Նախնյաց օր է – Լեզուն, Հողը եւ Պատմությունը անսակարկելի են

Այսօրը Նախնյաց օրն է –

Երբ հարաբերվում են Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները

Սեպտեմբերի 23-ին` աշնանային գիշերահավասարի օրը, ժամը 17:00-ին Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կայացավ միջոցառում` նվիրված Նախնյաց Հիշատակի օրվան (Սուրբ Խաչ):
Այդ օրը երկրում (երկրային կյանքով) ապրողներն իրենց մեջ նորոգում են հավերժության զգացողությունը եւ շփվում են նախնի-ների հոգիների (երկնային կյանքով ապրողների) հետ…
Այդ օրը հարաբերվում են Երկնային ու Երկրային Հայկական Աշխարհները, եւ վերաիմաստավորվում է Հայոց Առաքելությունը` Տիեզերակար-գի համաձայն…
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց նաեւ ծիսական արարողություն եւ փառաբանվեցին Նախնիք, Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը:

Ծիսական մասն անցկացրեցին ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմի թեկնածուները` Երեւանից, Աբովյա-նից, Վանաձորից, Գյումրիից եւ Կապանից:
Վերջում հայ-արիները տոնական ու ծիսական գինեձոներով հիշեցին Հայոց բոլոր Մեծերին` Հայկ Նահապետին, Տիգրան Մեծին, Նարեկա-ցուն, Մաշտոցին, Վարուժանին, Նժդեհին եւ այլոց:

ՀԱՄ լրատվական կենտրոն
23.09.2010թ.

Լեզուն հողի պես է, սակարկելի չէ

Ըստ մեր հավաստի աղբյուրների, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ անկախության 19-րդ տարեդարձի օրը՝ սեպտեմբերի 21-ին, մի նեղ շրջանակում ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ ՀՀ նախագահը ազգադավներ չեն եւ չեն էլ կարող այդպիսին լինել: Իսկ այն օրենսդրական փոփո-խությունը, որ օտարալեզու դպրոցների հարցով առաջ է քաշվել վերջերս, հիմա կարգավորված է, եւ ՀՀ ԱԺ-ում հաջորդ ընթերցման ժամանակ օրենսդրության փոփոխված նախագծում այլեւս այն վտանգները չեն լինի, ինչի մասին բարձրաձայնում էին ազգային-ազգայնական ուժե-րը: Պարզապես 2 օտարալեզու դպրոցի հարց կքննարկվի (Դիլիջանի եւ Ջերմուկի)` հաշվի առնելով միջազգային փորձը, իսկ օրենքով այլ նմանատիպ կրթոջախների ստեղծման իրավունք չի տրվի: Սա, ըստ նախարարի, ներկայումս ամենաիրատեսական լուծումն է` հաշվի առնելով նաեւ արտաքին պարտադրանքները: Հիշեցնենք` մենք՝ հայ ազգայնականներս, դեմ ենք օտարալեզու դպրոցների հիմնմանը, ու դրանց թիվը 11, թե 1, կապ չունի, քանզի զիջում է: Հողի պես: Իսկ հողը զիջելիս չեն ասում` մխիթարվենք, 11 մետր չէր, 1 էր…
Անկախության օրը, ըստ մեր նույն աղբյուրի, նաեւ այլ խոսակցություն է եղել քաղաքական ու մտավորական մի խումբ մարդկանց միջեւ: Ասվել է, թե ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ օտարալեզու դպրոցների հարցը նույնացվել է հայ-թուրքական հանպատրաստից արձանագ-րությունների հետ: Նշվել է, որ վրացական մամուլում արդեն իսկ մեր ԱԺ-ում արծարծվող օտարալեզու դպրոցների օրինակն է բերվում, եւ վրացական իշխանությունները ողջունում են հայկական օրենսդրական փոփոխության հնարավորությունը՝ ակնարկելով, որ Վրաստանում էլ պետք է դա կիրառվի, եւ բոլոր դպրոցներում առարկաները պիտի դասավանդվեն վրացերեն (այդ թվում` Ջավախքում), եւ հայերը կարող են օտա-րալեզու կրթակարգից օգտվել կամ կիրակնօրյա դպրոցների ձեւից: Ահա այսպիսի մի վտանգ ենք արդեն մոգոնել դեռ օրենսդրական փոփոխութ-յուն չարած…

«Լուսանցք»

«Գոյմարտերից պետք է դաս քաղել, իսկ փառավոր հաղթանակները` փառաբանել»

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ պատմաբան Արտակ Մովսիսյանի «Տիգրան Մեծ թագավորներից մեծագույնը» գրքի շնորհանդեսը: Նրա խոս-քով, մենք ունենք Տիգրան Մեծի մասին հիանալի գիտական ուսումնասիրություններ, որոնք շատ ծավալուն են, իսկ ծավալուն աշխատանքները այսօր դժվարությամբ են կարդում:
«Այդ իսկ պատճառով ես ցանկացա Տիգրան Մեծի մասին գրել մի գիտահանրամատչելի գիրք, որը պարզ եւ մատչելի կլիներ բոլորին: Գիրքն ունի պատկերազարդումներ եւ քարտեզներ, որոնք ավելի ընկալելի են դարձնում մատուցվող նյութը»:
Նա նշեց, որ գիրքի շնորհանդեսը հենց այսօր է ընտրել, քանի որ մատենագրական տեղեկությունների համաձայն Ք.ա 68 թ. աշնանային գե-շերահավասարի օրը`սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Տիգրան Մեծի մղած Արածանիի ճակատամարտը, որում հայոց զորքը ջախջախել է հռոմեական բանակներին եւ դուրս շպրտել նրանց Հայաստանից:
Պատմաբանի խոսքով, մեզ համար կարեւոր են այսպիսի հաղթանակները:
«Սավոք սրտի մենք մեր կրթական համակարգը կառուցել ենք գոյամարտերի բառաբանությամբ, սակայն գոյամարտը մի կռիվ է, որտեղ վտանգվել է գոյությունը: Գոյմարտերը ոչ թե պետք է փառաբանել, այլեւ պետք է դաս քաղել, իսկ փառաբանել պետք է փառավոր հաղթանակները`օրինակ Ա-րածանիի ճակատամարտը, որին մեր ժողովուրդն անհաղորդ է»,- ասաց նա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 32 (163), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.