(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Սնկով կարկանդակ
Բաղադրությունը
Ձու – 2 հատ,
թթվասեր – 0.50 կգ,
կարագ – 0.1 կգ,
ալյուր – 0.2 կգ, մեջն էլ` 4 թեյի գդալ սոդա:
Պատրաստման եղանակը
400 գրամ սունկը խաշել աղաջրում, 200գ սոխը 50 գրամ բուսական յուղի հետ տապակել, ավելացնել սեւ պղպեղ, աղ եւ 50 գրամ կանաչ սոխ:
Այնուհետեւ այս խճողակը թողնել սառի:
Սառեցնելուց հետո այն լցնել սառնարանից հանված խմորի մեջ ու տալ օվալաձեւ տեսք եւ ձու քսել երեսին, եփել 2000-ի տակ 20 րոպե:
Մատուցել առավոտյան թեյի հետ: Շատ սննդարար է, եւ բազմազբաղներին կօգնի դիմանալ մինչեւ ճաշը:
Թող Ձեր օրն այսպես համեղ սկսվի:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ֆուտբոլային հրաշքներ
Ռուսաստանյան գրեթե բոլոր կայքերում ֆուտբոլային վերջին խաղերը վերնագրված են այսպես. «Հայաստանի հավաքականը «B» խմբի թաքնված առա-ջատարն է»:
Դրանք Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սլովակիա հանդիպմանը վերաբերող հոդվածներն են հիմնականում: Երեւա-նում այդ խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով` 3:1:
Հաջորդ երեւանյան հանդիպումը Անդորրայի հավաքականի հետ էր, որն ավարտվեց առավել խոշոր հաշվով` 4:0, հօգուտ Հայաստանի ընտրանու:
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Ռուսաստան 4 3 0 1 6-3 9
2. Իռլանդիա 4 2 1 1 7-5 7
3. Հայաստան 4 2 1 1 9-4 7
4. Սլովակիա 4 2 1 1 4-4 7
5. Մակեդոնիա 4 1 1 2 4-4 4
6. Անդորրա 4 0 0 4 1-11 0
ՀՀ վարչապետի գավաթը
Վարչապետ Տիգրան Սարսգյանը ներկա էր «ՀՀ վարչապետի գավաթ – 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: Միմյանց հետ մրցում էին ՀՀ գլխավոր դատախազության եւ պաշտպանության նախարարության թիմերը:
Խաղը ավարտվել է 3:0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է 1-ին տեղի համար նախատես-ված գավաթը: 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության եւ առողջապահության թիմերը:
Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ եւ հավաստագրեր:
Շախմատային խաչմերուկ
Երեւանի «Միկա» շախմատային ակումբի տղամարդկանց եւ կանանց թիմերը հոկտեմբերի 16-24-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կմասնակցեն եվրոպական ակումբների 2010թ. առաջնությանը:
Տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյա-նը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Անաստասյանը:
Կանանց թիմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը:
* * *
Ջերմուկում ավարտված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում հաղթեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր:
2-րդ եւ 3-րդ տեղերը գրավեցին Կոնստանտինե Շանավան (Վրաստան) եւ Սերգեյ Վոլկովը (Ռուսաստան)՝ հաղթողից հետ մնալով 0,5 միավորով: 6,5 միավոր էին վաստակել նաեւ Դավիթ Մաղալաշվիլին ու Եվգենի Վորոբյովը:
6 մեդալ` աշխարհի առաջնությունում
Թբիլիսիում կայացած սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությանը մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ:
Հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե:
Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի եւ երիտասարդ մարզիկները նվա-ճել էին 1 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
Հայ հեծանվորդների թիմը հաղթեց Թուրքիայում
Թուրքիայի Բալեքեսիր քաղաքում անցկացված խճուղային հեծանվավազքի միջազգային մրցուներում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 1-ի տեղը:
Մրցաշարին Թուրքիան ներկայացված էր 7 թիմով, Հայաստանն ու Բուլղարիան 1-ական թիմով էին հանդես գալիս:
Մեր հավաքականի կազմում մասնակցեցին 6 հեծանվորդներ: 110 կմ խմբակային հեծանվավազքում մեր մարզիկներից լավագույնը Վարշամ Դար-բինյանն էր, ով գրավեց 2-րդ տեղը, Մհեր Մկրտչյանը 4-րդն էր, Էդ
ուարդ Մաթոսյանը` 7-րդը:
Կրետերիում մրցաձեւում հաջող հանդես եկավ Էդուարդ Մաթոսյանը` գրավելով 4-րդ տեղը: Մհեր Մկրտչյանն ու Վարշամ Դարբինյանը համապա-տասխանաբար գրավեցին 7-րդ եւ 8-րդ տեղերը:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 35 (166), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



