Արտաքին հարցեր եւ լուրեր

Չեչենական «տարաձայնություններ»

Ըստ «Ռիա Նովոստի»-ի, 17 մարդ, այդ թվում` ոստիկանության 6 աշխատակից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, եւս 3-ը մահացել Չեչնիա-յի խորհրդարանի շենքի մոտ իրականացրած ահաբեկչական գործողության հետեւանքով: Երբ պատգամավորների մեքենաները մտնում էին խորհրդա-րանի տարածք, նրանց հետեւից տարածք է մուտք գործել ահաբեկիչների մեքենան, ահաբեկիչներից մեկը տեղում իրեն պայթեցրել է, մյուս-ները՝ մուտք են գործել խորհրդարանի շենք, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Խորհրդարանի շենքի հարակից տարածքում, ինչպես նաեւ շենքի ներսում կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում ահաբեկիչներին չեզոքացվել են:

Ալիեւի հովանավորյալը հանրային հեռուստատեսությունում կռիվ է հրահրել

Ադրբեջանի >Ենի Ազերբայջան< իշխող կուսակցության թեկնածու Իմամվերդի Իսմայիլովը նոյեմբերի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրային հեռուստատեսությամբ այլ թեկնածուների հետ բանավեճի ժամանակ հայտարարել է. «Այս ընտրատարածքն իմն է, ինձ նախագահն է աջակցում, դուք ո՞վ եք որ»:
Տեղեկացնելով այդ մասին` «Բիզիմ յոլ» թերթը հայտնում է, որ իշխող կուսակցության  նախագահի «աջակցությունըե վայելող թեկնա-ծուն վիրավորել է հեռուստաալիքի աշխատակիցներին, ովքեր փորձել են սաստել նրան եւ հարձակվել է իր մրցակիցների վրա:
Նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներ Նասիման Յագուբլուն, Այդն Շուքյուրովը, Վագիֆ Աբաշովը եւ Անար Գասամովը ադրբեջանական զլմ-ներին հայտնել են, որ իշխող կուսակցության այդ թեկնածուն նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը կռիվ է արել հանրային հե-ռուստատեսության շենքի առաջ: Շենքի պահակային ծառայությունը թույլ չի տվել նրան ներս մտնել իր թիկնապահների հետ, ինչից զայ-րացած Ալիեւի «հովանավորյալը» ծեծկռտուք է սարքել:

ԱՄՀ-ն գնահատում է երկրների տնտեսական վիճակը

Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայի երկրների համար պահպանվում է ֆինանսական ճգնաժամի սպառնալիքը: Այս մասին ասվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվության մեջ, որը նվիրված է այս տարածաշրջանում տնտեսական վիճակի գնահատմանը: Հաշվետվության քաղվածք-ներն արդեն այսօր տպագրել է Լոնդոնի The Wall Street Journal-Europe-ը:
«Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների կառավարությունները բյուջետային դեֆիցիտը կրճատելու համար պետք է օպերատիվ քայլեր ձեռնարկեն:
Հակառակ դեպքում պետություններին կարող է սպառնալ ֆինանսական այնպիսի ճգնաժամը, որը հաղթահարել է Հունաստանը»,- ասվում է փաս-տաթղթում:
Միևնույն ժամանակ հաշվետվության մեջ նշվում է, որ ֆինանսական տեսանկյունից ամենախոցելի վիճակում այժմ գտնվում են Լեհաստանը, Հունգարիան, Ալբանիան և Թուրքիան:

Սեփ. լրատվություն

* * *

Ամփոփ ներկայացնում է Panorama.am-ը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ԵԽ դերը մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման գործում` ընդգծելով համաեվրոպական արժեքներին Հայաստանի նվիրվածությունը:
«Մարդու եւ քաղաքացիների հիմնարար ազատությունների, ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության, մեր պետականության հիմնաքարերից են: Հայաստանի անկախացումից հետո, այդ ուղղությամբ մենք զգալի ճանապարհ ենք անցել: Այնու-հանդերձ, հստակորեն գիտակցում ենք, որ դեռեւս շատ աշխատանք ունենք կատարելու եւ մենք հաստատակամորեն տրամադրված ենք այդ ճանապարհն անց-նելու մինչեւ վերջ, թեեւ ասում են, որ այդ ճանապարհը վերջ չունի»-երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ, -նշել է Սերժ Սարգսյանը: Երեւանում անցկացված 2-օրյա Ֆորումը համարելով նշանակալից իրադարձություն եւ՛ ԵԽ-ի, եւ՛ Հայաստանի համար, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն ասել է, թե շատ ուրախ է տեսնելու, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում լավ գործընկեր է:

