Միշտ բաց աչքով քնենք, քանզի թուրքը միշտ «շակալ» է
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ-ի խնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխի եվրոպական այլ քաղաքական կառույցներ, Եվրոպայի խորհուրդ կամ ՄԱԿ, եւ շփման գծում ադրբեջանական կողմի հատուկ սադրանքների նպատակն է ցույց տալ Մինսկի խմբի գործունեության իբր անարդյունավետությունը: 2005թ. ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակա-վոր հանձնաժողով, որի անդամն էր նավթային խոշոր ընկերությունների շահերի կրող Դեյվիդ Աթքինսոնը, իսկ 2008թ. հանձնաժողո-վի գործունեությունը սառեցվեց: ԵԽԽՎ-ի ներկայիս թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն կրկին ցանկանում է վերսկսել հանձնաժո-ղովի գործունեությունը, իսկ սույն թվականի նոյեմբերից մինչեւ 2011թ. մայիսը եվրոպական մեկ այլ կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը կստանձնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:
Բայց եթե Մինսկի խումբը փորձում է քիչ թե շատ հավասարակշռված քաղաքականություն վարել ԼՂ-ի հարցում, ապա եվրոպական այլ կառույց-ները նույնիսկ չեն էլ փորձում հավասարակշռված քաղաքականության ձեւական կողմը պահպանել:
Անկարան աշխուժացել է նաեւ Հայոց ցեղասպանության արծարծումը կասեցնելու հարցում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ում խոսել է Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին: ԱՄՆ-ում օրերս գումարվել է ա-մերիկա-թուրքական խորհրդի 29-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցել է նաեւ Թուրքիայի ՊՆ Վեջդի Գյոնուլը: Նա իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձեւի խնդրին՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այդ բանաձեւի ընդունումը մտահոգություն է առաջացրել երկկողմ հարաբերութ-յուններում:
Ըստ թուրքական «Միլլիյեթ»-ի, Վ. Գյոնուլը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ամերիկյան կառավարությունը եւ Կոնգրեսը բավականաչափ ըմբռնում կցուցաբերեն եւ կկանխեն այդ նախագծի հայտնվելը Սենատի լիագումար նիստում: Թուրք նախարարը, վկայակոչելով ո-րոշ հետազոտությունների տվյալներ, նշել է, որ ներկայումս աշխարհում հաշվվող հակամարտության 18 գոտիներից 13-ը Թուրքիայի հարեւանությամբ են, ու դա Անկարայի համար ավելի անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանի խաղաղության եւ կայունության ապահովմանը միտված ջանքեր ներդնելը……
Իսկ ԱՄՆ-ում սպասում են «բարենպաստ պահի»՝ վերադառնալու հայ-թուրքական գործընթացին: Այսպես է արտահայտվել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Մենք հավատարիմ ենք մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցանկանում ենք, որպեսզի 2 երկրներն էլ վավերացնեն ու իրականացնեն արձանագրությունները: Ափսոսում ենք, որ դա տեղի չի ունեցել, սակայն ար-ձանագրությունները դեռ գործում են, դրանք ստորագրված են: Մենք, հնարավոր է, սպասենք բարենպաստ պահի՝ վերադառնալու այդ հարցին»:
Վաշինգտոնում կայացած ամերիկա-թուրքական խորհրդի վերոնշյալ համաժողովին Թուրքիայի պետնախարարներից ու պաշտպանության նախարա-րից բացի մասնակցել է նաեւ զինված ուժերի Գլխավոր շտաբի բարձրաստիճան զինվորական, կորպուսի գեներալ Մեհմեթ Էմին Ալփմանը: Նա գոհունակություն է հայտնել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) դեմ մղվող պայքարում թուրք-ամերիկյան արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Նշել է նաեւ, որ Վաշինգտոնն ու Անկարան շարունա-կում են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, միջուկային անվտանգության, հակահրթիռային պաշտպանության եւ տարածաշրջանա-յին մի շարք հարցերում: Ընդգծել է Թուրքիայի կարեւոր դերակատարությունն ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տի-րույթում, քանի որ Թուրքիան գտնվում է մերձավորարեւելյան, Բալկանյան եւ կովկասյան անկայուն տարածաշրջանների կենտրոնում: Թուրք գեներալը շեշտել է, որ իրենք շարունակում են աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ չնայած 1915թ. իրադարձությունների խոչընդոտ լինելուն:
Արման Դավթյան
Թուրք դատախազի տեխնիկակա՞ն բոյկոտը
Երեւանում կայացավ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վստա-հեցրել է, որ դա վերջին տարիներին դատախազական համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունք է. «Դատախազության հանրային շահերի պաշտպանության գործառույթներն այդ բարեփոխումներից հետո ընդհանրապես վերացվեցին, մինչդեռ եվրոպական կառույցներն հատկապես
հետամուտ են հենց այդ գործառույթների իրականացմանը»:
Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է, որ հատկապես վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում են դատախազության հետ եւ սահմանադրական բարեփոխումների արդյունքում դատախազությունը, գլխավոր դատախազը Սահմանադրական դատարան դի-մող սուբյեկտ են դարձել: «Դրա շնորհիվ այս ընթացքում հասցրել ենք շատ օրենքների սահմանադրականությունը գնահատել նաեւ դատախա-զի դիմումների հիման վրա»,- ընդգծել է Գ. Հարությունյանը:
Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է նաեւ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների մի քանի տվյալներ: Վերջին 15 տարիներին 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործության մակարդակը ՀՀ-ում ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական մի շարք երկրների համեմատ էապես բարվոք է: Եթե 1995-2001թթ. անչափահասների կատարած հանցագործությունների թիվը տարեց տարի աճել է՝
433-ից մինչեւ 611, ապա 2001թ.-ից աստիճանաբար նվազել է՝ հասնելով 532-ի:
Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նիստին մասնակցել են ավելի քան 30 երկրից ժամանած պատվիրակություններ: Նիստին չէր եկել միայն Թուրքիայի ներկայացուցիչը, եւ Ա. Հովսեփյանը նրա բացակայությունը պատճառաբանեց այսպես. «Հրավերքը կար, ու նրանք դրական էին պատասխանել, սակայն ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել զուտ տեխնիկական առումով՝ չվերթների հետ կապված»…
Հավատալ, որ սա բոյկոտ չէր, մեղմ ասած, ծիծաղելի է:
Բոյկոտ էր՝ ուղղակի տեխնիկական պատճառաբանությամբ:
Անի Մարության
Էդպես խորամանկ քանի՞ քույր եք
Թուրքիայի միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Սինան Օգանը, անդրադառնա-լով հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ-ի հակամարտության կարգավորման խնդիրներին, ասել է. «Եթե երկու գործընթացները զուգահեռ ընթանան, կարծում եմ, հնարավոր է եւ արձանագրությունները կյանքի կոչել եւ երկաթուղին կարող ենք Հայաստանով անցկաց-նել՝ նույնիսկ NABUCCO-ն կարող է Հայաստանով անցնել»:
Պատկերացնու՞մ եք, խոսքը այն «Նաբուկո»-ի մասին է, որի խաղաքարտով Թուրքիան ուզում է իր քաղաքականությունն առաջ տանել աշխարհում եւ, ըստ այդմ, լուծել Հայաստանի հարցերը վերջնականապես: Այստեղ են ասել՝ էդպես խորամանկ քանի՞սն եք:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



