Համաժողով

«Ղոդս»-ի միջազգային օրվա եւ մարդու իրավունքների վերանայման կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Սաղաիյանը Երեւանի Կապույտ մզկիթում տեղի ունեցած «Ղոդս»-ի միջազգա-յին օրը եւ մարդու իրավունքների վերանայումը» համաժողովի ընթացքում Պաղեստինի հիմնախնդիրը որակեց որպես վիթխարի, իսլամական, մարդկային եւ համաշխարհային իրադարձություն, եւ անդրադառնալով ԲալՖուրի հայտարարությանն ու Անգլիայի կող-մից սիոնիստական վարչակարգի կազմավորման գաղափարին ասաց. «Այս պետությունը միակ պետությունն է, որը ձեւավորվել է ուժի եւ բանակի աջակցությամբ, կառավարությունը կազմավորվել միայն դրանից հետո»:

Դեսպանը սիոնիստական վարչակարգը անվանելով կեղծ, հավելեց. «Այդ վարչակարգը պատմական, միջազգային եւ մարդու իրավունքների տեսանկ-յունից հիմնված է եղել բռնազավթման վրա եւ ահաբեկչությամբ ու խաբեությամբ արաբներին քշել է իրենց պատմական տարծքնե-րից»£
Պարոն Սաղաիյանը անդրադառնալուվ Իրանի իսլամական հեղափոխությանը ասաց. «Իսրայելի ղեկավարները հայտարարեցին` իսլամական հեղափոխությունը ցնցում կառաջացնի վարչակարգի հիմքերում եւ կգա մի օր, երբ այդ պետությունը կվերանա Իմամ Խոմեյնիի եւ համայն մահմեդականների զգոնության եւ դիմադրության պատճառով»:
Նա հավելեց. «Անօրեն աշխարհը, Անգլիայի եւ Ամերիկայի գլխավորությամբ հովանավորում է այդ ռեժիմի բոլոր հանցագործութ-յունները, այդ թվում 33-օրյա պատերազմը Գազայում եւ Սաբրայի ու Շաթիլայի կոտորածը, եւ իրականացնում բազմաթիվ ծրագրեր մահմեդականների իրավունքների ոտնահարման ուղղությամբ, այդ թվում «ճանապարհային քարտեզը»:Սակայն աշխարհի բոլոր ազատա-տենչների համընդհանուր զգոնությունն ու իմաստնությունը  եւ կեղեքվածներին պաշտպանելու գաղափարը ոչնչացրեց նրանց բո-լոր քարտեզները եւ Պաղեստինի ժողովրդի դիմադրությամբ, այսօր Ղոդսը բռնազավթած վարչակարգը իր ներսում էլ իրեն անվտանգ չի զգում եւ իր շուրջը պատ է կառուցում»:
Դեսպանը նաեւ մեկնաբանեց խաղաղ ծրագրերն ու ավելացրեց, որ իհարկե իսլամական աշխարհն ու մահմեդականները խաղաղության կողմ-նակից են, բայց ոչ մարդասպանների հետ:Նա հիշեցրեց Իրանի Իսլամական Հան:րա:պե:տութ:յան գե:րագույն հոգեւոր առաջնորդի խոս-քերը Պաղեստինում խաղաղության հաստատման վերաբերյալ  եւ ավելացրեց. «Եթե բոլոր պաղեստինցիները վերադառնան իրենց պատմական հայրենիքը եւ բոլոր կրոնների հետեւորդները ազատ ընտրություններ անցկացնեն, անկասկած Պաղեստինը կազատագրվի»:
Վերջում նա ավելացրեց. «Եթե դիտարկենք Իսրայելի հետ արաբների եւ պաղեստինցիների բանակցությունները, կարող ենք ասել, որ մինչ այժմ բացի շրջափակումից եւ անպաշտպան ու կեղեքված  ժողովրդի կանոնավոր կոտորածներից ու ճնշումներից, որոնց նպատակը Պա-ղեստինի կատարյալ ոչնչացումն է, որեւէ արդյունք կամ ձեռքբերում չի գրանցվել»:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։