Թիվ 46 – հ.19 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 46 – հ.19 – 2004

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն                                                     11.10.2004թ.
        Օրերս, Երևանի Աբովյան փողոցում ցուցադրվեցին «Կոկյուետ» ֆրանսիական փողոցային թատրոնի ներկայացում հորջորջվող այլանդակությունները: Այս «ներկայացումը» իրականացվել է մերկանդամ և սեռական գործողություններ ցուցադրող տեսարաններով, օրը ցերեկով, երևանցիների՝ մեծահասակների և երեխաների աչքի առջև: Եվ ցավոք, չի հայտնվել մեկը, որը կթքեր այս տականքների վրա: Ցուցադրվել է նաև թաղման տեսարան՝ հանրապետության հրապարակի լճում, էլի մարդկանց զարմացած հայացքների ներքո:
     Երբ սոցիալական քարտերի համակարգի դեմ օրինական հանրահավաք էր կազմակերպվել սույն թվի հուլիսի 1-ին և հանրահավաքի ընթացքում պետք է դրվեր մի դագաղ «սոցիալական քարտ» նշումով ու այնտեղ պիտի լցվեին սոց.քարտերը, որոնք մարդկանց տրվել էին պարտադրանքով, հայ ոստիկանները հերոսաբար գողացան այդ դագաղը՝ հայտարարելով, թե դա «հակահիգենիկ» է, նաև սարսափ կառաջացնի մարդկանց, հատկապես՝ երեխաների մոտ:
      Եվ ահա, Երևանի կենտրոնում հայտնվում է դագաղ, այն էլ անառակության մի զազրելի տեսարանով, իսկ «քաջ ու երեխասեր» հայ ոստիկանները չեն միջամտում այս սարսափելի այլանդակությանը: Ավելին, պարզվում է, որ այս «ներկայացման» ֆինանսավորողը մեր իշխանավորներն են:
       Մենք գտնում ենք, որ ՀՀ իշխանական վերնախավի մի զգալի մասը անբարոյականացած է վերջնականապես, և կոչ ենք անում ՀՀ և աշխարհի հայությանը՝ ամեն գնով պայքարել այս «ազգային տականքների» դեմ:
     Գեղեցկության անառակաբարո (մարմնական ցուցադրության) մրցույթները (որոնք հասել են արդեն մանկապարտեզ), ՆՓԱԿ-ի անբարո «արվեստը», «պոռնո» գրքերի և ամսագրերի առատությունը, «սեքս» կինոնկարների, գովազդների, տեսահոլովակների ցուցադրումը, ամեն օր, ամեն վայրկյան անբարոյականացնում են ազգը, հատկապես՝ պատանի և երիտասարդ սերնդին: Սրան նպաստում են նաև օտար ու անբարո բարքեր քարոզող սեռական դաստիարակության մասին դասագրքերը, որոնք համառորեն մտնում են հանրակրթության ոլորտ:
      Ուշքի արի հայությու’ն, անսա’ քո բազմադարյա իմաստնությանը և վերադարձի’ր բարոյականության ու առաքինության դաշտ, այլապես անառակությունը կոչնչացնի բոլորիս…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Զ ա ր կ ե ր ա կ
       Վերջին ժամանակներս Հայ Արիական Միաբանության կողմից բարձրացված՝ իշխանական վերնախավում առկա արվամոլ նախարարների և ԱԺ պատգամավորների թեման դարձել է լուրջ քննարկումների առարկա և’ իշխանությունների, և’ ընդդիմության, և’ ԶԼՄ-ների, և’ լայն հասարակայնության մեջ (նաև՝ ՀՀ օտարերկրյա դիվանագետների ու այլ երկրների քաղաքական շրջանակներում): Այս թեման դարձել է նաև բացահայտումների «ջրբաժան», որը թույլ է տալիս հստակորեն տարանջատել «գոմիկների» և այս տականքների հովանավորների ու սրանց մերժողների բանակները: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս առիթով հանդես է եկել գրեթե բոլոր լրատվամիջոցներով («Հայկական Ժամանակ»,  «Իրավունք», «Առավոտ», «Երրորդ Ուժ», «Ազգ», «Ժամանակի Միտք»… թերթեր, «Կենտրոն», «ԱՐ», «Արմենիա», «Երևան»… հեռուստաընկերություններ) կամ ԶԼՄ-ները հանդես են եկել մեկնաբանություններով:
       Այն, որ  քաղաքական ուժերն ու ԶԼՄ-ները պահանջում են շուտափույթ հրապարակել արվամոլների անունները, կարելի է ինչ-որ տեղ մի կերպ հասկանալ (չնայած անունների հրապարակման համար նախորոք որոշակի ժամնանակահատված է նշվել), սակայն, երբ նրանք կամա թե ակամա պաշտպանում են արվամոլների շահերը, լուրջ մտածելու տեղիք է տալիս: Ոմանք փորձում են ՀԱՄ-ի ղեկավարին հունից հանել, ոմանք՝ պիտակավորում են, ոմանք էլ համարում են այս կամ այն կողմի գործակալ… թքա’ծ ունենք: Մենք հստակ գիտենք մեր անելիքը և գործելու ենք մեր մտածելակերպով, իսկ դեպքերի նման ընթացքը դեռ շատ իրողություններ կբացահայտի:
        «Հայոց Աշխարհ», «Ազգ», «Փակագիծ» և էլի որոշ թերթերի ծախու լրագրողիկներ («Հայոց Աշխարհ»-ի դեպքում՝ մի քանի տեղերից հիվանդ խմբագիրը) փորձել են փնովել ՀԱՄ-ին ու իր ղեկավարին, սակայն դա երևի թե իրենց հետույքի հետ կապված խնդրի հետևանք է… ուստի տաղտկալի կլինի դրանց անդրադառնալ: Իսկ ահա, «Հայոց Աշխարհ»-ի վերլուծությունը գողերի ու գ…երի վերաբերյալ, հաստատ վերաբերում է գագիկմկրտչյանների բազմաբնույթ տեսակին, որոնք կամ գող են (նաև՝ վարձու գրչակի տեսքով) կամ գ…, հնարավոր է նաև՝ բ.., իսկ ՀԱՄ-ն առաջնորդվում է միայն ազգայնական կենսակերպով և մերժում է թե’ մեկը (ընդհուպ «զակոննի» գողերի ինտերնացիոնալ կենսակերպը), թե՝ մյուսը: Ասենք նաև, որ ինչքան էլ ալվարդպետրոսյանները, էմմախուդաբաշյանները, վլադիմիրբադալյանները, արասահակյանները (մենք էլ կարծում էինք, թե այս հաստագլուխ  հհշական լամուկներն արդեն սատկել են) ընդվզեն ու մեզանից անուններ պահանջեն, կամ մեր մասին տխուր-տրտում կարծիքներ հայտնեն, մենք սրանց վրա էլ թքած ունենք: Այս նախաձեռնությունը մերն է, և մենք, ինչքան մերժում ենք ծախված իշխանություններին, նույնքան էլ մերժում ենք ծախված ընդդիմությանը: Սա պայքար է ոչ միայն արվամոլների (լեսբուհիների, պոռնիկների), այլ նաև՝ ջհուդա-մասոնների, մարդկանց համարակալման, աղանդավորության և այլ ապազգային ու հակամարդկայի երևույթների դեմ:                                                                      «Հայ-Արիներ»

Մ ե ր   ա ն կ ա խ ու թ յ ա ն   գ ի ն ը

 Քաջություն ունենանք՝ երևույթները կոչենք իրենց անուններով…
      Իրավացիորեն պահանջելով, որ աշխարհը չմնա կույր՝ ճանաչի ու դատապարտի Հայոց Մեծ եղեռնը, ինքներս ենք կույր՝ չենք տեսնում, թե ինչպես բռնաբարվում է ազգի ոգին, կացնահարվում ազգի կենսարմատը:
    Իրավամբ հպարտանալով Թեհլերյաններով, ուժ չենք գտնում՝ մեր միջի թալեաթներին վերացնելու համար:
    Մի՞թե ազգադավություն չէր այն, որ ազգովի՝ բազմահազար զոհերի գնով անկախություն ձեռք բերելուց հետո, դավադրաբար կոտրվեց ժողովրդի միասնական կամքը: Իսկ այն, որ թալանվեց կամ փոշիացվեց տասնամյակներով կուտակված ազգային ունեցվածքը: Չխորշեցին, անգամ, անկախությանն այնքան մեծ գին վճարած ժողովրդին պահել արհեստածին խավարի, ցրտի ու սովի մեջ:
        Յուրաքանչյուր ազգի համար ոչ ոք և ոչինչ այնքան վտանգավոր չէ, որքան սեփական ապազգային պետությունը: Այն, գործելով ազգի անունից, ձեռք է բերում ամեն միջոց ճնշելու, ստորացնելու և, ի վերջո, ոչնչացնելու սեփական ժողովրդին:
      Ապազգային պետությունը ժողովրդի դեմ է հանում նրա իսկ միջոցներով պահվող և նրա զավակներով համալրվող  իրավապահ ողջ համակարգը (ոստիկանություն, դատախազություն, դատարան) և զինված ուժերը (ներքին, ազգային անվտանգության և պաշտպանական): Ապազգային պետությունը պահում է մեծագույն լիազորություններով օժտված իշխանավորների և չինովնիկների մի ողջ բանակ, որոնց ընչաքաղցությունը և փառամոլությունը բավարարելու համար պետական միջոցներն անբավարար են:
        Պետությունը դիկտատուրա է՝ ուժ իշխանավորների ձեռքում: Եթե խորհրդային պետությունն իրականացնում էր այսպես կոչված պրոլետարիատի դիկտատուրան, ապա մեր պետությունն իրականացնում է միջազգային դավադիր և ներքին իշխանատենչ, ընչաքաղց տարրերի իշխանությունը:
    Այսօրվա քաղաքական, սոցիալ-տնտեսական, միջպետական հարաբերությունների պայմաններում կարո՞ղ է ավելի մեծ ազգադավություն լինել, քան միջազգային կոչվող ամեն կարգի դավադիր կառույցների անվերահսկելի գործունեությունը հանրապետությունում, ինչպես նաև իշխանության բարձրագույն մարմիններում տիրող կոռուպցիան, դատավորների բացահայտ անարդար վճիռները, ոստիկանների անօրինականությունները: Իսկ տասը հայով մեկ հայ ծեծելով սպանելն ու անպատիժ մնա՞լը:
      Ո՞րն է ժողովրդի միջոցներով մեծաքանակ ոստիկանություն, ներքին զորքեր, դատախազություն ու դատարան պահելու նպատակը, եթե կոչ է արվում, որ յուրաքանչյուր քաղաքացի սովորի ինքը պաշտպանել իր իրավունքները: Ենթադրենք, որ ես որոշեցի ամեն ինչ թողնել և զբաղվել իմ իրավունքների պաշտպանությունն երաշխավորող հարյուրավոր օրենքների ուսումնասիրությամբ (9000 դրամ թոշակով դատապաշտպան չես վարձի), բայց չէ, որ այդ օրենքների կատարումը, այնուամենայնիվ մնում է հենց այդ նույն իրավապահների ձեռքում:
       Ահա մի օրինակ: Նշանակվելով Վ. Տերյանի անվան դպրոցի տնօրեն, դատական հայցով դիմեցի Էրեբունու դատարան՝ նախկին տնօրենի «անշահախնդիր» բարեկամեցողությամբ դպրոցի 142 քառ. մետր տարածքն անհատույց շահագործող «գործարարի» դեմ՝ պահանջելով նրանից ազատել տարածքը: Տիկին դատավորն իմ բոլոր հիմնավորումներին տալիս էր նույն՝ հետևյալ պատասխանը. «պարոն տնօրեն, այո’, իրավացիորեն պաշտպանում եք դպրոցի ունեցվածքը, բայց օրենքն այլ բան է ասում»: Թե այդ ի՞նչ օրենք էր, որ ես չգիտեի և որը թույլ էր տալիս զավթել դպրոցի տարածքը, այդպես էլ ինձ չներկայացվեց: Փոխարենը դատավորն արհեստականորեն, ավելի քան մեկ տարի ձգձգեց գործի քննությունը, մինչև որ, ոչ առանց այդ «գործարարի» ջանքերի (հավանաբար, նաև փողերի) ինձ ազատեցին տնօրենի պաշտոնից:Դրանից հետո, շատ արագ, դատարանը վճիռ կայացրեց, որով դպրոցի տարածքը սեփականաշնորհվեց «գործարարին»: Եւ սա այն դեպքում, երբ դպրոցի տարածքի զավթման և դատական գործընթացի արհեստական ձգձգման մասին տեղեկացված էին հանրապետության նախագահը և վարչապետը, հանրապետության գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, արդարադատության և ԿԳ նախարարները: Այսքանից հետո, ի՞նչ ասել այն «խելոքների» մասին, ովքեր կոչ են անում մեզ՝ շարքային քաղաքացիներիս, տեր կանգնել սեփական իրավունքներին: Ահա թե, որ դեպքի համար է ասված՝ «իսկ դատավորնե՞րն ովքեր են»:
     Այո’, «մարդկային լկտիությունն աստվածներից զորա-    վոր է»: Մի կողմից՝ ցուցադրաբար ազգային շահի նվիրյալներ, մյուս կողմից՝ ազգայինի և բարոյականի արմատները կացնահարողներ: 
    Երեսպաշտությունը պաշտպանական «հզոր» ուժ է…:     Մեզ կասեն, այո’, առկա են լուրջ թերություններ, որոնք ունեն օբյեկտիվ պատճառներ: Բացառել հնարավոր չէ («Փարիզի փողոցներում էլ են առևտուր անում», – Լևոն Տեր-Պետրոսյան): Իշխանությունները պայքարել ու պայքարում են դրանց դեմ:
       Մի՞թե…
      Գուցե կարելի լիներ հավատալ, եթե անցած 13 տարիներին գոնե 13, ո’չ, թեկուզ մեկ բարձրաստիճան պաշտոնյա կոռուպցիայի համար ստացած լիներ իր արժանի պատիժը:
        Ասել, որ իրավապահ համակարգն անգործության է մատնված, իհարկե, սխալ կլինի: Օրինակ, մեծ օպերատիվությամբ, մեկ ու կես տարվա ազատազրկման դատապարտվեց ապրիլի 12-ի հանրահավաքի մասնակից երիտասարդը, որն իր ատամները փշրող ոստիկանին հարվածել էր ջերմուկի պլաստմասե դատարկ շշով:
     Համեմատեցե’ք այս դատավճիռն՝ «Առագաստ» սրճարանում կատարված եղեռնական  սպանությունը կատարողների դատավճռի հետ:
        Իսկ ինչպիսի ջանասիրությամբ են ոստիկանները ընդիմության հանրահավաքների օրերին փակում մայրաքաղաք տանող մայրուղիները, ձերբակալում հանրահավաքների կազմակերպիչներին, մասնակիցներին ու «զազրախոսներին»: Եթե, միա՝յն, նման ջանասիրություն հանդես բերվեր արդար ընտրությունների անցկացման համար…: Համոզված եղեք, որ ընտրակեղծիքները հիմնականում կկանխվեին: Բայց դա մեր պետության համար նպատակ չէ:
       Ո՞րն է, վերջապես, մեր անկախության գինը.
- ա՞յն, որ աշխատավոր մարդը կանգնեցվի իր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ հացի խնդրի առջև և այն կարողանա լուծել միայն Մեծն բնության կողմից վերապահված ՄԱՐԴԿԱՅԻՆԻ զոհաբերումով,
- ա՞յն, որ հայի տեսակը տարրալուծվի աշխարհի մյուս բոլոր տեսակների մեջ, նրանց տա իր աշխարհաստեղծ գենը և վերանա որպես տեսակ,
- ա՞յն, որ հայոց հողի վրա ամեն բան պատկանի օտարներին և ամեն ինչ որոշեն օտարները,
- ա՞յն, որ Հայաստանը դառնա այն «գաճաճ» երկրներից մեկը, որոնցում իրենց նյութական, ֆինանսական, աշխարհաքաղաքական, հավատքի շահերն ունեն աշխարհի բոլոր «հզորները», իսկ սեփական, մի քանի հարյուր հազար, քաղաքացիներին վերապահվում է միայն սպասարկման գործառույթ,
- ա՞յն, որ, վերջապես, իրականություն դառնա աշխարհի դավադիրների՝ «Հայաստանն առանց հայերի» երազանքը:
      Եթե, իրոք սա է անկախության գինը, ապա մեր կողմից այն վճարելուց հետո, աշխարհը միասնաբար կճանաչի ու կդատապարտի Հայոց Մեծ եղեռնը և մի հսկա հուշաքար կկանգնեցնի ի հիշատակ հայ ազգի:
        Կա՞, արդյոք, հնարավորություն խուսափելու մեր ձեռքով մեր գերեզմանը փորելու «հերոսացումից»: Կա’: Դրա համար անհրաժեշտ է քաջություն՝ օտարի կամքի և սեփական ընչաքաղցության կամակատարը չլինելու համար: Բայց, ցավոք, այսօրվա «տղամարդկային քաջությունը» չափվում է այլ չափորոշիչներով…:
    Պետությունը, որում պաշտոնատար անձանց վիրավո- րելու համար հատուկ, խստացված պատիժ է սահմանված, իսկ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի չարաշահման, քրեական հանցագործության կամ ազգադավության համար նույնիսկ «շարքային» օրենքները չեն գործում, միարժեքորեն ապազգային է :
    Հայրենի իշխանություններ, հային հատուկ պարզութ-   յամբ և միամտությամբ, առաջարկում եմ օրենք ընդունել, որով պետական պաշտոնյայի կողմից պաշտոնի չարաշահումը որակվի որպես հայ ժողովրդի (ազգի) դեմ կատարված ծանր հանցագործություն:  
        Օրենքի միայն բարոյական նշանակությունը դժվար կլինի գերագնահատել: Յուրաքանչյուր կոռումպացված պաշտոնյա կդիտվի որպես ազգի դավաճան: Օրենքը կհանդիսանա քաղաքացիական (ժողովրդի կողմից վերահսկվող) հասարակարգի կառուցման առաջին լուրջ և վճռորոշ քայլը:
        Վերջապես, հսկայական կլինի օրենքի տված ֆինանսական օգուտը երկրին: Ժամանակին ԱԺ պատգամավորներից մեկը նկատեց, որ եթե պետական պաշտոնյաները միայն մեկ շաբաթ հրաժարվեն կաշառքից, ապա տնտեսված գումարներով երկիրը մեկ ամբողջ ամիս կարելի կլինի պահել:
    Որպեսզի օրենքը գործի, պետք է ստեղծել ազգի դեմ կատարված ծանր հանցագործությունների երդվյալների դատարան: Երդվյալ ատենակալները կընտրվեն համընդհանուր ընտրություննրով, օրինակ՝ 10 հազար բնակչից մեկ երդվյալ, հինգ տարի ժամկետով: Նույն օրենքով երդվյալ ատենակալի կոռուպցիոն արարքը կորակվի որպես ազգի դեմ գործված ծանրագույն հանցագործություն:
     Ահա’, պարոնայք, ձեռնոցը նետված է: Թող կոալիցիա կազմող կուսակցությունները և հանրապետության նախագահը ապացուցեն իրենց նվիրվածությունն ազգային շահին: Արդյունքում կունենանք ոչ թե օտարի ձեռքով կառուցված՝ հայ ժողովրդի հիշատակի հուշաքար, այլ երկիր, որը կլինի հայ ժողովրդի հավերժության խորհրդանիշ, քանզի, հանձինն ազգային պետության, այնտեղ կիշխի ազգի միասնական, ստեղծագործական կամքը:
       Խիզախե’ք…, պարոնայք:

Տարիել Ղաջոյան
Մանկավարժական գիտ.
թեկնածու, դոցենտ        

Նկարչի խոստովանանքը…

      Ի սկզբանե նախընտրել եմ հայ ժողովրդի պատմությունն արտացոլող կտավներ ստեղծել: Նկարել եմ ոչ միայն գրքերի, մագաղաթների մատուցմամբ, այլ՝ Զգացողությամբ:
      Իսկ ի՞նչ զգացողություն էր այդ: Պարզապես սենյակների շարան, միջանցիկ դռներով: Բավական էր բացեի սենյակի դուռը, ընկնում էի մի դար, մի ժամանակահատված, մտնելով ամենահեռավոր սենյակները, ասել է. «հայտնվում էի» հեռավոր դարերում…:
        Գիտնականը՝ ապացուցում է, պատմաբանը՝ մատուցում, փիլիսոփան՝ խորհում, իսկ արվեստագետը՝ զգում, ապացուցածը, մատուցածը, խորհածը:
    Եվ այս հոդվածիս նպատակն է վերահաստատել Հայ-Արիների հավատամքը, չէ՞ որ անցյալը չես «շոշափի»: Ամպագոռգոռ խոսքեր չեն, այլ 30 տարվա անընդմեջ և անսպառ զգացողության արդյունք: Ես դա նկատել եմ նաև Հայ Արիական Միաբանության գաղափարաբանության մեջ:
       Մարդը պատահականորեն չի ծնվում, այլ նշված ճանապարհով: Եւ այդ ուղին, եթե ունես բարձր զգացողություն, քեզ տեսանելի կամ ընթերցելի է դարձնում քո սեփական կոդը՝ երջանկության բանալին, մնում ես զարմացած՝ ճակատագրով քեզ  վերապահված ու գիտակցված անելիքդ հաստատելով գործով, մանավանդ նրա արդյունքներից:
       Զգացողություն…:
       Բավական էր նստել նկարակալի մոտ, սպիտակ կտավի առջև (սխալ է այն կարծիքը, որ կտավը սահմանափակվում է իր չափսերով), թեման հանկարծ ինքն էր հայտնվում:
       …Սպիտակ կտավում  Պապ թագավորի տխուր հայացքն է. «Վահան, դու՞էլ ես հավատում այդ հերյուրանքներին»: Վրձինը միանգամից գործի է անցնում՝ մտովի բղավելով. «ոչ’, ազնվազարմ արքա, դա հնարավոր չէ’»: Ի վերուստ տրված կապ անցյալի ու ներկայի միջև… Այսպես «հանդիպել» եմ պատմական դեմքերին, «մասնակցել» իրադարձություններին, անգամ «շնչել» այն ժամանակվա օդը, «մտերմացել» կերպարներին, «խոսել» նրանց հետ: …Պապը, Տիգրանը, Արան ու Արտաշեսը, Վարդանը, Վասակը, Վահանը և շատ շատերը:
      Ի՞նչ է այս ամենը…, ցնո՞րք, հապա ո՞վ (30 տարի առ-   աջ), ինձ հուշեց հայոց պատմության 7000-ամյա տարեթիվը (այսօր է բացահայտված հանրահայտ Պարիս Հերունու Քարահունջը), կամ ինչո՞վ է պայմանավորված, որ «Վահագնի ծնունդը» կտավում (ոչ՝ Պապի, կամ Տիգրանի), մանկան ինձ հարազատ դեմքը:
        Դրանք բխում են հոգուց, սիրուց՝ ծնված առ Հայաստան, նրա բնությունը, պատմությունը, նրա կապուտաչ ու ջինջ երկինքը, ձյունաթագ լեռները, նրա կենարար ու շռայլ արևը, լուսաշող ապագան…
       Անցյալ…:
     Այն ինչ գիտենք, արտացոլել եմ «Մշուշում» կտավում,   մեզ հասած կցկտուր պատմությունից: Սակայն «Հայկը և նըրա ժառանգները» նկարաշարքը սկսվում է «Հայերի երկիրը» կտավով, որտեղ «եղել» եմ, որտեղ նոր սաղմնավորվում էր հայոց ազգը, նրա պատմությունը:
       Անցյալ…:
    Հայ ժողովրդի չարակամներն այնպես խորն են հորել նրա պատմությունը, որ բավական ժամանակ կպահանջվի, որպեսզի այն դուրս գա աշխարհի երես: Այս գործում մեծ դեր ունի պետությունը, դեր ունեն նաև՝ Հայ-Արիները, մեր պատմաբանները, լեզվաբանները, հնագետները, ազգագրագետները: Շատ եմ կարևորում մեր մշակույթի դերը այս հարցում: Աշխարհին տալով ամեն ինչ, այժմ չունենք ոչինչ:
       Ներկա…:
    Ցանկանում եմ անդրադառնալ հայ մշակույթի արդի հարցերին, որոնք այս որակով լուրջ պատկերացում չեն տալիս նրա հիմնական դերի՝ պետության կայացման գործընթացում: Սա կարևոր է այնքանով, որ երկիրը գտնվելով պատերազմական շրջանում պիտի ունենա մշակույթ, որը զինվորների ու գեներալների նման, պիտի ծառայի ազգին: Ընդ որում, բառացիորեն մշակույթի ասպարեզում կան փաստեր, որտեղ մշակութային գործիչն ուղղակի արժանացել է սպայական բարձր կոչումների (հայազգի ծովանկարիչ Հ. Այվազովսկին՝ ծովակալի, գեղանկարիչ Ի. Գրեկովը՝ գեներալի և այլն…): «Երբ թնդում են հրանոթները, մուսաները լռում են», այդպիսի պարագայում պատերազմող երկիրը պարտվելու է: Իրաք…, եթե այդ երկրի հնագույն մշակույթը զարգացում ապրեր 20-րդ դարում, ամերիկյան հզոր զենքը համարձակություն անգամ չէր ունենա մուտք գործել այդ տարածք, ինչն օրինակ մեզ փրկեց մասնավորապես արցախյան պատերազմում: Ո՞վ կարող է անգամ կասկածել, որ երկրորդ աշխարհամարտում  Գերմանիան ջախջախվեց առանց Ս. Ռախմանինովի, Դ. Շոստակովիչի և այլոց սիմֆոնիաների, առանց Դ. Դեմիրճյանի «Վարդանանքի», առանց Ի. Թոիդձեի «Մայր հայրենիքն է կանչում», և այլնի: Հիշենք Տիգրան Մեծին, իր մայրաքաղաքում նստած, շրջապատված հռոմեական աշխարհակուլ բանակներով, իր թատրոնն էր ստեղծում…
    Անդրադառնալով մեր պատմությանը, հիշենք, որ Հայաստանն ունեցել է զարգացման կայուն ընթացք, երբ մեր հեռատես թագավորներն ավարտել են պատերազմական գործողությունները, անցել են ստեղծագործ ու շինարար աշխատանքի:
     …Օդի պես կարևոր է հոգևորը, որի պակասությունից էլ  մարդիկ դառնում են խորթացած, անջատ ու անմիաբան:
        Արվեստագետը ունի շատ պարտականություններ, և բացի արժեքավոր գործ ստեղծագործելուց, պիտի արձանագրի փաստացին, իրականը, իր մտորումները, երբեք չմոռանալով բարոյականությունը, առաքինությունը: Իսկ պետությունը պիտի հոգա իր արվեստագետների կարիքները, այլապես՝ երկիրն ինքը խնդիրներ կունենա…
       Խոսվում է ազգային գաղափարախոսության մասին, ահավասիք. «փրկե’ք մեր մշակույթն, որպեսզի փրկվի ազգը»:
    «Գործենք ամեն մեկս մեր տեղում, ի հզորացում մեր երկրի», և պարզապես կցանկանայի, որ ամեն հայի տրվեր հնարավորություն մասնակից լինելու այդ գործընթացին:                      

