Վրաստանն ու Ադրբեջանը կկորցնեն անկախությունը


Վրաստանը կօգնի՞ ՌԴ-ին

Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ընդհանուր առմամբ տուժել է 191 մարդ: Վերջին տվյալներով, 122 մարդ դեռ գտնվում է հիվանդանոցներում, 17-ը տեղափոխվել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «Իզվեստիա.ռու» կայքը: Նշենք, որ պայթյունի հետեւանքով մահացել են 18 հոգի, այդ թվում նաեւ ահաբեկիչը: Հիշեցնենք, որ սեպ-տեմբերի 9-ի առավոտյան, Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել 30 կգ տրոտիլի հզորության ռումբ, որը տեղադրված է եղել այնտեղ կայանված մեքենայի մեջ:
Դեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածով (ահաբեկչական գործողություն), 105 հոդվածի 2-րդ կետով (2 եւ ավելի մարդկանց սպանություն), 222-րդ հոդվածով (զենքի ապօրինի կիրառում):
* * *

Ինչպես եւ մի շարք երկրների, այդպես էլ Վրաստանի իշխանություններն արձագանքել էին վերջերս Վլադիկավկազում կատարված ահաբեկչութ-յանը: «Novosti.ge»-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳՆ-ն իր ցավակցական ուղերձում նշում է, որ պատրաստ է հնարավորինս աջակցել ահաբեկչութ-յան բացահայտման հարցում, եթե Մասկվան այդ հարցով դիմի:

Անի Մարության

Կորցնո՞ւմ են անկախությունը

Ինչպես հայտնի է, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե իրենք խորհրդակցություններ են անցկացնում ադրբե-ջանական կողմի հետ՝ համադաշնային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:
Սրա առնչությամբ, Վրաստանի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երկրի ԱԳՆ-ից պաշտոնական պարզաբանում է պահանջել:
Մասնավորապես, «Ռոսբալտ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության առաջնորդ Գիորգի Ժորժոլիանին զարմանքով նշել է, որ անհասկանա-լի է, թե ինչ է նկատի ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, երբ հայտարարել է, որ ադրբեջանա-վրացական համադաշնային հարաբե-րություններ ստեղծելու հետ կապված հարցերը հստակեցված են, իսկ մնացած հարցերը դիվանագիտական բանակցությունների առարկա են:
Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ վրացական իշխանություններն անպատասխանատու քայլեր են ձեռնարկում:
«Այս իշխանությունն ընդհանրապես չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում անկախ պետության միացումը կոնֆեդերացիայի-ն»,- ասել է նա:
Քաղաքական գործիչը նշել է, որ Վրաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն, թե ինչ երկրում են իրենք շարունակելու ապրել եւ ում հետ:
Նա հիշեցրել է, որ Վրաստանի  ժողովուրդը 1991թ. մարտի 31-ին հաստատել է, որ ինքն ուզում է անկախ ապրել: Բայց Սահակաշվիլի-Ալիեւ զարմանահրաշ եւ «բազմուղեղ» աներեւակայելի «միացումը» անկախության իր տարբերակն է մշակել… Դա Վրաստանի եւ Ադրբեջանի անկա-խության կորուստն է… Եվ շատ հետաքրքիր է, թե մասնատման հեռանկարով այդ երկրներն ի՞նչ համադաշնության մասին են մտածում, որը չստեղծված նույնպես մասնատման հեռանկար ունի…

Նարե Մշեցյան

ԱՊՀ-ում գնաճի ամենաբարձր ցուցանիշը Ուկրաինայինն է,
նրան հետեւում է Հայաստանը

ԱՊՀ երկրների շարքում ամենամեծ գնաճներից մեկը արձանագրվել է Հայաստանում: Այս են փաստում ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Այս տարվա առաջին 7 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցվել է 7,4% գնաճ: Սակայն հու-լիսին հունիսի համեմատ սպառողական գների նվազում է գրանցվել` 0,8%-ի չափով:
ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գները միջինում ավելացել են 7%-ով: Կոմիտեի տվյալներով հունվար-հուլիս ընկած հատվածում գնաճ արձանագրվել է ԱՊՀ բոլոր երկրներում: Նշենք, որ կոմիտեն Թուրքմենստանից ու Ուզբեկստանից տվյալներ չի ստացել: Ամենաբարձր գնաճը Ուկրաինայում է` 9,3%, Ղազախստանում այդ ցուցանիշը 7,1% է, Մոլդովայում` 7, Բելոռուսում` 6,6, Ռուսաստանում, 6,4, Ադրբեջա-նում` 4,9 եւ այլն:

Աշխարհի նախկին առաջնորդների հաջորդ կանգառը Վրաստանն է

Աշխարհի նախկին առաջնորդների պատվիրակությունը` 130 անդամից բաղկացած, 1-օրյա այցով ժամանել էր Վրաստան, տեղեկացնում է «Նովոստի-Գռուզիան»: Այցելության կազմակերպիչ Մայա Խուբուլուրին լրատվամիջոցին տեղեկացրել է, որ այցելությունը կայանալու է օգոստո-սի 30-ին սկսված «Ռուսաստանը եւ Սեւ ծովը» սիմպոզիումի շրջանակներում:
Համաշխարհային նախկին առաջնորդներն արդեն այցելել են Ռուսաստան ու Թուրքիա: Վրաստան այցելությունից հետո ծրագրված է կրկին գնալ Ռուսաստան ու Թուրքիա, այնուհետեւ` Ուկրաինա եւ Ադրբեջան:
Խուբուլուրին տեղեկացրել է, որ 130 անդամից բաղկացած պատվիրակությունը նավով ժամանել է Բաթումի, որտըեղ պատվիրակությունը բաժան-վել է 2 մասի, որոնցից մեկը մեկնել է Թբիլիսի: Պատվիրա
կության կազմում եղել են ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Պերին, ԱՄՆ նախկին Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ այլք:

«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.