Մենք պետք է առավելագույնս օգտվենք դրանից
Ադրբեջանական զլմ-ներն ահազանգում են, որ բնակչությունը սովի է մատնվել: Այդ երկրի կենտրոնական շրջաններում մի քանի ամիս առաջ տե-ղի ունեցած ջրհեղեղի հետեւանով անօթեւան մնացած բնակչությունը ծանր վիճակում է, իսկ նորմալ փոխհատուցում ցայսօր չի տրամադր-վում: Տրվածն էլ նորմալ տեղ չի հասնում, իսկ բնակչությունն էլ քաղցում է: Ջրհեղեղի հետեւանքով ավելի քան 110 հզ հա տարածք, 20 հզ.-ից ավելի տներ մնացել էին ջրի տակ: Պատճառն այն էր, որ, ադրբեջանական զլմ-ների փոխանցմամբ, պետական որոշ պաշտոնյաներ վերջին 5 տարիներին մոտ 1 մլրդ. մանաթ (1,2 մլրդ դոլար) գումար են մսխել, այլ կերպ` ամբարտակներն ու գետերի հուները չեն ամրացվել:
Ադրբեջանում ներքին սոցիալական լարվածությունն աճում է` գումարվելով քաղաքական լարվածությանը: Աղետի գոտում ապրողները կիսասոված վիճակում են եւ նշել են, որ եթե իշխանությունները խոսքից գործի չանցեն, իրենք բողոքի միջոցների կդիմեն:
Այս ամենին մի բան էլ է գումարվել. Ադրբեջանում մարդու ներքին օրգանների առեւտրի մասին վերջերս իրենց մամուլում տարբեր լու-րեր են հրապարակվել, այն է` մարդիկ սեփական երիկամը կամ լյարդը վաճառելու հայտարարություններ են տալիս թերթերում: Անգամ ասվել է, որ հայտարարություններ տվողների թվում են «Բաքու պրես» թերթի աշխատակիցն ու կառավարող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործիչը: «Ա-զադլըգ»-ին տված պարզաբանումներում ադրբեջանցի իրավագետ Մուզաֆար Բախըշովն ասել է, որ «Մարդու օրգանների փոխպատվաստման մասին» օ-րենքի համաձայն՝ անձը կարող է սեփական կամքով վաճառել իր ներքին այն օրգանը, որի հեռացումը վտանգավոր չէ կյանքի համար, բայց «մի շարք օրգանների վաճառքն արգելվում է օրենքով: Օրենքն արգելում է մարդու օրգանների առեւտուրը հարկադրական կարգով»: Ադրբեջանը մարդկանց օրգաններ է արտահանում Թուրքիա: Հղում կատարելով օրգաններ վաճառած անձանց՝ զլմ-ները տեղեկացնում են, որ Ադրբեջանում գործում է հա-տուկ ցանց, որը մարդկանցից 10 հզ. դոլարով երիկամներ է գնում եւ դրանք վերավաճառում Թուրքիայում 100 հզ. դոլարով:
«Արբեջանում թրաֆիքինգը օլիգարխներն են հովանավորում»,- ասել է միգրացիայի կենտրոն հասարակական միության ղեկավար, իրավագետ Ալով-սաթ Ալիեւը: Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի թրաֆիքինգի (մարդկանց շահագործում) հարցում: Բազում փաստեր կան, որ օտար երկրներից մեծ թվով մարդիկ են բերվում այստեղ շահագործվելու համար: Հասկանալի է, որ դա անում են որոշակի օլիգարխներ եւ իրավունակ անձինք: Ադր-բեջանում բացակայում է աշխատուժի շահագործման փաստերի դեմ պայքարը: «Ադրբեջանը թրաֆիքինգի եւ՛ նեցուկ եւ՛ տարանցիկ երկիր է»,- ասել է իրավագետ Ա. Ալիեւը:
Ահա այսպես սովին ավելացել են մարդու օրգանների վաճառքը, թրաֆիքինգը: Սա էլ կարծես քիչ է, Ադրբեջանում ազգային ինքնության շուրջ բանավեճն առավել շիզոֆրենիկ դրսեւորումների է հասնում:
Գուցե սովի ու սեփական օրգանների վաճառքի՞ց է…
