Թիվ 47 – հ.20 – 2004

ՀԱՅ-ԱՐԻՆԵՐ

Թիվ 47 – հ.20 – 2004

 Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՈՐՈՇ ՏԳԵՏՆԵՐԻ
      «Առավոտ»-ի 13.10.2004թ. թողարկման մեջ հղում է արված Արդարադատության նախարարությանը, թե Հայ Արիական Միաբանությունն ունի շուրջ 35 անդամ, ուստի ընկել է «սենսացիաների» հետևից, որ ինքնահաստատվի: Իսկ ինչ մնում է մասոնների և արվամոլների անունների հրապարակմանը, ապա ՀԱՄ-ը հին ու նոր մասոնների անուններ հրապարակել է, նաև ցուցակներով (ԶԼՄ-ներով, հիմնականում՝ «Հայ-Արիներ»-ի հատուկ թողարկումներում) և դեռ շարունակելու է հրապարակել, իսկ արվամոլները հերթը դեռ կգա, նաև՝ աղանդավոր պաշտոնյաների…
       Նախ, եթե ՀԱՄ-ն ունի ընդհամենն այդքան անդամ ու խառնել է ոչ միայն ՀՀ հասարակական-քաղաքական դաշտն ու սփյուռքը, այլ նաև՝ օտարերկրյա դիվանագետներին ու մի շարք երկրների պետական այրերի… ուրեմն հալալ է և բոլոր «հարյուրհազարանոց» թղթե կուսակցություններն ամոթից պիտի ինքնալուծարվեն: Սակայն, իրականում թե դա ինչ թիվ է, մեզ համար էլ է գաղտնիք: Կուսակցությունների վերագրանցման համար գոնե 200 հոգի պիտի ունենար տվյալ կազմակերպությունը, իսկ մենք վերագրանցված կառույց ենք: ՀԱՄ-ը ՀՀ Արդարադատության նախարարությունում գրանցված՝ Հայ-Արիական կուսակցություն (քաղաքական) և Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք (հասարակական) կազմակերպությունների կողմից ստեղծած գաղափարակիրների միաբանություն է, և անդամների ստույգ թիվը հայտնի է միայն ՀԱՄ-ի ղեկավար կազմին, ուստի ՀՀ Արդարադատության նախարարությունը բացահայտորեն ստում է: Որպեսզի այլևս չստի, ասենք, որ ՀԱՄ-ն ունի ավելի քան 2,5 հազար հիմնական, համակիր և օժանդակ անդամներ: ՀԱՄ-ն արդեն ունի հարյուրավոր նոր դիմումնագրեր՝ հատկապես մտավորականության և ուսանողության շրջանակներից (քաղաքական կամ հասարակական կառույցներում ընդգրկվելու համար), և սա էլ ակնհայտ իրողություն է ու շուտով բոլորը դրանում կհամոզվեն: Ի դժբախտություն մեր չուզողների, ՀԱՄ-ը ծավալվում է և’ ՀՀ-ում, և’ սփյուռքում:
         Իսկ այն, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը լուրջ «PR »-ի կարիք ունի և դեռ ունենալու է, ակնհայտ է: Սրանք պետականորեն գրանցելով աշխարհի գրեթե բոլոր ազգակործան աղանդներին, մասոնական մի շարք կազմակերպությունների, հիմա էլ կանգնելու են այլ տիպի բացահայտումների առջև, որը միանգամից կբացահայտի սրանց դեմքը, և ոչ միայն դեմքը…
       «Եհովայի վկաներ»-ի գրանցումը մեր կույր քաղաքական ու կրոնական գործիչներին երևի թե վերջնականապես կհամոզի, թե ինչ երկրում ենք ապրում մենք և ում ենք ծառայում կամա, թե ակամա: Եթե Հայ Առաքելական եկեղեցին, իշխող քաղաքական ուժերը սա էլ հանդուրժեն, ուրեմն ՀՀ ազգային բանակի փոխարեն շուտով կունենանք եհովայի ծառաների բանակ, իսկ մեր երկիրը հաստատ կգահավիժի գրողի՝ սատանայի ծոցը…
        Արդեն հայտնի է նաև, որ Ֆրանսիայի հայ միասեռականները բողոքել են ԵԽ ԽՎ-ին՝ Հայաստանում արվամոլների նկատմամբ մամուլով և հրապարակայնորեն պայքար տանելու դեմ, և խնդրել են «ճնշել» Հայաստանին: Հոմոֆոբիան, ինչպես անվանում են սրանք իրենց մերժողների գործունեությունը, համեմատում են ռասիզմի հետ: Նախ, այդ ինչպես է, որ իրենք իրավունք ունեն իրենց անասնական կրքերը բացահայտ քարոզելու, իսկ մենք՝ մարդկայնորեն իրավունք չունենք պաշտպանվելու և քննադատելու, որն է այստեղ եվրոտրամաբանությունը: Երկրորդը՝ եթե սա ռասիզմ է, ապա սրանք՝ միասեռականները (գեյեր, լեսբուհիներ, սադոմազոխիստներ) մի նոր ռասա են, մարդկությանը անհայտ և պիտի մեկուսացվեն, մինչև պարզաբանումը: Մեզ համար սրանք անասունից ցածր մակարդակ ունեցողներ են, նույնիսկ կենդանիների մեջ որձը՝ որձի, էգը՝ էգի հետ չեն հարաբերվում… ուստի սա ոչ թե ռասիզմ է, այլ՝ հակաանասունիզմ:
       Հայաստանը համակարգված դավադրության վերջին փուլի մեջ է և մեր ու այլ ազգային ուժերի պատերազմը կատաղեցրել է աշխարհի գաղտնի կառավարությանը: Ջհուդա-մասոնականությունը, մարդկանց քարտավորում-համարակալումը, միասեռականության և աղանդավորության անպատիժ տարածումը, անառակության զանգվածայի դրսևորումները կյանքի բոլոր ոլորտներում պիտի ստանան համարժեք հակահարված, այլապես այս ապազգային համաշխարհայնացնող «չարի» թափանիվը կտրորի բոլորիս:
        Միակ ելքը Հայկական արիական պետության ստեղծումն է և հավատամքային վերադարձը՝ դեպի հայ աստվածներ: Այսպիսի երկրում հաստատ չեն լինի մասոններ, արվամոլներ, աղանդավորներ ու այլ մոլագարներ, չեն խոնարհվի օտարի առաջ, չեն համարակալի մարդկանց, կպաշտպանվեն ազգի ու մարդու արժանապատվությունն ու իրավունքները և բոլորը անխտիր կկատարեն իրենց պարտականությունները:
Հայ Արիական Միաբանության
առաջնորդ՝ Արմեն Ավետիսյան

Միջազգային վարկատու հաստատութիւնները աղքատացնում են

 Խորհրդային Միությունից անկախ հռչակուլուց ի վեր Հայաստանում տնտեսական ցեղասպանություն է կատարվում: Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից իրականացվող կառուցվածքային փոփոխությունները նպատակ են հետապնդում միջազգայնացնել երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը և այն դնել Միջազգային Դրամական Հիմնադրամի և Համաշխարհային Դրամատան անմիջական ղեկավարության ներքո: Պատմության որևէ այլ շրջանում «ազատ» շուկան այնքան մեծ դեր չի խաղացել «ինքնիշխան» պետությունների ճակատագիրը տնօրինելու հարցում, ինչքան այսօր:
        Անցած երկու տասնամյակների ընթացքում Միջազգային Դրամական Հիմնադրամի և Համաշխարհային Դրամատան կողմից զարգացող երկրներին պարտադրված «մակրոտնտեսական կայունացման» և «կառուցվածքային կանոնավորման» ծրագրերը (որպես արտաքին պարտքերի վերանայման պայման) հարյուր միլիոնավոր մարդկանց հասցրել են աղքատության: Հակառակ Բրեթըն Վուդի համաձայնագրի, որը նախատեսում էր «տնտեսական վերակառուցում» և հիմնական տարադրամների համաշխարհային գների կայունացում, կառուցվածքային կանոնավորման այս ծրագրերը մեծապես նպաստել են ազգային տարադրամների ապակայունացմանն ու զարգացող երկրների  տնտեսության քայքայմանը: Դեռ ավելին, այդ ծրագրերի ազդեցությունը զարգացող երկրների հասարակության վրա ավերիչ է եղել:
     Միջազգային Դրամական Հիմնադրամի և Համաշխարհային Դրամատունը կարողացել են դանդաղեցնել Հայաստանի տնտեսական զարգացումը՝ վարկեր տրամադրելով:
      Միջազգային Դրամական Հիմնադրամը ուշադիր հետև-   ում է Կենտրոնական դրամատան գործունեությանը և միջոցներ տրամադրում դրա վերակառուցման համար: Սա նշանակում է, որ պետության փոխարեն Միջազգային Դրամական Հիմնադրամն է տնօրինում երկրի դրամականքաղաքականությունը, որը նրան հնարավորություն է տալիս անդամալուծել տնտեսական զարգացման ֆինանսավորումը: Ներքին տնտեսական հնարավորությունները դրամական քաղաքականությամբ խթանել չկարողանալով, երկիրը դառնում է ավելի ու ավելի կախված վարկի միջազգային աղբյուրներից, որի հետևանքներից մեկը մեծացող արտաքին պարտքն է:
Քաղաքականությամբ պայմանավորված վարկեր
     Վարկի կառավարման քաղաքականությունը սերտորեն կապված է մակրոտնտեսական բարեփոխումների հետ: Վարկի կառավարումը միջազգային վարկատու հաստատությունների կողմից այնպես է կատարվում, որ տվյալ պարտապան երկիրը շարունակի ձևականորեն կատարել իր ֆինանսական պարտականությունները: Վարկ տրամադրելու նոր ձևերի և վճարումների ժամկետների վերանայման նուրբ արվեստի միջոցով վարկի հիմնագումարի վճարումը հետաձգվում է, իսկ տոկոսավճարների ժամանակին կատարումը՝ պարտադրվում: Սննկանալու եզրին հայտնվածերկրի պարտքը սովորաբար վերանայվում է՝ այն փոխանակելով բաժնետոմսերով: «Նոր» վարկ է տրամադրվում, որպեսզի տվյալ պետությունը կարողանա հին պարտքերի տոկոսները վճարել և այդպիսով խուսափել պարտազանցումից: Պարտապան երկրի հնազանդությունը առաջնակարգ նշանակություն ունի այս գործընթացում: Վարկատու կազմակերպությունը վարկի պայմանները համաձայնում է վերանայել միայն այն դեպքում, երբ պարտապան երկիրը հետևում է վարկի պայմանագրերին կցված «քաղաքականությանը»: Այսպես վարվելով, վարկատու կազմակերպությունը փորձում է ամրապնդել պարտքի վճարումների կատարումը և ավելի նեղ վիճակի մատնել պարտապան երկրին, որպեսզի վերջինս չկարողանա վարել անկախ ազգային տնտեսական քաղաքականություն:
      Վերոհիշյալ վարկերի պայմանները չեն նպաստում իրական տնտեսական ակտիվության աճին, քանի որ վարկերը չեն օգտագործվում երկրի արտադրական կարողությունների մեջ ներդրումներ անելու նպատակով: Փոխարենը, նրանք խրախուսում են սպառողական ապրանքների («Մերսեդեսների») մեծաքանակ ներմուծումը: Ներմուծման մաքսերը վերացվում են՝ խթանելու ներմուծումը՝ արտահանման փոխարեն: Այս գործընթացի հետևանքով հայրենական տնտեսությունը լճացել է, վճարումների հաշվեկշռի սղաճը մեծացել, իսկ արտաքին պարտքի բեռը՝ աճել:
Հողի սեփականաշնորհում    
        Համաշխարհային Դրամատան բարեփոխումները ներառում են հողի սեփականաշնորհում և սեփականության կենտրոնացում փոքրաթիվ հողատերերի ձեռքը: Հողամասերի գրավադրման հետևանքով ժամանակի ընթացքում առաջանում է հողազուրկ սեզոնային բանվորների դասակարգ:
Պետական ներդրումների անկման կազմակերպում
       Համաշխարհային Դրամատան հանրային ներդրումների ծրագրի շրջանակներում հատկացվող վարկերը սովորաբար պահանջում են մրցակցային հիմունքներով միջազգային հայտեր (տենդեր), որի միջոցով հանրային ծրագրերի իրականացումը հանձնվում է միջազգային շինարարական և ճարտարապետական ընկերություններին: Այս ընկերություններն էլ վարկերի մի նշանակալի մասը յուրացնում են՝ ձևակերպելով որպես «խորհրդատվական» և «կառավարման» զանազան ծառայությունների  վարձ: Տեղական հայկական ընկերություններին որպես կանոն չեն ներգրավում մրցույթի մեջ, չնայած շինարարական աշխատանքների մեծ մասը կատարվում է տեղական ընկերությունների կողմից (էժան տեղական աշխատուժ օգտագործելով): Այլ կերպ ասած, ինֆրաստրուկտուրայի նախագծերի համար հատկացված վարկերի մեծ մասը պարզապես ձեռքից ձեռք է անցնում ի նպաստ օտարերկրյա ընկերությունների:
Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում
   Կառուցվածքային փոփոխությունների իր ծրագրերով համաշխարհային Դրամատունը պարտապան երկրի ունեցվածքին տիրանալու նպատակ է հետապնդում՝ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման միջոցով: Որպես երկրի արտաքին պարտքը վերանայելու նախապայման պահանջվում է, որ պետական ձեռնարկությունները սեփականաշնորհվեն (երկրի ունեցվածքը գրոշներով վաճառվի): Երկրի ամենից շահութաբեր և հեռանկարային ձեռնարկությունները ճանկվում են օտարերկրյա ընկերությունների կողմից՝ պետական պարտքի դիմաց:
        Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոու Սթինգլիցը, որը մինչև 1999թ. համաշխարհային դրամական գլխավոր տնտեսագետն էր «Լոնդոն  Օբզըրվըր» թերթում հանդես է եկել այն դիտողությամբ, թե Միջազգային Դրամական Հիմնադրամն ու ԱՄՆ-ի Պետական Գանձարանը ամեն ինչ արեցին, որ ռուսական ընկերությունները Ելցինի նախագահության օրոք իրենց ուզած արդյունքը ունենան: Նա նաև դժգոհել է նախագահ Ռուզվելտից հետո բոլոր ամերիկյան նախագահների կողմից պաշտպանված գլոբալիզացիայի ծրագրից: Նա նկատել է հետևյալը. «Պետության ղեկավարները սովորաբար չեն առարկում պետական ձեռնարկությունները ցածր գներով վաճառելուն: Փոխարենը նրանք օգտագործում են Համաշխարհային    Դրամատան պահանջները՝ լռեցնելու իրենց տեղական քննադատներին: Երկրի նախարարներին տրվող տասը տոկոս միջնորդավճարը կարծես իրականացնում է հարստանալու նրանց երազները: Գնից պարզապես հանում են մի քանի միլիոն դոլար և փոխանցում շվեյցարական դրամատների իրենց հաշիվներին: Ամերիկյան կառավարությունը տեղյակ է այս ամենին»: Ավելացնենք, որ օտարերկրյա կազմակերպությունները ֆինանսավորում են երկրի ղեկավարին վերընտրությունները այնքան ժամանակ քանի դեռ նա պաշտպանում է վարկային պայմանագրերը: Պարզ ասած, Հայաստանի ղեկավարները ստիպված են վաճառել երկրի ունեցվածքը, որպեսզի կարողանան վաճառել կառավարությունը վարելու նպատակով պարտքով վերցված գումարների տոկոսները: Այսպիսի հանգամանքներում զարմանալի չէ, որ հայ ժողովուրդը չի կարողանում զարգացնել իր տնտեսությունը՝ օգտագործելով իր բնատուր արարող ձիրքերը:
        Խորհրդային կարգերի ժամանակ Հայաստանը իր բախտը տնօրինելու ազատություն չուներ: Տասը տարվա այսպես կոչված ազատությունից հետո շատ բան չի փոխվել. Խորհրդային Միության փոխարեն միջազգային ֆինանսական հաստատություններն են տնօրինում երկրի ճակատագիրը: Միակ տարբերությունն այն է, որ Հայաստանի բնակչությունը ստիպված արտագաղթում է երկրից, որով հայ ազգի բնաջնջման վտանգը մեծանում է: Սա, իհարկե, միջազգայնապաշտների նպատակն է: Նրանք ովքեր մնում են երկրում նույնպես ենթարկվում են օտար մշակութային ազդեցություններին, որն աստիճանաբար փոխում է ազգի նկարագիրը: Միջազգայնապաշտների նպատակը «համաշխարհային կառավարություն» ստեղծելն է: Նրանց ճանապարհին միակ խոչնդոտը ազգայնականությունն է: Մեր միակ մխիթարությունը այս հանգամանքներում այն է, որ Հայաստանում գործում են ազգայնական խմբեր և անհատներ, որոնք հասկանում են օտար ուժերի նպատակները Հայաստանում և կգերադասեին մեռնել, քան հեռանալ հայրենիքից:
     Հայաստանը պիտի դուրս գա միջազգայնապաշտների ճիրաններից: Այս գործընթացի հիմքերը հարկավոր է պատրաստել շատ զգուշորեն: Ամենից առաջ, Հայաստանի ղեկավարությունը պարտավոր է ունենալ անձնազոհ հայրենասիրական ոգի: Օտարերկրյա ներդրումները պիտի խրախուսվեն, բայց ոչ այն ստրկացնող ձևերով, որոնք պարտադրվում են միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից: Հայաստանի կառավարությունը պիտի վերանայի ոսկու հանքերի վաճառքի պայմանագրերը և դրանց տնօրինությունը փոխանցի Հայաստանի խորհրդարանին: Հայաստանը պիտի հրաժարվի միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերից և ամրացնի իր ազգային դրամական համակարգը՝ ոսկու բավականաչափ պաշար կուտակելով: Սա,  անշուշտ, դուր չի գա միջազգայնապաշտներին, որոնք կըցանկանան ապակայունացնել երկրի առանց այն էլ  երերուն տնտեսությունը: Հայաստանի հայրենանվեր կառավարությունը, սակայն, կկարողանա՞ դիմակայել այդ ուժերին, և տնտեսությունը արագ կզարգանա:
      Հայաստանն այս օրերին կանգնած է երկընտրանքի առաջ. կամ շարունակել ներկա ընթացքով, որը տանում է դեպի ստրկություն և բնաջնջում, կամ պայքարել ազգային գոյատևման համար:
Արտավազդ Ավագյան                                                                                                      ԱՄՆ, Բոքա Ռաթոն

Որտե՞ղ է Կովկասը
և ովքե՞ր են հայերը

     Զանգվածային լրատվության միջոցներով հաճախակի լսում կամ կարդում ենք «Հարավային Կովկասի երեք հանրապետություններ» բառակապակցությունը: Խորհրդային կայսրության տարիներին Հայաստանի Հանրապետությունը տեղադրում էին Անդրկովկասում, իսկ մեր օրերին` Հարավային Կովկասում:
       Հայաստանը Կովկասի մաս չի կազմում, իսկ հայերը կովկասցի չեն, սա ակնհայտ է և’ աշխարհագրորեն, և’ էթնիկապես: Հայության Բնօրրան Մեծ Հայքն իր  տարածքով համընկնում է այն երկրամասին, որն աշխարհագրական բոլոր քարտեզներում կոչվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ ձևավորվել է հայ ազգը ու անցել հազարամյակներ հարատևած պատմական զարգացման բոլոր փուլերը: Հետևաբար Հայաստանը Կովկասում չի կարող «տեղադրվել», իսկ հայերը կովկասյան ազգ չեն կարող կոչվել:
     Բայցևայնպես, հարց է ծագում, թե ո՞ր ժողովուրդներն      են «կովկասյան ազգության անձինք», այսպես կոչված, «սՌՓՈ ՍՈՉՍՈջրՍՏռ վՈՓՌՏվՈսՖվՏրՑՌ».
        Փոքր Կովկասի լեռնաշղթան, որպես բնական պատնեշ, սահմանազատում է Հայկական լեռնաշխարհը Վրաստանից, իսկ Մեծ Կովկասի լեռնազանգվածը տարածված է Հայաստանից «յոթ սարեր ու ձորեր» այն կողմում, հեռու Հյուսիսում: Ուրեմն, միամտորեն սխալվում է նա, ով հայերին վերագրում է կովկասյան ազգությունների հատկանիշներ, և մենք` հայերս, իրավունք չունենք նեղանալու աշխարհագրությունից ու ժողովուրդների պատմությունից «բոբիկ», դասերը չըսերտած այդ մարդուց, քանզի կովկասցի կարող են լինել այն ցեղերը, որոնց բնօրրանը Կովկասն է: Այդ իսկ պատճառով իրենց ծագումով կովկասցի են աբխազը, ինգուշը, չեչենը, չերքեզը, կաբարդինը, ավարը, վրացին… նույնիսկ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում ապրող կոզակները, որպես խառնածին համայնք: Հայերը կովկասյան ազգությունների հետ նույնիսկ լեզվական առնչություններ չունեն, քանզի Կովկասում ապրող ժողովուրդների մեծ մասի` վրացիների (վրացի հասկացությունն էլ բազմէթնիկ է – «Հայ-Արիներ»), աբխազների, ադըղեյների, չեչենների, ինգուշների, ավարների լեզուները պատկանում են կովկասյան լեզվաընտանիքին, իսկ հայերի օսերի (ալանների) և ռուսների լեզուները` հնդեվրոպական՝ արիական լեզվաընտանիքին:
      Սոչի քաղաքը Մեծ Կովկասի տարածաշրջանում է, սակայն այդ քաղաքում ծնված, մեծացած և ապրող ռուս մարդուն եթե կոչես կովկասցի, կնեղանա և կարող է նույնիսկ վիրավորել քեզ, թե ինքը ռուս է, կովկասյան ազգության չի պատկանում, քանզի ծագումով կովկասցի չէ, թեև ծնվել և ապրում է Կովկասում:
         Քավ լիցի, ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ հարևան աշխարհագրական տարածաշրջաններում կողք-կողքի ապրող ժողովուրդներն իրար հետ փոխհարաբերությունների մեջ մտնելով, իրավունք չունեն մեկը մյուսից փոխազդվելու, մեկը մյուսին ինչ-որ բան տալու-առնելու: Սակայն անհեթեթություն է, երբ Արցախի, Լոռվա կամ Ջավախքի հայերը փոխառնելով կովկասցիների «չերքեզկա» տարազը, այն ներկայացնում են որպես հայկական ազգագրական տարազի նմուշ: Նույնիսկ եղավ երկար տարիների մի ժամանակաշրջան, երբ Հայաստանի երգի-պարի պետական համույթը, երջանկահիշատակ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, ամենուրեք ելույթ էր ունենում «կովկասյան ազգության» տարազ հանդիսացող «չերքեզկա» հագած: Եվ մինչև իսկ պատահական չէ, որ հայ մեծատաղանդ երգահան Արամ Խաչատրյանը հայկական թեմայով ստեղծած իր բարձրարվեստ «Գայանե» բալետի պարեղանակների մեջ խցկել է «Լեզգինկա» ոչ հայկական պարը: Այդ երևույթը ես կբնութագրեի ոչ թե որպես ժողովուրդների հոգևոր արժեքների փոխազդեցության կամ մերձեցման արդյունք, այլ հեռացում ազգային արմատներից, հայկականի այլասերում, կովկասացում: Վախենալով հրաժարվել ենք մեր ազգային արժեքներից, որպեսզի հանկարծ չմեղադրեն մեզ ազգայնամոլության մեջ:
        Այդ իսկ հոգեբանությամբ թույլ ենք տվել, որ մեր տեղանունները` քաղաքների, գյուղերի, սարերի, գետերի անուններն օտարները կնքեն, ինչպես Ղարաքիլիսա, Համամլու, Ջալալօղլի, Չայքենդ, Ղամարլու, Արազ, Ալագյազ, Սուրմալու, Դավալու, Չաթինդաղ, Բաշքենդ և այլն: Հանուն ինտերնացիոնալիստական բարեկամության, Հռոմի պապից առավել կաթոլիկ երևալու համար, մենք մեզ հանդուրժել ենք արհեստական անձնանուններ սարքելու, ինչպիսիք են՝ Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին), Լենդրոշ (լենինյան դրոշ), Լենվել, Կիրով, Ֆրունզե, Չապաև, Կոմիսար… Խրբրկոս (Խրուշչով, Բրեժնև, Կոսիգին) կավելացնեի ես և այլ զավեշտական նորաբանություններ: Ցավալին այն է, որ տերերին և օտարներին հաճոյանալու նպատակով ԽՍՀՄ ժողովուրդներից միայն հայերն են իրենց զավակներին անվանակոչել Սովետ, Վիլեն, Թելման, Ռուզվելտ: Միայն «ինտերնացիոնալիստ» հայը կարող էր երգել. «Քուռ, Արազ, Արարատ, Հայաստան, Ազերբայջան» կամ. «կՏ ՈՐՎÿվրՍՌ ԿՉՈվպր, տՏ չՐցջՌվրՍՌ ԹՈվՏ, Ո տՏ ՐցրրՍՌ ԹՈվÿ»:
       Որտե՞ղ է Հայաստանը: Համենայնդեպս, այն Կովկասում չէ, այլ Հայկական լեռնաշխարհում է` արարչական սրբազան Մասիսների շրջակա տարածաշրջանում:
       Այդ ինչպե՞ս է պատահում, որ ազերիների հորջորջումով ռուսները, եվրոպացիները և աշխարհը մեր Արցախը կոչում են Լեռնային Ղարաբաղ, սակայն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը, թուրքերին ընդօրինակելով, չեն անվանում Աղըրըդաղ, այլ կոչում են Արարատ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ հին կտակարանում հիշատակված Նոյ նահապետի տապանի հանգրվանած լեռնագագաթի անունն ու վայրը լավ գիտեն Եվրոպայի, աշխարհի հատկապես քրիստոնյա ժողովուրդները և հաճախակի արշավախմբեր են ուղարկում, Արարատի գագաթին Նոյի տապանը հայտնաբերելու նպատակով, սակայն ոչ այդ ժողովուրդները և ոչ նույնիսկ նրանց կողմից ուղարկվող արշավախմբի անդամները տեղյակ չեն, թե որ լեռնաշխարհի և որ երկրի կենտրոնական մասում է վեր խոյանում այդ սրբազան լեռը: Պարզից էլ պարզ է, որ այդքանից հետո այդ մարդիկ չեն իմանա ոչ Հայաստանի տեղը, և ոչ էլ հայերի դերը քաղաքակրթության ասպարեզում:
     Մենք` հայերս, մեղավոր ենք, որ չենք կարողացել մեզ    լավ ներկայացնել աշխարհին: Մեղավոր են նաև եվրոպացիները և աշխարհի քազաքակիրթ մյուս ազգերը, որոնք ծուլացել են կամ չեն ցանկացել ճանաչել մեզ և մեր երկրի պատմությունը: Այլապես ինչպե՞ս հասկանալ, որ լավ են յուրացրել հրեական պատմությունը և լավ են ճանաչում նրանց հայրենիքը` Հրեաստանը և նրանց սին ընտրյալությունը: Իրավունքն ու արդարությունը հզորի բաժինն է: Սակայն պարզվում է նաև, որ աշխարհաճանաչ լինելու հատկությունը նույնպե՞ս ուժեղի մենաշնորհն է: Այլապես աշխարհը չէր ճանաչի հրեա ժողովրդի ցեղասպանությունը և անտարբեր կմնար Իսրայել պետության իրավունքների հանդեպ: Այդ իսկ պատճառով հրեաների հայրենիքը կոչում են ավետյաց երկիր, իսկ նրա բնիկներին մեծարում են որպես Աստծու ընտրյալ ժողովուրդ:
   Օսմանյան կայսրությունում պետական մակարդակով վարում էին բնիկ ժողովուրդների թուրքացման քաղաքականություն, ռուսական կայսրությունում` ռուսացման քաղաքականություն: Խորհրդային տարիներին մեզ միամտորեն հավատացնում էին, թե այդ կայսրության մեջ մահվան են դատապարտված ռուս, վրացի, լատիշ, էստոնացի և այլ ազգությունների պատկանող ժողովուրդները, քանի որ պատմական զարգացման հետևանքով առաջացել է միատարր մի հանրություն, որը կոչվում է սովետական ժողովուրդ: Հետխորհրդային տարիներին մեզ պարտադրվել է մի նոր գործընթաց, մի նոր աշխարհայացք համաշխարհայնացում (գլոբալիզացիա) անվան տակ, որն, իբր, աշխարհի ժողովուրդների առանձնահատկությունները ջնջելով, մարդկության տեսակները համահարթեցնելով, ձևավորելու է Երկիր մոլորակի բնակիչների մի նոր ամբողջություն` համաշխարհային ազգ:
     Ինչպես մարդկության պատմական զարգացման բոլոր փուլերին, քաղաքական վայրիվերումների ճակատագրական ժամանակահատվածներում այնպես էլ այժմ, մեր օրերին, մենք` հայերս, նետվում ենք ժամանակից առաջ, մեզ ներկայացնում ենք որպես նոր գաղափարների կրողներ, առաջամարտիկներ և, դեռևս մեզ պարտադրված «կովկասյան ազգության» պատյանից չազատված, մեզ հռչակում ենք «համաշխարհային ազգ», թե տեսեք, լավ իմացեք, որ մեզ է պատկանում մարդկության զարգացման բոլոր փուլերի նախակարապետի փշազարդ դափնին:
       Մենք` հայերս, ամենուրեք, ամեն հարցում առաջինը լինելու մարմաջով ենք տառապում: Չէ՞ որ «մերն ուրիշ է»: Մեր ազգային հավատալիքներից հրաժարվելով` առաջինը մենք ենք 301թվին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակել: Առաջինը մենք ենք երիտթուրքերի պարագլուխների հետ զինակցել թուրքական սուլթանին տապալելու համար և քաղել դրա դառը պտուղները: Բոլշևիկներին և քաղաքական այլ ուժերին առաջինը մենք ենք աջակցել՝ ռուսական կայսրությունը խորտակելու գործում: 1920թ.-ին Բաքվի այսպես կոչված Արևելքի ժողովուրդների համագումարի ավարտին առաջինը հայ բոլշևիկները ստորագրեցին Հայաստանի I հանրապետության մահվան դատավճռի տակ: Առաջինը հայերը միամտորեն հավատացին խորտակվող Խորհրդային Միության վերակառուցման գորբաչովյան անիրական ծրագրին: Առաջինը հայերը դարձան մոլեռանդ ինտերնացիոնալիստներ ու աշխարհով մեկ սկսեցին քարոզել սովետական ժողովուրդների «անխախտ» բարեկամությունը, իսկ արդյունքում սումգայիթյան ողջակիզման ենթարկվեցին…
        Մենք` հայերս, չենք ուզում խրատվել, մեր պատմությունից դասեր քաղել ու այսօր ևս շքերթի ենք ելել` համաշխարհայնացման գործընթացի առաջամարտիկի դրոշը ոչ մի այլ ազգի չզիջելու նպատակով… Իսկ երբևէ փորձելու՞ ենք առաջինը վերադառնալ մեր արմատներին:
       Որտե՞ղ է Հայաստանը: Հայաստանը Կովկասո՞ւմ է, թե՞ համաշխարհայնացման մարդկության տեսակների համահարթեցման, համաձուլման կաթսայում: Հայաստանը ո’չ Կովկասում է «տեղադրված», և ոչ էլ իրավունք ունի հայտնվելու համաձուլման կաթսայում: Հայաստանը «տեղադրված» է Հայկական լեռնաշխարհում` հայ ժողովրդի բնօրրանում, իսկ հայերը ո’չ կովկասյան, և ո’չ էլ համաշխարհային անդեմ ձևակերպմամբ ազգ են:
       Մենք` հայերս, դասեր քաղելով մեր ժողովրդի փորձանքներով լի անցյալ պատմությունից, պարտավոր ենք զգուշանալ, ջուրը չտեսած` չբոբիկանալ ու չմերկանալ, այլապես, այս անգամ էլ կհայտնվենք համաշխարհայնացման ճզմող, համահարթեցնող հզոր մեքենայի անիվների տակ, որից հետո մեզ կգրանցեն անհետացման վտանգը դիմակայող ցեղատեսակների Համաշխարհային Կարմիր գրքում:
      Մենք կովկասցի չե’նք և չե’նք ցանկանում դառնալ համաշխարհային առաջին ազգատեսակը: Մենք հայեր ենք, արարված Հայկական լեռնաշխարհում:

Հովհաննես Մելքոնյան, Վանաձոր

ՆԻՆԱ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ
ԵՎ ՀԱՅ ՄԱՍՈՆՆԵՐԸ

    Ֆրանկմասոնիզմը կամ պարզապես մասոնությունը («ֆրանկմասոն» ֆրանսերեն նշանակում է «ազատ որմնադիր») աշխարհի տարածված կրոնաբարոյական գաղափարախոսություններից է: Այն սկիզբ է առել 11-րդ դարում` սուրբ Տիբալդից (1017-1066), տարածվել ռոզենկրայցերների, տամպլիերների, լուսավորչականների մեջ և հասել է մինչև մեր օրերը` չունենալով, սակայն, իր նախկին ազդեցությունը ժողովուրդների հասարակական կյանքում: Այս հոսանքի հիմնական նպատակն էր՝ իբր եղբայրության և սիրո դաշն կնքել մարդկանց մեջ:
          Մասոնական նվիրապետությունը բաղակցած էր 99 աստիճանից. աչքի ընկնող եղբայր-մասոններին շնորհվել են բարձր աստիճաններ: Մասոններ են եղել Վոլտերը, Լեսինգը, Գյոթեն, Մոցարտը, Ֆիխթեն և բազում այլոք: Ինչպես բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ, մասոնությունը թափանցել է նաև հայ իրականություն: Անցյալ դարում ֆրանկմասոնական կազմակերպություններ (օթյակներ) են ստեղծվել Պոլսում, որոնք արտաքինից ինչ-որ չափով ցուցադրաբար «ազգայնացել» են և իբր ունեցել ազգային-ազատագրական ուղղվածություն: Սրանից բացի, տարբեր հայազգի մասոններ անդամագրվել են ֆրանսիական և ռուսական օթյակներում: Ֆրանսիական «Ռեւյու մասոնիկ» հանդեսը դարասկզբին գրել է, որ 1905թ. ֆրանսիական մասոնական կազմակերպություններում ընդգրկված են եղել 18 հայեր (ռուսներ` ընդամենը 7-ը): Հայազգի անդամների շնորհիվ մասոնական շատ կազմակերպություններ  իրենց ծրագրերում, ի թիվս այլ երկրների, ներառում էին նաև Հայաստանի «ապագայի» խնդիրը: Ֆրանսիական մասոնական կազմակերպության անդամների թվում էր նորնախիջևանցի Ռուբեն Բերբերյանը: Նրա եղբոր դստեր` ամերիկաբնակ ռուսագիր արձակագրուհի  Նինա Բերբերովայի գրչին է պատկանում ռուսական մասոններին  նվիրված առաջին մեծ հետազոտությունը, որը լույս է տեսել 1986-ին «Մարդիկ և օթյակներ. 20-րդ դարի ռուս մասոնները» վերտառությամբ:
     Հայազգի Նինա Բերբերովան ծնվել է 1901թ., Սանկտ-Պետերբուրգում, հայ ռուսական ընտանիքում: Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Բերբերովան հայտնի է դարձել իր մի շարք գրքերով` գեղարվեստական, հրապարակախոսական գրականագիտական, հուշագրական: «Մարդիկ և օթյակները» ծավալուն պատմական ակնարկ է: Բերբերովան վաղ մանկուց առնչություն է ունեցել ռուս և հայ մասոնների հետ: Բազմաթիվ ռուս մասոնների հետ Նինա Բերբերովան ծանոթացել է վտարանդիության մեջ, որոնց թվում էր Ալ. Խատիսյանը, ում  մասին արձակագրուհին գրել է իր աշխատության մեջ: Անձնական հանդիպումներից և նամակագրությունից բացի, նա հիմնովին պեղել է Փարիզի և Ամերիկայի արխիվներում եղած նյութերը: Գրքում տեղ է գտել 660 անունից բաղկացած կենսագրական բառարան, որտեղ կան նաև 26 հայկական ազգանուններ: Ահա դրանք.
Աղաջանյան – (1865-՞), «Հյուսիսային Աստղ» օթյակի անդամ:
Աճեմով Մ. – (1878-1950), կանադական կուսակցության կենտկոմի և Պետական Դումայի անդամ:
Արոնյան Պ. – (1937), «Գարիբալդի» օթյակ:
Բեբուտով Դ. – (1859-1916՞), իշխան, Ռուսաստանում առաջին մասոնական օթյակի հիմնադիրներից:
Բերբերով  Լ. – (1903-1972), ծնվել է Փարիզում, մասոն է դարձել 1930-ականների վերջերից:
Բերբերով Մ. – (1871-1919), ՀՅԴ անդամ 1917-1918թթ. եղել է ՀՀ կառավարության անդամ:
Բերբերով Ռ. – (1872-1942), Դոնի Ռոստովի բանկի տնօրեն: Լևոն Բերբերովի հայրը, նախորդի եղբայրը:
Գամբարով – 1906-ին եղել է Բերբուտովի և Բաժենովի խմբի անդամ:
Եղիզարով Ե. – (1922-1971), անունը հիշված է ռուս մասոնների Փարիզի արխիվներում:
Թամամշև  – առաջին մասոներից (մինչև 1914-ը), Գամբարովի ընկերը:
Թումանով  – իշխան, հասարակական գործիչ, գնդապետ Պոլովցևի և այլ խմբերից:
Իզախակիան (Իսահակյան) – Ջամալյան – մասոն դարձել է 1928թ.:
Լորիս-Մելիքով Ի. – (1860-1945), ցարական դիվանագետ Սիամում, Շվեդիայում և Նորվեգիայում: Անդամագրվել է առաջին օթյակներից մեկին: Անդամ «Մեծ օթյակի»:
Խատիսով Ա. – (1874-1945), Թիֆլիսի քաղաքագլուխ, Ազգերի լիգայի գաղթական հայերի կոմիտեի նախագահ: 1926-ին ընտրվել է «Մեծ Արևելք» օթյակ, 33 աստիճան:
Կաֆյան Ք. – (1900-1971), երաժիշտ: Մասոն 1935-ից:
Նավասարդյան Ս.- (1884-՞), մասոն 1932-ից:
Պապաջանով – (1870-՞), Պետական Դումայի անդամ Անդրկովկասից: 1925-ին Փարիզում` օթյակի թեկնածու:
Պարոնյան Ալ. – (1885-1947), Փարիզում կինոթատրոնի տնօրեն: Մասոն 1933-ից:
Ջամալյան Ա. – (1884-՞), անունը հիշված է Փարիզի արխիվում:
Ջանշիև – անունը հիշված է Փարիզի արխիվում:
Ջիվելեգով Ա. – (1875-1952), նշանավոր գրականագետ, պատմաբան:
Սումբատով – Յուժին Ալ. – (1875-1927), սերել է վրացացած հայ իշխանական գերդաստանից: Դերասան, մասոն մինչև 1917-ը:
Վրացյան Ս. – (1882-1969), վտարանդի Ֆրանսիայում: Մասոն 1927-ից: «Հյուսիսային Աստղ» ակումբի անդամ, 18 ստիճան:
Տեր-Պողոսյան Մ. – (1890-1967), էսեռ, մասոնների հիմնադիր ժողովի կրտսեր պատգամավորներից: Վտարանդի Ֆրանսիայում: Մասոն 1925-ից, 1927-ին արժանացել է վարպետի կոչման:
Փափազյան Վ. – (1878-՞), հայ գործիչ: Մասոն՝ 1932-ից:
Քողբեթլյանց Ե. – (1886-88-197՞), վտարանդի Փարիզում, ապա` Նյու-Յորքում:   

նյութը հավաքեց՝ Ե. Հաջիյանը
«Հայկի Սերունդ» (Ստեփանակերտ), թիվ 6(19), 2004թ.

ԵԽ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

      Ամեն ինչ հանկարծ խառնվեց մեր տխուր իրականութ-   յան ամենահամերաշխ ընտանիքում, իրեն ստորությամբ հավասարը չունեցող  մանրապատումների թատրոնում: Դժվար չէ կռահել, որ նկատի ունենք մեր Ազգային Ժողովը, որը ժամանակին, միաձայն և համերշխ, բուռն ծափահարությունների ներքո քվեարկեց Հայաստանի ընդունումը Եվրոմիության բաղնիքի նախասրահը, այսպես կոչված Եվրոխորհուրդ: Հիշեցնեմ, որ ԵԽ մտնելը ոչ միայն ենթադրում է այլ նաև պարտադրում է անվիճելի ընդունումը և բոլոր օրենքների և որոշումների անխտիր կիրառումը, հրահանգավորված ԵԽ-ի կողմից: Չեմ ուզում հիշեցնել ԵԽ-ի ջհուդաոմասոնական օրենսգրքի անտրամաբանության, անիմաստության և անբարոյականության մասին: (Ով գիտի, նա գիտի, ով չի իմանում, թող իմանա, քանի որ հիմարներին ոչ ցանում են, ոչ էլ վարում – հիմար ծնվում են…):
       Ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ տարբեր տրամաչափ, տարաբնույթ և բազմագույն, բայց վերին աստիճանի հաշտ ու համերաշխ հայ պադգամավորների ընտանիքում: Չէ որ նըրանց համերաշխությունը ցեմենտում էր ինքը՝ նախագահը:
      Այս ի՞նչ փոխադարձ վիրավորանքներ, հայհոյանքներ, սպառնալիքներ և անգամ կրակոցներով հարձակումներ են: Նրանց դեռ բաղնիք չեն թողել, իսկ նրանք ոչ միայն հրմշտում են իրար, այլ բռունցք են ճոճում…
       Իսկ գաղտնատուփը բացվում է շատ պարզ: Ավել քան   մեկ ամիս առաջ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հանգիստ և հստակ, հենվելով տարաբնույթ փաստերի վրա, որը առաջիկայում կհրապարակվի, հայտարարեց, որ նախարարների, Աժ պադգամավորների և նախագահի աշխատակազմի մեջ կան արվամոլներ: Հիմարին էլ պարզ է, որ նման հայտարարությունը հենց այնպես չեն անում: Հայտարարությունը աղերսում է նաև հետևություն – այս անասունները տեղ չունեն քաղաքական ասպարեզում:
    Ու սկսվեց զվարճանքի շքերթը: ԱԺ պադգամավոր Հ. Հակոբյանը բառացի մեղադրեց Մ. Շահգելդյանին հոմոսեքսուալիզմի մեջ, և սպառնաց ներկայացնել երկու վկաների, որոնք կհաստատեն ինչ-որ արել են… որտեղ և երբ: Մինչև հոգու խորքը վիրավորված Մ. Շահգելդյանն իր ընկերների ուղեկցությամբ, գիշերով գրոհեց Հ. Հակոբյանի տան վրա, գործադրելով հրազեն (նա, իհարկե հերքեց իր մասնակցության փաստը): Ներկայումս մեր ԱԺ-ում գնում է ոչ աղմկոտ, բայց կամաց աղմուկի վերածվող գզվրտոց: Շատ հավանական է, որ առաջիկայում մենք ականատես կլինենք փոխադարձ կրակոցների արդեն Ազգային Ժողովի պատերի ներսում…
         Ինչ վերաբերվում է նախարարներին, ապա այստեղ ոմանք հայտնվեցին նախակաթվածային վիճակում: Եղան այնպիսիք, որոնք ընկան անկողին… Մեկնաբանություն տալով վերոշարադրյալին, օմբուդսմեն Լ. Ալավերդյանը հայտարարեց, իբր շատ հավանական է, որ արվամոլներ մեզ մոտ կան, բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, և ընդհանրապես ոչ ոք իրավունք չունի վիրավորել մարդուն սեռային հատկանիշներով, քանի որ մարդու իրավունքը վեր է ամեն ինչից… «դե ե’կ վարդապետ, ու մի խենթանա»:
     Այս ընթացքում Հայաստանի քաղաքական «իստեբլիշմենտում» կրքերը անսահման շիկացել են և հարիզոնում առկայծում են հարձակումների և սպառնալիքների հերթական զոհերը…

Բորիս Տեր-Մեդնիկյան, ազատամարտիկ, իրավաբան

ԱՐԳԻԼՈՒԱԾ ԹԵՄԱ

-Զէյթին Տալի No 146 օթեակ- Թուրքիոյ Մեծ Օթեակ
       (Lodge Zeytin Dali No 146 Grand Lodge Of Turkey)
-Թուրքիոյ Մասոնական Մեծ Օթեակի պաշտոնաթերթ
       «Թեսվիյէ»-ի (Աստիճան) խմբագիր:

Ծանօթագրութիւն
        Նախքան Թուրքիոյ յուդա-մասոնական մեծ օթեակի հիմնադրումը 1900-ին, Թուրքիոյ յուդա-մասոնական  օթեակներու արխիվները կը գտնուէին օտարերկրացիներու ենթակայութեան տակ: Այս փաստաթուղթերը կորսուած են պատերազմներու, հալածանքի հրդեհներու եւ այլն հետեւանքով: Ես կարողացայ վերականգնել Թուրքիոյ մէջ յուդա-մասոնութեան պատմութիւնը, օգտագործելով «Ֆրանսայի Մեծ Արեւելք» (Grand Orient de France) օթեակի արխիվները, որոնք ոչնչացումէ փրկուած էին Ֆրանսական Ազգային Գրադարանին (Bibliothe՛que Nationale Francaise) մէջ գերմանական գրավման շրջանին (1890 էջեր միքրո ֆիլմի առնուած են), ինչպես նաեւ օգտագործելով Անգլիոյ, Իրլանտայի ու Սկովտիոյ մասոնական մեծ օթեակներու արխիվները:Յունական եւ իտալական մասոնական արխիւները ոչնչացուած էին գերմանական գրաւման ընթացքին:
1721-1826
         Յուդա-մասոնական օթեակ մը, որուն անուանումը ցարդ անյայտ է, գործած է Օսման Գ. սուլթանի (1703-1730) գահակալութեան ժամանակ, Իսթանպուլի (Կոստանդնուպոլիս) մէջ, Կալաթա աշտարակի մօտակայքը տեղ մը:
        Այս օթեակը հաւանաբար հիմնուած է 1721-ին՝ եւանթիններու կողմէ (ճենովացիներ), որոնք կապրէին աշտարակին յարակից թաղամասերուն մէջ:
      Առաջին հանրածանօթ Թուրք յուդա-մասոնը Սայէտ Չելեպին էր, Թուրքիոյ դեսպանը Ֆրանսայի մէջ, իսկ յետագային՝ մեծ վեզիր: Ֆրանսական բանակի սպայ Կոմս Տը Պոննվալը, ի հետեւանք իր իսկ կարքած կարգ մը դաւերուն Լուի ԺԴ.-ի արքունիքին մէջ, ապաստանեցաւ Անգլիա, իսկ այնուհետեւ՝ Թուրքիա, ուր ձեռնամուխ եղաւ թրքական բանակի վերակազմակերպման գործին: Կոմս Տը Պոննվալը որդեգրեց թրքական անուն մը ու յայտնի դարձաւ որպէս Գումպարաճի Ահմէտ Օսման Փաշա: Կþըսուի թէ ան յուդա-մասոն մըն էր: Այս շրջանի մէջ ուրիշ յայտնի յուդա-մասոն էր Իպրահիմ Մութեֆերրիքան: Վերջինս, վերոյիշեալ Սայէտ Չելեպիի հետ մեկնարկեց Օսմանեան կայսրութեան իսլամ հպատակներու առաջին տպագիր մամուլը (կայսրութեան հպատակ քրիստոնեաներն ու հրեաները ունէին իրենց սեփական տպագիր մամուլը):
     Յուդա-մասոն «եղբայր» Անտրէաս Ռիզոփուլոսի կողմէ Յոյն Ուղղափառ Պատրիարքարանի արխիւներէն 1747-ին յայտնաբերուած է յունարէնի թարգմանուած մասոնական ծիսակարգ մը*:
     Հռոմի Գլեման ԺԲ. պապին կողմէ յուդա-մասոնութեան բանադրութենէն 10 տարիներ ետք, 1748-ին, Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ հպատակներս (որոնք հաւատացած էին թէ պապը առանց հիմնաւորման չէր դատապարտած «եղբայրութիւնը» անաստուածութեան մեղքի մէջ), ինչպէս նաեւ իսլամ կղերի համատեղ ճնշման տակ, Մահմուտ Ա. սուլթանը օրէնքէ դուրս հռչակեց յուդա-մասոնականութիւնը Օսմանեան կայսրութեան տարածքին: Անգլիական թեքումով օթեակ մը խուզարկուեցաւ ոստիկանութեան կողմէ. սակայն, Կոստանդնուպոլսոյ մէջ Բրիտանիոյ դեսպանին կանուխ զգուշացման շնորհիւ, օթեակի շարք մը անդամներ յաջողեցան ձերբակալութենէ խուսափիլ: Վատիկանի արխիւներուն մէջ գոյութիւն ունի Հռոմի պապին կողմէ գրուած շնորհաւորական նամակ մը ուղղուած ֆրանսացի կարտինալ Թենսէնին (Cardinal Tencin), ուր, ի միջի այլոց, ցանկութիւն կը յայտնուէր, որ նոյն բանը կատարուէր Նափոլիի մէջ:
     Ըստ Հալէպի բրիտանական հիւպատոս Կուլտի, Ալեքսանդր Տրիւմոնը Անգլիոյ Մեծ Օթեակի կողմէ նշանակուած է «Շրջանային Արեւելքի Մեծ Վարպետ» (District Grand Master For The Orient): Քիչ անց՝ 1764-ին, Տոքթ. Տիոնիսիոս Մանասսէն նշանակուած է «Ասիական Թուրքիոյ եւ Հայաստանի Մեծ Վարպետ» (Disttict Grand Master For Asiatic Turkey And Armenia): 1786-ին, երկրորդ արտօնագիր, «հրովարտակ» մը շընորհուած է Իզմիրի մէջ գործող. «Սկովտիական Սուրբ Յովհաննէս Միաւորուած Ազգերու օթեակ»-ին (Lodge Saint Jean dþEcosse des Nations in Izmir), Մարսէյի «Սկովտիական Սուրբ Յովհաննէս Օթեակ»-ին կողմէ: Առաջին արտօնագիրը (charter) կորուսած էր Իզմիրի մեծ հրդեհին ընթացքին: Ըստ արձանագրութեան, այս օթեակը օծուած էր 1751-ին եւ 1778-ի միջեւ երկարած ժամանակաշրջանին: Փակուած է 1826-ին:
         18-րդ դարու վերջին տասնամեակին, Սելիմ Գ. սուլթանի խորթ մայր եւ արտաքին քաղաքականութեան խորհրդական Նաքշիտիլ Հանըմը (Ապտիւլ Համիտ Ա.-ի կինն ու Մահմուտ Բ.-ի մայրը) զարմուհին էր Նափոլէոն Պոնափարթի կնոջը՝ Ժոզէֆինի: Սոյն Նաքշիտիլ Հանըմի Հովանաւորութեամբ կայսրութեան տարածքին գործող ամենատարբեր ազդեցութիւններու տակ գտնուող օթեակները բարգաւաճեցան ու տարածուեցան:
        Սակայն 1826-ին, Մահմուտ Բ.ը արգիլեց եւ ցրուեց ենիչերիներու (Janissaries) գունդերը, ձգտելով ստեղծել ժամանակակից բանակ: Ան օրէնքէ դուրս հռչակեց պեկթաշիներու կարգը, որուն կը յարէին ենիչերիները: Տրուած ըլլալով որ յուդա-մասոնութիւնը այն ժամանակ կը համարուէր «պեկթաշիզմի տեսակ մը», այն նաեւ փակուեցաւ եւ բազմաթիւ հանրածանօթ յուդա- մասոն «եղբայրներ» աքսորուեցան:
1826-1856  
       Մեծ վեզիր Մուսթաֆա Ռեշիտ Փաշա հրապարակեց 1839 թուականի «Բարենորոգչական Հրամանագիրը» (Reform Edict): Կþըսուի թէ ան մասոնութեան մէջ հաւաքագրուած էր Լոնտոնի մէջ, որպէս Օսմանեան Թուրքիոյ դեսպան պաշտօնավարման ընթացքին: Անյայտ է իր պատկանած օթեակը: Մուսթաֆա Ռեշիտ Փաշայի սերտ բարեկամ Լորտ Ռիտինկը (Lord Reading)` Բրիտանիոյ դեսպանը Կոստանդնուպոլսոյ մէջ, յայտնի յուդա-մասոն մըն էր:
       1839-էն սկսեալ, մեծ վեզիր Ռեշիտ Փաշայի ոչ պաշտօնական թոյլտուութեամբ, յուդա-մասոնականութիւնը սկսաւ դանդաղօրէն «վերընձիւղուիլ» Թուրքիոյ մէջ:
Խրիմի պատերազմը
        Բրիտանացի, ֆրանսացի եւ այլ արշաւախմբային ուժերու եւ դիւանագէտներու Կոստանդնուպոլիս եւ Իզմիր ժամանումը 1856-ին, պարարտ հող ստեղծեց տարբեր ուղղութիւններու մասոնական օթեակներու սունկերու պէս տարածման համար:
        1857-ին, «Ֆրանսայի Մեծ Արեւելք Օթեակ»-ին կողմէ Իզմիրի մէջ հիմնուեցաւ «Թուրքիոյ  Մեծ Օթեակ»-ը, որ կարճ կեանք ունեցաւ: Խրիմի պատերազմի աւարտէն ետք, օտարերկրացիներու մեկնումով, այս «մեծ օթեակ»-ը շիջեցաւ:
Անկանոն «Իրլանտական Մեծ Օթեակ»-ի ստեղծումը
       1856-ին, 47-րդ բրիտանական բանակի իրլանտացի սպայ Գափիթէն Աթքինսոնը, յաւակնելով ունենալ իրլանտական յանձնառարութիւն, երեք յուդա-մասոնական օթեակներ ստեղծեց Իզմիրի մէջ. այնուհետեւ՝ «Թուրքիոյ Ազատ եւ Ընդունուած Մասոններու Հինաւուրց եւ Պատուական Եղբայրութիւնը՝» (The Grand Lodge of Ancient and Honourable Fraternity of Free And Accepted Masons of Turkey): Այս «մեծ օթեակի» կանոնադրութիւնը կը գտնուի իրլանտական արխիւներուն մէջ: Յամենայնդէպս, սա խարդախ առեւտրական ձեռնարկութիւն մըն էր: Աթքինսոնը,  ձեռնադրելէ ետք աւելի քան 200 յուդա-մասոններ, գրպանեց եկամուտը եւ կծիկը դրաւ երկրէն:
«Թուրքիոյ Շրջանային Մեծ Օթեակ»-ի ստեղծում
(Անգլիական օրէնսդրութիւն)
       «Անկանոն» յուդա-մասոնները, որոնք ներգրաւուած էին Գափիթէն Աքթինսոնի կողմէ, սկսան այցելել եւ միանալ անգլիական թէ ֆրանսական օթեակներու: Լոնտոնի կեդրոնի մէջ ստեղծուած խուճապի հետեւանքը եղաւ այն, որ մեծ վարպետ Լորտ Զէթլանտը հրամայեց հիմնադրումը «Թուրքիոյ Նահանգային Մեծ Օթեակ»-ին Կոստանդնուպոլսոյ մէջ, որուն առաջին «Նահանգային Մեծ Վարպետ» (Provincial Grand Master) նշանակուեցաւ Բրիտանիոյ դեսպան Սըր Հենրի Պուլուէրը (Sir Hemry Bulwer): Օծման ծիսակատարութիւնը տեղի ունեցաւ 24 Յունիս 1862-ին, Պոլսոյ բրիտանական դեսպանատան մէջ:
«Թուրքիոյ մասոնական Գերագոյն Խորհուրդ» (1861)
         «Սկովտիական Ծէս»-ի (Scotish Rite) առաջին հիմնադիրը (1861) եւ առաջին «Սկովտիական Ծէսի Ինքնիշխան հրամանատար»-ը (Soverign Commander of the Scotish Rite in Turkey-1864) հանդիսացաւ Իշխան Ապտիւլ Ռահիմ Փաշան, կամ, ինչպէս ճանչցուած է՝ հալիմ Փաշան, եղբայրը Խետիւէյի (Օսմանեան կայսրութեան կցուած Եգիպտոսի կառավարիչ), մորեղբայրը Խետիւէ Իսմայիլ Փաշայի, որուն իշխանութեան օրօք կատարուեցաւ Սուէզի ջրանցքին բացումը: Միաժամանակ, Հալիմ Փաշան կը հանդիսանար անգլիական մասոնութեան «Եգիպտոսի Նահանգային Մեծ Օթեակի Մեծ Վարպետ»: 1869-ին, սոյն «Գերագոյն Խորհուրդը» (Suprime Council) ճանչցուեցաւ «Ամերիկեան Հարաւային Օրէնսդրութիւն» յուդա-մասոնական կազմակերպութեան կողմէ:
Թուրքիոյ «Նահանգային Մեծ Օթեակ»-ի վերացում
     1869 թուականին գլխաւոր Լորտ Պուլուէր կանչուեցաւ Լոնտոն, մինչ վերոյիշեալ Հալիմ Փաշան կը գտնուէր աքսորավայրի մէջ, ի Պոլիս: Վերջինս լաւ յարաբերութիւններ մշակած էր սուլթանին հետ, ուստի իրեն առաջարկուեցաւ «Նահանգային Մեծ Վարպետ» պաշտօնը: Սակայն, անգլերէնի անոր խղճուկ իմացութիւնը պատճառ դարձավ որ իր փոխարէն այդ պաշտոնին կոչուի ամերիկեան դեսպանատան քարտուղար, յայտնի գրող եւ իսլամական խորհրդապաշտական (mysticism) ուղղութեան գիտակ ամերիկացի Ճոն Փիթըր Պրաունը: «Շրջանային մեծ յուդա-մասոն վարպետ» Հայտ Քլարք Լոնտոն նամակ գրեց «եղբայր» Հարվիին, առաջարկելով երկու մեծ վարպետներու (GM) միաժամանակեայ ընտրութիւն. Փիթըր Պրաունը՝ որպէս մասոնական մեծ օթեակի անմիջական ղեկավար, իսկ Հալիմ Փաշան՝ սուլթանի արքւոնիքի հետ յարաբերութեանց պատասխանատու: Այս առաջարկութիւնը չգործադրուեցաւ:
        Փ. Պրաունէն ետք, 1873-ին, «եղբայր Սթեֆըն Սքուլուտին (Bro. Stephen Scouloudi)» ընտրուեցաւ մեծ վարպետ: Սակայն սոյն «եղբայրը» անձեռնհասօրէն վարեց շրջանային մեծ օթեակը: Անդամավճարներն ու մուծումները կանոնաւոր կերպով չէին հաւաքուէր: Այդ ժամանակաշրջանին չորս անգլիական յուդա-մասոնական օթեակներ կը գործէին Պոլսոյ, իսկ 7 Իզմիրի մէջ:
Թուրքիոյ Յուդա-Մասոնական Օթեակները
19-րդ Դարու Վերջին
     19-րդ դարու վերջին եւ 20-րդ դարու սկիզբը Թուրքիոյ տարածքին կը գործէին 11 անգլիական, 7 սկովտիական, 2 իրլանտական, 1 լեհական, 2 սպանական, 5 գերմանական, 15 իտալական, 2 յունական, 6 ֆրանսական եւ 2 հունգարական օթեակներ. ասոնց գումարած շարք մը մասոնական «խորհուրդներ» կցուած անգլիական, սկովտիական եւ իրլանտական օթեակներու՝ Պոլսոյ, Իզմիրի եւ Թեսաղոնիկէի (Սալոնիկ) մէջ: Կայսրութեան միւս մեծ շրջաններուն մէջ, ինչպէս Սուրիոյ, լիբանանի, Պաղեստինի, Պուլկարիոյ, Ռումանիոյ, Մակեդոնիայի եւ Անատոլի, նոյնպէս կը գործէին զանազան յուդա-մասոնական օթեակներ:
Սահմանադրական Միապետութիւն
    Սուլթան Ապտիւլ Մեճիտի երեք որդիները՝ իշխաններ Մուրատ (յետագային՝ Սուլթան Մուրատ Ե.), Նուրետտին եւ Քեմալետտին, օծուած էին ֆրանսական մասոնական ծէսով: Հինգ մեծ վեզիրներ, ներառեալ «եղբայր» Միտհաթ Փաշան՝ առաջին սահմանադրական միապետութեան ճարտարապետը, եւրոպական մայրաքաղաքներու մէջ թուրք դեսպանները, Թուրքիոյմէջ գործող օտար երկրներու դեսպանները, ականաւոր գրողներ եւ բանաստեղծներ, անդամներ էին այս օթեակին: Լուի Ամիապլը (Louis Amiable), ֆրանսացի իրաւագէտ եւ քաղաքագէտ, Փարիզի «9 Քոյրեր» յուդա-մասոնական օթեակի (Ֆրանսական Յեղափոխութեան Հանրագիտակներ – Encyclopedists-) պատմագիրը սոյն օթեակին ատենաբանն էր: Վերջինս պայմանագրով Պոլիս կը գտնուէր համակարգելու համար ֆրանսական յուդա-մասոնական օթեակներու աշխատանքը:
        Սուլթան Ապտիւլ Ազիզի առեղծուածային «անձնասպանութենէ» ետք, իշխան Մուրատ գահ բարձրացաւ 30 Մայիս, 1876-ին: Սակայն, մտային հիւանդութեան պատճառով, ան երեք ամիս ետք գահընկեց եղաւ ու եղբայրը՝ Ապտիւլ Համիտ թագադրուեցաւ, «եղբայր» Միտհաթ Փաշայի սակարկութիւններու պայմանները ընդունելէ ետք: Դժբախտաբար, սուլթանական գահը բարձրանալէ քիչ ետք Ապտիւլ Համիտ դրժեց «սահմանադրական» գործընթաց սկսելու յուդա-մասոն եղբայր, մեծ վեզիր Միտհաթ Փաշային տուած իր յանձնառութիւնը:
       5 Փետրուար 1878-էն սկսեալ, Սուլթան Ապտիւլ Համիտ Բ. մի քանի անգամ աքսորեց ազատ որմնադիր «եղբայր» Միտհաթ Փաշան (Bro. Midhat Pasha), որոնցմէ վերջինը աքսորն էր դէպի Թայէֆ (որ այդ ժամանակ գաւառ մըն էր Օսմանեան կայսրութեան կազմին մէջ), ուր կազմակերպեց սոյն ազդեցիկ «եղբոր» մահը՝ թունաւորումով: 13 Փետրուար 1878-ին, Սուլթան Ապտիւլ Համիտ անորոշ ժամկէտով առկախեց խորհրդարանի աշխատանքը, սկիզբ դնելով բացարձակ բռնատիրութեան ժամանակաշրջանի մը, որ տեւեց 30 տարիներ:
Յուդա-Մասոնական Քաղաքական կուսակցութիւն «Միութիւն եւ Յառաջադիմութիւն»
(«Իթթիհատ Վէ Թերաքքը» կամ «Երիտթուրքեր»),
Ստեղծուած Իտալիոյ ''Carbonaries”
Կազմակերպութեան Կառուցուածքով
         «Երիտասարդ Իտալացիներ», «Երիտասարդ Գերմանացիներ», «Երիտասարդ Զուիցերիացիներ» կազմակերպութիւններու օրինակով, «Երիտասարդ Թուրքերը» («Իթթիհատ» կամ «Երիտթուրքեր») կազմակերպուեցան Փարիզի մէջ, նպատակ ունենալով վերականգնել սահմանադրական միապետութիւնը: Սակայն, երիտթուրքերը սկզբնական շրջանին աւելի շատ կը ճոռամաբանէին, քան կը գործէին:
        5 յուդա-մասոն «եղբայրներ», որոնք բժշկական կաճառի զինուորական ուսանողներ էին, ստեղծեցին յեղափոխական կուսակցութիւն մը, որ այնուհետեւ կոչուեցաւ «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» («Իթթիհատ Վէ Թերաքքը»): Անոնք հետեւեցան իտալական մասոնական «յեղափոխական» կազմակերպութեան՝ ''Carbonaries”-ի օրինակին:
      19-րդ դարու երկրորդ կէսին, Եւրոպայի գլխաւոր տէրութիւնները անձեռնմխելիութեան իրաւունք ձեռք բերած էին Օսմանեան կայսրութեան մէջ ապրող իրենց հպատակներուն համար: Այս անձեռնմխելիութեան (immunity) համակարգը կը կոչուէր “Capitulations”: Թրքական ոստիկանութիւնը իրաւունք չունէր խուզարկութիւն կատարել որեւէ օտար տէրութեան հպատակի բնակարանէն ներս: Այսպիսով, «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» («Իթթիհատ Վէ Թերաքքը»-Երիտթուրքեր) կուսակցութեան անդամները  Թեսաղոնիկէի (Սալոնիկ) իտալական, ֆրանսական եւսպանական օթեակներու օտարահպատակ յուդա-մասոններու բնակարաններուն մէջ ժողովներ գումարելով ծրագրեցին իրենց յեղափոխութիւնը սուլթանին դէմ: Համիտեան ոստիկանութիւնն ու «խաֆիյէները», շրջանցելու համար  “Capitulations” կոճուած պայմանաւորուածութիւնը, գողութիւն մը կազմակերպեցին Սալոնիկի “MACEDONIA  RISOTA  LODGE” յուդա-մասոնական «տաճարէն» ներս, ուր կը պահուէին դաւադիրներուն արխիւները, նպատակ ունենալով ձեռք բերել օթեակի անդամներուն լրիւ ցուցակը: Սակայն, ոստիկանութեան շարքերուն մէջ գործող յուդա-մասոն «եղբայր» մը կանխաւ տեղեկացուց օթեակի «պաշտելի վարպետ»-ը ծրագրուած «խուզարկութեան» մասին: Ոստիկանները ճարահատ իրենց զայրոյթը թափեցին քարուքանդ ընելով «տաճարի» կահոյքը: Ոստիկանութիւնը նաեւ գրգռութիւն հրահրեց մասոնական օթեակի անդամներուն դէմ, շուրջկալներ կազմակերպելով փողոցին մէջ:
   Ապտիւլ Համիտ Բ.-ը եւ ազատ-որմնադիր «Եղբայրները» 
      Ապտիւլ Համիտ գերազանց կերպով գիտէր յուդա-մասոնութեան մասին ողջ ճշմարտութիւնը: Ինչպէս վերը նշեցինք, Ապտիւլ Համիտի երեք եղբայրները յուդա-մասոն «եղբայրներ» էին: Եւրոպական տէրութիւններու ճնշող մեծամասնութիւնը կը կառավարուէր յուդա-մասոն թագաւորներու եւ նախարարներու կողմէ: Այսօրինակ պատճառներով, Սուլթանը չէր ցանկար անցնիլ յուդա-մասոններու կողմը: Միւս կողմէ, հետապնդումներ շղթայազերծելով Թեսաղոնիկէի իտալական, ֆրանսական եւ սպանական օթեակներու առաւել յեղափոխական յուդա-մասոններու դէմ, սուլթանը միաժամանակ մեծագումար յատկացումներ կ’ընէր Կոստանդնուպոլսոյ անգլիական յուդա-մասոնական օթեակներու «բարեգործական» ձեռնարկներու օգտին:
       Աւելին, Ապտիւլ Համիտ ծրագրած էր ստեղծել ուրոյն մեծ օթեակ մը Պոլսոյ մէջ, որուն մեծ վարպետը կ’ուզէր ինք դառնալ: Այս օթեակը պիտի կատարէր ծերակոյտի մը դերը, համախմբելով Կոստանդնուպոլսոյ մրցակից ու ներհակ հաւաքականութիւնները «թուրք մտաւորականութիւնը, իտալական, յունական, հայկական, հրէական համայնքներու անդամներ»: Այս ծրագիրը այնուամենայնիւ չիրականացաւ, սակայն լաւագոյնս լոյս կը սփռէ Ապտիւլ Համիտ Բ. սուլթանի խարդաւասէր նկարագրին վրայ:
ԵՐԿՐՈՐԴ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
      Օսմանեան բանակի բազմաթիւ բարձրաստիճան սպաներ յուդա-մասոն «եղբայրներ» էին, միաժամանակ ներգրաւուած ըլլալով «Միութիւն» եւ «Յառաջդիմութիւն» կամ «Երիտասարդ թուրքեր» կուսակցութեան մէջ: Կրտսեր սպայակազմին համար պարտադիր չէր ընդունուիլ յուդա-մասոնութեան շարքերը՝ մտնելու համար երիտթրքական կազմակերպութեան մէջ: Վերջիններուս համար մասոնութեան մէջ հաւաքագրուիլը «թրամփլին» էր արագօրէն պաշտօնի բարձրացում ստանալու:
    Երիտթրքական կուսակցութեան գործողութիւններն ու Թուրքիոյ մէջ տեղակայուած բանակային զօրմասերու յարա-ուն սպառնալիքը արշաւելու մայրաքաղաք, ստիպեցին Սուլթան Ապտիւլ Համիտը եւս մէկ անգամ հրապարակ նետել «սահմանադրական միապետութիւնը» 23 Յուլիս 1908թ.-ին: Հակազդեցութիւնը չուշացաւ: 31 Մարտ 1909-ին, արմատականներ (fundamentalists) իրենց հակակշռին տակ առին  Պոլիսը:
        Թրակիոյ, մասնաւորապէս Սալոնիկի յուդա-մասոնները՝ պահեստային զինուորականներէ կազմուած բանակ մը կազմակերպեցին, որուն ճնշող մեծամասնութիւնը կազմուած էր յուդա-մասոններէ: Սպաներու թիւը գերակշռող էր, ուստի, անոնցմէ ոմանք միացան արշաւող զինուած ուժերուն, որպէս շարքային զինուորներ: Երիտթուրք մասոններէ ղեկավարուող այս բանակը Պոլիսը խլեց արմատականներու հակակշիռէն: Արիւնալի ճակատամարտներ տեղի ունեցան, կառափնարաններ կանգնուեցան, որոնց ուղղակի արդիւնքը եղաւ Ապտիւլ Համիտի գահընկեցութիւնը, 5 ազատ-որմնադիր (մասոն) «եղբայրներէ» բաղկացած «կոմիտէի» մը կողմէ: Այս է պատճառը, որ յուդա-մասոնականութիւնը դարձաւ իսլամ արմատականութեան աչքի փուշը, ատելութեան կիզակէտը:
ՅՈՒԴԱ-ՄԱՍՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ
     Ֆրանսացի պատմաբան Թիէրի Զարգոնի (Thierry Zarcone) համաձայն, 1908-էն  1918թթ. երկարող շրջանը կարելի է անուանել «ՅՈՒԴԱ-ՄԱՍՈՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ» (JUDEO-MASONIC STATE): Իշխանութեան գլուխ գտնուող երիտթուրքերը օգտագործեցին յուդա-մասոնականութիւնը իրենց վարած արտաքին քաղաքականութեան մէջ: Յուդա-մասոններէ բաղկացած խորհրդարանական պատուիրակութիւններ մեկնեցան Ֆրանսա, Հունգարիա եւ Գերմանիա: Յուդա-մասոն երեսփոխաններ կը յոխորտային, թէ մարդկութիւնը իրենց կը պարտէր ժողովրդավարութեան համար, թէ՝ Ֆրանսական Յեղափոխութեան կարգախօսը՝ «ազատութիւն-հաւասարութիւն-եղբայրութիւն» (Libertռ-Egalitռ-Fraternitռ) այժմ  տիրական էր երիտթրքական Թուրքիոյ մէջ. հետեւաբար, եւրոպական, գերտէրութիւնները պէտք է անվերապահօրէն նեցուկ կանգնէին Թուրքիոյ:
         Ալպանացիք բարձրացուցած էին ապստամբութեան  դրօշը օսմանեան լուծին դէմ, մինչ Իտալիոյ խորհրդարանը կը պատրաստուէր քուէարկել յօգուտ ալպանացի ըմբոստներու օրինագիծ մը, վերջիններուս օգնութեան ծրագրի մը շուրջ, երբ «Թուրքիոյ Յուդա-Մասոնական Մեծ Արեւելք Օթեակ»-ի (Grand Orient Lodge Of Turkey) ուղղակի միջամտութեան որպէս հետեւանք, Իտալիոյ խորհրդարանի  ազդեցիկ յուդա-մասոնները վիժեցուցին օրինագիծի ընդունումը: 11 ամիս անց, 1911-ի վերջը, երբ գրեթէ նոյնանման կացութիւն ստեղծուեցաւ օսմանեան տիրապետութեան տակ գտնուող Լիպիա կատարած իտալական արշաւանքէն ետք, այս անգամ Իտալիոյ «Մեծ Արեւելք» (Grand Orient Lodge of Italy) օթեակը, նմանատիպ իրադրութեան մէջ, չգործեց սեփական կառավարութեան դէմ: Պատասխանելով Թուրքիոյ  «Մեծ Արեւելք» յուդա-մասոնական օթեակի նամակին, Իտալիոյ «Մեծ Արեւելք»  օթեակի մեծ վարպետը ընդհանրական ու անորոշ պատասխանով մը (20 Սեպտեմբեր1911) չընդառաջեց թուրք «եղբայրներու» խնդրանքին (“Per Ingresso di tripoli”. Rivista Massonica, 1911, No 15-16), այսպիսով լուրջ հարուած հասցնելով իտալացի եւ թուրք «եղբայրներու» օթեակային յարաբերութեանց:
ԹՈՒՐՔԻՈՅ «ՕՍՄԱՆԵԱՆ ՄԵԾ ԱՐԵՒԵԼՔ ՕԹԵԱԿ»-Ի
(“OTTOMAN GRAND ORIENT LODGE”) ՍՏԵՂԾՈՒՄԸ.
«ԵՂԲԱՅՐ» ԹԱԼԱԱԹ ՓԱՇԱՆ
ԹՈՒՐՔԻՈՅ ՄԵԾ ԱՐԵՒԵԼՔ ՕԹԵԱԿԻ «ՄԵԾ ՎԱՐՊԵՏ»
        3 Մարտ 1909-ին, անգործունակ դարձած Թուրքիոյ մասոնական «Գերագոյն Խորհուրդը» (1861) զարթօնք ապրեցաւ: Սոյն «Գերագոյն Խորհուրդը» (Suprime Council) նախ օծեց 4 թրքական օթեակներ: Այս չորս թրքական օթեակներուն հետ միաւորուեցան 3 իտալական, 2 ֆրանսական, 1 սպանական եւ 2 եգիպտական օթեակներ, կազմելու համար «Թուրքիոյ Մասոնական Մեծ Օթեակ»-ը (Grand Lodge of Turkey), 13 Յուլիս 1909-ին:
ՄԻԱՒՈՐՈՒԱԾ ՅՈՒԴԱ-ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹԵԱԿԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏ ԸՆՏՐՈՒԵՑԱՒ ՆԵՐՔԻԳՈՐԾՈՑ ՆԱԽԱՐԱՐ» ՅՈՒԴԱ-ՄԱՍՈՆ «ԵՂԲԱՅՐ» ՄԷՀՄԷՏ ԹԱԼԱԱԹ ՓԱՇԱՆ, ՈՐ ՅԵՏԱԳԱՅԻՆ ԴԱՐՁԱՒ «ՄԵԾ ՎԵԶԻՐ» (ՎԱՐՉԱՊԵՏ): ՄԵԾ ՕԹԵԱԿԸ ՕԾՈՒԵՑԱՒ «ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ»-ԻՆ (SUPREME COUNCIL) ԿՈՂՄԷ ՄԱՍՈՆԱԿԱՆ ՕԹԵԱԿՆԵՐՈՒ ՓԱԿՈՒՄԸ 1935-ԻՆ
       «Մեծ օթեակ»-ը արտօնագրեր «շնորհեց» ընդամէնը 66 օթեակներու, գլխաւորապէս Թուրքիոյ, ինչպես նաեւ Եգիպտոսի, Սուրիոյ, Իրաքի, Յունաստանի, Լիբանանի եւ Պաղեստինի մէջ:
       1935 թուականին, այն տարին երբ յուդա-մասոնութիւնը որոշած էր նոր օթեակներ ցկնել, քեմալական Թուրքիոյ մէջ 6 նախարարներ, խորհրդարանի նախագահը, աւելի քան 60 երեսփոխաններ եւ բազմաթիւ նահանգային կառավարիչներ յուդա-մասոններ էին: Աթաթիւրքի (Մուսթաֆա Քեմալ) անձնական բժիշկը՝ «եղբայր» Քեմալ Օքէն (Bro. Kemal Oke) նախկին (մեծ վարպետ) մասոն էր:
        1935-էն սկսեալ, անգլիացիներ, գերմանացիներն ու ռուսերը Թուրքիան վերածեցին քարոզչութեան ու լրտեսական գործունէութեան կարեւոր յենակէտի: Նացիստական քարոզչամեքենան նոյնպէս ահազանգ կը հնչեցնէր ՅՈՒԴԱ-ՄԱՍՈՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ մասին: Ներքին գործոց նախարար Շիւքրիւ Քայան՝ 33 աստիճանի սկովտիական ծէսի մասոն (33օ Scotish Rite Mason), նպատակ ունենալով սահմանափակել հակա-մասոնական քարոզչութիւնը, օրէնք մը ընդունեց փակելով բոլոր ակումբներն ու հասարակական կազմակերպութիւնները: Ճիշդ է, յուդա-մասոնութեան յիշատակութիւնը չկար այդ որոշման մէջ, սակայն նախարարը զգուշացուցած էր իր «եղբայրները» թէ խոհեմ արարք մը կ’ըլլար եթէ մասոնութիւնը սեփական կամքով ժամանակաւորապէս առկախէր իր գործունէութիւնը՝ ցնոր տնօրէնութիւն: Այսպէսով, մասոնութիւնը կարողացաւ անվնաս դուրս գալ անապահով օրերէ  ու պահպանել իր շէնքերն ու ունեցուածքը Բ. Աշխարհամարտին եւ անոր վաղորդայնին:
     Բոլոր մասոնական օթեակները փակուեցան Թուրքիոյ   մէջ, առժամապէս: Սակայն, «Գերագոյն Խորհուրդ»-ը շարունակեց իր գործունէութիւնը եւ ընդյատակի մէջ անգամ արօտանգրեց 3 նոր յուդա-մասոնականօթեակներ: Ոստիկանութիւնը իրազեկ եւ լաւապես տեղեկացուած էր այս ամենէն ու շատ հանդուրժողական էր անցուդարձի նկատմամբ: Իսկ հանրապետութեան նախագահ Իսմէթ Ինէօնիւն, լռելեայն համաձայն էր եւ մինչեւ իսկ լիաբուռն ֆինանսական յատկացումներ կը կատարէր «Գերագոյն Խորհուրդ»-ին:
ՎԵՐԱԶԱՐԹՆՈՒՄ (1948)
    Թուրքիա կը ձգտէր ընդունուիլ Ազգերու Լիկա (յետագային՝ ՄԱԿ): Թուրք դիւանագէտները տեղեակ պահուեցան, թէ քանի դեռ Թուրքիան ամբողջատիրական (Totalitarian) պետութիւն էր, քանի դեռ յուդա-մասոնութիւնը «փակուած» կը մնար, Թուրքիոյ ձգտումը չէր կրնար իրականանալ: Նախագահ Ի. Ինէօնիւն կանչեց իր անձնական բժիշկը՝ «Գերագոյն Մեծ Հրամանատար Սկովտիական Ծէսի» Քեմալ Օքէն (Supreme Grand Commander-Scottish Rite Kemal Oke), նոյն  այն բժիշկը որ կը հետեւէր Մուսթաֆա Քեմալ Աթաթիւրքի առողջութեան, յայտնելով որ ժամն էր որ յուդա-մասոնականութիւնը իր գործունէուիւն պաշտօնապէս վերսկսէր Թուրքիոյ մէջ:
      1948 թուականին, քեմալական Թուրքիոյ ազատորմնադրական (յուդա-մասոնական) օթեակները, «Գերագոյն Խորհուրդ»-ի հովանաւորութեամբ, վերսկսան գործել Իսթանպուլի եւ Իզմիրի մէջ, իսկ 1949-էն սկսեալ՝ Անգարայի մէջ:
    Ասոր յաջորդեց տագնապալի ժամանակաշրջան մը,         երբ օթեակները սկսան ձգտիլ ձերբազատուելու «Գերագոյն Խորհուրդ»-ի (Supreme Council) լուծէն: Արդ, հիմնուեցան Իսթանպուլի, Անգարայի եւ Իզմիրի «Մեծ Օթեակներ»-ը որոնք վերջապէս, 16 Դեկտեմբեր 1956-ին, միաւորուեցան, ստեղծելով «անկախ» Թուրքիոյ մեծ օթեակը:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ՃԱՆԱՉՈՒՄ
        Ամերիկեան եւ եւրոպական մեծ օթեակներու կողմէ նախնական ճանաչման արժանանալէ ետք, 1959-ին, յատուկ առաքելութեամբ մը Թուրքիա այցելեց Սկովտիոյ մեծ օթեակի (Grand Lodge of Scotland) պատուիրակութիւնը: Սակայն, պաշտօնական ճանաչման գործառոյթը յետաձգուեցաւ մինչեւ 1963: Ասոր պատճառը 1960 թուականի զինուորական յեղաշրջումն էր:
      «Կանոնաւոր» յուդա-մասոնական մեծ օթեակներու մեծամասնութիւնը արդէն իսկ ճանաչման արժանացուցած էր «Թուրքիոյ Մեծ Օթեակ»-ը (Hur ve Kabul Edilmis Masonlar Buyuk Locasi), բացի անգլիականէն  ու իրլանտականէն: Վերջին երկուքը  գոհացնելու համար «Թուրքիոյ Մեծ Օթեակ»-ը վերածուեցավ «Սկովտիոյ Մեծ Օթեակ»-ի (Grand Lodge of Scotland) կողմէ, 1965-ին: 1970-ին, արդէն Անգլիոյ եւ Իրլանտայի մեծ օթեակները պաշտօնապէս ճանչցան «Թուրքիոյ Մասոնական Մեծ Օթեակ»-ը:
1965-ի Պառակտումը
    Հակասութիւնները շարունակուեցան «Գերագոյն Խորհուրդ»-ին և «Թուրքիոյ Մեծ Օթեակ»-ին միջև: 1964-ին վերջաւորութեան, «Մեծ Քարտուղար»-ը (The Grand Secretary), ինքնակամ կերպով նամակ մը յղեց «եղբայր» Սուլէյման Տեմիրէլին (Bro. Suleiman Demirel), յայտնելով որ վերջինս դադարեցուած էր մասոնութենէ: Սոյն «Մեծ Քարտուղար»-ը աւագ կառավարիչն էր (Senior Warden) ա’յն յուդա-մասոնական օթեակին, որուն հաւաքագրուած էր Տէմիրէլ դեռևս 1955-էն:
    Օգտագործելով այս փաստաթուղթը իր քաղաքական կուսակցութեան արմատական թեւին դէմ, Տէմիրէլ կարողացաւ իր կուսակցութեան նախագահ ընտրուիլ եւ դառնալ թրքական քաղաքական տիրական դէմքը մինչեւ 2000 թուականը, երբ հանգստեան կոչուեցաւ որպէս Հանրապետութեան նախագահ:
      1965 թ.-ի «Մեծ Վարպետ»-ի (Grand Master) ընտրութիւններուն, այն «եղբայրը» որ յղած էր հռչակաւոր նամակը, վերընտրուեցաւ «մեծ վարպետ», ի հեճուկս «Գերագոյն Խորհուրդ»-ի (Supreme Council) թաքուն ընդդիմութեան: «Գերագոյն Խորհուրդ»-ը կը նախընտրէր այդ պաշտօնին տեսնել իրեն հաւատարիմ «եղբայր» մը և փորձեց չեղեալ համարել ընտրութիւնները: Ի վերջոյ, տեղի ունեցաւ պառակտումը, երբ «եղբայրներու» փոքրաթիւ խմբակ մը ստեղծեց առանձին «մեծ օթեակ», որ ավելի ուշ միացաւ ֆրանսական «Մեծ Արեւելք»-ին. այսօր այդ այլընտրանքային (ոչ-կանոնական) մեծ օթեակը ունի մօտաւորապէս 3000 անդամեր ու սերտ յարաբերութիւններ ունի «Թուրք Կանանց Մեծ Օթեակ»-ին (Turkish Women’s Grand Lodge) հետ: Սա նորաստեղծ կառոյց մըն է, որ ունի քանի մը հարիւր անդամներ, տարածուած Թուրքիոյ գլխաւոր քաղաքներու մէջ:
       Այսօր Թուրքիոյ «Մեծ Օթյակ»-ը իր մէջ կը ներառնէ 180 օթեակներ և ունի 12,000 գործօն անդամ:«Մեծ Օթեակ»-ը (Grand Lodge of Turkey) ճանչցուած է բոլոր կանոնաւոր օթեակներուն կողմէ, բաւականին կենսունակ է և իր փորձառութեամբ կը տարածէ ու կը համախմբէ յուդա-մասոնութիւնը պալքանեան երկիրներէն Ռուսիա և նախկին խորհրդային հանրապետութիւններուն մէջ:
     Մենք ունինք զուտ հետազօտական օթեակ մը, որ կը հրապարակէ եռամսեայ հետազօտական ամսագիր մը` «Միմար Սինան» («ճարտարապետ Սինան» – “Sinan, the Architect”) 1991-էն սկսեալ, ես` «եղբայր» Ճելիլ Լայիքթէզ, մեծ վարպետ յուդա-մասոն GM, կը հրատարակեմ «Թեսվիյէ» (TESVIYE)  երկշաբաթօրեակը, յանուն «Թուրքիոյ Մեծ Օթեակ»-ի (Grand Lodge of Turkey):
              “RIVISTA DI MASSONERIA”
              (Review Of Judeo-Massonre)

