողերիս հեղինակի՝ «Չի բացառվում նաեւ հայ-իրանական եւ թուրք-ադրբեջանական հակամարտությունը» հոդվածի տրամաբանությանը…

Հայկ Թորգոմյան

* * *

ՀՀ ԱԺ նախագահի հանդիպումները Ժնեւում

Շվեյցարական Ժնեւում կայացավ Խորհրդարանների նախագահների համաշխարհային 3-րդ համաժողովը, որի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի երկկողմ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դա-րերի խորքից: Լիբանանում հայ համայնքի ներկայությունը հարյուրամյակների պատմություն ունի եւայդ երկրի ժողովրդի եղ-բայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել հարուստ ազգային կյանքն ու մշակույթը: Լինելով Լիբանանի քա-ղաքացիներ, նրանք իրենց շոշափելի ներդրումն են ունեցել երկրի զարգացման ու բարգավաճման գործում: ԱԺ նախագահը նշել է, որ Հա-յաստանը բարձր է գնահատում Լիբանանի կառավարության հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ եղբայրա-կան վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ:
Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատելով հայ-լիբանանյան հարաբերությունները` նշել է, որ ԱԺ նախագահի պաշտոնական այ-ցը Լիբանան խթան հանդիսացավ համագործակցության խորացմանը: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական գործակցության հետագա զարգա-ցումը եւ ամրապնդումը: Հանդիպման ընթացքում Հ. Աբրահամյանը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների ընթացիկ վի-ճակին եւ ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ հետագա խորացումը` նշելով, որ միջխորհրդարանական շփումները բավարար մակարդակի վրա չեն եւ զարգացման մեծ ներուժ ունեն: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարել աշխուժացնել Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունները` ապահովելով դրանց շարունակական բնույթը, ինչպես նաեւ ակտիվացնել պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Հ. Աբրահամյանը կարեւոր է համարել նաեիւ տարբեր միջազգային եւ տարա-ծաշրջանային կազմակերպություններում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ 2 երկրների խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը:
Ֆ. Պետսալնիկոսը նույնպես կարեւորել է 2 խորհրդարանների միջեւ գործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը եւ նշեց, որ Հունաստանի խորհրդարանում ստեղծվել է Հունաստան-Հայաստան բարեկամության խումբ: Նա վստահություն է հայտնել, որ խմբի գոր-ծունեությունը էապես կնպաստի միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Հունաստանի խորհրդարանի նախագահը վերահաստատել է Հու-նաստան պաշտոնական այց կատարելու ԱԺ նախագահին իր հրավերը, ընդգծելով որ այն կարեւոր քայլ կլինի միջպետական հարաբերությունների խորացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Բահրեյնի Թագավորության խորհրդարանի նախագահ Ալի Բին Սալեհ Ալ-Սալեհի հետ է ե-ղել: ԱԺ նախագահը կարեւորել է Բահրեյնի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր բնագավառներում: Միջխորհրդարանական համա-գործակցության հիմք է հանդիսացել 2005թ. Բահրեյնի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ ստորագրված համագործակցության մասին համաձայնագիրը եւ այժմ կարեւոր է զարգացնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Հ. Աբրահամյանը կարեւորեց գործակ-ցությունը միջազգային կառույցներում:
Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ համաժողովը լավ հնարավորություն է ընձեռել հանդիպելու ԱԺ նա-խագահին: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ նշել է, որ Բահրեյնի խորհրդարա-նում գործում է պատգամավորական բարեկամության խումբ, ինչը կնպաստի միջազգային խորհրդարանական կառույցներում համագործակցությա-նը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ:
Երկուստեք կարեւորվեց տնտեսության բնագավառում համագործակցության ակտիվացումը, գործարար շփումները: Կողմերը անդրադարձան տարածաշրջա-նային խնդիրներին, անհրաժեշտ համարելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատումը: Երկու երկրների միջեւ կապե-րը առավել ամրապնդելու համար ԱԺ նախագահը եւ Բահրեյնի խորհրդարանի ղեկավարը երկուստեք պաշտոնական այցեր կատարելու հրավերներ են ուղղել:
Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենաջերմ զգացումներն են տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր բարեկամությունը: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որ Սիրիայում արժա-նացան եղեռնից մազապուրծ նրա հազարավոր զավակները: Հ. Աբրահամյանը փաստել է, որ հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերը եւ բարձր մակար-դակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հայաստանը շահագրգռված է աշխատել հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային, կրթական եւ այլ բնագավառներում համագործակցությու-նը խորացնելու ուղղությամբ: Նշելով, որ Հայաստանի խորհրդարանում գործում է Հայաստան-Սիրիա բարեկամության խումբ` ԱԺ նախագա-հը կարեւորեց բարեկամական խմբերի դերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում: Մահմուդ ալ-Աբրաշի խնդրան-քով Հ. Աբրահամյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, նշելով, որ 21-րդ դարում հակամարտությունները չպետք է լուծվեն ռազմական ճանապարհով: Մեր երկիրը կողմ է խնդրի խաղաղ բանակցային ճանապարհով լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանա-կում:
Սիրիայի խորհրդարանի ղեկավարը կարեւորել է 2 խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը եւ տեղեկացրել, որ Սիրիայի խորհրդարանում նույնպես ստեղծվել է պատգամավորական բարեկամության խումբ: Նա նշեց, որ Սիրիան, ինչպես եւ Հայաստանը խաղաղասեր երկիր է եւ շեշտել հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
ՀՀ Աժ նախագահը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահ տկն. Էրիկա Ֆորստեր-Վաննինիի հետ: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Շվեյցարիայի հետ բազմաբնույթ համագործակցության ամրապնդումը: Նշվել է, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ կերպով, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ: Հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջ-խորհրդարանական համագործակցության զարգացումը եւ գոհունակություն արտահայտեց վերջին երկու տարիներին միջխորհրդարանական կապե-րի խորացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է նաեւ 2 խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակ-տիվ եւ արդյունավետ գործունեությամբ: Նա շնորհակալություն է հայտնել 2003 թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչ-ման վերաբերյալ Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար:
Էրիկա Ֆորստեր-Վաննինին շեշտել է, որ Շվեյցարիան մեծապես կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության խորացումը: Նա նշել է, որ այսուհետ եւս Շվեյցարիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ արդյունավետ և անկեղծ համագործակցությունը կշարունակի խո-րանալ եւ ընդլայնվել: Շվեյցարիայի Նահանգների խորհրդի նախագահի խնդրանքով ԱԺ նախագահը մանրամասն ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նա նշել է, որ ի տարբերություն Հայաստանի Թուրքիան նախապայմաններ է առաջադրում, ինչը եւ խոչընդոտում է հարաբերությունների կարգավորմանը:
Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի եւ Սենատի նախագահ Դանիլո Աստորիի հետ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը գոհունակությամբ է փաստել,որ երկու երկրների միջեւ հարաբերությունները մշտապես ունեցել են դրական ընթացք եւ բոլոր նախադրյալները կան հարաբե-րությունների հետագա զարգացման համար: Հ. Աբրահամյանը շեշտել է միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման կարեւորութ-յունը: Հայ-ուրուգվայական հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման գործում առաջնային խնդիրներից համարվեց իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնումը: Կարևորելով ՈւԱՀ-ում ազդեցիկ հայ համայնքի դերը` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել հայերի հանդեպ ՈւԱՀ իշխանությունների որդեգրած քաղաքականության համար: Հաշվի առնելով միջազգային կազմակերպություննե-րում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը` Աբրահամյանը կարեւորել է հարաբերությունների հետագա ակտիվացումը: Հ. Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդուն-ման համար եւ նշել է, որ այդ երկիրը առաջին երկիրն էր, որ պաշտոնապես դատապարտեց Հայոց մեծ եղեռնը:
Հուլիսի 20-ի ԱԺ նախագահի վերջին հանդիպումը Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տակահիրո Յոկոմիչիի հետ էր: Հ. Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրների, մասնավորա-պես` Ճապոնիայի հետ հարաբերությունների հետեւողական զարգացմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումն իր տարածաշրջանում եւ աշխարհում միջազգային անվտանգ մթնոլորտի ստեղծման, տնտեսության եւ միջազգային առեւտրի, բնապահպանական հարցերում, ինչպես նաեւ զարգացող երկրներին օգնություն հատկացնելու գործում: Հ. Աբրահամյանը նշել է, որ այս տարվա հուլիսից Տոկիոյում գործում է ՀՀ դեսպանությունը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստա-նը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը կովկասյան տարածաշրջանում եւ գնահատում է Ճապոնիայի ջանքերը մեր տա-րածաշրջանի բոլոր պետությունների հետ հավասարակշիռ եւ համազոր հարաբերություններ զարգացնելու համար: ԱԺ նախագահը գոհունա-կությամբ փաստել է, որ վերջին տարիներին Հայաստանը եւ Ճապոնիան արդյունավետ համագործակցում են միջազգային կազմակերպություն-ներում մեր երկրներին հուզող հարցերի շուրջ: Հայաստանի խորհրդարանը կարևորում է 2 երկրների խորհրդարանների միջեւ համա-գործակցության խթանումը: Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ-ում արդեն ձեւևավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ:
Ճապոնիայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ճապոնիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը եւ ամ-րապնդումը, ինչին կնպաստի նաեւ խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը: Երկուստեք կարեւորվեց համագործակցութ-յունը միջազգային կառույցներում:
Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.