Ճանաչենք, որ հաղթենք –
Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարճատեւ հանգստի էր մեկնել, բայց պաշտոնական աղբյուրները ոչ միայն գաղտնի էին պա-հել նրա գտնվելու վայրը, այլեւ, իրենց առաջին էջերում զետեղելով նրա հին լուսանկարները, աշխատում էին ցույց տալ, թե պետության ղեկավարը Բաքվում է եւ քրտնաջան աշխատում է:
Սակայն, լավ տեղեկացված աղբյուրներից «Ազադլըգ»-ը հայտնել էր, որ Ալիեւը կարճատեւ արձակուրդն անցկացրել է Յարդըմլըում գտնվող` արտա-կարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովին պատկանող «Դիման» հանգստյան կենտրոնում: Այդ օրերին արտակարգ իրավիճակների նախարա-րը մենակ չի թողել պետության ղեկավարին` երեւի թե երկրի արտակարգ իրավիճակը հաշվի առնելով (ներքին եւ արտաքին խնդիրները անկայուն մթնոլորտ են ձեւովորել): Իսկ նախագահն ընդհամենը 3 օր «գերգաղտնի» հանգստանալուց հետո վերադարձել է Բաքու: Երեւի ամաչել է բացա-հայտ հանգստանալ, քանզի երկրի անհանգիստ վիճակից «անհարմար է զգացել»…

Չնայած նախագահական այս «համեստությանը», Ալիեւների նոր ունեցվածքը առավել մեծ թափով է լուսաբանվել զլմ-ներում: Արտասահմանյան մա-մուլում այժմ էլ չեն դադարում հրապարակումներն Ադրբեջանի ղեկավարի նոր ունեցվածքային ձեռքբերումների մասին: Հերթական լու-րը տարածվել է արդեն թուրքական մամուլում: «Հյուրիեթ»-ը զետեղել է Ալիեւների համար նոր պալատ եւ մի շարք նոր շինություններ կառուցող թուրքական ընկերության գովազդը: Այդ շինությունները ոչ թե արտասահմանում են, այլ Ադրբեջանում, որտեղ «անհարմար» զգա-լով էլ հանգիստը վայել է Ալիեւը: Թերթը գրում է, որ «Կլասիկ մարմար» ընկերության սեփականատեր Ջեբեչի քույրերը, 1972թ.-ից արտա-սահմանում զբաղվում են բաղնիքների սալիկապատման գործով, որը ժառանգել են իրենց հորից: Ադրբեջանի 1-ին տիկին Մեհրիբան Ալիե-ւայի` Բաքվում բացված «Դրակոն» չինական ռեստորանի սալարկումն արած քույրերը պատրաստվում են նոր կառույցներ սալարկել նաեւ Մարոկկո-յում: Նշվել է, որ Ալիեւին պատկանող լեռնային ամառանոցը նույնպես իրենք են մարմարապատել, լրատվամիջոցը հստակեցրել է, որ խոս-քը Շամախիում կառուցված Ալիեւի ամառանոցի մասին է: Այդ պալատի շինարարության վրա 3 տարի է վատնվել եւ 25 մլն. մանաթից ավելի գումար ծախսվել, իսկ շինարարությանը 3 հազ.-ից ավելի մարդ է մասնակցել: Ջեբեչի քույրերի «Կլասիկ մարմար» ընկերության գովազդային նյութում նշվում է, որ Մ. Ալիեւայի «Դրակոն» ռեստորանի առաստաղի, մուտքի եւ պատերի զարդարումը իրականացրել է այդ ընկերությու-նը: Ընկերությունը չի հրապարակել Ալիեւների պատվերի հիման վրա կատարած աշխատանքների արժեքը:
Եվ ահա այս ամենը փորձելով կոծկել` ադրբեջանական իշխանությունները շարունակում են կեղծել վերջերս ջրհեղեղից տուժած բնակչությա-նը փոխհատուցելու գործընթացը: Դեռ մարդկանց համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ կարգով է փոխհատուցում տր-ամադրվում: Փոխհատուցում են ստացել այնպիսի մարդիկ, ովքեր այն շրջաններում եմ ապրում, որտեղ ընդհանրապես ջրհեղեղ չի եղել: Իսկ սրա դեմ բողոքողներին իշխանությունների պահանջով ոստիկանները բռնությունների գործադրմամբ ցրում են ու հալածում. իսկ տուժյալները շարունակում են անօգնական եւ սպասումով գոյատեւել……
Այս համապատկերում առավել ակնհայտ է Ադրբեջանի ղեկավարների ու նրանց զավակների շփացածությունը: «Ազադլըգ»-ը որոշակի ներկայացնում է նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների շփացած որդիների հերթական «հերոսությունները», «ուտուշ-խմուշները»……
