Մարզաշխարհը քաղաքականության մեջ.


Իրանի նախագահը` այս անգամ Պաուլին
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը «գուշակ» ութոտնուկ Պաուլին անվանել է արեւմտյան աշխարհի բարոյալքման խորհրդանիշ: Գերմանա-կան Օբերխաուզեն քաղաքի ջրաշխարհում բնակվող այս ութոտնուկը 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարում ճիշտ կանխագու-շակել էր Գերմանիայի հավաքականի մասնակցությամբ խաղերի ելքերն ու առաջնության կիսաեզրափակչի ու եզրափակչի արդյունքները, ին-չի պատճառով աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների ու ֆուտբոլասերների շրջանակում:
Իրանի նախագահը Թեհրանում մի ելույթի ժամանակ Պաուլին անվանել է «արեւմտյան քարոզչության ու նախապաշարմունքների խորհրդա-նիշ», եւ ասել, թե «ովքեր հավատում են նմանատիպ բաների, չեն կարող առաջ տանել իրենց ժողովուրդներին, ինչպես անում է Իրանը, որն ա-նընդհատ ձգտում է ինքնակատարելագործման ու հենվում իրական հոգեւոր արժեքների վրա»:

Ֆուտբոլային հավաքները` հակաիրանական քարոզահարթա՞կ
Վերջերս Թավրիզում կայացած ֆուտբոլային հավաքի ժամանակ պանթյուրքական ծայրահեղական խմբերն իրենց սադրիչ գործողություններով քաղաքում անկայունություն են առաջացրել, որին միջամտել են ոստիկանական ուժերը: Իրանի ֆուտբոլային կոմիտեն վճիռ էր կայացրել, որպեսզի Թեհրանի եւ Թավրիզի ֆուտբոլային ընկերական հանդիպումն անցնի առանց երկրպագուների: Սակայն համաթուրանականության հե-տեւորդները վիճարկելով կոմիտեի կայացրած վճիռը` երկրպագուների շրջանում սադրանքներ են կազմակերպել եւ հրահրել անկարգություն-ներ: Համաթրքական ծայրահեղական խմբավորումներն աշխուժացրել են իրենց հակաիրանական գործողությունները` նմանատիպ ֆուտբոլային հավաքներն օգտագործելով որպես հակակառավարական գործողությունների հարթակ: Դեռ ամիսներ առաջ Թավրիզի եւ Էսֆահանի ֆուտբոլային թի-մերի հանդիպման ժամանակ պանթյուրքիստները դարձյալ անկարգություններ էին հրահրել:
Իրանի հատուկ ծառայություններն ու անվտանգության ուժերը առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում վերոնշյալ հյուսիսա-յին նահանգների անվտանգության եւ կայունության ապահովմանը: Միայն վերջին ամիսներին երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 50 իրանցի թյուրքախոս ազերիների:

Թուրքերը ցանկալի հյուրեր չեն
Ուկրաինայի FEMEN կանանց շարժումը Եվրոպայի լիգայի «Կարպատներ»-«Գալաթասարայ» հանդիպումից առաջ Լվովի քաղաքապետարանին կոչ էին արել արգելել թուրք ֆուտբոլասերների մուտքը քաղաք: Նրանք դա բացատրել են այն փաստով, որ հենց թուրքերն են ամենից շատ անպարկեշտ ա-ռաջարկներ անում ուկրաինուհիներին (ըստ քաղաքական եւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի, հարցման արդյունք-ներով նրանք կազմում են 52%): FEMEN-ը միաժամանակ համարում է, որ շարժմանը պետք է աջակցեն նաեւ ուկրաինացի ֆուտբոլասերները` պաշտպանելով ուկրաինուհիներին օտարերկրացի «տղամարդկանցից»: Ավելին, նրանք առաջարկով դիմել են երկրի Ռադային (խորհրդարան) եւ պա-հանջում են նոր կետ մտցնել քրեական օրենսգրքում, ըստ որի ոչ միայն մարմնավաճառները, այլեւ նրանց ծառայություններից օգտվող տղա-մարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
FEMEN-ը հիշեցրել է, որ 2012թ. Ուկրաինայում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, իսկ դա նշանակում է, որ մեծանալու է օտարերկրացիների մուտքը երկիր, դրա հետ միասին ավելանալու են մարմնավաճառության հետ կապված խնդիրները:

