Ոչ միայն տարածքային պատերազմներ եւ … Ներքին լուրեր եւ հարցեր

Հայերենն անպաշտպան է
«Հրապարակ»-ն անդրադարձել է «ինտերնետում անգլերեն-հայերեն ինտելեկտուալ օնլայն թարգմանչական համակարգի՝ translator.am-ի խնդրին» եւ զրուցել դրա հեղինակներից մեկի՝ Էդուարդ Մանուկյանի հետ: Նա նշել է, որ համակարգի գոյությունը միտված է հայերենի պահպանմա-նը, պաշտպանվածությանն ինտերնետում, բայց համակարգի լիարժեք ներդրումը պետական լուրջ աջակցության կարիք ունի: ՀՀ նախագահը սփյուռքի նախարարին հանձնարարել է գործը չմեռցնել, սակայն սփյուռքի նախարարությունը 3 մլն. դրամ է հատկացրել համակարգի ա-րեւմտահայերեն հատվածը 1 տարի սպասարկելու համար:

…Էլի կան անպաշտպաններ
Վերջերս հայտնվել է եւս մեկ համակարգչային վիրուս, ինքնավերարտադրվող «որդ» անունով: Սա արագորեն տարածվում է ամբողջ համակարգչային ցանցերում:

Լոնդոնի «The independent» թերթը նշում է, որ «Stuxsnet» կոչվող «որդ»-ը այնքան բարդ է, որ կարծիք կա, թե այն հովանավորվել է բարձր պետական մակարդակով… Այդ գերվիրուսը հայտնաբերվել է Պակիստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, բայց ամենից շատ ԻԻՀ-ի համակարգիչնե-րում: Այդ վիրուսի հավանական թիրախները կարող են լինել Բուշեհրի եւ Նաթանցի միջուկային օբյեկտները:
Թեեւ «որդը» տարածվում է նաեւ այլ երկրներում, բայց թիրախն ակնհայտ է: Շատերն են կարծում, որ դա կարող է Իսրայելի ստեղծած համակարգչա-յին վիրուսը լինել («Միավորում 8200» հետախուզական խմբի), քանի որ ըստ «Ռոյթեր»-ի, Իսրայելում ծրագրվել էր կիբեռ պատերազմի մի նախագիծ… Իսկ իսրայելական կառավարության նախկին մի անդամ հայտարարել էր, թե ԻԻՀ համակարգչային ցանցն «անչափ խոցելի է»…
Հիշեցնենք, որ աշխարհում կենսաբանական զենքի ստեղծման պրպտումները չեն դադարել եւ հատուկ որեւէ ազգի կամ մարդկային տեսակի ոչն-չացմանն ուղղված ծրագրերը համառորեն շարունակվում են:
Ուստի, զարմանալի չէ, որ որեւէ երկրի կամ ոլորտի դեմ նույնպես կարող են «զենքեր» ստեղծվել, այդ թվում` համակարգչային:

Անի Մարության

Ո՞վ է հակահայկական գրքեր ու տետրեր ներմուծող այդ բ …-ի տղան, կամ` աղջիկը,
կամ` հովանավորողը, կամ` պատվիրատուն, կամ…

Մինչ աշխարհում իրապես գիտնականներ Պարիս  Հերունին ու ազգությամբ ոչ հայ, բայց, կրկնում ենք, իրապես գիտնականներն ապացու-ցում են (Հերունու մասին անցյալով խոսել չենք կարող), թե ովքեր են եղել ու կան հայերը ու ինչ ժառանգություն են թողել այս երկրագնդին, Երեւանի գրախանութներում հակահայկական գրքեր են վաճառվում:
Այսպես` ՀՀ մայրաքաղաքի գրախանութներում մի հակահայկական եւ հակագիտական գրքի վաճառք է կազմակերպվել: Դա 10 հազար դրամ արժողութ-յամբ «ըՏսՖՔՈÿ ՌսսþրՑՐՌՐՏՉՈվվՈÿ ֆվՓՌՍսՏտպՊՌÿ չպՏչՐՈՒՌՌ» գիրքն է, որը հրատարակել է ռուսաստանյան «ԾՈւՏվ» հրատարակչությունը 2009թ.` բրիտանական «The kingfisher geographi encyclopedia» ընկերության աջակցությամբ:
Այս «Պատմական» գրքում աղավաղված են Հայաստանի եւ հայության մասին տեղեկությունները:
Վստահաբար այս «գիրքը» թուրք-ադրբեջանական հովանավորություն ունի: Այնտեղ նշված է, որ Հայաստանում հիմնական պետական լեզուն, բացի հայերենից, նաեւ ադրբեջաներենն է, իսկ Հայաստանի հիմնական կրոններն են ուղղափառությունն ու մահմեդականությունը (հատկապես շիա ուղղությունը, որը դավանում են նաեւ Ադրբեջանում):
Խեղաթյուրված են հայոց պատմության այլ տվյալներ եւս, նաեւ Արցախի պատմությունն ու ազատագրական պայքարը: Նշված է, թե 1988-1989թթ. Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմել են հենց Արցախի կարգավիճակի պատճառով, որից հետո ադրբեջանցիները կորցրել են «մեծամասամբ հայե-րով բնակեցված այդ տարածքը»:
Այս «գրքի» ռուսերեն տպագրությունը 15 հազ. է եւ չի բացառվում, որ այն թարգմանված լինի նաեւ անգլերեն եւ այլ լեզուներով, քանզի տարածվել է նաեւ եվրոպական երկրներում:
Բայց զարմանալին այս հերթական թուրք-ադրբեջանական սադրանքը չէ, այլ այն, որ նման հակահայկական եւ սխալ տվյալներով գիրքը վաճառվում է Հայաստանում, ու ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս…
Պատասխան չտվեցին նաեւ նրանք, ովքեր դպրոցական տետրեր էին վաճառում, որոնց վրա Ադրբեջանի քարտեզն էր՝ Արցախը այդ երկրի կազմում ու նաեւ` թուրքական «տարածքների ու մշակույթի» քարոզով տետրեր կային: Իսկ հայ-թուրքական սին հարաբերությունները Երեւանում «բա-ցեցին» նաեւ թուրքական խանութ… Հիմա էլ այլալեզու կրթության հիվանդության վարակն է մտել ոմանց մեջ…
Մի խոսքով, եթե հայկական պետություն ունենք, ազգային անվտանգություն, որը հայերին է ծառայում, ապա վաղուց պատասխան տվողներ պետք է լինեին (ու ոչ միայն Հայաստանում)՝ հակահայկական եւ հակագիտական բացահայտ քարոզչությամբ զբաղվելու համար…

Արտակ Հայոցյան

ԱԱԾ պաշտոնյան «Գրին քարտ»-ով մեկնել է ԱՄՆ
Panorama.am կայքը, հղում անելով «Հայկական ժամանակ» թերթին, գրում է, որ թերթի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կադրերի բաժնի նախկին պետը՝ Վարդան Եղիազարյանն, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, ուր մեկնել է «Գրին քարտով», որ շահել է խա-ղարկությամբ:
«ԱԱԾ կադրերի բաժնի պետն այդ գերատեսչության այն եզակի պաշտոնյաներից է, ով տիրապետում է, կամ առնվազն իրավունք ունի ծանոթանալ այդ կա-ռույցի կադրերի ողջ բազային` գործակալներից սկսած՝ վերջացրած արտերկրում եղած լրտեսներով»: Թերթը (եւ ոչ միայն «ՀԺ»-ն) կատարվածը խայ-տառակություն է որակել:

Երեւանում մեկնարկում է ԱՊՀ Վերահսկիչ մարմինների
ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը
Երեւանում տեղի ունեցավ ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը:
 Հայաստան ժամանած պատվիրակությունը եղավ Ծիծեռնակաբերդում` հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այ-նուհետեւ Կառավարության ընդունելությունների տանը ընթացավ խորհրդի 10-րդ նստաշրջանը: Նստաշրջանի պաշտոնական բացման ժամանակ ե-լույթի խոսքով հանդես է եկել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Սեպտեմբերի 28-ի երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի
գլխավորած պաշտոնական պատվիրակությունը ժամանել է Բեռն
Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաքում մեր պատվիրակությանը միացել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը: ԱԺ պատվիրակության առաջին հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ էր: ԱԺ նախա-գահ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդանշական է, որ բարեկամական երկրում իր առաջին հանդիպումը կայանում է հենց Շվեյցարիա-Հա-յաստան բարեկամական խմբի հետ, որի ծավալած եռանդուն եւ անաչառ գործունեության շնորհիվ է նաեւ, որ 2 երկրների միջեւ զարգանում եւ խորանում են բարեկամական հարաբերությունները:
ԱԺ նախագահը նշեց, որ երկու ժողովուրդները նույն հոգեւոր ու մշակութային արժեքների կրողներն են, 2 երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ եւ գիտելիքներ:
Հ. Աբրահամյանը իր երախտագիտությունը հայտնեց 2003թ. դեկտեմբերի 16-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Շվեյցարիա-յի Ազգային Խորհրդի կողմից բանաձեւի ընդունման համար եւ այդ գործում ընդգծեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի ծավալած ակտիվ գործունեությունը: Նա նշեց, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանա-կան համագործակցության զարգացումը:
Այդ համատեքստում նա գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանում հայ-շվեյցարական բարեկամության խմբի ծավալած ակտիվ ու արդյունավետ գործունեության համար` նշելով, որ 2008թ. բարեկամական խմբի այցը Հայաստան բավականին արդյունավետ էր եւ խթան հանդիսացավ ոչ միայն խորհրդարանական համագործակցության խորացման, այլեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման համար:
Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի համանախագահներ Ուելի Լոյենբերգերը եւ Դոմինիկ Դը Բյումանը բարձր գնահատեցին ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի այցը երկու երկրների բարեկամությունը եւ փոխգործակցությունը ամրապնդելու եւ խորաց-նելու առումով: Շվեյցարացի պատգամավորները կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, փոխայցերը եւ հա-մագործակցությունը միջազգային կառույցներում:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոնայք Լոյենբերգերը եւ Դը Բյումանը կարեւորեցին Հարավային Կովկասում կայունութ-յան եւ խաղաղության հաստատումը եւ նշեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաեւ Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, Արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի, Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի եւ Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:

Իշխանությունն օբյեկտիվ ընդդիմության շունչ չի զգում
«Կապիտալ»-ին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի մոնիտորինգային հանձնաժողովում՝ Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորու-թունների կատարման վերաբերյալ լսումների, ինչպես նաեւ ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, մասնավորապես նշել է. «Ես չեմ կա-րող ասել, որ բոլոր խնդիրները լուծել ենք՝ կապված մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, ազատ խոսքի, արդարադատության, իրավա-պահ և ոստիկանական համակարգի եւ
մի շարք այլ խնդիրների հետ, սակայն կարծում եմ՝ բավականաչափ խնդիրներ լուծված են, իսկ որոշ խնդիրներ էլ լուծման գործընթացում են:…

Օբյեկտիվ ընդդիմություն, որն իրապես օբյեկտիվ կքննադատի երկրում առկա խնդիրները, իշխանություններին մատնացույց կանի նրանց թերությունները և թերացումները, Հայաստանում չկա»:…
Անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի այն հայտարարությանը, որ եթե ՀՀԿ-ն ցանկանա, կկարողանա պառակտել ԲՀԿ-ն` Նաիրա Զոհ-րաբյանն ասել է. «Զոհրաբյանին հիշեցնեմ, որ այդ մենաշնորհը պատկանում է հասարակությանը: Ի տարբերություն Ռազմիկ Զոհրաբյա-նի՝ մենք կարծում ենք, որ մեր երկրում ամեն բան որոշում է ընտրությունը եւ ժողովրդի քվեն: Իսկ թե առաջիկա ընտրություններին ում ձայն կտա հասարակությունը, եկեք թողնենք ժողովրդի ընտրությանը»:

Նուբարաշենում տեղեր են բացվում ԲՀԿ-ի համար
«Ժամանակ»-ի իշխանական աղբյուրները փախանցում են, որ առաջիկայում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղ կբացվի ԲՀԿ-ական որոշ քրեական հեղինա-կությունների համար: «Իշխանական վերնախավում, ընդ որում` բացառապես ամենավերեւներում, ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ գործուղելու ծրա-գիր են մշակել, ճիշտ այնպես, ինչպես 2006-ին դա արեցին ՕԵԿ-ի դեպքում…իսկ ՔԿՀ-ից նման ինֆորմացիոն արտահոսքեր են կազմակեր-պում, որպեսզի ԲՀԿ ընդդիմացման ծրագիրն ավելի հավատընծա լինի»,- գրում է թերթը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում լրամշակումներ կատարելու համար
աշխատանքային խումբ է ձևավորվում
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` օմբուդսմեն Արմեն Հարությունյանը կազմավորում է աշխատանքային խումբ` «Հեռուստատեսութ-յան եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հե-ռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին, Հանրային հեռուստատեսության տնօրեն Գագիկ Բու-նիաթյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` առաջարկել իրենց կողմից ներկայացուցիչ:

Հայկական էստրադայի այսօրվա վիճակը Հանրային հեռուստառադիոընկերության
էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը նորմալ է համարում
«Ա1+»-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ պետք է նաեւ դրա միջով անցնել, որպեսզի կարողանանք դանդաղ, բայց հաստատուն վերականգնել այն, ինչ կորցրինք Խորհրդային Միության փլուզումից հետո:
«Շատերն ասում են, թե ռաբիսը շատ է, կյանքը ռաբիսացել է: Մեր կյանքը ոչ միայն ռաբիսացել է, այլեւ դարձել է մի մեծ КВН, եւ դա ավե-լի վատ է, քան ռաբիսը: КВН-ը պրոֆեսիոնալ արվեստ չէ, իսկ ոչ պրոֆեսիոնալներն ավելի վտանգավոր մարդիկ են, մինչդեռ ռաբիսն անկեղծ մարդ-կանց արտահայտվելու ձեւն է՝ ավելի ցածր մակարդակի վրա: Սակայն ես կարծում եմ, որ այդ ամենը կանցնի»,- գտնում է Երվանդ Երզնկյանն` ավելացնե-լով, որ հուսադրող է գոնե այն, որ այսօր ավելի շատ երգիչներ կան, քանի տարիներ առաջ, երբ մատների վրա հնարավոր կլիներ նրանց հաշվել: Միայն, թե ըստ նրա` մեր երգարվեստի մակարդակի բարձրացումն ակնհայտ կլինի, երբ սկսվի վատ եւ լավ երգիչների զտումը:
Լավ երգիչ, կատարող դառնալու խնդիրը, նրա ասելով, ծագում է հենց կոնսերվատորիա ընդունվելիս: «Կոնսերվատորիայի մակարդակն ընկել է, սա-կայն ոչ թե դասախոսների այլ ուսանողների պատճառով: Եթե առաջ կոնսերվատորիա ընդունվելը շատ բարդ էր, ապա այսօր հեշտացել է, քանի որ կոնսերվատորիան կանգնած է տնտեսական ծանր խնդիրների առաջ եւ ստիպված ընդունում է ոչ լիարժեք պատրաստ կադրերի՝ միայն նրա համար, որպես-զի կարողանա ապահովել դասախոսների աշխատավարձը: Ի դեպ, Հայաստանում դասախոսական ամենացածր աշխատավարձը մերն է»,- նշել է Երզնկյանը, ով նաեւ դասավանդում է կոնսերվատորիայում:
Ըստ նրա` այսօր հատկապես տաղանդավոր երիտասարդ կատարողների, արվեստագետների համար ճանաչում ձեռք բերելը շատ դժվար է: Դրա համար հովանա-վորներ ու գումարներ են հարկավոր, իսկ երգիչներին այսօր ճանաչում են իրենց տեսահոլովակներով: Երվանդ Երզնկյանը վստահեցնում է, որ իր ղեկավարած նվագախումբը սկսնակներին հնարավորություն է տալիս նվագախմբի հետ կենդանի կատարմամբ հանդես գալ ու փորձ ձեռք բերել:
Ի դեպ, Երվանդ Երզնկյանին շատ հաճախ խուսափում են շոուների հրավիրել. «Շատ դեպքերում այդ հեռուստաշոուների կազմակերպիչներին դուր չի գալիս իմ կարծիքը, քանի որ միշտ ճիշտ բաներ եմ ասում: Ես երբեք չեմ ասի այն, ինչ չեմ ցանկանում ասել, իսկ այդ հեռուստա-շոուները խարսխված են գովեստի վրա, որը սխալ է, քանի որ ինտրիգը կորչում է»:
Ինչ վերաբերում է իր ղեկավարած նվագախմբին, ապա Երվանդ
Երզնկյանը վստահեցնում է, որ իրենք կատարում են հայկական էստրադայի դասական կատա-րումները, որոնք մի պահ մոռացվել էին, սակայն այժմ նորից մեծ պահանջարկ ունեն:

2020-ին անտառ չենք ունենա
Կանխատեսումների համաձայն, Հայաստանի հանրապետությունում 2020թ. ընդհանրապես անտառ չի լինի: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էկոլուր» բնապահպանական-հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը:
Բնապահպանը ներկայացնելով երկրում Ամերիկյան համալսարանի կողմից 2006թ. կատարված հետազոտության արդյունքները, նշեց, որ անտառածածկ տարածքն ընդամենը 7,8% է կազմում: Իսկ եթե Հայաստանը կորցնի անտառածածկ տարածքները, ապա, ըստ նրա, կկորցնի նաեւ ջրային ռեսուրսները: Ի. Զառաֆյանի հավաստմամբ, երկրին արդեն իսկ սպառնում է անապատացման վտանգը:
Իսկ ասուլիսի մյուս բանախոսի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով, անարդարացի է, որ անտառները հաճախ հատվում են «բիզնես նպատակ-ներով»: Իր ասածն ազգագրագետն ապացուցեց օրինակով: Ըստ նրա,ներկայում էլ անտառ է հատվում, մեքենաներով տարածքը հսկվում է, որ մարդիկ չմտեն անտառ: նա ներկայացրեց Լոռու եւ Տավուշի մարզերի անտառամերձ բնակավայրերի բնակիչների շրջանում իրականացված հետազոտության արդյունքերը: Բացի այդ, Հ. Խառատյանը նկատեց, որ հստակ չեն անտառի հետ հարաբերվելու մարդկանց գիտելիքները:
«Հետազոտության համաձայն, անտառին սրտացավ վերաբերվող բնակչությունը շատ քիչ պատկերացում ունի, թե ինչպես է կառավարվում անտառը, միշտ չէ, նաեւ, որ անտառապետն է տեղյակ այս խնդիրներից: Այս մարզերում փայտը որպես վառելիք է օգտագործվում ոչ միայն այն բնակավայ-րերում որտեղ բնական գազ չկա, այլեւ այնտեղ, որտեղ բակչությունն ապահովված է բնական գազով»,- նկատել է ազգագրագետը:
Վերջում, հասարակական կազմակերպության ղեկավարը, ներկայացնելով անտառհատումներրի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, նկատեց, որ անտառահա-տումների վերաբերյալ պաշտոնական ու ոչ պաշտոնական թվերը չեն համապատասխանում: Այսպես` գյուղատնտեսության նախարարության կայքում նշված տվյալների համաձայն, հանրապետության ողջ տարածքի 17.2 տոկոսն անտառածածկ է, սակայն այս թիվը 1992թ. տվյալ է: «Էկոլուր»-ի ղեկավարը, բնականաբար, հավաստեց, որ այդ թիվը 2010թ. համար հնացած է:

Դեռեւս հայտնի չէ` 2011թ-ին հայաստանցի սպառողների համար գազը կթանկանա, թե ոչ
«Հայռուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Շուշան Սարդարյան որեւէ տեղեկատվություն ա-ռայժմ դժվարացավ հայտնել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը հայտարարել էր, թե Հայաս-տանի պարագայում գազի շուկայական գնագոյացմանը անցում կկատարվի 2011թ.-ին, ինչը նշանակում է, որ մեր երկրի համար կգործի գազի եվրոպա-կան գինը:
Իսկ Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման հարցը քննարկվել է դեռ օգոստոսի կեսին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Հա-յաստան կատարած այցի ժամանակ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ դրա վերաբերյալ նշել է, որ «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարությանը տրված է համապատասխան հանձնարարական՝ ռուս գործընկերների հետ շարունակել բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականութ-յունը եւ մեթոդաբանությունը Հայաստանի համար լինեն կանխատեսելի: Ներկայում 1 խմ գազի դիմաց բաժանորդը վճարում է 132 դրամ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.