ԼՂՀ մշակութային կյանքը վերջին մի քանի ամիսներին ակտիվացել է` շնորհիվ Եվրոպայից եկած մի շարք արվեստագետների, սակայն, այս ո-լորտի չլուծված խնդիրները դեռ շատ են, իսկ Խորհրդային ժամանակների բուռն մշակութային կյանքն այլեւս անցյալում է:
Բոլորովին վերջերս Ստեփանակերտում ելույթ ունեցավ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, այնուհետեւ անցկացվեց դասական երաժշ-տության միջազգային փառատոն, որին մասնակցում էին երաժիշտներ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ` Բելառուսից, Լատվիա-յից, Լիտվայից եւ Ֆինլանդիայից: Հուլիսին Ստեփանակերտ էր այցելել նաեւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը:
Լեռնային Ղարաբաղում մշակութային օջախների վերականգման, դրանք անհրաժեշտ սարքավորումներով համալրելու, երաժշտական համույթնե-րը գործիքներով ապահովելու համար պետության միջոցները բավարար չեն:
«Իսկ հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը խոչընդոտ է միջազգային տարբեր դրամաշնորհներից օգտվելու համար»,- ասում է Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Այսօր արդեն Լեռնային Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի ենթակայության տակ գործում է ավելի քան 15 մշակութային կազմակերպություն` երաժշտական եւ արվեստի դպրոցներ (Ստեփանակերտում եւ հանրապետության 7 շրջաններում), երաժշտական քոլեջ, 2 երգչա-խումբ, երգի-պարի պետական համույթ, կամերային նվագախումբ, մանկապատանեկան համույթ եւ այլն:
Խորհրդային տարիների համեմատ` Ղարաբաղի մշակութային կյանքում փոփոխություններ են եղել: Այն տարիներին ավելի ակտիվ էր թատրո-նը. այժմ նախկին ամենշաբաթյա թատերական ներկայացումների փոխարեն լավագույն դեպքում ամիսը մեկ անգամ են թատրոնի բեմում դերասան-ներ հայտնվում:
Փոխարենը`հաճախակի են դարձել համերգները տեղական եւ դրսի երգիչների, երաժիշտների ու խմբերի մասնակցությամբ: Նորություն է նաեւ վերջերս Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում բացված ակումբը, որտեղ համերգային ծրագրով հանդես են գալիս «Արցախի ձայներե նա-խագծի երիտասարդ կատարողները: Ակումբում կարելի է լսել տարբեր ժանրերի երաժշտություն, այդ թվում` ջազ, բայց ոչ հանրապետության միակ ջազ-համույթի կատարմամբ:
Ղարաբաղի ջազ համույթն արդեն ավելի քան մեկ տարի ելույթներ չի ունենում, քանի որ խմբի տղաների սեփական միջոցներով տարիներ ա-ռաջ ձեռքբերված գործիքներն ու սարքավորումներն այլեւս օգտագործման պիտանի չեն:
Ստեփանակերտի բնակիչ 73-ամյա Սերգեյ Ավանեսյանն այսօրվա համերգները համեմատում է 20-րդ դարի կեսերին Ղարաբաղի պատիվն աշխարհում բարձր պահող տաղանդավոր երաժիշտ, կոմպոզիտոր, արցախցի Հենրի Բարխուդարովի հիմնադրած էստրադային նվագախմբի ստեփանակերտյան համերգ-ների հետ, որոնց ընթացքում գերակշռում էր ջազ երաժշտությունը:
«Մի քանի տարի առաջ կարծես թե ջազի երբեմնի համբավը վերականգնելու փորձեր էին արվում` ջազ-նվագախումբ էր ստեղծվել, եւ նույնիսկ համերգներ էին կազմակերպում, սակայն, ցավոք սրտի, դա երկար չտեւեց»,- ասում է նա:
Ավանեսյանի ու ջազի սիրահարների հարգանքը հասցրել էր վայելել 2004 թվականին Տիգրան Լալայանի նախաձեռնությամբ ստեղծված ջազ-նվա-գախումբը: Ստեղծման օրից մեկ տարի անց խումբն արդեն համերգներ էր ունեցել թե’ Ղարաբաղում, թե’ Հայաստանում:
2007թ. խմբին տրվել էր պետական կարգավիճակ, իսկ 2 տարի անց կառավարության որոշմամբ ջազ եւ էստրադային խմբերը միավորվել էին: Լալայա-նը կառավարության այս որոշումը բացասական է գնահատում, քանի որ այդ պայմաններում նրանց համար «շատ դժվար էր աշխատելե:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը խոստովանում է` 2 խմբերի միացումն իրեն չարդարացրեց եւ այժմ փորձում են ջազ-համույթի գործունեության այլ տարբերակ առաջարկել. «Ջազի զարգացման համար պոտենցիալ ունենք, երկրից դուրս էլ կան ղարաբաղցի երաժիշտներ, ովքեր պատրաստ են իրենց աջակցությունը ցուցաբերել այդ գործում»:
Մշակույթի զարգացմանն այսօր Ղարաբաղի պետական բյուջեից ուղղվում է շուրջ 1 մլրդ դրամ, սակայն դա, ըստ նախարարի, չի բավարարում առկա խնդիրները լուծելու համար:
