Հիմա մշակույթը քաղաքականություն է, թե չէ.

Հայ ա՜զգ, հայ մտավորակա՜ն…

Ամիսներ առաջ թուրքական եւ հայկական զլմ-ները գրել էին, որ թուրքական ընկերությունները պատրաստվում են ձեռք բերել Ռուբեն Հախ-վերդյանի երգերի կատարման հեղինակային իրավունքը: Հայ երգիչը դեմ չէր արտահայտվել, սակայն տարաբնույթ խնդիրներ են առաջանում… կապված հայ-թուրքական հարաբերություններ ասվածի հետ:
Չի բացառվում նաեւ, որ սա հերթական թուրքական շոուն է (Վանի Ս. Խաչ եկեղեցու պատարագից առաջ մի փորձարկում): Վերջերս մեծ աղմուկ հա-նեց նաեւ հանրահայտ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հնարավոր այցը Թուրքիա եւ նախատեսված համերգների մասին լուրը: Հայ անվանի երա-ժիշտն էլ նշել էր, թե դեմ չէ, քանի որ մշակույթը քաղաքականության հետ չի խառնում… Բայց այս մի հայ մշակութային գործիչն էլ սխալվեց՝ թուրքերը բացահայտորեն ու քաղաքական նկատառումներով (համ էլ դուդուկը թուրքական գործիք են համարում) մերժեցին նրա հա-մերգներն իրենց երկրում եւ հաստատեցին, որ մշակույթն էլ քաղաքականություն է, ինչը համառորեն անտեսում են հայ մշակութային գործիչները:

Հիմա, ահա, թուրքական երաժշտական ընկերությունները միջոցներ են ձեռնարկում ձեռք բերելու հեղինակային երգի հայ կատարող Ռ. Հախվերդյանի հեղինակային իրավունքը: «Թուրքական ընկերությունները հերթ են կանգնած թուրքական շուկայում ներկայացնելու Հախ-վերդյանի երգերը»,- գրում են որոշ զլմ-ներ:  
«Սահմանը փակ է, բայց փոխադարձ մշակութային կապեր կան»,- նկատել է Ռ. Հախվերդյանը եւ նշել, որ համաձայն չէ այն մտքի հետ, թե հայ եր-գիչները չեն «գողացել թուրքական ու ադրբեջանական երաժշտությունը: Անցյալում հայկական երգերը գողացել են Թուրքիայում, Ադրբեջա-նում, բայց այժմ այդպես են վարվում նաեւ Հայաստանում: Սա մեծ սխալ է, մենք չպետք է կրկնենք նույն սխալները»:
Ռ. Հախվերդյանն ասել է, որ շատ է ճանապարհորդել, բայց երբեք չի եղել Թուրքիայում եւ նկատել է, որ անպայման կայցելի, եթե հրավեր լինի: Նա գնահատել է թուրք մտավորականների՝ 2 երկրների հաշտեցմանն ուղղված քայլերը: «Եկեք հեռու մնանք ազգայնամոլությունից: Ազգայնամոլությունը թունավորում է բոլորիս»,- հավելել է երգիչը:
Վստահ ենք, շուտով Ռ. Հախվերդյանը կարժանանա Ջ. Գասպարյանի «ճակատագրին»… Տեսնենք հետո՜ ինչ կխոսեն……
Եվ մյուս հայրենասեր-ամենասեր-բոլորասեր մտավորականներն էլ արժանանալու են այդ ճակատագրին: Երբ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի մտա-վորականներին ասում էին, թե ինչպե՞ս եք կարողանում թուրքական մասոնական օթյակներում համագործակցել հայակուլ թուրք, սիոնիստ հրեա եւ այլատիպ մասոնների հետ, նրանք պատասխանում էին, թե մասոնությունը «արդարություն, հավասարություն եւ եղբայրութ-յուն» է քարոզում` անկախ ազգությունից…
Բայց հետո, երբ եկավ ցեղասպանելու ժամանակը, երիտթուրք մասոնները առաջիններից որ կոտորեցին՝ հայ «եղբայր մասոններն էին»՝ հռչակավոր Գրիգոր Զոհրապի գլխավորությամբ:
Հիմա էլ Ռ. Հախվերդյանն է ասում, թե «1.000 տգետ հայի չի փոխի 1 կիրթ թուրքի հետ, կարեւորը ազգությունը չէ, այլ՝ մակարդակը»: Ստաց-վում է, երբ թուրքերը ուզում են իր երգերը թարգմանել ու երգել, ապա արդեն կիրթ են եւ ազգությունը կարեւոր չէ, ուստի՝ «ինչու՞ պիտի թուրքերը չերգեն իր երգերը, դա կապ ունի՞ գենոցիդի հետ…»:
Նախ ասեմ, որ այո՛, երբ դեռ Հայ դատի հաղթանակի խնդիրն ունենք, ապա թուրքի կամ ադրբեջանցու հետ ամեն մի «կիրթ» շփումն անարգում է ինչպես 1915թ. ցեղասպանվածներին, այնպես էլ` 1988թ.: Եվ հետո, ես 1.000 տգետ հայի կյանքը կպահպանեմ ամեն գնով, եթե անգամ պահանջ-վի 100.000 թուրք կամ ադրբեջանցի ոչնչացնել, այն էլ «կիրթ», որովհետեւ որեւէ տգետ հայի զավակից ես կկարողանամ մի լավ ու հեռանկարա-յին հայ կերտել, հայի գենը պահպանել, իսկ ամեն մի «կիրթ» թուրքից կամ ադրբեջանցուց մի քանի հայակեր լամուկներ կծնվեն հաստատ… Եվ եթե մի օր թուրքերին պետք լինի ինչ-որ բան ապացուցել, ապա թող չկասկածեն, որ Ջիվան Գասպարյանին կամ Ռուբեն Հախվերդյանին պարզա-պես «ամենակիրթ» ձեւով կմորթեն համերգից հետո, ինչպես Գրիգոր Զոհրապին եւ այլոց…
Այնպես որ, նախկին թուրքատյացների այսօրվա թուրքասիրությունը պարզապես շահադիտական մի հերթական մոլուցք է՝ սեփական դրամական կարգավիճակը շտկելու համար… Թե չէ, ի՜նչ ազգություն, ի՜նչ արվեստ… հա՜յ աշխարհ, հա՜յ մտավորական… ո՞վ ա ստեղծել: Աշխարհը պտտվում ա, քամակը դեմ ա անում…

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.