Իսկապե՞ս չկան մշտական բարեկամներ ու թշնամիներ. –

Թե՞ բարեկամը բարեկամ չէ, իսկ թշնամին խորամանկ է

Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու Արեւմուտքի փորձը, որին միահամուռ միացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, Իրանի տարածքում եւ Ադրբեջանում ադրբեջանցի-թյուրքերի աշխուժացումը ԻԻՀ մասնատման խնդ-րում եւ այլ հակաիրանական քայլերը հավաստում են, որ ԱՄՆ-ի սիոնա-մասոնական վարչախումբը փորձում է քաղաքական հող նախապատրաստել՝ իր հերթական ոտնձգությունը հերթական անկախ պետության դեմ իրագործելու նպատակով:
Դեռ ոչ հեռու անցյալում տեսնելով, որ Իրանի միջուկային ծրագրի դեմ քարոզարշավը հաջողությամբ չի ընթանում, իսկ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ խաբելն այլեւս դյուրին չէ (ինչպես Իրաքի պարագայում), ԱՄՆ-ի վարչախումբը նախահարձակ է լինում հին ու փորձված ձեւով՝ ազգամիջյան բախումներ կազմակերպելով: Այդ ժամանակ Կոնգրեսի շենքում տեղի ունեցավ համաժողով՝ Իրանի էթ-նիկ խմբավորումների՝ քրդերի, ադրբեջանցիների, արաբների եւ բելուջների մասնակցությամբ: Աշխարհի «ամենաարդար եւ ամենաժողովր-դավար» երկիրը կեղծիքի ու դժբախտությունների քաղաքականությամբ շարունակեց ստորացնել եւ ոչնչացման տանել նշյալ ժողովուրդնե-րին՝ խաղալով նրանց սրբազան զգացմունքների վրա…

 
 