«Գործիքների եւ սարքավորումների ձեռքբերման համար այսօր անհրաժեշտ է մոտ 30 մլն դրամ, ինչն ակնկալում ենք ձեռք բերել հովանա-վորների միջոցով»,- IWPR-ին ասաց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը:
Մինչ այդ, Ղարաբաղի մշակույթի զարգացմանն աջակցում են սփյուռքահայ բարերարները: Նրանց հովանավորությամբ վերջին տարիներին ստեղծվել է կամերային նվագախումբը, «Նարեկացիե մշակույթի կենտրոնը, ինչպես նաեւ վերանորոգվել են որոշ մշակութային օջախներ, կա-ռուցվել ու վերականգնվել եկեղեցիներ:
Մինչ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը փորձում է ֆինանսական միջոցներ ներգրավել երկրի մշակույթը զարգացնելու համար, ջազ-համույթի ղեկավար Տիգրան Լալայանն էլ այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստում` ծրագրեր է մշակում, համապատասխան բազա ստեղծում:
«Ծրագրերս շատ են, եւ հույս ունեմ, որ պետության ու հովանավորների աջակցությամբ դրանք աստիճանաբար իրականություն կդառնան: Եթե հա-ջողվի մի քանի տարուց հետո կստեղծենք ջազ-քոլեջ, ինչը հնարավորություն կտա աստիճանաբար լուծել նաեւ ոլորտում ամենացավոտ հարցե-րից մեկը` մասնագետների հարցը: Իսկ մինչ այդ, մասնագետներ կհրավիրենք Երեւանից»,- ասում է Լալայանը:
Գործիքների եւ մասնագետների խնդիր ունի նաեւ տասը տարի առաջ ստեղծված «Շուշիե ժողգործիքների անսամբլը, որն այժմ ղեկավարում է հեղինակ-կատարող Ջուլիետա Առստամյանը:
«Համույթը տարածքի եւ տրանսպորտի հետ կապված խնդիրներ ունի: Իհարկե, մշակույթի նախարարությունը փորձում է օգնել ծագած խնդիրնե-րի լուծման հարցում, բայց, երեւում է, միջոցները բավարար չեն»,- ասում է անսամբլի ղեկավարը:
Առստամյանի գնահատմամբ` պետք է վերանայել եւ փոխել պետության վերաբերմունքը մշակութային հարցերի նկատմամբ.
«Պետք է ավելի լուրջ ընտրել պաշտոններ զբաղեցնողներին, կազմակերպել ավելի շատ մրցույթներ` կատարողների եւ կոմպոզիտորների համար, ինչպես նաեւ ստեղծել բարձրակարգ մասնագետների բազա` Հայաստանից մասնագետներ հրավիրելով եւ առավել տաղանդավորներին դրսում սովորելու հնարավորություն ընձեռելով»:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարն ասում է` գործիքների եւ սարքավորումների խնդիրն առկա է երկրի գրեթե բոլոր ե-րաժշտական համույթներում. «Փորձել ենք ինչ-որ չափով հարցը լուծել` 2009-ին ձեռք ենք բերել ձայնային տեխնիկա եւ գործիքներ, սակայն դա դեռ քիչ է»:
Մինչ պետությունը փորձում է մշակույթը զարգացնել, Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի երիտասարդների զվարճանքի միակ վայրը շարունակում է մնալ քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակը:
«Չնայած նախորդ տարիների համեմատ`ավելի հաճախակի են կազմակերպվում մշակութային միջացառումներ, երիտասարդները իրենց ժամանակը հետաքրքիր անցկացնելու հնարավորություն այդքան էլ չունեն: Չկան ոչ դիսկո-ակումբներ, ոչ էլ, օրինակ, այնպիսի սրճարաններ, որտեղ կարելի է ասենք ջազ կամ ռոք լսել»,- ասում է 19-ամյա Իրինա Սարգսյանը:
Այնուամենայնիվ, Ստեփանակերտում անցկացված դասական երաժշտության միջազգային 6-օրյա փառատոնը, որի ժամանակ հնչեցին կատարումներ Բեթ-հովենի, Ռախմանինովի եւ այլ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործությունները, հնարավորություն տվեց առավել տարեց ունկնդիրներին տրվել Խորհրդային ժամանակների հիշողություններին:
Ստեփանակերտի բնակչուհի Գայանե Այվազյանն ուրախ է, որ վերջին շրջանում լուրջ ուշադրություն է դարձվում դասական երաժշտությանը: «Դրա վառ ապացույցներից մեկն էլ այս փառատոնն է, որին մասնակցում են նաեւ դրսի երաժիշտները: Ողջունելի է նաեւ, որ նրանց շարքում կան Ղարաբաղի երաժիշտներ, եւ այն, որ փառատոնի շրջանակներում կազմակերպվում են վարպետաց դասեր, որը փորձի փոխանակության լայն հնա-րավորություն է տալիս երիտասարդ կատարողներին»:
Անահիտ Դանիելյան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից
* * *
Երկրապահներն էլ եղան Արցախում
