ՀՀ-ում 2010-11թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները բացեցին 1404 դպրոց՝ 1313 հիմնական, 91՝ ավագ: Աշակերտների քանակը դեռ պարզ չէ, հայտնի կլինի միայն սեպտեմբերի 10-ից հետո: Իսկ ըստ կանխատեսումների, 1-ին դասարան կհաճախի մոտ 37.390 երեխա: 91 ավագ դպրոցներից 37-ը գործելու է Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունի-քում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց Ձորում ու Արագածոտնում: ՀՀ-ում գործում է նաեւ 59 մասնավոր դպրոց, որոնց կրթական ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին:
Հայ ուսուցչի երդումում մասնավորապես ասվում է. «… Հանդիսավոր երդվու՛մ եմ՝ պատվով կրել Ուսուցչի բարձր եւ վեհ կոչումը: Երդ-վու՛մ եմ: Իմ ստացած գիտելիքները, ստեղծագործական ողջ ներուժն ու հոգու ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության եւ դաստիարակության գործին… Երդվու՛մ եմ՝ լինել արդարամիտ, բարի, իմ գործին նվիրված… Երդվու՛մ եմ: Երդվու՛մ եմ՝ ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրի համար դաստիարակեմ բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ քաղաքացիներ… Երդվու՛մ եմ՝ բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը: Երդվու՛մ ենք»:
Ու որպեսզի ուսուցչի համար սա «գլխացավանք» չլինի, կրթության նախարարը հուշել է. «Պարտադիր չէ, որ անգիր հիշեք»: ԿԳ նախարարը մասնագիտությամբ բժիշկ է ու Հիպոկրատի երդումն էլ անգիր չգիտի… Կաթողիկոսն էլ նախօրեին օրհնանք է տարածել… Երդում ու օրհ-նանք, օրհնանք ու երդում, միայն թե դրանից կրթության որակը չի փոխվում…
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 201 դպրոցները պատրաստ են նոր ուստարվան: 2010թ. ծրագրով վերանորոգում է ար-վում մայրաքաղաքի 24 դպրոցներում: Այդ նպատակով հատկացվել է մոտ 618 մլն. դրամ:
Շինարարություն է նաեւ մայրաքաղաքի նախադպրոցական կրթական հաստատություններում: 102 մանկապարտեզներում տեղադրվում են ջե-ռուցման համակարգեր, որոնցից 11 մանկապարտեզում նախատեսվում է տեղային կաթսայատների կառուցում: Օգոստոսի 31-ի դրությամբ շի-նարարությունն ավարտված է 32 մանկապարտեզներում: Ծրագրի ավարտից հետո մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովված կլինեն ջեռուց-ման անհատական համակարգերով: Այդ նպատակով Երեւանի համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլրդ. 200 մլն. դրամ:
Քաղաքապետի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքնե-րի 1-4-րդ դասարան հաճախող 4.445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, որպես պետական սոցիա-լական աջակցություն, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1.474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանի ենթակայության 201 դպրոցները դիմավորեցին մոտ 9.700 1-ին դասարանցիների, իսկ բոլոր դասարան-ներում ընդհանուր առմամբ կսովորեն 104.704 աշակերտներ: Քաղաքապետարանի ենթակայության դպրոցներն ունեն 214 համակարգչային դասա-րան՝ 2081 համակարգիչներով, 30 էլեկտրոնային գրատախտակներով: Դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, այդ թվում՝ 16 դպրոց ընդգրկված է ՀՀ դպրոցների ինտերնետային ցանցում: Կրթական բարեփոխումների արդյունքում մայրաքաղաքում արդեն ձեւավորվել եւ գործում է 31 ավագ դպրոց:
Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի եւ դպրության օրվա առիթով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացնելու համար եղան հանրակրթական հաստատություններում: Մարզերի դպրոցներում «Արիության դասեր»-ը անցկացրեցին մերձակա զորամասերի հրամանատարները:
Հուսանք, որ նոր ուստարվա բացումը ի չիք կդարձնի օտարալեզու դպրոցների խնդիրը: Օտարալեզու դպրոցներ հիմնելու օրենսդրական նախաձեռնությունը պետք է կասեցվի: Այս դպրոցների բացմանը նպաստող փաստարկը մրցունակության բարձրացումն է, ինչը սին է: Հարկ է իրապես բարեփոխումներ (ոչ թե չարեփոխումներ) անել կրթական դաշտում ընդհանրապես: Սակայն հազիվ թե դա կարողանան անել բնա-գավառի ներկայիս պատասխանատուները, քանզի նրանք իրենց չիմացությունն ու անհաջող կառավարման մեղքը բարդում են հայոց լեզվի վրա:
Իսկ «արիության դասեր» նախ հարկ է տալ հենց այդ պատասխանատուներին…
Գոհար Վանեսյան
* * *
Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովը վերջերս գաղտնի քվեարկությամբ որոշել է ամբողջությամբ կասեցնել Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի, Արմավիրի «Արարատ» համալսարանի, «ԷյԱյՅու» Ա-րիա միջազգային համալսարանի, «Վանեվան» ինստիտուտի, «Քավենդիշ» համալսարանի, Արտաշատի «Արտաշատ» համալսարանի բարձրագույն մասնագի-տական կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել ԿԳ նախարարի հրամաններով ձեւավորված աշխատանքային խմբերի ստուգումների արդյունքները եւ նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացութ-յունները, ինչպես նաեւ համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատու-ների պարզաբանումները:
Հանձնաժողովը որոշել է նաեւ կասեցնել առանձին մասնագիտությունների մասով եւս 6 կազմակերպությունների բարձրագույն մասնա-գիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողությունը, նախազգուշացրել է Երեւանի Կառավարման եւ ինֆորմացիոն տեխ-նոլոգիաների համալսարանին, Երեւանի հումանիտար ինստիտուտին եւ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին՝ միաժամանակ պարտավորեցնելով վերացնել բացահայտված թերացումները:
Վերջին շրջանում ամբողջությամբ կասեցվել է 8 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցեն-զիաների գործողություն (2010թ. մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը), իսկ մասնակի՝ 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողություն: Նախարա-րությունը կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



