Առաջադրում են երիտասարդ հայ արիները

Հայտարարություն


       Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում, ինչը չի կարող չմտա-հոգել նաեւ մեզ՝ ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության անդամներիս:
       Մենք քաջ գիտակցում ենք, որ գերտերությունները եւ աշխարհի գաղտնի-մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արե-ւելքը վերաձեւելու հերթական ծրագրերից եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար:
       «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի՝ համայն հա-յության խնդիրն է բարձրացնել Հայաստանի եւ հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբեւէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող՝ բռնազավթված հայկական հո-ղերում):

Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ եւ միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության եւ համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալ-ներ կան.
       1. Իրանի հետ՝ տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու եւ իսլամա-կան երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար:
       2. Արաբական երկրների հետ՝ համաթուրանականության (Իրանի հետ՝ նաեւ համաադրբեջանական ծրագրերի) եւ սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու եւ տարածաշրջանում քաղաքական բազմաբեւեռություն ապահովելու համար:
       3. Իսրայելի հետ՝ Իրանի եւ արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու եւ թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտե-լու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար:
       Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը՝ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա՝ որեւէ ձեւով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաեւ կլինի աջակցություն՝ սերբական ազատատենչ պայքարին:
       Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ բացի բազմաբեւեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ ենք համա-րում), ցուցաբերել նաեւ արագ եւ կտրուկ նախաձեռնություններ՝ հայկական շահերը հստակ եւ վստահ առաջ տանելու համար:

Հայ Արիական Միաբանության
«Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն
16.08.2010թ.


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։