Արմեն Սայադյանը, ով մարտի դաշտում Շեյթան անունը ստացել է անձամբ Մոնթե Մելքոնյանից, մեկն է այն 700-ից ավելի երկրապահներից, որ բռնել է ավանդական ուխտագնացության ճամփան: Նրանք Արցախում են` խոնարհվելու մարտի դաշտում զոհված իրենց ընկերների հիշատակին:
21-ամյա երիտասարդը Աֆղանստանում ծառայելուց հետո, կամավոր եկել է Արցախ` կռվելու այս անգամ արդեն հայրենիքի համար: Առաջին կարգի մարտական խաչ ստացած փոխգնդապետը դժկամությամբ է մարտական ուղուց խոսում: 1998թ. նա ինքնակամ ստորագրել է զինվորական ծառայությու-նից հրաժարականի դիմում:
«Հոգնում ես, երբ տեսնում ես, որ մարտի դաշտում չկռված ամեն մեկն էլ խոսում է պատերազմից, մինչդեռ, իսկապես կռված տղաները չեն ստա-նում, այն գնահատականը, ինչին արժանի են»,- ասել է նախկին զինվորականը:
ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանն ասել է, որ ուխտագնացությունը նվիրված էր ԼՂՀ անկախության 19-րդ, ՀՀ բանակի, 5-րդ մոտոհրաձգային կա-մավորական բրիգադի եւ Հադրութի գնդի կազմավորման, ինչպես նաեւ Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձերին: Այն ավանդական միջոցառում է, որի սկիզբը դրվել էր դեռեւս պատերազմի ժամանակ` 1992թ.ից` գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ:
«Տարեցտարի ավելանում է աշխարհագրությունը` Հադրութի ու Մարտակերտի երկու տասնյակից ավելի գյուղեր, Ասկերան, Շուշի, Ստեփանակերտ: Ա-վելանում է նաեւ ուխտագնացների քանակը, երկրապահներից բացի այստեղ են նաեւ երիտասարդ ու պատանի երկրապահները, Արցախից ու Հայաստա-նից պատգամավորներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, մտավորականներ եւ այլն»,- հավելել է ԵԿՄ փոխնախագահը:
Չնայած վատ եղանակին մի քանի տասնյակից ավելի վրաններում ավագների մոտից չէին հեռանում նաեւ կրտսեր երկրապահները: Նրանք միջոցա-ռումների առաջին օրը եղան Հադրութի գյուղերում, ծաղկեպսակներ դրեցին հերոսների շիրմաքարերին ու հուշարձաններին: Գենե-րալ Մանվել Գրիգորյանը հանդիպումներ ունեցավ նաեւ տեղացիների հետ:
7-օրյա ուխտագնացությունը շարունակվեց մինչեւ Արցախի անկախության օրը` սեպտեմբերի 2-ը:
Արցախին նվիրել են «Արցախ»
ԼՂՀ ԱԳ նախարարության գիտական գրադարանը նվեր է ստացել եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցի «Արցախ» գրքի ռուսերեն տարբերակը: Այն լույս է տեսել Սանկտ-Պետերբուրգի «Նաուկա» հրատարակչությունում:
Հրատարակությունը պատրաստել են Բելլա եւ Վահե Գրիգորյանները, հայերենից թարգմանության հեղինակն է Նելսոն Ալեքսանյանը: Թարգ-մանության ժամանակ պահպանվել են բոլոր նրբերանգներն ու հեղինակի տերմինաբանությունը:
Առաջին անգամ գիրքը հայերեն լեզվով հրատարակվել է 1895թ. Բաքվում: Այն ունի պատմական եւ աղբյուրագիտական բացառիկ նշանակություն: Պատ-մաբան, ազգագրագետ, մանկավարժ, հոգեւոր գործիչ, ծնունդով արցախցի Մակար Բարխուդարյանցը տեղեկություններ է տվել երկրի բնական ռեսուրս-ների, բուսական եւ կենդանական աշխարհի, ժողովրդագրության մասին, նկարագրել է պատմական հուշարձանները, հավաքել եւ վերծանել է տապանաքա-րերի, եկեղեցական եւ վանական պատերի գրությունները: Գիրքը բազմիցս օգտագործվել է գիտական ուսումնասիրություններում, որպես ու-ղեցույց է ծառայել Արցախի հետագա նկարագրություններում եւ առ այսօր էլ երկրի նյութական եւ հոգեւոր մշակույթի մասին ամբողջա-կան պատկերացում տվող բացառիկ աշխատություն է մնում:
Գրքի ռուսերեն թարգմանությունը նվիրված է Ղարաբաղ-Արցախի ազատության եւ անկախության համար նահատակված զինվորների եւ խաղաղ բնա-կիչների հիշատակին:
Երկրագետների, պատմաբանների, աստվածաբանների, քաղաքագետների եւ սովորական ընթերցողների համար նախատեսված այս գրքի թարգմանությունը թույլ է տվել ընդլայնել Արցախի մասին ստույգ տեղեկատվություն ստանալ ցանկացողների շրջանակը: Գիրքը տարածվել է Սանկտ-Պետերբուրգի եւ Մոսկվայի հեղինակավոր գիտական հաստատություններում եւ գրադարաններում:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Սեփ. լրատվություն
* * *
