Անկախությունը բացարձակ արժեք է (…նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքը)

Անկախությունը բացարձակ արժեք է –

««Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում» տեսակետին դեմ եմ, մենք ունե՛նք թշնամիներ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային հա-մալիրում կազմակերպել էր ընդունելություն: ՀՀ ղեկավարն ընդունելության մասնակիցներին եւ ամբողջ հայ ժողովրդին շնորհա-վորեց տոնի կապակցությամբ եւ ելույթում նշեց.
«…Հանուն ազատության մղվող պայքարը փոփոխական հաջողություններով շարունակվել է դարեր ու հազարամյակներ, հզորացել է կամ թուլացել, բայց չի դադարել երբեք: Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության, ոգու եւ պետականության դրոշը: Եվ դա արել են ոչ թե սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրեպ հասնելու համար, կռվել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արվեստ ու գիտություն են հովանավորել…


1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդն ի լուր աշխարհի բարձրաձայնեց այն, ինչը երբեմն ստիպված էր ասել մտքում կամ շշուկով՝ բարձրաձայն ասաց՝ այո՛, ես տեր եմ իմ ժառանգությանը, ի՛մ ինքնությանը, ի՛մ դրոշին ու պետականությանը, ես տեր եմ պատ-մական պատասխանատվությանը: Ես պատրա՛ստ եմ համախմբվել գաղափարի շուրջ, ես պատրա՛ստ եմ միջոցներ կենտրոնացնել հանուն սուրբ նպատակի, ես պատրա՛ստ եմ կռվել ու բանակցել, կառուցել ու արարել, եւ վերջապես՝ ես պատրա՛ստ եմ ընդլայնել Մատենադարանը…
Մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարե-ւաններ, որոնց թե՛ խոսքը, թե՛ գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն£ Սա ցավալի է, բայց փաստ է£ Մենք ստիպված ենք մեր քայլերը կա-տարել՝ ելնելով առկա իրողություններից: Զինադադարի հաճախակիացած խախտումները, բացահայտ սադրիչ եւ ահաբեկչական գործողություն-ները շփման գծում, իհարկե՛, համարժեք պատասխան են ստանում՝ բազմապատկելով մեր զգոնությունը:
Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության եւ տեւական խաղաղության ճանապարհն է: Այդ ճանապարհին մենք հիշեցնում ենք. մեզ մի՛ փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի՛ հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրութ-յան մեջ մի՛ դրեք, մեզ չի՛ կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք, բայց պատրա՛ստ ենք խոսել ու արդար որոշումների շուրջ ձեռք սեղմել»:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարական, քաղաքական, հասարակական, մշակութային, ուժային, լրագրողական, օտարերկրյա դիվանագիտական եւ այլ ո-լորտների ներկայացուցիչներ:

Վահագն Նանյան

* Հ.Գ. – 1 – Իր դեմ կատարված մահափորձից ու դրա հետեւանքով տեւական բուժումից, հասկանալիորեն` երկարատեւ ընդմիջումից հետո հայ ա-րիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը նույնպես ներկա էր այս միջոցառմանը:
Նա մեր հարցերին ի պատասխան ասաց, թե արդեն կազդուրվել է, բայց եթե նույնիսկ կազդուրված էլ չլիներ, Անկախության տոնը բաց թողնել չէր կարող. «Այսպիսի միջոցառումները կարեւոր են ոչ միայն պետական տոնը կարեւորելու առումով, երբ միջազգային հանրություն կոչվածին եւս մեկ անգամ հիշեցվում է անկախ Հայաստանի գոյության փաստը, այլեւ՝ հենց մեր ազգին համախմբելու եւ նպատակամղելու համար է արժեւորվում, քանի որ միայն ներազգային համախմբմամբ կարող կլինենք հասնել արտազգային հաջողությունների:
Սա  լավ առիթ է նաեւ տարբեր ոլորտների գործիչների համար՝ միմյանց հետ շփվելու, հարցեր քննարկելու առումով:
ՀՀ նախագահը խրոխտ ելույթ ունեցավ, բայց նաեւ նշեց, թե «Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարեւաններ, որոնց թե՛ խոսքը, թե՛ գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն»:
Ես այլ կարծիք ունեմ այս հարցում. Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց անվտանգության հայեցակարգերում Հայաստանը թշնամի երկիր են ար-ձանագրել, եւ այս մասին պետք է բարձրաձայնել: Իսկ այն, որ թուրքերն ու ադրբեջանցիները հայության դարավոր ու ոխերիմ թշնամի-ներն են, այս մասին նույնիսկ երեխաներին են սովորեցնում դպրոցում:
Ուստի, «Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում» տեսակետին դեմ եմ եւ ակնհայտ է, որ մենք չենք կարող ապրել թուրք-ադրբեջանցու հետ կողք-կողքի, հարեւանի պես… Նրանք բռնի մտել են մեր տուն եւ պետք է վաղ թե ուշ վտարվեն այնտեղից:
Այդպիսի հարեւաններ հայը չի ունեցել ի բնե եւ չպետք է ունենա հետագայում էլ, նրանց քշել է պետք իրենց ալթայները»…
Իսկ անկախության արժեքը ՀԱՄ առաջնորդի համար հետեւյալն է.
– Անկախությունը ազգային եւ մարդկային բնախոսական արժեք է, ուրեմն եւ՝ բնական պահանջ եւ իրավունք, իհարկե, նաե
ւ իր պարտականութ-յուններով:

Բայց անկախությունը նպատակ չէ պարզապես, այն կարգավիճակ եւ հոգեվիճակ է, մի անփոխարինելի գերհզոր միջոց՝ ազգային ու մարդկա-յին նպատակներին հասնելու համար:
Անկախությունը, անկախ պետականությունը ազգի ազատ գոյատեւելու, գործելու եւ հարատեւելու լավագույն ձեռքերումն է… որի համար նվիրյալները զոհվում ու զոհաբերում են:
Արմեն Ավետիսյանը նշեց, որ Հայ արիական միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ամեն ինչ կանեն Հա-յոց Անկախությունը պաշտպանելու եւ այդպիսով Հայոց Գերագույն Նպատակներին հասնելու համար:

* Հ.Գ. – 2 – Թուրքական զլմ-ներն անդրադարձել են Սերժ Սարգսյանի՝ ՀՀ անկախության տոնի առթիվ ունեցած ելույթին, որի ժամանակ հան-րապետության ղեկավարը խոսել էր նաեւ երկրի ներքին ու քաղաքական որոշ հարցերի մասին: Մասնավորապես` «CnnTurk»-ը, հրապարակելով ՀՀ նախագահի ելույթի բովանդակությունը, վերնագրային տողատակով արձագանքել է նրա ելույթի հետեւյալ հատվածին. «Այո, նույնիսկ ա-պօրինի շրջափակման պայմաններում մենք շարունակում ենք զարգանալ: Մենք ոչ մեկի թշնամի չենք համարում, բայց ունենք հարե-ւաններ, որոնց խոսքն ու գործը պարունակում են ակնհայտ թշնամություն: Դա ցավալի է, բայց փաստ է»:
«CnnTurk»-ը ՀՀ նախագահի՝ «թշնամաբար տրամադրված հարեւան» արտահայության կապակցությամբ վերնագրի միջոցով հայտնում է տարակուսանք՝ «Ո՞ւմ էր մատնանշում»:
Թուրքերը, ի տարբերություն մեզ, գիտեն, որ մեր թշնամին են,  շուրջ 17 տարի Հայաստանին ապօրինի ցամաքային շրջափակման մեջ պա-հողը հենց նաեւ իրենք են, բայց խաղում են` «ու՞մ էր մատնանշում»: Եվ ասեմ` խաղալու տեղ ունեն: Որովհետեւ որոշակի ու պարզ հա-յերենով չենք ասում, որ Թուրքիան մեր թշնամին է: Ու դա չենք ամրագրում…
Դրա համար էլ Թուրքիայի վարչապետ Էրդողանը սուլթանական բառապաշարով ոչ վաղ անցյալում բացահայտ սպառնում էր Թուրքիայից արտաք-սել 100.000 հայաստանցիների:
Դրա համար էլ «բարեկամական» մի շոու-ելույթ ունեցավ Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պատարագի առիթով:
Դրա համար էլ Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանը առ Աստված շնորհակալական խոսքեր է հղել, որ Թուրքիան` մեր տուն ներխուժած տնվորը, մեզ թույլ է տվել մեր տանը պատարագ անենք… Բայց այ այստեղ կարելի է հարցնել` տեսնես իրապես ո՞վ է մեր վատագույն թշնամին…

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.