Հերթական ուխտագնացությունը Նժդեհի մասունքներին

           

     

Հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Հայ Արիական      Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամներն այ-ցելեցին Սյունաց փառապանծ լեռան` Խուստուփի լանջին վերաթաղված Գարեգին Նժդեհի մասունքներին: Այս ուխտագնացությունը տասնյակ տարիների պատմություն ունի եւ դեռ երկար կշարունակվի, քանզի հետզհետե առավել նկատելի եւ ազդեցիկ են հնչում նժդեհյան ցեղակրոն–արիական-հեթանոսական ուսմունքի հիմնադրույթները, որոնք վերաբերում են հայ ոգու եւ ուժականության ամրապնդմանն ու զորացմանը, հայ տեսակի առաքինության եւ առաքելության իրականացմանը: Ուխտավորներն այցելեցին նաեւ Կապանի նժդեհյան հուշահամալիր եւ փառաբանեցին մեծ հային` զորավար, գաղափարախոս եւ ի-մաստասեր Գարեգին Տեր-Հարությունյանին (Նժդեհ): ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածուները ավանդական ծես անցկացրեցին հանուն Նժեհի, Հայոց Մեծերի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։