Մտավոր ունակություններով քիչ թե շատ «աչքի ընկնող» անձինք ձեռնամուխ են եղել «Ադրբեջանի իրական պատմության» կերտմանը, իսկ այդ մեկնարկը տվել է ոմն ինժեներ Նաջաֆ Հուսեյնովը: Նա դժգոհություն է արտահայտել հայրենի պատմաբանների հասցեին, ովքեր մինչ օրս այդպես էլ չեն կարողացել նկարագրել (հասկանալ՝ հորինել, ուրիշներից գողանալ) սեփական ժողովրդի պատմությունը: Հայերի պատմութ-յան սեփականացումը քիչ համարելով` այս նորահայտ «պատմաբանը», դիտարկելով ադրբեջանցիների ծագման հարցը, եզրակացնում է, որ «ազերի» ինքնանվանումը նշանակում է «Ազերի որդիներ» եւ զրադաշտական ծագում ունի: Մի պայծառ առկայծում է ունեցել այս ինժեները եւ հիմք ընդունելով ամերիկացի գրող Այզեկ Ազիմովի գեղարվեստական ստեղծագործություններից մեկը՝ «Մերձավոր Արեւելք. պատմության 10.000 տարի», որտեղ հեղինակն անդրադարձել է շումերական, աքքադական ու ասորական քաղաքակրթությունների պատմության առանձին դրվագների, մեջ-բերել է այս գրքից մի հատված, որտեղ խոսվում է ասորական առաջին կայսրության հիմնադրի` Աշուրուբալիթի թոռան, կայսրությունը բարգավաճման հասցրած արքայի՝ Սալմանասար I-ի մասին: Նա նշել է, որ ասորական տարբերակում նրա անունը Սուլմանուազարիդ է, իսկ Սալմանասա-րը թագավորի անվան Աստվածաշնչում ներկայացված տարբերակն է: Գրքի մեջբերված հատվածում Այզեկ Ազիմովը նաեւ գրում է այն մասին, որ Սուլմա-նուազարիդ I-ը վերադարձրել է այն բոլոր տարածքները, որը կորցրել էր Շամշիադադ I-ը: Այսքանը:
Ու հենց այս նյութի հիմամբ էլ ինժեներ Նաջաֆը կառուցում է իր տեսությունը. Շամշիադադը Միջագետք է գնացել Կովկասի լեռներից մ.թ.ա. 1800թ., իսկ Աշուրուբալիթը նույնկերպ Կովկասից իջել է Միջագետք մ.թ.ա. 1700թ., «Սուլմանուազարիդը» թարգմանաբար նշանակում է «ազերիների տեր», «Ասորեստանը» հնչյունաբանորեն կապված է «ազերի»-ի հետ: Հետեւությունները հեղինակը թողել է ընթերցողին: Այսինքն՝ այս հիմարությունը ընթերցելու դեպքում պետք է հանգել այն եզրակացության, որ ժամանակակից ադրբեջանցիները մարդկա-յին քաղաքակրթության մեջ առաջին պետական կազմավորումների՝ Միջագետքի պետությունները հիմնադրողների նախահայրերն են…
Այս տխմարը գայթակղությանը չի դիմանում ու հայտարարում է ադրբեջաներենի ու շումերական լեզվի նմանության մասին եւ առաջարկում պատմաբաններին հետազոտություններ անել իր ներկայացրած «անառարկելի փաստերի» ուղղությամբ: «Վաղուց հասել է Ադրբեջանի իրական պա-տմությունը գրելու ժամանակը»… Չէ՞ որ անհրաժեշտ է հորինել այնպիսի մի լեգենդ, որը պետք է ապացուցի, որ ժամանակակից Ադրբեջանը իրավահաջորդն է թե՛ պատմական Ատրպատականի (իրանական ժողովուրդներով բնակեցված թագավորության), թե՛ պատմական Աղվանքի (կովկասյան ժողո-վուրդներով բնակեցված տարածք), թե հայկական հողերի (Արցախ, Ուտիք, Նախիջեւան…):