Հարավային Կովկասի քաղաքական որոշ շրջանակների ապշեցրել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Կոսովոյի անկախության հռչակ-ման օրինականության վերաբերյալ ընդունած որոշումը, բացվել է «Պանդորայի արկղը». կարծում են նրանք:
Քարտեզների մեծամասնության համաձայն`Հարավային Կովկասում ընդամենը 3 պետություն կա: Սակայն դրանց գումարվում են եւս 3 ինքնահռ-չակ պետություններ, որոնք բոլորը մեծամասամբ կամ ընդհանրապես չեն ճանաչվել արտաքին ուժերի կողմից:
«Դատարանի այս որոշումը մեծ գոհունակություն է պատճառել Վրաստանից անկախություն պահանջող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշ-խանություններին, ինչպես նաեւ հայկական կառավարություն ունեցող, սակայն միջազգայնորեն Ադրբեջանի մասը համարվող Լեռնային Ղա-րաբաղին», նշում են քաղաքական այդ շրջանակները, իսկ չճանաչված անկախ երկրների ներկայացուցիչները պնդում են, թե այս որոշումը խիստ կարեւոր է իրավական, քաղաքական եւ բարոյական տեսանկյունից. այն նախադեպի նշանակություն ունի եւ չի կարող սահմանափակվել միայն Կոսովո-յի օրինակով»- նշվում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւս այն համոզմունքին է, որ այս նախադեպը պետք է կիրառվի նաեւ Ղարաբաղի նկատմամբ. «Մենք շարունակում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված մեր գործունեությունը, սակայն արդեն նոր քաղաքական իրադրության շրջանակներում, եւ մեր կյանքում նոր զարգացումներ կլինեն»:
Իրադրությունն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
Երկու երկրամասերի անջատական ուժերը հաղթանակ են տարել վրացական զինված ուժերի նկատմամբ վաղ հետխորհրդային տարիներին եւ իրենց ան-կախ հայտարարել: Նրանց ինքնիշխանության հավակնությունները հիմնականում անտեսվում էին մինչեւ 2008թ., երբ Ռուսաստանը խափա-նեց Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Վրաստանի փորձերը, իսկ այնուհետեւ անակնկալ մատուցեց աշխար-հին`ճանաչելով 2 տարածքների անկախությունը:
Մոսկվայի օրինակին առ այսօր ընդամենը երեք երկիր է հետեւել: Անցյալ ամսին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանել է վրա-ցական կողմի դիրքորոշումը`Աբխազիան եւ Հարավային Օսիան «բռնազավթվածե անվանելով:
Այժմ երկու հանրապետությունների կառավարությունները հույս ունեն, որ ԱՄԴ-ի որոշումը կդրդի այլ երկներին եւս ճանաչել իրենց անկախությունը:
Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան, սակայն, ընդունում է, որ այս նախադեպը կարող է միջազգայնորեն չընդունվել:
«Հաշվի առնելով Արեւմուտքի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը` համոզված չեմ, որ եթե Աբխազիան դիմեր Հաագայի դատարան, ապա նույնպիսի որոշում կընդունվեր: Եւ սա չնայած այն փաստին, որ մեր ճանաչման օգտին ոչ պակաս [եթե ոչ ավելի] պատմական, իրավական եւ բարոյա-կան հիմքեր եւ փաստարկներ կան»,- նշում է Շամբան:
Այժմ ԱՄԴ-ի որոշումը պետք է քննարկվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եւ Հարավային Օսիայի քաղաքական շրջանակները հույս ունեն, որ անկախության իրենց հավակնությունները եւս կբարձրացվեն այստեղ:
«Չնայած Միջազգային դատարանի որոշումը միայն խորհրդակցական բնույթ ունի, այն համապատասխան նախադեպ է ստեղծել միջազգային իրա-վունքում»,- մեջբերում է հարավօսական պետական լրատվական «Res» գործակալությունը փոխարտգործնախարար Կազբուլաթ Ցխովրեբովի խոսքերը:
«Իմ կարծիքով`այս որոշումը կարող է դիտվել որպես Կոսովոյի անկախության անուղղակի ճանաչում եւ կստիպի այլ երկներին ճանաչել այն: Կուզենայի հուսալ, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության հռչակումները նույնպես կքննարկվեն Միացյալ Ազգերի Կազմակերպության շրջանակներում, եւ մեզ նույնպես հնարավորություն կտրվի ապացուցել, որ Հարավային Օսիայի անկախության հռչակու-մը չի խախտում միջազգային իրավունքի չափանիշները»:
Թբիլիսիի քաղաքական շրջանակները, սակայն, ընդհանրապես բացառում են սա`նշելով, որ Կոսովոյի իրադրության եւ իրենց սեփական անջատական տարածքների միջեւ ընդհանուր եզրեր չկան: Նրանք պնդում են, որ Աբխազիայից եւ Հարավային Օսիայից տեղահանված հարյուր հազարավոր վրացիները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց տները նախքան հակամարտությունների լուծումը:
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ակակի Մինաշվիլին ասում է. «Սրանք միանգամայն իրար հակասող իրադրութ-յուններ են: Կոսովոյում միջազգային հանրությունը միջամտեց, որպեսզի դադարեցնի Միլոշեւիչի ռեժիմի էթնիկական մաքրում-ներն ալբանացիների նկատմամբ: Մեր դեպքում, Ռուսաստանի Դաշնությունը եւ բռնազավթող զինված ուժերն էթնիկական մաքրումներ իրակա-նացրին վրացիների նկատմամբ»:
Ըստ Մինաշվիլու` ԱՄԴ-ի որոշման մեջ նշվում է, որ անցյալում Անվտանգության խորհուրդը դատապարտում էր անկախության այլ հռչակում-ներն այն պատճառով, որ դրանք զինված ուժերի ապօրինի կիրառման կամ միջազգային իրավունքի այլ կոպիտ խախտումների արդյունք էին:
«Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը`էթնիկական մաքրումները եւ սահմանների փոփոխությունն օրինականացնելու համար»,- համոզված է նա:
Եթե Կովկասում կողմերը հստակ դիրքորոշում ունեին ԱՄԴ-ի որոշման վերաբերյալ` համապատասխանաբար այն որպես նախադեպ ողջունելով կամ հերքելով դրա կիրառումն իրենց դեպքում, ապա Մոսկվան, կարծես, բարդ իրավիճակում էր հայտնվել:
Մի կողմից, Ռուսաստանն ընդհանուր առմամբ պահպանել է տարածքային ամբողջականության սկզբունքը`այսպիսով արդարացնելով իր վարած պա-տերազմները Չեչնիայում եւ պաշտպանելով դաշնակից Սերբիայի հավակնությունները Կոսովոյի նկատմամբ: Մյուս կողմից, այն ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի`Վրաստանի տարածքից դուրս գալու իրավունքը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության զգուշավոր հայտարարության մեջ, Աբխազիան եւ Հարավային Օսիան շրջանցելով, միայն նշվում էր. «Մեր դիրքորոշումը Կոսովոյի վերաբերյալ մնում է անփոփոխ»:
Հայտարարությունը պնդում է, որ ԱՄԴ-ի որոշումը վերաբերվում է միայն Կոսովոյի անկախության հռչակման օրինականությանը, եւ որ այնտեղ «հատկապես շեշտվել է, որ Կոսովոյի`Սերբիայից միակողմանիորեն անջատվելու իրավունքի վերաբերյալ առավել գլոբալ խնդիրը չի դիտարկվել»:
Նման հանգամանքներում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման հավանաբար ամենաիրատեսական գնահատականը տվել է Ստեփանակերտի 68-ամյա բնակիչ Ալֆրեդ Գրիգորյանը, ով մասնագիտությամբ տաքսու վարորդ է: Նա հստակ գիտակցում է Հարավային Կովկասի եւ Բալկանների միջեւ եղած տարբերությունը.
«Եթե մենք էլ Եվրոպայի տարածքում լինեինք, մեզ էլ կճանաչեին: Իսկ այս դեպքում, մեր հակամարտությամբ միայն մենք ենք հետաքր-քրված եւ պետք է պայքարենք մեր անկախության միջազգային ճանաչման համար, ինչպես պայքարել ենք հենց անկախության համար»:
Կարինե Օհանյանն (ազատ լրագրող Ստեփանակերտում)
Շահին Ռզաեւը IWPR-ի Ադրբեջանի գրասենյակի տնօրենն է, Անահիտ Գոգորյանը «Չեգեմսկայա պրավդա» թերթի թղթակիցն է Սուխումում, Նինո Խարաձեն «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
«Կովկասյան լրատու» պարբերականից
* * *
Կոսովոյի անկախության հարցով Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացության մասին
1. Կոսովոյի և Արցախի հակամարտությունների հիմնական տարբերությունը:
– Կոսովոյի ալբանացիները անկախություն հռչակեցին սերբական հայրենիքի մի հատվածում:
– ԼՂՀ-ի հայությունը բռնազավթումից ազատագրվեց եւ անկախություն նվաճեց բնօրրանում` Հայաստան աշխարհի մի հատվածում` Արցախում:
Սա է այն հիմնական տարբերությունը, որի մասին պետք չէ մոռանալ ոչ մի դեպքում, եթե նույնիսկ թվում է, թե Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի արդարադատության ատյանի արձակած եզրակացությունը նպաստավոր կարող է լինել Ղարաբաղյան խնդրի արդարացի հանգուցա-լուծման գործում:
2. Սկզբունքներ, որոնք խախտվել են Կոսովոյի անկախացման գործընթացում:
Եղավ ճիշտ այնպես, ինչպես Պարույր Սեւակն էր զգուշացնում. «Երբ անտեղի հարց չեն տալիս, սուտ պատասխան չեն ստանում»:
Խախտվել է նվազագույնը 4 արարողակարգ եւ սկզբունք.
– Կոսովոյի ալբանացիները Սերբական հայրենիքում անկախություն հռչակելու իրավունք չունեին:
– Կոսովոյի անկախությունը ճանաչած շուրջ 60 երկրները այդ անկախությունը ճանաչելու իրավունք չունեին:
– Անտեղի եւ անիմաստ է, որ Հաագայի արդարադատության ատյանը քննության է առել Կոսովոյի անկախության հռչակագրի միջազգային իրավուն-քին չհակասելու հարցը եւ դրա վերաբերյալ տվել ընդամենը խորհրդատվական եզրակացություն, այլ ոչ թե կայացրել հատուկ որոշում: Փաստա-թուղթը կարող էր չհակասել միջազգային իրավունքին: Բայց խնդիրն այդ չէ: Իրականում որեւէ միջազգային դատարան պետք է պատասխաներ գլխավոր հարցին, այն է` Կոսովոն իրավունք ունե՞ր հայտարարելու իր անկախությունը Սերբիայից, թե՞ ոչ… (Տես, Комментарий официального представителя МИД России А. А. Нестеренко в связи с заключением Международного суда по Косово, 1035-22-07-2010)
– Կոսովոյի հակամարտության լուծումը, ինչպես ցանկացած միջազգային հակամարտության լուծում, այդ թվում եւ Ղարաբաղյան հակամարտութ-յան, պետք է ընթանար «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Հաագայի 18 հոկտեմբերի 1907թ. Կոնվենցիայի նախանշած 3 փու-լերի սկզբունքների համաձայն եւ ոչ թե քաղաքական պարտադրանքների եւ որոշումների ճանապարհով:
Մեջբերենք Կոնվենցիայի միջազգային դատարանին վերաբերող հատվածը.
РАЗДЕЛ IV.
О международном третейском суде.
Глава II. О постоянной палате третейского суда.
Статья 41. Договаривающиеся Державы, желая облегчить возможность обращаться без замедления к третейскому суду в случае международных споров, которые не могли быть улажены дипломатическим путем, обязываются сохранить в том виде, как она была учреждена Первой конференцией Мира, Постоянную Палату Третейского Суда, доступную во всякое время и действующую, при отсутствии иного о сем условия, сообразно порядку производства, изложенному в настоящей конвенции.
Այլապես ստացվում է, որ միջազգային քաղաքական դաշտում երկակի ստանդարտներ կիրառելու արատավոր եւ հանցագործ գործելակերպը այժմ էլ փորձ է արվում ներմուծել միջազգային իրավական հարթություն, որտեղ նույնպես կարող են գործել գերտերությունների թելադրանքով ըն-դունված, իբրեւ թե իրավական, իրականում քաղաքական պարտադրանք-որոշումներ:
Այնպես կարող է պատահել, որ օրինակ, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության դեպքում մեկ որոշում կայացվի, ԼՂՀ-ի դեպքում մեկ այլ, Մերձդնեստրի Հանրապետության դեպքում մեկ, Հարավային Օսիայի (Աբխազիայի) Հանրապետության դեպքում մեկ այլ… եւ այդպես շարունակ մինչեւ գլոբալացման ծրագրերը կհասնեն ծրագրային ինչ որ որոշակի մի հանգրվանի:
3. Որոշո՞ւմ, թե՞ եզրակացություն: Նախադե՞պ, թե՞ ոչ:
Եթե ճիշտ է, որ Կոսովոյի անկախացման հարցում գլխավոր խոսքը ԱՄՆ-ին էր, ապա պետք է ընդունել, որ Հաագայի դատարանի արձակած եզրակացութ-յան առանցքային մեկնաբանության իրավունքը նույնպես պատկանում է ԱՄՆ-ին:
ԱՄՆ պետդեպարտամենտից Ֆիլիպ Կրոուլը հանդես է եկել հայտարարությամբ` «ԱՄՆ-ին հայտնի են Կոսովոյի` Սերբիայից անջատվելու պատմա-կան եւ զգացմունքային մանրամասները, բայց մենք հույս ունենք, որ Բելգրադը հեռատեսություն կցուցաբերի եւ կհասկանա, որ իր շա-հերից է բխում շարունակել սերտաճումը Եվրոպային` Մենք հասկանում ենք, որ դա շատ դժվար է, բայց մտածում ենք, որ Սերբիայի շահերից է բխում Կոսովոյի հետ կառուցողական համագործակցություն սկսելը,- նշված է հայտարարության մեջ` Վաշինգտոնը համոզված է, որ միջազգա-յին դատարանի որոշումը չի կարող տարածվել մյուս նմանատիպ դեպքերի վրա` – Յուրաքանչյուրը, ով կկարդա դատավճիռը, կհամոզվի, որ սա յու-րահատուկ որոշում էր` հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա,- ընդգծել է Ֆիլիպ Կրոուլին»` (7or.am, 23.07.2010)
Այսինքն` «յուրահատուկ որոշում էր` հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա»: Հետեւաբար պետք է հաստատել, որ ի սկզբանէ, Կոսովոյի անկախացման գործընթացը ԱՄՆ-ի եւ Եվրոմիության կողմից ուղղորդվող գործընթաց էր, ինչի մասին 2006թ. նշել էր Պենտագո-նի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր սահմանները` ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածում հատուկ նշելով Արեւմուտքի համար ռազմավարական նշանակության 3 կետերի մասին` «Կոնգո, Կոսովո, Կովկաս»: (Կոնգոյի եւ Կովկասի մա-սին մանրամասն Տես, «Ուխտ Արարատի» թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 2)
Արա Պապյանը նշում է. «Այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանը` Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին հայտա-րարեց, որ «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի ոտնահարում միջազգային իրավունքը», միանգամայն օրինաչափ է: Նախ օ-րինաչափ է, քանի որ սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքը` ինքնորոշման տեսքով, որպես տվյալ կազմակերպության հիմնա-կան նպատակներից մեկը ներառված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ [Հոդված 1(2)]: Հետո, օրինաչափ է, քանի որ միջազգային իրավունքի մեջ չկա անկա-խության հռչակման որեւէ սահմանափակում: Այսինքն, միջազգային իրավունքի մեջ չկա մի չափորոշիչ, որով անկախանալու իրավունքը վե-րապված է, ասենք, սերբերին, վրացիներին կամ Կովկասի թաթարներին, իսկ նույն իրավունքը մերժվում է ալբանացիներին, մենգրելներին կամ թալիշներին»: (ArmAr.am, 23 հուլիսի 2010թ.)