Վահան Ղարիբյան
(ժողովրդական վարպետ, գեղանկարիչ),
աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության Միջազգային Ակադեմիայի անդամ

ԴԱՐՁ  ԴԷՊԻ  ՈԳԻՆ

Հայկ Ասատրյան

     Մեռնել, բայց չտեսնել Հայրենիքը պարտւած: Յաղթանակից կեանքի բարոյական կանոն յօրինել, պարտութիւնը ստեղծագործաբար ողբերգել եւ դրանից՝ մեծագործումի նոր ոյժ եւ խանդ երկնել:
       Այդպէս չէ՞ր երբեմն հայը:
     Ասում ենք՝ այդպէս էր, ուզում ենք էլի’ այդպէս լինի եւ քարոզում ենք տարօնականութիւն:
    Մեր առաջ, սակայն փռւած է հոգեւոր վերջալոյսի մի պատկեր: Վերջալոյսին՝ քնի կարօտից յօրանջում են ստւերները: Մեծ ստւերը՝ գիշերը, արդէն մայրն է քնաբեր առաքինութիւնների: Ստւերները յօրանջում են – «հին հայը վաղուց է մեռած»:
       «Ոգին մահ չունի»,- ասում ենք մենք:
    Ոգու մահւան հաւատում են վերջալոյսին ստւերօրէն սպառւածները: Նրանք՝ որ բռնւած են վախճանի տենդով: Ապրելու ագահութիւնը եւ մահւան զգացումը – միեւնոյն տոպրակում սրանք դեղնում են, ինչպէս աշնան տերեւները: Ամեն բան չի դեղնում կատարելութիւնից – շատ բան դեղնում է սպառումից: Դեղին երգերի բանաստեղծները, շա’տ անգամ, քուն են քարոզում – ցաւագին ճիչ եւ ձանձրոյթի աղօթք:
    Քնաբեր ամեն խօսք, մտածում եւ աղօթք վախճանի կարօտ է, վերջինը՝ տկարութիւն, իսկ տկարութիւնը՝ կենսագործ բոլոր ճշմարտութիւնների թշնամին:
      «Արթնացի’ր, Հայաստա՜ն – օրերի զանգահարումը խոժոռում է հոգով մեռածներին: Արշալոյսի կանչը – դա մեծագոյն թշնամին է յոգնած-պարտասածների: Ստւերները ձայն չունեն, բայց նրանք ընկերներ են շարժւող կեանքի: Նրանք ունեն իրենց համր երանութիւնը – ուզում են քնել: Շարժումների թշնամին մի’շտ էլ ստւերոտ մի էութիւն է: Տարօնականութիւնը ոգու շարժում է, նոր կեանքի խօսք: Դա ունեցաւ իր թշնամիները – մահապաշտները, ստւերային էութիւնները, նրանք, որ տաժանքով են քայլում կեանքը փոթորկող ոյժերի հետ, ստւերի տաժանքով:
        Մենք ասում ենք. «Ոգին անմահ է»:
        Բայց երբեմն ոգու կայծը՝ հոգին աւելի’ շուտ է մեռնում, քան մարմինը: Անմահ է միայն ժամանակը բոցավառող, տարածութիւնը նուաճողաբար ճմլող ոգին, ստեղծագործը:
    Յիսուսն էր ասում. «Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի»: Ստեղծագործ ոգին միշտ էլ աշխարհում է եւ լուսագործում է:
         Ժամանակը ոգեսպառի համար անջրպետ է, ոգու կրողի համար՝ կապ: Ժամանակներն իրար են կապւում յաւիտենականի զգացումով – անցաւորը յաղթահարող ոգու ճիգով: Մամիկոնեաններից անցել է մէկուկէս հազարամեակ, հայ բոլշեւիկները տիրում են այսօր: Բայց նրանք մեզ աւելիþ մօտ են թւում, քան վերջինները: Այդպէս չէ միայն նրանց համար, որոնք ժամանակը ըմբռնում են որպէս իրար հակասող դէպքերի մի շարժ, որպէս անցումների մի քաոս:
        Ժամանակը հոգեբանական առաջընթաց է: Բարոյապէս աճող մարդու համար՝ նրա արժէքները, հոգեւոր բովանդակութիւնները աճում են այդ առաջընթացի հետ: Հայօրէն անկարելի է հերոսանալ առանց Մամիկոնեան մի հսկայ կենդանիօրէն պատկերելու: Հերոսականը ժամանակները յաղթահարող պատկերում է: Հրէութեան հզօրանքի գաղտնիքը նրանում է, որ ամեն հրեայի սրտի մի անկիւնում կենդանիօրէն տրոփում է Մովսէսը: Ոգու բոլոր նահանջները առաջ են գալիս ժամանակի մասին ունեցած անկենսաբանական ըմբռնումից: Հակասութիւնները պարտութիւն են վիժում: Կա՞րսը – այդ պիտի չունենայինք, եթէ այնտեղ ճակատող հայկական բանակը չապրէր իր եւ Վարդանների ոգու հակասութիւնը, եթէ ժամանակը յաղթահարելով՝ նա կարողանար անցումի իր երանութեան մէջ դնել Մամիկոնեանավայել հերոսական: Բոլոր պարտութիւնները արդիւնք են պատմական ոգու աղօտումին – նախ՝ դրան:
        «Յեղաշրջւած ոգին է յեղաշրջում իրականութիւնը» – ասում ենք մենք: Իւրաքանչիւր ազգ ապրում է ճակատագրական մի նշանախօսքով: «Յիշի’ր մահը»,- ասում է մի ժողովուրդ, եւ դրանով էլ բարոյակարգում իր ընկերային կեանքը: «Յիշի’ր Մամիկոնեան հայը», – ասում ենք մենք, որովհետեւ ուզում ենք յաղթահարել պարտւողականութիւնը, փոխել, յեղաշրջել ճակատագիրը: Ուզում ենք տարագրութեան ցաւն ու ամօթանքը վերածել հայրենատիրումի, հզօրանքի կամքի: Մեծագոյն ստորնութիւնների ընդունակ ժողովուրդը, ընդունակ է նաեւ գերագոյն հերոսականի: Մեծ անկումներն էլ գործ են հուժկու խառնւածքի: Միեւնոյն խառնւածքի բացասական արտայայտութիւնը կարող է ա’յնքան անկումնային լինել, որքան դրականը՝ վերացնող: Ոգու ձգողական եւ վանողական կարողութիւնները ծագում են միեւնոյն արմատից: Իբր հոգեբանական տիպ՝ հրեան ե’ւ բեւեռացած ստորութիւն է ե’ւ բեւեռացած նւիրում: Ժողովուրդներ կան, որոնց համար ստորնութիւնը ինքնապաշտպանութեան ամենահատու զէնքն է: Կան էլ, որ առանց դրական բարոյականի՝ փլուզւում, ոչնչանում են: Հայը ընդունակ չէ ոգու երկու ուղղութիւններ կրել իր անձի մէջ: Մեր այս հոգեգծով մենք հակապատկերներ ենք հրեայի: Այդ է պատճառը, որ օտարութեան մէջ մենք չենք կարող օգտւել նրա ցեղային ինքնապաշտպանութեան մեթոդից: Նա մոռանում է լեզուն, ծպտւում է իբր ոչ-հրեայ, բայց Թալմուտի մի բառով պահում է ցեղային ներքին կրակի մոլեգնութիւնը: Ծպտումի ընդունակ հային չի կարող փրկել ամբողջ «Նարեկ»-ը: Հրեան յօրինում է համամարդկային գաղափարներ, խառնում է ազգերը իրար եւ յաճախ հանդիսատես դառնում իր «թալիսման»ով փոթորկւած աշխարհի խելագարութիւններին, հայն ինքն իր մէջ փխրւում, այլասերւում է, հենց որ բռնւում է օտար մի հովից: Հայը «միջազգային» ասպարէզի էակ չէ: Փաւստոսի այլաբանութեամբ՝ նա իր Արշակ թագաւորի նման հզօր եւ ազատահոգի է միայն իր հողի վրայ: Հայրենիքն է նրա ինքնապաշտպանութեան միակ զէնքը: «Դա’րձ դէպի երկիր», – ասում ենք մենք: «Ռէալ պայմաննե՞րը», – հարցնում են իրենց կեանքում ընդհանրապէս պայմաններով ապրողները, սակարկողները: «Պատմական բոլոր իրականութիւնների հեղինակը եւ ստեղծիչը ոգին է», – ասում է տարօնական մեծ հայերի հերոսականը: Այդ է ասում նաեւ մեր ժամանակների գիտութիւնը:
   «Հոգեվերանորոգում եւ ճշմարտութիւնների յեղաշր-   ջում» – ահա’ առաջին քայլը դէպի նոր ճակատագիրը: Որպէսզի մի բան փոխւի՝ նախ պիտի կամենալ, որ փոխւի: «Կամենալ»ը հոգեւոր որակ է: Ոգու ամեն ճիգ որակ է: Այդ է պատճառը, որ ոգու ներգործութիւնն է իմաստաւորում բնութեան ամեն մի երեւոյթը եւ պատմութեան դէպքերը:
    Տարօնականութիւնը հոգեվերանորոգչական շարժում          է, որով եւ՝ կեանքը իմաստաւորելու ճիգ: Նիցշէն ասում էր. «Գերմարդն է երկրի իմաստը»: Մենք ասում ենք. «Հայաստանն է հայ մարդու իմաստը»: Այսպէս ասելով՝ մենք ընդունում ենք Մամիկոնեան մի ճշմարտութիւն: Ծագում են հարցեր. «Ինչո՞ւ այս ճշմարտութեամբ գործող հայը հզօր էր: Ինչո՞ւ տկար է այսօր հայը: Ո՞րն է օրուայ հայի ճշմարտութիւնը: Մենք չկործանւեցի՞նք այն ըմբռնումից, թէ հայրենիքը միջոց է»:
    Կեանքի լրջագոյն հարցերին մարդիկ պատասխանում     են ըստ իրանց նկարագրի, խառնւածքի, բարոյական խորքի: Յոռետեսի կարծիքով՝ կեանքը մահուան առաջընթաց է: Մեզ համար՝ կեանքը մահւան յաղթահարելու ճիգ է: Վախկոտի կարծիքով՝ չկայ աւելի մեծ յանցագործութիւն, քան հերոսականի պահանջը: Եսականը «նւիրում» բառը հասկանում է որպէս պատուհասումի պատգամ: Զեղծահոգի էակը որոգայթ է լարում ճշմարտութեան դէմ: Յիսուսին խաչում են իր քարոզած գաղափարների սարսափից: Նոր գաղափարներից սոսկում են հոգեպէս սպառւածները: Անկումի երանութեան զոհերին՝ հզօրանքի խօսքը թւում է մահապատիժ: Տկարութիւնը գիտակցական սարսափ է մահից եւ անգիտակցական մահաբաղձութիւն: Տկարի չարութիւնը – դա գերեզմանափորի հոգեւոր զէնք է: Գերեզմանափորը հոգեբանական եղկելի այն տիպն է, որ մահու սարսափից մահւան դէպքերը օգտագործում է որպէս ապրուստի միջոց: Մեծ գաղափարների մանր թշնամիները միշտ էլ ունին գերեզմանափորի հոգեբանութիւն:
     Հասկանալի է, որ տարօնականութիւնը իբրեւ ոգու շարժ եւ կենսանորոգումի ճիգ՝ պիտի անհանգստացնէր հոգեւոր գերեզմանափորներին, նւաստութեան երջանիկներին, իրենց անձերի բարոյական դիակնացումը առանց ցնցող տագնապի տեսնող-ապրողներին:
       Մեծ գաղափարները յղութիւն են ստանում կեանքի մեծ ճգնաժամերից: Ամեն ճգնաժամ տալիս է իր զոհերը: Դրանցից է առօրէական ապրումներին գերի մարդը – յաւիտենականութեան ատամնաթափ այդ թշնամին:
    Ծանր է մեզ համար չոր ճշմարտութիւններով խօսել,    բայց ճշմարտութիւն է, որ յաւիտենականութեան գծի վրայ առօրէական արժէքները եւ նրանց կրողները չեն մեռնում, այլ սատակում են:
      Մենք սոսկում ենք առօրէականին գերի դարձող գաղութահայութեան ճակատագրից:
     Մենք ասում ենք, որ հայը մէ’կտեղ միայն կարող է իմաստալից մահ ունենալ – Երկրի ճանապարհին: Եւ մէկ տեղ միայն իմաստալից կեանք – Հայաստանում:
      Ոմանք կարող են այս բանը չհասկանալ: Տգիտութիւնը յանցանք չէ, եթէ դա օժտւած չէ չարութեան դինամիզմով: Դա անշո’ւշտ, մի ոյժ է – ա’յն ոյժը, որ հոգեւոր լէշեր է ստեղծում եւ թմբում կեանքի հոսանքը: Կանգ առնել անգամ տգիտութեան զոհերի առաջ եւ խաչ հանել – դա ամեն բարոյաշունչ մարդու պարտականութիւնն է: Բայց չմաքրել կեանքի ուղին – դա միայն բարոյապէս սպառւածների տկարութիւնն է:
     Չարութեան դինամիզմը պատմականօրէն անստեղծագործ է ա’յն պատճառով, որ նրա կրողը մեծ նպատակների ծարաւ չունի: Դա, երբեմն, յաջողութիւններ է շահում, բայց յաղթանակի նւաճումը մի’շտ էլ վերապահւած է դրականօրէն ստեղծագործ ոգուն:
    Տարօնականութիւնը մեր ցեղի դրական հոգեգծերի         շարժն է: Դա յաղթանակի վստահութիւն է: Ճանաչում ենք մեր իրականութիւնը, որում ոգու սպառումը կասկածամտութիւն է վիժում, իսկ վերջինը՝ դաւ եւ ուրացում: Գիտենք նաեւ, որ ամեն մի ոչնչութիւն գոյութեան մի սկզբունք ունի – արժէք ստանալու նպատակով բացասել մեծ գաղափարները, ժխտել բաներ, որոնց մասին հասկացողութիւն չունի, եւ տրորել իսկական արժէքները: Առօրեան մի’շտ էլ մանրագործ հերոսներ է վիժում եւ յաւիտենականութիւնը մի թշնամի ունի – առօրեայի «հանճարը»:
       Ովքե՞ր են գործում մեր դէմ – մեր ցեղը հայրենատէր եւ յաւերժական դարձնելու ճիգի թշնամիները. «ռէալ պայմանների» փոխասացները: Բայց մենք առանց լապտերի չենք իջել մութ փողոց, ո’չ էլ առանց զէնքի՝ պատերազմի դաշտ: Մեզ առաջնորդող լոյսը մեր պատմութիւնը վարող ոգեկան ոյժերի իմաստասիրութիւնն է, մեր զէնքը՝ Մամիկոնեանների բարոյականը: Հրամայողաբար մերժել որեւէ ներքին պայքար, ո’չ թէ չափւել տկարութեան ու տգիտութեան հետ, այլ միայն վերանորոգող լոյս եւ հզօրանքի բարոյական բաշխել նրանց, որոնք տառապում են հարցից – «ինչո՞ւ, ինչո՞ւ այսպէս եղան հայն ու Հայաստանը»: Տարօնականութիւնը միայն հզօրանքի ուսմունք չէ, այլ նաեւ ներցեղային սրբութեան փիլիսոփայութիւն, այսինքն՝ ոչ-սովորական բարոյագիտութիւն: Դա միաժամանակ Աւետարանի ողբերգանքը չէ. «Յիւրսն եկն եւ իւրքն զնա ոչ ընկալան»: Դա մի ուսմունք չէ «բոլորի եւ ոչ ոքի համար», այլ միայն ընտրեալների: Դա կանչ է՝ ուղղւած միայն նրանց, որոնք ընդունակ են բարոյական նորոգումի:
        Հոգենորոգչական շարժումը նախատեսում է ընտրանի: Ընտրանին նա է, որ սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում երջանիկ ապագան:
       Տխուր չէ՞ մեր ներկան: Անհրաժեշտ չէ՞ երջանիկ ապագայ: Եւ ներկան մի բան չէ՞, որ պիտի յաղթահարւի: Ապագան չի՞ նւաճւում տագնապալի մարտնչումներով: Յաղթահարող, նւաճող ոյժը ո՞րն է: «Պատմազգաց ոգի’ն» – ասում ենք մենք: Միայն դա’, պատմազգաց ոգին է ընդունակ պատմութիւն երկնելու:
     Տարոնականութիւնը, ահա’, այս ոգու իմացումն է. եւ       այդ նոյն ոգին վերանորոգաբար մշակելու աշխատանքը, ճիգը: Նրանք, որ այս բանը չեն հասկանում, ոգու թշնամիներ են՝ խառնւածքով:
     «Կենդանեաւ մերով տեսաք զդիակունս անձանց մե-    րոց», – այսպէս էր ասում Եղիշէն: Այդ ողբերգութիւնից Մամիկոնեան հայերը ստեղծեցին նոր հերոսական: Պիտի ստեղծենք ե’ւ մենք: Դա՞ւը, թշնամա՞նքը – թո’ղ շարունակեն նրանք, որոնք ապագան չեն տեսնում: Ապագան տեսանողներինն է:
      Ապագան տեսնում են նրանք, որոնք անցեալն ապրում   են իբր ոգու յայտնութիւն, եւ պատմական արարչագործումը՝ իբր ոգու արժէքների շեղջաւորում:
     Մեր ճշմարտութիւնները տեմպերամենտային ճշմարտ-   ութիւններ են – նրանք աճում են եւ աճման կամքը ներբնակ է: Միայն ոգու զգացողական ոյժերն են ներբնակ: Ոգում գործում է տիեզերաստեղծ ոյժի – դուք ասէք՝ Աստուծոյ – կամքը: Առանց մետաֆիզիկայի եւ օնտոլոգիայի, – բնազանցութեան եւ էաբանութեան, – կարելի չէ հասկանալ ոգին: Իրերի հիմքը այն չէ, ի’նչ տեսանելի է պարզ աչօք: Ոգին ընդհանրապէս մատչելի չէ զգայնութեանց: Նրա ճշմարտութիւնները խո’ր իմացաբանական են, էաբանական: Պատմութիւնը ռէալ դէպքերի արձանագրութիւն չէ, այլ՝ ոգու յայտնութիւն: Առանց ոգու իմացութեան՝ կարելի չէ հասկանալ պատմութիւնը: Ամեն բան չի լինում գիտացեալ իրերի կամքով: Շա’տ բան, եւ ճակատագրականը, լինում է անգիտակցականի – դուք ասէք՝ Աստուծոյ – կամքով: Յաղթանա՞կ – դա հնարաւոր է, երբ մետաֆիզիկական ոյժերն են մարտնչողի առաջնորդը, երբ վերջինն զգում է, որ բացարձակ մի ոյժ է գործում իր մէջ:
    Այդպէս չէի՞ն Մամիկոնեանները – աստուածահաղորդ: Այդպէս չէ՞ր Մեսրոպը, որ ըստ հայոց պատմութեան վկայութեան, նախ ձուլւեց աստւածայինին եւ ապա հնարեց մեր երկրի լոյսը: Ղեւոնդ Երէցը չէ՞ր ասում, որ ինքը խօսել է Աստուծոյ հետ:
       Այդպէս էին նրանք, եւ դրա շնորհիւ էր, որ նրանց օրերի Հայաստանը հզօր էր՝ անգամ իր պարտութեան մէջ:
      Տարօնական հայը աստւածահաղորդ է, աստւածախօս    – ստեղծիչ կրօնական զգացումի եւ պատմակերտ ոգու:
     Տարօնականութիւն – դա մեր պատմութեան իրրացիո-  նալն է, անգիտակցականը, ոգու այն տարերքը, առանց որի իմացութեան՝ անհնար է խօսել ճակատագրի հետ:
       Այն բոլորից յետոյ, ինչ որ տեսանք. Դէր Զօրից, Կարսից յետո՞յ էլ հարց չտանք. – «Որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում»:
     Մենք գալիս ենք մի աշխարհից, որի բոլոր իրականութիւնները սարսափի երազներ վիժեցին: Մենք գնում ենք դէպի մի երազ, որ իրականութիւն պիտի դառնայ:
    Երբ չկայ պատմաստեղծ ոգու առաջնորդութիւն՝ իրականութիւնը կը դառնայ երազ – երազ չէ՞ այսօր երէկւայ մեր երկիրը, իր բոլոր իրականութիւններով:
    Երբ կայ այդ ոգու առաջնորդութիւնը՝ երազները իրականութիւն կը դառնան – վաղը իրականութիւն պիտի չդառնա՞յ Հայաստանը:
     Որպէսզի այդպէս լինի՝ դարձէ’ք դէպի ոգին: Միþ թշնամացէք, այլ հասկացէþ’ք, որ անոգի ժողովուրդը միութիւն, ոյժ եւ ապագայ չունի: «Դա’րձ դէպի ոգին»:
    Չէ՞ք լսում ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք՝ հոգեւոր վերանորոգում, տարօնատիպ հզօրահոգի հայ մարդու վերակառուցո’ւմ, հայակերտո’ւմ:
       Եւ ուրիշ ոչի’նչ:
     Մնացեալը մենք թողնում ենք քաղաքագէտներին, կուսակցութիւններին եւ ցանկանում, որ նրանք իմաստուն լինեն եւ զօրաւոր:

«Տարօնի Արծիւ», 1938թ., թիվ 5-6

ՀԱՅՈՒ ՃԱՄԲԱՆ՝
ՄԵԾ ԶՂՋՈՒՄԻ ՃԱՄԲԱՆ

Գարեգին Նժդեհ
Ա
    Կանգնէ՛ք, հսկումի՛ կանգնէք քարտէսի առջեւ, մտովի   գծէ՛ք Հայաստան անունը կրող երկրի սահմանները, եւ դուք Հայոց պատմութեան ամեն մի էջի, տողի, բառի տակ, ինձ հետ պիտի կարդաք հետեւեալ ճշմարտութիւնը – այդ ազգի կենսունակութեան գաղտնիքը նրանում է, որ նա շնչել է ցեղի միջոցաւ, որ իր գոյութեան բոլոր դարերում – ազատ թէ նուաճուած, յաղթական թէ իբրեւ վսեմ պարտեալ – ապրել է, պայքարել, ստեղծագործել ցեղօրէն, խորապէ՛ս ցեղօրէն:
     Այո՛, նայէ՛ք քարտէսին, եւ պիտի համոզուէք, որ հայութիւնը կարողացել է քայլել ժամանակների հետ իբրեւ ցեղ, եւ ոչ իբրեւ ցեղային բովանդակութիւնից դատարկուած ժողովուրդ:
     Շատե՛րը, իր հասակակիցներից շատե՛րն այսօր չկան – նրանք վաղուց են չքացել մեր Երկրագնդից:
        Իսկ Հա՞յը, որ ըստ որոշ պատմաբանների վաղուց անտի մեռած պիտի լինէր, անգիտանալով պատմութեան երկաթէ օրէնքները, դեռ  կայ ու կը մնայ:
    Գիտենք, որ մշտատեւ վտանգն է օրօրել հայութեան մանկութիւնը: Իսկ վտանգի ենթակայ ամեն ժողովուրդ ապաւինում է իւր ցեղային արթուն բնազդին, իր ներցեղային բարոյականին:
      Գիտենք եւ այն, որ ուրիշ եւ ո՛չ մի երկիր այնքան արտաքին թշնամանք ու ախորժակներ չէ՛ գրգռել, որքան Հայաստանը:
        Պատճա՞ռը – Դա համարուել է ո՛չ միայն բարեբեր ու հարուստ երկիր, այլեւ՝ իբրեւ գերազանց կարեւորութիւն ներկայացնող ռազմագիտական մի կէտ, իբրեւ երկու աշխարհամասեր իրար միացնող մի կամուրջ:

* * *
      Մարդկային անհատների պէս՝ ժողովուրդներն էլ ունեն իրենց բարոյականը:
      Կենսաբանօրէն բարոյական է նա, որի կեանքում ցեղի կամքը կատարում է գերագոյն գործոնի դեր, նա, ով իր ստեղծած հոգեւոր եւ նիւթական արժէքները – մասնաւորապէս առաջինները՝ կրօն, իմաստասիրութիւն, արուեստներ՝ յարմարաբար ծառայեցնում է իր ցեղի յաւերժացման, իր երկրի ինքնապաշտպանութեան գործին: Ցեղօրէն խաթարուած է այն ժողովուրդը, որ ասում է՝ աշխարհն է իմ հայրենիքը:
      Աշխարհ ասելով՝ ցեղօրէն առողջ ժողովուրդները հասկանում են նա՛խ իրենց կոսմիքական օրօրանը, իրենց հայրենի երկիրը:
      Նմաններից է հայը, որը ո՛չ միայն իր ամբողջական երկիրը, այլեւ՝ իր երկրամասերն անուանել է աշխարհ, օրինակ՝ Այրարատեան Աշխարհ, Տարօն Աշխարհ, Սիւնեաց Աշխարհ եւ այլն:
    Այդ ըմբռնումի արդիւնքն է իր մշտաթարմ աշխարհազգացողութիւնը:
     Ճշմարիտ է պատմութեան միայն ցեղային (մարդաբանական) փիլիսոփայութիւնը: Ցեղը – կոսմիքական սկզբունք է – դա նշանակում է, որ ժողովուրդների պատմութեան սաղմերը պիտի փնտրել իրենց արեան եւ երկրի բնութեան մէջ:
       Ցեղը արիւն է, որի ձայնը լռեցնել կարելի է, բայց ո՛չ եւ մեռցնել:
     Ցեղը ճակատագիր է: Նրանից չի՛ կարելի խուսափել: Կարող ես Եւրոպայի գիտական փառքը հանդիսացող Այնշտայնը լինել, բայց եւ այնպէս՝ էութամբ կը մնաս հրեայ: Կարող ես Սարոյեանի պէս ամերիկեան գրող լինել, բայց չես խուսափի հարազատ ցեղէդ:
      Մեր արեան մէջ դրուած է մեր ցեղի գաղափարը – հայկակա՛նը, բնազանցութիւնը, նպատակաբանութիւնը, ինչպես եւ այդ վերջինների իրականացման համար անհրաժեշտ զօրութենականութիւնը, կարողական ոյժերը:
        Ամեն ցեղ մեր Երկրագնդի վրայ կոչուած է իրականացնելու մի որոշ առաքելութիւն: Հայը պիտի չկարողանար իրականացնել գաղղիական ազգին տրուած պատմական առաջադրութիւնը, անգա՛մ այն դէպքում, եթէ ողջ հայութեան արտօնուէր ապրել Փարիզում:
     Ժողովուրդն ընդօրինակող է, ցեղը՝ ստեղծագործ ինքնատիպութիւն: Իբրեւ անկրկնելի անհատականութի՛ւն՝ դա թոյլ չի տալիս ժողովրդին դիմազրկուելու եւ կորչելու «մարդկութեան» մէջ: Իբրեւ բնակենսաբանական գործօն՝ ցեղը ներգործում է ազգութեան վրայ՝ սնուցանելով նրա արմատները: ժողովուրդը հոգեւոր ցրուածութիւն է. ազգը՝ ոգի, որի ամենակատարեալ արտայայտութիւնը հանդիսանում է հանճարը, սուրբը, հերոսը – ընտրանին, ցեղը կենտրոնացուցիչ ոյժ է:
       Առաջինին յատուկ է եսականութիւնը, երկրորդին՝ այլասիրութիւնը, երրորդին՝ նաեւ՝ մերձաւորի համար գիտակցօրէն մեռնելու ուրախութիւնը:
     * * *
       Ազգութեան գաղափարի թշնամին է ո՛չ միայն մեծամասնականը, այլեւ՝ ընկերավարականը, դեմոկրատը, լիբերալը: Ընկերավարութիւնը ենթադրում է հակամարդ դասակարգեր, որ ասել է՝ պառակտուած ժողովուրդ: Ամեն ժողովուրդ, որ վերածւում է դասակարգերի, դեմոկրատիայի, յարանուանութեանց՝ մահացուօրէն մեղանչում է իր ազգային ոգու դէմ, քանդում է այդ ոգին: Նաե՛ւ՝ ամեն պետութիւն, որ յանուն վերացական միջազգայնութեան, հալածանք է սկսում ազգային գաղափարի դէմ՝ կորցնում է իր հոգեւոր ստեղծագործութեան խանդը: Օրինակ՝ սովետական երկրներում կայ մեռեալ շինարարութիւն, բայց ո՛չ եւ ստեղծագործութիւն. այնտեղ խօսք լինել կարող է նիւթական որոշ բարիքների, բայց երբե՛ք՝ յաւիտենական արժէքների մասին: Այսօր այնտեղ գոյութիւն ունի աղքատիկ քաղաքակրթութիւն, բայց ո՛չ եւ մշակոյթ:
      Արդ թէ ինչո՛ւ հաւասարապէս արդար եւ անհրաժեշտ է,   որ ժողովուրդը գիտակցօրէն եւ միստիքաբար ենթարկուի ցեղին, եթէ չի ուզում դատապարտուել հոգեւոր ամլութեան ու կորչել:                            
Բ
    Հայաստանի ու հայութեան բոլոր թշնամիները, բոլոր դարերում, իրենց մահացու հարուածը միշտ էլ հասցրել են մեր ցեղը մշտնջենաւորող ընտրանիին:
      Հազար տարի առաջ եւ հազար տարի յետոյ մեր թշնամիները – արաբ, թուրք, բոլշեւիզմ – փորձեցին սպանել ցեղը հայութեան մէջ՝ ոչնչացնելով մեր ազգի ցեղազգաց տարրերը: Չմոռանա՛նք, չմոռանա՛նք, չմոռանա՛նք այդ իրողութիւնը, որպեսզի այսուհետեւ աւելի ջերմ պաշտամունքով փարինք մեր ցեղին, իբրեւ մեր միակ ապաւէնին, իբրեւ մեր երկրորդ աստուածութեան:
* * *
        Ժողովուրդների համար – որոնք իրենց պատմութեան մէջ յայտնաբերում են այն, ինչ որ զօրութենապէս դրուած է իրենց արեան մէջ – ժողովուրդների համար խորապէս ցեղօրէն ապրելը (ներցեղային բարոյականով առաջնորդուելը) դառնում է անհրաժեշտութիւն հետեւեալ պատճառներով:
ա) Երբ իրենց վիճակւում է ապրել աննպաստ աշխարհագրական միջավայրում.
բ) Երբ, կորցնելով իրենց պետական անկախութիւնը, նրանք կորցնում են բնականոն գոյութեան կարելիութիւնը.
գ) Երբ իրենց վտանգ կը սպառնան թուով ու քաղաքականապէս աւելի հզօր, ցեղօրէն ու կրօնապէս օտար հարեւանները եւ այլն:
      Այդ իսկ պատճառներով, ահա՛ հայութիւնը իր պատմութեան ողջ ընթացքին, հանդէս է եկել իբրեւ ցեղավար ժողովուրդ:
     Այսպիսի՛ն էինք, թէկուզ մեր անկախութիւնը կորցրած, բայց ցեղօրէն արթուն, ռազմունակ եւ ստեղծագործ:
    Այսպիսին էինք – ցեղավայել կեցուածքով Աւարայրից առաջ, եւ Աւարայրից յետոյ՝ մեր վարած բոլոր պատերազմներում:
      Ցեղամարդ էր հայը՝ յաւիտենականի ու կատարելութե-  ան, ընկերային արդարութեան ու հերոսականի, միութեան եւ ուղղութեան զգացումներով զօրաւոր:
      Առհաւական՝ իր աշխարհիկ գուսաներգութեան եւ կրօնական շարականների, իր մատենագրութեան եւ արուեստների մէջ: Մի եւ անբաժան էինք մտածողութեամբ, կամքով, բազուկով, որովհետեւ ցեղը կենտրոնացուցիչ ոյժ է:
       Ա՛յս էինք մինչեւ անցեալ դարի 90-ական թուականները, երբ եւրոպական սոցիալիստների եւ ռուսական սոցիալիստ-յեղափոխականների քանդիչ ազդեցութեան ենթարկուած հայ մտաւորականութիւնը, շեղուելով ցեղային գծից, պառակտեց հայութիւնը, կասեցնելով նրա բնական զարգացումը եւ վտանգելով նրա ապագան:
      Այդ օրերից, ահա՛ հայութիւնը՝ դատարկուելով ցեղային իրականութիւնից, կը դառնար վայրկեանի արտաքին շահերով ապրող ժողովուրդ՝ ատակ իր ապրած աղէտներին, եւ արժանի օրուայ իր ճակատագրին:
       Օտար, փոխառիկ, կեղծ գաղափարները այլեւս պղտորել էին հայկական տոհմիկ, վճիտ – եւ իր խորքում՝ բարոյական – մտածողութիւնը: Այլեւս հայութիւնը մի եւ անբաժանելի չէ՛ր՝ մտքով արժէքապրումով, կամքով:
    Այլեւս սկսուած էր ազգի ապազգայնացումը – ազգաքանդութիւնը, մի բան, որ դեռ շարունակւում է մեր ապրած օրերի  եւ մեր ցեղի էաբանական խորքի հետ կապ չունեցող խմբակցութիւնների կողմից:
      Պարտուեց Ֆրանսան, խայտառակօրէն, որովհետեւ իր զինուորները ու զօրավարները չգիտէին, թէ ի՛նչ է նշանակում դեմոկրատիա, որի անունից օդի մէջ կը խօսէր իր կառավարութիւնը: Անբարոյ եւ ապականարար դեմոկրատիայէն ծնաւ խուժանավարութիւնը: Ազգը վերածուեց խուժանի, եւ գաղափարավար ու ցեղավար մի ժողովրդի կողմից զարնուեց գետին, նուաստութեան փոշիների մէջ, երեսի վրայ:
     Այսպէ՛ս, ցեղից պարպուած ժողովուրդներին այսպէ՛ս է պատժում պատմութիւնը: Պատմութիւնը՝ դատաւորներից ամենաարդարը, աւելի անողոք եղաւ մեր հանդէպ՝ ապրեցնելով մեզ Դեր Զօրի ողբերգութիւնն ու նուաստութիւնը: Ֆրանսան – զարնուած Ֆրանսան, իր պարտութեան երկրորդ օրն իսկ գտաւ իր փրկիչը՝ յանձին իր մի զինուոր զաւակի: Ո՛չ թէ դեմոկրատիա, այլ՝ իդէօկրատիա – գաղափարավարութիւն: Ազգերը խուժանացնող դեմոկրատիայի փոխարէն՝ վերանորոգուող ֆրանսացին այսօր դաւանում է մի նոր երրորդութիւն – Հայրենիք, աշխատանք, ընտանիք:
        Իսկ Հա՞յը – քառորդ դար է անցել Դեր Զօրէն, եւ դեռ նա քարշ է գալիս մոլորանքի ճամբաներին: Շարունակւում է ազգասպանութիւնը: Եւ հայութեան որոշ մասը դեռ զգաստութեան եւ զղջումի նշաններ ցոյց չի տալիս:
         Ցեղապրումից զուրկ այդ տարրերը շարունակում են մնալ իբրեւ կենդանի դիակներ նոր ժամանակի ճամբին, որ իր յաղթական վազքի մէջ այնքան անողոք է: Դանդաղ, շա՛տ դանդաղ է հասունանում հայ քաղաքական միտքը:
       Կա՛մ վերանորոգուի՛ր, կա՛մ մեռի՛ր – գոռում է նոր օրը:
        Հասկանա՛նք, քանի ուշ չէ՝ հասկանանք, որ կեանքի պէս յաւիտենական է նաե՛ւ վերանորոգումը: Իսկ վերանորոգիչ ոյժ է միա՛յն ցեղը:
      Հոգեվերանորոգւում է ժողովուրդը՝ դառնում ազգութի-   ւն, երբ սկսում է շնչել ցեղի միջոցով:
        Ցե՛ղն է միացնում, կենտրոնացնում, ներդաշնակում ժողովուրդը կազմող մարդկային անհատներին:
      Դէպի՛ ցեղը, չմեռնելու համար. դէպի՛ ցեղը, դէպի՛ հայու ճամբան՝ մե՛ծ զղջումի ճամբով:  

«Ռազմիկ», 1941թ., թիւ 24, 25

ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ԼԵՌԱՆ
ՄԱՍԻՍ Եւ ԱՐԱՐԱՏ
ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

      Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լե- ռը (5.165մ.) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու Հայոց հնագույն շատ անունների նման հայոց արբազան լեռան Մասիս և Արարատ անեւնները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին և բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են, ինչո՞ւ սրբազան այս լեռն ունի երկու անուն՝ Մասիս և Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչո՞ւ և ե՞րբ է սարը կոչվել նաև Արարատ և այլն:
   Անդրադառնանք այս հարցերից յուրաքանչյուրին և փորձենք պարզաբանել դրանք:
        Նախ՝ անդրադառնանք Սիս և Մասիս անուններին, որոնք լեռան հնագույն անուններն են: Նկատում ենք, որ Հայկական լեռնաշխարհի այլ լեռնագագաթներ ևս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես. Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան)1 Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում՝ Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական2 և հայկական3 հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում են Մասիոս կամ Մասիոն (այժմ՝ Տուր -Աբդին): Ասսուրական գրավոր աղբյուրները այս լեռների համար օգտագործում են Քաշշիարի լեռներ4 անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը5, որի հետևից ծագում ու մայր է մտնում արևը, և որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի տապանը (հմմ. Նոյի տապանը): Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ:
       Սիս և Մասիս անունների ծագման մասին եղել են բազմաթիվ բացատրություններ ու տեսակետներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Բացատրություններից հնագույնը Մ. Խորենացու բացատրությունն է: Մ. Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ գրում է, որ Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից6 (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ»7 իմաստներն ունեն: Տարածված տեսակետներից մեկի համաձայն «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է 2 մասից և այլն: Սակայն լեռան վեհապանծ տեսքը այլ բան է հուշում: Սիսը և Մասիսը իրենց տեսքով (միայնակ երկգագաթ՞՞) այն տպավորությունն են թողնում, որ ասես անմիջականորեն բուսել են Մայր Երկրից, հողից և շատ ամուր կապված են նույն հողին:
       Այլ դեպքերում բարձր լեռնագագաթները միայնակ չեն և անմիջականորեն կպած չեն մայր հողին: Նրանք լեռնաշղթաների բարձր գագաթներ են:
       Մասիս (Սիս, Մա-Սիս) լեռան տեսքը հուշում է, որ Սիս անունը կարելի է կապել «կաթնաբեր մասունք մարց»8 բառի հետ: ՞՞՞-ե. մի շարք լեզուներում (սլավոնական, ալբաներեն, նաև էտրուսկերեն) հանդիպում են իմաստով և հնչողությամբ Սիս անվանը մոտ բառեր9:
        Մա-սիս անվան «Մա»-ն հայոց լեզվում «սերել» իմաստն ունի, այն է. մայր: Հետևաբար կարելի է ասել, որ Մասիսը Մայր Սիս իմաստն ունի: Հայերը Սիս և Մասիս կոչելով Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող երկգագաթ այս լեռը, դիտել են իբրև Մայր Երկիրը, հողը սնուցող մասունքներ, որոնք իրենց բարձր գագաթներով տիեզերական կենսատու հոսք են ստանում և սնուցում անմիջականորեն իրենց կպած Մայր հողն ու երկիրը:
       Հայտնի է, որ շումերները Միջագետքի հարավային մասերն են իջել Հայկական լեռնաշխարհի հարավային մասերից, տանելով իրենց հետ բնօրրանում ստեղծված մշակութային շատ արժեքներ, այդ թվում՝ նաև կրոնադիցաբանական: Անշուշտ նրանք իմացել են նաև Հայկական լեռնաշխարհի Սիս ու Մասիս անուններով երկգագաթ սրբազան լեռների մասին և նոր հայրենիքում խոսելով ջրհեղեղի մասին, տապանի երկգագաթ սարը կոչել են Մասու-Մաշու: Ի դեպ գագաթը, որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի) տապանը կոչվում էր Նիսիր, որը հեռավոր նմանություն ունի Մասիս անվան հետ: Մասու-Մաշու երկգագաթ լեռը, որտեղից ըստ «Գիլգամեշի» ծագում և մայր է մտնում արևը, պատկերված է նաև աքադական կնիքների վրա, ընդ որում լեռները պատկերված են այնպես, ինչպես դրանք երևում են միջագետքից, այն է. Մասիսը պատկերված է ձախ կողմում, իսկ Սիսը՝ աջ կողմում:
      Հայերը սուրբ, աստվածային լեռ են համարել Մասիսը, որի գագաթին չպետք է դիպչի մահկանացու մարդու ոտքը: Հայոց հավատալիքներում լեռը պահպանում են քաջքերն ու վիշապազունները: Հիշենք Մ. Խորենացու վկայությունը, երբ հայոց Արտաշես արքան անիծում է որդուն՝ Արտավազդին ասելով.
                       Թե դու հեծնես որսի գնաս
                       Ազատն ի վեր, դեպի Մասիս
                       Քաջքերը քեզ բռնեն տանեն
                       Ազատն ի վեր, դեպի Մասիս10:
         Մասիս լեռը պահպանող այս քաջքերն ու վիշապազունները հիշեցնում են «Գիլգամեշ» դյուցազնավեպի Մասու-Մաշու լեռների դարպասները պահպանող ու միայն աստվածների համար այն բացող մարդակարիճներին: Հայոց համար Մասիսի ձյունն անգամ սուրբ է համարվել: Երբ Խ. Աբովյանը գերմանացի գիտնական Ֆ. Պարրոտի հետ բարձրացել է Մասիսի գագաթը, այնտեղից շշով ձյուն է բերել, որը պահել է իբրև սրբազան մասունք:
     Այսպիսով միանշանակ կարելի է ասել, որ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում գտնվող Նեխ- Մասիք, Մասիոս-Մասիոն, նաև Մասու-Մաշու անունների համար հիմք է եղել հայոց սուրբ լեռան՝ Մասիս հնագույն անունը:
       Մասիս անունից բացի լեռան համար օգտագործվում է նաև Արարատ անունը, որը Հայաստան երկրին տրվող հնագույն անուններից է: «Արարատ» անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ և «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի11: Արարատ անունը տարածվել է աշխարհում Աստվածաշնչի միջոցով: Ըստ հին կտակարանի Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին12: Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործել է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի սարը կոչել է Արարատի լեռներ (լեռ): Ավելի ուշ՝ մ.թ. առաջին դարի սկզբներին, երբ քրիստոնեությունն ավելի ամրապնդեց իր դիրքերը և դարձավ ավելի տարածված կրոն, Աստվածաշնչի քրիստոնյա մեկնիչները Արարատի երկրում (լեռներում) գտնվող Նոյյան տապանի սարը նույնացրին հայերի կողմից Մասիս կոչվող լեռան հետ և Արարատ-Մասիսը Արարատ անվամբ համարվեց Նոյյան տապանի լեռ:
         Այսպիսով Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող սրբազան լեռան Մասիս անունը հայերի կողմից լեռանը տրված հնագույն անունն է և Մայր-Սնուցող (Մա-Սիս) իմաստն ունի, իսկ Արարատ անունը լեռանը տրվել է ավելի ուշ՝ մ.թ. առաջին դարի կեսերին, իբրև Արարատ-Ուրարտու երկրի կենտրոնում գտնվող լեռ, ուր Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, ոչ պատահաբար, հանգրվանեցին ու փրկվեցին Նոյի սերունդները:
        Հայկական լեռնաշխարհում՝ Արարատի երկրում արարված մարդը Համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ իր փրկությունը նորից գտավ Հայկական լեռներում՝ Արարատի երկրում: Եվ Արարատի երկրում՝ Արարատ-Մասիս լեռան շուրջը Համաշխարհային Ջրհեղեղից հետո սկիզբ դրվեց մարդկային նոր քաղաքակրթությանը:
Անժելա Տերյան

1.Հ.Ժ.Պ., 1971թ. էջ 21.
2.Ստրաբոն, Աշխարհագրություն, xl, 14(2)
3.Աշխարհացույց
4.Հ.Ժ.Պ.Ք., էջ 15,16,21,
5.Հ.Ա.Պ., 1982, էջ 145
6.Մ.Խորենացի, Հայոց Պատմություն, 1981 էջ 50-51
7.Ն.Մարտիրոսյան, Պրպտումներ փոքրասիական անունների մասին, ՊԲՀ, 1961թ 3-4, էջ 107
8.Նոր Բառգիրք Հայկազյան լեզվի, էջ 746
9.Հ. Աճառյան, 2-րդ հ., էջ 471-472; Թ.ԺՈսՖ, ՁՏսՍՏՉօռ րսՏՉՈՐՖ, Ծ. 1956, րՑ.188
10.Մ.Խորենացի  1981 էջ 233
11.Ա.Տերյան, Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան 2002թ. էջ 18-19
12.Ծննդոց, – 4,5

ԱՍԱԼԱ-ի
լեգենդ դարձած մարտիկները

«Ահաբեկչությունը ես չեմ արդարացնում, բայց հայ տղաներին պետք է հասկանալ…»: Խոսե Գուրիարա՝ իսպանացի լրագրող, «Ռումբը» գրքի հեղինակ
 
