Պարբերաբար հանդիպումներ են լինում նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վերջերս Բաքուն անվստահության պես մի բան էր հայտնել Մինսկի խմբի նկատմամբ, սակայն կարծես մարսեց դա… Եվ հիմա ռուսաստանյան կողմի հանդեպ կա ադրբեջանական անվստահություն… ՌԴ-ի՝ ՀՀ-ին պաշտպանելու պարտավորությունն Ադրբեջանին պարզապես ոչ շահեկան դրության մեջ է գցել:
ՀՀ-ՌԴ նոր ռազմական պայմանագիրը հստակ զգուշացում է ուղղված Բաքվին՝ վերջինիս կողմից Արցախը եւ նրան հարակից շրջանները ամեն ձ-եւով հետ վերադարձնելու անհնարինության տեսանկյունից. կարծում են նաեւ այլ երկրների փորձագետներ: Իսկ այսքանից հետո Մոսկվայի կողմից Ադրբեջանին C-300 վաճառելու խոստումները տարակուսանք են առաջացրել ՀՀ-ում: Ռազմական առումով զենիթահրթիռային համա-լիրի C-300 համակարգը պաշտպանական համակարգ է, որն իրական վտանգ չի պարունակում ՀՀ կամ ԼՂՀ համար, բայց քաղաքական առումով այս գործարքը մտահոգիչ է, որովհետեւ Ադրբեջանը կարող է էլ ավելի ինքնահավան ու ագրեսիվ դառնալ,- կարծում են Երեւանում` այնուամենայնիվ համոզված լինելով, որ այս գործարքով ՌԴ-ն չի փորձում ճնշել ՀՀ-ին: Ոմանք պնդում են, թե գործարքն ուղղված է Ադրբեջանն Իրանի հրթիռային սպառնալիքից պաշտպանելուն եւ ոչ մի կապ չունի ԼՂՀ հետ:
Իսկ խոսելով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին՝ Երեւանում կարծիք կա, թե այս իրավիճա-կում ՀՀ-ն միայն մեկ ընտրություն ունի՝ Մոսկվայից ինչ-որ բան պահանջել՝ C-300 համակարգերը Ադրբեջանին վաճառելու դիմաց, որը կհավասարակշռի այդ գործարքը: Ամեն անգամ, երբ ՌԴ-ն ինչ-որ բան է տալիս Ադրբեջանին, ՀՀ-ն պետք է նույնպես ինչ-որ բան ստանա այդ երկրից՝ հավասարակշռությունը պահպանելու համար, սակայն ցայսօր Երեւանը ոչինչ չի ստացել. մտահոգվում են հայ փորձագետներից շատերը: Բայց չէ՞ որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է:
Այս հարցում, ԻԻՀ պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին բացահայտ հայտարարել է, թե Մոսկվայի որոշումը` չվաճառել Իսլամական հան-րապետությանը C-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, խոսում է այդ երկրի «անվստահելիության» մասին: «Այդ արարքով նրանք ցույց տվեցին, որ արժանի չեն վստահության, ինչը մենք, իհարկե, գիտեինք»,- հայտարարել է Վահիդին` հավելելով, թե ՌԴ-ն ի վիճակի չեղավ պահպանել իր անկախությունը նույնիսկ այսպիսի հասարակ հարցում: Թեհրանին նույնպես զարմացրել է ՌԴ կողմից Ադրբեջանին C-300 համակարգ տրամադրելու հանգամանքը: Հիշեցնենք` ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն ասել էր, թե ԻԻՀ նկատմամբ ընդունված ՄԱԿ պատժամիջոցների հետեւանքով ՌԴ-ն կասեցնում է ԻԻՀ-ին C-300 համակարգերի վաճառքի գործարքը եւ ավելի ուշ ՌԴ նախագահը գործարքը չեղյալ համարող հրամանագիր է ստորագրել:
ՌԴ դերը կարեւոր է տարածաշրջանում, բայց այն մի պահ ավելի արժեւորվեց, երբ օգոստոսի 1-ից ՌԴ-ն սկսեց նախագահել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում: Հետաքրքիր է, որ 31 տարվա ընդմիջումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարի օգնականի պաշտոնում էլ թուրք է ընտրվել: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի արտաքին քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Հուսեյն Դիրիյոզն է, ով աշխատելու է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ պլանավորման հարցերով օգնական (1973-1979թթ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշ-տոնում աշխատել է թուրք Մեհմեթ Նիմեթ Օզդան):