ԵԽ ներկայացուցիչները Երևանում ավարտեցին աշխատանքները – Այսօր Երևանում ավարտեց Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումը: Ֆորումի փակմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը իր ելույթում նշել է. «Այս Ֆորումին մասնակցելու համար դուք եկել եք Հայաստան` Եվրոպայի մի մաս, ուր մեր ժողովուրդը այդ նույն քաղաքակրթական արժեքների համար պայքարել է դարեր շարունակ: Որքան որ հին է այս մայրցամա-քը, նույնքան և հին են Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը Եվրոպայի հետ: Դրանք ձգվում են դեպի դարերի խորքը, դեպի այն ժամանակնե-րը, երբ մեր ժողո
վրդի լուսավոր զավակներն իրենց մասնակցությունն էին բերում այն արժեհամակարգի ձևավորմանը, որն այսօր անվա-նում են եվրոպական արժեքներ: Այս իմաստով, Հայաստանի մերձեցումը եվրոպական ընտանիքին ընթանում է բնական կերպով, որովհետև մեր ժո-ղովրդի մշակութային, դավանաբանական, լեզվական ու աշխարհընկալման առումներով սա վերադարձ չէ. խորքային արժեքային համակարգի տեսանկ-յունից մենք մնացել ենք նույն տեղում` հավատարիմ այն ակունքներին, որոնք նաև Եվրոպայինն ենե:

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն (Thorbjorn Jagland) էլ նշել է, որ ժողովրդավարությունը շատ պայծառ ապագա ունի և ձևակերպել է ինչպիսին է իր պատկերացրած ժողովրդավարությունը. «Ազատ արտահայտումը վերին ճշմարտություն է, իսկ ժողովրդավարությունը ազատ արտա-հայտվելն է. եթե ժողովրդավարությունը չենք կարող կառուցել ազատ արտահայտվելու հիմքերի վրա, ապա ժողովրդավարություն չենք կարող ունենալ»: Նա նաև նշել է, որ «գիտեմ այս երկրում շատ խնդիրներ կան ազատ արտահայտման վերաբերյալ, մենք դրան հետևում ենք և բարձրացնում ենք այդ խնդիրը պաշտոնյաների առաջ, երբ կարողանում ենք: Գիտեք, որ Եվրոպայի խորհուրդը անցյալի հիման վրա հիմնված կազմակերպութ-յուն է և ունենք որոշակի գործիքներ իրականացնելու մեր կանոնները»: Նա նաև հավելել է, որ ԵԽԽՎ-ն դեռևս մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում:
Հայ-թուրքական գործընթացի մասին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը (Thorbjorn Jagland) նշել է. «Երկու կողմին էլ միշտ ու-ղերձ ենք հղել, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն, և այդ գործընթացը պետք է վերադառնա քննարկման դաշտ թե Հա-յաստանում, թե Ադրբեջանում, թե Թուրքիայում»:
ԼՂՀ-ի մասին Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագ-լանդին, ով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» ֆորումին մասնակցելու նպատակով:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, և հիմնահարցն այլ հարթակներ տեղափոխելը վնաս կհասցնի ընթացող բանակցային գործընթացին:

Բուժան նպատակով Ֆրանսիան մեկնողների համար նոր փոփոխություններ- ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը Ֆրանսիա բուժման կամ վիրա-հատական միջամտության նպատակով մեկնողներից պահանջելու է կատարել բժշկական ծախսերի նախնական վճարումներ: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենը: «Այս փոփոխությանը պայմանավորված է այն հանգամանքնով, որ բազմաթիվ չարաշա-հումներ են եղել, այսինքն` Հայաստանի որոշ քաղաքացիներ, բուժման նպատակով մեկնելով Ֆրանսիա, բուժում ստանալուց հետո վերադար-ձել են հայրենիք առանց վճարելու ծառայության դիմացե,- ասաց նա ` հավելելով, որ այդ չարաշահումների արդյունքում կուտակվել է ընդհա-նուր առմամբ 17 հազար եվրո: «Մի քանի անբարեխիղճների պատճառով տուժում են մնացածը»,- ասաց հյուպատոսը:

Իրանի միջուկային ծրագրի մասին- «Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ և լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Ի-րանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով»-ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի միանում է Իրանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Շփման գոտի- Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածնե-րում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 22 դեպք, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տար-բեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղութ-յուններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Սոբյանինը` Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում- Սերգեյ Սոբյանինը այսօր Մոսկվայի քաղաքային դումայում կայացած գաղնի քվեարկութ-յան արդյունքում ձայների 32 կողմ, երկու դեմ համամասնությամբհաստատվեց ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում:
Տաթեւի ճոպանուղու շահագործման մասին «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Եվրանյուզ» հեռուստաալիքը հաղորդումներ կհեռարձակի` նվիրված Տաթեւի համալիրի բացմանը և ճոպանուղու շահագործմ
անը մասին:

«Լուսանցք» թիվ 36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.