«Օգտակար» տեղեկութիւններ
թուրք-յուդա մասոնութեան մասին
        1965ի Մայիս ամիսէն ի վեր, 149 յուդա-մասոնական օթեակներ հրամանագրուած և օծուած են ու կանոնաւորապէս ու անխափան կը գործեն:
*** 149 օթեակներէն 73-ը կը գործեն Իսթանպուլի մէջ` «Գլխաւոր Տաճար»-ի (Main Temple) ծիրէն ներս: Անոնց մէջ կայ մէկ «հետազօտական օթեակ» (Research Lodge) և մէկ «Ուսումնական Օթեակ» (Education Lodge):
*** 6 օթեակներ կը գործեն ասիական ափին` միաւորուած «Եաքաճըք» (Yakacik) Տաճարի կազմին մէջ:
*** 3 օթեակներ` Պուրսայի մէջ:
*** 37 օթեակներ կը գործեն Անգարայի «Գլխաւոր Տաճար»-ի կազմին մէջ:
*** 1 օթեակ` Անթալիայի մէջ:
*** 1 օթեակ` Էսկիշէհիրի մէջ:
*** 2 օթեակներ` Ատանայի մէջ:
*** 23 օթեակներ` Իզմիրի «Գլխաւոր Տաճար»-ի (Main Temple) ծիրին մէջ:
*** 1 օթեակ` Պոտրումի մէջ:
*** 1 օթեակ` Քարսիյաքայի հիւսիսային ծովեզերքը:
*** 1 օթեակ` Մարմարիսի մէջ, նաև «Մարմարիս No 134» ինքնուրոյն օթեակը: Ավելին Թուրքիոյ տարածքին կը գործեն բազմաթիւ օտարալեզու օթեակներ, այսպէս.
Իսթանպուլ
***  «Ազատութիւն Օթեակ No 35»  (“Freedom Lodge No 35”)-անգլերէն:
*** «Հիւլիւս օթեակ No 34» (“Hulus Lodge No 34”) և «Ճշմարտութիւն Օթեակ  No 18» (“Hakikat Lodge No 18”)-յունարէն:
*** «Լիպերթաս օթեակ Լ* 17» (“Libertas Lodge No 17”)-գերմաներէն:
*** «Աթլաս Օթեակ No 9» (“Atlas  lodge No 9”) և «Հիւմանիթաս Օթեակ No 33» (“Humanitas Lodge No 33”)-ֆրանսերէն:
Անգարա
*** «Տիքմէն Օթեակ No 22» (“Dikman Lodge No 22”)-անգլերէն:
*** «Պարիս Օթեակ No 21» (“Baris Lodge No 21”)-ֆրանսերէն:
Իզմիր
*** «Եփեսոս Օթեակ No 42» (“Ephesus Lodge No 42”)-անգլերէն:
     Թուրքիոյ մէջ այսօր  հաւաքագրուած են մօտ 12,000 «կանոնաւոր  յուդա-մասոններ»: Թուրքիոյ ազատ-որմնադիր  յուդա-մասոնական մեծ օթեակը կանոնաւորապէս կը հրատարակէ երկու պարբերականներ` «Միմար Սինան»-ը և «Թեսվիյէ» երկշաբաթօրեակը:

Ծանոթ. Թուրքիան միայն իսլամական պետութիւնն է, որ ԿԱՆՈՆԱՒՈՐ Մեծ Օթեակ գոյութիւն ունի:
 Յուդա-Մասոնական Հետազօտական Ընկերութիւն:
 The Masonik Research Society (FIATLUX)
(*) «Եղբայր» Անտրէաս Ռիզոփուլոսի յօդուածը հրապարակուած է յուդա-մասոնական ուսումնասիրութիւններու ամսագրին` «Միմար Սինան»-ի («Ճարտարապետ Սինան») մէջ, թիւ. 118:

Ինչու՞ են ձգտում «կարգավորել» մի խնդիր, որն արդեն կարգավորված է
(Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք է բերել իր անկախությունը եւ կառուցում է իր պետականությունը)

       Ամիսներ առաջ, երբ Ադրբեջանում ծայր էր առնում հակահայկական հիստերիան, երբ սրվում էր վրաց-աջարական հակամարտությունը, երբ գերտերությունների ներկայացուցիչները կրկին հնչեցնում էին ղարաբաղյան թեման մենք պարզ տեսնում էինք, որ այդ ամենն անհետեւանք չի լինելու եւ ունենալու է նախապես ծրագրավորված իր շարունակությունը: Ահավասիկ, այսօր արդեն մենք Կովկասում ունենք Բեսլան, ռուս-վրացական եւ ռուս-ադրբեջանական փակ սահմաններ, (որի հետեւանքում ՀՀ-ը հայտնվել է նոր շրջափակման մեջ), Ռուսաստանում ահաբեկված հայ համայնք, Թերի Դեւիսի զեկույց, Ստիվեն Մանի եւ Յասկերնիայի հայտարարություններ: Սրանք նոր հարցադրումներ ենք, որոնք սակայն, մեր խորին համոզմամբ, երկու տեսակ պատասխաններ են ակնկալում. պատասխաններ մեր օրերի հոլովույթում եւ պատասխաններ ժամանակի մեջ:
       Մամուլում մի առիթով քննարկումներ եղան այն թեմայի շուրջ, թե «Եվրոմիությունը Պոլիտբյուրո չէ, որ գնանք ու բողոքենք կամ նրանց հրահանգները անվերապահորեն կատարենք» եւ այլն, սակայն այն ինչ հնչեց Եվրոխորհրդարանում «ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ կարգավորվող ԼՂ մարզի շուրջ հակամարտությունը» վերնագրով զեկույցում Թերի Դեւիսի կողմից հիշեցնում է 1988-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի, Պոլիտբյուրոյի, այն ժամանակների կենտրոնական իշխանությունների բառապաշարն ու մոտեցումները:
      «Ադրբեջանին պատկանող մի քանի տարածքներ դեռ-  եւս օկուպացված են հայկական ուժերի կողմից, եւ հայ անջատողականները դեռեւս իրենց հսկողության տակ են պահում ԼՂ մարզը… Վեհաժողովը վերահաստատում է, որ որեւէ երկրի կազմում գտնվող մի մարզի տարանջատումն ու անկախացումը հնարավոր է միայն օրինական եւ խաղաղ ճանապարհով՝ հենվելով այդ տարածքի բնակչության կամքի, այլ ոչ թե էթնիկ զտումներ իրականացնող զինված հակամարտության միջոցով եւ այդ մարզը մեկ այլ երկրի դե ֆակտո միացնելով: Վեհաժողովը եւս մեկ անգամ կրկնում է, որ ԵԽ անդամ երկրի կողմից մեկ այլ երկրի պատկանող հողերի օկուպացումը ԵԽ պարատավորությունների կոպիտ խախտում է», – գրված է զեկույցում: Ուշադրություն դարձրեք, այսպես արտահայտվում էին նաեւ 1988-ին եւ դրան հաջորդող տարիներին…
      Դեւիսը կոչ է անում հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին՝ կոնսոլիդացնել իրենց հնարավորությունները եւ ֆինանսավորել երկու ժողովուրդների միջեւ փոխադարձ հանդուրժողականությունը վերականգնելուն ուղղված ծրագրերը, քանի որ «հետագայում նույնպես ԼՂ-ում ադրբեջանցիները հավանաբար կրկին փոքրամասնություն կկազմեն, ինչը նշանակում է, որ հակամարտությունը չի կարող ավարտվել միայն դատարանի մեկ որոշմամբ կամ օրենքի շրջանակում կարգավորմամբ» («Հայկական ժամանակ», 25.09.04): Այստեղ նույնպես տրամադրությունները հար ու նման են ԽՍՀՄ իշխանությունների ԼՂՀ-ին առաջարկված մշակութային, տնտեսական լայն ինքնավարությանը:
       Թերի Դեւիսը Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչն է Եվ-  րոխորհրդում, նրան փոխարինող Դեյվիդ Ատկինսոնը նույնպես, ուստի բնական հարց է ծագում, նրանք արտահայտում են իրենց երկրի, թե՞ Եվրոմիության տեսակետը:
          «Անգլիան այն եզակի պետություններից է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է՝ ներառյալ Ղարաբաղը, ինչի հետեւանքով էլ, որպես այդ հարցում կողմնակալ դիրքորոշում ունեցող պետություն, չի ընդգրկվել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլեւ անդամ-երկրների կազմում», – անդրադառնալով բրիտանացի Թերի Դեւիսի զեկույցին՝ «Փակագիծ» ակումբում հայտարարել է նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը («Ազգ», 28.09.04):
        «Այն, որ Դեւիսի «իրավահաջորդը», այսինքն, Ղարաբաղի հարցով նոր զեկուցող Դեյվիդ Ատկինսոնը նույնպես բրիտանացի է եւ, որպես իր երկրի օրինավոր քաղաքացի եւ ԵԽ-ում Անգլիայի ներկայացուցիչ պարտադրված է համարժեք, այսինքն՝ կանխակալ դիրքորոշում որդեգրել այդ հարցում, փաստում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե պարզ զուգադիպության, այլ համակարգված մոտեցման հետ: Ինչը վկայում է, որ Մեծ Բրիտանիան, ադրբեջանամետ «հստակ դիրքորոշման» հետեւանքով ընդգրկված չլինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում, փորձում է պակասը լրացնել՝ իր տարածաշրջանային, մասնավորապես, նավթային շահերը ջանալով առաջ տանել ԵԽ խորհրդարանական գործընթացների շրջանակում», – նկատում է «Հայոց աշխարհը» (Լ.Պ., «Հայոց աշխարհ», 5.10.04):
         Իր հերթին ԵԽԽՎ Դիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցով զեկուցող Յեժի Յասկերնիան նշում է. «Հայաստանը չի կարողանում համազեկուցողին ապացուցել, թե որքան մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի եւ ինքնահռչակ՝ առանձնացած ԼՂՀ վարչակարգի ենթակայության տակ գտնվող շրջանների բնակչության գոյատեւման համար»: Զեկույցի ծանոթագրություններում այս առնչությամբ որոշակիացված է. «Այնպիսի առանձին գործողություններ, ինչպես 2004-ի փետրվարին Բուդապեշտում հայ սպայի սպանությունն է ադրբեջանցի սպայի կողմից, պետք է միանգամայն քննադատվեն, սակայն չպետք է այս սպանությունը շահարկել՝ եզրակացնելու, որ այստեղ կա ագրեսիայի ընդհանուր քաղաքականություն»:
      Յասկերնիան նաեւ նշել է, թե` «Անվիճելի փաստ է, որ Հայաստանը չի հավակնում Ադրբեջանի այն յոթ շրջաններին, որոնք տեղակայված են ԼՂ նախկին Ինքնավար Հանրապետության սահմաններից դուրս»: Եվ ամփոփում է. «Այս տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ մինչեւ որեւէ հանրաքվեի անցկացումը, քանի որ այն մարդիկ, ովքեր զանգվածայնորեն դուրս են եկել այս շրջաններից, պետք է կարողանան վերադառնալ՝ մինչեւ որեւէ խորհրդակցության կայացումը» (Ա. Ի, «Առավոտ», 29.09.04):
    Մեջբերումները բավարար են նկատելու, որ եվրոպա-   կան դիվանագիտության խոհանոցում (ինչպես նախկինում խորհրդային) փորձ է արվում խոչընդոտել հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման գործընթացը, ավելին՝՝ փորձ է արվում «կարգավորումը» վերադարձնել զրոյական կետի, վերստին սկսելու այնտեղից, որտեղից ծագել է: Բայց դա արդեն ժամանակավրեպ գործ է: Խորհրդային վարչակարգի «ձեռնպահ կեցվածքի» պայմաններում հայությունը ինքը կարգավորեց հակամարտությունը՝ բազմաթիվ զրկանքների ու զոհերի գնով: Դրանք կարող էին չլինել, եթե ընդամենը արձանագրեին այն պատմական իրողությունը, որ ԼՂ-ը հայտնվել է Ադրբեջանի կազմում ստալինյան սխալ ազգային քաղաքականության արդյունքում:
     Ավելին՝ գրեթե բոլոր երկրների դիվանագիտական խոհանոցում (եւ ոչ միայն դիվանագիտական, այլեւ մշակութային, գիտական, պատմական, տնտեսական եւ այլն) հայտնվում են մարդիկ եւ ուժեր, որոնք ամեն կերպ ձգտում են հայությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Ինքնավար Հանրապետությանը ամեն անգամ վերադարձնել զըրոյական կետի:
      Ուրեմն մենք գործ ունենք ոչ միայն նավթային շահերի, այլեւ մի շատ ավելի խորը խնդրի հետ: Երբ ուշադիր քննում ենք, թե ինչպիսի՜ հետեւողականությամբ եւ ջանասիրությամբ է կեղծվում Հայոց մշակույթն ու պատմությունը (հատկապես հին շրջանը), եւ ի՜նչ աշխարհագրությամբ (ԱՄՆ, Եվրոպա – Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան), ապա պարզ է դառնում, որ խնդիր է դրված ստվերելու հայ մշակույթը, քաղաքակրթությունը, դժվարացնելու ՀՀ պետականակերտման գործընթացը, զսպելու Արցախի անկախության պոռթկումը… Կրկնում ենք սա ավելին է, քան նավթային շահը եւ ավելի հին գործընթաց, քան նավթարդյունաբերությունը եւ այնքան հին, որ այն ժամանակներում նավթը դեռեւս չէր հայտնաբերվել:
      Միջազգային դիվանագիտության որոշ հայտնի ու «անհայտ» ուժերի համար, ինչպես անցյալում, Հայաստանին վերապահված է զոհի կարգավիճակ, որին մենք բազմիցս «ո՛չ» ենք ասել Ավարայրից մինչեւ Սարդարպատ եւ Սփյուռքում ծայր առած Նորագույն զինյալ ազատագրական պայքարից մինչեւ Արցախյան ազատամարտ: Այսօր էլ ասելու ենք «ո՛չ» եւ միաժամանակ սովորելու ենք պատերազմի դաշտում ձեռք բերված հաղթանակները բանակցությունների սեղանի շուրջ պահպանելու արվեստը:
        Եթե 20-րդ դարասկզբին խորհրդային իրավակարգը ձգտում էր Հայաստանին իր կազմում ընդրգրկել առավելագույն մասնատված վիճակում, ապա այժմ այդ քաղաքականությունը կարծես թե փորձում է որդեգրել Եվրոմիությունը (համենայնդեպս նրա կազմում գտնվող մեծ տերություններից մեկի՝ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները): Ուստի բնական հարց է առաջանում. իսկ միգուցե այդ միության կազմում, մեր նկատմամբ իրականացվող նման քաղաքականության պայմաններում, մենք ամենեւին էլ պետք չէ որ ընդգրկվենք, մանավանդ, երբ մեր անկախության հռչակագրում եւ սահմանադրության մեջ հստակ նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Միգուցե միշտ պետք է հիշել այդ մասին:
Տիգրան Փաշաբեզյան
«Վասն հայության» պարբերական

Կենսագրություն
Ռոբերտ Արշամի Մանուկյանը  ծնվել է 1937թ. հոկտեմբերի  1-ին, Երևանում, արհեստավորի ընտանիքում:
1946-1956թթ սովորել է և ավարտել Աճառյանի անվան դպրոցը:
1957-1960թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1960-1965թթ ընդունվել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 
1965-1966 ուս. տարում աշխատել է  էջմիածնի շրջանի Աղջղալա գյուղի ութամյա դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:  
1966-1983թթ աշխատել է Հայաստանի Հեռուստատեսության և Ռադիոհաղորդումների Պետական Կոմիտեում, որպես խմբագիր: Լրագրողի իր մասնագիտությունը կատարելագործել է Մոսկվայում (1972 և 1976թթ.)՝ ԽՍՀՄ Հեռուստատեսության և Ռադիոհաղորդումների Պետական Կոմիտեում:
Ռ. Ա. Մանուկյանը մահացել է 2004թ.:
Մահը ոչ միայն ընդհատեց արժանավոր հայորդու կյանքը, այլև՝ սկսած կարևորագույն աշխատանքը, հայ-արիական հետազոտությունների ոլորտում: Նա ՀԱՄ-ի Արիական հետազոտությունների կենտրոնի նվիրյալ անդամներից էր, և  Ռ. Ա. Մանուկյանի (գրական անունը՝ Մանու) հիշատակը վառ կմնա մեր սրտերում:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդ 
 