Ջորկաեֆը կգա՞ Հայաստան
Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ցանկանում է դառնալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը. տե-ղեկացնում է ֆրանսիական «Francefootball»-ը: 1998թ. աշխարհի չեմպիոնը այդ հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ առայժմ որե-ւէ կապ չունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն ավելացրել է, որ եթե այդ երկրի հավաքականը գլխավորելու առաջարկ ստանա, ապա սիրով կմտածի այդ մասին:
«Իմ հայրը նախկինում եղել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Ցանկալի կլինի, որ այդ պաշտոնը գոնե մեկ անգամ զբաղեցնեի նաեւ ես»,- ասել է նա: Ջորկաեֆը բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ սեփական հիմնադրամ է ստեղծել, որը զբաղվում է անապահով շրջաններում ֆուտ-բոլի զարգացման հարցերով: Ի դեպ, նա հրաժարվել է մեկնաբանել Ֆրանսիայի հավաքականի աշխարհի առաջնությունում կրած ձախողումը` պատ-ճառաբանելով, թե շատ քիչ տեղեկություններ ունի հավաքականի մասին:

Եվրոպական ֆուտբոլի էլիտան
Ավարտվեց ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլը, եւ հայտնի դարձան բոլոր 48 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը խմբային մրցաշարում: Եվրոպայի լիգայի որակավորման փուլը հաղթահարեց 37 ակումբ, 10 թիմ տեղափոխվեց չեմպիոնների լիգայից (որակավորման 4-րդ փուլի անհաջողակները), իսկ Մադրիդի «Ատլետիկոն» մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ որպես անցած խաղարկության հաղթող: Այդպիսով, 2010-11թթ. մրցաշրջանում մեծ ֆուտբոլի հետ անմիջականորեն կշփվեն Եվրոպայի 28 երկրների երկրպագուները, այդ երկրների ա-կումբները առաջիկա 4 ամիսներին կմասնակցեն ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարերին:
Դրանք են Անգլիան (4 թիմ ՉԼ-ում, 2-ը` ԵԼ-ում), Իսպանիան (3+4), Իտալիան (3+4), Գերմանիան (3+3), Ֆրանսիան (3+2), Հոլանդիան (2+3), Պորտուգալիան (2+2), Ռուսաստանը (2+2), Ուկրաինան (1+3), Հունաստանը (1+3), Շվեյցարիան (1+2), Ռումինիան (1+1), Թուրքիան (1+1), Դա-նիան (1+1), Շոտլանդիան (1+0), Իսրայելը (1+0), Սերբիան (1+0), Սլովակիան (1+0), Բելգիան (0+3), Բուլղարիան (0+2), Ավստրիան (0+2), Խորվաթիան (0+2), Նորվեգիան (0+1), Չեխիան (0+1), Բելառուսը (0+1), Լեհաստանը (0+1), Մոլդովան (0+1), Հունգարիան (0+1): Նշենք, որ ՉԼ-ի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, իսկ կավարտվի 2011թ. մայիսի 28-ին, Լոնդոնում: ԵԼ-ն կսկսվի սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 18-ին, Դուբլինում:

Հենրիխ Մխիթարյանի համար` 7,5 մլն
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 5 տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել նույն քաղաքի առավել հայտնի «Շախտյոր» ակումբի հետ: Այս ակումբը հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում էր դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր Երեւանի «Փյունիկ»-ում: 21-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխման համար Ուկրաինայի չեմպիոնը վճարել է 7,5 մլն -դոլար: Սա հայ ֆուտբոլիստների հետ երբեւէ կայացած ամենաթանկ գործարքն է: Հ. Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրվում էր նաեւ գերմանական «Վերդեր»-ը:

Բոգոսյանը կխաղա «Յուվենթուս»-ի դեմ
ԵԼ-ի խմբային փուլի վիճակահանությոան արդյունքով ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանի թիմը՝ ավստրիական «Զալցբուրգ»-ը, հան-դես կգա «Ա» խմբում, որտեղ ընդգրկվել են նաեւ Իտալիայի ամենատիտղոսակիր ակումբը՝ Թուրինի «Յուվենթուս»-ը, Անգլիայի «Մանչեսթր Սիթին» եւ լեհական «Լեխ»-ը:
Լիգայի մյուս «հայկական» թիմը` Մոլդովայի «Շերիֆ»-ը, որի պաշտպանությունում խաղում է հայազգի ֆուտբոլիստ Արտյոմ Խաչատուրո-վը, կմրցի Հոլանդիայի ԱԶ «Ալկմարի», Կիեւի «Դինամո»-ի եւ Բելառուսի ԲԱՏԵ-ի հետ: Ի դեպ, վերջինիս կազմում հայտավորված է եւս մեկ հայ ֆուտբոլիստ՝ 19-ամյա կիսապաշտպան Կիրիլ Ալեքսանյանը, ով առայժմ հանդես է գալիս ակումբի 2-րդ թիմում:

0 միավորով` վերջին տեղում
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը ավարտեց ելույթները աշխարհի 2011թ. առաջնության ընտրական մրցաշարում: Վերջին` 8-րդ փու-լում մեր ֆուտբոլիստուհիները Երեւանի «Միկա» մարզադաշտում հյուրընկալեցին Պորտուգալիայի ազգային թիմին, եւ խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 3:0: Այդպիսով, ՀՀ-ի հավաքականը աշխարհի 2011թ. առաջնության ընտրական մրցաշարում անցկացրած բոլոր 8 խաղե-րում էլ պարտվեց եւ զբաղեցրեց վերջին` 5-րդ տեղը:

ՖԻԴԵ-ն փոխել է մրցավայրը
Շախմատի 2011թ. աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվող հավակնորդների մրցաշարը Բաքվից տեղափոխվել է ՌԴ Կազան քաղաք: Նման որո-շում կայացնելու պատճառն այն է, որ ՖԻԴԵ-ի Գրան-պրի մրցաշարերի հաղթող, հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հրաժարվել էր հանդես գալ Բաքվում: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ ունեցած նախկին պայմանավորվածությունը` մրցաշարին կմասնակցեն ադրբեջանցի 2 շախմատիստ:
Աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովն էլ հայտարարել է, թե չի մասնակցի մրցաշարին, եթե այն անց-կացվի ՌԴ-ում: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն այդ առիթով նամակ է ուղարկել Թոփալովին եւ խնդրել, որ փոխի իր որոշումը՝ ավե-լացնելով, որ նրա հրաժարվելու դեպքում հանդես կգա ՖԻԴԵ-ի Գրան-պրիում 3-րդ տեղը գրաված Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ):

Հաղթեց ԱՊՀ երկրների թիմը
Երեւանում կայացավ շախմատի Համահայկական 1-ին օլիմպիադան: Մրցաշարին մասնակցեց 12 երկիր ներկայացնող 10 թիմ՝ Հայաստանից, Սփ-յուռքից եւ Արցախ-ԼՂՀ-ից: Մրցանակային հիմնադրամը կազմում էր 21.700 դոլար, որը սահմանել էր ՀԲԸՄ-ն:
Առավել բարձր գործակիցներ ունեցող 40 շախմատիստները միաժամանակ մասնակցեցին Համահայկական բաց փառատոնին: Օլիմպիադայի հաղթող դարձավ ԱՊՀ երկրների հավաքականը, որը ընդհանուր առմամբ վաստակեց 21 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Երեւանի թիմը, բայց լրացուցիչ հաշվարկներով գրավեց 2-րդ տեղը: 3-րդը ճանաչվեց Եվրոպայի հավաքականը:
Համահայկական բաց փառատոնում 9 հնարավորից 6,5-ական միավոր վաստակեցին ռուսաստանցի Պողոս Հայրապետյանը, մեր գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ բրազիլահայ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը: Լրացուցիչ հաշվարկներով վերը նշված շախմատիստները նույն հերթականությամբ զբաղեցրին համապատասխանաբար 1-3-րդ տեղերը:

Բանակայինների սպարտակիադա
Սանկտ-Պետերբուրգում բարեկամ երկրների բանակների 7-րդ սպարտակիադային մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինային բանակային մարզիկները: Նրանք իրենց ուժերը չափեցին ազատ ոճի ըմբշամարտում, մինի-ֆուտբոլում, բազմամարտում, լողում, հրաձգությունում եւ ծանրաքարի բարձրացման մրցումներում: «Սպարտակիադայի գլխավոր նպատակն է ավելի սերտ կապեր հաստատել բարեկամ երկրների բանակների զինծառայողների, այդ թվում բանակային մարզիկների միջեւ»,- հայտարարել է ԱՊՀ երկրնե-րի պաշպանության նախարարների խորհրդի Սպորտի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շեպելեւը:

Պատանեկան օլիմպիադայում
Հայաստանի պատանի մարզիկ-մարզուհիները մասնակցեցին օլիմպիական 1-ին պատանեկան խաղերին, որն անցկացվեց Սինգապուրում: Օլիմ-պիական 1-ին պատանեկան խաղերին Հայաստանից մասնակցեցին 14 մարզիկ-մարզուհի եւ ՀՀ պատվիրակությունը օլիմպիական խաղերում գրա-վեց 52-րդ տեղը` 1 արծաթ, 3 բրոնզ: Մեդալների հաշվարկով առաջին եռյակում են Չինաստանի, Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի հավաքականնե-րը:
Հայաստանի 14 մարզիկ Սինգապուրի խաղերում հանդես եկավ 12 մարզաձեւում: Նրանցից 4-ը մեդալակիր դարձավ` գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը (+85 կգ) արժանացավ արծաթե մեդալի, բրոնզե մեդալներ նվաճեցին երեւանցի ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 կգ), արմավիրցի ազատ ոճի ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) եւ վանաձորցի ձյուդոյիստ Դավիթ Ղազարյանը (66 կգ): Սինգապուրի ստուգատեսի որոշ մասնակից-ներ մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաեւ «Լոնդոն –2012»-ի ամառային օլիմպիական խաղերում: Պատանեկան ամառային 2-րդ խաղերը կանցկացվեն Չինաստանի Նանկին քաղաքում, 2014թ.:

Ֆուտբոլի ազգային առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում ավարտվեց 19-րդ փուլը եւ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
                      Խ   Հ  Ո   Պ      Գ      Մ
Բանանց       19  14  3   2   44-17  45
Փյունիկ        19  12  4   3   48-18  40
Ուլիս            19  12  3   4   30-14  39
Միկա            19   9  4   6    28-18  31  
Իմպուլս        19   6   5  8   17-32  23
Գանձասար  19   6   1  12  15-27  19
Կիլիկիա       19   4   3  12  17-37  15
Շիրակ          19   1   1  17  12-48   4

Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա 2010թ. վերջին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա 2010թ. վերջին: Ինչպես հաղորդում է «Boxingscene.com»-ը, նա կարող է կոչման պաշտպանության համար մենամարտել Աբներ Մարեսի հետ: Հայ բռնցքամար-տիկի պրոմոուտեր Գերի Շոուն հայտարարել է, որ այդ մենամարտը կկազմակերպվի կամ նոյեմբերին, կամ դեկտեմբերին:

Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի 47 ներկայացուցիչներ կմասնակցեն սեպտեմբերի 19-29-ը Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 8, 10, 12, 14, 16 եւ 18 տարեկան պատանիների ու աղջիկների առաջնությանը: Հայ շախմատիստներին մրցաշարում կօգնեն մի խումբ մարզիչներ: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը:

Հայ գրոսմայստերն առաջատարն է
Հունական Կալամարիայում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում րոսմայստեր Զավեն Անդրեասյանը նախավերջին, 8-րդ փուլում, հաղթեց բուլղարացի Մարիան Պետրովին եւ վաստակելով 6,5 միավոր, միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջին, 9-րդ փու-լում, Զավեն Անդրեասյանը սպիտակներով կմրցի բուլղարացի գրոսմայստեր Ժուլիան Ռադուլսկիի հետ:
Մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ նաեւ մեր շախմատիստ Վահե Բաղդասարյանը եւ վաստակեց 5,5 միավոր ու զբաղեցնում է 10-րդ տեղը: Մրցանակային տեղ գրավելու համար նա պետք է 9-րդ փուլում անպայման հաղթի իր վերջին մրցակցին` հունացի Իոանիս Նիկոլաիդիսին: Մեր 3-րդ մասնակից Աղասի Ինանցը, ավաղ, 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց եւ 38-րդ տեղից նահանջեց 48-րդ հորիզոնական:

Կմասնակցեն ավանդական հեծանվավազքին
Հայաստանի պատանի հեծանվորդները (1994-95թթ. ծնվածներ) սեպտեմբերի 2-7-ը հանդես կգան Դոնեցկի մարզում (Ուկրաինա) կազմակերպվող մի-ջազգային ավանդական հեծանվավազքին, որն անցկացվում է 1976թ.-ից: Մրցաշարը կկայանա 6 փուլով: Այս տարի մրցավազքին կմասնակցեն 6 երկրնե-րի` Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Չեխիայի պատանի հեծանվորդները:

Բացման հանդիսավոր արարողություն
Երեւանի ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարեց, որ, որպես եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավար, շահագրգռված է, որպեսզի ֆուտբոլը զարգանա նաեւ Հայաստանում, ուստի շատ ուրախ է` տեսնելով, որ ակադեմիան արդեն հանձնվել է շահագործման եւ պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր ցանկանում են ֆուտ-բոլ խաղալ եւ հաճույք են ստանում այդ խաղից: «Ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ հնարավորություն ունեցա 3-րդ անգամ ժամանել Հայաստան: 3 տարի առաջ ՖԻՖԱ-ի նախագահի հետ վերջին փոխանցումը կատարեցինք այստեղ, բայց վերջին փոխանցումն անպայման պետք է ավարտվի գոլով: Շնոր-հիվ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի` այսօր մենք տեսնում ենք գոլը: Դա գոլ չէ` խփված Իռլանդիայի հավաքականի դարպասը, այլ գոլ է հանուն հայկական ֆուտբոլի: Որպես ՈՒԵՖԱ-ի նախագահ` ես շահագրգռված եմ, որ ֆուտբոլը զարգանա նաեւ Հայաստանում: Եվ ՀՖՖ-ի դերն էլ նրա-նում է, որ թույլ տա բոլոր երեխաներին` խաղալու ֆուտբոլ լավ պայմաններում»,- նշել է Մ. Պլատինին:
ՀՀ-ում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը մեծապես նպաստելու համար ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Ֆրանսուա Պլատինին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվեց «Պատվո շքանշան»-ով: ՀՀ ղեկավարը պարգեւն ՈւԵՖԱ-ի նախագահին հանձնեց ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողության ընթացքում` ասելով. «Ձեզ պարգեւատրում ենք այն բանի համար, որ մեզ շատ լավ փոխանցումներ եք կատարում: Եվ վստահ եմ, որ այդ փոխանցումները շարունակելու եք կատարել»:

Պլատինին մտադիր է վերընտրվել
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին լրագրողների հետ Հայաստանի հավաքական թիմերի նորակառույց տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել եւ վերընտրվել ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում: «ՖԻՖԱ-ի նախագահ դառնալու իմ ցանկության վերաբերյալ լուրերը մտացածին են: Այսօր ես կարող եմ հստակ ասել, որ ՈւԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտ-րություններում կրկին առաջադրելու եմ իմ թեկնածությունը»,- ասաց նա:

ՈւԵՖԱ-ն շարունակելու է օգնել Հայաստանին
«Կշարունակենք ներդրումներ կատարել այս ակադեմիայում»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացու-ցիչների հետ: Վերջիններիս հետաքրքրող հարցերը բազմազան էին եւ ամենեւին էլ չէին վերաբերում միայն ակադեմիայի կառուցման աշխատանքներին: ՈւԵՖԱ-ի նախագահն ամեն օր չէ, որ Հայաստանում է, ուստի լրագրողները փորձում էին անձամբ նրանից ստանալ եվրոպական ֆուտբոլային ընտանիքին ու կյանքին հուզող շատ հարցերի պատասխանները:
ՈւԵՖԱ-ի նախագահը հայտարարեց, որ Հայաստան է այցելել իր ընկերոջ` Ռ. Հայրապետյանի հրավերով` Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանի հետ ակա-դեմիայի բացման արարողությանը ներկա լինելու համար: Նա ընդգծեց, որ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կշարունակվի, եւ այս կենտրո-նում նոր ներդրումներ կկատարվեն: Մ. Պլատինին այդ մոտեցումը բացատրեց ՈւՒԵՖԱ-ի քաղաքականությամբ, որը գործել է մինչեւ իր նախագահ դառնալը եւ, անշուշտ, կգործի նաեւ իրենից հետո: Նա ավելացրեց նաեւ, որ դեմ է կրկնապատկերների օգտագործմանը ֆուտբոլում, քանի որ այս խա-ղը պետք է մարդկային մնա, այլ ոչ թե վերածվի ավտոմատի: Բացի այդ, տեսախցիկների տեղադրումը խաղադաշտերում ֆինանսական լուրջ ներդրում-ներ է պահանջում: ՈւԵՖԱ-ի նախագահը չի պատկերացնում, էթե Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում ինչպես կարող են այդքան տեխնիկա գնել եւ տեղադրել: Նույնիսկ եթե միջոցներ լինեն, Պլատինին գերադասում է դրանք տրամադրել ազգային ֆեդերացիա-ներին` նոր մարզադաշտեր կառուցելու եւ ոչ թե տեսախցիկներ գնելու համար:
Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտյոր»` ՈւԵՖԱ-ի նախագահը շեշտեց, որ ֆուտբոլիստի համար փոխհատուցում պետք է ստանան բոլոր այն ակումբները, որոնք մարզել են նրան: Իսկ «Փյունիկ»-ը պետք է համերաշխության գումար ստանա «Շախտյոր»-ից: Ի դեպ, «Փյունիկ»-ը գումարներ պետք է ակնկալի նաեւ «Մետալուրգ»-ից, քանի որ Հենրիխ Մխիթարյանն առանց որեւէ փոխհատուցման է հե-ռացել Հայաստանի չեմպիոնի կազմից եւ ընդգրկվել դոնեցկյան թիմում:
 