Չի դադարում մարդկանց զարմացնել նաեւ Ադրբեջանում թրաֆիքինգի ծաղկումը, որը այսպես կոչված օլիգարխներն են հովանավորում:
Ադրբեջանում համոզված են նաեւ, որ իրենց նախագահը խեղդում է երկրի ազատ տնտեսական մրցակցությունը: Տնտեսությանը բնորոշ են մե-նաշնորհները, գրեթե բոլոր բնագավառները պաշտոնյա-օլիգարխների ձեռքերում են: «Չնայած Ադրբեջանի նախագահը քննադատում է մոնոպո-լիստներին՝ փորձելով այնպիսի հասարակական կարծիք ձեւավորել, թե պետության ղեկավարը պայքարում է մենաշնորհների դեմ: Սակայն, ի-րադարձություններին ուշադրությամբ հետեւելու դեպքում պարզ երեւում է, որ մենաշնորհների հովանավորը Իլհամ Ալիեւն է»,- նշում են որոշ լրատվամիջոցներ: Իբրեւ ապացույց նշվում է. «Վերջին մի քանի շաբաթներին Ի. Ալիեւը մասնակցել է 2 ձեռնարկութ-յունների բացմանը: Դրանցից մեկը՝ պաղպաղակի, մյուսը՝ աղի արտադրության ձեռնարկություն է: Այն պահից սկսած, երբ Իլհամ Ալիեւը մասնակցեց պաղպաղակ արտադրող «Պալֆուդ» ձեռնարկության բացման արարողությանը, պաղպաղակ արտադրող մյուս ձեռնարկությունների դեմ «խաչակրաց արշավանքներ» են սկսվել: Փակվեցին տարիներ շարունակ պաղպաղակ արտադրող մի շարք ընկերություններ, նրանց ղեկավարների նկատ-մամբ քրեական գործեր հարուցվեցին: Որպես պատճառաբանություն՝ Ադրբեջանի պաշտոնյաները նշում են, թե այդ ընկերությունների պաղպա-ղակների մեջ, իբրեւ թե, աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Հետաքրքիր է, թե ինչու՞ այդ ցուպիկը չէր հայտնաբերվում մինչեւ «Պալֆուդ»-ի բացումը»,- աղմկում են զլմ-ները: Իսկ աղ արտադրող ձեռնարկության բացման արարողությանը Ալիեւի մասնակցությունից հետո աղ արտադրող մյուս ձեռնարկությունները նույնպես պաղպաղակ արտադրողների ճակատագրին արժանացան: Աղ արտադրող մի ձեռնարկութ-յան գործունեությունն արդեն դադարեցվել է, մյուսն էլ տուգանվել է խոշոր գումարով: Այսպես ազատ տնտեսական մրցակցությունը խեղդվում է Ադրբեջանում:
Ադրբեջանցի ազատազրկված լրագրող Էյնուլ Ֆաթուլաեւը քննադատել է երկրի նախագահի ներքին եւ արտաքին բնագավառում իրականացվող քաղաքակա-նությունը, ինչպես նաեւ վերջինիս վերաբերմունքն ազատ լրատվամիջոցների նկատմամբ: Նա իր քննադատություններում անդրադարձել է երկրի բոլոր ոլորտներին, ապօրինություններին, երկրի ղեկավարի եւ նրա մերձավորների անօրինական գործարքներին, նշել է, որ օլի-գարխները երկրում ամեն ինչ կենտրոնացրել են իրենց ձեռքերում եւ վարվում են այնպես, ինչպես իրենք են կամենում: Լրագրողը հա-վելել է, որ Ադրբեջանում դատական համակարգ գոյություն չունի:
Այս ամենը, իհարկե, չի մտահոգում պաշտոնյա-օլիգարխներին, ովքեր շարունակում են իրենց խրախճանքը: Իսկ ադրբեջանցի մի նախարարի «ստրիպտիզ կլուբը» դարձել է սեռական փոքրամասնությունների հավաքատեղի: Ի միջիայլոց, նման հակումների մասին են խոսում նաեւ Իլհամ Ալիեւի առումով, ով կարծես հովանավորում է նաեւ համասեռականների աշխուժացումը տարածաշրջանում:
Սումգայիթում մերկապարի ակումբ է գործում, որի սեփականատերը մի նախարար է: Վերջինիս անունն առայժմ չի հրապարակվում, բայց նշվում է, որ այդ ակումբում հաճախակի կարելի է տեսնել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների: Այս մասին տեղեկաց-նում է «Միլլի յոլ» պարբերականը: Միաժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ երկրում ուժեր էլ կան, որոնք սեռական փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ են փորձում ստեղծել: Բաքվում ձերբակալվել է խմբավորում, ո-րի անդամները մայրաքաղաքում սեռական փոքրամասնության ներկայացուցիչների էին սպանել: Տեղեկությունները վկայում էին, որ 2 սպանված տղամարդ է հայտնաբերվել, որոնք եղել են կնոջ հագուստներով:
Բայց արի ու տես, որ Ադրբեջանում նաեւ համասեռամոլների ամուսնություն է գրանցվել: Օգոստոսի վերջերին Բաքվի հանրահայտ ռեստո-րաններից մեկում համասեռամոլների հարսանիք է տեղի ունեցել. 2 տղամարդ ամուսնացել են միմյանց հետ: «Փեսան» երգիչ է, իսկ «հարսը»՝ ինչ-որ նախարարության աշխատակից: Այդ խայտառակ իրադարձությունը բջջայինով նկարահանել է ականատեսներից մեկը: «Փեսան» հարսանիքին ներկայացել է կապույտ գույնի կոստյումով, իսկ «հարսը»՝ կապույտ գույնի քողով: Հետաքրքիր է, որ Ադրբեջանում միասեռա-կան ամուսնություններն արգելված են:
Մեկ այլ «անհավանական» պատմություն էլ էր տարածվել ամիսներ առաջ: Հիմնվելով համացանցի տեղեկատվությանը եւ Ադրբեջանի իշխանութ-յունների աղբյուրներից մեկին՝ զլմ-ները գրեցին, որ ի տարբերություն «Եվրատեսիլ»-ին մասնակցած ադրբեջանցի այլ երգիչների՝ Սաֆուրայի վրա աննախադեպ շատ գումար էր ծախսվել՝ 10 մլն դոլար: Համաձայն ադրբեջանական իշխանական ապարատի աշխատակիցներից մեկի հայտնած տեղեկությունների՝ Սաֆուրայի հանդեպ չափազանց մեծ ուշադրությունը պայմանավորված է այն բանով, որ վերջինս Ադրբեջանի նախագահ Իլ-համ Ալիեւի ապօրինի դուստրն է:
Իբր այս պատմությունը սկսվել է Թուրքիայում, ուր 1999թ. ապրում էր այն ժամանակ «Օրիենտ» ընկերության տնօրեն Իլհամ Ալիեւը՝ Քաղբյուրոյի անդամ Հեյդար Ալիեւի որդին: Իլհամը հայտնի էր իր կնամոլությամբ եւ մոլախաղերի հանդեպ սիրով: Թուրքիայի խաղատներից մեկում էլ նա հանդիպում է Բաքվից ժամանած դիզայներ, գեղեցկուհի Նաիլյային, որի հետ թեեւ կարճատեւ, բայց բուռն սի-րավեպ է ունենում: Վերադառնալով Բաքու՝ Նաիլյան աղջիկ է ունենում՝ ապագա երգչուհի Սաֆուրան: Իլհամի կնամոլությունը գաղտնիք չէ նաեւ իր կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի համար, ով նույնիսկ բռնացրել էր ամուսնուն թուրք երգչուհի Էբրու Գյունդեշի հետ սի-րախաղի ժամանակ…
Եվ ահա, որպեսզի այս եւ այլ «գաղտնիքներից» հեռու պահեն ադրբեջանցիներին, որոշ քաղաքագետներ շտապում են այլ վտանգներ ներկայաց-նել հանրությանը եւ հայտարարում են, թե Բաքուն պետք է մաքրել հայերից եւ քրդերից… Իբր ադրբեջանական կառավարությունում քրդե-րի ներկայացվածությունը 21% է, իսկ հայերինը՝ 19%: «Ներկայիս խորհրդարանում էթնիկ խմբերի ներկայացվածությունը 50%-ից ա-վել է… Այս պահին էթնիկ խմբերը մեր ձեռքից խլել են մեր բոլոր իրավունքները: Այն դեպքում, երբ երկրում բնակչության 80%-ը ազերի թուրք է, այդ 20% էթնիկ փոքրամասնություններն իրենց իշխանության տակ են պահում Ադրբեջանի 80%-ին… Բաքուն պետք է մաք-րել նաեւ հայերից: Նրանց ներկայությունը եւ՛ խորհրդարանում, եւ՛ իշխանության մեջ մոտ 19% է: Այսինքն՝ կառավարության եւ խորհրդարանի 1/5-ի կամ մայրը, կամ կինը հայ է»,- ահազանգում են իշխանական քաղաքագետներն ու մեկնաբանները:
Կան նաեւ այլ տեսակետ ունեցողներ. «Այսպես մենք ու՞ր ենք գնում… Եթե որեւէ մեկի ծագման մեջ այլ ազգություններ էլ կան, բայց մար-դը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի շահերին, նրան նեղացնելը վտանգավոր հետեւանքների կբերի»,- ասում են նրանք: Բայց լսող գրեթե չկա…
