ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հեգնանքով է խոսել Կասպից ծովի հատակով անցկացվելիք «Նաբուկո» գազատարի վերաբերյալ, որն եվրոպական երկր-ներին ապահովելու է բնական գազի մատակարարմամբ, շրջանցելով Ռուսաստանը: Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, Պու-տինն իր դիտարկումներն արել է արեւմտյան եւ ռուսաստանցի քաղաքագետներին միավորող «Վալդայ» ակումբի հերթական հավաքի ժամանակ: ««Նա-բուկո»-ի հիմնական խնդիրը երաշխավորված ծավալների բացակայությունն է, արտահանվող անհրաժեշտ մթերքի քանակի ու ծրագրի իրագործման աղբյուրների սակավությունը»,- ասել է Պուտինը: Ռուսաստանն այնտեղ ոչինչ չի առաքի, Իրանում հանքատեղերը դեռեւս շահագործված չեն, Ադրբեջանի ծավալները քիչ են, բացի այդ էլ ադրբեջանցիները պայմանագիր են ստորագրել Ռուսաստանի հետ գազի առաքման վերաբերյալ»,- հայտա-րարել է Պուտինը:
Պուտինն, այնուամենայնիվ, հեգնանքով նշել է, որ թեորապես ծարգիրը կարող է իրականանա, եթե «գտնվեն հետաքրքրված ընկերություններ, ո-րոնք արտահանման առանց երկարաժամկետ պայմանագրեր կնքելու, սկսեն միլիարդներ ներդնել»: «Աստծո օգնությամբ թող լինի, ես ողբեր-գություն չեմ տեսնում այստեղ»,- եզրափակել է Պուտինը:
Բարաք Օբամա. ԱՄՆ տնտեսությունը շատ դանդաղ է աճում
ԱՄՆ տնտեսությունը ոչ բավարար տեմպերով է աճում,- այս մասին «Էյ-բի-սի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հաղորդում է BBC-ին:
Օբամայի խոսքով, անհրաժեշտ է օրենսդրական եղանակով նոր միջացներ կիրառել տնտեության աճի խթանման համար: Խոսքը վերաբերում է փոքր բիզնեսի վարկավորմանը եւ դրա համար հարկային արտոնություններ սահմանելուն: Աղբյուրի հաղորդմամբ, այս տարվա 2-րդ եռամսյա-կում ԱՄՆ-ում տնտեսության աճի տեմպերը լուրջ նվազում են արձանագրել:
Օբաման կոնգրեսից 50 մլրդ. դոլար է խնդրում գործազրկության դեմ պայքարի համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է կոնգրեսին հաստատելու երկրի մոտ 50 մլրդ. դոլար արժողությամբ ենթակառուցվածքային համակարգի զարգացման ծրագիրը հավանության արժանացնելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է «РБК» գործակալությունը, նշելով, թե ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ չէ որ իշխանությունները երկրում լայնատարած գործազրկությունը փորձում են լուծել նոր ավտոճանա-պարհների ու երկաթուղիների շինարարական աշխատանքների հաշվին: Ժամանակին պայքարի նման մեթոդով Սպիտակ Տունը աշխատել էր Թ. Ռուզ-վելտի նախագահության տարիներին:
Գործազրկության դեմ պայքարի մասին իր ծրագիրը Օբաման հնչեցրել է Միլուոկի քաղաքում աշխատանքի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ:
«Ես ամեն օր պայքարելու եմ տնտեսությունը վերականգնելու, մարդկանց աշխատատեղերով ապահովելու ու ապագա սերուննդների համար ամերիկ-յան երազանքի ուժը վերադարձնելու ուղղությամբ»,- հայտարարել է Օբաման ելույթի ժամանակ, ընդգծելով, թե ենթակառուցվածքային բարե-փոխումների համար շինարարությունները ոչ թե կավելացնի երկրի բյուջեի սղաճը, որն առանց այն էլ մեծ է, այլ «կփոխեն պատկերա-ցումն այն մասին, թե ինչպես է Վաշինգտոնը ծախսում հարկատուների միջոցները»:
