Քաջության քաղցից դավեր են նյութվել, հողեր են տրվել, կրոններ ծնվել,
ազգեր են մեռել:
Քաջերի սահմանը գուցե զենքն է, բայց քաջությունը սահմաններ չունի:
Քաջությունը նյութամոլագար գիտակցությունում պայմաններ չունի:
Քաջության սահմանն անծայր-անեզր Ազատությունն է:
Քաջերը երբեք ստրուկ չեն լինում ու ստրուկ չեն ունենում:
Քաջերը միշտ էլ իրենց կարիքը իրենք են հոգում:
Քաջերը երբեք չեն հիվանդանում:
Քաջերը միայն վերքերն են բուժում:
Քաջերը երբեք ընկերության մեջ եւ մարտի դաշտում վախկոտ չեն փնտրում:
Քաջերը միշտ էլ վախն ու վախկոտին հեռու են վանում:
Քաջերը երբեք վախ չեն սերմանում:
Քաջերը երբեք ուրիշի վախով չեն հպարտանում:
Քաջերը իրենց չեն փառաբանում:
Քաջերը երբեք չեն հպարտանում իրենց որակով, իրենց քանակով, իրենց բանակով:
Քաջը կարող է չլինել առաջնորդ, բայց առաջնորդող միշտ էլ քաջերն են:
Քաջերը միշտ էլ մենակ են լինում, բայց ոչ միայնակ:
Քաջերը երբեք ոչ իրենց համար, ոչ էլ ուրիշի՝ հողեր չեն զավթում:
Քաջերը միշտ էլ Ազատագրում են եւ ոչ թե զավթում:
Քաջերը երբեք երկնից ու երկրից ոչինչ չեն հայցում:
Քաջության Շունչը միայն ու միայն Մայր Հողն է բացում:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Բա՛վ է Մայր Հողդ քո ավերածությամբ անապատ դարձնես:
Մինչեւ ե՞րբ պիտի անապատներում դու Հավատ փնտրես:
Անդրանիկ Աթոյան
Հ.Գ. – Հեղինակը վարում է Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ:
Ունի համապատասխան վկայագիր:
Նաեւ զբաղվում է Ու-շու արեւելյան մարտարվեստով:
Հետաքրքրվողները կարող են դիմել ընդունարան՝ (010)23-97-87, բջջ.՝ 099.89-97-31, 095.78-91-13 հեռախոսահամարներով:
Էլ.հասցե՝ areguny@gmail.com
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի
«Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