Երեւանի ֆուտբոլային ակադեմիան խոշորագույնն է Անդրկովկասում
2007թ. հոկտեմբերին ՖԻՖԱ-ի, ՈւԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Յոզեֆ Բլատտերը, Միշել Պլատինին եւ Ռու-բեն Հայրապետյանը դրեցին Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի առաջին քարը: Անցել է մոտ 3 տարի, եւ արդեն այսօր տե-ղի ունեցավ ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամներ, ՀՖՖ գործկոմի անդամներ, հա-յաստանյան ֆուտբոլային ակումբների ղեկավարներ եւ այլոք:
Ակադեմիայում կմարզվեն 1000-ից ավելի երեխաներ, ովքեր ապագայում կհամալրեն մեր ազգային հավաքականները: Առկա ենթակառուցվածքների շնորհիվ նրանք կունենան կատարելագործվելու բոլոր պայմանները: Բացի այդ, մեր ազգային թիմերը գերազանց հնարավորություններ են ստանում` անցկացնելու պլանավորված ուսումնամարզական հավաքները:
Ազգային հավաքականների տեխնիկական այս կենտրոնը խոշորագույնն է Անդրկովկասում եւ լավագույններից մեկն է Եվրոպայում: Ազգային ու ե-րիտասարդական հավաքականները, ի դեպ, արդեն սկսել են ուսումնամարզական հավաքներն ակադեմիայում:
Բացման հանդիսավոր արարաղության ընթացքում, անդրադառնալով կատարված աշխատանքներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, ծախսվել է 12 մլն դոլար: «Կատարվել է մեր բոլորիս երազանքը, եւ Հայաստանն այսօր ստացել է նման չքնաղ մարզական կա-ռույց: Սա ժամանակակից կենտրոն է, որտեղ մեր հավաքականները կարող են կազմակերպել իրենց ուսումնամարզական հավաքները: Ես ուզում եմ ներկայացնել նաեւ, թե որքան միջոցներ են ներդրվել եւ ում կողմից` ակադեմիան կառուցելու համար: Հիմնական ներդրումները` 7 մլն 475 հազար ԱՄՆ դոլարի չափով, կատարել է ՈՒԵՖԱ-ն: Այլ կերպ ասած` Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը հատկացրել է ընդհանուր գումա-րի 62%-ը: ՖԻՖԱ-ն հատկացրել է 400 հազար դոլար (3,3%), իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ծախսել է 4 մլն. 125 հազար դոլար (34,4%): Ընդհանուր առմամբ` ծախսվել է 12 մլն դոլար: Կառուցվել է 13 հազար քառ. մետր շինություն, 5 խաղադաշտ` լողավազաններով և այլ-ն»,- հայտարարեց Ռ. Հայրապետյանը:

Դոմինոյի վարկանշային մրցաշարեր Հայաստանում
Հայաստանի դոմինոյի անդրանիկ բաց առաջնության կազմակերպումն ազդարարեց այն մասին, որ մարզաձեւի ֆեդերացիան իր առջեւ նպատակ է դրել զարկ տալ դոմինոյի տարածմանն ու մասայականացմանը մեր երկրում: 2011թ. կայանալիք դոմինոյի աշխարհի առաջնությանը Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու նպատակով այսուհետեւ ՀԴԱՖ-ը եռամսյակային պարբերականությամբ անցկացնելու է վարկանշային առաջնութ-յուններ: Մրցաշարերի արդյունքում բարձր վարկանիշ ունեցող մասնակիցները Հայաստանը կներկայացնեն համաշխարհային ստուգատեսում: Այս մասին տեղեկացնում է domino.am կայքը:
Վարկանշային մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Աբովյան 22 հասցեում գտնվող «Թոմաս Թվինինգ» բացօթյա սրճարա-նում: Հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 4-ը, ժամը 18:00-ն: Գրանցվելու համար այցելեք Սայաթ-Նովա 7, հեռ.` 077-99-10-00:
 
Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.