        1983թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարար Ջոն Կիրակոսյանը հանդիպում էր Կիրովականի կուսակցական ակտիվի հետ: Թեման Հայ դատն էր: Ներկաներից մեկի այն հարցին, թե «Հայկական հարցը ունի՞ արդյոք ժամանակակից նշանակություն», – հարգարժան պատմաբան՝ նախարարը պատասխանեց. «Շնորհիվ սփյուռքահայության պայքարի, հատկապես ԱՍԱԼԱ-ի, Հայկական հարցը քննարկվում է միջազգային տարբեր կազմակերպություններում: Ես նոր եմ վերադարձել Լոնդոնից, որտեղ հյուրանոցի իմ համարում ԱՍԱԼԱ-ի տղաները մի սևամորթ երեխայի ձեռքով գրություն հանձնեցին ինձ. այնտեղ ընդամենը մի նախադասություն կար. «Պարոն Կիրակոսյան, պաշտպանեք մեր դատը…»: Գրությունը ԱՍԱԼԱ-ից էր: Երևան վերադառնալով՝ գտա հաստափոր մի աշխատություն՝ ստացված Թուրքիայից: Անկարայի համալսարանի թուրք պրոֆեսորը ջանում էր ապացուցել, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, և ԱՍԱԼԱ-ի զինված պայքարը հրահրվում է օտար ուժերի կողմից՝ նպատակ ունենալով քայքայել Թուրքիայի ամբողջականությունը:…Ներկաներից շատերի մոտ տարակուսանք առաջադրեց ԱՍԱԼԱ-ն…»:
        Ո՞վ է, ի՞նչ է ԱՍԱԼԱ-ն: Օտար պետությունների հզոր հովանավորությունը վայելող գաղտնի կազմակերպություն, թե՞ մի բուռ սրբազան խենթեր, որոնք դուրս են եկել անձնազոհ պայքարի՝ նպատակ ունենալով ճեղքել լռության այն պատը, որ գոյություն ուներ Հայ դատի հանդեպ: Ցեղասպանության ճանաչում և հայկական մշակույթի հուշարձանների պահպանություն՝ Թուրքիայում: Այն պահին, երբ ԱՍԱԼԱ-ն ելավ պայքարի (1975թ.) երկու հարցերն էլ հրատապ էին:
       Առաջինը մոռացության էր մատնված Թուրքիայի և նրա դաշնակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ, իսկ երկրորդը անխնա կերպով ավերվում էր…
        Այն բանից հետո, երբ Հայկական հարցը թաղվեց Լոզանի կոնֆերանսում (1923թ.), իսկ հետագայում ընդհանրապես հանվեց Ազգերի լիգայի օրակարգից (1929թ.), երկար ժամանակ մոռացության մատնվեց:
        Անհետևանք մնաց նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Չորեքչյանի  հայտնի նամակն՝ ուղղված Պոտսդամի կոնֆերանսի մասնակից հաղթող պետությունների ղեկավարներին (29.11.1945թ.), որով խղճմտանքի և արդարության կոչ էր արվում՝ հանուն Հայկական հարցի արդարացի լուծման… Սակայն արդարություն, խիղճ և նման բարոյական չափանիշները, մոռացված նորմեր են  իրենց շահերից դուրս ոչինչ չտեսնող քաղաքագետների համար: Ըստ Լլոյդ Ջորջի պատկերավոր արտահայտության՝ հայերը դարձել էին «Հաղթանակի զոհասեղանին բարձրացված զոհը»:Հետո տիրեց լռություն, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր խորհրդային ղեկավարների թուրքիայից տարածքային պահանջներ չունենալու հայտարարություններով: Խրուշչովյան հալոցքի տարիները որոշ հույսեր ներշնչեցին հայերին:
   …1961թ. մայիս: Երևանում հյուրընկալվող ՍՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ն. Ս. Խրուշչովը հանդիպում է սփյուռքահայության հետ: ՍԴՀ կուսակցության գործիչ Կուժունին դիմում է խորհրդային ղեկավարին.
      – Պրն Խրուշչով, մենք գիտենք, որ դուք հայասեր մարդ եք, խնդրում ենք Թուրքիայի կառավարությանը համոզել, որ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձվեն Հայաստանին, մանավանդ, որ այն նախատեսված էր նաև Մոսկվայի պայմանագրով (16.03. 1921թ.):
     Խրուշչովը մի պահ լռեց և դառնալով Ջոն Կիրակոսյանին՝ պահանջեց թարգմանել առանց որևէ բառ բաց թողնելու.
     – Սիրելի բարեկամ, ես տարեց մարդ եմ, եր-   կու պատերազմ եմ տեսել, կորցրել մեծ թվով հարազատներ ու չէի ցանկանա այս սքանչելի քաղաքի ավերակների դիմաց ստանալ Անիի ավերակները…
      Մեկ տարի անց սփյուռքահայության Հայկական կոնգ  րես կազմակերպությունը նմանօրինակ խնդրանքով դիմեց ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիին, որի պատասխանը հակիրճ էր.
      – Օրինակ վերցրեք հրեաներից, գնացեք տնտեսապես հզորացեք, հարստացեք և նոր միայն եկեք ինձ մոտ:
         Ցավալի իրողություն էր, որ հողային հարցերը խնդրանքով ու բարի կամքի արտահայտությամբ չէ, որ լուծվում են…
     Իսկ ինչ վերաբերում է հայկական մշակութայինի հուշարձաններին, ապա այդ բնագավառն էլ ողբերգական վիճակում էր: Այն բանից հետո, երբ 1958թ. Թուրքիայի ազգային ժողովը որոշում ընդունեց «Աշխարհագրական անունների փոփոխության մասին», սկսվեց հայկական հուշարձանների նոր ողբերգությունը: Եթե մինչ այդ անխնամ մնացած հայկական հուշարձանների գլխավոր հակառակորդը ժամանակի անողոք ձեռքն էր, ապա հիմա գործի մեջ մտավ նաև թուրքի ավերիչ ձեռքը: Նախ փոխվեցին բոլոր այն անունները, որոնք հիշեցնում էին Արևմտյան Հայաստանի բնիկներին, հետո սկսեցին ամենաբարբարոսական միջոցներով ավերել վանքերն ու եկեղեցիները, քանի որ ակնհայտ էր դրանց քրիստոնեական (հայկական) ծագումը: Հաճախ դրանք դառնում էին թուրքական բանակի հրետանավորների հիմնական թիրախը՝ ամառային զորավարժությունների ժամանակ: Որպես կանոն՝ Թուրքիայի նախագահը ամեն տարի օգոստոսի 30-ը (թուրքական բանակի գլխավոր տոնը) անցկացնում է արևելյան վիլայեթներում, ու նրա և հրամանատարների աչքի առջև պայթեցվում են հայկական տաճարները: Այսպես, օրինակ՝ 1960-ականների կեսերին ավերվեց Խծկոնքի տաճարային համալիրը, որը գտնվում է Ախուրյան գետի վտակ Տեկորի ափին՝ Արգինայի ձորում:
      Ամենացավալի կորուստը Տեկորի տաճարի (5-րդ դար) ավերումն էր, որի վրա կար առաջին հայերեն արձանագրությունը քարի վրա: Ո’չ Իտալիայի նախագահ Անդրիոտիի բողոքները ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ո’չ էլ Միլանի ճարտարագիտական ինստիտուտի աշխատակից Ալպագո Նովելիի ջանքերը՝ կասեցնելու հայկական հուշարձանների մեծամասշտաբ ավերումը, հաջողություն չունեցան: Թուրքիան հարուստ փորձ ուներ միջազգային պարտավորությունները ոտնահարելու բնագավառում: Դեռ 1964թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիային ֆինանսական միջոցներ տրամադրեց՝ Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող արխիվային նյութերի հրատարակման և պատմական հուշարձանների պահպանության նպատակով: Սակայն Թուրքիան այդ միջոցները ոչ նպատակային ծախսեց:
    Խորհրդային Միությունը ոչինչ չձեռնարկեց ոչ միայն Թուրքիայի, այլև իր կազմի մեջ մտնող Ադրբեջանի նկատմամբ, որի տարածքում նույնպես ավերվում էին  հայկական հուշարձանները: Ավելին, երբ 1968թ. Մարտիրոս Սարյանը պատմական հուշարձանների պահպանության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Կոսեգինին, պատասխանը հետևյալն էր.
        – Մենք ձեր քարերի պատճառով չպետք է գժտվենք թուրքերի հետ:
        Թվում էր, թե ելք չկա: Սակայն ինչպես գրում է անվանի բանաստեղծը.
- Երբ չի մնում ելք ու ճար
Խենթերն են գտնում հնար…
     Հիրավի, 1970-ական թվականներին սկիզբ առավ ինքնաբուխ ժողովրդական մի շարժում, որի նպատակը բռնազավթված Հայրենիքի պատմական հուշարձանների պահպանումն էր և ցեղասպանության ճանաչումը…
     Ու այդ շարժման ռահվիրան եղավ 78-ամյա Մեծ հայը՝ Գուրգեն Յանիկյանը: Նրա արձակած կրակոցներին հետևեցին ուրիշ նվիրյալներ, որոնք անմնացորդ սիրում էին իրենց Հող Հայրենին, սիրում էին խենթի պես: Այդ նրանք էին, որ ճեղքեցին 60-ամյա լռության պատը և ստիպեցին այս աշխարհի հզորներին հաշվի նստել իրենց արդարացի պահանջների հետ: Արգելափակված Գուրգեն Յանիկյանը այդ մասին գրեց.
       «Ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ: Այդ բռունցքն է գործ կատարողը այսօր, ու միակ հույսը նրա վրա է…»:
       Սկսած 1975-ից՝ հետևում էին Թուրքիայի ռազմական և տնտեսական հիմքերը ցնցող հարվածները՝ աննախադեպ հարգանք ու ցնծություն առաջացնելով հուսահատության եզրին հասած սփյուռքահայության շրջաններում: Հայրենի երկրի հայությունը կցկտուր տեղեկություններ էր ստանում, ու ծնվում էին լեգենդներ մերօրյա ֆիդայինների մասին: Շշուկով, բայց հպարտությամբ էին հնչում նահատակների անունները. Րաֆֆի Բալյան, Հակոբ Տարագչյան, Զոհրապ Սարգիսյան, Լևոն Էքմեքչյան, Մկրտիչ Մադարյան…
    Հատկապես տպավորիչ էր «Կարին» գործողությունը՝ իրականացված ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» խմբակի կողմից:
        1982թ. օգոստոսի 7. ժամը 11:30-ին հարձակում կատարվեց Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի վրա… «Թշնամին կուտա ավելի քան 40 զոհ, որից ութը՝ սպա: Ֆեդայի Զոհրապ անձնասպան կըլլա գործողության վերջը, իսկ Լևոն Էքմեքչյան կախաղան կբարձրանա…», – կարդում ենք ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստանի» էջերում: Պարզ վիճակագրություն ներկայացնող այս մի քանի տողի տակ ի՝նչ գաղափարախոսություն և արյան բաղադրության հետ միասին գեներով փոխանցվող ինչպիսի՝ նվիրվածություն կա…
        Նվիրյալ մարտիկների գեներով ժառանգված հայրենասիրությունը լրացվել էր ԱՍԱԼԱ-ի ճամբարներում ստացված վեհ գաղափարայնությամբ:
         «Կարին» գործողությունը անձնասպանական էր, և Զոհրապը գերի չընկնելու համար ինքնասպան եղավ: Լևոնը մահացու վիրավոր վիճակում գերի ընկնելուց հետո 1983թ. հունվարի 29-ին կախաղան բարձրացվեց Անկարայի «Մամաք» բանտում: Մահապատիժը նախատեսված էր հունվարի 27-ին, ճիշտ այդ օրը (1973թ.) Գուրգեն Յանիկյանը արձակեց իր պատմական կրակոցները, սակայն Լևոնը այդ օրը վատառողջ էր, իսկ թուրքական օրենքներով՝ եթե մեկը  ինքնուրույն չի կարող մոտենալ կախաղանի օղակին, մահապատիժը հետաձգվում է:
      Կարդում ես Լևոնի և Զոհրապի՝ գործողության մեկնել-   ուց առաջ հրաժեշտի խոսքերը և պատկերացնում նրանց անձնազոհության և գաղափարայնության մեծությունը…
         «Բարևներս կուղղեմ բոլեր հայ ժողովրդին և մասնավոր ընտանիքիս, մայրիկիս… և քույրիկիս՝ Մանուշին, Հովիկին, Մարալին, Աիդային… և Բեգլարին և Հայրիկիս… Ձեր սիրելի տղան Զոհրապ… հպարտ եղեք…»: «Կը կոչվիմ Լևոն Էքմեքչյան, բարևներս հայ ժողովրդին, վերջին կոչս կուղղեմ աշխարհի ամբողջ տարածքի համայն հայության…»:
        ԱՍԱԼԱ-ն իր հավատարիմ նվիրյալները ուներ նաև հայրենի երկրում, որոնք պաշտամունքի աստիճան սիրում ու երկրպագում էին նահատակ ու ողջ հերոսներին: Վկա՝ հայրենի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի «Գիշերային ռեքվիեմ» բանաստեղծությունը՝ նվիրված Լևոն Էքմեքչյանին (առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում, 1983թ.): Վկա նաև ներքոհիշյալ ներբողը գրված հայ աշակերտուհու կողմից՝ նվիրված ԱՍԱԼԱ-ի մարտիկներին.
     «Սիրելի Լևոն և Զոհրապ, մենք հպարտ ենք Ձեզնով՝ աշխարհի համայն հայության առյուծ զավակներով: Դուք կաք մեր հոգիներում, կաք իբրև ողջության հեռանկար, իբրև արյան բաղադրություն, իբրև հայրենի հողի արգասաբեր բույր ու քարի կայծ, կաք իբրև շոշափելի նպատակ, իբրև լույս աշխարհ չեկած արու զավակ, որ պիտի ծնվի զույգ-զույգ ու հզոր՝ վրեժ լուծելու և խեղաթյուրվածը ուղղելու: Ձեզ համար լաց չկա, ողբ չկա: Ձեզ համար մի ցանուցիր եղած ժողովրդի ջերմորեն ու կորովի տրոփող մի մեծ ու անչափելի սիրտ կա, որ հավերժ է, քանի դեռ հավերժ է հավատամքը» (7 օգոստոս, 1990թ.):
 Հակոբ Մանջյան 

Ամենայն Հայոց  կաթողիկոս Տ.Տ. Գեորգ Զ. Չորեքչյանի
դ ի մ ու մ ի ց

ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին՝
Ի. Վ. Ստալինին, Հ. Ս. Տրումենին և Կ. Ռ. Էտլիին

        Պետությունները հանուն իրենց հանդիսավոր խոստումների և հայտարարած սկզբունքների, պարտավոր են կատարել քաղաքակրթական մի վեհ ակտ, մարդասիրական մի սուրբ գործ՝ փրկել վերջնական կորստից մի հին կուլտուրական ազգի մնացորդները, մի ազգի, որը ստեղծել է դասական լեզու և գրականություն, տվել է արվեստի հոյակապ կոթողներ և ունի արժեքավոր ներդրումներ համամարդկային մշակույթի մեջ:
     Թուրքիան և նորա բարեկամները, վիժեցնելու համար Հայկական դատը, հայտարարում են, թե ներկա Թուրքիան դեմոկրատիկ իրավակարգ ունի, նա հին Թուրքիան չէ, և հայերը, եթե կամենան, կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրները: Սակայն հայ ժողովուրդը անցյալի անթիվ փորձերից գիտի, որ գոյություն չունի հին և նոր Թուրքիա. նա միևնույն Թուրքիան է, և հայ ժողովուրդը, ինչպես և եվրոպական դիպլոմատիան, լավ գիտեն թուրքական խոստումների արժեքը: Միակ ելքն է Թուրքա-Հայաստանի ազատագրումը և կցումը Խորհրդային Հայաստանին: Ուստի վերստին խնդրում ենք, որ Թուրքիայի հայկական վիլայեթները միացվեն Խորհրդային Հայաստանին, որպեսզի հայությունը ամբողջանա՝ հավաքվելով հայրենի երկրում, և ապահովության ու խաղաղության մեջ շարունակե իր ընդհատված քաղաքակրթական աշխատանքը և ի հայտ բերե իր անուրանալի ստեղծագործական պոտենցիալը:
      Այս արդար ու վսեմ գործի հաջողության համար աղերսանոք դիմում եմ Ամենակարող Աստծու օգնությանը, թող Բարձրյալն օրհնե  Ձեզ և առաջնորդե  Ձեր միտքն ու կամքը՝ բարին կատարելու:

 Սուրբ Էջմիածին, 27 նոյեմբերի, 1945թ.
(«Էջմիածին», 1945թ., ԺԱ-ԺԲ Պաշտոնական»)

1. Ֆիդայիներ
(Սրբազան խենթեր)

        Եթե հիշում եք, Սասունցի Դավիթն իր քեռուն հարցնում էր.
       – Քեռի Թորոս, իմ հայրն ի՞նչ մարդ էր…
       Ու քեռի Թորոսը երկար-երկար պատմում էր Դավթի հոր՝ Մհերի մասին ու չէր վերջանում պատմությունը: Այն հիմա էլ չի վերջանում, որովհետև ինչքան էլ տեղներս նեղանում է, միշտ ու միշտ աստվածորեն՝ չգիտես  որտեղից հայտնվում է Սև սարի հոտաղը, չոր փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը՝ կրակ բերելու: Այդ կրակը գալիս, դառնում է ցորեն ու հորովել, քար ու շեն տուն, հոգի ու անսահմանության կարոտ, սեր ու նվիրում, որ մի պտղունց հին ալյուրի նման խառնվում են ալրաղացի ալյուրին ու անհամեմատելիորեն փոխում մեր հացի համը, դառնում հոգու հաց, այսինքն՝ հավատ:
      Այդպես ենք սովորել… Մինչև ցորյանի հատիկը չմեռնի՝ հունձք չկա: Եւ եթե քո մեջ հավատ ունես մանանեխի հատիկի չափ՝ լեռը կշարժես:
        Իսկ մեր հավատքը լեռան չափ է եղել՝ Մասիսների նման. մեկ փոքրացել է, հետո՝ մեծացել, բայց միշտ էլ լեռ է մնացել:
      Ռանչպար ու երկնքի լեզուն հասկացող հայը ի՞նչ իմանար, որ հետո և հետո պիտի դառնա հայդուկ ու ֆիդայի հայ, որովհետև թշնամին հեռու անսահմանություններում չէր, այլ իր կողքին և նենգաբար, չգիտես թե որտեղից եկել ու իր հողն է ուզում, «Կայծակնահար նույն լեռներն են, չարքերով լցված նույն վիհերը, իր մենակությանը խաչված նույն  ժողովուրդը և ըմբոստ ճակատով նույն միայնակ զինվորը՝ անունը Սասունցի Դավիթ, թե Արաբո» Մուշեղ Գալշոյան, Վարդան Մամիկոնյան, թե՝ Անդրանիկ, Բաբաջանյան, թե՝ Աղբյուր ՍԵրոբ, ըմբոստ ճակատով ելել ու հարց են տալիս.
       – Քեռի, իմ հեր ի՞նչ մարդ էր:
    Ժամանակները խառնվում են իրար, որդիք ծնվում են հերոսության համար, բայց, եթե առաջ հայերը ճակատամարտ էին տալիս, որդիները, որոնց ըմբոստ ճակատները դեռ մենք պետք է համբուրենք, դարձան ֆիդայի ու, «հայոց դաժան լեռներում քայլեցին որպես բարկացած աստվածներ» (Մ. Գալշոյան):
     «Հրեղեն շնչով այրեր, Հայրենիքի մատաղացու որդի-   ներ, որ ապրեցին միայն հայրենիքի կյանքով և դեռ իրենց կենդանության ժամանակ դարձան պատմություն» (Մ. Գալշոյան): Բայց պատմությունը, որն ինչքան էլ առասպելական էր իր հզորությամբ, նույնքան էլ իրական դարձավ իր նպատակներով:
         Քարից արծիվ էինք կերտում, բայց հիմա այդ քարը հայրենիքի սիրով պիտի ջերմանար, որ կենդանանար, որ դառնար իրական արծիվ ու որպես նվիրվածության խորհրդանիշ, դրոշմվեր մեր պաշտպան բանակին, մեր կամքին, մեր հույսին: Սա այն հույսը չէր, երբ օտար «բարերարները» օրորոց էին նվիրում օգնության սպասելիք ունեցող մեր պատգամավորներին, թե օրորեք ձեր հույսը: Մեր հույսը մարտական էր այնքան, որ այսօր էլ շարունակվում է հայ ժողովրդի անաչառ հոգում ու վաղն էլ է շարունակվելու, քանի դեռ մեր որդի ու դուստր Դավիթն ու Սոսեն հարց կտան.
       – Քեռի, իմ հեր ի՞նչ մարդ էր:
         Ֆիդայիները սուրբ էին որպես մարդ-մահկանացու, բայց և աստված էին, քանզի արարում էին ոչ թե իրենց կյանքը, այլ իրենց ազգի բազմախորհուրդ ու լեռնասլաց կյանքը: Նրանց շատերի ծննդյան թվերը չկան ի՞նչ իմանային, ո՞վ են դառնալու, բայց մահվան թվերն անպայման համընկնում էին մի կռվի, ահեղամարտի կամ հերոսամարտի հետ, իսկ նույն այդ հերոսամարտի օրերին ծնվում էին հայեր, որոնց անունը Վրեժ պիտի լիներ և ազգանունը՝ Հայկ, և վաղեմի սովորությունը անընդհատ շարունակվեր. թոռանը կոչեին պապի անունով ու հավատային արյան խորհրդին:
       Երևի դրա համար էլ զորավար Սմբատը «Մախլուտոն» Սրբ. Էջմիածնի Վեհափառին հանձնած ծրարում՝ մահից անմիջապես առաջ, գրել է.
      «Հավատքիս համար ինձ կթաղեք Սուրբ Էջմիածնում,     իսկ քաջությանս համար՝ «խենթի» կողքին: Եթե հարմար կդատեք»:
1988թ.

2. Ֆիդայությունը ապրելու սկզբունք է

        Հեռու չէր կարծես այն օրը, երբ մանուկ Դավթին փորձ- ելու համար ոսկի ու կրակ հրամցրին նրան՝ ընտրելու, թե ո՞րն է ուզում: Դավիթն ընտրեց կրակը, և հենց այդ կրակի մեջ էր հայ ժողովրդի հավերժության խորհուրդը:
     Այդ պատմությունը հիմա էլ չի վերջանում, որովհետև ինչքան էլ տեղներս նեղանում է, միշտ ու միշտ աստվածորեն՝  չգիտես  որտեղից հայտնվում է Սև սարի հոտաղը, չոր փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը՝ կրակ բերելու: Այդ կրակը գալիս, դառնում է ցորեն ու հորովել, քար ու շեն տուն, հոգի ու անսահմանության կարոտ, սեր ու նվիրում, որ մի պտղունց հին ալյուրի մնան խառնվում է ալրաղացի ալյուրին ու անհամեմատելիորեն փոխում մեր հացի համը, դառնում հոգու հաց, այսինքն՝ հավատ: Ի՞նչ իմանաս. հավատ է. մեկ բոցկլտում է, մեկ՝ մարում, բայց չի հանգչում, քանզի անհատնելի է սերն ու հայրենիք: Այդ սերն է, որ թիկունք դարձավ հայոց սրբազան վրեժխնդիր զավակներին՝ ֆիդայիներին, որ բարձրանան լեռները, պսակվեն զենքի հետ ու մի քիչ կորեկով ու ջրով կռվեն, կռվեն, կռվեն…
     Հիմա առասպել են դառել, բայց չափազանցած ոչինչ   չկա նրանց կենսագրության մեջ, որովհետև իսկական ուժը հայրենի հողից ու ջրից են առնում և իսկական սերը հայրենիքի սերն է, որ ոչ մի պատասխան չի ուզում: Ի՞նչ իմանային ֆիդայիները, որ նրանց մասին հիշելն անգամ կարգելեն, աչքի պես պարզ ճշմարտությունը կարող էր խեղաթյուրվել. այդպես էլ պատահեց, բայց հաղթողը միշտ էլ ճշմարտությունն է, և հայոց հայդուկներն էլ աստվածների պես վեհորեն հառնեցին այնտեղ, որտեղ եղել էին ու կան:
     Դարեր ու դարեր հավատի կռիվ տալով չգիտեինք, որ պիտի գա պատմության մի ակնթարթ, երբ մեր աստվածները անհամար պիտի լինեն, բայց նրանց անունն ու գործը պարտավոր ենք իմանալու, որովհետև այսօր նրանց շնորհիվ է, որ հայրենի հող ունենք, թեկուզ մի բուռ հող, թեկուզ տանջահար. հայ ենք՝ պիտի շենացնենք. այս է մեր ճակատի՝ հայերենով գրված գիրը:
        Մենք ապրում ենք ու ամեն առավոտ լուսո զարթնում ու մեր կապույտ-կապույտ երկնքի տակ տեսնում մեր հույսի մեծ ու փոքր Մասիսները, մեր ահագնացող ու նվվացող ցավը, որն այսօր արդեն աղաղակում է աշխարհով մեկ, քանի դեռ ցավը կարող է համաճարակ դառնալ, ահա թե ինչո՞ւ մենք ժողովուրդներին իմաց տվեցինք այդ ցավի մասին. «Վաղը ուշ կլինի», ահա ինչո՞ւ ֆիդայիները ոչ թե պատմություն են, այլ գոյավիճակ, ահա թե ինչո՞ւ մենք պաշտել ենք ու պաշտում ենք նրանց և քանի ապրում ենք, պիտի լինենք նրանց արժանի:
     Ոսկու մեջ կյանք ու կենդանություն չկա, որ ընտրենք, կրակի մեջ է չխոնարհվելու ուղին:

Նարինե Գալստյան
«Կիլիկիա» հայրենակցական միություն, Վանաձոր

Ազգայնականի հիմնադրույթները

         Պետությունը, պետականությունն ընդհանրապես. նպատակ չէ. այլ ազգի կենսական շահերի իրացման լավագույն միջոց, գործիք: Ազգն է ստեղծում պետություն, իր գոյությունն ու պաշտպանությունը, զարգացումն ապահովելու համար:
         Պատմության ընթացքում չի եղել պետություն, չկա այժմ և չի կարող լինել նաև ապագայում, որ չծառայի որոշակի ազգի շահերին:
       Հենց որ նկատվում է ազգը պետությանը ծառայեցնելու միտում, հենց որ ազգի մեծամասնությունը խորթանում է պետությունից, պետությունը դատապարտվում է:
       Պլանային և շուկայական տնտեսությունների առավելությունների ու թերությունների մասին վեճը, որ այսօր զբաղեցնում է հասարակության պատասխանատվության զգացում ունեցող մասին, պետք է դադարեցվի: Այն ոչ միայն հակագիտական է, այլ նաև ապազգային, ինչն առավել կարևոր է: Տնտեսավարման ձևի առկայության հարցում պետք է առաջնային ճանաչվեն ոչ տնտեսական նկատառումները, քանզի բնակարանը, տունը կառուցվում է ոչ թե ըստ շինարարների, այլ ըստ բնակիչների հարմարության: Այսինքն պետք է ճանաչի այնպիսի ցուցանիշների գերակայությունը, որպիսիք են.
- ծննդի և մահվան մակարդակները,
- կյանքի տևողության մակարդակը,
- շրջակա միջավայրի դրությունը,
- պետության ռազմա-տնտեսական անկախության և անվտանգության աստիճանը,
- հասարակության կրթական և սոցիալական կայունության մակարդակը:
        Ինչպե՞ս ձեռք կբերվեն այդ ցուցանիշների հասարակության մեծամասնությանը բավարարող աստիճաններ, հնարավոր չէ կանխապես որոշել բոլոր ժամանակների և պայմանների համար: Պարզ է միայն, որ պետք է օգտագործվի զանազան (նույն թվում և շուկայական) փոխհարաբերությունների բարդ մեխանիզմ: Գլխավորն այն է, որ գործը չհանգեցվի այդ մեխանիզմներից որևէ մեկի բացարձակացմանը, հօգուտ հերթական «իզմի»: Այսինքն, պետք է իշխի ոչ թե որևէ նեղ գաղափարական մոտեցում, այլ ազգային պրագմատիզմը (օգտապաշտությունը):
        Ըստ երևույթին դա կարող է լինել խառը տնտեսակարգը, պետության շատ գործոն դերով, որն այն կարգավորելու համար գործադրեր ինչպես տնտեսական, այնպես էլ վարչական միջոցներ:
       Հետպատերազմյան Ճապոնիայի, Գերմանիայի, վերջին երկու տասնամյակների Չինաստանի «մեծ ռեպրեսիայի» ժամանակաշրջանի ԱՄՆ-ի և, իհարկե, ԽՍՀՄ-ի հետպատերազմյան վարքը, պետք է ստեղծագործաբար յուրացվի և օգտագործվի:
        Օրըստօրե ավելի ու ավելի ճգնաժամային դարձող, այսպես կոչված «արևմտյան» տնտեսակարգի կույր կապկումը ոչ միայն ելք չէ, այլ նաև անխուսափելի փլուզում, ինչն այնքան ակնհայտորեն է երևում այսօր, որ դա կարող են նկատել նույնիսկ՝ բոլոր ժողպատգամավորները, միայն մի քանի բացառությամբ:
       Միաժամանակ պետք է վճռականորեն մերժել անցյալի կարոտախտի յուրաքանչյուր դրսևորում: Ժամանակը հնարավոր չէ շրջել: Նեղ իմաստով, տնտեսական լուծումների տեխնոլոգիան տնտեսագետների խնդիրն է, բայց տնտեսության նպատակների խնդիրն էլ թողնել նրանց լուծմանը, մեղմ ասած, թեթևամտություն կլիներ, եթե նույնիսկ այդ տնտեսագետներն այնքան էլ «Գայդար» չեն:
         Շուրջ տասը վերակառուցողական տարիների առաջադրած խնդիրներն ավելի քան պարզ են, ինչպես պահպանել մեր ազգային դիմագծերը. ազգային կենսաձևը:
    Այն ճամարտակությունը, թե մեր ռազմավարությունը   պետք է կայանա փոքր ու միջակ բիզնեսի, գյուղական մանր տնտեսությունների զարգացման. ինչպես և գիտության. մշակույթի, կրթության և արտադրության բնագավառներից պետության հեռացման մեջ՝ իր սկզբնաղբյուրում շատ հեռուն գնացող կանխամտածված թշնամանք ունի, որ կարող է սնվել գործարկման օբյեկտների կարճատեսությամբ:
         Այն ժողովուրդը, որն ուզում է ապրել նաև 21-րդ դարում, պետքէ զինվի ճիշտ հակադարձ հիմնադրույթներով:
    Այսինքն, գիտության և արդյունաբերության առաջա-    տար ճյուղերի համակողմանի խրախուսում, ընդհանուր և մասնագիտական կրթության մակարդակի բարձրացում, այդ գործընթացներում պետության ամենագործուն դերի պահպանում:
    Ազգայնականի ցանկալի կերպարը թուրքական մաս-    տակ և ամերիկյան վարտիք վաճառող բարձրագույն կրթությամբ կրպակատերը չպետք է լինի, այլ դարձյալ ինժեները, բժիշկը, գիտաշխատողը, ուսուցիչն ու որակյալ բանվորը:
         Ազգային արդյունաբերության կերպարը մոմաձուլական փոքրիկ ֆաբրիկան և կարուձևի արհեստանոցը չէ, որոնց այս ու այնտեղ գործարկման մասին ապուշային հիացքով թոնթորում է որևէ հեռուստատեսային թուլամիտ, այլ համաշխարհային մակարդակի ձգտող խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, կորպորացիաները, գիտահետազոտական հիմնարկներն ու կոնստրուկտորական բյուրոները, որոնք այսօր քայքայված են ու փլուզված:
     Ազգային անվտանգության հասկացությունն այլևս լոկ ռազմա-քաղաքական հենասյուների վրա չի կառուցվում:
         ԽՍՀՄ-ն ահռելի ռազմական ներուժ ուներ և տապալվեց առանց մեկ հատիկ կրակոցի և ի հակասումն հանրաքվեով արտահայտված ժողովրդի կարծիքի:
      Դասեր քաղելով անցյալից. նույն թվում և ամենամոտ, տառացիորեն երեկվա օրվանից, պետք է ազգային անվտանգության ինքնուրույն և կարևոր բաղադրիչներ ճանաչենք մշակույթը, տնտեսությունը, դեմոգրաֆիան, բնապահպանությունը և իր տեղում՝ նաև ռազմական ներուժը:
       Այն, ինչ ընդունված է «Արևմուտք» անվանել, շահարկելով մեր դյուրահավատությունն ու միամտությունը, մեզ մեր կենաց հիմունքների ախտավորորության համոզմունք ներշնչեց, հավատացրեց, որ մահացու հիվանդ ենք, դատապարտված, եթե հապճեպ չընդունենք իրենց առաջարկած դեղամիջոցները:
      Բայց նա մեզ հրամցրեց բոլորովին էլ ոչ այն՝ ինչ ինքն     էր օգտագործում և մերք հարբուխից բուժվելու փոխարեն՝ թոքախտով հիվանդացանք:

Ռուսերենիից փոխադրեց Հ. Վասիլյանը
(«իՈՉՑՐՈ 24(80), ՓՑՐ. 6, 1995չ.»)