Մնում է միայն ասվածը համոզել հայերին, պարսիկներին, ասորիներին ու համաշխարհային գիտությանը, որոնք չգիտես ինչու արդեն մի քանի հազարամյակ «մոլորության մեջ են» եւ համարում են, թե ադրբեջանցիները թյուրքական մնացորդներից են, որ ալթայներից գալով մնացել են Կովկասում եւ հայկական լեռնաշխարհում ու կովկասյան թաթարների եւ հրեաների հետ կերտել են «ադրբեջանական ազգ» ու «Ա-դրբեջան երկիր»: Մինչդեռ… ընդամենը սիոնա-մասոնա-բոլշեւիկյան հեղափոխությունից հետո հայտնվեցին աշխարհի քարտեզին ու փորձում են թուրքական հոտն իրենց վրայից մաքրել եւ դառնալ հնագույն ազգ… Չի ստացվել ու չի ստացվելու, թուրքը թուրք է, տխմարը՝ տխմար, անծագումը՝ միշտ արհեստական……
Մահմեդականությունը նույնպես քիչ համարելով` «հին ազգ»-ը փորձում է նաեւ կրոնական խաղերի դիմել: Ադրբեջանում կան նաեւ քրիս-տոնեական աղանդներ: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փաստաթղթերից մեկում նշված է աշխարհում հավատափոխության այս կամ այն ձ-եւի տարածման մասին, եւ այդ «տարածումը» տեղ է գտել նաեւ Ադրբեջանում: Տարբեր տեղեկությունների համաձայն, Ադրբեջանում շուրջ 130 հզ. ադրբեջանցի ընդունել է կաթոլիկություն, մոտ 240 հզ-ը հաղորդակցվում է բողոքական եկեղեցական կազմակերպությունների հետ, հիմնականում` մեթոդական, բապտիստական, լյութերական, մորմոնական, եհովական եւն: Կան նաեւ այլ գնահատականներ, որոնք լրացուցիչ իմաստավո-րում եւ պարզաբանում են պահանջում: Համաձայն դրանց, ներկայումս Ադրբեջանում բնակվում է մոտ 500-600 հզ. դավանափոխ, որոնք այս կամ այն ձեւով անցել են կաթոլիկության եւ բողոքականության: Այն բնակչության շուրջ 15%-ն է: Այդ երեւույթը նկատվում է հիմնականում երիտասարդության շրջանում, ընդ որում, ոչ միայն Բաքվում, այլեւ Ադրբեջանի փոքր քաղաքներում:
Բնակչության այդ խմբերի համար իսլամական կրոնին պատկանելությունը ոչ մի արժեք չունի, թեեւ իսլամում հավատից հրաժարվելը մեղք է համարվում, որին անպայման պետք է հետեւի մահապատիժը, բայց Ադրբեջանը ինչքան արհեստական պետություն է, այնքան էլ արհես-տական է վերաբերմունքը հավատի եւ այլ խնդիրների նկատմամբ:
Ադրբեջանը, որպես պետություն եւ հասարակություն, անկայուն է, որտեղ զարգացած են բռնատիրության ծայրահեղ ձեւերը: Այդ ճգնաժամը կապված է ադրբեջանցի «էթնոսի» խնդրի հետ… Իսկ հավատափոխության խնդիրներն առաջանում են ոչ միայն մարդկանց քրիստոնեության անցնե-լու դեպքում, այլեւ շիականությունից իսլամի ավելի անիմացական ձեւերի անցնելու փորձերում:
Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած «Ենի Մուսավաթ»-ի վստահելի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Բաքվի գործադիր իշխա-նության ղեկավար Հաջիբալա Աբութալիբովի ավագ որդի, շուրջ 1 տարի Լոնդոնում ապրած Իսրաֆիլ Աբութալիբովը Բաքու վերադառնալուն պես ամբողջությամբ տրվել է կրոնին եւ արմատական վահաբիթ է դարձել՝ պահանջելով, որպեսզի նույնն անեն նաեւ իր ծնողները: «Կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովի աղջկա հետ ամուսնանալուց հետո, Իսրաֆիլ Աբութալիբովը կնոջ հետ բնակություն է հաստատել Լոնդոնում: Մեկ տարի անց Բաքվում իր աներեւակայելի «հերոսություններով» հայտնի Իսրաֆիլը վերադարձել է բոլորովին փոխված: Նա մորուք է թողել, օրական 5 անգամ նամազ է անում, հագնվում եւ իրեն պահում է մոլի վահաբիթականի նման՝ նույնը պահանջելով նաեւ իր ծնողներից: Այդ հողի վրա նրանց միջեւ հաճախակի վեճեր, դժգոհություն եւ լարվածություն է լինում»,- գրում է թերթը՝ նշե-լով, թե, ամենայն հավանականությամբ, դա է պատճառը, որ Բաքվի քաղաքապետը շատ ինքնամփոփ է դարձել: «Բաքվի էլիտար խանութներից մեկում նշված նախարարի որդու սիրուհուն թույլ չեն տալիս փորձել 2 հզ. դոլար արժողությամբ մի զգեստ: Դրանից զայրացած Իսրաֆիլը գնում է այդ զգեստը, բոլորի աչքի առաջ դրանով մաքրում իր ավտոմեքենան եւ նետում աղբանոցը»:
Ադրբեջանցի մյուս նախարարների զավակներն էլ են աշխատում հետ չմնալ: Տրանսպորտի նախարար Զիյա Մեմմեդովի որդու՝ Անարի լկտի գործո-ղությունների մասին տեղի մամուլը բազմիցս է գրել: Վերջերս նրա բուռն ցանկությամբ մորթել են Գաբալայում արտակարգ իրավիճակ-ների նախարար Քեմալադդին Հեյդարովին պատկանող ռեստորանի արջին եւ նրա մսից խորոված պատրաստել իր համար: Մի օր էլ նախարարի որդին իր մոտ է հրավիրել ճանաչված 5 երգիչների եւ նրանցից պահանջել երգել առանց երաժշտության: Շոու բիզնեսի աստղերը չեն ցանկացել նեղացնել նախարարի հարբած որդուն եւ կատարել են նրա պահանջը, իսկ նախարար-հայրը ջանքեր է գործադրում իր այդ «քեֆչի» որդուն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր դարձնելու:
Հայտնի է, որ Դուբայի իշխանությունների կողմից ադրբեջանցի տղամարդկանց մուտքն այդ երկիր արգելելվել էր, եւ միայն չեղյալ է հայտարարվել վերջերս՝ Բաքվի պաշտոնապես ներողություն հայտնելուց հետո: Պարզվում է, որ մինչ այդ մի միջադեպ է գրանցվել Դուբայի ռեստորաններից մեկում: Բարձիթողի վարքով հայտնի Զ. Մեմմեդովի հիշյալ որդին որոշել է իր ընկերախմբով ճաշել Դուբայի «Բուրջ Խալիֆ» կոչվող թանկարժեք ռեստորանում: Երիտասարդները հարբել եւ աղմկել են: Ռեստորանի անձնակազմը բազմիցս նրանց զգուշացրել է, որ չխանգարեն մնացած հյուրերի հանգիստը, սակայն ամեն անգամ կոպիտ մերժում են ստացել: Ամենաթեժ պահին ռեստորան է այցելել Դուբա-յի կառավարչի զարմիկներից մեկը եւ ապշել արտասահմանցիների նման պահվածքից: Երիտասարդ շեյխն իր մոտ է կանչել ռեստորանային համա-լիրի ադմինիստրատորին եւ պահանջել կարգ ու կանոն հաստատել, ինչին ի պատասխան վերջինս նշել է, թե իրենք դա մի քանի անգամ փորձել են, սակայն ապարդյուն: Երբ շեյխն է փորձել կարգի հրավիրել լակած ադրբեջանցիներին, նրա զգուշացումները եւս անտեսվել են, ինչից հետո շեյխն այդ մասին իրազեկել է Դուբայի ոստիկանապետին եւ հրաման տվել, որ երիտասարդներին անմիջպես վռնդեն իրենց երկիր:
Ահազանգում են նաեւ զլմ-ները, թե իրենց ազատությունը վաղուց սահմանափակել են իշխանությունները: «Խուրալ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալին կարծում է, որ իր պարբերականի դեմ վերջին ժամանակներս ներկայացվող դատական հայցերը պատվերով են կատար-վում, ընդ որում դա արվում է իշխանական ամենաբարձր օղակներից: Թերթի դեմ դատական հայցեր ներկայացնելու նախաձեռնությունը երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռ. Մեխտիեւինն է: Ա. Զեյնալիի խոսքերով, իր պարբերականի դեմ դատական հայց է ներկայացվել այն բանից հե-տո, երբ թերթում «Բախտիյար Վախաբզադեի դեմ Ռամիզ Մեխտիեւի մահափորձ կատարելու պլանը» վերնագրով նյութ է տպվել:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի մի պաշտոնյայի դուստր էլ, որ Լոնդոնում ապրում էր հայ տղայի հետ, հարկադրաբար բերվել է Բաքու: «Ենի Մուսավաթ»-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ աղջիկը խիստ հսկողության տակ պահվում է Բաքվի մերձակա գյուղերից մեկում հորը պատկանող ամառանոցում: Երբ Լոնդոնում սովորող դուստրը սիրավեպ է սկսել ազգությամբ հայ տղայի հետ, արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը եւ ուժային մեկ այլ նախարար դիմել էին երկրի ղեկավարին, որպեսզի վերջինս վերջնագիր ներկայացնի աղջկա հո-րը եւ պահանջի աղջկան անհապաղ վերադարձնել Ադրբեջան: Նրանք աղջկա արարքը որակել էին որպես Ադրբեջանի ժողովրդին հասցված վիրավորանք, պատվազրկություն, բիծ եւ խայտառակություն: Սակայն աղջկան տուն վերադարձնելու նախարար հոր ջանքերն ապարդյուն էին, քանի որ դուստրը հրաժարվել էր կատարել հոր պահանջը՝ ասելով, թե ինքն ազատ է իր սիրեցյալի ընտրության մեջ: Գործին խառնվել է Ք. Հեյդարովի՝ Լոնդո-նում ուսանող որդին՝ Թալեհ Հեյդարովը, ով նաեւ Եվրոպայում ադրբեջանական համայնքի ղեկավարն է: Նա իր 12 ընկերների հետ Լոնդոնի ռեստորաններից մեկում փորձել է ծեծել այդ աղջկա հայ սիրեցյալին, ինչն այնտեղ լուրջ սկանդալի է հանգեցրել: «Հավանաբար, ադրբեջան-ցի նախարարին ի վերջո հաջողվել է աղջկան հարկադրաբար բերել Բաքու: Հարցի հետաքրքրքական կողմն այն է, որ չնայած այս պատմության շուրջ բարձրացած աղմուկին՝ ոչ ոք հարցի հետ կապված որեւէ պաշտոնական հայտարարություն չի արել»,- գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
Իսկ հիշյալ Ք. Հեյդարովի մտերիմ, ճանաչված քաղաքագետ Ջումշուդ Նուրիեւը թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում հայտարա-րել է, որ ադրբեջանական կառավարությունում քրդերի ներկայացվածությունը 21% է, իսկ հայերինը՝ 19%: Այս մասին հայտնել են ընդ-դիմադիր «Ազադլըգ» եւ «Ենի Մուսավաթ» թերթերը՝ նշելով, որ այդ հայտարարությունը շոկ է առաջացրել Ադրբեջանում: «Ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50%-ից ավել է… Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Այն դեպքում, երբ երկրում բնակչության 80%-ը ազերի թուրքեր են, այդ 20% էթնիկ փոքրամասնություններն իրենց իշխանության տակ են պահում Ադրբեջանի 80%-ին: Բաքուն պետք է մաքրել նաեւ հայերից: Նրանց ներկայությունը եւ՛ խորհրդարանում, եւ՛ իշխանության մեջ մոտ 19% է: Այսինքն՝ կառավարության եւ խորհրդարանի 1/5-ի կամ մայրը, կամ կինը հայ է: Այսպես մենք ու՞ր ենք գնում»,- հայտարարել է նա:
Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել իշխանությունը թրքացնելու ուղղությամբ Ք. Հեյդարովի մղած պայքարի մասին: Ջ. Նուրիեւի հայտարարությունն այդ քաղաքականության շարունակությունն է: Պատահական չէ, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն Բոդրումում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ պահանջել է թուրքական կողմին հանձնել «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) հետ կապեր ունեցող 5 անձի՝ պաշտոնյաներ եւ գործարարներ, ովքեր, ըստ թուրքական կողմի համոզվածության, ֆինանսավորում են Թուրքիայում ահաբեկչություն կատարող քուրդ զինյալներին: Իշխանության ներկայիս կազմն այնպես է ձեւավորվել, որ այնտեղ անհնար է անգամ ժամանակավոր փոփոխություն կատարել: Հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանում 1-2 քուրդ եւ ծագումով հայ պատգամավոր պակասի, սակայն հիմնականում ծագումով հայ պաշտոնատար անձանց փոփոխությունը հավատալու չէ: Եթե այլ կերպ լիներ, այդքան բացահայտ ներկայացված չէր լինի Ադրբեջանի իշխանության կապը ՔԲԿ հետ»,- համոզմունք է հայտնել Մ. Իսմայիլօղլուն:
«Ենի Մուսավաթ»-ում Ջ. Նուրիեւի այդ հայտարարությանն արձագանքել է Քաղաքացիական համերաշխություն կուսակցության ղեկավար Սաբիր Ռուստամխանլըն՝ ասելով, որ անհրաժեշտ է շատ լուրջ մոտենալ Ջ. Նուրիեւի ասածներին: «Ադրբեջանում պաշտոնատար մարդիկ դժվարանում են խոսել իրենց ծագման մասին: Խնդիրը հենց սրանում է: Բայց խնդիր է նաեւ այն հանգամանքը, որ եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության մեջ ամենաշատը ադրբեջանցի թուրքերն են ճնշվում»,- ասել է նա:
Ադրբեջանցիները վախեցած են, մտմտում են, որ եթե նման հստակ վիճակագրություն կա, ապա ինչու չի հրապարակվում անուն առ անուն:
Այլ պատուհաս էլ կա. ադրբեջանցի գիտնականները ճգնելով ելք են փնտրում՝ դուրս գալու թերարաժեքության բարդույթից: Բայց դա շատ բարդ է: Օրինակ՝ երբ ավերվեց Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգեւոր առաջնորդը, մեր կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարա-րեց, թե մենք՝ հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»՝ աղվան-ներին: Իսկ եթե ադրբեջանցիները կործանում են սեփական մշակույթը եւ հիմա էլ սերում են աղվաններից (պարսիկներից ու ասորինե-րից, թուրք-թաթարներից բացի), ապա ադրբեջանցիների մոտ խոր թերարժեքությունն է արմատավորվել:
Ոչինչը ուզում է ամեն ինչ լինել…
Ադրբեջանցի գիտնականները նախնիների ընտրության լայն հնարավորություն են տալիս հայրենակիցներին՝ աղվաններ, կիկլոպներ, ալ-բանացիներ, պարսիկներ, ասորիներ, թուրքեր…
Իսկ Ադրբեջան հորջորջվող երկիրը նաեւ էթնիկական պառակտման մեջ է, որից կտրոհվի նաեւ իրենց սին պետությունը: Կբաժանվի թալիշ-ների, լեզգինների եւ այլոց միջեւ՝ մինչեւ հայկական վերատիրապետումը սեփական տարածքներին:
Հիվանդությունը խորն է, բայց շա՜տ հասկանալի. – արհեստական ազգը վերջնական մղձավանջի մեջ է եւ «մեկնում» է կործանման… Եվ մենք պետք է այլեւս առավելագույնս օգտվենք դրանից:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 31 (162), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