ԻԻՀ-ն «անվստահելի» գործընկեր ՌԴ-ին մտադիր է դատի տալ, եթե Մոսկվան չիրականացնի պայմանագրով հաստատված C-300 հակաօդային համակարգերի վաճառքը: «Այդ հարցը կլուծվի դատական ճանապարհով, եւ այդ դեպքում ՌԴ-ն պետք է իր մերժման համար փոխհատուցում վճարի: Մենք հուսով ենք, որ Մոսկվան կկատարի իր պարտականությունը»,- ասել է ԻԻՀ պաշտպանության նախարարը: Իսկ ՌԴ-ին Իրանին զենք վաճառելու հարցում ակ-տիվորեն հակադրվել են ԱՄՆ-ն ու Իսրայելը, քանի որ, նրանց կարծքիով, դա կարող է տարածաշրջանում խախտել հավասարակշռությունը:
Բայց իրանցիները չեն նահանջում եւ Կասպից ծովում «Կայուն անվտանգություն 89» խորագրով զորավարժություն են անցկացրել: Մասնակցել են Իրանի ԶՈւ հյուսիսային նավատորմի հակաքիմիական եւ հակաբակտերիոլոգիական պաշտպանության, օդային ու ծովային մարտական միավոր-ներ: Իրանցի բարձրաստիճան զինվորականները նշել են, որ զորավարժության նպատակն այն է, որ իրանա-իրաքյան 8-ամյա պատերազմում ավագ սպայական անձնակազմի ունեցած փորձառությունը փոխանցվի երիտասարդներին: Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ պաշտպանական քայլեր են ձեռնարկված:
ՀՀ-ի ռազմավարական գործընկեր ՌԴ-ի՝ վերջին շրջանում Ադրբեջանի հետ մերձեցումը մտահոգում է նաեւ Երեւանին: ՌԴ կողմից C-300 կԾձ-2 «Ֆավորիտ» տեսակի 2 զենիթահրթիռային համակարգերը Ադրբեջանին (ոչ ԱՊՀ երկիր) վաճառելու մտադրության մասին տեղեկությունը զար-մացնում է ԱՊՀ անդամ ՀՀ-ին: Շատ ուժերի կարծիքով` ժամանակն է, որ Երեւանը ռազմավարական գործընկերոջ հետ շատ հարցեր ճշտի: Խոսքը վերա-բերում է ԱՊՀ որեւէ երկրի կողմից ՀԱՊԿ անդամ երկրի վրա հարձակում գործելուն, քանզի հստակություն չկա այդ համաձայանգրում, եթե ԱՊՀ որեւէ երկիր ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի վրա հարձակում գործի կամ աջակցի ոչ ԱՊՀ-ական երկրի, որը պետք է լինի ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքական հաջորդ քայլը…
Այնուամենայնիվ, ՀՀ-ում շատերն են վստահ, որ ՌԴ-ն C-300 համալիրը երբեք չի վաճառի Ադրբեջանին, քանզի դա ուղղակի դեմ է նաեւ ռու-սական ազգային շահերին: Վտանգ կա, որ ՆԱՏՕ-ն, անտեսելով Մոսկվայի կարծիքը, այնուամենայնիվ, կհարձակվի ԻԻՀ վրա, եւ հասկանալի չի լինի, թե ինչո՞ւ ՌԴ-ն շահագրգռված պետք է լինի Բաքվի պաշտպանությամբ (թեկուզ Իրանի դեմ), որտեղից ՆԱՏՕ-ն պետք է հարձակվի Իրանի վրա:
Վերլուծաբանները կարծում են, որ Մոսկվան այդ պատերազմի մասնակիցներից մեկի անվտանգությունը չի ապահովի այդքան կատարյալ զենքով` նշելով, որ այդպիսով էլ ձգձգվում է՝ C-300 համալիրը ԻԻՀ-ին վաճառելու հարցը…