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ԱՅՍՕՐՎԱ ՀՈԳՍԵՐԸ…

         Հյուսիսային պողոտան բացվում է, երբ նրա հարավային թևում՝ այսօրվա Հանրապետության հրապարակի և գլխավոր պողոտայի հատվածում, պահպանված է բոլորովին այլ քաղաքաշինության իրադրություն, քան այն նախատեսված էր Մեծն Թամանյանի կազմած և 1924թ. հաստատված Երևանի գլխավոր հատակագծում, 1924-1932թ.թ. կատարված մշակումներում և «Մեծ Երևան» (450 հազար բնակչի համար) հատակագծի սխեմայում: Բոլորովին այլ քաղաքաշինության իրադրությունը պայմանավորված է նրանով, որ այդ հատվածում կանգուն է այսօրվա պատկերասրահի մասշտաբային կառույցը և կից՝ Պատմության թանգարանի, քաղաքապետարանի «Փոքր դահլիճի» ու Գրականության և արվեստի թանգարանի շենքերը (այսուհետև՝ Պատկերասրահի համալիր): Այդ՝ Պատկերասրահի համալիրը կցակառուցվել է նախկին Կուլտուրայի տանը, որը 1923-1924թ.թ. Ա. Թամանյանի կողմից կազմված սոցիալիստական Երևանի առաջին գլխավոր հատակագծի հաստատման ժամանակ ունեցել է մոտ 15 տարվա պատմություն: Երկհարկանի սև տուֆե Կուլտուրայի տնից (նախկինում՝ գիմնազիա) իր նախկին տեսքով պահպանվել է միայն «Փոքր դահլիճի» սև տուֆե շենքը, իսկ մյուս մասնաշենքերը երեսպատվել ու կցակառուցվել են 50-60-ականներին սպիտակ ֆելզիտով: Նախկին կուլտուրայի տունը, փաստորեն՝ այսօրվա Պատկերասրահի համալիրը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կազմած 1924-1932թ.թ.  Երևանի գլխավոր հատակագծում և «Մեծ Երևանի» հատակագծի սխեմայում գոյություն չունի: Հայտնի է, որ ակդեմիկոս Ա. Թամանյանը մինչև իր կյանքի վերջը՝ 1936թ., բազմիցս վերադարձել է իրեն մտահոգող խնդրին. պահպանե՞լ սև տուֆե երկհարկանի Կուլտուրայի տունը, թե՞ քանդել՝ լուծելով այսօրվա Հանրապետության հրապարակի, Գլխավոր պողոտայի և Հյուսիսային պողոտայի հորինվածքային փոխկապակցված, տարածական համադրման քաղաքաշինության կարևորագույն խնդիրները…: Երկար մտորումներից հետո (դա է վկայում Հրապարակի տարբերակների մշակումները) նա գտավ անհրաժեշտ՝ քանդել Կուլտուրայի տունը (համոզված ենք, որ այսօրվա տեխնիկական միջոցները լինեին այն  ժամանակ, ապա Մեծն Թամանյանը Կուլտուրայի տան դահլիճի՝ այսօրվա «Փոքր դահլիճի» շենքը որպես արժեքավոր պատմա-ճարտարապետական հուշարձան, կտեղափոխեր Աբովյան փողոցով մոտ 160 մ վերև… Խնդիր, որը լուծում է պահանջում): Ավելացնենք, որ այսօրվա Պատկերասրահի համալիրի մասշտաբային տձև և անհոգի կցակառույցը աններելի հարված է հասցրել Հանրապետության հրապարակի Թամանյանական անսամբլի մասշտաբայնությանը և գեղարվեստական արտահայտչականությանը…
     Փորձենք առանձնացնել քաղաքաշինության այն հիմնական խնդիրները, որոնք, ըստ մեզ, պետք է կյանքի կոչվեին, եթե իրականացվեին Թամանյանի, ասենք, 1924-1932-ին կազմված Երևանի գլխավոր հատակագիծը (տես՝ կից Երևանի գլխավոր հատակագիծը).
1. Հյուսիսային պողոտայի համար.
ա) Մշակույթի կենտրոն ժողտունը՝ այսօրվա օպերայի շենքը և թատերական՝ այսօրվա Ազատության հրապարակը կարճ ճանապարհով և ազատ կերպով կապել վարչական կենտրոն՝ այսօրվա Հանրապետության հրապարակի, մասնավորապես՝ Կառավարական տան հետ,
բ) ժողտունը և Կառավարական տունը ազատ կերպով, հեռապատկերում, կապել մեր բնության տիրապետող Արարատի հետ,
գ) պողոտայի հորինվածքային շղթայում շեշտել քաղաքաշինական և ճարտարապետական երկու փարոս-մասշտաբ. հյուսիսում՝ ժողտունը, հարավում՝ Կառավարական տան նիստերի դահլիճի սյունաշար-գմբեթը (չի կառուցվել…):
2. Գլխավոր պողոտայի համար.
ա) Գլխավոր պողոտայի մի ծայրում գտնվող պատմական Կոնդը կապել ազատ կերպով (նաև՝ քանդվող Կուլտուրայի տան տարածքով) մյուս ծայրում գտնվող Սարի Թաղի սարալանջի հետ,
բ) հետիոտնի տեսադաշտի մեջ, հեռապատկերում, ընդգրկել Կոնդն ու Արագածի լանջը, մյուս կողմում՝ Սարի Թաղն ու Գառնիի լեռը:
3. Հանրապետության հրապարակի համար Հրապարակի օվալի փոքր առանցքի մի ուղղությամբ՝ քանդվող Կուլտուրայի տան տարածքով, ազատ ելք՝
ա) դեպի Գլխավոր պողոտայի այգի,
բ) հեռապատկերում, դեպի բնություն՝ Արաբկիրի, Քանաքեռի և նորքի սարահարթերը, իսկ հակառակ ուղղությամբ (ավերված պատվանդան-կոթողի տարածքով…),
գ) դեպի կից այգի, հեռապատկերում՝ Հայկական Պար: 
        Քաղաքաշինության այս և այլ խնդիրներ լուծելու նպատակով էր, ըստ մեզ, որ Կուլտուրայի տունը գոյություն չունի Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծում… Սակայն, այսօր կանգուն է  ոչ միայն  նախկին Կուլտուրայի տունը, այլև այն իր մեջ ներառած, նրան կցակառուցված այսօրվա Պատկերասրահի համալիրը՝ իր մասշտաբային-անհոգի կցակառույցով, որը էապես շեղված է լինելու բացվող Հյուսիսային պողոտայի առանցքից և, փաստորեն, փակուղային Հյուսիսային պողոտայի հարավային թևում ստեղծելու է ասիմետրիկ մասշտաբի անհավասարակշիռ ազդեցություն: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինության կարևորագույն խնդիրներից է եղել՝ սոցիալիստական Երևանը առավելագույնս ներդաշնակել մեր հրաշք բնության հետ, հաշվի առնել նրա ռելիեֆն ու լանդշաֆտը, պողոտաները դուրս բերել դեպի բնապատկերի տիրապետող ԱՐԱՐԱՏ:
     Այսօր բացվող Հյուսիսային պողոտան իր հարավային թևով ոչ թե ազատ կերպով դուրս է գալու դեպի Կառավարական տուն, հեռապատկերում՝ սիգապանծ Արարատ, այլ, ցավոք, ԴԵՄ Է ԱՌՆԵԼՈՒ Պատկերասրահի համալիրի՝ Արամի փողոցով ձգվող մասնաշենքի թեք կանգնած անդեմ ՊԱՏ-ՊԱՏՆԵՇԻՆ ու նրա վրա վեր խոյացող մասշտաբային-անհոգի կցակառույցին: Այդ մասշտաբային կցակառույցը ոչ միայն իր ճարտարապետական աններդաշնակությամբ մեծ հարված է հասցրել Հանրապետության հրապարակին, այլև խիստ շեղված լինելով բացվող Հյուսիսային պողոտայի առանցքից՝ նրա հարավային փակուղային թևում ստեղծելու է խիստ ճնշող ազդեցություն իր անհավասարակշիռ-աններդաշնակ ճարտարապետությամբ:
        Ինչպես պարզ դարձավ, Հյուսիսային պողոտայի հարավային թևում կանգնած Պատկերասրահի համալիրը ՊԱՏՆԵՇԵԼՈՒ Է պողոտայի ազատ ելքը դեպի Կառավարական տուն, դեպի …Արարատ: Իսկ 24մ լայնություն ունեցող պողոտայի երկայնքով նախատեսվող 8-9 հարկանի շենքերը, հատկապես Օպերայի կողմից մուտքում նախատեսվող 15 և 9 հարկանի շենքերը առավելագույնս ՎԱՐԱԳՈՒՐԵԼՈՒ են Օպերայի մոնումենտալ շենքի վեհաշուք՝ Զվարթնոցի խորին խորհուրդը կրող ճակատի մեծ մասը, փոխանակ նրան ծառայելու որպես արժանի «պատվանդան»:
     Ու՞մ է պետք այն ճանապարհը, որը չի տանում դեպի Տաճար…
      Այսօր բացվող Հյուսիսային պողոտան պե’տք է, նախ և առաջ, աճուրդում հաղթող մեծահարուստներին, որոնք կըպարտադրեն պատմական միջավայրի «մաքուր» տեղում կառուցելու միջավայրին անհարիր մասշտաբային-անհոգի  շենքեր,որպիսիք արդեն հանցագործ հետք են թողել Երևանի պատմական կենտրոնում: Այդ առումով թերևս մխիթարվենք, որ հնաբնակները հնարավորություն կունենան ապրելու նոր բնակարաններում:
     Ինչ խոսք, որ Մեծն Թամանյանի կազմած Երևանի գլխավոր հատակագծում «երկու գծով» ներկայացվող Հյուսիսային պողոտան պե’տք է բացվի ու կառուցապատվի նրա կողմից նախանշված 3-4 հարկանի շենքերով…
       ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ.
    Նախ նշենք, որ քաղաքաշինարարների և ճարտարապետների նախորդ սերունդները Երևանի քաղաքաշինությունում խիստ կարևորել են Հյուսիսային պողոտայի դերը և հապշտապ  քայլեր չեն արել: Հավանաբար հաշվի են նստել Պատկերասրահի համալիրի առկայության հետևանքով ստեղծված քաղաքաշինության՝ ոչ թամանյանական իրադրության հետ, ինչպես  նաև այն խնդրի հետ, որ թամանյանական  Հանրապետության հրապարակին և մոնումենտալ օպերայի  շենքին արժանի և համահունչ պողոտա պետք է դառնար այդ երկու կայացած կոթողներն իրար հետ միացնող, 21-րդ դար մտնող պողոտան՝ կրելով անցյալի ՈԳԵՂԵՆԸ:
        Կարծում ենք, որ Հյուսիսային պողոտան  կարող էր դառնալ պատմական միջավայրին համահունչ և նվազագույնս վարագուրել օպերայի շենքի ճակատը, եթե այն կառուցապատվեր՝ արժեք ներկայացնող ապամոնտաժված հուշարձաններով, որոնց թիկունքում կարելի էր կցակառուցել հնի հետ բարձր ճաշակով համադրված 5-6 հարկանի, 21-րդ դար մտնող հայ ճարտարապետության ոգեղեն շենքեր:
       Ռոբերտ Դաշտոյան, «Գոյապահպանություն»               

ՄԻ «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ» ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աբգար Ափինյանի «Ազգային գաղափարախոսությունը հայ գրականության մեջ» հոդվածի վերաբերյալ («Հորիզոն», թիվ 26 (105), 2004):

        Եթե մտածողության որևէ գաճաճ ինքն իրեն ներկայացնում է մտքերի տիրակալ, կարելի է նրան խեղկատակի տեղ դնել, լուրջ չվերաբերվել: Իսկ եթե այդպիսին հայ գրողի համբավ ունեցող մեկն է, որ հրատարակում է «Հայաստանի մտավորականների խորհրդի» թերթը և կարծիքներ է շռայլում հայ ազգային գաղափարախոսության մասին, ուրեմն ուզում է աչքի ընկնել ոչ որպես խեղկատակ, այլ առաջադեմ: Ուրեմն ունի կյանքի փորձ՝ կոմունիզմից ժողովրդավարի անցման շրջանի ձեռքբերում և անպայման հիմա մոտ է իշխանության կերակրատաշտակին՝ կամ դաշնակցական – հանրապետականի, կամ անդեմ օրինաց երկրի միջոցով: Ժողովուրդն այդպիսիներին չի վստահում, բայց մի տեսակ ակնածանք պահպանում է, որպես մտավորականների: Նժդեհը դրանց վերաբերվում էր խիստ, որպես չարիքի և անվանում ստամտավորականություն: «Ամեն ուսյալ մարդ դեռ մտավորական չէ, գրում էր Նժդեհը, օրվա հայ կյանքի հոգևոր ահեղ չքավորության (այսօր նաև նյութական – Ն. Ն.) տափակության և այլանդակությունների միակ պատճառը մեր ստամտավորականությունն է: Նա հաջողացրել է լղճել մեր ժողովրդի բոլոր ըմբռնումները»:
     Զգուշանալ ստամտավորականներից միշտ կարևոր է, հատկապես այսօր, երբ «ազատականացումն» ստեղծել է նրանց գործունեության բարենպաստ պայմաններ: Նրանք թափանցել են ամենուր, քաղաքական, մշակույթի տարբեր ոլորտներում գրավել պաշտոններ ու դիրք, օժտված են ուժազրկման վտանգավոր հատկություններով և չեն բացահայտվում որպես թշնամի: Միշտ կոկիկ, վայելուչ, բարեկամի ժպիտով, մտավորական կեցվածք ընդունած, պատրաստ անգամ սեփական մարմնով (ոչ էրոտիկ իմաստով) փակել այն ճեղքերը, որտեղից արևի կենսատու լույսն է ընկնում պատմության վրա, և տեսանելի դարձնում փաստերի խեղաթյուրումն ու ճշմարտությունների գլխիվայր մեկնաբանումները: Թեև բարդ է, բայց մենք էլ, որպես ուշիմ ընթերցող, փորձում ենք հասկանալ, թե ինչպե՞ս է ստամտավորականն օգտագործում իր իրավունքներն ու պարտադրում մտքի հնոտիներ, ինչո՞ւ իր սահմանափակությամբ հանդերձ թվում է մտավորական և ի՞նչ հետևանքներ է ունենում նրա մութ տենչանքների պայքարը պայծառ լույսի դեմ:
    Այս անգամ ստամտավորականի թիրախը՝ Րաֆֆին և     Լեոն են:
     Թվում է, դժվար է կռահել. խորամանկորե՞ն, թե՞ միամտաբար է Ա. Ափինյանը մրոտում Րաֆֆուն և Լեոյին՝ գուցե այդ խարդավանքին անտեղյակ ոմն Վարդան Գրիգորյանի, նրանց կողքը դնելով:
      Արդյո՞ք Ա. Ափինյանի մեջ պատմական զգացողության լիակատար բացակայությունն է, որ խելոք ներկայանալու պահանջից նա ոգևորվում է ինչպես «փրկիչ իմաստասեր» և սկսում է վեհագույն արժեքների մասին էժանագին քննարկումներ անել: Որքան կցանկանայինք, որ իրոք այդպես լիներ: Սակայն հոդվածի խորաթափանց վերլուծությունն այլ կասկածների տեղիք է տալիս:
      Ակնհայտ է, որ և’ Րաֆֆին, և’ Լեոն համարձակություն ունեցան մոտ 1500 տարի «արգելված» եզրահանգումներ անել. հայոց ցեղային զգացողության թուլացումն ու պետականության անկումն իրավամբ կապելով Հայաստանում քրիստոնեության մուտքի և հիմնավորման հետ: Հսկաների ուսերին բազմելով՝ գաճաճը տեսնում է հեռուն և սկսում է անհանգստանալ տեղեկանալով այդ հսկաների համոզմունքներին: Բայց Ա. Ափինյանը նպատակ ունի, ավելի ճիշտ հանձնարարություն: Նա պարտավոր է «հայրաբար» ներել «մոլորված մեծերին», նույնիսկ «սիրել» նրանց սխալը, որպեսզի առաջադրի «հակաբուժում», Վ. Գրիգորյանի դեղատոմսը: Այստեղ Ափինյանն սկսում է գործել կտրուկ ու գիտակցաբար, իշխանության կերակրատաշտակից կշտացածի երախտագիտությամբ: Դատելով Վ. Գրիգորյանի «Մանյա Այրով» արծարծված մտքերի պրիմիտիվությունից, չձևավորված դատողություններից, խղճուկ եզրահանգումներից չենք էլ պնդելու, թե նա է հոդվածի պատվիրատուն:
     Ընդ որում, Ա. Ափինյանի հոդվածում ամենադրականը         նախ Րաֆֆուց բերված մեջբերումն է.
      «Ով հայրեր, ո’վ պապեր, այս գավաթը խմում եմ բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին: Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանանց չէին հափշտակի… Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա’նք խլեցին մեր սիրտն ու քաջությունը: Նրանք ձգեցին մեզ  ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրը ճգնելու համար… Ո’վ հայոց հին աստվածնե’ր, ո’վ Անահիտ ու Վահագն, ո’վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ»:
        Ապա՝ Լեոյին վերաբերող մեջբերումը.
        «Իր վերլուծումները Լեոն սկսում է հարցի նախապատմությունից: Կոստանդիանոս կայսրը իր գահը Հռոմից փոխադրում է Բյուզանդիա, իր անունով Կոստանդնուպոլիս վերանվանում այն, և Հայաստանի վասալ թագավորին հրամայում պաշտոնապես ճանաչել քրիստոնեությունը: Այդ գործը Հայաստանում փութաջանորեն իրականացրեց Գրիգոր Լուսավորիչը, որի ծագումը Լեոն համարում է անհայտ: Լեոն գտնում է նաև, որ քրիստոնեության ընդունումը ապահովություն չբերեց Հայաստանին, այլ նետեց նրան նոր փորձանքների մեջ: Գրիգոր Լուսավորիչը Լեոյի համար  Քրիստոսի հեզ ու խաղաղ աշակերտը չէ, այլ սուր ու հուր հագած դաժան մի զորապետ, իսկ Հայաստանի դարձի պատմությունը ընդամենը զինվորական արշավանքների պատմություն է: Արհամարհանքով է արտահայտվոում Լեոն նաև Տրդատ արքայի մասին՝ նրան դիտելով իբրև մի կատարյալ ոչնչություն Գրիգորի ուժի առջև: Այդ դատողության համար  Լեոն բավարար է համարում հետևյալ մեկնաբանությունը. Տրդատը զենքն ու զորքն ամբողջապես տվել էր Գրիգորին, ինքը մի կողմ քաշվել, հավանաբար գոհանալով, որ կատարվում է Կոստանդիանոսի կամքը: Լեոն այս թուլությունը չի ներում Տրդատին, նրան անվանելով «ապիկար բնավորություն» ունեցող գործիչ:
      Քրիստոնեության ընդունումը, ըստ Լեոյի, կատարվել է կայծակնային արագությամբ: Չի եղել գաղափարական շարժում,  չի եղել համոզում, այլ եղել է սոսկ հրաման, որը չկատարելու դեպքում պատժվում էին մահվամբ: «Տարածել քրիստոնեություն» նշանակում էր կործանել Հեթանոս հավատքի տաճարները, կոտորել պաշտոնյաներին:
        «Գաղտնիքը բացված է: Սրբազան թալան – ահա թագավորը, միսիոներության առանցքը, հաջողության մեծ գրավականը»: Եվ բնական է, որ, ըստ Լեոյի, Գրիգոր քահանապետը շուտով դարձավ ամենից հարուստ մարդը Հայաստանում»:
        Ահա թե ինչից,  ինչպես ցուլը կարմրից, պոզերը տնկած առաջ է սլանում Ափինյանը՝ աչքերն արյունոտ, միտքը՝ պղտոր, նախահարձակ ստամտավորականի անլիարժեքությունից՝ նախանձոտ, մեծերի ոտնատակում տրորված օձի վրիժառությամբ՝ սողալով:
       Հետևենք նրա ընթացակարգին.
      «Եթե մի կողմ թողնենք Լեոյի անհարկի կրքոտ բնութագրումները, դժվար չի տեսնել, որ նա բառացիորեն կրկնել է Րաֆֆու դատողությունները: Միայն թե հարկ է, որ հասկանանք մեծ պատմաբանի ցավը, որ նրան հանել էր հունից: Ի տարբերություն Րաֆֆու, Լեոն պատմելու խնդիր չունի: Նա դուրս էր եկել մեծ կռվի, որ հաճախ էր մղել իր ճանապարհին: Ցավը մշուշել էր հայացքը, զրկել տրամաբանող սթափությունից»:
    Այստեղ ավարտվեց նրա բարեկամությունը «մեծերի»   հետ, Ափինյանը պարպվեց, հանկարծակի, խայթեց հուդայավայել՝ համբույրի ժամանակ, որպես «թունավոր» խիղճ: Պատվերն արդեն կատարված է: Այժմ պետք է «սվաղել», նորից «դիմակ» կրել, «ջան» ասել.
       «Մեզանում մի քանի մեծեր ենք ունեցել այսպես սխալվող: Ես սիրում եմ նրանց սխալը: Չեմ վախենում նրանց սխալից: Ինձ համար նույնիսկ առանձնակի թանկ են, մոտ են, հարազատ են, իմն են նրանք հենց այդպես՝ իրենց մոլորությամբ: Րաֆֆին է, Լեոն, նրանց կողքին՝ Չարենցը… Նրանց վարքը նույնպես հայոց պատմությունն է»:
        Տեսնո՞ւմ եք. ավագ գրչակցի տոնով, ուսուցչի ներողամտությամբ, հաղթող հրեայի ժպիտով, մեծահոգությամբ: Իսկ մեծամտության ոչ մի նշյուլ:
      «Մտքի գիտակի» կռահումների թռիչքուղում, հպանցիկ շոշափվում է նաև Չարենցի անունը: Հենց այնպես, ի միջի այլոց, անառիթ, բայց «սխալվողների» և «մոլորյալների» շարքում:
       Չարենցը:
         Ի՞նչն է, ՀՀ գրողների միության «Նոր դար» ընկերության նախագահն իրեն հայ գրականության «Նոր Դրո՞» է հայտարարել, որ ինչ ուզենա գրի, համոզված, թե կմնա անպատասխան, անպատիժ, քանի որ իրեն ապահով է զգում «Նյու էյջ» շարժման մեջ:
         Իրականությանը մոտ կլիներ, եթե նա իրեն պատկերացներ «ձեռներն օսլայած, դեմքերին պուդրա, ռսացած սպաներից» մեկը, մի «ինտելիգենտիկ», որին «Շավարշը կտաներ բաղանիք»: 