Մանուի օրենքները
գլուխ II

Այժմ իմացեք դհարման, որը որ սկիզբն է խրախուսում,
 որին հետևում են գիտունները,
Բարեգործները և նրանք, ովքեր ազատ են կրքից,
 ատելությունից:
Ցանկությունները չեն խրախուսվում1, բայց այս
 աշխարհում չեն բացակայում ցանկությունները,
Որովհետև այդ ցանկությունների վրա է հիմնած
 ուսումնասիրումը Վեդաների ու Վեդայական   բոլոր ծեսերի կատարումները:
Ցանկությունը իր արմատն ունի պատկերացումներում
 օգուտի, շահի, զոհաբերության ծագումն էլ ունի
 պատկերացումն օգուտի մասին
Ուխտն ու դհարման նախատեսում են ժուժկալություն2,
 բոլորն համարվում են ծնունդ օգուտի    պատկերացումից:
Ոչինչ չես տեսնի դու այս աշխարհում, որ կատարվել է
 օգուտի, շահի բացակայությամբ.
Չէ՞ որ ամենը, ինչ մարդն անում է, անում է ցանկության
 թելադրությամբ:
Ճշմարիտ3 ապրողն այս կարգագրերով4, կարող է    հասնել անմահ վիճակի,
Իսկ այս աշխարհում դրան հասնում են իրացնելով բոլոր
 մտածած ցանկությունները:
Դհարմայի արմատն ամբողջ Վեդան5 է, սուրբ    ավանդներն ու վարվելակերպը գիտեցողների,
Վարվելակերպը բարեգործ մարդկանց6 ու     բավարարված լինելը7 կյանքում:
Մանուն ինչ օրենք որ հրահանգել է որևէ մեկի կամ    բոլորի համար,
Շարադրել է նա Վեդաներում, որովհետև նա
ամեն ինչ գիտեր, ամենագետ էր:
Այս ամենն ահա գիտելիքների աչքով8 նայելով,
Գիտակիցը թող համաձայն սրբազան հայտնությունների
         հեղինակության թող ձգտի
         կատարել իր իսկ դհարման:
Որովհետև մարդը, որ հետևում է դհարմային,
         հայտարարված սրբազան
         հայտնություններում,
ինչպես և սրբազան ավանդույթներում,
Փառքի է հասնում նա այս աշխարհում, իսկ մահից հետո
 հասնում է բարձրագույն երանությանը:
Սրբազան հայտնությունը հասկացվում է որպես Վեդա,
 իսկ սուրբ ավանդույթը շաստրաներն են,
Որ պարունակում են կարգագրերը դհարմայի: Ոչ մի
 գործում էլ սրանք չպետք է լինեն վիճելի, քանի
 որ դհարման առաջացել է այս երկուսից:
Այն կրկնածինը, որ արհամարհում է այս երկուսը`
 Վեդաներն են դրանք և շաստրաները,
Նրան պետք է վտարեն երկրից բարեգործներն որպես
 անաստված9 ու Վեդաները վատաբանող:
Վեդաները, սուրբ ավանդույթները, վարվելակերպը
 բարեգործների, բավարարվածները -
- Ահա այս չորսն են հայտարարվել հավանական
  աղբյուրները դհարմայի:
Գիտելիքները դհարմայի նախատեսվում են նրանց
  համար, ովքեր կապված չեն օգուտին, շահին,
 ցանկություններին.
Դհարման իմանալ ցանկացողների համար սուրբ
 հայտնությունը համարում են որպես
  բարձրագույն հեղինակություն10:
Սրբազան հայտնության զույգ հատվածներում եթե
  նկատվում է հակասություն,
Նրանք երկուսն էլ դհարմա կոչվելու իրավունք ունեն, զի
 նրանք երկուսն էլ հայտարարվել են ճշմարիտ
 դհարմա:
Ագնիհոթրան11 վերցնենք որպես օրինակ. կարող է կա
 տարել յուրաքանչյուրն ուզած ժամանակ, երբ
 արև չկա ու չեն երևում աստղերը վերում.
 այսպես է վեդայական սուրբ հայտնության մեջ:
Թող հայտնի լինի. նրա համար ում նախատեսված է
 ծեսեր կատարել, որ ուղեկցվում են սրբազան
 տեքստերը ընթերցելով,
Բեղմնավորման ծեսից սկսած ու վերջացրած թաղման
 ծեսով, նրա՛ համար է իրավունքն այս
 շաստրայի, ոչ ուրիշինը12
Երկիրը, որը որ արարել են աստվածներն, այն, որ
 աստվածային երկու գետերի`
Սարասվատիի, Դրիշադվատիի13 միջնամասում է,
 Բրահմավարտա անունն է կրում:
Ըստ ավանդույթի ինչ վարվելակերպ, որ երկրում կա,    այդ էլ համարել են
Բարեգործական մի վարվելակերպ բոլոր դասերի
  համար ու նաև խառնածինների:
Կուրույի14 դաշտը, որը տարածքն է մատսյաների,
 պանչալաների և շուրասենակների,
Բրահմարիշիների15 երկիրն է հնուց, անմիջապես
 հաջորդը Բրամավարտայի:
Այս երկրում ծնված Բրահմանից էլ թող բոլոր մարդիկ
 այս երկրի վրա
Ուսումնասիրեն ապրելու կերպը, վարվելակերպը:
Երկիր, որը որ տարածված է Հիմավաթի16 սարերի և
  Վինդհյայի միջև,
Դեպի հարավ է Վինաշանիից, իսկ Պրյագիից դեպի
  արևմուտք Մադհյադեշա17 են անվանում նրան
Տարածությունը, որը ձգվում է արևելյան օվկիանոսից
  ու հասնում է մինչև արևմտյանը,
Իմաստունները սրանց միջև եղած սարերն անվանել են
  Արյավարտա18:
Երկիրը, որտեղ բնության գրկում բազմանում են սև
  այծեղջյուրներ,
Պիտի ճանաչվի որպես պիտանի զոհաբերության ու
  այդ ծեսի համար, այդ երկրից այն կողմ
  մլեչչհիների19 երկիրն է ընկած: 
Այս երկրները պիտի ձգտի կրկնածինը.
Իսկ շուդրան, որոնելու համար կյանքի միջոցներ,
  ստիպողական անհրաժեշտությամբ կարող է
  ապրել ցանկացած երկրում:
Այսպիսով, ահա՛ համառոտակի հայտարարված է
 Դհարմայի ծնունդի մասին,
Նաև այս աշխարհի երևան գալու մասին ասված է`.
 Դասերի օրենքների մասին իմացեք:
Սրբազան ծեսերին, որ վեդայական են, օրինակ ծեսը
 բեղմնավորման և ուրիշները,
Կրկնածնի համար պետք է կատարվի լոգանքի հատուկ
  արարողություն մարմինը մաքրող ու մաքրող
  նաև մահվանից հետո և այս աշխարհում:
Կրակին մատուցած զոհերը, որոնք վերաբերում են
  պտղին չծնված, նորածնի համար կատարվող
  ծեսը,
Ծեսը մազերի խուզման առիթով, և մունջախոտից սուրբ
  ժապավենի հանձնելը  նրան, կրկնածինների
  մոտ մեղքից մաքրում է թե՛ հոր, և թե՛ մոր:
Շնորհիվ Վեդաների ուսումնասիրման, նաև ուխտերի20
  զոհաբերությունը21 կրակի վրա, եռակի
  սրբազան գիտելիքներով22
Զոհաբերությամբ23 ու որդիներով24,   
              զոհաբերություններին մեծ ծավալներով
  մարմինն արժանի է դառնում Բրահմանին:
Պորտը կտրելուց առաջ էլ անգամ  տղան կարող է
  մասնակից լինել ծնունդի ծեսին,
Ինչպես ճաշակելը ոսկի25 ու մեղր ու նաև կարագ`
   ուղեկցվող մանթրաների արտասանությամբ:
Տասներորդ և կամ էլ տասներկուերորդ օրը թող
   հայրը հոգ տանի անունի համար
Անվանակոչության ծեսը կատարի երջանիկ լուսնային
     օրվա, րոպեի, կամ բարենպաստ
   համաստեղության աստղերի ներքո:
Բրահմանի անունը թող որ հնչի բարեհաճորեն,
   կշատրիինը` ուժով առլցուն,
Վայշյայինը թող որ կապված լինի հարստությանը, իսկ
   շուդրայինը` լինի արհամարանքի:
Բրահմանի անունը թող որ լինի բառ, որ
   արտահայտի երջանկությունը, կշատրիինը`
   իրագործված պաշտպանությունը,
Վայշյայի անունը թող կապված լինի գործի ծաղկման
   հետ, իսկ շուդրայինը` ծառայության26 հետ:
Ցանկալի է, որ կանանց անունը հեշտ արտասանվի, ոչ
   սարսափելի, հստակ իմաստով,
Լինի հաճելի ու հնչի նաև բարեհաճորեն, ձայնավոր
   հնչյունով ավարտված լինի և պարունակի
   օրհնանքի երանգ:
Երբ ավարտվում է չորրորդ ամիսը, տանից դուրս
   բերելու ծեսն անհրաժեշտ է, պետք է կատարվի,
Վեցերորդ ամիսը լրանալու հետ, բրնձով կերակրելու
   ծեսն է կատարվում, կամ զոհ մատուցելու որևէ
   մի ծես`բարենպաստ մի օր ընտանիքի համար27:
Համաձայն սրբազան հայտնությունների, մազերի
   խուզումը պետք է կատարվի հանուն օրենքի
Կրկնածիններից բոլորի համար, երբ կլրանա առաջին,
   տարին, կամ` երրորդ տարին:
Բեղմնավորումից սկսած ութերորդ տարին ետ` պետք է
   կատարվի ձեռնադրումը Բրահմանի համար,
Տասնմեկերորդ տարում բեղմնավորումից կշատրիի
   համար, տասներկուերորդ տարում
   բեղմնավորումից`   վայշյայի28 համար:
Բրահմանի ձեռնադրումը, նրա, որ ցանկանում է ձեռք
   բերել  սրբազան գիտելիքները,
Կարող է կատարվել հինգերորդ տարում, կշատրիինը,
   որ ցանկանում է հզորություն` վեցերորդ
   տարում, վայշյայինը, որը ցանկանում է
  հարստություն` ութերորդ տարում29,
Բրահմանի համար «Սավիգրի»30 կարդալը մինչ
  տասնվեց  տարին է տևում
Կշատրիինը` քսաներկու, իսկ վայշյայինը` մինչև քսանչորս:
Սրանից հետո այս երեքն ահա, չստանալով իրենց
  ձեռնադրումը ճիշտ ժամանակին
Զրկված են համարվում ձեռնադրումից ու վերածվում են
  վրատյաների31, որոնց արիները արհամարհում են:
Նրանց հետ, ահա, որ չեն մաքրվել հարկավոր կերպով,
  ոչ մի պայմանով ու ոչ մի անգամ, նույնիսկ
  աղետյալ վիճակների մեջ,
Բրահմանը չպետք է հարաբերվի ոչ Վեդաների միջոցով,
  ու ոչ էլ ակտով ամուսնանալու,
Աշակերտներին32 թույլատրվում է հարկավոր ձևով
   հագուստներ հագնել սև այծեղջյուրի,
Եղջերուների նաև այծերի մորթիներից և նույնպես
  հագուստ` որ պատրաստված են կանեփաթելից,
  վուշից, ինչպես և ոչխարի բրդից:
Բրահմանի կրած  եռակի գոտին և՛ հարթ և՛ փափուկ,
  մունջա խոտից է պատրաստած լինում,
Կշատրիի գոտին աղեղի լարի նման է լինում, որը
  հյուսված է մուրվա խոտից, իսկ վայշյայինը`
  կանեփաթելից:
Երբ մունջա խոտը չի հերիքում, պետք է փոխարինվեն
  կուշչա խոտով նաև աշմատակով,
Բալբաջայով, որը լինում է մեկ հանգույցով, երեք,
              կամ էլ հինգ:
Բրահմանի համար սուրբ ժապավենը պետք է լինի
  բամբակի թելից, որ պետք է ունենա եռակի ոլոր,
Կշատրիինը` կանեփի թելից, իսկ վայշյայինը` բրդե թելերից:
Համաձայն կարգի գավազանները արժանի են.
  Բրահմաներին` բիլվի, պալաշի ծառերի փայտից,
Կշատրիներինը` վատա, կհադիրա ծառերի փայտից,
  վայշյաներինը` պիլու, ու դումբարա
              ծառերի փայտից:
Գավազանները Բրահմանների բարձր պիտի լինեն
  իրեց մազերից,
Կշատրիներինը պետք է հասնի մինչև ճակատը
  վայշյաներինը` մինչև քիթը:
Գավազաններն այս բոլոի համար պետք է, որ լինեն
   և՛ հարթ և՛ ուղիղ,
Նաև անվնաս, հաճելի տեսքով, ոչ սարսափելի, նաև
   պահպանված ծառի կեղևը և չունենալով
               կրակի հետքեր:
Ցանկալի գավազանը ստանալուց ետ և մատուցելով
   հարգանք արևին
Աջ կողմից շրջելով կրակի շուրջը, թող աշակերտը
   ողորմություն հավաքի հետո ըստ կանոնների33:
Թող ձեռնադրված բրահմանը իր ողորմությունը
   խնդրելու խոսքը սկսի «պարոն» բառն ասելով,
Կշատրին խոսքի միջին մասում թող «պարոնն» ասի,
   վայշյան թող ասի իր խոսքի վերջում:
Ողորմությունը սկզբից պետք է խնդրել մայրիկից
               կամ էլ քրոջից,
Մորաքրոջից և կամ էլ որևէ մեկ այլ կնոջից, ով չի
   ստորացնի նրան մերժելով:
Ողորմությունը հավաքելով ինչքան որ պետք է, ցույց
               տալով Գուրույին34 ճշտապահորեն,
Կարող է ուտել, դեմքով կանգնելով դեպի արևելք և
   մաքրվելով պաղ ջուր խմելով:
Երեսով դեպի արևելք ուտելով երկարակեցություն էր
   ձեռք բերում նա,
Երբ դեպի հարավ` փառքի էր հասնում, երբ դեպի
   հյուսիս` բարեգործության:
Կրկնածինը լվացվելով, թող միշտ35 ուշադիր ուտի
   ուտեստը, իսկ ուտելուց ետ,
Հարկավոր կերպով թող նա լվացվի, լվանալով նաև
  ներս ընկած տեղերը իր գլխի36 վրա:
Մշտապես պետք է հարգել ուտեստը և ուտել առանց
  քամահրանքի, ուրախանալ, երբ այն տեսնում
  ես արդեն,
Ինքնաբավարար վիճակում լինել, ընդունել այն
  շնորհակալ վիճակների մեջ:
Չէ՞ որ հարգված կերակուրն է միշտ նոր ուժ ու ներուժ
  մարդուն հաղորդում,
Բայց չհարգված ուտեստը, թեկուզ և ընդունածը,
  կործանարար են  և՛ մեկի և՛ մյուսի համար:
Թող ուտելիքի մնացորդները ոչ մեկին չտա ու ոչինչ
   չուտի միջին հատվածում37.
Թող, որ նա չուտի չափից ավելի, առանց լվացվելու
   թող չուղևորվի որևէ մի տեղ:
Չափից ավելի ուտելը վնաս է առողջությանը,
   խոչնդոտում է երկար ապրելուն և երկինք
   հասնելուն,
Խանգարում է ձեռք բերել հոգևոր վաստակ, և ատելի է
   մարդկանց համար, հենց սրանց համար էլ
   պետք է խուսափել:
Բրահմանը միշտ ջուրն իր խմելիս ձեռքի այն մասով,
   որ նվիրված է Բրահմային38,
Կամ էլ այն մասով, որ պետք է շոշափի իր շրթունքները:
   Նվիրված է Պրաջապատիին, ոչ երբեք սակայն,
   որ նվիրված է նախնիներին:
Ափի երեսով, ուր որ մեծ մատի հիմքն է ու որը,
    համարում են մասը Բրահմայի,
Ճկույթի հիմքը նվիրված է Պրաջապատիին, մատերի
   վերջը` աստվածներին, սրանցից ներքև` էլ
   նախնիներին:
Նախ թող երեք անգամ նա կուլ տա ջուրը, հետո ողողի
   թող իր բերանը երկու անգամ,
Նույնպես և լվա ցածրությունները իր գլխի վրա, հետո
   հոգու տեղը39, նաև գլուխը:
Դհարման գիտցողը և ցանկացողը մաքրվելու, թող
   ջուրը խմի ոչ տաք վիճակում,
Առանց փրփուրի ձեռքի ափով ու առանձնացված տեղ,
   դեմքով լինելով դեպի արևելք, կամ դեպի
               հյուսիս:
Բրամինը ջրով է մաքրագործվում, որը հասնում է մինչև
   սիրտը,
Կշատրին` որը մինչև կոկորդը, վայշյան բերանը
   վերցրած ջրով, շուդրան վերջին մասով իր
   շրթունքների:
Կրկնածինը, որ բարձրացրած է լինում աջ ձեռքը, իսկ
   սուրբ ժապավենը անցնում է  տակով ու ասես
   դրվում ձախ ուսի վրա, ուպավիթին են
   անվանում սրան,
Իսկ երբ ձախ ձեռքն է բարձրացված լինում`
   պրաչինամավիտին. երբ կախված է լինում
   պարանոցի շուրջ` նիվիտին անունն են տվել
   սրան:
Ջուրը նետելով արդեն հնացած Գոտին, մորթին ու սուրբ
   ժապավենը, ջրի բաժակը,
Թող ուրիշները նա վերցնի արտասանելով հենց դրա
   համար գրված մանթրաներ40:
Մազերը կտրելու ծեսն անհրաժեշտ է. տասնվեցերորդ
   տարում Բրահմանի համար,
Քսաներկուսում` կշատրիների, վայշյաների համար
   երկու տարի ուշ կշատրիներից:
Այս բոլորն ահա նույն եղանակով ու հարկավոր կարգով
   պետք է կատարվի
և կանանց մարմինը մաքրելու համար հարկավոր
   ժամանակով, բայց մանթրաները չկարդալով:
Ամուսնության կարգը կնոջ համար վեդայական ծեսին
   է հավասարվում.
Ծառայությունը իր ամուսնուն, երբ նա ապրում է դեռ
 գուրույի մոտ, տնտեսությունը վարելու գործը,
 սրբազան կրակի պահպանությունը:
Կրկնածինների ձեռնադրության կարգը այս է և այն
 շարադրվեց.
Սա ցույց է տալիս երկրորդ ծնունդը41 լուսավորող.
 պարտականությունների կատարման մասին
 հիմա իմացեք:
Ձեռնադրման ծեսը կատարելուց ետ, գուրուն սկզբից
  թող սովորեցնի իր աշակերտին կարգուկանոնը
  մաքրվելու,
Ինչպես և բարի վարվելակերպը, սրբազան կրակը
  պահպանելը, աստծուն ծառայելը
  աղջամուջներում, թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան:
Վեդան սովորել ցանկացողը պետք է գործը սկսի
  շաստրաների ոգուն համապատասխան,
Մաքրվելով ջուրը կում-կում խմելով ու դեմքը դեպի
  հյուսիս դարձրած կատարելով սակայն
  Բրահմանջալի42, մաքուր հագուստով43,
  զգացմունքները հաղթահարած:
Վեդաները կարդալ սկսելուց առաջ ու վերջացնելիս,
  միշտ պետք է փարվել Գուրույի ոտքին.
Կարդալ հարկավոր է ձեռքերը ծալած, ինչն էլ
  Բրահմանջալի անունն է կրում:
Գուրույի ոտքին փարվելը պետք է կատարվի այսպես.
  ձեռքերը` խաչած,
Ձախ ձեռքով հպվում է նրա ձախ ոտքին, իսկ աջով`աջին
Կարդալ պատրաստվողին, միշտ առույգ Գուրուն թող
  ասի այսպես. «Հապա ընթերցիր»,
Երբ ուսուցիչը կարտասանի «Թող դադար լինի»,
  աշակերտը պետք է դադարի կարդալ:
Վեդաները կարդալուց առաջ և հետո «ՕՄ44» հնչյունը
  պետք է արտաբերել
Եվ եթե «ՕՄ»-ը չի նախորդում դասը կարդալուն,
  ընթերցանությունը անհետանում է հիշողությունից, թե չի ուղեկցվում, կորչում է անհետ45:
Կուշչա խոտի փնջի վրա նստելով երեսը դեպի արևելք
  արած, թող մաքրվածը պավիտրաներով46,
Մաքրվելով եռակի շունչը պահելով, արժանի է դառնում
  սուր «ՕՄ» հնչյունը արտասանելու:
Երեք Վեդաներից Պրաջապատին դուրս բերել երեք այս
  հնչյունները «ա», «ու» «Մ» և բառերը` բհուհ,
  բհուվահ, սվահ47.
Երեք Վեդաներից մեկական շեշտադրված ոտք* ամեն մեկից,
Պրաջապատին, այդ բարձրագույնը դուրս բերեց հիմնը,
  որ նվիրված է Սավիտարին48:
Այն Բրահմանը, որ սովորում է Վեդաները և առավոտյան
  ու երեկոյան արտասանում է «ՕՄ» հնչյունն ու
  հիմնը «Սավիտրիի»,
Նա Վեդաների այդ սուրբ խոսքերի ընթերցանությամբ
  մեծ վաստակի է արժանանում:
Այս եռյակն ահա եթե կրկնի կրկնածինը հազար անգամ,
Մեկ ամիս հետո ազատվում է նույնիսկ ծանր մեղքերից,
  ինչպես փոխում է օձն իր մաշկը:
Բրահմանը, որ քամահրանքով է նայում
  բանաստեղծությանն այս ու իր ծեսերին,
Նաև կշատրին ու վայշյան իր հետ, արժանանում են
  բարեգործ մարդկանց հանդիմանանքին:
Թող հայտնի լինի, որ երեք սրբազան, մեծ ու աներեր
  բառերն ու հնչյունը «ՕՄ» նույնպես սրբազան,
Նաև «Սավիտրի» աղոթքը, որը երեք ոտք ունի, դրանք
  շրթունքներն են վեդաների:
Ով երեք տարի «Սավիտրի» աղոթքն է կրկնում ամեն օր
  առանց դադարի,
Բարձրագույն Բրահմոյին49 է միանում նա, դառնում
  քամու պես ու վերածվում է նա եթերի:
Մեկ վանկ ունեցող «ՕՄ» բառը` բարձրագույն ուխտն է
 սակավապետի,
Բայց ոչինչ չկա, որ «Սավիտրիից» բարձր գտնվի.
 ճշմարտությունը գերազանցում է լռությանը:
Վեդայական կոչվող բոլոր ծեսերը, բոլոր ընծաները
 սուրբ կրակին, զոհ մատուցելը ուրիշ ձևերում`
 անհետանում են50,
Իսկ «ՕՄ» հնչյունը, որ աներեր է, Բրահմանն է նա և
 Պրաջապատին:
Զոհաբերությունը, որ բաղկացած է շշունջով ասվող
 սուրբ բանաձևերով51, տասն անգամ ավելի
 իրական է լինում,
Քան Վեդաների կանոններովը, սակայն մտովի
 արտասանածը գերազանցում է հազար անգամ:
Պակայաջները52, որոնք չորսն են, զոհաբերությունները
 սրանց հետ վերցրած, որ նախանշված են
 Վեդաներով,
Բոլորը մեկտեղ, մեկ տասնվեցերորդ մասին էլ անգամ
 չեն կարող հասնել աղոթքին, որ արվում է
 շշնջալով:
Շշունջ աղոթքով կարող է միայն Բրահմանը հասնել իր
 նպատակին, դա անկասկած է.
Կատարո՞ւմ է այն կամ կատարում է մեկ ուրիշը, ճիշտ
 Բրահմանը համարվում է նա, ով ընկերաբար է
 վերաբերվում բոլոր էակներին53 ապրող ու 
 շնչող:
Իմաստունը միշտ պետք է հոգ տանի զգացմունքները
 հաղթահարելու,
Քանի որ նրանք գայթակղվում են աշխարհիկ կյանքով,
 մտնում կապի մեջ, ինչպես կառավարը` իր ձիերի:
Զգայարանները, որ տասնմեկն են ու որոնց մասին
 հայտարարել են իմաստունները,
Ճիշտ անունները կտամ ես դրանց և ինչպես հարկն է
 անհրաժեշտ կարգով.
Ականջը, մաշկը, աչքերը, լեզուն, քիթը` հինգերորդը,
Ապա` հետանցքը, երեխայածին օրգանը, հետո ձեռքն ու
 ոտքը և տասներորդը` խոսքը կամ լեզուն:
Հինգ սրանցից, ականջն ու սրան հաջորդողները
 զգայարաններ անունն են կրում,
Մնացած հինգը, հետանցքն ու սրան հաջորդողները,
 գործունեություն կատարողներն են:
Թող հայտնի լինի, որ գիտակցությունը,
  տասնմեկերորդը եղածներից, իր իսկ որակով 
Հարաբերվում է երկու խմբի հետ: Երբ այն,
  սանձված է, սանձված են լինում երկու խմբերն
  էլ, յուրաքանչյուրը բաղկացած հինգից:
Զգայարաններով կապված լինելով հաճույքների հետ,
  որպես հետևանք,
Մարդը գնում է դեպի մեղքը, սակայն սանձելով,
   ձեռքբերումների54, կարող է հասնել,
Ցանկալի առարկաներից հաճույք ստանալու
   ցանկությունն երբեք չի մարում ներսում.
Ինչպես կրակը, երբ յուղ են հեղում, այն մեծանում է ու
   ընդարձակվում:
Թե որևէ մեկը հասնում է զգայական այս հաճույքներին
   և նա, ով հրաժարվում է այս հաճույքներից,
Հրաժարվողը ցանկալի առարկաներից, գերադասում է
   առարկաներն այդ ձեռք չբերելը:
Այդ օրգանները մեղսածին են, իրենց զգայական
   հաճույքների մեջ.
Սանձել կարելի է դրանց ոչ այնքան չափավորությամբ,
   որքան շարունակ ձգտելով դեպի գիտելիքները:
Ոչ Վեդաների սովորելը, ոչ ողորմություն տալն
   առատորեն, ոչ զոհ մատուցելը և կամ էլ զոհեր,
Ոչ ժուժկալությունը, ոչ ասկետիզմը չեն ուղեկցում դեպի
   հաջողությունը նրանց, որ վատն են
   բնավորությամբ` եղծված զգայուն
  վարվելակերպով:
Նա, ով լսելով, ապա հպվելով, նաև տեսնելով ուտելով,
  բուրմունքով
Չի ուրախանում, ոչ էլ տխրում է, զգացմունքները
  հաղթահարած են համարում նրան:
Բոլոր օրգաններից եթե մեկն անգամ դուրս է սողոսկում
  հսկողությունից,
Ապա նրանից էլ դուրս է սողոսկում իմաստությունը55,
  ինչպես տկճորի ոտքից է հոսում:
Իրեն ենթարկելով ամբողջությունը այդ օրգանների
  սրանից հետ նաև գիտակցությունը,
Բոլոր նպատակներին կարող է հասնել չհյուծելով
  մարմինը56 ոչ այնքան ուժեղ:
«Սավիտրի» կարդալով թող կանգնած լինի նա վաղ
  առավոտվա աղջամուղջներում մինչև այգաբաց,
Իսկ երեկոյան թող նստած լինի մինչև աստղերի լրիվ
  դուրս գալը:
Եթե կանգնում է նա առավոտյան աղջամուղջներում ու
   շշնջում է իր աղոթքը, նա հեռացնում է
               գիշերվա մեղքը,
Երբ երեկոյան աղջամուղջներում նստած է լինում,
   ոչնչացնում է մեղքը, որ գործել է օրվա ընթացքում:
Բայց նա, ով չի կանգնում վաղ առավոտյան, իսկ
   երեկոյան չի նստում, մինչև աստղերը ելնեն,
Նա, որպես շուդրա, պետք է հեռացվի կրկնածինների
   բոլոր ծեսերից:
Սանձելով իրեն և մոտ լինելով մաքուր ջրերին,
   անտառում լինելով մենակության մեջ,
Թող որ ուշադիր կարդա «Սավիտրի», որպես ամեն օր
   կրկնվող մի ծես:
Վեդաների57 լրացուցիչ տրակտատները սովորելիս և
   կրկնելիս դրանք ամեն օր,
Կարելի է չպահպանել ընդմիջումները58, ինչպես և
   մանթրաներ արտասանելիս, որոնք ուղեկցվում
   են սուրբ կրակին զոհ մատուցելիս:
Ամենօրյա կրկնվող տեքստեր կարդալիս, քանի որ
   տեքստերը համարվում են, Բրահմասաթթրա59,
   ընդմիջում չկա.
Վեդայական տեքստերի ընթերցանությամբ զոհ
   մատուցելը, զոհաբերությունը սուրբ կրակին,
   երբ ընդմիջել է հարկավոր լինում ըստ
   պահանջմունքի, բարեպատվորեն կանչում են`
   «վաշաթ»60:
Ով սանձել է իրեն և մաքրված է ու ամբողջ տարին իր
   համար կրկնուն է ընթերցանությունը Վեդաների
   համաձայն կարգի,
Նրա համար կաթը և թթված կաթը հոսում են միշտ61,
   առատ է լինում կովի կարագն ու մեղրն իր հետ:
Կրկնածինը, երբ ստանում է ձեռնադրումը մինչև
   սամավարթանան62, թող վառելիք բերի կրակի
   համար,
Ողորմություն հավաքի մուրացկանությամբ, թող քնի
   հողին, օգտակարն անի գուրույի համար:
Համաձայն օրենքի, հետևյալ տասը կարող են
   Վեդաներն ուսումնասիրել. ուսուցչի որդին,
               գիտելիքները հաղորդել կարողացողը,
Պատրաստակամը, բարեգործը, մաքուրը
  արժանավորը, ընդունակ մեկը, առատաձեռնը,
  բարեպատիվը, ազգակցականը:
Երբ չեն հարցնում, թող ոչ մեկին ոչինչ չբացատրի,
  չպատասխանի նաև այն հարցին, որը տրվում է
  սխալ կերպի մեջ.
Գիտցող իմաստունը թող այս աշխարհում լինի համրի պես:
Ով որ սխալ է բացատրել և ով սխալ է տվել իր հարցը,
Նրանցից յուրաքանչյուրը կործանվելու է, կամ իր
  նկատմամբ ատելություն է առաջացնելու:
Ուր չկա օրենք և հարստություն, կամ թեկուզ հարկավոր
  լսողությունը,
Այնտեղ սրբազան գիտելիքները չպետք է ցանվեն,
  այնպես, ինչպես որ մաքուր սերմերը չպետք է
  ցանվեն չբեր հողի մեջ:
Նույնիսկ սարսափելի աղետի պահին Վեդա
  սովորեցնողը լավ է որ մեռնի ինքն իր կամքով,
Գիտելիքներով, քան թե սերմերը ցանի այն հողում, որն
  անպտուղ է:
Սրբազան գիտելիքը, գալով Բրահմանին, ասել է նրան
  «Ես քո մեծ գանձն եմ,
Դու ինձ պահպանիր, երբեք ինձ մի հանձնիր
  վատաբանողին և ես կդառնամ ամենազորը:
Բայց հաղորդիր ինձ այն բրահմանին, ով պահպանողն է
  հարստության, որին դու գիտես որպես մաքուրի,
Զգացմունքները սանձահարողի, նպատակաուղղվածի
  ինքն իր կերպարով և ուշադիրի, այն
  բրահմանին, ով որ կարող է գանձեր
  պահպանել, հաղորդիր ինձ նրան»:
Սակայն ով տիրում է Վեդաների գիտելիքներին առանց
  ուսուցչի թույլատվության,
Նրան մեղադրում են Վեդաների գողության համար և
  դժոխքի է նա արժանանում:
Թող նա հարգանքով ողջունի նրան ումից ստանում է
  գիտելիքները,
Որոնք աշխարհիկ գործերի համար են լույս աշխարհ
  եկել և Բրամայի ու նրա մասին:
Իրեն տիրապետող լավ բրահմանը, նույնիսկ երբ միայն
  «Սավիտրին գիտի»,
Ավելի լավ է, քան երեք Վեդաները գիտեցողները,
  սակայն չսանձած զգացմունքները, ամեն ինչ
  ուտող և առևտրով զբաղվողները:
Չպետք է նստել այն տեղի վրա, կամ այն աթոռին, որը
  մեծինն է ու նրա տեղը.
Զբաղեցնողը թող ոտքի կանգնի, ողջունի նրան խոնարհ
  ողջույնով:
Չէ՞ որ կենսուժերը երիտասարդի, որոնք
  պատրաստվում են լքել նրան.
Երբ մոտենում է իրենից մեծը վերականգնվում են վեր
 կենալով ու ողջունելով:
Նա, ով որ ունի սովորությունը ողջունելու, մեծերին
 հարգելով ու մեծարելով,
Նրա մեջ աճում են չորս կարևոր բան`
  երկարակեցությունը, իմաստությունը, փառքը
              և ուժը:
Բրահմանը մեծին ողջունելուց ետ, թող իր անունը
  արտասանի «Ես այսինչն եմ» ասի:
Նրանց համար, ում որ ողջույնի ձևը անունը տալով
  հասկանալի չէ ու նաև կանանց նա թող ասի «Ես»:
Ողջույնի ժամանակ, նա իր անունը ասելուց հետո,
  պետք է արտասանի նա «Բհոհ»63 բառը
  հատկանիշ է համարվում անձնանունների:
«Երկարակյաց եղիր, ով թանկագինդ»-Բրահմանին64
  ահա այս պիտի ասվի ողջույնի պահին,
Իսկ վերջում պետք է անունը ասել, իսկ անվան վերջում
  «ա» ձայնավորը պետք է դնել, նախորդ
  ձայնավորը երկարացնելով:
Այն բրահմանը, որը չգիտե ճիշտ պատասխանել տված
  ողջույնին,
Գիտունները չպետք է նրան ողջունեն, այդ բրահմանը
 շուդրայի65 պես է:
Երբ հանդիպում են բրահմանին, թող երջանկության
 մասին հարց տրվի,
Երբ կշատրիին` բարեբախտության, վայշյային` բարի
 վիճակի մասին, շուդրային` առողջությունից:
Ով իրազեկ է զոհ մատուցելու կարգ ու կանոնին, պետք
  չէ դիմել իր իսկ անունով, եթե նա նույնիսկ
 երիտասարդ է,
Սակայն ով գիտի օրենքը, նրան, վերը նշվածով թող ասի
 «Բհոհ», նաև «բհավաթ»66
Եթե նա կին է, ուրիշի կինը և բարեկամ չէ նա իր ծագումով,
Ողջույն տվողը պետք է ասի «սիրելի քույրիկ», կամ
 «իշխանուհի»:
Մորեղբայրներին և հորեղբայրներին, աներոջ կողմի
  բարեկամներին,
Քրմերին և այլ հարգարժաններին, նույնիսկ երբ նրանք
  երիտասարդ են նա պետք է կանգնի և ասի
  նրանց, որ «Ես այսինչն եմ»:
Մորաքույրը և մորեղբոր կինը, զոքանչը, ապա և
  հորաքույրը
Հարգված պիտի լինեն ինչպես հարգվում է Գուրույի
  կինը, զի համարվում են նրանք հավասար:
Եղբոր կնոջ ոտքերին, եթե այդ կինը նույն դասից է, նա
 պետք է փարվի ամեն օր,
Սակայն, մյուս եղբայրների կանանց ոտքերին նա պետք
  է փարվի լոկ այն ժամանակ,երբ վերադարձել է
  օտարությունից:
Հորաքրոջը, տատին հորական, իր մեծ քրոջը պետք է
  վերաբերվի որպես իր մորը,
Եվ սակայն, մորը հարգանքի տուրք տա ավելի, քան որ
  նրանց է տալիս:
Ընկերներ են համարվում միևնույն քաղաքի բնակիչները
  և հավասար են համարվում նրանք թեկուզ
  տասը տարով մեծ ու փոքրը,
Սակայն նույն գործով զբաղվողները` մինչև հինգ տարի,
  Գիտեցողները Վեդաների` երեք տարի է,
  հարազատներինը` քիչ տարբերությամբ:
Տասը տարեկան բրահմանին և թագավորին հարյուր
  տարեկան
Հայր ու որդի է հարկ համարել, բայց այս երկուսից
  հայրը բրահմանն է:
Հարստությունը, հարազատությունը, հասակն ու
  կատարելը բոլոր ծեսերի67
Եվ հրնգերորդը` սուրբ գիտելիքները արժանանում են
  հարգանքի, սակայն ամեն հաջորդը կարևոր է իր
  նախորդից:
Եթե մեկը վերին երեք դասերից, նշված այս հինգից
  կունենա շատը թվով ու նաև իրենց որակով,
Նա հարգանքի է արժանանում, իսկ շուդրան` կյանքի
  տասներորդ տարում:
Պետք է ճանապարհ տալ կառքով անցնողին, նրան, ով
  տասներորդ տասնամյակն է ապրում,
Հիվանդին, բեռով գնացողին, կանանց, սնատակին,
  թագավորին և փեսացուին,
Նրանց մեջ հանդիպող առավել հարգված
  սնատակներին ու թագավորին.
Ահա երկուսից այս սնատակն օգտվում է հարգանքից,
  ինչ որ թագավորինն է:
Այն բրահմանը, որ նվիրել է իրեն աշակերտին
  սովորեցնում է Վեդան,
Կալպն ու Ռահասյան68, նրան ուսուցիչ անունն են տվել:
Ով դասավանդում է Վեդաներից մասեր և կամ էլ
  Վեդանգաներ69
Կյանքի համար միջոցներ գտնելու համար, նրան
  դասատու անունն են տվել:
Այն բրահմանը, որ բեղմնավորման կամ էլ ուրիշ այլ
  ծեսեր է անում
Եվ ապահովում է կերակրով, բոլորը գուրու70 են
  համարում նրան:
Ընտրված մեկը, նա, որ ըստ կարգի ագնյադհեյա71 է
  կատարում և ագնիշտեմա72 զոհաբերություն
Եվ ուրիշ ծեսեր, Ռթվիջի է համարվում նա նրա համար:
Նա, ով անսխալ, Վեդաներով է լցնում ականջները
 աշակերտների,
Նրան հայր ու մայր պետք է համարել ու ոչ մի անգամ
 չվիրավորել:
Տասն անգամ հարգելի է ուսուցիչը դասատուից, իսկ
 հարյուր անգամ հայրը` ուսուցչից,
Եվ սակայն մայրը գերազանցում է իր հարգանքով հորը
 հազար անգամ73.
Երկու հայրերից, ծնունդ տվողն ու Վեդաների
  գիտելիքները սովորեցնողը, ավելի հարգելի է
  սովորեցնողը,
Չէ՞ որ այն ծնունդը, որը տրվում է Վեդաներով,
  հավերժական է և՛ մահից հետո, և՛ այս
  աշխարհում:
Եվ քանի որ նրա հայրը ու մայրը ծնում են նրան
  փոխադարձ սիրով,
Պետք է համարել, որ այդ ծնունդը կատարվել է
  որովայնից:
Բայց այն ծնունդը, որ նրան տալիս է ուսուցիչը
  «Սավիտրիի» միջոցով, համաձայն կարգի,
Նա, գիտեցողը Վեդաների, նրա տվածը իրական է, ու
  չի ծերանում և չի մահանում:
Թող Վեդաների պարապմունքներից առած օգուտի
  հետևանքներով թող գնահատի և հարգանք
  մատուցի
Որպես գուրույի նրան, ով թեկուզ մի քիչ, կամ էլ ավելի,
  սովորեցնում է Վեդաների գիտելիքները:
Բրահմանը արարիչն է նրանց, որ ծնվում են սուրբ
  Վեդաներից, նրա ուսուցիչն է դհարմայի,
Որ կատարում են աշակերտները: Նույնիսկ երեխա,
   համաձայն կարգի, նա համարվում է ծերունու
   հայրը:
Կավին, Անգիրասի պատանի որդին, երբ սովորեցնում էր
   տարեց բարեկամներին,
Ովքեր տարիքով հոր նման էին, գերազանցելով նրանց
   գիտելիքներով, դիմելիս ասում էր «Երեխաներ»:
Նրանք, զայրանալով, աստվածներին այս մասին     հարցում արեցին.
Եվ աստվածները հավաքվելով պատասխանեցին.
  «Պատանին դիմել է ձեզ ճիշտ ձևով»
Չգիտեցողն իրոք որ երեխա է. Վեդա սովորեցնողը նրա
  հայրն է հանդիսանում,
Քանզի «երեխա» են անվանել միշտ էլ չգիտեցողին,
  իսկ Վեդաները սովորեցնողին «հայր» են
  անվանել:
Մեծությանը հասնում են ոչ տարիներով, ոչ էլ սպիտակ
  մազերով, ոչ էլ հարստությամբ, ոչ էլ ունեցած
  բարեկամներով:
Դհարմա են արարել իմաստունները, ով անգիր գիտե
  սուրբ գրվածքները, նա էլ մեզ համար
  համարվում է մեծ:
Բրահմանների մոտ ավագությունը պայմանավորված է
  գիտելիքներով, կշատրիներինը` հերոսությամբ,
Վայշյաներինը` հարստությամբ, բրնձի, գարու,
  շուդրաներինը` միայն տարիքով:
Ոչ այն բանի համար է մարդը հարգված, որ նրա գլուխը
  ալեհեր է.
Աստվածներն հարգելի են համարում նրան, որ սովորել
  է Վեդաները, թեկուզ պատանի:
Ինչպես որ փայտից պատրաստած փիղը, ինչպես
  այծքաղը պատրաստած կաշվից, այդպես էլ
  բրահմանն է, երբ գիտուն չէ նա.
Սրանք երեքն էլ համապատասխան անունն են կրում և
 ուրիշ ոչինչ:
Որպես ամորձատն է անպտուղ լինում իր իսկ կանանց
 հետ, ինչպես կովն է կովի հետ անպտուղ լինում,
Ինչպես տգետին տրված ընծան է անպտուղ լինում,
 այնպես անպտուղ է բրահմանը, որ սրբազան
 հիմները74 չի իմանում:
Բարիքի ուսուցանելը էակներին75 պետք է կատարվի
  նրանց տառապանք76  չպատճառելով,
Դհարմայի նկատմամբ խոսքը պետք է լինի
  նախանձախնդիր, հաճելի, փափուկ:
Ում խոսքն ու միտքը մաքուր են միշտ, ու լավ
  պահպանվող,
Նա ձեռք է բերում ամեն մի պտուղ, որոնք Վեդանտան77
 տալիս է նրան:
Նույնիսկ աղետալի վիճակների մեջ թող նա չխոցի ու
 վնաս չտա գործով ու մտքով.
Թող չվախեցնի ոչ մեկին խոսքով և թող չխոսի
  անհասկանալի:
Բրահմանը թող որ պատվից վախենա, ինչպես որ
  թույնից, միշտ արհամարհանքը թող ցանկանա
  որպես ամրիթա78.
Չէ՞ որ արհամարհվածը քնում է խաղաղ, խաղաղ
  արթնանում
Հանգիստ շրջում է այս աշխարհում, արհամարհողը
  կործանվում է:
Սրանով մաքրվելով կրկնածինը հարկավոր կարգով,
  երբ որ ապրում է գուրույի տանը,
Աստիճանաբար թող նա կուտակի վաստակն իր
  կրոնական ծես կատարելով, ինչը Վեդաներ
  սովորողների համար նշված է:
Հատուկ ասկետական սխրանքներով ու տարբեր
  ծեսերով, որ կանխագրված են կանոններով,
Բոլոր Վեդաները79 պետք է սովորի կրկնածինը
  Ուպանիշադները նաև սրանց հետ:
Ամենալավը կրկնածիններից, որ ցանկանում է
  ասկետական սխրանք կատարել,
Թող նա մշտապես սովորի Վեդան, զի այս աշխարհում
  դա է համարվում Բարձրագույն սխրանքը
  Բրահմանի:
Հենց այդ կրկնածինն է մինչ եղունգների վերջը
  կատարում ասկետի սխրանք,
Նա, որ կրում է ծաղկաշղթա և ամեն օր էլ Վեդա է
  կարդում, որքան կարող է:
Այն կրկնածինը, որ Վեդաները չի սովորում և հոգ է
  տանում ուրիշ գործերի,
Այս կյանքում արդեն, իր սերունդներով, շուդրայի
  վիճակում է հայտնվում արագ:
Համաձայն սրբազան հայտնություններով դրված
  կարգերի, կրկնածնի առաջին ծնունդը մորից
  ծնվելն է,
Երբ մունջա խոտից հյուսած գոտին են կապում նրան`
  երկրորդ ծնունդն է, երրորդը հաղորդակցվելն է
  զոհաբերության կատարումներին80:
Սրա հետ մեկտեղ նրա ծնունդը Վեդաներից, որը նշվում
   է մունջա խոտից գոտին կապելով,
«Սավիտրին» դառնում է նրա մայրը, հայրը դառնում է
  ուսուցիչը:
Այն պատճառով են ուսուցչին աշակերտի հայրը
   համարում, որ նա սովորեցնում է Վեդաները,
Քանզի ոչ մի ծես էլ չի կատարվում, մինչև մունջա
   խոտից գոտին կապելը:
Քանի որ շուդրային է նա հավասար, քանի չի ծնվել նա
  Վեդաներից
Եվ այդ պատճառով թող չարտասանի ոչ մի տեքստ
  գրված Վեդաների մեջ, բացի նրանցից, որոնք
  հիշելու ծեսին են կարդում:
Հաղորդակցվածի համար նախանշվում է կատարումը
  իր իսկ ուխտերի
Ու յուրացումը Վեդաների աստիճանաբար,
  կանխագրված կանոնները կատարելով:
Ում համար ինչ մորթի որ հաստատված է և ինչպիսի թել,
  ինչպիսի գոտի,
Ինչպիսի հագուստ և ինչ ձեռնափայտ, բոլորը
 պարտադիր են նրա համար, նույնիսկ իր
 ուխտերի կատարումներում:
Այն աշակերտը, որն ապրում է գուրույի մոտ,հետևյալ
 կանոնները թող նա կատարի,
Թող սանձահարի զգացմունքները, ավելացնելու
 համար վաստակը ասկետի սխրանքի
 կատարումներում:
Լվացվելով և մաքուր լինելով, շարունակաբար թող նա
 կատարի ջրի հեղումը աստվածներին,
Իմաստուններին ու նախնիներին, խոնարհումներ
 կատարի նա աստվածներին և փայտ հավաքի
 կրակի համար:
Պետք է խուսափի մեղրից ու մահից, բուրավետ
 յուղերից,  ծաղկաշղթայից,
Համեմունքներից81, նաև կանանցից, թթված բաներից`
 ուտելու համար, վնաս չպատճառի բոլոր
 էակներին, որոնք ապրում են,
Բուրավետ յուղերով իրենց օծելուց, կոլլիրիումից82,
 որով տեսողությունն են պահպանում լույսից,
 կոշիկ հագնելուց և անձրևանոց
 օգտագործելուց,
Սիրուց, զայրույթից, ագահությունից, երգել-պարելուց
 և նվագելուց որևէ գործիք,
Մոլի խաղերից, շաղակրատելուց, չար խոսքից, ստից,
Կանանց նայելուց ու նրանց հպվելուց, ուրիշներին
 վնաս չպատճառելուց:
Մշտապես թող որ նա քնի մենակ ու բաց չթողնի
 սերմերն իր երբեք.
Չէ՞ որ երբ ինքնակամ սերմեր է թողնում, նա իր իսկ
 դրած ուխտն է խաթարում:
Կրկնածին սանը, երբ որ քնի մեջ, իրենից անկախ սերմ
 է բաց թողնում,
Թող նա լվացվի և երեք անգամ էլ արտասանի հիմնը`
 «Կրկին ինձ մոտ»83:
Ամանեղենը ջրի համար ու ծաղիկների, կովի գոմաղբը,
 հողը և կուշչա խոտը
Պետք է բերել ինչքան պահանջվի ու ողորմություն
 պետք է հավաքել յուրաքանչյուր օր:
Մաքուր լինելով թող աշակերտը ուտելիք բերի այն
 ընտանիքներից, որտեղ որ զուրկ չեն Վեդաների
 գիտելիքներից
Եվ իրավունքից զոհ մատուցելու, ովքեր հայտնի են
 իրենց հատուկ զբաղմունքներով:
Ողորմությունը պետք չէ խնդրել գուրույի տանից, ոչ էլ
 սեփական հարազատներից` մոր կամ հոր կողմից.
Ուր բացակայում են ուրիշ տներ, նախ պետք է
 խուսափել առաջիններից, որ հիշվեց վերում:
Հիշատակվածների բացակայությամբ, ամբողջ գյուղով
 է հարկավոր անցնել,
Իր լռությունը պահպանելով ու զուսպ լինելով. թող նա
 խուսափի մարդկանցից, ովքեր մեղադրվել են
 մեղքերի մեջ:
Վառելիքը բերելով հեռու տեղերից, բաց օդում84 պետք
 է դասավորել այն
Եվ անդուլ կերպով երեկոյան ու առավոտյան
 օգտագործել այն որպես մատուցած զոհ սուրբ
 կրակին:
Երբ յոթ օրվա մեջ ողորմություն հավաքելը չի
 կատարվում, կրակ չի վառվում,
Եթե հիվանդ չէ աշակերտը, մաքրությունը85 կորցրածի
 ուխտն է պետք անել
Թող ողորմությամբ ապրի մշտապես ուխտ86
 կատարողը, մեկից ստացածը միայն թող ուտի.
Նրա համար, ով որ ուխտ է կատարում, ողորմությամբ
 ապրելը համարվում է պաս:
Ուխտ կատարողի ցանկության դեպքում, հրավիրված
 լինելով ծեսին, որ արվում է աստվածների
 պատվին ու նախնիների,
Որպես Իմաստուն87, թող նա ճաշակի այն ուտելիքը, որ
 մեկն է տվել. չի խաթարվում նրա ուխտն այս
 դեպքում:
Գործունեության այս կերպը, իմաստունները, բրահմանի
 համար են կանխատեսել:
Կշատրիների համար ու վայշյաների այս կանոնները չեն
 նախատեսվում:
Հարկադրող է գուրուն և կամ էլ հարկադրող չէ, պետք է
 աշակերտը ցուցաբերի
Ջերմեռանդություն, երբ սովորում է Վեդաները, ուսուցչի
 համար կատարի հարկավոր ծառայությունը:
Սանձահարելով մարմինը, խոսքը զգայարաններն ու
 գիտակցությունը
Հարկավոր է կանգնել` հարգանքով ծալելով ձեռքերը
 կրծքին, ուշադիր նայելով գուրույի դեմքին:
Աջ ձեռքը պետք է միշտ մերկացած լինի, իրեն դրսևորի
 բարեկիրթ ձևով,
Պետք է հագնված լինի վայելուչ, նրան88 երբ ասեն
 «նստիր», նա պետք է դեմքով դեպի գուրուն
 տեղ զբաղեցնի:
Միշտ հարկավոր է քիչ ուտել, երբ որ ներկա է գուրուն,
 հագնել վատ հագուստ ու կրել է պետք վատ
 զարդարանքներ.
Հարկավոր է գուրույից առաջ վեր կենալ, երեկոյան
 պառկել գուրույից հետո:
Չի կարելի գուրույին պատասխաններ տալ ոչ էլ խոսել
 նրա հետ
Ոչ պառկած, ոչ նստած, ոչ էլ ուտելիս,ոչ էլ թիկունքով
 կանգնած լինելով:
Պետք է կանգնած լինել, երբ նստած է գուրուն, պետք չէ
 մոտենալ,երբ կանգնած է նա,
Ընդառաջ գնալ մոտեցողներին և կամ վազողի ետևից
 վազել,
Ներս մտնել, որպեսզի նայել երեսին, եթե շրջված է,
 կանգնած է հեռվում, պետք չէ մոտենալ,
Պետք չէ կռանալ պառկածի վրա, նույնպես նրան, որ
 ցածրում է կանգնած:
Գուրույի ներկայությամբ տեղն իր պառկելու, նստելու
 տեղը ցածր պիտի լինի գուրույի տեղից.
Գուրույի ներկայությամբ չի կարելի նստել ազատ
 կեցվածքով:
Նույնիսկ գուրույի բացակայությամբ, առանց հարգալից
 էպիտետների89,
Պետք չէ արտասանել նրա անունը, կրկնել նրա
  քայլելու, կանգնելու, խոսքի ձևերը90: 
Որտեղ չարախոսում են գուրույի մասին, կամ  
 դատապարտում,
Աշակերտի ականջը փակ պիտի լինի, կամ էլ այդ տեղից
 թողնի հեռանա:
Չարախոսելու համար գուրույի մասին, նա դառնում է էշ91,
Դատապարտողը` շուն է դառնում, ուրիշից օգտվողը92
 դառնում է որդ, իսկ նախանձողը դառնում է
 միջատ:
Երբ, որ հեռվում է93, թող չվկայի ունեցած հարգանքը
 գուրույի հանդեպ, ոչ էլ կանանց մոտ94:
Երբ սայլի մեջ է և կամ էլ նստած, նախապես պետք է վեր
 ելնի տեղից, ողջունի նրան:
Գուրույի հետ նստել չի թույլատրվում քամուն հակառակ
 կամ նույն ուղղությամբ95:
Պետք չէ խոսել ոչինչ, որ հեռու է գուրույի լսողության
 շրջանակներից:
Աշակերտը իր հայր ուսուցչի հետ կարող է նստել սայլի
 մեջ, որը եզներն են քաշում
Եվ կամ ձիերը, կամ էլ ուխտերը, պարտեզում, ուր կան
 տերևներով, խոտով նստելատեղեր, մինդարին,
 քարին, փայտե աթոռին կամ էլ նավակում:
Իր ուսուցչի գուրույի ներկայությամբ, սանը, պետք է
 վարվի ինչպես իր ուսուցչի հետ:
Առանց գուրույի թույլատվության, իրավունք չունի սանը
 ողջունել իր իսկ պատվարժան բարեկամներին:
Շարունակական նույն ձևի հարաբերություն
 կանխագրված է այլ գուրուների96 հետ
Ովքեր սովորեցնում են գիտելիքներ իր բարեկամներին,
 պահպանում նրան ադհարմայից և ցույց են
 տալիս նրան բարիքը:
Լավ մարդկանց մշտապես պետք է վերաբերվել որպես
 գուրույի,
Ազնվականներին, որ արիներն են, այդ նույն ձևի մեջ,
 ապա գուրույի բարեկամներին ու որդիներին:
Գուրույի որդին, որ սվորեցնում է, թե ջահել լինի կամ
 նույն տարիքի և կամ էլ ինքը լինի աշակերտ
Զոհաբերություններ կատարելու մեջ, նա որպես գուրու
 արժանանում է խորը հարգանքի:
Թող աշակերտը չմերսի գուրույի որդու մարմինը,
 լողանալիս նրան թող չծառայի,
Թող չուտի մնացորդը գուրույի որդու և թող չլվա
             նրա ոտքերը:
Գուրույի կինը, եթե աշակերտի հետ նույն դասից է,
 պետք է հարգված լինի գուրույի նման,
Երբ նույն դասից չեն, պետք է հարգվի ոտքի կանգնելով
 ու խոնարհվելով:
Գուրույի կինը չպետք է հարկադրի աշակերտներին,
Լողանալիս, մերսելիս մարմնի մասերը և սանրվելիս:
Աշակերտները, ովքեր դարձել են քսան տարեկան և
 գիտեն, որ դա բարիք է ու մեղք,
Երիտասարդ կինը գուրույի չպետք է հարգվի սաների
 կողմից, փարվելով նրա կնոջ ոտքերին:
Կնոջ բնությունը այս աշխարհում տղամարդու համար
 վնասաբեր է,
Այդ իսկ պատճառով իմաստունները կանանցից
 շարունակ զգուշանում են,
Որովհետև կինը ընդունակ է  տղամարդուն տանել
 անճիշտ ուղիով և այն էլ ոչ միայն տգետ-հիմարին,
Այլև գիտունին, որ ենթարկված է կրքի, զայրույթի
 իշխանությանը:
Միայնության մեջ պետք չէ մնալ մոր, քրոջ, նույնիսկ
             իր աղջկա հետ
Չէ՞ որ հզոր են զգացմունքները, նրանք կարող են
 գիտուն մեկին էլ գայթակղել:
Պատանի աշակերտը եթե ցանկանա, կարող է
 խոնարհվել մինչև գետինը,
Գուրույի երիտասարդ կնոջն ասելով որ «ես այսինչն եմ»:
Երկար ժամանակով բացակայությունից
 վերադառնալով, կարող է փարվել ոտքերին
Եվ օրը` օրին ողջունել գուրույի կնոջը, հիշելով
 դհարման բարեգործներին:
Որպես այն մարդը, որը փորում է փոխարինողով
 հասնում է ջրին,
Այդպես գիտելիքների հասնում լսողը, բոլորին, ինչ որ
 իր գուրուն ունի:
Աշակերտը կարող է սափրված լինել, կամ մազեր կրել
 և կամ մազափունջ ունենալ գլխին:
Եվ թող արևը մայր չմտնի ու չբարձրանա, երբ նա քնած է:
Թե դիտավորյալ է քնով անցնում արևածագին, կամ ոչ
 դիտավորյալ, երբ մայր չի մտել,
Պետք է ծոմ պահի նա հաջորդ օրը և ցածր ձայնով
            «Սավրիտրի» պիտի նա արտասանի:
Չէ՞ որ քնողը արևածագից հետո և առաջ` արևամուտից
             չի կատարում իր ապաշխարումը և մեղք է
             բարդում իր հոգու վրա:
Մաքրվելով ջուրը կում-կում խմելով, կենտրոնանալով,
             թող առավոտյան ու երեկոյան աղջամուղջներին
Մշտապես նստի մաքուր մի տեղում, ըստ կանոնների
  թող նա կրկնի աղոթքը, որը դրա համար է
  կանխագրված:
Եվ եթե կինը, կամ էլ ծնվածը ապօրինի97ինչ-որ լավ
  բան են կատարած լինում
Ապա թող ինքն էլ այդ լավ բանն անի, ինչպես
  թույլատրելի բոլոր գործերը, որոնցից սիրտը
  հաճույք է ապրում:
Բարիք է համարվում երբ միասին են դհարման, իր հետ
  հարստությունը, ցանկությունը և հարստությունը,
Միայն դհարման, այս աշխարհում բարիք համարում են
  միայն ու միայն հարստությունը. բայց
  ճշմարիտն այս երեքի միասնությունն է:
Բրահմայի մարմնավորումը` ուսուցիչն է, հայրը
  մարմնավորումն է Պրաջապատիի, մայրը
  մարմնավորումն է փրիթհիվիի98, հարազատ
  եղբայրը` իր իսկ մարմնավորումն է:
Ուսուցիչը, հայրը, մայրը և ավագ եղբայրը պետք չէ որ
  լինեն արհամարված, և կամ էլ վիրավորված
  Բրահմանի կողմից:
Ծանոթությունները, որոնք կրում են ծնողները, երբ որ
  մարդիկ են աշխարհ բերում,
Նույնիսկ հարյուր տարում դրանք չեն կարող
  հատուցված լինել:
Դրա համար էլ շարունակաբար նրանց պետք է շատ լավ
  բաներ անել,
Նաև ուսուցչին, քանզի երբ երեքն այդ բավարարված են
  հենց դրանով էլ կատարվում է ասկետի սխրանք:
Խոնարհ լսելը այս երեքին, համարվում է ասկետի
  բարձրագույն սխրանք.
Եվ առանց նրանց համաձայնության պետք չէ կատարել
  մեկ այլ դհարմա:
Չէ՞ որ այս երեքը երեք աշխարհ են, երեք աշրամներ99,
  երեք Վեդաներն են, երեք կրակ են համարում
  նրանք:
Հայրը իսկապես կրակ է, գարհափաթյա100, մայրը
  դաքշինագնի101,
Գուրուն համարվում է ահավանիյա102. այս երեք կրակը
  արժանի են խորը հարգանքի:
Եթե քամահրում է նա այս երեքը, նույնիսկ երբ դարձած
  է լինում տնատեր,
Նա ճառագելով իր մարմնի լույսը, երանություն է ապրում
              երկնքում աստվածների պես:
Մորը հարգելով, նա այս աշխարհն է իրենով անում,
Հորը հարգելով, միջին աշխարհը, գուրույին լսելով`
  Բրահմայի103 աշխարհն է դառնում իրենը:
Նրա՛ համար է բոլոր օրենքները կատարելի, ով
  հարգանքով է վերաբերվում այս երեքին էլ.
Նա, ով չի հարգում, նրա համար էլ բոլոր ծեսերը
              անպտուղ են:
Քանի ապրում են այդ երեքը, այդքան ժամանակ թող
  ուրիշ բան չանի, բացի հարգելուց.
Պետք է ընդառաջ գնալ միշտ նրանց, ուրախանալով
  հաճելին անել և օգտակարը:
Պետք է հաղորդել նրանց ամեն ինչ, ինչ ինքը
   ցանկանում է կատարել մտքով,
Խոսքով ու գործով, նրանց թույլտվությամբ հանուն
  աշխարհի ապագա կյանքի:
Չէ՞ որ այս երեքի հարգանքով է մարդը պարտքն իր
  կատարում. բարձրագույն դհարման է, դա
  ակներև է:
Մյուսը104 համարվում է ներքին դհարմա:
Հավատով առլցունը կարող է մաքուր գիտելիք ստանալ
  նույնիսկ ցածրածնից,
Բարձրագույն դհարման` ցածրում եղողից, վատ
  ընտանիքից105, ինչը որ գանձ է կանանց
              շրջանում:
Նույնիսկ թույնից էլ կարելի է ամրիթա հանել, նույնիսկ
 երեխայից հնարավոր է ստանալ խորհուրդ,
Նույնիսկ թշնամուց լավ վարվելակերպ, նույնիսկ
 անմաքուրից ստանալ ոսկի:
Կանայք` գանձեր են. գիտելիքը, դհարման,
 մաքրությունն ու լավ խորհուրդը,
Անմեղ արհեստները106 կարելի է սովորել
 յուրաքանչյուրից:
Ծայրահեղ վիճակների ժամանակներում կանխանշվում
 է Վեդաները ուսումնասիրել նույնիսկ նրանց
 համար, որ բրահման չեն
Նույնպես և պատիվն, հարգանքը այդ գուրույին, քանի
 շարունակվում է ուսուցումը:
Թող աշակերտը, որ ձգտում է վերին երանությանը, թող
 իր ողջ կյանքը չապրի այն տանը, որ
 ուսուցչինն է ու բրահման չէ,
Ոչ էլ թող ապրի այն տանը, որը որ ուսուցչինն է ու 
 բրահման է, բայց Վեդաները շատ վատ գիտի:
Բայց երբ աշակերտը գերադասում է գուրույի տանը
 ապրել շարունակ,
Թող ծառայի նրան ջանասիրաբար, մինչև ազատվի
 ունեցած մարմնից:
Այն բրահմանը, ով որ ծառայում է իր գուրույին մինչև
 վերջնական քայքայում մարմնի,
Նա գնում է ուղիղ դեպի կացարանը բրահմայի, որը
             հավերժ է:
Դհարման գիտցողը թող ոչինչ նախապես գուրույին չտա
Եվ սակայն վերջում, վերջին լվացմանը գուրույի տանը,
 նրա թույլտվությամբ պետք է առաջարկի նա
 ինչ կարող է, սովորեցնելու համար որպես վարձ:
Պետք է տալ այն, ինչը հարմար է նրան. դաշտ,
             ոսկի ու կով, ձի, անձրևանոց,
Ծայրահեղ դեպքում` հատիկ, կոշիկներ, հագուստ և կամ
 էլ կանաչեղեն:
Երբ ուսուցիչը մահանում է, հարկավոր է շարունակել
 ծառայությունը նրա որդուն107,
Օժտված լավագույն հատկություններով, կնոջը և կամ էլ
 սապինդային108.
Եթե սրանցից ոչ մեկն այլևս կենդանի չէ, սրբազան
 կրակը պետք է պահպանել,
Ցերեկը՝  կանգնած, գիշերը՝ նստած և այս ձևով էլ
 ավարտել կյանքը:
Բրահմանը, որ այդպես է ապրում, պահպանելով ուխտը
 աշակերտության,
Բարձրագույն կացարանն է նա ուղևորվում իր մահից
 հետո և այս աշխարհում չի վերածնվում»:

Այսպիսին է Մանուի դհարմաշաստրայում, բհրիգույի շարադրած երկրորդ գլուխը:

Գլուխ  II 
Մեկնություններ
1-…խրախուսվում – որովհետև այն տանում է ոչ թե վերջնական ազատագրում, այլ դեպի նոր վերածնունդների:
2-…ժուժկալություն – ուխտ ասելով նկատի ունի գործողություն, որ ենթակա է կատարման ամբողջ կյանքի ընթացքում. օրինակ՝ սնատակի ուխտը, աշակերտի ուխտը և այլն:
Դհարման նախատեսում է նաև ժուժկալություն. օրինակ՝ կենդանի էակներին չվնասելը:
3-…ճշմարիտ-համաձայն Վեդաների կարգագրերի՝
չսպասելով որևէ պարգևի կամ վարձատրության:
4-…այս կարգագրերով – հավանաբար նկատի ունի այս շաստրայում եղած կարգագրերը:
5-…ամբողջ Վեդան – որոշ աստվածաբաններ Աթհարվավեդան չէին միացնում մյուս Վեդաներին:
6-…վարվելակերպը բարեգործ մարդկանց – մեկնաբանները ձգտում են տարբերություն գտնել չիլա՝ գիտեցողների վարվելակերպ և աքարա՝ բարեգործների վարվելակերպ, բայց հավանաբար սրանք շատ մոտ հասկացողություններ են:
7-…բավարարված լինելը – մարդու հաստատուն լինելը այն է, որ ինքը համոզված է իր գործունեության բարեմտության մեջ. (այն դեպքերում, երբ բացակայում են հեղինակավոր հրահանգները, կամ էլ երբ կա ընտրության հնարավորություն):
8-…այս ամենն – այս շաստրան:
Գիտելիքների աչքով – քերականության, տրամաբանության, փիլիսոփայության օգնությամբ:
9-…անաստված – նկատի ունի բուդդիստներին չարվակներին (փիլիսոփա մատերիալիստներին)
10-…այս բանաստեղծության առաջին մասը բացատրվում է այնպես, որ դհարման ուսումնասիրել ցանկացողներից նըրանց նկատմամբ է կիրառվում, ովքեր աշխարհիկ նպատակներ չունեն, քանի որ նրանք ովքեր ուսումնասիրում են դհարման և ունեն աշխարհիկ նպատակներ՝ օգուտ, շահ, հարստություն, դրանից հոգևոր հարստություն չեն ստանում:
11-…
12-…այստեղ նկատի է առնվում վերին երեք դասերի տղամարդկանց: Կանանց և շուդրաների համար կարող են ծեսեր կատարվել, բայց առանց մանթրաների արտասանության (տես.11. 61,X. 127)
13-…Սարասվատի – հնում սա եղել է մեծ գետ, բայց հետագայում չորացել է: Նրա չոր հունը պահպանվել է: Համարվում են, որ Սարսուտի գետը հին Սարասվատիի մնացուկն է:
Դրիշադվատի – այսօր այդ անունով գետ չկա, հնարավոր է, որ դա Գհագգարն է:
14-…Կուրույի դաշտը – դաշտավայր է հարյուր կիլոմետր դեպի հյուսիս Դելլի քաղաքից: Սա այն տեղն է, ուր տեղի ունեցած ճակատամարտը «Մահաբհարագա» էպոսում գլխավոր իրադարձությունն է:
15-…Բրահմարիշի – Բրահմանական րիշի, սուրբ իմաստուն:
16-…Հիմավատ – Հիմալայների լեռնաշղթան:
17-…Վինաշանա – այն տեղը, ուր անհետանում է Սարասվատի գետը:
Պրյագա–արդի Ալլահաբադ քաղաքը:
Մատհյադեշա – բառացի՝ «Միջին երկիր» հնարավոր է գիտակցվում է՝ «միջին սրբության»:
18-..Արյավարտա – արիների երկիր:
19-…Մլեչչհիների – բարբարոսներ, ժողովուրդներ, որոնց համար խորթ է մշակույթն ու կրոնը:
20-…ուխտերի – նկատի ունի այն ուխտերը, որոնք պահում են աշակերտները Վեդաների որոշ մասեր սովորելիս. դրանք են՝ հրաժարվելը մսից, մեղրից և այլն:
21-…զոհաբերությունը կրակի վրա – այսինքն՝ սըրբազան կրակի համար ամենօրյա վառելիք բերելը:
22-…եռակի սրբազան գիտելիքների – երեք Վեդաների գիտելիքները:
23-…զոհաբերություն – նկատի ունի աստվածներին մատուցվող զոհերը նաև իմաստություններին ու նախնիներին:
24-…որդիներին – որդիներ ծնելը համարվում էր բարեգործ վարվելակերպի անհրաժեշտ մասը:
25-…ճաշակելը ոսկի – նկատի ունի երեխայի առընչվելը ոսկու հետ, ձեռք տալը այդ մետաղին, կամ դրանից պատրաստված որևէ իրի, օրինակ՝ մատանու:
26-…ծառայության – պետք է այնպիսի անուններ տրվեն, որ այս բանաստեղծության մեջ է, կամ էլ այնպիսիք, որոնք նախորդում են: Բրահմաններին պետք է տրվեն աստվածային անուններ, ինչպես նաև իմաստունների, որոնք ավարտվում են քարման-ով (պաշտպանություն) ջակամին՝ պարոն, բնութի՝ բարիք և այլն: Կշատրիների՝ «հպատակներին պաշտպանող», «անհաղթահարելի մենամարտում» և այլն: Ուսուցչինն Վայշյաներին՝ «մեծ հարստություն ունեցող», «շատ կովեր ունեցող» և այլն: Շուդրաներին՝ արհամարհական անուններ՝ քրփանակա-մուրացիկ, դասա-ստրուկ վերջավորությամբ և այլն:
27-…վերջին ակնարկն է, որ թույլատրում է ընտանեկան հատուկ սովորույթների՝ վերաբերող բոլոր ծեսերին:
28-…այդ ձեռնադրումը պատկանում է երեք բարձր դասերին և կայանում է նրանում, որ կապվում է սրբազան ժապավենը, «Սավիտրիի» ընթերցման ուղեկցությամբ. (տես՝ 11.38, 169, 170 և 11.38-ի մեկնությունը)
29-…բոլոր մեկնաբանները համաձայն են, որ նկատի է առնված ոչ թե երեխան, որ ծես է կատարում, այլ նրա հայրը:
30-…Սավիտրի – բանաստեղծություն ուղղված արևին, սա կոչվում է նաև գայաթրի – սրանց կարդալու ժամանակը ձեռնադրման ժամանակն է:
31-…վրատյաներ – տես X .20.
32-…բրահման – աշակերտը ձեռնադրման ժամանակներից անցնում էր կյանքի չորսը շրջաններ. աշակերտ, տանտեր, ճգնավոր և ասկետ (տես՝ VI.87 և մյուսները): Հետո շարադրվում է բրահմանի դհարման՝ կյանքի բոլոր շրջանների համար:
33-…Ողորմություն հավաքելը աշակերտի համար համարվում էր պարտադիր:
34-…Գուրու – ուսուցիչ-հայր, դաստիարակ. գուրույի տանը ապրելու ընթացքում աշակերտը ստանում էր բրահմանի համար անհրաժեշտ սրբազան գրվածքների գիտելիքները, սովորույթներն ու ավանդույթները, ձեռք էր բերում կյանքի նկատմամբ որոշակի հայացք և մտածելակերպ, կոփում էր բնավորությունը: Աշակերտի համար Գուրուն երկրորդ՝ հոգևոր հայրն էր:
35-…միշտ – սա վերաբերում է իր կյանքի բոլոր շրջաններին:
36-…գլխի վրա – նկատի ունի բերանը, աչքերը, քթանցքները և ականջները:
37-…չուտի միջին հատվածում – սովորաբար ուտում էին երկու անգամ – առավոտ-երեկո:
38-…Ձեռքի մասով – բացատրությունը՝ հաջորդ բանաստեղծությամբ:
39-…հոգու տեղը – մեկնաբանները գտնում են, որ նկատի ունի սիրտը:
40-…Մանթրա – Վեդաների բանաստեղծական մասերը. մանթրաների ժողովածուները կոչվում սամհիտիներ: Արտասանել է պետք այն մանթրաները, որոնք արտասանվել են թվարկած առարկաները առաջին անգամ ստանալիս:
41-…երկրորդ ծնունդը – որոշ մեկնաբանների կարծիքով ձեռնադրումը իրական ծնունդ է, քանի որ չձեռնադրվածը հավասար է չծնվածին:
42-…բրահմանջալի – բառացի՝ «Բրահմայի փառաբանություն» (Վեդաներ) – հարգանքով ողջունում,  ձեռքերի մատները դասավորվում է այնպես, որ ափերի արանքում տարածություն է մնում և այս դիրքով տարվում է դեպի ճակատը (տես՝ հաջորդ բանաստեղծությունը):
43-…մաքուր հագուստով – բառացի՝ «թեթև հագնված». ուրիշները հասկանում են հագուստ, որ էժան է գուրույի հագուստից:
44-…«ՕՄ» – միավանկ բառ, որ առանձնանում է հատուկ սրբությամբ և միստիկական իմաստով: Բառը կազմված է երեք հնչյունից (ա+ու+մ), որը արտացոլում է երեք Վեդաները կամ, ավելի ուշ` հինդուիստական եռյակը. ա-Վիշնու, ու-Շիվա, մ-Բրահմա:
45-…կորչում է անհետ – չի հասցնում հոգևոր վաստակի:
46-…պավիտրա – կուշչա խոտը, կամ մաքրող աղոթքները:
47-…բհուհ, բհուվահ, սվահ – սրբազան բառեր, որոնք ներկայացնում են` բհուհ-հող, բհուվահ-եթեր, սվահ-երկինք: Սրանք արտաբերում են «ՕՄ» հնչյունը արտասանելուց հետո, բոլոր բարեպատիվ հավատացիալները` աղոթքի սկզբից:
 *-շեշտված ոտք – նկատի ունի բանաստեղծական ոտքը:
48-…Սավիտար – տես՝ 11.30-ի մեկնությունը:
49-…Բրահմոյին է միանում – տես՝ I.11-ի մեկնությունը:
50-…անհետանում են – այն բանից հետո, երբ վաստակը` ձեռք բերված կատարելությամբ, վերջանում է:
51-…սուրբ բանաձևերով – նկատի ունի «ՕՄ», «Վյհրիտի» և «Սավիտրի»:
52-…Պակայաջները – մեկնաբանների մեծամասնության համոզմամբ, դա չորս մեծ զոհաբերություններն են` հինգից (տես՝ III. 70.) նախնիներին, աստվածներին, ոգիներին ու մարդկանց:
53-…բոլոր էակներին – որ կենդանիներ չզոհաբերի: Ընդհանրապես II.76-87  բանաստեղծությունները հակասում են այս շաստրայի ուրիշ տեղերին (տես` III. 75-76) և, հնարավոր է, համարվում են ավելի ուշ շրջանի:
54-…ձեռքբերումների (հաջողության իմաստով) – հասնում է  իր ցանկությունների կատարմանը (բարեկեցությունը այստեղ ու վերջնական ազատագրմանը` մահից հետո):
55-…իմաստությունը – զգացմունքները հսկելու կարողությունը, կամ ճշմարտության իմացությունը:
56-…չհյուծելով մարմինը – այսինքն ձեռք չառնելով մարմնի մահացման դաժան միջոցներ, որոնցով, իբր, մարդը հնարավորություն է ստանում ունենալ գերբնական ունակություններ:
57-…Վեդաների լրացուցիչ տակտատները – Վեդանգաներ (վեդաների անդամ) – օժանդակ առարկաներ, որոնք ենթակա են ուսումնասիրության` ճիշտ ընթերցանության, հասկանալու և օգտագործելու համար Վեդայական զոհաբերությունների ժամանակ: Վեդանգաները վեցն են. 1) կալիպա-ծեսի կարգագիր, 2)շիկշա-հնչյունաբանություն, 3)չհանդաս-բանաստեղծական մետրիկա, 4)նիրուկտա-էթիմոլոգիա և բառարան, 5)վյակարանա-քերականություն, 6)ջյոտիպա-աստղագիտություն:
58-…չպահպանել ընդմիջումները – ի տարբերություն բուն Վեդաների ընթերցանությանը. Վեդաների ընթերցանությունը դադարեցնելու պայմանների մասին տես IV. 101. և հետո:
59-…Բրահմասաթթրա – զոհաբերություն Բրահմային:
60-…«վաշաթ» – այս բառը արտասանվում է Վեդաների ընթերցանությունը ավարտելիս: Բնական անբարենըպաստ երևույթները պահանջում են դադարեցնել Վեդաների ընթերցանությունը և այդ ժամանակ գոչում են «վաշաթ», բայց ամենօրյա տեքստերը չեն պահանջում ընթերցանության դադարեցում:
61-..կաթը, թթված կաթը(մածունը գուցե), կովի կարագը ու մեղրն իր հետ – որոշ մեկնաբաններ այս բառերը դիտում են որպես մարդկային կյանքի չորս նպատակների խորհրդանիշեր (կրոնական վաստակ, առողջություն, հաճույք և ազատագրում):
62-…Այս ծեսի կապակցությամբ տես III.3-4:
63-…«Բհոհ» – դիմելիս նշանակում է. «Օ՜ պարոն»:
64-…բրահման – մեկնաբանների մեծամասնությունը համարում է, որ այս բառը, տվյալ դեպքում հասկացվում է որպես բոլոր կրկնածիններ:
65-…շուդրային – այս բանաստեղծությունից հետևում է, որ շուդրաներին հարկավոր չէ ողջունել այն կարգով, ինչպես կանխագրված է վերը նշված կանոններով:
66-…բհավաթ – դիմելուց` ով բարեպատիվ:
67-…ծեսերի – հնարավոր է հասկանալ նաև` զբաղմունքի տեսակը:
68-…Կալպա – ծեսի կանոններ:
Ռահասյա–ուպանտշադներ, որ պարունակում են միստիկ գիտելիքներ:
69-…վեդանգաներ – տես այս գլխի 57 մեկնությունը:
70-…Գուրու – հայր ուսուցիչ:
71-…Ագնյադհեյա – մշտապես այրվող սրբազան կրակը առաջին անգամ վառելու ծեսը:
72-…Ագնիշտեմա – կրակի աստծո պատվին կատարվող գարնանային հնգօրյա տոնակատարություն (տրնդեզ):
73-…մարը գերազանցում է իր հարգանքով հորն հազար անգամ – սա մայրիշխանությանը հատուկ պատկերացումների մնացուկ է: Հին մեկնաբանները այս բանաստեղծությունը համաձայնեցրել են հաջորդ երկուսի հետ, որ հակասական է իր իմաստով: Բայց հավանականն այն է, որ երկու հակասող կարծիքները դրված են որպես հին ավանդությունների հիմքեր:
74-…II. 154-158 – բանաստեղծությունները առածի բնույթ ունեն. սրանք հանդիպում են ուրիշ շատ շաստրաներում և «Մահաբհարագա» էպոսում: 
75-…էակներին – տվյալ դեպքում` աշակերտներին:
76-…տառապանք չպատճառելով – ըստ մեկնաբանների, նրանց պետք չէ ծեծել պարանով, կամ էլ բամբուկի փայտերով:
77-…Վեդանգա – բառացի` «Վեդաների վերջը»: (Վեդայի վերջին մասը). ենթադրվում է, որ սրանք Ուպանիշադներն են:
78-…Ամրիթա – անմահության խմիչք: Այս բանաստեղծությունը խորհուրդ է այն աշակերտներին, ովքեր գնում են ողորմություն հավաքելու:
79-…բոլոր Վեդաները – այսինքն` Վեդան անգաների հետ (Վեդանգաները):
80-…Այսպիսով, համարվում էր, որ կրկնածինը կարող էր ստանալ նաև երրորդ ծնունդը:
81-…համեմունքներից – մրգահյութեր, շաքարեղեգն և այլ քաղցր բաներ ու յուղ և այլն:
82-…Կոլլիրիում – քսուք, որ քսվում է թերթերունքներին արևի ճառագայթների ներգործությունը նվազեցնելու համար:
83-…«Կրկին ինձ մոտ» Տայտտիրիյա Արանյակա I.30.:
84-…բաց օդում – այսինքն` ոչ տանը, ոչ էլ հողի վրա, այլ տան տանիքին կամ որևէ այլ մաքուր տեղում, որպեսզի վառելիքը պահպանվի մաքուր և որ այն չորանա:
85-…ծեսը նկարագրված է XI. 119-124.
86-…ուխտ կատարողը – նկատի ունի աշակերտին. աշակերտությունը դիտվում էր որպես ուխտի կատարում:
87-…իմաստունի պես – սա իր իմաստով, հավանաբար համապատասխանում է ուխտ կատարողին:
88-…Նրան – նկատի ունի աշակերտին:
89-…հարգալից էպիտետներ – ուսուցչի անվանը ավելացվում են հարգանքի հետևյալ էպիտետները. ուփադհյայա, աչարյա, բհաթթա:
90-…քայլելու, կանգնելու խոսքի ձևերը – հնարավոր է, որ նկատի ունի ձեռք առնելը:
91-…դառնում է էշ – այստեղ և հետո նկատի ունի վերածնունդները ապագայում:
92-…Ուրիշից օգտվողը – հավանաբար` գուրույի բարությունից: Մեկնաբանները այս արտահայտությունը բացատրում են այսպես. «առանց Գուրույի թույլտվության մուրացկանությամբ ձեռք բերվածի լավ մասի ուտողը»:
93-…երբ որ հեռվում է – այսինքն երրորդ անձի միջոցով
94-…ոչ էլ կանանց մոտ – եթե գուրուն գտնվում է իր կնոջ միջավայրում:
95-…քամուն հակառակ, կամ նույն ուղղությամբ – այն բանի համար է, որ պատահական թուքը չզարնվի նրանցից մեկի երեսին:
96-…Գուրու – այստեղ նկատի ունի դասատուին:
97-…ապօրինի – նկատի ունի խառնածիններին: Թարգմանիչները նկատելիորեն տարբեր մոտեցումներ ունեն այս բանաստեղծությանը:
98-…Փրիթհիվվի – երկիրը և երկրի աստվածուհին:
99-…երեք աշխարհ – երկիրը, եթերը, երկինքը: 
…երեք աշրամներ – որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ դա կյանքի երեք շրջաններն են` (աշակերտ, տան տեր, ճգնավոր), մյուսները` վերջին երեքը (տան տեր, ճգնավոր, ասկետ)
…երեք կրակ – տես հաջորդ բանաստեղծությունը:
100-…Գարհափաթյա – ընտանիքներում պահպանվող սրբազան կրակ, որ փոխանցվում է սերնդե-սերունդ, որից էլ վերցվում է զոհաբերության համար կրակը:
101-…դակշինագնի – կրակ, որ վերցված է գարհափաթյայից և տեղադրվում է նրանից հարավ:
102-…ահավանիյա – կրակ, որ վերցվում է Գարհափաթյաից, նրա վրա այրվում են մատուցած զոհը. (յուղ, ձեթ և այլն):
103-…Բրահմայի աշխարհը – երկիրը համարվում է ցածր աշխարհ, եթերը` միջին, երկինքը բարձրագույն աշխարհն է Բրահմայի:
104-…Մյուսը – կրոնական ծեսերի կատարումը:
105-…238-241 – բանաստեղծությունները չեն համապատասխանում X.1-ին. Հնարավոր է, որ դրանք վերաբերում են ավելի ուշ շրջանի:
106-…Անմեչ արհեստները – նկարչությունը և այլն. սրանց հակառակ` լվացքը, կտորեղենի ներկելը և այլն:
107-…ծառայությունը նրա որդուն – երախտագիտության արտահայտություն:
108-…սապինդային – որ իրավունք ունի պինդա ճաշակելու (պինդա-զոհաբերությունը նախնիներին) հիշատակության ճաշկերույթին: Նրանց հետ հաշվի էին նստում հարազատները յոթ սերունդ շարունակ:
Մանու՝ Ռոբերտ Մանուկյան

Ազգային օրենսդրությունը
ազգային նկարագրի երաշխիք

         Ի սկզբանե մահվան դատապարտված ազգերի մերձեցման միջոցով նրանց միաձուլման մարքս-լենինյան հակագիտական տեսությունը ստալինյան մեկնաբանությամբ ստացավ ԽՍՀՄ բոլոր ազգերին ռուս ժողովրդի հետ ձուլելու քաղաքականության տեսք: Այս քաղաքականության իրականացումը հազարամյակների մշակույթ ունեցող հայ ժողովրդի ազգային սովորույթներն ու ավանդույթները մոռացության տալու միտում ուներ, և որպես դրա տրամաբանական արդյունք ու հետևանք, իր մեջ մեր ազգային դիմագիծն ու նկարագիրը կորցնելու ռեալ վտանգ էր պարունակում:
      Կասկածից դուրս է, որ այս գործընթացի ողբերգական հետևանքները վերացնելու ուղղությամբ համալիր միջոցառումների կենսագործումը այսօր հրատապ, հրամայական անհրաժեշտություն է: Ըստ որում, այդ կարգի միջոցառումները պետք է ունենան համազգային, համապետական բնույթ և հասարակական ու պետական կյանքի տարբեր ոլորտների հետ մեկտեղ պետք է ներառեն նաև ձևով ու բովանդակությամբ ազգային օրենսդրության ստեղծման բնագավառը:
     Այսպիսի օրենսդրության մշակման համար հիմք է ծառայում մեր պատմական ժառանգությունը, դեռևս միջնադարում Մխիթար Գոշի և Սմբատ Գունդեստաբլի հեղինակած՝ մեր երկու «Դատաստանագրքերը», դրանցից հետո Շահամիր Շահամիրյանի հեղինակած «Որոգայթ փառաց» անվանյալ՝ աշխարհում առաջին սահմանադրությունը, որոնք գոնե առ այսօր, առավելագույնս համապատասխանում են մեր ազգային նկարագրին ու կենսապայմաններին, որոնց դրույթներից շատերը ցայսօր գործում են սովորույթային իրավունքի տեսքով: «Հայկական սովորույթային իրավունք»-ի մեջ մենք հանդիպում ենք զարմանալիորեն խորունկ ու հանգամանալի կարգավորման: Այսպես՝ «մահացածի ունեցվածքի մեկ վեցերորդ մասն անցնում էր նրա կնոջը, որից հետո, զավակներն ու չամուսնացած դուստրերը ստանում էին հավասար բաժիններ, իսկ ամուսնացած դուստրերը ստանում էին իրենց եղբայրների բաժնի կեսը միայն: Ամենակրտսեր տղան  ստանում էր հայրական տունը, քանի որ նա էր մնում հոր հետ, նրա տանը կամ նրա մահից հետո, մոր հետ հայրական տանը և (որ շատ կարևոր է) պարտավորություն էր ստանձնում՝ վառ պահելու հայրական օջախը:» (հցՍՌՈրÿվ Ը. թ. ,,ԿոքպրՑՉպվվՏ տՏսՌՑՌփպրՍՌռ րՑՐՏռ Ռ տՐՈՉՏ ԸՐՎպվՌՌ Չ ֆտՏւց ՐՈվվպչՏ ՒպՏՊՈսՌջՎՈ’’ 1963չ.):
        Եվ դա իրոք այդպես է: Այլապես մենք, որպես ազգ՝ չէինք լինի՝ կորցնելով շարունակականությունը:
     Չնայած բոլշևիկների դիկտատից ազատվեցինք, բայց մեր կյանքի շատ բնագավառներ, նույնիսկ Հայ Առաքելական եկեղեցու և պետության փոխհարաբերությունների ճշգրտման և հստակեցման, ինչպես նաև հայ ժողովրդի հոգևոր կյանքում հավատքի տեղի ու դերի օրենսդրական ամրագրման հարցերում դեռևս չենք ձերբազատվել բոլշևիզմի կատարած իրավական ավերածություններից, բայց արդեն հասցրել ենք տեղի տալ մեկ այլ՝ ազգային ամենաչնչին դրսևորումն անգամ մերժող ու հերքող ուժերի պարտադրանքին: 
       Ցանկացած ժողովրդի ազգային դիմագծի ու նկարագրի ձևավորման ակունքն ու դարբնոցը ընտանիքն է: Ասել է թե՝ ազգային դիմագծի ու նկարագրի ձևավորման ու պահպանման համար առաջնայինն ու կարևորը ընտանիքի ստեղծման կարգն ու պայմանները, ընտանիքի անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանող օրենսդրությունն է: Բայց Ազգային Ժողով ներկայացված «ՀՀ Ընտանեկան օրենսգրքի» նախագիծը ամենևին էլ  նպատակամղված չէ ազգային դիմագծի պահպանմանը:
    Կյանքն ապացուցել է, որ ազգային աշխարհընկալում չունեցող օրենսդիրների կողմից ստեղծված որոշմներով ղեկավարվելը միայն արհեստական խզում կամ հակադրություն է առաջ բերում կյանքին չհամապատասխանող  օրենսդրության և դրա գործնական կիրարկման միջև: Այսպես՝ բոլշևիկյան օրենսդիրների ստեղծած «Ամուսնության և ընտանիքի մասին» ապազգային օրենսգրքի սահմանումները հավասարապես պարտադիր էին Բրեստից մինչև Չուկոտկա, Կարելիայից մինչև Հայաստան, բայց, որովհետև հայ ժողովուրդն ընտանիքի ստեղծման և ընտանիքի անդամների փոխհարաբերություններում գերակայությունը տալիս էր սովորույթային նորմերին ու ազգային կենցաղավարությանն ու ապրելակերպին, ԽՍՀՄ տարածքում ամուսնալուծությունների ամենացածր տոկոսը Հայաստանում էր: Ամուսնացածների ճնշող մեծամասնությունը սովորույթային նորմերի համաձայն ամուսնանալուց հետո ամիսներ, նույնիսկ տարիներ անց, այն էլ խիստ անհրաժեշտության դեպքում էին միայն իրենց ամուսնությունը գրանցում ՔԿԱԳ հիմնարկներում: Բերված օրինակում գործող օրենսդրությունից խզումը մեզ համար դրական հետևանքներ է ունեցել: Ուրեմն, եթե այդ սովորույթային նորմերին տրվի օրենսդրական ամրագրում, սովորույթային նորմերի և օրենսդրության միջև խզում կամ հակադրություն չի առաջանա և դրական արդյունքը շատ ավելի մեծ կլինի: Մեկ այլ օրինակ: Վերջին շրջանում ամուսնացողները ՔԿԱԳ հիմնարկներում իրենց ամուսնությունը գրանցելուց բացի՝ նաև եկեղեցում պսակվում են: Շատ լավ կլիներ, եթե այդպես չլիներ, բայց նրանց մի մասը, ժամանակ անց, ամուսնալուծվում են: Նրանք իրենց ամուսնալուծությունը ՔԿԱԳ հիմնարկներում գրանցում են, բայց եկեղեցում կատարված պսակադրությունը մնում է չլուծված: Այսինքն առաջանում է անհամապատասխանություն, խզում գործող օրենքի և դրա գործնական կիրարկման միջև: Այս դեպքում արդեն բացասական հետևանքով: Եթե եկեղեցին հեռատեսորեն պսակադրությունը կատարում է միայն պսակվողների ամուսնությունը ՔԿԱԳ հիմնարկում գրանցված լինելու վերաբերյալ փաստաթղթի առկայության դեպքում, ճիշտ կլիներ, եթե ՔԿԱԳ հիմնարկներն էլ ամուսնալուծությունները գրանցեին նրանց պսակադրությունը լուծված լինելու մասին եկեղեցու տված փաստաթղթի առկայության դեպքում: Դա կնպաստեր ինչպես մեր կյանքում եկեղեցու դերի ու նշանակության վերականգմանը, այնպես էլ եկեղեցու և գործադիր մարմնի մերձեցմանը:
       Թվում էր, թե որովհետև վերջապես ձերբազատվել ենք բոլշևիզմի պոստուլատներից և ազատ ենք ազգային  օրենսդրության սկզբունքների ընտրության մեջ, ապա ՀՀ օրենսդրության մեջ պետք է ամրագրում ստանան մեր սովորույթային նորմերը, և ուրեմն «ՀՀ ընտանեկան օրենսգրքում» պետք է ամրագրվեն Հայ ընտանիքի ստեղծման ընթացակարգին և արարողություններին Հայ Առաքելական եկեղեցու և սովորույթային նորմերով որոշակի իրավասություն և պարտավորություն ունեցող մասնակիցների՝ հատկապես քավորի ինստիտուտը: Նոր ստեղծվող հայ ընտանիքների համար Հայ Առաքելական եկեղեցին (մեր դեպքում՝ հայ-արիական հավատամքի քրմերը – «Հայ-Արիներ») և սովորույթային նորմերի ուժով պահպանված ու գործող ինստիտուտները (մեռոնի քավոր, քավոր, հարսնաքույր-հարսնեղբայր, ազապներ և այլն) որոշակի դերակատարություն, իրավունք և պարտականություն ունեն: 
     Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված ՀՀ ընտանեկան օրենսգրքի նախագիծը ամենևին էլ հույսեր չի ներշնչում, որ այն կնպաստի հայ մարդու ազգային նկարագրի ձևավորմանը: Իսկ սովորույթային նորմերի և օրենսդրության միջև անհամապատասխանությունը առկա է, խզումը՝ անխուսափելի: Օրենսգրքի նախագիծը քննարկողները, առանց բացառության իրենց ընտանիքների ձևավորման և ընտանիքի անդամների փոխհարաբերություններում ընդունում են այդ ինստիտուտների և հավատքի սպասավորի որոշակի դերակատարությունը, բայց նրանց մտքով չի անցնում, որ դրանց օրենսդրական ամրագրում չտալ՝ նշանակում է վտանգել իրենց և իրենց ժառանգների ազգային նկարագիրը: Եթե ժողովուրդն ընդունում է այդ ինստիտուտները, եթե ժողովուրդն ասում է՝ վերևում Աստվածն է, իսկ Աստծուց հետո քավորն է, կուրությունից մի քիչ ավելի է այդ ինստիտուտներին օրենսդրական ամրագրում չտալը:
    Մեկ ծայրահեղությունից ընկել ենք մյուսը: Հայ ժողովուրդը կարողացավ դիմակայել բոլշևիզմի քայքայիչ ազգային քաղաքականությանը և հիմնականում պահպանեց իր ազգային նկարագիրը: Անգամ այն դժնի 30-ական թվականներին հայ մարդը, քավորին չվտանգելու համար մաղի մեջ դնելով կնքեց, չմոռացավ հավատքն ու մեռոնը: Էլ ի՞նչ հարկ կար ձերբազատվել բոլշևիզմի պոստուլատներից, եթե էլի մեր թոքերով չպիտի շնչենք, եթե բոլշևիկներից ազատված տեղում այժմ էլ ուրիշի ենք «համեցե՛ք» անում:

Վաղինակ Ղազարյան
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

 Ես փոխում եմ ազգանունս
  Հայհոյում եմ ես անխնա,
  Ազգանունս դնողներին,
  Հայհոյանքս անեծք դառնա,
  Գերդաստանս անպատվողին:

  Կա մի բլուր արևելքում,
  Նազարեթ են այն անվանում,
  Ազգանունս ինչքան լսում,
  Նվաստացած եմ ինձ զգում:

  Անշուք բլուր՝ տնազ սարի,
  Թզուկ՝ կողքին մեր սարերի,
  Որ իր քաշով ոսկի լինի,
  Սուրբ Մասիսի փոշին չարժի:

  Ինչ կապ ունեմ ես դրա հետ,
  Թէ չփոխեմ հենց այսուհետ,
  Կհամարեմ ինքս ինձ անգետ,
  Օտարամոլ, Մարդ անհեթեթ:
  
  Ապ ու պապերս Խոյեցի,
  Ես զտարյուն Հայաստանցի, 
  Ծնված ափին մայր Արաքսի,
  Հովանու տակ Արարատի:

  Թող կոչվեյի ես Խոյեցյան,
  Արարատյան կամ Մասիսյան,
  Թող Դվինյան կամ Արաքսյան,
  Արտաշատյան, Արագածյան:

  Թող կոչվեյի Անտաշքարյան,
  Թեկուզ լիներ ոչ սազական,
  Կմնայի կառչած դրան,
  Միայն լիներ այն հայկական:
 
  Ծրագիր է հետապնդել,
  Արմատներից փորձել կտրել,
              Ո՞վ է հարցն այդ կարգավորել,
              Երբ պետություն չենք ունեցել:
          
                           Ոնց ծիրանի համն ու գույնը,
               Ամեն մարդու ազգությունը,
               Եվ անկասկած ինքնությունը
               Ազգանունն է ու անունը:

               Հոգ չէր լիներ վատ ազգանուն,
               Չէր համարվի անպատվություն,
               Եթե լիներ բացառություն,
               Բյուր լավի մոտ, մեկ թերություն:

               Տեսեք՝ թե կա մի Դարբինյան,
               Փոխարենը՝ տասը Նալբանդյան,
               Մի Հովիվյան, բյուր՝ Դալլաքյան,
               Էլ Խուրշուդյան, Աթարբեկյան:

               Տասնյակ հազար Նազարեթյան,
               Նազարբեկյան ու Նազարյան,
               Բեկնազարյան, Գյուլնազարյան,
               Աստված գիտե, թե էլ ինչյան:

               Հազարավոր Ջահանգիրյան,
               Բյուր Սաֆարյան, Հովհաննիսյան,
               Էլ Պողոսյան ու Պետրոսյան,
               Սարգսյան ու Սամուրգաշյան:

                           Չունենք ոչ մի Թագավորյան,
               Չեք գտնի գեթ մեկ Արքայան,
               Փոխարենը բյուր Սուլթանյան,
               Սրանից էլ խայտառակ բան:

               Հազարավոր Շահնազարյան,
               Էլ Շահվերդյան ու Շահինյան,
               Բյուր Շահբազյան ու Շահգելդյան
               Ճիշտ պատկերը մեր պատմության:

               Չունենք գեթ մեկ Հայաստանյան,
               Բայց կա հազար Իսրայելյան,
               Չկա գեթ մեկ Երևանյան,
               Հազարավոր Ստամբուլցյան:

               Մեկ Իշխանյան, տասը Խանոյան,
               Չունենք անգամ մեկ Աստվածյան,
               Տեսեք ինչքան Ալահվերդյան,
               Ուր ենք հասել, ապշելու բան:
 
               Էլ ինչով ենք հպարտանում,
               Քրիստոնյա մեզ անվանում,
               Սուլթան, ալահ, շահ ենք պաշտում,
               Նման ձևով ուր ենք գնում:

               Պաշտամունք է օտարների,
               Բայց պաշտամունք ամոթալի,
               Անպատվություն մեր անցյալի,
               Ինչու նաև ոչ ներկայի:

               Ինչու չկա մեկ Վագրյան,
               Կամ թե ասենք հենց Առյուծյան,
               Պատվավոր ու արքայական,
               Փոխարենը բյուր Ասլանյան:

               Մի Ծաղիկյան, հազար Գուլյան,
               Էլ Գուլանյան, Գյուլիբեկյան,
               Մի Սիրունյան, տասը Գյոզալյան,
               Էլ Քալաշյան, Կարագյոզյան:
  

                 Տեսեք խելոք ու զարգացած,
     Մաշկը սպիտակ, ոնց ցորեն հաց,
     Զտարյուն հայ, արժան նախնյաց,
     Աֆրիկյան է կոչվել հանկարծ:

     Ինչ ասել է Ամիրզադյան,
     Կամ թե ասենք հենց Չատոյան,
     Ոնց ճակատին դաջված խարան,
     Ներեք, բայց կա և Կզողլյան:

     Ինչքան էլ մեր լավը ասենք,
     Մեզ արիացի ազգ համարենք,
     Վիճակն այս ի՞նչ անվանենք,
     Թե աչքներս փակենք, լռենք:

     Երևույթն այս շատ է նման,
     Հարսնացուի մի աննման,
     Ում հարսնաշորն հարսանեկան
     Ունի անթիվ սև կարկատան:

                  Դիմազրկվել ենք կամավոր,
      Թողած չքնաղ մեր սարուձոր,
      Արքաներին արժանավոր,
      Դարձել ենք խիստ օտարամոլ:
           
      Ու հենց էսպես, բյուր, անհամար,
      Ազգանուններ մեզ անհարմար,
      Չես հասկանում ինչի՞ համար,
      Ինչ է, չունե՞նք բառեր հարմար:

       Բայց, փառք աստծո, դրանց կողքին,
       Ազգանուններ ունենք կարգին,
       Ջինջ, հայկական, մաքուր անգին,
       Պատիվ բերող կրող անձին:

       Ունենք Սարյան, Սասունյան,
       Արևշատյան ու Լուսինյան,
       Կա Արազյան ու Վահանյան
       Եվ Արամյան ու Ավագյան:

       Փառք դնողին, կա Բազեյան,
       Նաև Հայկյան ու Տիգրանյան,
       Անգամ Պապյան ու Արմենյան,
       Ազգանուններ խիստ պատվական:

       Դե, կարծես թե բավ է այսքան,
       Լցվեց բաժակն համբերության,
       Այսօրվանից ինձ անվարան,
       Անվանում եմ Գագիկ Հայկյան:

       Բան կա փոխման չէ ենթակա,
       Ոնց սրբություն, աստված վկա,
       Հայրանունն ու ծնողն է դա,
       Մինչ փոխելու բաներ շատ կա:

       Անկախություն է բաղձալի,
       Պահը հարմար, նպաստալի,
       Փորձենք մաքրել մեր անցյալի,
       Հետքերը սև, ամոթալի:

              Թող որ ոչ ոք չնեղանա,
              Ասելիքս ճիշտ հասկանա,
              Շատ բան կանցնի ու կգնա,
              Ազգանունը միշտ կմնա:
 
               Եթե ունենք հիշողություն,
               Ու ազգային հպարտություն,
               Չկա ոչ մի դժվարություն,
               Անհրաժեշտ է լոկ ցանկություն:

               Եկեք փոխենք մի անգամից,
               Ազգանուններ ընտրենք անբիծ,
               Սերունդները հենց վաղվանից,
               Գոհ կմնան անշուշտ մեզնից:

Տաշում ենք, տաշում
           Տառապել է դարեր երկար,
           Խաչքարաղտով հայը ճարտար,
           Ուժ ու եռանդ վատնել, տաշել,
                       Քանի հարյուր հազար խաչքար:
    
                       Հարյուր հազար խաս վարպետներ,
           Կարող էին կռել սրեր,
           Արդյոք հային ով կհաղթեր,
           Թե ամեն քար մի սուր լիներ:

           Հանքաքարը մեզնից առել,
           Օտարները սուր են կռել,
           Սուր են կռել, մեզ կոտորել,
           Իսկ մենք էլի քար ենք տաշել:

           Ու տաշում ենք, տաշում նորեն,
           Տաշում նորեն, համառորեն,
           Պիտի տաշենք աստված վկա,
           Երկրի վրա ինչքան քար կա:

Լավ լսիր
        Դիմում ենք երգով, իմացիր թուրքիա,
        Սև ծովից մինչ Սիս, մինչ ողջ Կիլիկիա,
        Հաղթության Աստված Վահագնը վկա,
        Ետ ենք առնելու, ուրիշ ճար չկա:

        Եթեուզում եք որ հանգիստ ապրեք,
        Ցեղասպանության բեռից ազատվեք,
        Գործած ոճիրը դուք ձեր ընդունեք,
        Այլապես ժամը կգա իմացեք:

       Դուք այդ չեք հիշի, գոնե կարդացեք,
       Հայկն ինչպես բելին գետնեց, իմացեք,
       Ոչինչ չի փոխվել, նույնն ենք, հասկացեք,
       Արտաշես, Տիգրան, Նժդեհն իմացեք:
  
       Մեզ հետ են նորից նախնիք մեր հպարտ,
       Հայկն, Արամազդը, Վահագնը անպարտ,
       Իրենց զորությամբ շատ մոտ ժամանակ,
       Մեզ կառաջնորդեն դեպի հաղթանակ:

Գուսան Հայկազուն 

Այս գրառումը հրապարակվել է Հայ Արիներ, Տպագիր Մամուլ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։