Այս առումով ուշադրության են արժանի նաեւ Անկարայի խաղերը: Թուքիան մեծ նշանակություն է տալիս ԼՂ հարցին, հայ-ադրբեջանական, իրա-նա-ադրբեջանական խնդիրներին: «Մեզ բոլորիս հայտնի են վերջին շրջանի փաստերը, երբ ձգձգվող հակամարտությունները նոր բախումնե-րի աղբյուր են դարձել: Այդ պատճառով Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Գյուլը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Անդրադառնալով մերձավորարեւելյան կարգավորմանը` թուրք նախագահը նշել է, որ իր եր-կիրը «միշտ աջակցել է Մերձավոր Արեւելքում խաղաղության ապահովման ջանքերին», փորձելով այստեղ էլ առնչվել իսրայելա-պաղեստին-յան եւ իրանա-ադրբեջանական խնդրներին:
Իհարկե, տարածաշրջանում չի նվազում Մոսկվայի ազդեցությունը, չնայած ռուսները հայտարարեցին, թե չեն պատրաստվում նոր ռազմաբազա-ներ հիմնել արտերկրում, բայց Ղրղըզստանում արդեն առաջարկել են ունենալ ռազմաբազա, իսկ ՀՀ-ում երկարաձգվեց պայմանագիրը: ՌԴ պաշտ-պանության նախարար Անատոլի Սերդյուկովը երկրի Դաշնային խորհրդում ասել էր, թե դա թանկ հաճույք է. «Մենք արդեն ունենք ՌԴ տարածքից դուրս գտնվող 4 ռազմաբազա եւ դրանց հետագա ավելացումը, կարծում եմ, կարող է դժվարություններ պատճառել»: Իհարկե, Մոսկվան ռազմական ներ-կայություն ունի նաեւ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
Երեւանում համոզված են. քանի դեռ ՀՀ-ն շարունակում է մնալ որպես հակաթուրքականության պատվար Հարավային Կովկասում՝ ելնելով շատ պե-տությունների շահերից, ռազմաբազանների տեղակայման ժամկետի երկարաձգումը տրամաբանական է, հասկանալի, եւ Հայաստանն էլ շահագրգռված է լինելու, որ ռուսական ռազմաբազաները մնան հնարավորինս երկար, քանի դեռ կանխատեսելի չէ, թե երբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբե-րությունները, ԼՂ խնդիրը:
ՌԴ ռազմավարական մշակույթի հիմնադրամի վերլուծական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը հայտնել է. «…Իրավիճակը շարունակում է պատա-յին մնալ, քանի որ հակամարտող կողմերը միջնորդների դերը տեսնում են մյուս կողմի նկատմամբ ճնշում գործադրելու եւ որոշում պարտադրելու կարողության մեջ: Այսինքն՝ Ադրբեջանը միջնորդների առաքելությունը տեսնում է Հայաստանին կապիտուլյացիայի հասց-նելու մեջ, իսկ հայկական կողմը, գուցե, միջնորդների առաքելությունն է համարում ապահովել ԼՂ-ի քաղաքական անկախությունը, ինչը ներկա պահին եւս իրական չէ: ՌԴ դիրքորոշումը բազմիցս հրապարակայնորեն հայտարարվել է, վերջին անգամ ՌԴ վարչապետի կողմից Ստամբու-լում այն հնչեց, որ ՌԴ-ն պետք է աջակցի, որպեսզի կողմերն իրենք գան փոխընդունելի համաձայնության: Ինչ մնում է Ադրբեջանի ռազմական դոկտրինին, ապա դրա ընդունումը տրամաբանական է, սա եւս մի փաստաթուղթ է, որը լրացուցիչ լծակ է հակառակորդի ուղղությամբ հոգեբանական ճնշում գործադրելու տեսակետից»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով` Հայաստանը միայնակ չի պաշտպանի իր ազգային շահերը միջազգային կազմա-կերպություններում. «Մենք ունենք քաղաքական հնարավորություն, եւ դա արտաքին քաղաքական գործունեության համակարգումն է, դա մեր ազ-գային շահերի համատեղ պաշտպանությունն է, այսինքն` թե՛ ՀԱՊԿ-ում, թե՛ ՄԱԿ-ում ՀՀ-ն միայնակ չի լինի ազգային շահերի պաշտպա-նության հարցում»: Նա նաեւ հավելել է, որ ՀՀ ներկայացուցչի կողքին կանգնած կլինեն նաեւ այլ պետություններ. «Եթե, ասենք, ՀՀ-ի կամ ՌԴ-ի հանդեպ քաղաքական հարձակում է պատրաստվում, մյուսներն անմիջապես հասնում են օգնության կամ ծայրահեղ դեպքում հայտարա-րում են, որ համաձայն չեն այս կամ այն տեսակետի հետ»:
Երեւանում հայտարարում են, թե պատրաստ են շարունակել բանակցությունները մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա. Սանկտ-Պետերբուրգում հունիսին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ կողմերին առաջարկվել էր մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակը, եւ ՀՀ-ն պատրաստ է շարունակել բանակցություններն այդ փաստաթղթի շուրջ: Ադրբեջանի նախագահը նույնպես հայտարարություն է արել ԼՂ -հարցի կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները եւ սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե-րի կողմից արված առաջարկների հայկական կողմի պատասխանին: «Մենք պատրաստ ենք բարեխղճության հիմքերի վրա շարունակել բանակցութ-յունները Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման շուրջ»,- ասել է Իլհամ Ա-լիեւը` նշելով որ իր երկիրն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները՝ ԼՂ-ում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավոր-ման շուրջ:
Մինչդեռ հայկական կողմն այլ կարծիքի է, քանզի Բաքուն մի բան խոսում, մեկ այլ բան անում է: «Մենք ականատես ենք Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթի ժամանակ: Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ հա-մաձայնության գալու առաջարկը, իսկ սա հակասում է ՄԱԿ-ի սկզբունքներին, որի հիմնադիրները միավորվեցին գալիք սերունդներին պա-տերազմի արհավիրքից զերծ պահելու նպատակով: ԼՂ-ի ժողովուրդը ձեռնարկում է առավելագույնը իր տարածքում ավելի բարենպաստ կյանքի պայմաններ ստեղծելու եւ մարդու իրավունքների պաշտպանության համար, ինչն անում է առանց միջազգային հանրության աջակցության: Մինսկի խմբի համանախագահների հետ նյույորքյան հանդիպմանը հայ նախարարը բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ադր-բեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում: Համանախագահները Է. Նալբանդյանին տեղեկացրել են մինչ դեկտեմբե-րին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:
ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 65-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին, Թուրքիայի նախա-գահը սատարել է նրան: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա ռազմական հակամարտությունը առաջվա նման լուրջ վտանգ է ներկայացնում
միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է Ալիեւը: Հետաքրքիր է, որ ոչ Ալիեւը, ոչ էլ Գյուլը չեն «հասկացել», որ «նոր բախումների պատճառը» Բաքուն է, ոչ թե Երեւանը… Եվ պատերազմի հրահրումնները հայկական կողմից չէ որ առաջանում են: Այս հարցում ՌԴ-ն քաղաքական հաղորդագրություն է ուղարկում Ադրբեջանին` հայտարարելով, թե ՌԴ-ն պատրաստ է պատերազմական վիճակում օգնել ՀՀ-ին:
Ըստ որոշ մեկնաբանների՝ ՀՀ-ի համար ՀԱՊԿ-ն ունի մի քանի կարեւոր առանձնահատկություններ. ՀԱՊԿ արագ արձագանքնման ուժերի ստեղծու-մը, նաեւ` ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ն հնարավորություն ունի ավելի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ, ՀԱՊԿ անդամ մյուս երկրների հետ, ինչը Երեւանին տալիս է նոր առավելություններ:
Իսկ Արցախում հաշվի առնելով ոչ միայն հայ-ադրբեջանական, այլեւ տարբեր երկրների շահերի բախումները տարածաշրջանում` պատրաստվում են դառնալ բանակցային լիիրավ կողմ արցախյան հակամարտության կարգավորման հարցում, նաեւ պատրաստվում են հնարավոր պատերազմական գործո-ղությունների… Նույնիսկ հայտարարողներ կան, թե Մինգեչաուրի ջրամբարի վրա Արցախից կլինի հարված մարտկոցներով եւ` մի համա-զարկ… ու կենտրոնական Ադրբեջանը ծով կդառնա… Մինչ այդ արցախյան բանակը արժանիորեն պատասխանում է ադրբեջանական բոլոր զինված սադրանքնե-րին: Վերջերս անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է հայտարարել, թե սատարում է շփման գծից ադրբեջանական դիպուկահարների հետքաշմանը: ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին եւ ներկայացրել իրավիճակը ու հիմնախնդրի կարգավորման գործընթացի վեր-ջին զարգացումները: Իհարկե «խոսքուզրույց» է եղել նաեւ հայ-թուրքական կարգավորման գործընթացին մասին:
ԼՂՀ հարակից տարածքներում դաշտային առաքելության ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մա-սիս Մայիլյանն էլ համարում է, որ Բաքվի նախաձեռնությունները Արցախի համար անընդունելի են. «Հայկական կողմը գոնե պետք է հաս-նի նրան, որ միջազգային փորձագետները այցելեն նաեւ ԼՂՀ-ի Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջաններ, որոնք մինչ օրս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա մոտ 1000 քմ տարածք է: Գոնե պետք է պահպանենք այդ հավասարակշռությունը եւ աշխարհին ցույց տանք, որ Արցախի Հանրապետության 15%-ը դեռ օկուպացված է ադրբեջանցիների կողմից: Եթե հետամուտ լինենք այս դիրքորոշմանը, ա-պա, կարծում եմ, կհաջողենք»:
Այո, պետք է արծարծել վերոնշյալ եւ այլ բուն արցախյան տարածքների, նաեւ ՀՀ Արծվաշեն բնակավայրի վերադարձման հարցերը: Այլապես դեռ շա-րունակում ենք մենք «ագրեսոր» համարվել, երբ առայժմ միայն մեր հայրենի հողերի մի մասն ենք ազատագրել:
Փակագծերում ընդգծենք, որ Ադրբեջանում կան նաեւ այլ էթնիկ խնդիրներ, որոնք նույնպես կվերածվեն անկախական շարժումների (լեզգիներ, թալիշներ եւն), ինչը նույնպես մտահոգում է Բաքվին:
Արցախի հարցի՝ Մինսկի խմբից դուրս քննարկման ադրբջանական նախաձեռնությունները գուցե դադարեն, քանզի նույնիսկ ՄԱԿ-ը մերժեց Բաքվի հակահայկական հերթական բանաձեւը: Վերջին եվրոպական նախաձեռնությունը նույնպես տապալվեց, երբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյա-նը ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահ Ջոն Թաներին առաջարկեց զերծ մնալ ԼՂ-ի հակամարտության հարցը քննարկելուց: Միջազգային ասպարեզում այլեւս արձանագրված է, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս նախաձեռնությունները, նույնիսկ բարի մտադրությամբ, բանակցա-յին գործընթացը վտանգելու եւ միջնորդական ջանքերը խափանելու մեծ ներուժ ունեն:
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովը ՄԱԿ-ի գագաթաժողովի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը նվիր-ված գագաթաժողովում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է, թե ադրբեջանական իշխանությունները խելամտորեն են օգտագոր-ծում նավթի վաճառքից եկած եկամուտները, որոնց մի մասն ուղղվում է տնտեսության զարգացմանը` այսպես փորձելով հասկացնել, թե Բաքվի հետ լավ լինելը նաեւ շահեկան է… Մոռանալով, որ «Բրիթիշ Փոթրոլիում»-ը հեռացավ Ադրբեջանից` ասելով, թե նավթային պաշարների մա-սին տեղեկատվությունը չափազանցված է… Իսկ ահա ադրբեջանցի տնտեսագետ, տնտեսական գիտությունների դոկտոր Օքթայ Ահվերդիեւը ասել էր, թե «Ադրբեջանի տնտեսությունը ամբողջովին կախված է նավթային սեկտորից, ընդ որում՝ ոչ նավթային սեկտորն Ադրբեջանում լճացման վիճակում է»:
Եվ վերջապես ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն ամպագոռգոռ հայտարարություն է արել. «Ադրբեջանի դեմ համաշխարհա-յին դավադրություն է հյուսված, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայիս դիրքորոշումը ավելի շատ է նպաստում պատերազմի ծագմանը, քան նույնիսկ հայկական կողմի դիրքորոշումը: եթե Մինսկի խումբը հրաժարվի միջնորդությունից, ապա կլինի փոքր պատերազմ Լեռնա-յին Ղարաբաղի տարածքում, իսկ եթե շարունակի իր գործունեությունը, կսկսվի մեծ պատերազմ, որը կտարածվի դեպի Հյուսիսային Կովկաս եւ Իրան: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն շահագրգռված են տարածել ռազմական գործողությունները դեպի Իրանի տարածք, իսկ որոշ եվրոպական ուժեր ձգտում են դա տա-րածել դեպի Հյուսիսային Կովկաս»: Այս ադրբեջանցի «քաղաքագետը» գյուտ է արել, թե «հայերն ԱՄՆ-ից փող են խնդրում, որպեսզի Արեւ-մուտքի հետ միասին մասնակցեն ԻԻՀ դեմ պատերազմին, եւ միաժամանակ ՌԴ-ից են փող խնդրում, որպեսզի մասնակցեն Վրաստանի դեմ պատե-րազմին»:
Հետաքրքիր է, որ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն էլ համոզված է, թե ամերիկացիներն էլ գործում են ոչ հօգուտ Թուրքիայի ու Ադր-բեջանի: Հայկական հարցով կարող են քայլեր սկսել Ադրբեջանի եւ Վրաստանի դեմ, իսկ քրդական հարցով՝ Թուրքիայի դեմ: Իրանի հարցով բան չի ասել դեռեւս: Իսկ ԻԻՀ նախագահը ՄԱԿ-ի նստաշրջանում մեղադրել է ԱՄՆ-ին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կազմակերպելու հա-մար՝ ասելով, թե դրա նպատակը եղել է տնտեսական անկումը կանխելը: Մ. Ահմադինեջադը ՄԱԿ-ին կոչ է արել ստեղծել այդ իրադարձությունները քննող հատուկ հանձնաժողով:
Այսպես, տակավին անհանգիստ է մնում մեր տարածաշրջանը, բազմաթիվ հայտնի ու անհայտ լուծումներով: Հայաստանը պետք է ներառնվի բոլոր հայտնի լուծումներում եւ անհայտների շարքում առաջադրի իր լուծումները…
Արամ Ավետյան
Հ.Գ. – Երեւանում մեկնարկել է «Անվտանգության եւ տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» գիտաժողովը: Կազմակեր-պիչները «ՌԻԱ Նովոստի» միջազգային լրատվության ռուսական գործակալությունը եւ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տե-ղեկատվության» կենտրոնն են: Մասնակցում են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի զլմ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ:
Գիտաժողովը նպատակ ունի նաեւ քննարկումների եւ հանդիպումների միջոցով աջակցել քաղաքական տարաձայնություններով ու հակասութ-յուններով լի հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ տեղեկատվական համագործակցությանը:
«Լուսանցք» թիվ 33 (164), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