Ներսես Ներսիսյան՝
«Հանուն Հայրենիքի Հիրուր Խետ» թերթի խմբագիր

ԺԹ. ԴԱՐՈւ
Հայկական «Սէր» օթեակի անդամ
ազատ-որմնադիրներու ընդհանուր
ցուցակ

Արթիւր Պէյլերեան

        Հայկազեան Հայագիտական Հանդէսի ԻԱ հատորին մէջ յօդուած մը հրատարակած էինք Օսմանեան կայսրութեան մէջ ազատ որմնադրութեան մուտքին եւ Պոլսոյ հայկական «Սէր» օթեակի ստեղծումին եւ գործունէութեան վերաբերեալ1: Այժմ կըներկայացնենք «Սէր» օթեակի, աւելի քան երեսուն տարիներու ընթացքին ունեցած անդամներու ընդհանուր ցուցակը, անոր հիմնումէն (1866) մինչեւ պաշտօնական դադրումը (1898): Անդամացանկը դասաւորած ենք այբբէնական կարգով, ըստ մականուններու, Ֆրանսայի Մեծ Արեւելքի դիւաններուն մէջ պահուած զանազան վաւերագրերու համեմատ: «Սէր» օթեակը ընդամէնը ունեցած է 168 անդամներ՝ 162 հայեր եւ 6 մահմետականներ՝ 5 թուրք ու մէկը հնդիկ:
          Ֆրանսայի Մեծ Արեւելքի դիւաններուն մէջ «Սէր» օթեակի վարչական խորհուրդի անդամներուն կողմէ պատրաստուած տարեկան ցուցակները, որոնք կ’ընդգրկեն 1866-1894-ի ժամանակաշրջանը, երբ օթեակը առժամաբար կը դադրեցնէ իր գործունէութիւնը, չորս տարի ետքն ալ  վերջնականապէս փակելու համար, փոխանակ 28-ի, 11 հատ են: Առաջին ցուցակը 11 Մարտ 1868 թուականը կը կրէ, իսկ վերջինը՝ 3 Սեպտեմբեր 1887: Այս ցուցակներուն մէջ կ’երեւին 162 անդամներու անուններ: Տարբեր օթյակներու վերաբերեալ դիւաններու մէջ գտանք ոմն Յակոբ Հազարապետեանի եւ Թեւֆիկ Պէյ անունով թուրքի մը վերաբերեալ արձանագրութիւններ, որոնք կը փաստեն թէ անոնք նախապէս «Սէր» օթեակին ընծայուած  (initiation) եղած են: Այս պատճառաւ, մեր նախորդ յօդուածին մէջ «Սէր» օթեակի անդամներուն թիւը 164 հոգի ներկայացուցած էինք: 1866-ի գարնան «Սէր» օթեակի հիմնադիր գերյարգելի վարպետ Սերովբէ Ազնաւուր Ֆրանսայի Մեծ Արեւելքի գերագոյն խորհուրդին կ’իմացնէր թէ «Արեւելքի Միութիւն» (Union d’Orient) օթեակի անդամներ տոքթ. Նահապետ Ռուսինեան, տոքթ. Միքայէլ Խօրասանճեան, տոքթ. Գրիգոր Մոզեան, Յովհաննէս Նուրեան,տոքթ. Ստեփան փաշա Ասլանեան, Ներսէս Պէյ Տատեան «Սէր» օփեակին միացած են: Սակայն «Սեր» օթեակի վերոնշեալ առաջին տարեկան ցուցակը, վերոյիշեալ անձերէն առաջին չորսին անունները չի յիշեր, ինչ որ կը նշանակէ, թէ տարի մը յետոյ այս անձերը արդէն հայկական օթեակէն բաժնուած են: Այս չորս անձերուն անունները եւս մեր ցուցակին աւելացնելով անդամներու ընդհանուր թիւը 168-ի կը հասնի: Թերեւս կան մի քանի ուրիշներ ալ, որոնք անհնար եղաւ գտնել: Մեր ցուցակին մէջ նշուած են իւրաքանչիւր անդամի ծննդավայրը, ծննդեան թուականը, զբաղումը կամ արհեստը եւ «Սէր» օթեակին ընծայումի թուականը: Կարգ մը անդամներու մի միայն անունները արձանագրուած ըլլալով, անկարելի եղավ յաւելեալ տեղեկութիւններ քաղել անոնց մասին՝ նոյնիսկ ուրիշ օթեակներու արձանագրութեանց մէջէն: Նկատելի են նաեւ երկուութիւններ մեր նախորդ յօդուածին եւ այս ցուցակին մէջ նշուած կարգ մը տեղեկութիւններու վերաբերեալ, որոնք արդիւնք են բնագրային անճշդութիւններու:
      Ինչպէս կը տեսնուի, անդամներուն մեծամասնութիւնը բնիկ պոլսահայերէ կը բաղկանայ, որոնց կը հետեւին զանազան գավառներէ (Կեսարիայէն, Կարինէն, Իզմիտէն, Արաբկիրէն, Զմիւռնիայէն եւն.) յետագային Պոլիս հաստատուած աւելի քան 35 հոգի: Անդամներուն մէջ վաճառականները եւ դրամատէրերը մեծամասնութիւն կը կամեն, յետոյ կու կու գան ազատ ասպարէզի արհեստաւորներ՝ ոսկերիչներ ու ժամագործներ, 24 բժիշկ, որոնց երկուքը՝ զինուորական, 4 փաստաբան, պետական վարչակարգի զանազան բաժանմունքներու մէջ պաշտօնավարող անձեր՝ 21 հոգի, մէկ դատաւոր, մէկ լրագրող, մէկ ուսուցիչ, եւն.:
    «Սէր» օթեակի հիմնադիր անդամները զանազանելու համար միւսներէն, անոնց անուններուն քով աստղանիշ մը աւելցուցած ենք:
     «Սէր» օթեակի այս ցուցակին մէջ կը հանդիպինք ԺԹ. դարու Պոլսոյ հայ համայնքի ազգային, մշակութային, ընկերային թէ քաղաքական կեանքին մէջ դեր ստանձնած անձնաւորութիւններու անուններուն: Անոնցմէ յիշենք տոքթ. Նահապետ Ռուսինեան (1819-1876), տոքթ. Բարունակ Պէյ Ֆէրուխան (1824-1868), Մասիս թերթի տնօրէն-խմբագրապետ Կարապետ Իւթիւճեան (1823-1901),տոքթ. Գրիգոր Մոզեան (1830 -1882), Ներսէս Պէյ Տատեան (1825-1872), որոնք Ազգային Սահմանադրութեան պատրաստութեան նախաձեռնարկ խումբին անդամներէն էին: Մշակութային մարզին մէջ Զարթօնքի շրջանին գործօն դեր ունեցան տոքթ. Յովսէփ Շիշմանեան՝ Ծերենց (1822-1888), Մկրտիչ Պէշիկթաշլեան (1827 -1868), թատերագիր Սրապիոն Հէքիմեան (1832-1892), ազգային կեանքի մէջ, մանաւանդ Հայկական Հարցի առնչութեամբ զանազան տարիներուն կարեւոր դեր ունեցան Գաբիրէլ Նորատունկեան (1852-1936), Ստեփան փաշա Ասլանեան (1822-1901), Յովհաննէս Նուրեան (1839-1899) եւ Յովսէփ Իսկէնտէր (1841-1927): Այս վերջինը ԺԹ. դարու 70-ականներուն Փարիզ պիտի հաստատուէր եւ յետագային Ֆրանսայի մէջ Հայկական Հարցի ծանօթացման առաջին դրօշակիրներէն մին պիտի ըլլար: Յովսէփ Իսկէնտէր նաեւ Փարիզի Հայ Աղքատախնամ Ընկերակցութեան հիմնադիրներէն էր (1890-ին):  
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
1. Ա. Պէյլէրեան, «Ազատ-Որմնադրութեան Մուտքը Օսմանեան Կայսրութիւն Եւ Պոլսոյ Հայկական «Սէր» Օթեակը ԺԹ Դարուն», Հայկազեան Հայագիտական Հանդէս, ԻԱ. հատոր, Պէյրութ 2001, էջ 143-182:                
Armenian girl in Djakarta,  who was proud of her Armenian origin (Vahram Ter-Matevosyan,”Indonezakan Notatetrits”. Orer,
Prague, no. 1-2, 2002, p.42).

Մի անտիպ հետազօտութիւն
Ինդոնեզիայի հայերի վերաբերեալ (Ամփոփում)
Արծուի Բախչինեան

Մականուն,  Անուն,                  Ծննդավայր,               թուական,              Գործ / Արհեստ              Անդամակցութեան թուական
Ազնաւուր Անթուան             Պոլիս                  1844                   հաշուակալ                           22.02.1866
Ազնաւուր Գէորգ              Պոլիս      1842                 առեւտրական                            7.06. 1866
Ազնաւուր Սերովբէ             Պոլիս      1813     առեւտրական                           28.02.1866
Աթանասեան Համբարձում            Իզմիթ      1840      վաճառական                             4.03.1869
Աթըֆ Էֆէնտի ———             Պոլիս      1848          գրագէտ                                                8.08.1875
                                                                                                      Ելմտական Տնօրէնութեան
Ալեանաքեան Խաչիկ             Պոլիս      1805                  առեւտրական                                         22.11.1867   
Ալէաթճեան Գառնիկ                     Պոլիս                      1840        սեղանաւոր                                         20.01.1881           
Ալթունճեան Համբարձում                 ——–                           ——-                   ————————                                             26.09.1867             
Ալիշան Միքայէլ                            Պոլիս                      1827                     առեւտրական                                               28.08.1866             
Ալեքսանեան Տիրան                      Պոլիս                      1814                    Ելմտական                                           28.02.1866            
                                                                                                       խորհրդոյ պաշտօնեայ                                    
Աղապէկեան Կարապետ                 Պոլիս                     ——-                   ատամնաբոյժ                                       23.08.1866            
Աղջիկեան Գօզմա                        Խոսրովա                  1817                   առեւտրական                                       28.02.1866            
Ամպէրեան Անթուան                       Պոլիս                      1848                     հաշուակալ                                         20.01.1873            
Ամպէրեան Անտոն                          Պոլիս                     1840                   վաճառական                                        20.02.1873            
Անդրէասեան Մարտիրոս              Բինկեան                   1844                    վաճառական                                        18.05.1871            
Անըոնեան Մանուէլ                         Պոլիս                     1842                    վաճառական                                        16.12.1875            
Աշնանեան Մկրտիչ                         Պոլիս                     1833                     դրամատէր                                          11.03.1868  
Աշնանեան Նիկողոս                         Պոլիս                      ——-                      դրամատէր                                           11.03.1868                    
Ասլանեան Յարութիւն                     Թոքատ                     1851                         Ծովային                                              30.03.1879            
                                                                                                       Ընկերութեան պաշտօնեայ                             
Ասլանեան Ստեփան                        Պոլիս                      1822                զինուորական բժիշկ                                  28.02.1866           
Արապեան Սերովբէ                           Ակն                       1834                       գործակալ                                          18.05.1871           
Բապուճեան Կարապետ                  Պոլիս                     1852                     առեւտրական                                      23.01.1884   
Գազազեան Յովհաննէս               Կեսարիա                         1830                    առեւտրական                                 3.02.1881           
Գալֆայեան Աշոտ                          Պոլիս                             1843                        ուսուցիչ                                   15.06.1871           
Գալֆայեան Մկրտիչ                      Պոլիս                            1834                        ոսկերիչ                                   13.02.1872           
Գամալիկ Պօղոս Բօլ                      Պոլիս                            1838                       դրամատէր                                22.02.1866          
Գարախանեան Սեպուհ                  Պոլիս                            1846                        ոսկերիչ                                   13.02.1872          
Եազըճեան Յակոբ                          Պոլիս                           ——-                        դրամատէր                                12.02.1868          
Եզամաճեան Կարապետ                 Պոլիս                           1845                      վաճառական                                6.08.1874          
Եըլտըզեան Պօղոս                         Պոլիս                           1844                        գործակալ                                 11.03.1868           
Եըլտըզեան Գասպար                     Պոլիս                           1834                      առեւտրական                             11.03.1868          
Երկանեան Գառնիկ                        Պոլիս                           1850                       վաճառական                               7.07.1882           
Եուսուֆեան Տիգրան                      Պոլիս                           1836                դատաւոր Առեւտրական                    18.10.1866
                                                                                                              Դատարանի                                                           
Զինճիլճեան Յարութիւն                  Պոլիս                           1835                       վաճառական                             15.10.1868         
Էնքսէրճեան Պօղոս                         Պոլիս                           1847                       սեղանաւոր                              20.03.1880          
Էրամ Միքայէլ                                  Պոլիս                          1833                      առեւտրական                              9.08.1866                     
Էքիզեան Գալուստ                        Զմիւռնիա                       1837                      առեւտրական                              2.03.1866              
Էքմէքճեան Յարութիւն                    Պոլիս                           1823                       վաճառական                             18.05.1871        
Ընքապապեան Միքայէլ                Կեսարիա                        1831                       վաճառական                             12.05.1870                 
Թագւորեան Գէորգ                          Պոլիս                           1820                          բժիշկ                                    29.11.1866              
Թաշճեան Միսակ                          Կեսարիա                       1856                         դրամատէր                              30.03.1879                  
Թէվֆիք Պէյ  ——-                           ———–                        ——              պաշտօնեայ Ելմտ. Տնօրէնութ.             ————-              
Թիւրապեան Սեպուհ                       Պոլիս                           1843                      առեւտրական                             19.11.1874              
Թորամանեան Մանուկ                 Գարահիսար                      1849                       առեւտրական                              22.01.1881             
Թօքաթլեան Գասպար                       Պոլիս                           1840              Արտ. գործոց նախ.պաշտօն.                18.09.1873              
Թօքաթլեան Մկրտիչ                        Պոլիս                          1863                     ճաշարանատէր                           23.01.1887             
Թորոս Պէյ Գիսակ                             Պոլիս                           1825              Ծովային Նախար. թարգման                22.02.1866           
Իսկէնտէր Մելքոն                             Պոլիս                          1837                      առեւտրական                            19.03.1867           
Իսկէնտէր Յովսէփ                             Պոլիս                           1841                       առեւտրական                             22.02.1866          
Իւթիւճեան Կարապետ                     Պոլիս                          1823                          լրագրող                                 22.02.1866               
Խիւտավերտեան Գառնիկ                Պոլիս                          1833                       առեւտրական                            23.05.1872              
Խուրտաճեան Գրիգոր                      ———                         ——-                      ——————-                               2.03.1866      
Միքայէլ                                           Պոլիս                         ——–          Կայսերական Պալատի բժիշկ                         1866       
Կարապետեան Ազարիկ              Կէյվէ(Իզմիտ)                     1843                       վաճառական                              8.02.1883      
Կրճիկեան Անդրանիկ                       Պոլիս                          1822                           բժիշկ                                    20.09.1866       
Կիւլլապեան Միքայէլ                       Պոլիս                          1851               Բ. Դրան պաշտօնեայ                        27.01.1878       
Կիւլպէնկեան Կիւլպէնկ                  Կեսարիա                       1834                       առեւտրական                           17.09.1869           
Կիւմիւշեան Խաչիկ                          Պոլիս                          1842                         հաշուակալ                              19.05.1870            
Հազարապէտեան Յակոբ                Էրզրում                        1870                       առեւտրական                           —————                  
Հէքիմեան Սրապիոն                    Մեծ Կղզի (Պոլիս)             1832                 հաշուակալ-ուսուցիչ                       22.02.1866              
Հինտի Հաճի Հասան                       Պօմպէյ                         1840                        վաճառական                             5.09.1875         
Հովեան Ղազարոս                          Պոլիս                           1838                            ոսկերիչ                                  7.02.1867            
Ղազարեան Զաքար                     Արաբկիր                         1827                          դրամատէր                               4.03.1869              
Ղազարոսեան Սահակ                     Պոլիս                           1836                      առեւտրական                              6.09.1866          
Ճէլալի Յակոբ                                 Պոլիս                           1855                Հանրային Պարտուց                          7.07.1882                                      
                                                                                                              Վարչութեան  պաշտօնեայ                                
Ճէմալ Պէյ ———–                          Պոլիս                           1838                          դասատու                                 7.01.1871             
Ճիլաճեան Տիգրան                         Պոլիս                           1851                            ոսկերիչ                               13.02.1883          
Մագպուլեան Համբարձում              Պոլիս                           1833                          դրամատէր                              1.02.1874              
Մակարեան Խաչիկ                         Պոլիս                           1833                        վաճառական                            19.05.1870              
Մամասեան Առաքել                      Արաբկիր                        1822                           դրամատէր                             22.01.1868            
Մանիասեան Խաչիկ                        Պոլիս                          1844             Կայսերական Պալատի պաշ.                 4.05.1871           
Մարկոսեան Բարսեղ                       Պոլիս                          ——–                         դրամատէր                               7.06.1866                     
Մաքսուտեան Միքայէլ                      Պոլիս                           1845              Արտ. Գործոց Նախ. պաշտ.                  30.03.1867           
Մաքսուտեան Յարութիւն                 Պոլիս                          1844                          դրամատէր                             27.12.1866                 
Մաքսուտեան Սիմոն Պէյ                  Պոլիս                          1836             Կայսերական Պալատի հայթ.               21.02.1867     
Մելիքեան Գարեգին                         Պոլիս                          1844                         փաստաբան                             6.08.1874     
Մէրեէմ-Գուլի Յարութիւն                   Պոլիս                         1840                         առեւտրական                          19.11.1876          
Մինասեան Ալեքսան                     Ս իլիստրէ                       1857                         վաճառական                           22.07.1876          
Միսաքեան Յովհաննէս             Մեծ Կղզի(Պոլիս)                ——–                        ճարտարագէտ                          24.01.1867         
Միսաքեան Ստեփան վ.                    Պոլիս                          1841                          դրամատէր                               1.11.1866    
Միքայէլեան Կարապետ                 Արաբկիր                        1845                          դրամատէր                             16.07.1874         
Միւհենտիսեան Մարտիրոս              Պոլիս                          1821                           դրամատէր                             22.02.1866         
Մսերեան Սարգիս                         Զմիւռնիա                       1834                         վաճառական                           13.02.1872             
Մոզեան Գրիգոր                           Խասգիւղ                         1830                              բժիշկ                                           1866     
Յակոբեան Յովհաննէս                    Պոլիս                           1856                         փաստաբան                            20.01.1881               
Յարութեան Առաքել                        Պոլիս                           1827                          դրամատէր                             22.04.1868            
Յովակիմեան Միհրան                      Ակն                             1844                         առեւտրական                           29.03.1872         
Յովակիմեան Յովակիմ                   Պոլիս                           1847                          վաճառական                          29.02.1872 
Յովասափեան Արշակ                      Էրզրում                       1852                     վաճառական                               25.09.1885              
Յովասափեան   Կարապետ               Պոլիս                          1839                      վաճառական                                18.03.1877          
Նախնիքեան Անտոն                    Գարահիսար                     1857                     վաճառական                               17.06.1885           
Նեվրուզեան Յաբէթիկ                      Պոլիս                         1834              առեւտրական թարգման                        2.03.1866         
Նեվրուզեան Յովակիմ                      Պոլիս                         1831                     առեւտրական                              22.02.1866       
Նիկոլեան Մանուկ                      Գարահիսար                      1845                     վաճառական                              19.02.1880           
Նշկեան Յակոբ                                Էրզրում                       1853                          չունի                                      19.02.1880          
Նորատունկեան Գաբրիէլ                  Պոլիս                          1852                իրաւագէտ Բ. Դրան                          19.11.1876           
Նորատունկեան Յարութիւն              Պոլիս                          1845                     առեւտրական                             22.02.1866             
Նորիկեան Պետրոս                          Պոլիս                          1830                     առեւտրական                               4.03.1869           
Նուրեան Յովհաննէս                        Պոլիս                          1839              պետական պաշտօնյա                                 1866                  
Շահինեան Յովհաննէս                     Պոլիս                          1842           Լօյտ ընկերութ. պաշտօնյա                   25.09.1867    
Շէֆիգ Պէյ                                        Պոլիս                          1848                        գրագետ                                  30.10.1875         
Շիշմանեան Յովսէփ                         Պոլիս                         (1822)                        բժիշկ                                       2.03.1866        
Շիրաճեան Վէնսան                           Պոլիս                         1826                      առեւտրական                             22.02.1866           
Շնորհքեան Յովհաննէս                    Պոլիս                          1816                     առեւտրական                             23.08.1866          
Չայեան Եղիա                                  Պոլիս                         1840                պետական պաշտօնեայ                    22.02.1866             
Չարազլեան Յակոբ                          Պոլիս                        ——–                     առեւտրական                             12.07.1866        
Չօպանեան Միհրան                         Պոլիս                         1842                          ոսկերիչ                                  13.11.1873         
Պալիոզեան Լողօֆէթ               Թալաս (Կեսարիա)              1849                       առեւտրական                            25.01.1874                
Պաղտասարեան Էրամ                      Պոլիս                         1827                        ժամագործ                               30.05.1867         
Պաղտասարեան Մելքոն                   Պոլիս                         1842               հեռագրատան պաշտօն.                    22.07.1868          
Պապայեան Եղիա                            Պոլիս                         1828                        առեւտրական                           29.11.1866
Պարնասեան Պօղոս                       Արաբկիր                      1841            Մամլոյ Գրասեն. փոխ-տնօր.                 12.07.1866         
Պարոնեան Նիկողոս                        Պրուսա                       1850                         պաշտօնեայ                            19.02.1880        
Պարտիզպանեան Թագւոր                Պոլիս                         1845                         դրամատէր                              14.02.1868    
Պեհլամեան Յովսէփ                         Պոլիս                         1844                         պաշտօնեայ                            13.12.1885            
Պեյլիքճեան Մարգար                        Պոլիս                        1824                        վաճառական                              9.08.1866              
Պենտէրլեան Մկրտիչ                        Պոլիս                         1837                          փորագրիչ                              21.03.1861            
Պէշիկթաշլեան Մկրտիչ                     Պելիս                        (1827)                       բանաստեղծ                            21.03.1867       
Պէշիրեան Մելքոն                             Պոլիս                         1840                          ժամագործ                             18.10.1866        
Պէշիրեան Սահակ                             Պոլիս                         1835                         դրամատէր                               4.03.1869          
Պէրպէրեան Գրիգոր                           Պոլիս                        1840                            ոսկերիչ                                  4.05.1871        
Պէրպէրեան Պօղոս                            Պոլիս                        1847                          դրամատէր                             19.11.1874        
Պուլկուրեան Ռուբէն                          Պոլիս                        1836                         փաստաբան                            23.08.1863          
Պոյաճեան Յովհաննէս                       Պոլիս                        1831                          դրամատէր                               7.02.1867       
Պոյաճեան Նշան                                Պոլիս                        1850                         փաստաբան                           20.05.1880        
Ռափայէլեան Միքայէլ                        Պոլիս                        1833                              բժիշկ                                 23.08.1866        
Ռէֆիք  Ահմէտ                                    Պոլիս                        1852                        առեւտրական                          23.10.1873            
Ռուսինեան Նահապետ              Էվէրէկ (Կեսարիա)              1819                              բժիշկ                                          1866             
Սարաֆեան Յարութիւն                      Պոլիս                        1836               Կրթ. Նախար. քարտուղար                22.02.1866         
Սեղբոսեան Սիմոն                              Պոլիս                       1851                              բժիշկ                                 16.07.1874      
Սըրմայեան Մովսէս                  Աֆեօն-Գարահիսար             1851                        վաճառական                            30.10.1875     
Սթամպուլեան Յարութիւն               Կեսարիա                      1842                           դրամատէր                            16.07.1874 
Սթամպուլեան Յովակիմ                  Կեսարիա                     1847                         առեւտրական                          16.07.1874          
Սիմոնովիչ Սիմոն                                Պոլիս                       1834             Օսմ. Դրամատան պաշտօն.                 31.05.1866        
Սինանեան Տիգրան                            Պոլիս                       1844                           պաշտօնեայ                          18.10.1866 
Սիսլեան Աւետիս                               Ատանա                      1853            Ատանայի Քաղաք. թարգման                23.10.1881   
Սվաճեան Սարգիս                             Էտիրնէ                       1842                           գործակալ                            19.05.1870 
Վասըֆ Էֆէնտի                                   Պոլիս                       1851               գրագէտ Ելմտ.նախարար.                 23.04.1876 
Տամատեան Մկրտիչ                           Պոլիս                       1836                         առեւտրական                         20.09.1866 
Տատեան Ներսէս Պէյ                           Պոլիս                       1825            Պոլսոյ Ոստիկ. խորհր. անդամ               2.03.1866
Տաւուտեան Ղազարոս                        Պոլիս                       1828              բողոք. համայնքի ազգապետ               7.02.1866    
Տէր Միքայէլեան Մինաս                    Արաբկիր                     1840                         վաճառական                          18.09.1873  
Տերվիշեան Յարութիւն                      Պոլիս                        1838                          առեւտրական                         22.04.1868          
Տէր Ներսէսեան Միհրան                     Էրզրում                       1855                           առեւտրական                            7.07.1882    
Տէրունեան Կարապետ                        Էտիրնէ                      1843                          պաշտօնեայ                           18.05.1871          
Տէրունեան Յակոբ                              Էտիրնէ                      1832                         առեւտրական                           5.05.1881      
Փափազեան Անդրէաս                         Պոլիս                       1828                            ոսկերիչ                                17.09.1869   
Փափազեան Առաքել                         Ռոտոսթօ                    1841                          առեւտրական                          17.12.1868                    
Փափազեան Գաբրիէլ                          Մուսուլ                    1828                          դրամատէր                             15.11.1868          
Փափազեան Երեւում                           Պոլիս                      1841                         վաճառական                           15.04.1869            
Փափազեան Լեւոն                              Պոլիս                      1860               դրամատան փոխ տնօրեն                  26.05.1886       
Փափազեան Կարապետ                      Պոլիս                      1830                           դրամատէր                            22.04.1868        
Փափազեան Յարութիւն                       Պոլիս                       1842                            դրամատէր                             19.11.1868        
Փափազեան Տիոնիսիոս                      Պոլիս                      1842                           ժամագործ                            12.02.1868       
Փափազեան Վարդան                          ——-                       ——-                       ——————–                            2.03.1866           
Փիշմիշ  Մկրտիչ                                  Պոլիս                      1826                          առեւտրական                          2.03.1866

Փշիկեան  Պետրոս                               Ակն                          1838                     պաշտօնեայ                                  4.07.1872            
Քէհեայեան  Մարտիրոս                       Պոլիս                        1836                    առեւտրական                                  9.08.1866        
Քէհեայեան  Գրիգոր                            Պոլիս                       1832              Բ. Դրան պաշտօնեայ                         12.07.1866     
Քէրեսթէճեան Յովհաննէս                    Պոլիս                       1840                     պաշտօնեայ                                20.05.1880   
Քրիսեան  Ճանիկ                                Պոլիս                       1858                          բժիշկ                                      13.03.1884         
Քրիստափորեան Յարութիւն               Պոլիս                       ——-                   տպարանատէր                              11.03.1868      
Քօլօլեան Աւետիս                               Պոլիս                       1830                      դրամատէր                                          1866              
Քրանեան  Միքայէլ                             Պոլիս                       1855                      պաշտօնեայ                               20.05.1880      
Օղուլուկեան Մինաս                           Պոլիս                       1822                      —————-                                  7.06.1866    
Ֆէրուխան Բարունակ Պէյ                    Պոլիս                       1824                զինուորական բժիշկ                        22.02.1866      

Հրապարակուող նիւթը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Հին Ձեռագրերի Մատենադարանի «Տարբեր Հեղինակների Ֆոնդ»ում պաուհող Ինդոնեզահայ հեղինակ Է. Հ. Էլիսի Ինդոնեզիայի Հայերի Համառօտ Պատմութիւն անգլերէն աշխատութեան (գրուած 1961-ին) երկրորդ գլուխն է՝ «Հայերի Կրօնական, Հասարակական, Կրթական եւ Մշակութային Գործունէութիւնը Ինդոնեզիայում»: Այն մեծ քանակութեամբ փաստական եւ վիճակագրական նիւթ է պարունակում 18-20-րդ դարերի ինդոնեզահայ համայնքի վերաբերեալ: Առանձին ենթագլուխներով ներկայացուած են «Հայկական Միաբանութիւն» կազմակերպութիւնը, Ջակարտայի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցու կառուցումը 1852-ին եւ ինդոնեզական իշխանութիւնների կողմից նրա քանդումը 1960-ականների սկզբին, 1855-ին Ջակարտայում հիմնուած «Մանուկ Եւ Արաթուն» հայկական դպրոցը, Սուրաբայայի Սուրբ Գէորգ հայկական եկեղեցին, Ինդոնեզիայի հայկական սպորտային ակումբները, Սուրաբայայի Հայ Երաժշտական եւ Դրամատիկական ընկերութիւնը, ճաւայի Հայ Տիկնանց Բարեգործական միութիւնը:

(սկիզբը՝ 6 (33), 7(34) և 12(39) և 17(44)-ում).