Այդ քայլերի դեմ Հայաստանում հանդես եկավ նաեւ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ): Հայ-արիականները խստագույնս դատապարտեցին ԱՄՆ-ի կառավարող շրջանակների հերթական ազգակործան ու աշխարհակուլ քաղաքականությունը, միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի ազնիվ, ազգային ու մարդկա-յին դիմագիծ ունեցող ուժերին կոչ արեցին՝ վճռականորեն կասեցնել սիոնա-մասոնական վարչախմբի՝ միաբեւեռ աշխարհի ջատագովների՝ «աշ-խարհի վերջն ավետող»-ների լկտի գործունեությունը:
Այսօր էլ Անկարան եւ Բաքուն, Արեւմուտքի լուռ համաձայնությամբ, համաթյուրանական իրենց վաղեմի ծրագրերով կրկին փորձում են մաս-նատել Իրանը: Իսկ Արեւմուտքը փորձում է աշխուժացնել նաեւ իրանյան քրդերի գործոնը:
Աշխարհի ազգերը պիտի հասկանան, որ Իրաքին, Հարավսլավիային (հետո նաեւ՝ Սերբիային), Աֆղանստանին հալածելուց հետո Իրանի անկումը նոր խթան է դառնալու աշխարհի անդեմ ու ապազգային ուժերի անպատիժ ծավալման համար: Այսօր Իրանի խաղաղ նպատակով միջուկային ծրագիրը պիտի պաշտպանության արժանանա աշխարհի ազատատենչ ու առաջադեմ մարդկության կողմից: ՀԱՄ-ը «անկախական» պայքարում գտնվող երկրների ղեկա-վարներին (Իրան, Կուբա, Վենեսուելա, Բոլիվիա, Բելառուս, ԿԺԴՀ, Չինաստան …) արդեն կոչ է արել նախաձեռնել նոր աշխարհաքաղաքական բեւեռ՝ հանուն ազգերի ազատ գոյատեւման ու մարդկության ընդհանուր բարգավաճման:
Այդ կոչին զուգահեռ նաեւ մի շարք հարցեր են ուղղվել ԱՄՆ-ի վարչախմբին՝ ակնկալելով պատասխանը ստանալ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիա-զոր դեսպանից (ինչը չի արվել դեսպանատան պատասխանատուների կողմից): Ուստի այս հոդվածում եւս մեկ անգամ կրկնում ենք դրանցից ոմանք.
1. Ձեր նշած համաշխարհային հանրությունը, որը դեմ է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին եւ Իրանին համարում է «ահաբեկչական» եր-կիր, արդյո՞ք ներառում է Չինաստանի, Հնդկաստանի եւ Ռուսաստանի ու շուրջ 100 մահմեդական, քրիստոնեական, բուդդայական այլ երկրների բնակիչներին, որոնք կազմում են աշխարհի բնակչության ավելի քան 2/3-րդը:
2. Ո՞վ է որոշում, որ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Պակիստանը եւ էլի մի շարք երկրներ պիտի ունենան ատոմային զենք, իսկ Իրա-նը՝ ոչ: Ո՞րն է տրամաբանությունը:
3. Ո՞վ էր ստեղծել Իրաքի՝ Սադամ Հուսեյնի կառավարությունը, Բեն Լադենին եւ նրա ահաբեկչական կառույցը (եւ էլի նման բաներ): Ո՞վ է զինել աֆղանական մոջահեդներին, իսլամական ծայրահեղականներին եւ նման այլ միջազգային ահաբեկչական կառույցները:
4. Ո՞վ է ապօրինաբար ներխուժում ու միջամտում անկախ պետությունների ու ազգերի ներքին գործերին, գաղտնի ու անօրեն կերպով կալա-նավայրեր պահում աշխարհի տարբեր ծայրամասերում՝ տանջամահ անելով ազատության, իրական համամարդկային ու ազգային արժեքների համար մարտնչողներին, ահաբեկելով մարդկությանը՝ «սիոնիզմ-ամերիկանիզմ» պարտադրանքով:
5. Ո՞վ է աշխարհի վրա սփռում անբարոյականություն ու անդեմություն, աղանդավորականություն ու սեռամոլագարություն, բռնություն ու ահաբեկչություն, պատերազմներ ու ավեր… տնտեսական ահաբեկչություն…
Ազգամիջյան եւ կրոնական բախումներ հրահրելու առումով (վերջերս նաեւ Հայոց ցեղասպանության մերժման հարցում (հանձինս՝ ՌԴ արտգործնախարարի)) իր արեւմտյան ախոյանից հետ չի մնում նաեւ Ռուսաստանի Դաշնության վարչախումբը: Բայց «ռուսական» սիոնա-մասոնա-կան «ազգամիջյան բախումների» քաղաքականությունը լիովին տարբերվում է ամերիկյանից, քանզի այդ բախումները կազմակերպում են առավելապես սեփական պետությունում:
Հասկանալով, որ «խփի՛ր ջհուդներին, փրկի՛ր Ռուսաստանը» կարգախոսից ազատվելու միակ ելքը հարվածն այլ թիրախին ուղղելն է, Ռուսաս-տանի Դաշնության ներկայիս բազմաբնույթ վարչախումբը ստեղծեց «խփի՛ր կովկասցիներին» կամ «խփի՛ր սեւերին ու դեղիններին» կար-գախոսները: Վերջերս դրանցից առավել հաճախ տուժում են նաեւ հայերը, որը նույնպես ունի իր բացատրությունը:
Աներեւույթ մի ուժ նույն գործունեությամբ ԱՄՆ-ի միջոցով ահաբեկում է աշխարհի ազգերին, նաեւ նախապատրաստում է Ռուսաստանի պառակտումը՝ ազգամիջյան խնդիրները սրելով:
Մոսկվան հետզհետե կորցնում է ազդեցության կշիռը աշխարհի բոլոր մասերում: Հիմնական պատճառը միայն իր շահերով առաջնորդվելու քաղաքականությունն է, որը այս երկրին դարձրել է անվստահելի գործընկեր: Ռուսաստանի վարչախումբը դավաճանեց Կուբային, Հարավսլավիա-յին (այժմ՝ Սերբիային), ԿԺԴՀ-ին, Իրաքին, նախկին ԽՍՀՄ միջինասիական հանրապետություններին (Ղազախստան, Ուզբեկստան, Թուր-քմենստան, Տաջիկստան եւ Ղրղըզստան), որոշակիորեն նաեւ Սիրիրային, Պաղեստինին, վերջերս էլ՝ Իրանին, այժմ էլ Բելառուսին ու Հայաստանին (մի պարզ օրինակ՝ իր ռազմավարական գործընկեր Հայաստանին Մոսկվան վաճառում է տանկեր, իսկ հակառակորդ Թուրքիային՝ հակատանկա-յին զինատեսակներ եւ այլն), որոնք մնացել էին, ինչպես իրենք են ասում, վերջին «ռուսական հանգրվանները»:
Մի շարք հարցեր էլ վերաուղղում ենք ՌԴ վարչախմբին՝ ակնկալելով նաեւ պատասխանն ստանալ ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանից:
1. Ձեր արտաքին քաղաքականության մեջ վելիկոռուսական շղարշի ներքո գործող սիոնա-մասոնական ավերիչ դերակատարումը երբեւիցե նկատու՞մ եք, թե՞ ռուսական արջի քուն մտած կարգավիճակում եք հայտնվել կամ գուցե ավելի վատ՝ մեռած արջի…   
2. Ո՞վ է որոշումներ կայացնում ներկայումս աշխարհի ամենադավաճան (գործընկեր-պետություններին «գցող», այդ պետությունների հակա-ռակորդ երկրների հետ հավասար պայմաններով գործող) պետության համբավն ունեցող վարչախմբում: Այդ վարչախմբում կա՞ն գոնե ազգությամբ մի քանի զտարյուն ռուսներ:
3. Ո՞վ է «Կեցցե՛ Ռուսաստանը» կամ «Ռուսաստանը՝ ռուսներին» գոռացողների ու սափրագլուխ խաժամուժի անվան տակ որպես ռուս ազգայնական հանդես եկողների ֆինանսավորողը, եթե ռուս ազգայնականները (հիբրիդների մասին չէ խոսքը) եւ ռուս-արիացիները դրանից տեղյակ չեն:
4. Ո՞վ է կասկածում, որ այս քաղաքականության շարունակականության դեպքում Ռուսաստանը ոչ միայն մենակ է մնալու աշխարհում, այլ՝ շարու-նակաբար մասնատվելու է Հարավսլավիայի պես, կամ վերածվելու է «Ռուսաստանն առանց ռուսների» պետության (չնայած հիմա էլ մաքուր ռուսներ շատ չնչին քանակությամբ են մնացել…):
5. Ո՞վ է կեղծ «բեւեռ» խաղալով խանգարում աշխարհի ազատատենչ ազգերին ազատվելու միաբեւեռ աշխարհից:   
Այս հարցերը հրապարակված հարցերի մի մասն են, հարցադրումներն անկեղծ են, առանց չարության:
Ուստի՝ հայոց ճակատագրով մտահոգներին եւ ինչ-ինչ առումներով պատասխանատուներին էլ մի առանձին կոչ ենք ուղղում՝ Հայոց շահին, նպատակներին, հավատին ու կեցությանը դառնալու եւ բնության «հուշումներին» համահունչ առաջ գնալու:
Միայն ա՛յս դեպքում Հայոց Հայրենիքը մերը կլինի, իսկ Հայությունը` համախմբված:

Արամ Ավետյան

* * *
«Թուրքիան իրավունք չունի միջամտել Հայոց պատրիարքի ընտրությանը»

Չնայած Լոզանի պայմանագրով նախատեսվում է Թուրքիայում բնակվող ոչ մահմեդական փոքրամասնությունների` հայերի, հույների եւ հրեաների իրավունքների պաշտպանություն, այնուամենայնիվ այդ իրավունքները մշտապես ոտնահարվում են թուրքական կառավարության կող-մից:
Թուրքիայի հայերը վախենալով իրենց կառավարության զայրույթից հազվադեպ են համարձակվում առարկել իրենց քաղաքացիական իրավունք-ների հաճախակի ոտնահարումների դեմ: Էլ ավելի վատ է, երբ Ստամբուլի հայերն իրենք են թուրք պաշտոնյաներին երբեմն հրավիրում միջամտելու իրենց համայնքի գործերին` ներքին եւ անձնական վեճերը լուծելու համար:
Նման կոպիտ միջամտության թարմ օրինակ էր արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ որպես պատրիարքական փոխանորդ ընտրությունը, այն բանից հետո, երբ բժիշկները ախտորոշեցին, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը տառապում է անբուժելի մտագարությամբ:
Վեց ամիս առաջ, 2 տարի ուշացումով, որի ընթացքում պատրիարք Մութաֆյանի անկարողության պատճառով, փաստորեն պատրիարքի աթոռը թափուր էր մնացել, Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովը դիմեց թուրքական կառավարությանը` թույլտվություն խնդրելով աթոռակից պատրիարքի ընտրություն անցկացնելու համար: Կրոնական ժողովը նշանակեց պատրիարքական ընտրության նախաձեռնող մի մարմին՝ Անկարայից թույլտ-վություն ստանալուց հետո նման ընտրություն կազմակերպելու համար:
Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ ընտրության նախաձեռնող մարմինը, գերազանցելով իր լիազորությունները, ինքնուրույն նամակ հղեց թուրքական իշխանություններին` նոր պատրիարք, այլ ոչ թե աթոռակից պատրիարք ընտրելու թույլտվության խնդրանքով:
Այս 2 նախաձեռնություններն էլ միեւնույն լուրջ սխալը գործեցին հրավիրելով թուրքական կառավարությանը միջամտել հայ համայն-քի կրոնական ներքին հարցերին: Ավելին, աթոռակից պատրիարք ունենալը հակասում էր պատրիարքարանի` գրեթե 600-ամյա ավանդությանն ու սովորությանը` ի տարբերություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Կիլիկիո Կաթողիկոսարանի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի: Նաեւ, նոր պատրիարք ընտրելու խնդրանքը ճիշտ չէր. գործող պատրիարքի կենդանության օրոք նոր պատրիարք չի կարող ընտրվել, քանի որ պատ-րիարքներն ընտրվում են ցմահ:
Օգտվելով հայ համայնքի ներսում առկա տարաձայնություններից, թուրքական կառավարությունը վերջապես հունիսի 29-ին պատասխանեց դի-մումին` թույլատրելով փոխանորդի, այլ ոչ թե աթոռակից պատրիարքի կամ նոր պատրիարքի ընտրություն: Իրենց այս քայլով թուրքական իշխանությունները ոտնահարեցին հայ համայնքի կրոնական իրավունքները, եւ դժբախտաբար դա արեցին հայ համայնքի իսկ խնդրանքով:
Թույլատրելով, որ պատրիարքարանը ներկայացվի փոխանորդի մակարդակով, թուրքական կառավարությունը թուլացրեց այդ պատմական հաստատության կարգավիճակը, քանի որ պատրիարք Մութաֆյանը տառապելով մտավոր, այլ ոչ թե ֆիզիկական անկարողությամբ, կարող է դեռ երկար տարիներ ապրել, իսկ այդ ընթացքում պատրիարքարանը կառաջնորդվի միայն փոխանորդի կողմից: Այսպիսի պատահականությունը ծառայելու է Թուրքիայի շա-հերին, որը մշտապես ձգտել է ձուլել հայերին բյուրոկրատական արգելքներով` զրկելով նրանց կամքի ազատ արտահայտությամբ ընտրված եւ ունակ հոգեւոր առաջնորդից:
Կառավարության հրամանագրից հետո, 48 ժամվա ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը, որը փաստացի ղեկավարում էր պատրիարքարանը` որպես 26 անդամ ունեցող Կրոնական ժողովի նախագահ, ժողով հրավիրեց եւ միաձայն ընտրվեց որպես փոխանորդ: Որևէ այլ կղերականի հնարավորութ-յուն չտրվեց առաջադրել իր թեկնածությունն այդ պաշտոնում:
Մինչ աշխարհասփյուռ հայությունը լուռ էր` բացառությամբ Գերմանիայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանի, Ստամ-բուլի մի քանի խիզախ հայեր համարձակվեցին իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Ընտրության նախաձեռնող մարմինը, որը լուծար-վեց թուրքական կառավարության կողմից, դատական հայց ներկայացրեց ընդդեմ Անկարայի որոշման` պահանջելով նոր պատրիարքի ընտրություն-ներ, այլ ոչ թե փոխանորդի:
Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում: Թուրքիայից դուրս գտնվող կրոնական եւ աշխարհիկ հայ ղեկավարները պետք է բողոքի իրենց ձայ-նը բարձրացնեն հայ եկեղեցու ներքին գործերին թուրքական իշխանությունների անհարկի միջամտության դեմ, որը Լոզանի պայմանագ-րի խախտում է:
Շատ կարեւոր է, որ Թուրքիայի հայերը համախմբվեն ու հայտարարեն, որ փոխանորդի պաշտոնը ժամանակավոր միջոցառում է, այլ ոչ թե երկա-րաժամկետ լուծում: Առանց Անկարայից թույլտվություն հարցնելու, հայ համայնքը պետք է կազմակերպի աթոռակից պատրիարքի նոր ընտ-րություն, որն այնուհետեւ կդառնա պատրիարք, ներկայիս անկարողությամբ տառապող պատրիարք Մութաֆյանի վախճանումից հետո:
Արդյոք հայ համայնքը կորոշի ընտրել նոր պատրիարք կամ աթոռակից պատրիարք, դա միայն իր գործն է եւ ոչ թե թուրքական իշխանություն-ների: Կարեւոր է, որ Ստամբուլի հայ համայնքը համախմբվի մեկ ընդհանուր դիրքորոշման շուրջ եւ խուսափի հավելյալ պառակտումից: Ե-թե տեղական հայ համայնքը դառնա միասնական եւ ստանա աշխարհի հայության եւ ոչ հայերի աջակցությունը, ապա թուրքական կառավարությու-նը, որը պարծենում է իր աշխարհիկ ու ժողովրդավարական վարչակարգով, հարկադրաբար կզսպի իր քաղաքական միջամտությունը հայ փոքրամաս-նության կրոնական գործերին:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ. Ավագյանի

«Լուսանցք» թիվ 28 (159), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.