ՀՀ դատարանը գրողի ծոցն ուղարկեց ՀՀ Սահմանադրությունն էլ, Մեսրոպ Մաշտոցին էլ, հայոց տառերն էլ Դատավոր Արթուր Առաքելյանի պահանջով, ԼՊՏ վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանը վարչական իրավախախտման առկայությունը հիմնավորեց ՀՀ Սահմանադրության 12-րդ եւ 31-րդ, «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 1-ին եւ 4-րդ ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածներով: Նա դատարանին ներկայացրեց նոր փաստաթղթեր` ԵԿԳ պատկանող «Արարատ» ապրանքանշանի տառերը հայոց այբուբենի տառերով գրելու պարտավորության վերաբերյալ: Իր հերթին, ուրիշ փաստաթղթեր ներկայացրեց «Արբրեն» ՍՊԸ ներկայացուցիչ Գեւորգ Ասլանյանը: Լսելով կողմերին եւ քննելով ներկայացված փաստաթղթերը, դատավոր Առաքելյանը նկատել տվեց, որ ԵԿԳ-ը ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է տվել բազմաթիվ ապրանքանիշեր, սակայն գրանցված չունի բառային ապրանքանիշ, այսինքն` հայատառ եւ օտարատառ «Արարատ» բառային ապրանքային նշան գրանցված չկա ԵԿԳ-ին շնորհված ապրանքային նշանների ցուցակում: Դատավորը թեեւ մի քանի անգամ հստակեցրեց, թե ինքն իրավասու չէ քննելու տնտեսական դատարանի վճիռը, այդուհանդերձ, դիտել տվեց, թե այդ որոշման մեջ նշված «Արարատ» բառային ապրանքային նշանը բացակայում է պատասխանողի ներկայացրած փաստաթղթերում: «Արարատ» անունով բառային ապրանքանշան չունենալու փաստը հաստատեց նաեւ պատասխանող կողմը: Նույնը վկայում էր նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի տված փաստաթուղթը, որտեղ խոսք է լինում ոչ թե «բառային ապրանքային նշանի», այլ պարզապես «ապրանքային նշանի» մասին, որի հիման վրա էլ խորհուրդը որոշել է «Արարատ» ապրանքային նշանը ճանաչել հանրահայտ` «Արարատ» բառի հայոց այբուբենի տառերով միայն, ինչը ապահովված չէ ԵԿԳ եւ նրա արտադրանքն իրացնող «Արբրեն» ՍՊԸ խանութների ցուցանակներում: Դատավորը «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին հարց տվեց, թե ինչո՞ւ ՍՊԸ պատկանող երկու խանութներից միայն առաջինի ցուցանակն է փոխվել` հօգուտ հայերենի, մինչդեռ երկրորդում դա չի կատարվել: Պողոսյանը դա բացատրեց ԵԿԳ ղեկավարության հետ իր խորհրդակցությամբ: Այսինքն, դուրս է գալիս, որ ԵԿԳ ֆրանսիացի սեփականատերերն են որոշում, թե ՀՀ-ում իրենց գործարանի արտադրանքն իրացնող խանութների ցուցանակներում հայերեն (հայոց այբուբենի տառերով «Արարատ») պե՞տք է գրվի, թե ոչ:
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատավոր Արթուր Առաքելյանը երեկ առավոտյան հրապարակեց դատարանի որոշումը` գործը կարճել: Ահա այսպես, պարզ ու մեկին. ըչ մեկ բառ կարճելու հիմքերի մասին: Տրամաբանական հարց է ծագում, որը լուրջ մտորումների եւ վերլուծությունների տեղիք է տալիս. ինչո՞ւ դատավորը խախտեց ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի պահանջը, այն է` դատարանի «որոշումը հայտարարվում է անհապաղ, գործի քննությունն ավարտվելուն պես», մինչդեռ նա ուրբաթ օրը հայտարարեց, որ անցնում է խորհրդակցական սենյակ եւ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը: Հավելենք, որ տարիներ առաջ կարգազրկված եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության կառույցի մեջ մտցված Լեզվի պետական տեսչությունը, ի շարս այլոց, զուրկ է նույնիսկ մեկ իրավաբանից (վերջինիս գործառույթները դատարաններում կատարում են ԼՊՏ` իրավաբանական մասնագիտական կրթություն չունեցող աշխատակիցները), այսինքն` հայոց գրերի գյուտի 1600-ամյակը պաշտոնապես նշած ՀՀ-ում, նժդեհական-ցեղակրոն վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԿԳՆ դաշնակցական-ազգայնական նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԱԺ-ի հանրապետական-դաշնակցական «ախպերությունը» տրամադիր չէ թեկուզ մեկ իրավաբան պահել` ՀՀ պետական եւ հայոց ազգային միակ լեզվի շահերը դատարաններում պաշտպանելու համար… Իր հերթին, ԼՊՏ պետն էլ բավարար համառություն չի դրսեւորում այս ուղղությամբ: Քանի որ հայոց լեզուն իր իսկ հայրենիքի դատարաններում պաշտպանություն չի գտնում, մեզ մնում է պայքարել այլ միջոցներով: Դրանցից կարող է բավական արդյունավետ լինել հայոց լեզվով ցուցանակներ չունեցող խանութների եւ ապրանքների բոյկոտումը, ինչին կոչ ենք անում բոլորին, ներառյալ` իրենց հայրենիքն այցելող սփյուռքահայերին: Գեւորգ Յազըճյան
Ուրբաթ, փետրվարի 23-ի ժ. 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց Լեզվի պետական տեսչության` «Արբրեն» ՍՊԸ տնօրեն Կարեն Պողոսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը: Գործը այս դատարան ուղարկվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Քանի որ հիշյալ ՍՊԸ-ն Երեւանի կոնյակի գործարանի պաշտոնական բաշխողն (դիստրիբյուտոր) է, հետեւաբար ընկերությունը դատարանին ներկայացրել էր ՀՀ տնտեսական դատարանի (դատավոր` Ռուզաննա Հակոբյան) վճիռը, որի հիմքում եղել է ԵԿԳ-ի դիմումը Լեզվի պետական տեսչության դեմ (ԼՊՏ-ը վարչական պատասխանատվության էր ենթարկել գործարանի նախագահ Է. Կարոֆին):
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Արցախի նախագահը հանդիպել է հանրապետության ԱԳՆ ղեկավարության հետ
- Զարիֆը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրներին կոչ է արել դադարեցնել սպառազինությունների մատակարարումները տարածաշրջանին
- Վերջին լուրերը. Տեսանորությունների թողարկումն անգլերեն. 20.01.2021
- Կոտրած ապակի, միացած ազդանշան և արագ արձագանք. Մաշտոցի ոստիկանների բացահայտումը
- Չե՞ք գտնում, որ պետք է հրաժարական տաք, քանի որ տեղի է ունեցել ազգային եւ պետական ողբերգություն․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին
- Ձեր կուսակցության կամավորական ջոկատը ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ չէ․ Փաշինյանը՝ ԲՀԿ-ական պատգամավորին
- Թրամփը նամակ է գրել Բայդենին
- Փաշինյանը տեղեկացրեց դավաճանության հնարավոր դեպքերի հետ կապված 1300 քրեական գործերի մասին
- Ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ալիեւի վիրավորանքներին, սպառնալիքներին․ հարց վարչապետին
- ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- ԱՄՆ-ում սկսվում է Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը (տեսանյութ)
- Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ ղեկավար կազմի հետ
- Ինչո՞ւ որևէ մեկդ չի հարցնում Արծվաշենի հետ ինչ է լինելու. Փաշինյան (տեսանյութ)
- Հայաստանի շախմատի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը բարելավում է արդյունքները
- Թեթև կոնստրուկցիաներով փայտե տներ՝ պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների համար (տեսանյութ)
- Քննարկվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները
- Պարոն Փաշինյան, Ձե՞ր հրահանգով են նախարարներին ու փոխնախարարները հեռացվում. Կոստանյան (տեսանյութ)
- Ուսումնասիրող հանձնաժողովը հիմնավորված է համարել սեղմված գազի գնաճն Արցախում
- Դռնփակ ռեժիմի դեպքում Փաշինյանը Բագրատյանի հարցին այլ կերպ կպատասխաներ (տեսանյութ)
- Սյունիքից մի միլիմետր տարածք չի զիջվել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)