ՀԱՅՈՑ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՈՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ
 ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
 (Հ ո դ վ ա ծ ա շ ա ր ք) – 5

        ԺԱՄԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Հայ եկեղեցու ժամերգությունները ինն են՝ Գիշերային, Առավոտյան, Արեւագալի, Ճաշի երրորդ, վեցերորդ, իններորդ ժամերի, Երեկոյան,  աղաղական, Հանգստյան: Գործնականում նշվում են միայն յոթը: Արեւագալինն ու Խաղաղականը արվում են սրբերի ու պահոց օրերին, չեն արվում Հինանց շրջանում ու տերունական օրերին: Ճաշի երեք ժամերինը առանձին նշվում էին վանքերում եւ սովորաբար արվում են մեկտեղ: Ժամերգությունները կատարվում են օրվա որոշակի ժամերին. Գիշերայինը՝ արշալույսից երեք ժամ առաջ, Առավոտյանը՝ արշալույսին, Արեւագալինը՝ արեւածագին, Ճաշի ժամերինը՝ արեւածագից երեք, վեց, ինն ժամ հետո, Երեկոյանը՝ մայրամուտից մոտ երկու ժամ առաջ, Խաղաղականը՝ մայրամուտին, Հանգստյանը՝ քնելուց անմիջապես առաջ: Դրանք նշանավորում են «երրորդության երրորդությունը», հրեշտակների ինն դասերը, եւ երեքական կարգով նվիրված են Սուրբ երրորդության դեմքերին: Հորն են նվիրված Գիշերայինը, Ճաշի վեցերորդ ժամինը եւ Հանգստյանը՝ որպես օրվա սկիզբ, միջօրէ ու վերջ: Որդուն են նվիրված Առավոտյանը, Ճաշի իններորդ ժամինը եւ Երեկոյանը՝ որպես Քրիստոսի հարության, հոգեվարքի ու թաղման պահեր: Սուրբ Հոգուն են նվիրված Արեւագալինը, Ճաշի երրորդ ժամինը եւ Խաղաղականը:
        Քանի որ Ժամերգությունների ու հայոց գլխավոր դիցերի քանակները համընկնում են, եւ դրանց կատարման կամ կողմնորոշիչ ժամեր են արշալույսը, արեւածագը, մայրամուտը, որը համահունչ է հայոց տոմարում օրվա ժամերի որոշման կարգին, ուստի գտնում ենք, որ ժամերգությունները փոխառնվել են մեհենական պաշտամունքից, որում օրվա որոշակի ժամերին են կատարվել դիցերի ամենօրյա պաշտամունքը՝ դիցերգությունները:
        Ստորեւ ներկայացնում ենք մեր որոշ պարզաբանումները վերոհիշյալի կապակցությամբ:
ա) Հայտնի է, որ Արամազդին սովորաբար պաշտամունք էր մատուցվում առավոտները: Գուցե, դա եղել է գիշերվա Առավոտ ժամին («Առավոտ»-ը նշանակում է Արայի ժամ), որը տարբերվում է մեր իմացած առավոտ-լուսաբացից: Առավոտ ժամն ընկած է արշալույսից (Այգ ժամից) երեք ժամ առաջ, երբ կատարվում է Գիշերային ժամերգությունը: Այսինքն, հավանական է, որ Գիշերայինը Արա=Արամազդի դիցերգության համարժեքն է: Ոմանք Առավոտ ժամը տեղադրում են Այգից անմիջապես առաջ: Այս դեպքում հավանական է, որ Առավոտյան ժամերգությունն է Արամազդի դիցերգության համարժեքը: Իսկ Գիշերայինը Աստղիկի դիցերգության համարժեքն է, քանի որ Առավոտ ժամից երեք ժամ առաջ Լուսակն=Լուսնակ ժամն է (Աստղիկի գիշերային լոգանքի պա՞հը). Լուսնակը Աստղիկի խորհրդանշական լուսատուն է:
բ) Հայտնի է, որ արեգակնային դիցերի դիցերգությունը կատարվել է արեւածագին՝ Ծայգ ժամին: Ուստի, Արեւագալի ժամերգությունը, որը նշանավորում է Քրիստոսի երկրորդ գալուստը, Միհրի դիցերգության համարժեքն է:
գ) Ճաշի երրորդ ժամի ժամերգությունը առաջնահերթ նշանավորում է առաքյալների վրա Սուրբ Հոգու իջնելու եւ Քրիստոսի խաչելիության պահերը: Քանի որ Սուրբ Հոգին առնչվում է հողմային դիցերի հետ, ուստի հնարավոր է, որ այս ժամերգությունը Զարեհ-Հրոնոսի դիցերգության համարժեքն է:
դ) Քանի որ Վահագնից իշխվում է տարվա ամենաշոգ ամիսը՝ Հրոտիցը, ուստի գտնում ենք, որ Վահագնի  դիցերգությունը համանման կերպով պետք է արվեր օրվա ամենատաք պահին՝ Հուրթափյալ ժամին: Ներկայիս ժամերի հետ համեմատական կարգով Հուրթափյալից մեկ ժամ առաջ՝ Հրակաթ ժամին է կատարվում Ճաշի վեցերորդ ժամի ժամերգությունը, որի խորհուրդներից մեկն էլ «դժոխքի իշխանի» գայթակղություններից պաշտպանվելն է: Իսկ քրիստոնեության «դժոխքի իշխանը» (հուդայականության Սատանան), հայոց Սանդարամետապետ=դժոխապետը հունա-հռոմեական դիցաբանության հանդերձյալ աշխարհի տիրակալ Հադես-Պլուտոնի եւ անդրաշխարհի հրեղեն իշխան Վահագնի մերժված կերպարն է: Այսինքն, այս ժամերգությունը Վահագնի դիցերգության համարժեքն է:
ե) Երեկոյան ժամերգությունը հիշատակում է Քրիստոսի թաղման՝ «հողին հանձնելու» պահը: Եվ քանի որ դիցական համակարգումը հող տարերքը իշխվում է բուսականության մայր դիցուհուց՝ Անահիտից, ուստի հավանական է, որ այս ժամերգությունը Անահիտի դիցերգության համարժեքն է:
զ) Հայոց դիցաբանությունում Դիցամայր-արեւամայրը առնչվում է խավարի, արեւմուտքի ու մայրամուտի հետ. օրինակ, «արեւամուտ=մայրամուտ»-ը նշանակում է «մոր մոտ Արեւի հանգրվանելը»: Եվ քանի որ Խաղաղական ժամերգությունը, որը նշանավորում է  Քրիստոսի դժոխք իջնելն ու հոգիներին խաղաղեցնելը, կատարվում է մայրամուտին (Խավարակ ժամին), ուստի այն Սանդարամայր=դժոխամայր վերակոչվածԴիցամոր երկրպագության համարժեքն է: Միաժամանակ,  ժամերգության անվանումը կրում է «խաղաղվելու»՝ առօրյա հոգսերից հանգստանալու խորհուրդը, ինչպես, ըստ ավանդազրույցի, Արեւը ցերեկվա շրջագայությունից հետո հանգիստն է գտնում մոր մոտ:
է) Հանգստյան ժամերգությունը արվում է քնելուց անմիջապես առաջ՝ որպես հանգիստ քնի աղերս: Իսկ քունը սովորաբար նմանեցվում է հանդերձյալ կյանքին: Նկատի առնելով, որ հայոց մոտ քունն ու երազները նախախնամում է Տիրը, որը նաեւ մարդկանց հոգեառն է, հետեւաբար այս ժամերգությունը Տիրի դիցերգության համարժեքն է:
     Դժվար է Ճաշի իններորդ ժամի ժամերգության մեկնությունը: Թերեւս, այն կարող է լինել Նանեի դիցերգության համարժեքը, քանի որ ժամերգությունների շարքում միայն Նանեինը չգտնվեց:
      Խորհրդավոր է Ժամերգությունների շեղանկյուն դասավորությունը (տես. ստորեւ):
             Գիշերային   
                1.ՀԱՅՐ   
 Առավոտյան   Արեւագալի     2.ՈՐԴԻ      3.ՀՈԳԻ  
Ճաշի 3-րդ            Ճաշի 6-րդ         Ճաշի 9-րդ 
4.ՀՈԳԻ                5.ՀԱՅՐ               6.ՈՐԴԻ 
   Երեկոյան            Խաղաղական
                 7.ՈՐԴԻ        8.ՀՈԳԻ  
              Հանգստյան   
                 9.ՀԱՅՐ 
        Ինչպես երեւում է՝ երկինք-երկիր առանցքը խորհրդանշող շեղանկյան ուղղահայաց անկյունագիծը կազմում են Հոր ժամերգությունները, իսկ հորիզոնը խորհրդանշող հորիզոնական անկյունագիծը՝ Սուրբ երրորդության դեմքերի (Ճաշի ժամերի) ժամերգությունները: Հորիզոնական անկյունագծից վեր ու վար դասավորվածները եւս նվիրված են երրորդության դեմքերին եւ Որդու ժամերգությունները գտնվում են Հոր ժամերգությունների աջ կողմում (հմմտ. երկնային արքայությունում Քրիստոսի Հոր աջ կողմում բազմելու հետ): Միաժամանակ, ժամերգությունների դասավորությունը բացահայտում է «երրորդություն երրորդության» խորհրդավոր խաչը (տես. միացնող գծերը), որի նմանօրինակները առկա են եւ մեր ցասման խաչերում, եւ քրիստոնեական խաչերում:

         Ժամերգությունների եւ ինն թվերի համադրությունից երեւում է, որ Հոր հետ առնչվում են մեկ, հինգ եւ ինն թվերը (սկիզբը, կենտրոնը եւ վերջը): Հինգի խորհուրդների մասին արդեն ասվել է:
      Մեկը խորհրդանշում է եւ Աստծո միակությունը արարչությունից (իմա՝ ժամանակից) առաջ, եւ արական սկզբնաէություն լինելը: Մեկը որպես նշանագիր հիշեցնում է կուսական ֆալոսը, այն գլխավորում է կենտ թվերը, որոնք ինն թվերի շարքում հինգն են (նույնքան են եւ դիցայրերը) եւ երկուսի չեն բաժանվում (բաժանումը հավասարազոր է ծնելուն): «1»-ին նման է «!» հրամայական, հաստատող նշանը (հմմտ. Աստծո «ամենահաստատ» կոչման եւ անփոփոխելի, հաստատուն լինելիության հետ): Իսկ «մեկ»-ը հիշեցնում է «մեգ» -ը՝ տիեզերական առաջին նախատարրը:
         Ինը խորհրդանշում է հայոց առաջնային դիցարանի ամբողջությունը՝ Դիցահորն ու Դիցամորը եւ յոթ ուստր-դուստր դիցերին (Արա, Մարե եւ Միհր, Վահե, Տիր, Զարեհ, Նանե, Անահիտ, Աստղիկ), եւ դրանից բխող որոշ համախմբությունները: Այսպես, ինն են՝
- բնական թվանշանները՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,
- արեգակնային համակարգության մոլորակները՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն, Պլուտոն,
- Երկիրը եւ մեր հներին հայտնի երկնային մարմինները՝ Արեգակ, Լուսին, Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն եւ Ուրան1,
- ութաթեւ աստղի թեւերը, հավերժանշանի գալարներն ու կենտրոնը միասին,
- բնության տարրերը՝ նյութը (հյուլեն), եթերը, հուրը, օդը, ջուրը, հողը, քարը, մետաղը, փայտը,
- կնոջ հղիության ամիսները,
- ձեռքի գծերը՝ կյանքի, խելքի, ամուսնության, սրտի, բախտի, ճակատագրի, առողջության, նախասիրության եւ ապարանջանների գծերը,
- հների հիշատակած արտաքին և ներքին զգայարանները՝ հասարակ զգայություն (իմա՝ ինտուիցիա), երեւակայություն, մտածողություն, հիշողություն և հինգ արտաքին զգայարանները,
- համերը՝ քաղցր, գեր, բարկ, փոթոթ (տտիպ), կծու, դառ, թթու, աղի, անհամը,
- ամառային եւ ձմեռային արեւադարձերին գիշերվա ու ցերեկվա ժամերը, որի խորհուրդը գիշերվա կամ ցերեկվա տեւողության ինն ժամից նվազ չլինելն է,
- արվեստի հիմնական տեսակները՝ երգարվեստ, պարարվեստ, երաժշտություն, թատերարվեստ, նկարչություն, քանդակագործություն, զարդարվեստ, բանահյուսություն, ճարտարախոսություն,
- հիմնական գիտությունները՝ իմաստասիրություն («գիտությունների գիտությունը»), մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, աստղագիտություն, կենսաբանություն, մարդաբանություն (անատոմիա), պատմագիտություն, լեզվաբանություն,
- Քրիստոսի պատվիրան-երանիները,
- հրեշտակապետերը՝
- բիբլիական տարբերակով՝ Գաբրիել, Միքայել, Ռափայել, Անայել, Ուրիել, Դակուել, Բարաքիել, Ադոնիել, Փանուել,
- այլ տարբերակով՝ Ռափայել (ամեն չարից պահապան), Հռաքիել (լեռների), Սուքայել (կրակի), Սարաքինել (ծնունդների), Մազանայել (մայրերի), Հովիել (քնի), Աթանայել (մանուկների), Մեղվոս (ջրերի), Կռետիոս (լուսատուների),
- քրիստոնեական աստվածաբանությունում հրեշտակների երեք դասերի համախումբը.
Ա) Աթոռք, Քերովբեներ, Սերովբեներ, Բ) Տերություններ, Զորություններ, Իշխանություններ, Գ) Պետություններ, Հրեշտակապետեր, Հրեշտակներ,
       Հայ եկեղեցու հոգեւոր աստիճանները՝
- դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն, կաթողիկոսություն,
- դրոշմման մարմնատեղերը՝ ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, թիկնամեջը, ոտքերը:
       Իննի հետ առնչվում այլ խորհրդավոր հանգամանքներ եւս:
ա) Մաշտոցյան այբուբենը բաղկացած է 36=4×9 տառից: Դրանք դասավորվում են ինն տառանի չորս սյունակով, որից ածանցված տառերի թվային նշանակություններն ընդունում են 1-9, 10-90, 100-900, 1000-9000 եւ սրանց բյուրապատիկ (10000-պատիկ) արժեքներ: Եվ տառերի առաջին թվային նշանակություններով կազմվող ամենամեծ թիվը 9999-ն է (ՔՋՂԹ):
բ) Ինն քառասնօրյակ է պարունակում տարին՝ 360=(9×40)+5 (ավելյաց օրեր):
գ) Ինն թվանշանից՝ 1-ից եւ ութ 0-ից է բաղկացած հարյուր միլիոնը՝ 100000000, որը կոչվում է «գունդ»  կամ «բյուր բյուրաց» (ստացվում է բյուրը իրենով բազմապատկելիս): Իսկ «գունդ»-ին համահունչ է Արամազդի «կունդ»՝ գլխավոր, ճաղատ կոչումը: Ի դեպ, ներկայիս պատկերացումներով տիեզերքը գնդաձեւ է, եւ գալակտիկաները գտնվում են նրա մակերեւույթին:
դ) Իններորդ տեղում է Արամազդի խորհրդանշական Աղեղնավոր աստղատունը:
ե) Ինն հազար տարի տրվեց հորից՝ Զրվանից, Ահրիմանին տիեզերքում իշխելու համար (հավանաբար խոսքը դիցական որեւէ ժամանակահատվածի մասին է):
զ) 3600 տարի (չորս ինն հարյուրյակ) է պարունակում մեկ շարը՝ քաղդեացիների տիեզերաժամը: 432000 տարի (48=4 x12 ինն հազարյակ) է պարունակում Մեծ-աստվածային տարին (բաղկացած է 120 տիեզերաժամից):
է) Ինն թզաչափ է մարդու հասակը:
       Իննի հետ են առնչվում Հայոց աշխարհի որոշ վայրերը.
1) Իննակնյան վայրը Տարոնում, Քարքե լեռան լանջին, որն այդպես է կոչվել ինն քաղցրաբուխ ակնաղբյուր ունենալու համար: Այստեղ էին Դեմետրի ու Գիսանեի մեհյանները:
2) Ինն սրբոց գերեզմանք (նաեւ՝ Սուրբ Նշան) կոչվող վանքը Թորդան գյուղում, ուր գտնվում էր  Տրդատի, Գրիգորի ու նըրա սերունդների պանթեոնը: Այստեղ էր ժամանակին Բարշամինա դիցի մեհյանը:
3) Ինն գյուղը Դերսիմ գավառում, Աղսու ձորի մեջ: Գյուղում կային ինն եկեղեցիներ: Ձորամիջում, ժայռերի մեջ կային արհեստական քարայրներ, որոնցից մեկը կոչվում էր «Իշխանաց թախտ»: Այստեղ էր «Քառասուն մանուկ» ուխտատեղին, ուր, հայերից բացի, այցելում էին նաեւ քրդերը:
4) Ինն մասունք անապատը եւ նույնանուն վանքը Արցախում՝ Մարդակերտի Կասապետ եւ Մոխրաթաղ գյուղերի մոտ: Այստեղ էր Ջրաբերդի մելիքների տոհմական գերեզմանը:
 
