Այժմ Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, եւ 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրա-ցում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:
Ցավոք, ներկայումս հայկական կրթական համակարգը ոչ միայն հեռու է Ազգային արժեքների համակարգն ուսուցանելուց, այլեւ՝ շատ ու-սուց-իչ-ների փոխարեն միայն դաս-ատու-ներ են աշխատում հանրակրթության ոլորտում, ովքեր դաս տալուց բացի այլեւս ոչինչ չեն ու-սուցանում երեխաներին: Պարտադիր դասաժամը երեխաների համար դեռ բավարար պայման չէ սեփական մտածողությունը զարգացնելու, տեսա-կետներ արտահայտելու եւ դրանք հիմնավորելու-պաշտպանելու համար, ինչը պետք է անի հենց ՈւՍՈւՑԻՉ-ը:
Պետք է հիշել, որ հայերը ունեն նաեւ իմաստության եւ դպրության Տիր Աստված: Իսկ Հայոց Քրմերը ժամանակին ուսուցանել են Ազգա-յին արժեհամակարգն ամբողջությամբ՝ համեմված Տիեզերակարգի ու հայոց հավատի դրույթներով:
* * *
ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանում հոկտեմբերի 7-ը համարվում է Գրադարանավարի օր:
Երեւանի ու մարզային մի շարք գրադարաններում նախատեսված են միջոցառումներ: Իսկ Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունե-ցել հանդիսավոր նիստ՝ նվիրված գրադարանավարի օրվան:
ՀՀ մշակույթի նախարարությունը՝ 2012թ. «Հայ Գրատպության 500-ամյակին» ընդառաջ միջոցառումների շրջանակներում` Գրադարանավա-րի օրվա առիթով մեր գրադարաններում անցկացնում է «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով ծրագիրը, որի շրջանակներում կկայանան բազ-մաբնույթ միջոցառումներ, սեմինար-քննարկումներ, գրքերի շնորհանդեսներ, հեքիաթների բեմականացում, լավագույն ընթերցող-ների աշխատանքների նկարչական մրցույթ-ցուցահանդեսներ, տպագիր նյութերի բացօթյա ցուցահանդես-վաճառք, հանդիպումներ հրատարա-կիչների, գրողների, արվեստագետների հետ:
Միջոցառումներն անցկացվել են ՀՀ Ազգային գրադարանում, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Երաժշտագիտական գրադարանում, Ե-րեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Երեւանի համայնքային գրադարաններում, մարզային եւ համայնքային գրադարան-ներում: Միջոցառումներ են անցկացվել նաեւ սփյուռքյան գաղթօջախներում:
2010թ. հունվարից Հայաստանում գործում է 983 գրադարան, որոնցում աշխատում է 1964 մարդ:
Ցավոք, այսօր չենք կարող պարծենալ, որ ունենք ընթերցասեր հանրություն, առավել եւս՝ երիտասարդություն:
Սա նույնպես մտահոգիչ է եւ սերտորեն առնչվում է կիրթ ու գրագետ սերունդ ձեւավորելու գործին:
Անի Մարության
Նժդեհյան ուխտագնացություն
Հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան Հայ արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները այցելեցին Խուստուփ լեռան լանջին վերաթաղված Գարեգին Նժդեհի մասունքներին: Այս ուխտագնացությունը տասնյակ տարիների պատմություն ունի եւ դեռ երկար կշարունակվի, քանզի հետզհետե առավել նկատելի ու ազդեցիկ են հնչում նժդեհյան ցեղակրոն-հեթանոսական ուսմունքի հիմնադրույթները, որոնք վերաբերում են հայ ոգու եւ ուժականության ամրապնդմանն ու զորացմանը, հայ տեսակի առաքելության իրա-կանացմանը: Ուխտավորներ են գալիս Հայաստանից, Արցախից եւ Բերձորից (Լաչին):
Ուխտավորներն այցելեցին նաեւ Կապանի նժդեհյան հուշահամալիր եւ փառաբանեցին մեծ հային՝ զորավար, գաղափարախոս եւ իմաստասեր Գա-րեգին Տեր-Հարությունյանին (Ն
ժդեհ):
ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու ՀԱՄ Հոգեւոր Խորհրդի քրմի թեկնածուները ավանդական ծես անցկացրեցին հանուն Նժեհի, Հայոց մե-ծերի, Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի:
Սեփ. լրատվություն
Հ ա յ ր ե ն ի ք
(Խորհրդածութիւններ)
* * *
Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը:
* * *
Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել՝ քո զաւակը չէ՛, հայ չէ՛:
* * *
Երբե՛ք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր Հայրենիքի համար:
* * *
Կրօնների պէս հարենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
* * *
Մի ժողովուրդ, որի որդիները հաւասար չեն օրէնքի եւ մահուան առջեւ՝ յաղթական հայրենիք չի ունենայ:
* * *
Անհատ, հաւաքականութիւն – սրանք յաւիտենականին կապւում են իրենց հայրենիքի միջոցաւ:
* * *
Հոգեբանօրէն անհայրենիք է նա, ով պատրաստ չէ՛ ամեն վայրկեան մեռնելու իր հայրենիքի համար:
* * *
Իմ հոգին զոյգ յենարաններ ունի – Աստուած եւ Հայրենիք:
* * *
Հա՛յ մարդ, կասկածելի է հայրենասիրութիւնդ, եթե գոյութեանդ իմաստն ու դրօշակը հայրենիքդ չէ:
* * *
Հայրենիքս եւ ես – մենք լծորդուած ենք իրար՝ ինչպէս հոգի եւ մարմին, ինչպէս նպատակ եւ միջոց. նա գերագոյն նպատակ է, ես՝ միջոց:
* * *
Հայրենիքի համար ապրում եւ մեռնում է ոգո՛ւ մարդը, միա՛յն նմանը:
* * *
Սրտի եւ իմաստութեան տէր դասական ժողովուրդները մահապատժի փոխարէն տարագրութեամբ կը պատժէին դժբախտ ենթակային, նրան զրկելով հայրենի հողից եւ ջրից օգտուելու իրաւունքից: Այն ժամանակ էլ, ինչպէս այսօր, սրտի աստուածութիւն էր հայրենիքը:
* * *
Յաւիտենականի զգացումն է ծնունդ տուել հայրենիքին, սրբութեան զգացումը՝ հայրենասէրներին:
* * *
Հայրենիք մի՛ սպասէք օտարէն եւ ճակատագրէն, եթէ դա ձեր արիւնով պաշտպանելու չափ հայրենապաշտ չէք:
* * *
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները…
«Ռազմիկ», 1941թ,. թիւ 2
«Լուսանցք» թիվ 34 (165), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