Ծրագրի համաձայն, առաջիկա 6 տարիների ընթացքում ամերիկյան կառավարությունը մտադիր է վերանորոգելու մոտ 200 հազ. կիլոմետր երկա-րությամբ ավտոճանապարհներ, 6 հազ. կիլոմետր երկաթուղի, ինչպես նաեւ բարեկարգել տասնյակ թռիչքուղիներ:
* * *
ԱՄՆ Սենատի Հատկացումների հանձնաժողովը հաստատել է 2011թ. արտերկրյա հատկացումների օրինագիծը: Ըստ դրա նախատեսվում է Հայաստանին հատկացնել 40 մլն. ԱՄՆ դոլար:
Այս մասին տեղեկացրել է Ամերիկայի Հայկական համագումարը: «Համագումարը կշարունակի աշխատել ԱՄՆ Սենատում ու Ներկայացուցիչների պալատում, որպեսզի Հայաստանին ու Արցախին ֆինանսական հատկացումները ավելի մեծ լինեն»,- ասել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Սենատում ու Պալատում հատկացումների մասին օրենքի շուրջ քննարկումները կշարունակվեն սեպտեմբերին, երբ կոնգրեսականները վերադառ-նան արձակուրդից:
«Թուրքիան բնավ չունի անհրաժեշտ կարողություն`ազդելու Իրանի միջուկային խնդրի վրա»
Թուրքիան բնավ չունի անհրաժեշտ այն կարողությունը, որ կարողանա լուրջ ազդեցություն ունենալ Իրանի միջուկային հարցում: Ան-կարան ավելի շատ փորձում է ցույց տալ, թե միջազգային տարբեր հարցերում ինքը եւս դերակատարություն ունի: Իրանական «Իռդիփլոմա-սի.իռ» կայքի հետ ունեցած հարցազրույցում նման կարծիք է հայտնել Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբան Բահրամ Ամիր Ահմադիանը:
«Թվում է, թե Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ի հետ ունեցած ապրանքաշրջանառության ծավալները ստորադասել Իրանի հետ ունեցած ապրանքաշրջա-նառության ծավալներին, կամ հայտարարում է, որ չի մասնակի Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցներին, սակայն այդ ա-մենն ունի քարոզչական բնույթ, Թուրքիան դա հայտարարում է Իրանին հաճոյանալու համար»,- նշում է իրանցի վերլուծաբանը: Նշենք, որ իրանական «Ռաջանյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Իրանի նկատմամբ ԱՄՆ կողմից սահմանած տնտեսական նոր պատժամիջոցներից հետո, հու-լիս ամսվա տվյալներով մոտ 74%-ով նվազել է Թուրքիայից Իրան ներկրվող բենզինի ծավալները:
«ՌԴ-ն բացահայտ հակաադրբեջանական պայմանագիր է ստորագրել Հայաստանի հետ,
իսկ C-300-ը` պրովոկացիա է»
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները կարելի է համարել որպես ցանկությունների ար-ձանագրում եւ դեռեւս պարզ չէ, թե դրանք ընդհանրապես կիրականացվե՞ն, թե՞ ոչ: Այս մասին, «Վեստի.ազ» լրատվականի կայքի փոխանցմամբ նշել է ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: «Այդ համաձայ-նություններն անհրաժեշտ էին, որպեսզի ՌԴ նախագահի այցին ինչ-որ նշանակություն տային: Այցելելով մեր երկիր, ՌԴ նախագահը ցանկա-նում է հավասարակշռել իր Հայաստան կատարած այցը, որտեղ ռազմական բնույթի, բացահայտ հակաադրբեջանական փաստաթուղթ է ստորագրվել»,- ասել է քաղաքագետը:
Նրա խոսքերով, պետական սահմանների դեմարկացիայի մասին պայմանագիրը, որը ստորագրել են 2 երկրների նախագահները, կարելի էր սահմա-նափակվել 2 երկրների ԱԳ նախարարների տեղակալների ստորագրությամբ, իսկ գազային պայմանագիրը՝ Ադրբեջանի նավթային եւ ռուսական «Գազպրոպ» ընկերությունների ղեկավարների ստորագրություններով: «ՌԴ նախագահի այցն Ադրբեջան՝ Մոսկվային ագրեսիվ, քողարկված, կա-մուֆլյաժային քաղաքականության արտահայտումն էր Հարավային Կովկասում: Ռուսաստանը մինչեւ ատամները զինում է Հայաստանին, նրա հետ ռազմաբազայի վերաբերյալ հակաադրբեջանական փաստաթուղթ ստորագրում, իսկ Ադրբեջան կայացած նման այցով՝ փորձում է մեզ հանգստացնել: Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանին վաճառվելիք C-300 զենիթային կայանին, ապա դա պարզ պրովոկացիա է»,- ասել է Վ. Գուլուզադեն:
Ադրբեջանի վերաբերյալ Ճգնաժամային խմբի զեկույցը՝ որպես ակնհայտ փաստ
«Պարտադիր չէր զեկույց լիներ, որ իմանայինք, թե Ադրբեջանի իշխանություններն ինչ քաղաքականություն են իրականացնում եւ ինչ-պիսին է այնտեղ տիրող իրական իրավիճակը»,- անդրադառնալով Միջազգային ճգնաժամային խմբի կողմից Ադրբեջանի վերաբերյալ հրապարակած զեկույցին, նշել է ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը:
Նշենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը Ադրբեջանի վերաբերյալ զեկույց էր հրապարակել, որում մանրամասնորեն անդրադարձ է կա-տարվել Ադրբեջանում տիրող կլանա-օլիգարխիկ իրավիճակին, քաղաքական իրավիճակին, ուժերի դասավորությանը, եւ առկա մեծ թվով խնդիրներին: «Այսինքն այն բոլոր կոմպոնենտները, որոնք զետեղված են զեկույցում, դրանք ուղղակի ակնհայտ փաստերն են, իսկ Ադրբեջանում ժողովր-դավարական չափանիշներին համահունչ ոչ մի գործընթաց տեղի չի ունենում: Ադրբեջանում առկա, տոտալիտար համակարգին հատուկ գործընթացի վառ օրինակն ադրբեջանական սահմանադրությունում կատարված փոփոխություններն էին, ինչի արդյունքում, Իլհամ Ալիեւն ինքն իրեն հնա-րավորություն ընձեռեց անվերջ մնալ նախագահի պաշտոնում: Իսկ այս պարագայում, խոսել ժողովրդավարական արժեքների մասին, երեւի ավե-լորդ»,- ասաց խորհրդարանականը:
Նրա խոսքերով, դրան հակառակ, Արցախում տեղի ունեցող ընտրությունները վառ օրինակն է այն բանի, որ այնտեղ ոչ միայն պետական համա-կարգն է կայացել, այլ երկիրը կառավարվում է ժողովրդավարական բոլոր նորմերի ու սկզբունքներին համահունչ: «Այդ մասին բազմիցս հայտարարել են նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած արտասահմանցի խորհրդարանականները»,- ասաց Կ. Ավագյանը: Նա ընդգծեց, թե Արցախում եւ Ադրբեջանում առկա զարգացումները համեմատելիս ակնհայտ է դառնում, որ ԼՂՀ-ն ու Ադրբեջանը ժողովրդավա-րության, խոսքի ազատության եւ այլ ազատությունների տեսանկյունից անհամեմատելի ճամբարներում են, իսկ համաշխարհային պրակտի-կայում չկա նման դեպք, երբ արդեն իսկ ինքնորոշված միավորը` տվյալ դեպքում ԼՂՀ-ն, հետագայում դառնում է ավտորիտար պետական համակարգի բաղկացուցիչ մաս:
Ադրբեջանում հազարավոր բնակիչների համար նախատեսված փոխհատուցումներն
իշխանությունների կողմից յուրացվում են
Ադրբեջանում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած Սաբիրաբադի շրջանի բնակիչները քննադատել են իշխանություններին, քանի որ աղետի հետևանքները վերացնող կառավարական հանձնաժողովն ու տեղական իշխանությունները համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկում:
Մասնավորապես, «Թուրան, լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Լրագրողների անվտանգության եւ ազատության ինստիտուտում կայա-ցած մամուլի ասուլիսի ընթացքում Սաբիրաբադի շրջանի բնակիչները քննադատել են իշխանությունների ցուցաբերած պահվածքը:
Նրանք նշել են, որ աղետի հետեւանքով իրենց ողջ ունեցվածքը, բերքը կորցրել են, սակայն ձմեռը մոտենում է, իսկ իրենք ոչ տուն ու-նեն, ոչ սնունդ, փոխհատուցում էլ չի տրամադրվում:
Բնակիչները հավաստիացրել են, որ տներ կառուցվում են, բայց դրանք հատկացվում են ոչ թե աղետից տուժած բնակչությանը, այլ լրիվ այլ մարդ-կանց, ովքեր տան խնդիր ընդհանրապես չունեն: Ավելին՝ նրանց խոսքերով, նոր կառուցվող տները տրվում են իշխանավորների մերձավորներին, իսկ փոխհատուցվող գումարը ձևակերպում վաղուց մահացած մարդկանց անուններով և յուրացնում:
Սաբիրաբադի բնակիչներից Մամեդովը նշել է, որ գյուղերում, մեկ ընտանիքին ամսական 1 աքլոր, 2.5 կգ ալյուր, 0.5 լիտր ձեթ, 2 կգ կարտո-ֆիլ, 100 գրամ շաքարավազ, մի փոքր բրիձ եւ սիսեռ է տրվում: Նա նշել է, թե, ակնհայտ է, որ այդ սնունդը միայն մի քանի օրվա համար օգտա-գործվող սնունդ է, իսկ ամսվա մնացած օրերին մարդիկ քաղցած են մնում:
Բնակիչները տեղակացրել են, որ իրենք 2 ամիս առաջ նամակ են գրել երկրի փոխվարչապետ Աբիդ Շարիֆովին, սակայն այն մնացել է անպատասխան:
Ադրբեջան. Ջրհեղեղներից տուժած շրջանների իշխանությունները ծեծում են բնակիչներին
Ադրբեջանական Դալլյար գյուղի մի քանի բնակիչներ իրենց բողոքն են փորձել ներկայացնել Ադրբեջանի Սաաթլի շրջանի ղեկավարությա-նը: Սակայն տեղական իշխանության ղեկավարը իր 2 տեղակալներ Ռախիբ Սալախովի եւ Ագա Ասադովի հետ ծեծել է գյուղացիներին: Այս մասին հա-ղորդում է «Թուրան» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ ծեծկռտուքը տեղի է ունեցել հարյուրավոր մարդկանց ներկայությամբ: Դալլյարի գյուղապետին եւ 4 այլ բողոքա-վորների տարել են տեղի ոստիկանություն: Միջադեպն առաջացրել է տեղի բնակչության խորը դժգոհությունը եւ մեծ թվով բնակիչներ շրջապատել են ոստիկանության շենքը` պահանջելով ազատ արձակել ձերբակալվածներին:
Աղբյուրի փոխանցմամբ, մի քանի ամիս է արդեն, որ Դալլյար գյուղի բնակիչները ուզում են վերացնել գարնանային ջրհեղեղների հետեւանքները: Իսկ խնդիրները լուծվում են մասնակիորեն, կամ ընդհանրապես չեն լուծվում:
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները
երկրում հիմնազուրկ են ճանաչվել
Պնդումներն այն մասին, թե բլոգերները լրագրողներ չեն եւ նրանց ձերբակալությունները չի կարելի համարել խոսքի ազատության ոտնահարում՝ ամբողջովին հիմնազուրկ են: Այս մասին, «ОбъективТВ» ինտերնետ-հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել են անկախ փաստաբան Էրկին Գադիրլին եւ բլոգեր Ալի Նովրուզովը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը մեկնաբանելով բլոգերներ Էմին Միլլիի եւ Ադնան Գաջիզադեին ազատ արձակելու միջազգային հանրությանը կոչը՝ հայտարարել էր, թե բլոգերները լրագրողներ չեն եւ նրանց ձերբակալության առնչությամբ ստեղծված աղմուկը հիմնավորված չէ:
Գադիրլին նշել է, որ ադրբեջանական օրենսդրությունը չի սահմանում «լրագրող» հասկացությունը, ինչը նշանակում է, որ Հասանովը նման պաշտոնական հայտարարություն չէր կարող անել:
Փաստաբանը նշել է, որ Ադրբեջանի օրենսդրության մեջ չկա եւ չի կարող լինել «բլոգեր» բառի սահմանումը, քանզի անհնար է ամեն ինչ օրենսդրությամբ կարգավորել: Բլոգերների գործունեությունը կարգավորվում է խոսքի ազատության ընդհանուր երաշխիքների համատեքս-տում, եւ դրա պատասխանատվության դրույթն ամրագրված է քաղաքացիական օրենսգրքում:
Բլոգեր Նովրուզովը նշել է, թե խոսքի ազատության ոլորտում իրականացվող ցանկացած գործունեություն պետք է պաշտպանված լինի, անկախ նրա-նից, թե ով է դրա հեղինակը՝ բլոգե՞ր, թե՞ լրագրող: Գնահատելով բլոգոսֆերայում առկա մթնոլորտը՝ նա նշել է, թե Միլլիի եւ Գաջիզա-դեի ձերբակալություններից հետո այդ դաշտն սկսել է շեշտակի զարգանալ:
ԱՀՀ. Մասնակցեք հակահայկական նախաձեռնության կասեցմանը
Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) նախաձեռնել է էլեկտրոնային արշավ, որով նախատեսում է կասեցնել ամերիկյան CNN հեռուստաըն-կերությամբ ադրբեջանամետ քարոզչության ծավալումը: Այս նպատակով ԱՀՀ-նկոչ է անում նամակներ ուղարկել ամերիկյան SNN հեռուստաընկե-րությանը: Տեղեկացնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ CNN-ի «Աշխարհայացք» ծրագիրը նախատեսում է ընթացիկ շաբաթվա վերջին եթեր հեռարձակել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւի մասին ֆիլմ, որտեղ ներառված են Ղարաբաղա-ադրբե-ջանական պատերազմի ընթացքում Չինգիզ Մուսթաֆաևի նկարահանած կադրեր: Ծրագիրը նախատեսված է հեռարձակել 5 անգամ` 4 օրվա ընթացքում, սկսած օգոստոսի 28-ից:
Ըստ էության, այսկերպ հերթական անգամ փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի ստահոդ և հնարածին տեսակետը 1992թ. Խոջալու գյուղում կա-տարված ողբերգության մասին: Բանն այն է, որ 1992թ. Աղդամի շրջանում Չինգիզ Մուսթաֆաեւի արած տեսանկարահանումները դարձան Ադրբեջա-նի նախագահ Այազ Մութալիբովի հրաժարականի պատճառ, իսկ վերջինս հայտարարեց, որ ողբերգությունը կազմակերպվել էր իրեն պաշտոնանկ ա-նելու համար:
Ոչ այդ ժամանակ, ոչ էլ հետագայում ադրբեջանցի լրագրողի նյութը հրապարակավ չի ցուցադրվել: Իսկ Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո ադրբեջանական քարոզչությունը սկսեց շրջանառել մի շարք կեղված կադրեր ու լուսանկարներ, դրանք վերագրելով Չինգիզ Մուսթաֆաե-ւին: Այս զեղծարարությունը մի խումբ կամավորների կողմից բացահայտվել է եւ առանձին ներկայացվել է հանրությանը:
Իր հերթին չեխ լրագրող Դանա Մազալովան, ով բարեկամական կապերի մեջ էր Չինգիզ Մուսթաֆաեւի հետ, հայտարարել է, որ վերջինիս բնակարա-նում ծանոթացել է նրա նկարահանումներին և Բաքվի կողմից շրջանառվող տեսանյութերը դրանց հետ որևէ առնչություն չունեն: «Այդ կադրե-րից հետո Չինգիզը սեփական երկրում վախենում էր շրջել առանց զրհաբաճկոնի»,- նշել էր նա:
Աղդամի շրջանում իր նկարահանումներից մի քանի ամիս անց` 1992 թվականի հունիսին, Չինգիզ Մուսթաֆաեւը մահանում է: Այդ ժամա-նակվանից ի վեր հնարավոր չէ պարզել նրա տեսանկարահանած նյութերի տեղը: Այդ հարցում հետևողականություն ցուցաբերած անձինք Ադրբեջա-նում հալածանքների են ենթարկվում, իսկ Չինգիզի իրական կադրերին ծանոթ ադրբեջանցիները նախընտրում են այդ մասին չխոսել:
Ամերիկայի Հայկական Համագումարի նախաձեռնությունը կոչված է կանխելու Ադրբեջանի կողմից Չինգիզ Մուսթաֆաեւի հիշատակին նվիրված հաղորդումը հակահայկական քարոզչության վերածելու փորձը: Այս նպատակի համար Համագումարից կոչ է արվում բոլորին` աջակցել եւ անհ-րաժեշտ բովանդակությամբ բողոքի նամակ ուղարկել CNN-ի ղեկավարությանը:
Է. Շեւարնաձե. Վրաստանում հնարավոր է սով սկսվի
Վրաստանում 10-15 %-ով բարձրացել են հացի գները: Ինչպես նաեւ` թանկացել են առաջին անհրաժեշտության այլ մթերքներ: Այս մասին հաղորդում է «Abc.az» էլեկտրոնային պարբերականը:
Հացի թանկացումը Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շեւարնաձեն համարել է աղետալի:
«Կառավարությունը պարտավոր է կասեցնել գնաճը, այլապես կարող է սով սկսվել: Երբ մարդիկ չունեն հացի փող, տեղի են ունենում հեղափո-խություններ»,- հայտարարել է Շեւարնաձեն:
Նախկին նախագահը նաեւ նշել է, որ Վրաստանի արտաքին պարտքը, որն արդեն հատել է 7 միլիարդ դոլարի սահմանը, նույնպես աղետալի է:
Սեփ. լրատվություն
«Բրայզան սխալմամբ սենատորներին ասաց, որ Հայոց պատրիարքը մահացած է»
Բարաք Օբաման նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրեց «փոփոխության» ծրագրով եւ նոր մոտեցումներ խոստացավ ներքին ու արտաքին քաղաքականության հարցերում: Սակայն, ընտրություններից հետո նա հիասթափեցրեց իր կողմնակիցներին` շարունա-կելով իր նախորդի վարած քաղաքականությունը:
Օբամայի` անցյալի հետ կապերը չխզելու օրինակ կարող է ծառայել նրա կողմից Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մ. Բրայզայի թեկ-նածության առաջադրումը: Բրայզան Բուշի վարչակազմի մնացուկն է` իր խայտառակ ու վիճահարույց անցյալով: Օբամայի վարչակազմի ու ԱՄՆ-ի համար նա ավելի շուտ խանգարիչ հանգամանք է, քան արժանիք:
Ամիսներ շարունակ Բրայզան պտտվում էր Վաշինգտոնում`ակնարկելով, թե դառնալու է Ադրբեջանում ԱՄՆ հաջորդ դեսպանը: Այն փաստը, որ գրեթե 1 տարի տեւեց մինչեւ նրա դեսպան առաջադրվելը, ցույց է տալիս, որ այստեղ առկա էին լուրջ բարդություններ, այդ թվում՝ ռուս-վրացական պատե-րազմում Ռուսաստանի մտահոգությունները Մ. Բրայզայի դերի մասին, Ադրբեջանի առարկությունը նրա` հայ-թուրքական արձանագրութ-յունների պաշտպանությանը, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքները նրա կնոջ աշխատանքում, ինչպես նաեւ հարսանեկան ծախսերի հետ կապված հարցեր:
Հաշվի առնելով այս բոլոր վիճահարույց հարցերը, Բրայզան երբեք չպետք է առաջադրվեր Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, եթե չլինեին նրա բարձրաստիճան ու ազդեցիկ ընկերները: Ըստ մամուլի հրապարակումների, Բրայզային դեսպանի պաշտոնում, պետքարտուղար Հիլարի Քլինթոնին անձամբ երաշխավորել է պետքարտուղարի նախկին օգնական Դեն Ֆրիդը:
Ամենավիճահարույցը Բրայզայի ամուսնությունն էր ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ: Հարցը նրա ազգային ծագումը չէր, այլ այն, որ նա Հադսոնի ինստիտուտի Եվրասիայի քաղաքականության հարցերով կենտրոնի տնօրենն է, որը Վաշինգտոնում գտնվող մի վերլուծական կենտրոն է, եւ ըստ տեղեկությունների ֆինանսավորվում է «Exxon Mobile»-ի եւ այլ էներգետիկ ընկերությունների կողմից:
Ըստ «Washington Times»-ի. «Թուրքական եւ ադրբեջանական գործարար շրջանակները մի խոշոր համաժողով են ֆինանսավորել Հադսոնի ինստի-տուտում, որը մասամբ կազմակերպվել էր տիկին Բրայզայի կողմից»: Թերթը մեջբերում է Հայ Դատի հանձնախմբի հայտարարությունը` նշելով, որ «այն քաղաքական դիրքորոշումները, որոնք պաշտպանել է տիկին Բրայզան, հաճախ համընկել են … Ադրբեջանի կառավարության եւ էներգետիկ ընկերությունների` կասպյան տարածաշրջանում ունեցած շահերի հետ», եւ որ «Մեթյու Բրայզան հավանաբար խախտել է բարի վարքի ֆեդերալ նորմերը` թուրքական եւ ադրբեջանական գործարար շրջանակների հետ նրա կնոջ ունեցած կապերի պատճառով»:
Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բրայզայի թեկ-նածության առաջադրման վերաբերյալ հուլիսի 22-ի լսումներում նրան հանգամանալից հարցադրումներ ուղղեցին պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումների մասին: Ի պատասխան, Բրայզան սենատորներին ասաց, որ Միացյալ Նահանգների կառավարությունը մանրամասն ստուգել է իր ընտանիքի եկամուտները եւ «պաշտոնական դիրքի որեւէ չարաշահում չի բացահայտել»: Նա նաեւ սենատորներին հայտնեց, որ իր կինը «Զեյնոն խոստացել է Պետքարտուղարության կամ Բաքվում ԱՄՆ դեսպանատան առաջ ձեռնպահ մնալ Հադսոնի ինստիտուտի հետ կապված որեւէ հարցից…»: Ավելորդ է նշել, որ նրա կնոջ «խոստումը» օրենքի ուժ չունի:
Լսումների ժամանակ Բրայզային ուղղված մեկ այլ վիճահարույց հարց լուրջ մեղադրանքներ էր ներկայացնում, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախկին նախարար Հեյդար Բաբաեւը օգնել է վճարել 2007թ. Ստամբուլում կայացած Բրայզայի հարսանեկան շռայլ ծախսերը: Բաբաեւն իրեն առաջադրված մեղադրանքից կատաղած, դատի էր տվել ադրբեջանական թերթին` այդ պատմության հրապարակման համար: Հոդվածագիրը ձերբակալվել եւ ծեծի էր ենթարկվել` մինչեւ երկրից փախչելը: Դրանից հետո նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայց էր ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի:
Բրայզան սենատորներին հավաստիացրեց, որ «բացարձակ կեղծիք է», թե նախարար Բաբաեւը ֆինանսավորել է իր հարսանիքը: Այնուամենայնիվ, ե-թե Եվրոպական դատարանը բացահայտի, որ նախարար Բաբաեւն իրոք հոգացել է այդ հարսանիքի ծախսերը, ապա Բրայզան մի շարք լուրջ մեղադրանք-ների առաջ կկանգնի, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության կողմից նվերի ընդունման եւ բացահայտման քաղաքականության խախտման, ԱՄՆ հարկային ծա-ռայություններին նման ավանդը որպես եկամուտ չհայտարարելու, ինչպես նաեւ Սենատում կեղծ վկայություն տալու համար:
Բրայզան սենատորներին հպարտությամբ հայտարարեց, որ նա եւ իր կինն իրենց հարսանյաց հանդեսին հրավիրել էին այն մարդկանց, որոնց հետ վերջին տասնամյակում ծանոթացել էին իրենց աշխատանքային գործունեության բերումով, այդ թվում` պետական պաշտոնյաներ, դիվանագետ-ներ, ընդդիմության առաջնորդներ, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների ղեկավարներ Թուրքիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Կիպրոսից եւ Հունաստանից: Մ. Բրայզան նշեց, որ հարսանիքի հրավիրյալների թվում է եղել նաեւ «Հայոց Մեսրոպ պատրիարքը, որն այժմ մահացած է»:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի Հայոց պատրիարքը ողջ է, թեեւ տառապում է մտագարությամբ: Պարզապես զարմանալի է, որ Բրայզան տեղյակ չէ, որ պատրիարք Մութաֆյանը, որին այդքան մոտ համարելով հրավիրել էր իր հարսանիքին, դեռեւս ողջ է: Մնում է հուսալ, որ այս սխա-լը չի բնորոշում Բրայզայի անտեղյակությունն աշխարհի այդ բարդ տարածաշրջանի առանցքային մարդկանց ու իրադարձությունների մա-սին, որտեղ նա ձգտում է ներկայացնել Միացյալ Նահանգները:
Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ. Ավագյանի
Մեթյու Բրայզան Ադրբեջանում ներքաշվել է կոռուպցիոն սկանդալի մեջ
«The Examiner» թերթը («Washington Post, թերթի հավելվածը) երեկ հրապարակել է խմբագիր Մարկ Տասկոտի նամակը, որտեղ ներկայացվում է նախկին սենատոր Բեռնսի` Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակելու հետ կապված նրա աջակցության պատճառները: «The Examiner»-ի խմբագիրը ստիպված է եղել պատասխանել Բեռնսի` Ադրբեջանում բիզնես հետաքրքրություններ ունենալու մասին հրապարա-կումների համար թերթին հասցեին հնչած մեղադրանքներին:
«Ազադլըգ»-ի փոխանցմամբ` հատկապես հայտնի է դարձել, որ Բեռնսին պատկանող ընկերության գործընկերներից մեկը` Գեյս Չակոմետոն միևնույն ժամանակ Ադրբեջանում 16 մեծ ընկերություններից բաղկացած հայտնի «Silk Way holding»-ի գլխավոր խորհրդականն է: Խմբագիրն ընթերցողներից ներողություն է խնդրում, որ տեղյակ չի եղել Բեռնսի` Ադրբեջանում ֆինանսական հետաքրքրություններ ունենա-լու մասին եւ չի ցանկացել մոլորության մեջ գցել նրանց: «Ափսոս, որ այդ մասին նախկինում մեզ ոչինչ հայտնի չի եղել»,- ընդգծել է նա:
Դրա հետ կապված` նկատի առնելով հոլդինգին պատկանող բանկի սեփականաշնորհմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի մասնակցութ-յունը, տեղական փորձագետները գտնում են, որ առաջացած աղմուկը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Այդ ամենն ընդունվում է որպես ԱՄՆ պաշտոնյաների` ամեն ճանապարհով իրենց օձիքը կոռուպցիայից ազատելու ապացույց: Այդ պատճառով Մեթյու Բրայզայի` կոռուպցիո-ներին աջակցելը կարող է միայն վնաս պատճառել իրեն:
Նշենք, որ ԱՄՆ Սենատում Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակելու քվեարկությունը պետք է տեղի ունենար օգոստոսին, բայց այն դադա-րեցվել է սենատոր Բոքսերի կողմից եւ հետաձգվել մինչեւ սեպտեմբեր:
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



