Շատերը հատկապես խորհրդանշական են համարում այն, որ Ադրբեջանի պանծալի սուպեր-դրոշը պատռվել է հենց ԼՂ անկախության օրը, մյուս-ները ուշադրություն են դարձնում այն բանին, որ դա տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցի օրը:
Իսկ Ադրբեջանի նախագահը հույս ուներ 162 մ բարձրությամբ ձողի վրա, 2450 քմ մակերեսով, շուրջ 300 կգ-անոց դրոշը «մտցնել» հայտնի «Գինեսի ռեկորդներ»-ի գիրք…
* * *
Իսկ ահա Ադրբեջանի խորհրդարանի իշխանական պատգամավոր Էլման Մեմմեդովը հասցրել է վիրավորել է ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւին: Նա հայտա-րարություն է արել, որ կարող է դիվանագիտական աղմուկի պատճառ դառնալ: Ադրբեջանցին օրերս պաշտոնական այցով Բաքվում գտնվող ՌԴ նախագահին «գյադա» է անվանել:
Ժամանակին հանգուցյալ պատգամավոր Շամիլ Գուրբանովը վիրավորել էր Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին` ասելով. «Ժակ Շիրակը հի-վանդ է կատաղությամբ», ինչը դիվանագիտական աղմուկի պատճառ էր դարձել Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ: Կարծում ենք, որ Ռուսաստանը Ադր-բեջանից նույնպես բացատրություն կպահանջի արված վիրավորական արտահայտության համար:
Այս «գործը» անտեսելով` Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բաքվում փաստաթղթեր ստորագրեցին: Նրանք հանդիպել եւ խոսել են մի-ջազգային հարցերից, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից: Ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավո-րապես՝ «Պետական սահմանների մասին ռուս-ադրբեջանական պայմանագիր»-ը ու 2011-2012թթ. ադրբեջանական գազի մատակարարումը ՌԴ ավելացնե-լու մասին համաձայնագիրը: «Մոսկվայի հետ աճող փոխգործակցությունը Բաքվի համար շատ կարեւոր ու թանկ է»,- ասել է Իլհամ Ալիեւը:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