Բայց մյուս կողմից չի ստացվում այնպես, որ մի որոշ ժամանակ անց, ասենք մի 50 տարի անց, անկախություն կարող են հռչակել եվրոպայի ցանկացած մասում` նախկին միգրանտների ցանկացած խմբեր` համայքներ, ինչպես օրինակ` Գերմանիայում թուրքական, Շվեդիայում` քրդական, Ֆրանսիայում` արաբական, եւ այլն… եթե Հաագայի դատարանի որոշումը նախադեպ համարվի նմանատիպ իրավիճակների համար:
Հետաքրքիր դիտարկում է անում Դավիթ Շահնազարյանը. «Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության նախադեպային լինելու մասին խոսելն առայժմ վաղ է: «Արմ.Ինֆո»-ին» այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազար-յանը: «Ես այդպես եմ կարծում, քանի որ Հաագայի ՄԱԿ-ի միջազգային դատարանն իրավունք ունի կայացնել որոշումներ կամ եզրակացութ-յուններ, իսկ Կոսովոյի դեպքում այն ընդունել է հենց եզրակացություն: Երկրորդ, որոշումը կայացվել է եւ լիովին տեղավորվում է առկա քաղաքական իրողությունների շրջանակներում: Իսկ դրանք այնպիսին են, որ ՄԱԿ անդամ 192 երկրներից 69 ճանաչել է Կոսովոյի անկա-խությունը, այնպես որ, դա սոսկ քաղաքական իրողությունների հաստատում է: Ժամանակը ցույց կտա, թե արդյոք այն իրո’ք կդառնա նախադեպ մյուս չճանաչված հանրապետությունները ճանաչելու համար: Սպասենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշմանը»: – նշել է նա: Շահնազարյանն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ բավականին թերահավատորեն է վերաբերվում այն բանին, որ այդ որոշումը դառնա նախադեպ: Սեպտեմբերին Հաագայում քննարկվելու է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը: (Aravot.am, 27.07.2010)
Դա հաստատում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը. «Դատարանի ընդունած որոշումը սերտորեն կապված էր Կոսովոյի առանձնահատուկ հանգամանքների հետ. այն Կոսովոյի մասին էր, եւ ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, եւ նախադեպ չի ստեղծում այլ տարածաշր-ջանների կամ պետությունների համար»: (Lragir.am, 27.07.2010)
Այստեղ են ասում` «խոսքերն ավելորդ են»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան այս պահին գործածում «որոշում» եզրը, հետագայում դա կփոխարինի «եզրակացություն» եզրույթով եւ հակառակը, ըստ անհրաժեշտության, որ դա համարվի նախադեպ, կամ ոչ… եւ այդպես շարունակ:
Նոր մեծ խաղի սկիզբն է ազդարարված: Գնալով ավելի ու ավելի կընդգծվի, որ գործ ունենք հեռու գնացող քաղաքական «բլեֆի» դասական օրինակի հետ:
4. Կոսովոյի անկախության հռչակման գործընթացի իրական պատճառները և դրա հնարավոր հետևանքները:
Այնուհանդերձ, ո՞րն է ճշմարտությունը Կոսովոյի անկախության հռչակման եւ Հաագայի դատարանի արձակած եզրակացության հարցում:
Հարկ է նշել, որ
– Հարավսլավիայի փլուզումը ընդհանրապես եւ Կոսովոյի անկախացումը Սերբիայից մասնավորապես Սերբական քաղաքակրթությանը եւ Սեր-բական հայրենիքին հասցված զորեղ հարվածներ են` գլոբալացման-ինտեգրման ամենաակնառու պարտադրանքներով:
– Վերջին հարյուրամյակներում նմանատիպ հարվածներ են հասցվել Բալկաններ-Կովկաս (Հայկական բարձրավանդակ)-Աֆղանստան գծով` Սերբական, Հայկական եւ Աֆղանական քաղաքակրթություններին: Ուստի, պատահական չի կարող դիտվել 20-րդ դարասկզբին Երիտ-ալբանացիների ի հայտ գալը Բալկաննե-րում, Երիտ-թուրքերինը` Օսմանյան կայսրությունում եւ Երիտ-աֆղաններինը` Աֆղանստանում: (Տես, ՀՍՀ, հ 1, 1974, էջ 145, տես նաեւ, ՀՍՀ, եւ 2, 1976, էջ 172): Այդ նույն ձեռագրով գործելու են կոչված եվրո-կուսակցությունները` տեղական կուսակցությունների հետ «ին-տեգրվելու» ճանապարհով:
– Արեւմուտքի ի ցույց դրած քաղաքական այսօրինակ հենքն ու վարքագիծը ձեւավորվում է գլոբալացման-ինտեգրման ծրագրերի տրամաբանությու-նից, որը չի հանդուրժում ազգային-քաղաքակրթական ինքնատիպ միավորների, տարածքների, հավաքականությունների, ազգերի ու պետութ-յունների ազատ, անկախ, ինքնիշխան գոյությունը:
– Իսկ որպեսզի ազգերն ու ժողովուրդները հույս չկապեն իրենց խնդիրների իրավական կարգավորվածության նկատմամբ, արձակվում է Հաագայի դատարանի եզրակացությունը Կոսովոյի անկախության մասին, որը գլխիվայր է շուռ տալիս մարդկանց պատկերացումները արդարադատության, օ-րենքի եւ իրավունքի մասին:
5. Ի՞նչ կարող է տալ Հաագայի դատարանի արձակած եզրակացությունը ԼՂՀ-ին:
– Կարող է որոշ դրական հույսեր ներշնչել ԼՂՀ հակամարտության նմանատիպ ձեւով կարգավորման նկատմամբ:
– Կարող է հակամարտության կարգավորման ԼՂՀ – ՀՀ բոլոր ջանքներն ու աշխատանքները շարունակել ուղղորդել կեղծ հուն:
– Կարող է պատճառ դառնալ Մինսկի խմբի շրջանակներում (եւ այլ նմանատիպ ձեւաչափերում) անպտուղ եւ անհեռանկար բանակցությունների ձգձգման:
– Կարող է երկարաձգել հակամարտության իրավական կարգավորումը, որը հնարավոր է «Միջազգային բախումների խաղաղ լուծման մասին» Հաագա-յի 18 հոկտեմբերի 1907թ. Կոնվենցիայի դրույթների համաձայն միայն: (Տես, «Ուխտ Արարատի» թիվ 1/19, մարտ-ապրիլ, 2010, էջ 12-13)
6. ԼՂՀ-ի և ՀՀ-ի անելիքները:
Ուստի, ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի ճանապարհը հավասարազոր եւ զուգահեռ գնացող հետեւյալ 2 ուղիներով ընթանալն է.
– իրավունքի, եւ
– աշխարհազորային պաշտպանության կազմակերպման (Շվեյցարիայի պաշտպանության օրինակով),
որովհետեւ ԼՂՀ հակամարտության արդարացի հանգուցալուծման ձգձգումը ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի նկատմամբ (ադրբեջանական, թե մեկ այլ) նոր ագրե-սիայի սանձազերծման մշտական սպառնալիքն է պարունակում` տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման շարունակական ակնկալիքով:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների
եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
Օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական`
հանուն համազգային նպատակների իրականացման
«Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի եւ ապա-հով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգ-սերն ու դժվարությունները»,- Լիբանանում Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված մի-ջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին եւ կո-չել նոր խիզախումների: «Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը եւ այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին եւ հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ եւս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, հա-մախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման»,- ասել է Բ. Սահակյանը:
Արցախի նախագահը Լիբանանում է. Նա մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին նվիրված միջոցառումներին
Այս օրերին Լիբանանում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը այցելել է Բեյրութ քաղաքում գտնվող Մեր-ձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների կենտրոնական մարմին եւ հանդիպում ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ` ատենապետ Սողոմոն Քիլաղբյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վար-չությունից:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Ավետարանական եկեղեցու դերակատարությունը Սփյուռքում հայեցի կրթության եւ ազգային ինք-նության պահպանման գործում` որպես լավագույն օրինակ մատնանշելով եկեղեցու կողմից ֆինանսավորվող եւ հայկական առաջատար բուհերից մեկը հանդիսացող Հայկազյան համալսարանը:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ Ավետարանական եկեղեցուն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման համար, հույս հայտնե-լով, որ դրանց շրջանակը կընդլայնվի:
Օգոստոսի 21-ին եւ 22-ին նախագահ Սահակյանն Այնճար գյուղում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին եւ Այնճարի հիմ-նադրման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների բացման և փակման հանդիսավոր արարողություններին եւ հանդես եկել ելույթով:
Հանդիպմանը եւ միջոցառումներին մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Լիբանանում Արցա-խի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