Ադրբեջանում շատանում են նաեւ ծայրահեղ կրոնավորները, հատկապես վահաբիզմի հետեւորդները, ինչը նույնպես ներքին անկայունութ-յան պատճառ է դառնում: «Լուսանցք»-ի նախորդ թողարկման մեջ՝ «Ադրբեջանը մեկնում է… կործանման» հոդվածում, հանգամանալից գրել էինք մեր այս հարեւան երկրի ներքին անկայունության եւ ապօրինությունների մասին, ուստի այստեղ չենք ծավալվի: Կնշենք միայն, որ ներքին անկայությունն արդեն իր ազդեցությունը նկատելիորեն թողել է արտաքին քաղաքականության վրա: Դա զգացվում է հատկապես արցախ-յան խնդրին առնչվող հարցերում:
Չնայած Ադրբեջանը պարտվածի ու նեղացածի իր ավանդական՝ նյարդային ու կեղծ-հարձակողական կեցվածքը փոխարինել է (իհարկե՝ առժամանակ) միջազգա-յին իրավունքի նորմերին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած Մադրիդյան սկզբունքներին հավատարմության մասին սին խոստումներով ու հավաստիացումներով, միեւնույնն է, Բաքուն այժմ ավելի անվճռական է իր արտաքին քայլերում, քան նույնիսկ ամիսներ առաջ: Ալիեւը նույնիսկ երկրի ռազմական դոկտրինը փորձեց վերածել «ագիտպրոպի», որ ոգեշնչի իր ժողովրդին, բայց այդ քարոզչական շոուն էլ անհաջո-ղության մատնվեց:
Չնայած ոմանք մեզանում անգամ կարծում են, թե պատերազմը հայտարարված է եւ մնում է ռազմական գործողություններ սկսվեն: Ուստի, կար-ծում են, թե պետք է ավելի շատ վախենալ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններից, նույնիսկ ավելի՝ քան ոչ հայանպաստ բա-նաձեւերից: Բայց թուրք-ադրբեջանցուն անգամ հասկանալի է, որ հայկական բանակը հնարավոր պատերազմին պատրաստ է
(ինչը նաեւ հավաստվել է ադրբեջանական սադրիչ դիվերսիաների ժամանակ) եւ վստահաբար եւս մեկ անգամ պարտության կմատնի ադրբեջանցիներին, պարզապես դեռ չի ցանկանում, որ պատերազմ լինի: Իսկ հակառակ մտածող հայ տեսաբաններ միշտ էլ կգտնվեն, նույնիսկ երբ ընթանա պատե-րազմ…
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փուլը կլինի այն ժամանակ, երբ Ստեփանակերտում ծածանվի ադրբեջանական դրոշը» (սա շատ նման է Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Էլչիբեյի՝ «Սեւանա լճում ոտքերը լվանալու» երազանքին), եւ կարծիք է հայտնել, թե «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ժամկետների մասին խոսելը բարդ է եւ հարկավոր է անցկացնել ընտրություններ հայ եւ ադրբեջանական համայնքների մասնակցությամբ, որոնք էլ կորոշեն Ղարաբաղի հետագա կարգա-վիճակը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:
Այսպես կարծես այլեւս ռազմատենչ չի հնչում ադրբեջանական արտաքին քաղաքականությունը: Պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավը չի կարողանում ձերբազատվել պարտվածի բարդույթից: Իսկ ադրբեջանական բանակում պարբերաբար տեղի ունեցող զանգվածային սպա-նություններից, ինքնասպանություններից, ինքնախեղումներից ու բռնաբարություններից… հետո նաեւ հուսալքություն է տի-րում բանակում:
Նույնիսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն է կարծում, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծում ստանա խա-ղաղ ճանապարհով»: Ըստ նրա (իհարկե, ոչ բացահայտ ասված), Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է խանգարեն իրենց տնտեսական ծրագրերի իրականացմանը, քանի որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան-Էրզրում գազամուղի նախագծերը մեր երկրների էներ-գետիկայի բնագավառում մեծ նշանակություն ունեն: Ուստի, այս ոլորտում 2 երկրները պետք է ընդլայնեն անհրաժեշտ փոխգործակցությու-նը: Մյուս կողմից ուզում եմ շեշտել տնտեսական հարաբերությունների խորացմանը նպաստող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանա-կությունը: Այս նախագիծը, որի հիմքը դրվեց 2007թ., նպատակադրված ենք ավարտել 2012թ.»:
Նույնիսկ Վաշինգտոնը միացավ Ադրբեջանին ուղղված քննադատությունների տարափին: Պետքարտուղարության հայտարարությունում ասված է, թե ԱՄՆ-ն անհանգստացած է ադրբեջանական իշխանությունների եւ դատական մարմինների գործելակերպով, ինչպես նաեւ արցախա-ադրբեջանական սահ-մանագոտիներում սադրիչ ու հրահրիչ գործողություններով:
Չնայած Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման փորձին, Բաքվին չհաջողվեց նաեւ ՌԴ-ին համոզել՝ հեռու մնալու արցախյան հարցում կտրուկ միջամտությունից:
Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ նույնպես լարվածություն է առաջացել: Չնայած Բաքվի կողմից ընդդեմ Իրանի արված քայլերին, Թել Ավիվը դժգոհ է Իրանի 12 քաղաքացիների, ովքեր տարբեր մեղադրանքներով ձերբակալվել էին Ադրբեջանում, ազատ արձակելուց: Դա առաջացրել է Բաք-վում Իսրայելի դեսպանության կտրուկ դժգոհությունը: Պաշտոնական Բաքվից բացատրություն է պահանջվել միջազգային ահաբեկչական ցանցե-րի հետ կապեր ունեցող անձանց Իրանին հանձնելու կապակցությամբ: Իրանին հանձնված բանտարկյալների մեջ բոլորը չէ, որ Իրանի քա-ղաքացի են եղել: Նրանց հետ են եղել նաեւ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու փորձի մեջ մեղադրվող Լիբանանի քա-ղաքացիներ, որոնց մոտ իրանական կեղծ անձնագրեր են հայտնաբերվել: Հետաքննությունը պարզել է, որ Լիբանանի քաղաքացիներ Քերեք Ալի Մեմեդը եւ Նեջմեդին Ալի Հուսեյնը «SEPAH», «Հզբալլահ» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունների կողմից պատրաստվել եւ ուղարկվել են Բաքու՝ պայթեցնելու Իսրայելի դեսպանատունը եւ Գաբալայում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը: Այս մասին վերջին-ներս խոստովանել են իրենց տված ցուցմունքներում: Բայց Բաքուն այս քայլին գնացել էր ճարահատյալ, քանի որ լարվել էին նաեւ Ադրբեջա-նի ու Իրանի միջեւ հարաբերությունները…
Այսպես Ադրբեջանի ներքին եւ արտաքին կյանքը նորանոր անհանգստությունների է հանդիպում: Իսկ ադրբեջանցի գիտնականները ելք են փնտրում` դուրս գալու թերարաժեքության բարդույթից եւ կրկին ու կրկին փորձում են իրենց պատմությունը ամենահինը դարձնելով, գոնե այդպես ոգեւորել «հնագույն ադրբեջանցի ժողովրդին»…
Բայց նույնիսկ ոչ հեռու անցյալի բռնազավթումները՝ Արցախի, Նախիջեւանի եւ այլ տարածքների հարցը քոչվոր թյուրք-ադրբեջանցինե-րը ոչ մի կերպ չեն կարողանում «հիմնավորել» պատմականորեն, իսկ «հազարամյակներ ներառող ադրբեջանական պատմությունը» միայն ծիծաղ է առաջացնում լուրջ մասնագետների եւ առհասարակ նորմալ մարդկանց մոտ:
Ադրբեջան արհեստական պետության եւ ադրբեջանցի հռչակված խառնամբոխի վախճանի մասին եւս մեկ անգամ հավաստելով, վերահաստատում ենք հա-յության՝ իր բնական ու պատմական տարածքներին վերատիրելու եւ Հայոց Միացյալ Հայրենիքում ազգովի համախմբված հարատեւելու իրա-վունքն ու առաքելությունը:

Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում