Հայերը չպետք է լցնեն Թուրքիայի բյուջեն

Հայտարարություն

 
       Պաշտոնական Անկարան թուրքավարի շարունակում է խաղալ որոշ հայերի ազգային կամ կրոնական զգացմունքների վրա, որպեսզի վերջնականապես հաջողի իրականացնել իր` «մարդասիրության» եւ «ազգերի եղբայրության» երկիր Թուրքիան միջազգայնորեն ցուցադրելու եւ առաջ մղելու ծրագրերը: Դրա համար նախ եւ առաջ կարեւոր է, որ կամա թե ակամա այդ գովքն անեն հայերը, թուրքական «նախացուցադրական վարժանքներին» մասնակցեն Հայաստանի եւ Սփյուռքի հայերը, ովքեր ամենաշատն են տուժել (եւ դեռ տուժում են) թուրք-ադրբեջանական զավթողական ու ավերող քաղաքականությունից:

       Օգտվելով հայերի հայրենասիրական կարոտաբաղձությունից` թուրքերը կարողացան զբոսաշրջության ծավալները մեծացնել եւ աշխարհի հայերին հրավիրել Արեւմտյան Հայաստանի տարածք, նաեւ դեպի Մասիսների գագաթներ` լեռնային զբոսաշրջություն թույլատրելով: Հիմա էլ, սեպտեմբերի 19-ին Թուրքիայի իշխանությունները Վանի Սուրբ Խաչ եկեղեցում թույլատրել են տարին մեկ անգամ պատարագի արարողությաուն մատուցել: Սա էլ մի նոր «հայանպաստ» քաղաքականության դրսեւորում է, որը նույնպես հղի է վտանգավոր հետեւանքներով, ինչպես նախորդ բոլոր նախաձեռնությունները:

       Հայ Արիական Միաբանությունը վաղուց հայտարարել է, որ օգտվելով որոշ հայերի «պապական հողին փարվելու եւ համբուրելու» զգացական (ոչ նպատակային) ցանկություններից, թուրքերը զբոսաշրջության ծավալները մեծացնելով նախ`

       1. Աշխարհին ապացուցում են, որ հայ-թուրքական տարաձայնություններ եւ հայկական պահանջներ (Հայոց ցեղասպանության դատապարտում եւ հողային տարածքներ) Թուրքիայից այսօր գրեթե չկան, իսկ քաղաքական եւ պատմական խնդիրները պետք է լուծել համբերատար եւ երկարատեւ:

       2. Բոլորին ի տես են դնում, որ Հայաստանի Հանրապետություն – Թուրքիայի Հանրապետություն հարաբերությունների կարգավորումը հենց հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորում է (թեկուզ հայության 3/4-րդ մասն ապրում է սփյուռքում եւ Արեւմտյան Հայաստանի պահանջատերն է):

       3. Թուրքիայի պետական բյուջեն հարստանում է այն հազարավոր հայերի ներդրումներով, ովքեր զբոսաշրջության անվան տակ այցելում են Արեւմտյան Հայաստանի տարածք կամ թուրքական կոչված հանգստավայրեր: Իսկ այդ ծավալները կարող են հետզհետե մեծանալ մինչեւ տարեկան 500.000-1.000.000.000 հայերի այցերով:

       Եվ ահա, այժմ էլ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի պատմությունը (պատկերացրեք, եթե եկեղեցին հայության ցասումից չվախենար, ապա կնախաձեռներ եւ ինչքա՜ն հայեր կգնային)… Հետո դա կդառնա «ավանդույթ»: Ասում են` քրիստոնյա հայերի Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի մեկնի Թուրքիա, բայց Սուրբ Խաչի արարողությանը Մայր Աթոռից կմասնակցի 2 ներկայացուցիչ: Իսկ Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վրա մինչ այժմ քրիստոնեական խաչը տեղադրված չէ:

       Մենք վստահ ենք, որ թուրքական այս քաղաքական-կրոնական-մշակութային շոու-միջոցառմանը չմասնակցելու հանրային զանգվածային կոչերը պետք է սթափեցնեն եւ’ Հայ առաքելական եկեղեցուն եւ’ այն հայերին, ովքեր «հող պաչելու» մոլուցքից կուրացած այլ բան չեն նկատում (այդ համբույրը մի օր առնելու ենք հայ զենքի շաչյունից հետո…): Պետք չէ նպաստել թուրքերի «ապաշխարանքի» սին քաղաքականությանը: Ավելին, Հայ առաքելական եկեղեցին ո’չ մի իրավունք չունի Վանի Սուրբ Խաչ եկեղեցում անցկացվելիք պատարագի արարողությանը հայերի գնալուն դեմ արտահայտվողներին «աստվածամերժ» կոչել, եւ կարիք չկա դրանով եւս մեկ անգամ հանուն իր կրոնական շահերի անտեսելու հայության ազգային նպատակները:

       Իսկ ովքեր դեռ կարծում են, թե հուդա-քրիստոնեական կրոնական ծեսերով ներկայիս Թուրքիայի հայերին դարձի կբերեն եւ տարածքը կքրիստոնեացնեն, ապա սխալվում են ինչպես միշտ՝ հայը հայ է մնացել իր գենո’վ եւ ազգայի’ն նպատակների համար մեռնելու կամքո’վ, բայց ո’չ երբեք կրոնով կամ կուսակցական անդամատոմսով: Ընդհակառակը` կրոնական ու կուսակցական պարտադրանքներն են հային դարձրել հայրենազուրկ եւ այլադավ ու այլասեր: Իսկ եթե թուրքերը թույլատրեն անգամ քրիստոնեացնել ծպտյալ հայերին, ապա դա մի նոր ցեղասպանության պատճառ կդառնա, քանզի հայերն այլեւս ծպտյալ ու այդպիսով պաշտպանված չեն լինի…

       Հայ Արիական Միաբանությունը կոչ է անում աշխարհի բոլոր հայերին՝ հրաժարվել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցել, առհասարակ Թուրքիա այցելել (նաեւ որպես զբոսաշրջիկ), իսկ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում պետական եւ ազգային շահերը վեր դասել կրոնական ու քաղաքական հերթական խաղերից եւ հայությանը նոր սադրանքների ենթարկելու հեռանկարից: Առանց այն էլ վերջերս հայեր են սպանվել ու ծեծի ենթարկվել թուրքական հանգստավայրերում եւ այլ վայրերում: Իսկ որոշ հայուհի կոչվածների ան
վայել «բիզնեսի» մասին էլ չենք խոսում:

       Հայերը ոչ մի կերպ չպետք է լցնեն Թուրքիայի պետական բյուջեն, քանի որ այդ բյուջեից արված հատկացումները՝ … տանկերն ու արձակված արկերը … զինված բանակն ու հրոսակները չեն խնայելու անգամ ամենաթրքասեր հայ տականքին…
 

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

25.08.2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։