***
        Ըստ «Աշխարհացույց»-ի՝ հայոց երկրամասերից ինն գավառ ունեին Բարձր Հայքը, Գուգարքը, Պարսկահայքը, Մոկքը, որը, թերեւս, խորհրդավոր է Բարձր Հայքի պարագայում: Այսպես.
ա) Բարձր Հայքը մեր ամենաբարձր երկրամասն է: Հնարավոր, որ այն նաեւ Հին Աշխարհի ամենաբարձր երկրամասն էր, որի համար էլ կոչվել է «աշխարհի կատար»: Նմանապես, այստեղով ձգվող Բյուրակն լեռների ամենաբարձր գագաթը՝ Սերմանցը, խորհրդանշականորեն կոչվում էր «երկրի գագաթ»: Սերմանցի համար կարծվում է, որ այն Դիցահոր արարչական սերմնացանի լեռնագագաթ է:
բ) Բարձր Հայքից սկիզբ են առնում չորս գետեր եւ հոսում չորս ուղղություններով. Արեւմտյան Եփրատը՝ դեպի արեւմուտք, Արաքսը՝ դեպի արեւելք, Գայլը՝ դեպի հարավ, Վոհը (Ճորոխը)՝ դեպի հյուսիս:
գ) Այստեղ (Բյուրակն լեռներում) է Հավատամք լեռը, ուր, ըստ մեզ, հայերս ի վերուստ ստացանք Հայոց Հավատամքը: Բյուրակն լեռներում էին հայոց կտրիճները փնտրում հաղթության շնորհատու բրաբիոն հրաշագործ ծաղիկը:
դ) Ասվում է, թե Բյուրակն լեռներն այսպես են կոչվել բյուր քաղցրահամ աղբյուրներ՝ «բյուր ակներ» ունենալու համար, որոնցում կան եւ «անմահական» ջրեր բխեցնողներ: Բյուրը (10000-ը) իր հերթին խորհրդավոր է. այն Ա-ի երկրորդ թվային նշանակությունն ու երկրորդ «սկիզբն» է (տես. նաեւ Ա-Աստված համապատասխանությունը):
ե) Բարձր Հայքը վերջին շրջանի գլխավոր մեհենական կենտրոնն էր: Այստեղ էին հիմնականում կենտրոնացված գլխավոր մեհյանները. Դարանաղի գավառում Արամազդի ու Բարշամինայի, Եկեղյաց գավառում Անահիտի ու Նանեի, Դերջան գավառում Միհրի մեհյանները: Եվ, միգուցե, խորհրդավոր է հինգ մեհյանների գտնվելը երեք գավառներում, որը հիշեցնում է եռանկյունում պարփակված խաչը: Ընդ որում, տաս գլխավոր մեհյանները տեղաբաշխված էին Հայքի երեք երկրամասերում՝ Բարձր Հայքում, Տարոնում (Վահագնինը, Աստղիկինը եւ Ոսկեմայր=Դիցամորինը) եւ Այրարատում (Տիրինն ու Վանատուրինը), որը հիշեցնում է եռանկյունում պարփակված շրջանը. տասը խորհրդանշում է շրջանը, քանի որ 1և10 թվանցումն ու շրջապտույտը համարժեք են (տես. նաեւ 10= 1+0=1): Ընդ որում, բազում տվյալներ հիմք են տալիս պնդելու, որ Վանատուր-Մաժան քրմապետի պաշտամունքը Արամազդի տեղային պաշտամունքն էր: Այս դեպքում, Արամազդ-Վանատուր կապը եւս հիշեցնում է 1և10=1 անցումը: 
      ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. Եկեղեցու խորհուրդները (նույնը՝ խորհրդածես-միստերիաները) յոթն են. Մկրտություն, Դրոշմում, Ապաշխարհություն, Ձեռնադրություն, Հաղորդություն, Պսակ, Օծում:
       Մկրտություն. Մկրտության խորհուրդը մկրտվողի սկզբնական (ադամական) մեղքից մաքրվելն ու նվիրումն է եկեղեցուն: Այն արվում է ջրով՝ հեղմամբ, ընկղմամբ ու ցանմամբ: Հայ եւ Ուղղափառ եկեղեցիները մկրտում են ընկղմամբ ու հեղմամբ, կաթոլիկները՝ հեղմամբ, այն էլ միայն գլուխը: Մկրտությունը նազովրեական աղանդի նույն խորհրդածեսն է (Հովհ. Մկրտիչն ու Հիսուսը նազովրեցի էին) եւ տարբեր է Քրիստոսի կարծեցյալ մկրտությունից. Հովհ. Մկրտիչի վկայությամբ՝ ի տարբերություն իրեն, Քրիստոսը պետք է մկրտեր «Սուրբ Հոգով եւ կրակով» (հնարավոր է, որ Հիսուսի աշակերտները մկրտվել էին նման կարգով): Հայ եկեղեցին ընդունում է, իսկ Կաթոլիկ եկեղեցին մերժում է մանկամկրտությունը:
        Կարծիք կա, որ դիցական պաշտամունքում մկրտությունը (իմա՝ նվիրումը Հավատքի Տաճարին-հեղ.) կատարվել է «հրով ու ջրով»: Դա կարող էր լինել մեհյաններում՝ հրատեղ-հորի (գուբի), տներում՝ թոնրի շուրջ կամ տաք ջրում, ինչպես նաեւ բնական ջրերում՝ «ջերմուկներում»: Սրա խորհուրդները  երեւում են մի քանի պարագաներում:
ա) Հուրը փորձության ենթարկող, մաքրագործող ու արարող է: Էպոսում հրով է փորձվում մանուկ Դավիթը՝ արդյունքում դառնալով թլոր: Կաթոլիկների մոտ հրե վայր է դիտվում մեղավոր հոգիների քավության կայանատեղը՝ Քավարանը: Մեր մոտ հուրը օջախի, հոր, արու զավակի խորհրդանիշն է, ինչպես թոնիրը, «տան ծուխը» (օրինակ, որդու կորուստը այլաբանվում է որպես «տան ծուխը մարել» կամ տես. այր (տղամարդ, քարայր2)-հայր-այրել կապակցությունը): Դիցական աշխարհայեցողությամբ՝ հայերս հրածին ենք. մարմնով կերտվել ենք երկրի ընդերքի հրահեղուկից, ինչպես մեր հրային լեռները:
բ) Ջուրը մաքրագործող ու ծնող է: Այն բնությունը լիացնող է ու երբեմն այլաբանվում է որպես տղամարդու սերմ (տես. կաթնաղբյուրները): Ջուրը խորհրդանշում է գիտելիքը (տես. «գետ» եւ «գիտենալ» բառերը), եւ ինչպես գետն է հոսում ու չի ճահճանում, այնպես էլ գիտելիքը պետք է միշտ հոսի, որպեսզի չլճանա: Հայոց աշխարհը քաղցրահամ ու սառնորակ ջրերի ավազան է, որից են սկիզբ առնում տարածաշրջանի չորս խոշոր գետերը՝ Արաքսը, Քուռը, Եփրատը, Տիգրիսը:
գ) Հուրն ու ջուրը անհաշտ տարրեր են, սակայն Հայոց աշխարհում դրանք ներդաշնակ են՝ հանձինս հրաբխային լեռների ու լեռնածին ջրերի: Ի դեպ, մեր երկրի օտարների կոչած Նաիրի անվանումը ստուգաբանվում է եւ ջրի, եւ հրո երկիր:
      Նկատելի է «Մկրտություն» եւ «մկրատ» բառերի նմանությունը, որն, ըստ մեզ, զուգադիպություն չէ: Այսպես, մեր օրերում էլ դեռ սովորույթ է մինչեւ մկրտությունը (սովորաբար յոթ կամ երեք տարեկանը) երեխայի մազերը չկտրելը: Այսինքն, եզրակացնում ենք, որ դիցական մկրտության մասն էր կազմում մկրտվողի մազերը կտրելը: Կամ ժամանակին անզավակ ծնողները Սուրբ Կարապետի գերեզմանին աղոթում էին, որ իրենց արու զավակ պարգեւի եւ ուխտում էին երեխայի մազերը չկտրել այնքան ժամանակ, մինչեւ կրկին չայցելեին նրա գերեզմանին, որի վրա էլ նրա մազերը կտրում էին: Ընդ որում, սա Գիսանե=Դիցամոր մեհենատեղն էր, որի նվիրյալները գես էին պահում: Եվ Կարապետի գերեզմանին մազեր կտրելը հիշեցնում է հրածամ Դիցամորը (նույնը՝ էպոսի Դեղձուն Ծամին) մազեր ընծայումը: Ի դեպ, շատ ազգերի  նվիրյալ ռազմիկների (մեզանում Թուխ Մանուկների) մոտ երկար մազ պահելը կարգ էր՝ հավատալով, թե իրենց զորությունը նաեւ դրանում է:
        Արժե նշել մկրտության հետեւյալ պահը, երբ մկրտվողը, դեմքով դառնալով դեպի արեւմուտք, ասում է «Հրաժարիմքը»՝ հրաժարումը սատանայի իշխանությունից, հետո շրջվելով դեպի արեւելք՝ ասում է դավանության համառոտ բանաձեւը՝ «Հավատում ենք ամենասուրբ երրորդությանը…»: Սա հիշեցնում է միջնադարի արեւորդիների բռնի հավատափոխությունը, երբ նրանց ստիպում էին երեսն ուղղել դեպի արեւմուտք ու երեք անգամ թքել՝ իբր սատանայի երեսին: Այս առումով ցանկալի կլիներ, որ Հայ եկեղեցին խմբագրեր «Հրաժարիմքը», քանի որ աշխարհի բոլոր կողմերն էլ Աստծո արարչության արդյունք են, ուստի եւ մերժելի չեն:
       Մկրտության գլխավոր անձը կնքահայրն է, որին կոչում ենք քավոր: Քավորը հնում այն անձն էր, որի առաջ սանիկները քավում էին իրենց մեղքերը: «Քավոր»-ը, թերեւս, ծիսական բառ է, քանի որ նման է  արարատյան Կուեռա-Կուառ(ս), համարժեք հին հնդկական Կիվերա, վրացական Կվիրիա, Արտաշեսի Ա-ի պաշտած Քռյուս=Քրոնոս(Հրոնոս) դիցանուններին: Իսկ Հրոնոսի համարժեք Բարշամը քավորության դիցական նախատիպն ու, բնականաբար, նախախնամողն է: Մյուս կողմից, «քավոր»-ը հիշեցնում է «քուրմ»-ը (հմմտ. «Քրոնոս»-ի հետ): Այս դեպքում բացահայտվում է քավորության ընտանեավարական  համակարգի բուն իմաստը, այն է. աշխարհականները մանուկներին մկրտում (նվիրում էին տաճարին)՝ կնքահայր դարձնելով քրմերին, որոնք պատասխանատու էին նրանց դաստիարակության համար:
       Հնում քավորի գործառույթ էր կատարում դայակը. հայտնի կարգ էր, երբ ազնվազարմ տոհմերը իրենց զավակներին հանձնում էին բարեկամ տոհմերի խնամքին: Ընդ որում, մեր պահապան ոգիներին եւս կոչում են «դայակ», որը, թերեւս, ծագում է Արամազդի մեկ այլ՝ Դիայ (նույնը՝ Մեծ Արա) անունից եւ նշանակում է «Դիայի ակ=աչք» (տես. հայերիս Արորդի=Արայի որդի, նրա շնչով արարված, լինելը): Դայակների մասին ասվում է, թե նրանք տեսնում ու լսում են մեզ, սակայն մենք նրանց ոչ տեսնում ենք, ոչ լսում: Սրանք, թերեւս, նախնիների հոգիներն են (հմմտ. «դայակ» եւ «դիակ» նմանահունչ բառերը): Նշենք նաեւ, որ Արա դիցանվանը համահունչ է «ուրու-ուրվական»-ը՝ նախնիների հոգիները, որոնք տեսնվում են սերունդներին եւ պահպանում են նրանց ու տները:
    Հաղորդություն. Հաղորդության խորհուրդը Քրիստոսի հետ հոգեհաղորդակցվելն է հացի ու գինու խորհրդանշական ճաշակումով, որում հացը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը, գինին՝ արյունը: Հայ եկեղեցում ընդունված է տարեկան գոնե հինգ անգամ (տաղավարաց տոներին) հաղորդվելը: Հայ եկեղեցին ընդունում է, իսկ Կաթոլիկ եկեղեցին մերժում է մանկահաղորդությունը:
        Հայ եկեղեցին՝ ի տարբերություն Ուղղափառ եւ Կաթոլիկ եկեղեցիների, հաղորդության ժամանակ օգտագործում է բարձրորակ եւ զուտ ցորենից թխված անխմոր հաց՝ բաղարջ, եւ անապակ (ջուր չխառնած) գինի: Կաթոլիկ եկեղեցին օգտագործում է բաղարջ եւ սառը ջուր խառնած գինի, իսկ Ուղղափառ եկեղեցին՝ խմորից հունցած հաց եւ սառ ու տաք ջուր խառնած գինի: Այսինքն, Հայ եկեղեցին Հաղորդությունում ներմուծել է իր ընկալումը հայի հասկացած Քրիստոսի (իրականում Միհրի) ոգեղեն անաղարտության ու մարմնի կատարելության վերաբերյալ, սրանով հանդերձ՝ Հայի, որպես նախաստեղծ ցեղի, արյան մաքրության եւ մարմնական գեղեցկության խորհուրդը:  
    Կարծիք կա, որ Հաղորդությունը Միհրի պաշտամուն- քային խորհրդածեսերից է: Եվ Սասնա դյուցազունների հայտնի խորհրդախոսքը՝ «Հացն ու գինին, Տեր կենդանին», Միհրին ուղղված ոգեկոչ է (ոչ թե Հաղորդությունից է առնված), որում հացն ու գինին խորհրդանշում են Միհրի արգասավոր զորությունը. հացը՝ «ոսկեհատիկ» ցորենի, գինին՝ «արեւշատ» խաղողի արգասիք են (երկուսն էլ արեւասեր, արեւագույն բերք են): Իսկ որ գինին շատ հարգի էր նաեւ հնում եւ, միգուցե, ծիսական խմիչք էր, հուշում է այն, որ Ադրամելեքից (էպոսի Բաղդասարից) սերված Գնունիների նախարարական տոհմի անունը մեկնաբանվում էր որպես «գինի ունի» եւ տոհմի գործն ու անունն էլ զուգադիպում էին. Գնունիները հայոց թագավորների համար ընտիր եւ համեղ գինիներից ըմպելիքներ էր պատրաստում: Թերեւս, ամենախորհրդավորն այս խոսքում «Տեր կենդանին» (նույնը՝ «կենդանի տեր» կամ «տերը կենդանի է») բառերն են, որոնք նշանակում են Միհրի կենդանի լինելը, թեկուզ բանտարկված կամ փակված, եւ նրան կենդանության (երկրային հայտնության) մաղթանք են: Օրինակ, դիցապաշտ հայերը (5-րդ դար) հավատում էին, թե դեւերից բանտարկված Արտավազդը (իմա՝ Միհրը-հեղ.) կենդանի է ու մի օր դուրս գալով, ի նպաստ մեզ, տիրելու է աշխարհին: Այս համատեքստում է նաեւ՝ հայոց էպոսում «չարացած» աշխարհից հիասթափված Փոքր Մհերի կենդանի փակվելը քարայրում եւ այնտեղից դուրս ելնելը գալիք «բարի» ժամանակներում:
* * *
     Հաշվի առնելով քրիստոնեության խորհուրդների նշանակությունն ու բնույթը, գտնում ենք, որ սրանք բոլորն էլ ունեին իրենց համազոր խորհրդածեսերը հայոց դիցական պաշտամունքում: Օծման եւ Դրոշմման նախաքրիստոնեական բնույթի ու խորհրդավորության մասին արդեն ասվել է: Ինչ վերաբերում է Ապաշխարհությանը, Ձեռնադրությանն ու Պսակին, ապա ակնհայտ է, որ առաջինը մարդու մեղայականն գերբնականի առջեւ՝ անկախ հավատքի բնույթից, իսկ վերջին երկուսը նաեւ քրմության գործառույթներ էին: Մինչդեռ դիցական պաշտամունքում առկա էր նաեւ Զոհաբերության խորհրդածեսը, որը թեեւ քրիստոնեության խորհուրդներում բացակայում է, սակայն գոյատեւել է մատաղի ու պտղիի տեսքով:
      Հնարավոր է, որ դիցապաշտության ամենօրյա խորհրդածես էր «Հավատքի հաստատումը», որի մասնակի դրսեւորումներն են՝ Ազգի ու Հայրենիքի համար մարտնչելը, աստվածահաճո ապրելը, չարի դեմ  պատերազմելը, աստվածակարգի աշխարհասփռումն ու աշխարհին տերություն անելը3: Այդպիսին են՝ իսլամում «ջիհադը»՝ յուրաքանչյուր մուսուլմանի սրբազան պարտքը աշխարհով մեկ տարածելու իսլամը, քրիստոնեության խաչակրաց արշավանքներն ու միսիոներությունը՝ աշակերտներին ուղղված Քրիստոսի վերջին պատվիրանի համաձայն՝ բոլոր ազգերի մոտ տարածելու քրիստոնեությունը: Այդպիսին էին եւ հնում դիցերի անունից մղվող պատերազմներն ու հաղթանակները նրանց վերագրելը, աշխարհակալ նվաճումները, երբ նվաճվածներին նաեւ կրոնական արժեքներ էին պարտադրվում (օրինակ՝ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, երբ Հին աշխարհում սփռվեց հելլենիզմը), ժամանակին հայ-արիական արշավանքները, որի արդյունքում հայոց դիցաբանությունը դարձավ շատերի սեփականությունը (սա ակնառու երեւում է համեմատական դիցաբանության պարագայում): Սրանցում տարբեր էին տարածման ձեւերը, եւ եթե սեմականների ու եբրայեցիների մոտ ընդունված էր ազգեր կոտորելը, ապա հայերիս մոտ հակառակն էր՝ սփռելով աստվածային լույսն ու տեղաբնիկ ազգերին ուսուցանելով իրենց գիտելիքները, մերոնք որպես կանոն մերվում, ձուլվում էին դրանցում եւ, ցավոք սրտի, կորցնում կապը բնօրրանի հետ:
    Այսպիսով, գտնում ենք, որ դիցական պաշտամունքի հիմնական խորհրդածեսերը (ինչպես դիցերգությունները) ինն էին հետեւյալ հերթակարգով. Մկրտություն, Դրոշմում, Հաղորդություն, Զոհաբերություն, Ապաշխարհություն, Ձեռնադրություն, Պսակ, Օծում, Հավատքի տարածում: Մկրտությունն ու Դրոշմումը կարգել ենք սկզբում՝ որպես Հավատքի տաճարին նվիրման խորհրդածեսեր, Հաղորդությունը, Զոհաբերությունն ու Ապաշխարհությունը դրանցից հետո՝ որպես յուրաքանչյուր հավատավորի պարտականություններ: Ձեռնադրությունը, Պսակն ու Օծումը դասավորել ենք սրանցից հետո, քանի որ նվիրապետական՝ քրմական գործառույթներ են: Հավատքի տարածումը տեղադրել ենք վերջում, քանի որ այն յուրաքանչյուր հավատավորի ու նվիրյալի (քուրմի) կյանքի առաքելությունն է:
* * *
        Յոթ թվի խորհրդավորությունը երեւում է մի շարք փոխկապակցված հանգամանքներում, որոնցից մի քանիսում այն  ներկայանում է որպես ինն թվի մասնակիություն: Այսինքն, յոթ թվին վերագրվող որոշ խորհուրդներ իրականում վերաբերում են ինն թվին: Այսպես, յոթն են՝  
- հայոց դիցարանի չորս ուստր եւ երեք դուստր դիցերը՝ Միհր, Վահե, Տիր, Զարեհ ու Նանե, Անահիտ, Աստղիկ, (հմմտ. յոթի ստացման 7=4+3 խորհրդավոր բանաձեւի հետ),
- ծիածանի (Արամազդի գոտու) գույները` մանուշակագույն, երկնագույն, կապույտ, կանաչ, դեղին, նարնջագույն, կարմիր, որոնց համապատասխանում են սովորական (սպիտակ) լույսի բեկումից առաջացող լուսային երանգները: Եթե ավելացնենք լույսի ու խավարի (Դիցահոր ու Դիցամոր) խորհրդանշական գույները՝ սպիտակն ու սեւը, ապա ինը գույն է ստացվում:
- հների հիշատակած երկնային գոտիները (ասվում է նաեւ ինն գոտիների մասին), 
- մարդու գլխի ծակերը՝ աչքեր, ականջներ, քթանցքներ, բերան: Գտնում էին, որ դրանց վրա ազդում են յոթ երկնային մարմինները. Արէգակը՝ աջ, Լուսինը՝  ձախ աչքին, Երեւակը՝ աջ, Լուսնթագը՝ ձախ ականջին, Հրատը՝ աջ, Լուսաբերը՝ ձախ քթանցքին, Փայլածուն՝ բերանին: 
- հիմնական ներքին օրգանները՝ ուղեղ, սիրտ, թոքեր, լյարդ, լեղապարկ, փայծեղ, սերմնաստեղծ օրգանները: Եթե ավելացնենք շարքում պակասող երիկամներն ու ստամոքսը, ապա ինը ներքին օրգան է ստացվում: Գտնում էին, որ դրանց վրա եւս ազդում են յոթ երկնային մարմինները. Արէգակը՝ սրտին, Լուսինը՝ ուղեղին, Փայլածուն՝ թոքին, Լուսաբերը՝ սերմնաստեղծ օրգաններին, Հրատը՝ լեղապարկին, Լուսնթագը՝ լյարդին, Երեւակը՝ փայծեղին, նաեւ Երկիրը՝ ստամոքսին:
- հիմնական մետաղները՝ ոսկի արծաթ, պղինձ, երկաթ, անագ, արճիճ: Եթե ավելացնենք այլումինը (ամենատարածված մետաղը) եւ ցինկը (հմմտ. «ծին» եւ «ծունկ» բառերի հետ), ապա ինը մետաղ է ստացվում: Հայտնի է հետեւյալ կապը. Արէգակ-ոսկի, Լուսին-արծաթ, Փայլածու-սնդիկ, Արուսյակ-պղինձ, Հրատ-երկաթ, Լուսնթագ-անագ, Երեւակ-արճիճ (կամ ցինկ):
- նոտաները. դո, ռե, մի, ֆա, սոլ, լյա, սի: Սրանք հիշեցնում են դիցանուններ, իմաստասիրական հասկացություններ ու հայոց այբուբենի տառերի լրիվ անվանումները. օրինակ՝ դո-Դաո(տիեզե՞րք)-Դ(Դա), ռե-Արա-Ռ(Ռա) կամ Ր(Րե), մի-Մա[ն]-Մ(Մեն), ֆա-Վահե,  լյա-լույս-Լ(Լյուն), սի-Ս(Սե), իսկ «սոլ»-ը տարբեր լեզուներում նշանակում է եւ աղ, եւ արեւ: Ուշագրավ է, որ առաջին երեք նոտաների «դո-րե-մի» ու դրանց հայերեն նմանահունչ «դա-րե-մեն» արտասանությունը, որն, ըստ մեզ, համազոր է տիեզերք-արարիչ-ծնիչ՝ «Դի-Ար-Մա[ն]» եռամիասնությանը, հիշեցնում է վեդայական «դհարմա»-ն (աստվածային կարգ, արդարություն), նաեւ հայերենի «դարման»-ը (դեղ, ճար, սփոփանք):
- Մենդելեեւի, որը խորհրդապաշտ էր, հեղինակած տարրերի պարբերական աղյուսակի պարբերությունները, որոնք համապատասխանում են ատոմի շուրջ էլեկտրոնների ուղեծրերի քանակին,
- բիբլիական արարչագործության օրերը,
- մեզ հայտնի շաբաթվա օրերը, որոնք իշխվում են դիցերից եւ ազդվում են խորհրդանշական երկնային մարմիններից: Հայտնի են մի քանի համապատասխանություն՝ կիրակիև շաբաթ հերթակագով.
- հունա-հռոմեական եւ հնդկական դիցաբանությունից հայտնի Արէգակ-Լուսին-Հրատ-Փայլածու-Լուսնթագ-Արուսյակ-Երեւակ տարբերակը հանրահայտ է: Սրանում որեւէ օրինաչափություն չի նկատվում: Ի դեպ, Հին Հռոմում որոշ ժամանակ շաբաթը իննօրյա էր:
- Ղ. Ալիշանի մոտ հիշատակված Արէգակ-Լուսին-Փայլածու-Արուսյակ-Հրատ-Լուսնթագ-Երեւակ տարբերակը, որում նկատվում է համապատասխանությունը Երկրից ունեցած դրանց հեռավորության աճին (բացառությամբ Արեգակի)՝ ըստ Ա. Շիրակացու հաղորդածի: Ընդ որում, այս երկնամարմինների Երկրից իրական հեռավորությունը նշվածին չի համապատասխանում միայն Փայլածուի ու Արուսյակի պարագայում (ճիշտը ստացվում է վերջիններիս տեղերը փոխելու դեպքում):
- բաբելական Երեւակ-Լուսնթագ-Հրատ-Արէգակ-Արուսյակ-Փայլածու-Լուսին տարբերակը, որը նման է Ալիշանի մոտ նշվածին՝ միայն հակառակ հերթակարգով եւ այն տարբերությամբ, որ սրանում  Արէգակի օրը կենտրոնում է: Ի դեպ, Շիրակացին հիշատակելով վերջիններիս հեռավորությունը Երկրից, արեգակին տեղադրում է կենտրոնում՝ անկախ հեռավորությունից:
- լուսնի տեսանելի պարբերաշրջանի (28 օր) չորս հիմնական փուլերի օրերը (լուսնի լրիվ պարբերաշրջանը կազմում է մոտ 29,5 օր, որից մեկ ու կես օրը այն չի երեւում երկնակամարում:
- մաշտոցյան այբուբենի ձայնավորները՝ Ա, Է, Ը, Ի, ՈՒ, Ո, Ե եւ 28-ն են (28=4×7) բաղաձայնները («Յ»-ն կիսաբաղաձայն է): Յոթերորդ տեղում է «Է» տառը՝ միակ ձայնավոր հնչյունը, որն արտասանվում է առանց կից հնչյունների: «Է»-ն իմաստավորում է «էություն»-ն ու Աստծուն, եւ որպես նշանագիր հիշեցնում է Արամազդի խորհրդանշական երկնամարմնի՝ Լուսնթագի խորհրդանիշը:
- քրիստոնեական բարոյախոսությունում գլխավոր առաքինություններն ու «մահացու» մեղքերը՝ խոնարհություն, եղբայրասիրություն, հեզություն, աշխատասիրություն, ողորմածություն, չափակերություն, ողջախոհություն  եւ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն, ողջախոհություն:
- Յոթի հետ կապված հայտնի են այլ մասնավոր դեպքեր եւս: Յոթ պայծառ աստղերից են կազմված Մեծ ու Փոքր Արջի համաստեղությունները (վերջինում է ներկայումս գտնվում երկնքի հյուսիսային բեւեռը), յոթնօրյա էին վաղ անցյալում հարսանեկան ու մահվան հանդեսները, յոթն են հեքիաթային եղբայրները, յոթնագլուխ են վիշապները, նաեւ Հովհանու հայտնությունում՝ երկնային վիշապից (Վիշապ համաստեղությունի՞ց-հեղ.) զորություն ստացած եւ ծովից ծնված գազանը: Բիբլիայում Աստված սպառնում է յոթնապատիկ վրեժ առնել նրանից, ով կփորձի սպանել Կայենին ու նրա վրա նշան է դնում: Յոթ կապանքի տակ էր փակված Փոքր Մհերը, որը կոտրելով փակ դռները՝ վերադառնում է Սասուն եւ առնում Դավթի մահվան վրեժը:
       Յոթ թվի համար ասվում է, որ այն կուսական է, ինչպես Նանե-Աթենասը: Կուսական է, որովհետեւ այն ոչ ծնում է թվերի տասնյակի որեւէ թիվ, ոչ էլ ծնվում է դրանցից որեւէ մեկից (յոթը ոչ մի թվի վրա չի բաժանվում եւ չի ստացվում որեւէ թվերի բազմապատկումից): Հայտնի է, որ վեցամսյա եւ ութամսյա ծնվածները չեն ապրում, իսկ յոթ ամսականները ապրում են, երեխաներն ատամ են հանում յոթ ամսական ժամանակ եւ փոխում են դրանք յոթ տարեկան հասակում:

* * *
     Ծիսական նշանակության որոշ բառերի մեկնությունը բացահայտում է ծեսերի իմաստը: «Արարողություն»-ում նկատվում է արարող՝ արարչությանը նպաստող դրա հմայական իմաստը: «Աղոթք»-ը, համահունչ լինելով «աղոտք»-ին, հուշում է այն մթնշաղերին (աղոտ լույսի պահին) անելու վաղեմի կարգը: «Երկրպագություն»-ը, բառացի նշանակելով «երկիր պագանել՝ համբուրել», հիշեցնում է Դիցամորը «համբուրելու» խորհրդածեսը: Հայ եկեղեցական ծիսագիրքը կոչվում է Մաշտոց, որի «մաշտ» արմատը նշանակում է մազաթափ, ճաղատ ու հիշեցնում է Արամազդի «կունդ» կոչումը: Կարծվում է, որ այսպես է կոչվել հայոց հին հավատքի (ըստ մեզ՝ Դիցահոր) սրբազան գիրքը: Մաշտոցները երեք տեսակի են՝ Հայր, Մայր, Փոքր, որոնք պարունակում են հոգեւոր երեք բարձր աստիճաններին վերապահված ծեսերը:
     Հայր մաշտոցը պարունակում է կաթողիկոսական ծե-  սերը, Մայր մաշտոցը՝ եպիսկոպոսական ծեսերը, իսկ Փոքր մաշտոցը քահանային վերապահված  խորհուրդներն ու ծեսերը: Մաշտոցները հիշեցնում են դիցական եռակարգը (Դիցահայր, Դիցամայր ու դիցեր): Օրինակ, կաթողիկոսին համազոր էր գերագույն քրմապետի կոչումը, որը Արտաշեսյանների օրոք պատկանում էր Արամազդի գլխավոր տաճարի քրմապետին: Իսկ քահանային վերապահված որոշ խորհուրդներ, ինչպիսիք են մկրտությունն ու հաղորդությունը, հիշեցնում են աստղկական ու միհրական խորհրդածեսերը:
      Դեռ մեր օրերում էլ գյուղերի տներում պահվում են ձեռագիր ավետարաններ, որոնց կոչում են «շեկ», «կարմիր» անուններով: Ասում են, թե տան ու ավետարանի խնամակալ սուրբը, որն իբր երեւում է տան  անդամներին, օրինակ, ճերմակակզգեստ ու շիկամազ է, կամ կարմրազգեստ ու մորուքավոր է: Այսինքն, ավետարանները գույներով կոչելը դիցական պաշտամունքի վերապրուկ է, որում դիցապատկան սուրբ գրքերը խորհրդանշական գույներ են կրել: Այսպես, «շեկ» սուրբը հիշեցնում է Միհրին, որը պատկերացվել է որպես սպիտակ ու փայլուն զգեստ կրող, անմորուս եւ ոսկեգիսակ (շիկահեր) պատանի՝ կարծես ոսկով օծված բերանով, որից սաստիկ լույս է դուրս տալիս. այսպիսին է նկարագրում Ա. Շիրակացին երազում տեսած եւ նրա հետ զրույցի բռնված անձնավորված արէգակին (իմա՝ Միհրին): Իսկ «կարմիր» սուրբը հիշեցնում է հրահեր ու բոցամորուս Վահագնին: Հայ միջնադարյան մատենագրության փոքրածավալ եւ այլեւայլ (այդ թվում՝ կրոնական) բովանդակությամբ բարձրարժեք ու զանազան ձեռագիր նյութերի ժողովածուները հայտնի են Ոսկեփորիկ անվամբ, որը խորհրդանշական է հետեւյալ պատճառով: Դիցամայրը հայտնի է Ոսկեմայր, Ոսկեծամ=Դեղձուն ծամ անուններով եւ իշխում է երկրի ընդերքին, որի նմանությամբ է արարածների որովայնը (փորը): Այսինքն, «Ոսկեփորիկ»-ը հնում եղել է Դիցամոր սուրբ գրքի անվանումը:
       Հայ միջնադարյան առակների ժողովածուն, որը վերագրվում է Վարդան Այգեկցուն, կոչվում է Աղվեսագիրք: Սա եւս խորհրդավոր է հետեւյալ պատճառներով: Աղվեսը հնարամտության, պերճախոսության (վատ իմաստով՝ խորամանկության, կեղծավորության) խորհրդանշական կենդանին է: Հարսանյաց հանդեսներում գործում է «կարմիր աղվես» կոչված դերակատարը, որը հարսանեկան թափորից առաջ է ընկնում ու փեսայի տնեցիներին լուր է բերում հարս ու փեսայի ժամանման մասին: Սա հիշեցնում է Տիրի պատգամաբերությունը՝ երկնային «փեսայի» գալուստի ավետումը (Քրիստոսը եւս իրեն այլաբանորեն «փեսա» էր կոչում): Մյուս կողմից, Տիրի գլխավոր մեհյանը Երազամույն վայրում «ճարտարության ուսման» կաճառ էր, ուր վարժվում էին ճարտարախոսության (հռետորության) մեջ, արվեստներում, առեւտրում ու գիտություններում («ճարտարություն»-ը նշանակում է հնարամտություն, հմտություն): Այսինքն, աղվեսը Տիրին բնութագրող կենդանի է: Հետաքրքիր է, որ Արտաշես Ա-ն Տրունիների նահապետ Տուրի որդիներին նախարարական տուն կարգեց Երվանդ Դ-ին հոր լրտեսելու եւ այդ պատճառով զոհվելու համար (կարծելի է, որ լրտեսությունը սրանց տոհմիկ գործն էր): Իսկ ինչպես գիտենք, լրտեսությունը բազում հմտություններ, հնարամտություն, աղվեսի վարք պահանջող մասնագիտություն է4: Միաժամանակ, Տիրի ենթադաս էակները հայտնի են որպես հոգեառներ՝ մարդկանց հոգիները «առնող», եւ միջնադարում հիշատակվում են Առնակ անունով, որը հիշեցնում է «առակ»-ը:
Վարդան Լալայան
(շարունակելի)

1. – Անանիա Շիրակացու մոտ՝ երկնային ութ մարմինների շարքում, առանց անուն տալու նշվում է Ուրանի  մասին՝ որպես երկրից ամենահեռու գտնվող երկնային գունդ:
2 – Լինելով լեռնային օրրանի բնիկներ, բնականաբար, մեր առաջին բնակավայրերը քարանձավներն էին:
3 – Ազգն ու Հայրենիքը եւ Աշխարհը՝ որպես բոլոր ազգերի բնօրրան, շաղկապված արարումներ են, ուստի Հայրենիքում Ազգի հարատեւության, Աշխարհում ազգերի ներդաշնակ գոյության (յուրաքանչյուր ազգ՝ իր բնօրրանում) ապահովումն ու բնապահպանությունը աստվածային առաքելություններ են:
4 – Կարծում ենք, որ Տրունիները Տիրի սպասավոր քրմական տոհմ էին, ինչպես Վահունիները՝ Վահագնի, Մեհրունիները՝ կարծելի է Միհրի (բոլորի մոտ էլ տոհմի անվանումը սկսվում է դիցանունով): Հիշարժան է այն, որ հայոց հիշատակված առաջին լրտեսը Տուրն է, իսկ լրտեսության դիցական հովանավորը՝ Տիրը:

  «Հայրս Արիացի»                                                                

 Հայր սիրել եմ քեզ իմ ամբողջ կյանքում,                              
 Քեզանից վեհ բան չկա աշխարհում,
 Դու իմ պաշտամունք, իմ հպարտություն,
 Իմ մեջ քո ազնիվ արյունն է հոսում:
 
 Մայրը քնքշանք է, պարծանքը ազգի,
 Հայրն Արևորդի, պաշտպանը երկրի,
 Խորհրդանիշը հաղդության, ուժի,
 Ու ճիշտ է, չէ որ ազգ ենք արիացի:
  
 Ուժը անտեսել, քնքշանք ենք պաշտել,
 Չենք կռել սրեր, խաչքար ենք տաշել,
 Երկիրը թողած, հավատք ենք պահել,
 Մեզ թրատել են, մենք աղոթք արել:

 Թուլացանք քանզի դարերում երկար,
 Չունեցանք հայի արիական կերպար,
 Մլեհ արքային, Պապին հավասար,
 Տիգրան, կամ Նժդեհ, սրբացրած մի այր:

 Եվ այսպես հազար յոթ հարյուր տարի,
 Մեզ ստիպեցին լինել հեզ, բարի,
 Կոտրելով հայի ոգին քաջարի,
 Ազգը դարձրեցին մի հոտ գառների:

 Հայրս ինձ համար եղել է Տիգրան,
 Թողել է ինձ հուշ, մի հին հրացան,
 Նրան եմ ես իմ կյանքով պարտական,
 Հայրս արծիվ էր, առյուծ առնական:

գուսան Գագիկ Հայկազուն

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։