Հայկական խոհանոց… եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Գաթա

Բաղադրությունը
Ձու – 4 հատ
մածուն – 250գ
յուղ – 1 ճաշի գդալ
մեղր – 1 ճաշի գդալ
չաման – 2գ
ալյուր – 400 գ
նաեւ՝
3 ճաշի գդալ յուղ՝ խմորի շերտերին քսելու համար
2 ճաշի գդալ յուղ՝ խորիզի համար
4 ճաշի գդալ շաքարի փոշի          
2 գ վանիլ
4 ճաշի գդալ ալյուր

Պատրաստման եղանակը
Ձուն, մածունը, յուղը, մեղրը եւ հայկական չամանը (անիսոն) լավ խառնելուց հետո մաղով ավելացնԵլ 400 գրամ ալյուրը: Ստացված փափուկ խմորը բաժանել 2 գնդի եւ ծածկել սրբիչով ու թողնել սառնարանում 30 րոպե:
Հետո գնդերը բացել, յուղը քսել շերտերին եւ ծրարաձեւ ծալել:
Գործողությունը կրկնել 3 անգամ:

Խորիզը պատրաստելու համար 2 ճաշի գդալ յուղը, 4 ճաշի գդալ շաքարի փոշին եւ 2 գ վանիլը խառնել, հետո ավելացնել 4 ճաշի գդալ ալյու-րը, որպեսզի ստացվի փխրուն խառնուրդ:
Սառնարանից հանած ու ուղղանկյուն բացած խմորի մեջ խորիզը տարածել ամբողջությամբ, փաթաթել գլանակաձեւ, մի փոքր էլ գրտնակել, ե-րեսին ձու քսել եւ 2000-ի տակ թխել 20 րոպե:
Մատուցել սուրճի հետ:
Ճաշակեք, ու Ձեր առավոտը գաթայի պես անուշահամ կսկսվի:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Տղամարդիկ վերջում սայթաքեցին, կանայք՝ հակառակը
Բուլղարական Պլովդիվ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Երեւանի «Միկա» ակումբի կանանց թիմը գերազանց անցկացրեց մրցաշարի վերջնամասը եւ գրավեց 3-րդ տեղը:
Մեր շախմատիստուհիները 7-րդ փուլում պարզապես ջախջախեցին տանտերերին եւ 3 այլ թիմերի հետ վաստակեցին 9-ական միավոր, սակայն, հենց վերջին խաղում տարած խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ, «Միկա»-ն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ մրցանակային տե-ղը՝ արժանանալով գավաթի ու բրոնզե մեդալների: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնտե Կառլոյի «Սերկլ-Էխո» թիմը:
Տղամարդկանց մեր թիմը վերջին փուլում կրկին պարտութուն կրեց եւ 14 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ առաջնությունն ավարտեց 11-րդ -տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի «Էկոնոմիստ»-ը:
Մեր թիմի առաջատար Լեւոն Արոնյանը բոլոր մասնակիցների թվում լավագույն արդյունքն արձանագրեց 1-ին խաղատախտակի վրա եւ արժանացավ ոսկե մեդալի: Անհատական հաշվարկում բրոնզե մեդալ ստացավ Զավեն Անդրիասյանը: Իսկ կանանց թիմի 3 անդամներ նույնպես մեդալներ նվաճե-ցին անհատական հաշվարկում՝ Լիլիթ Գալոյանին շնորհվեց ոսկե, Հարիկա Դրոնավալիին եւ Լիլիթ Մկրտչյանին՝ արծաթե մեդալներ:

Հաղթողի 1 թեկնածու
ՀՀ պատանի 19 շախմատիստներ մասնակցում են աշխարհի 2010թ. առաջնությանը, որը տեղի  է ունենում հունական Հալկիդիկի քաղաքում: Մեր տղաները հանդես են գալիս բոլոր տարիքային խմբերում (8-18 տարեկաններ), իսկ աղջիկները՝ 5 խմբերում (10-18 տարեկաններ): Առաջ-նությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով՝ 11 փուլով: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում են հետեւյալ շախմատիստնե-րը.
Աղջիկներ – Անի Իվանյան (մինչեւ 10 տարեկաններ), Սիրանուշ Ղուկասյան, Հասմիկ Շահբազյան (մինչեւ 12 տարեկաններ), Սուսաննա Գաբո-յան (մինչեւ 14 տարեկաններ), Մարիա Գեւորգյան (մինչեւ 16 տարեկաններ), Շուշաննա Սարգսյան (մինչեւ 18 տարեկաններ):
Տղաներ – Արմեն Բարսեղյան (մինչեւ 8 տարեկաններ), Արամ Հակոբյան, Արթուր Հողմրցյան (մինչեւ 10 տարեկաններ), Մանուել Պետրոսյան, Միքայել Մկրտչյան, Գոռ Ալեքսանյան, Հրանտ Ալեքսանյան, Կարեն Կարապետյան (մինչեւ 12 տարեկաններ), Տիգրան Կ. Հարությունյան, Վլադիմիր Կանջարյան (մինչեւ 14 տարեկաններ), Հովհաննես Գաբուզյան (մինչեւ 16 տարեկաններ), Սամվել Տեր-Սահակյան, Գրիգոր Դիլանյան (մինչեւ 18 տարեկաններ):
Մեր 19 մասնակիցներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է հաջող հանդես գալիս, մեր պատանի գրոսմայստերը 18 տարեկան շախմատիստների մրցաշարում 6 փուլից հետո վաստակել է 5,5 միավոր եւ միայնակ գլխավորում է աղյուսակը: Նրանից բացի մեդալներ նվաճելու շանսեր ու-նեն նաեւ՝ պատանիներից Մանուել Պետրոսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Տիգրան Հարությունյանը (մինչեւ 14 տարեկաններ), աղջիկնե-րից Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 14 տարեկաններ) եւ Մարիա Գեւորգյանը (մինչեւ 16 տարեկաններ), որոնք առաջատարների շարքերում են գտնվում: Իսկ ահա մնացածը արդեն բավական ետ են մնացել եւ դժվար թե կարողանան շտկել մրցաշարային գործերը:

* * *
Երեւանի «Միկա» ակումբի շախմատի կանանց թիմը, որը վերջերս կայացած Եվրոպայի ակումբային առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալ-ներ, հանդիպեց լրատվամիջոցների հետ: Շախմատային ակումբի նախագահ Աշոտ Վարդապետյանը գնահատելով թիմի ելույթները ասաց, որ 3-րդ տե-ղը մեծ հաջողություն էր թիմի համար: «Այսօր շախմատային շատ ակումբներ հիշեցնում են աշխարհի հավաքականների, քանի որ համալր-ված են տարբեր երկրների ուժեղագույն շախմատիստներով: Այդ իսկ պատճառով բավական դժվար է մրցանակային տեղ գրավել ակումբային առաջնութ-յուններում»:
Ա. Վարդապետյանը նաեւ ավելացրեց, որ չնայած հաջողությանը, ակումբային շախմատն այնքան էլ զարգացած չէ հանրապետությունում: «Եթե մենք այս տարի շախմատի ակումբային առաջնություն անցկացնեինք, ապա իրավունք կստանայինք երեքական թիմ հայտավորել Եվրոպայի առաջ-նությունում: Մի քանի տարի առաջ ստեղծվեցին շախմատի ակումբներ, սակայն դրանք այդպես էլ չընդլայնեցին իրենց գործունեությու-նը»:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն այդ առիթով կարծում է, որ մեր մոտ չկա կանանց շախմատի ձեւավորված այնպիսի դպրոց, ինչպես Վրաստանում է: Իսկ ահա գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը գտնում է, որ լրատվամիջոցները խտրականություն են դնում տղամարդկանց եւ կանանց թիմերի ե-լույթների միջեւ եւ ավելի մեծ ուշադրություն են դարձնում շախմատիստների, քան շախմատիստուհիների ելույթներին:
Խոսք գնաց նաեւ մեր թիմի 4-րդ անդամ, հնդիկ շախմատիստուհի Դրոնավալի Հարիկայի մասին: Ինչպես նշեց Ա. Վարդապետյանը, նա շատ հետաքր-քիր անձնավորություն է եւ մեծ հեռանկարներ ունի: «Հարիկան երկրորդ անգամ հանդես եկավ «Միկա»-ի կազմից: 2008թ. նա վատ ելույթ ունե-ցավ, սակայն մրցաշարից հետո խնդրեց իրեն չհեռացնել թիմից, որպեսզի կարողանա վերադարձնել «պարտքերը»: Այս անգամ նա շատ լավ խաղաց, 2-րդ խաղատախտակի վրա գրավեց 2-րդ տեղը եւ, կարելի է ասել, լիովին մարեց «պարտքերը.:
Հավելենք, որ մեր առաջատար գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում են գալիք դեկտեմբերին Թուրքիա-յում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոկաուտ մրցակարգով, իսկ Լիլիթ Գալոյանը 3 ամիս կհանգստանա եւ չի մասնակցի ո-րեւէ մրցաշարի:

Հաղթեցին դաշտի տերերին
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հաղթանակով ավարտեց ելույթները Լիտվայում անցկացված Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում: Խորեն Մանուչարյանի միակ արդյունավետ հարվածը հաղթանակ բերեց դաշտի տերերի նկատմամբ՝ 1:0 հաշվով: Մեր թիմը խմբում զբաղեցնեց 3-րդ տեղը:
Հաղթող դարձավ Իսպանիայի պատանեկան ընտրանին, որը 3:0 հաշվով առավելության հասավ Իսրայելի հավաքականի նկատմամբ: Մրցաշարային ամ-փոփիչ աղյուսակը.
                         Խ Հ  Ո  Պ Գնդ.  Մ
1. Իսպանիա    3  3  0  0  12-0   9
2. Իսրայել        3  2  0  1  4-3    6
3. Հայաստան  3  1  0  2   1-6    3
4. Լիտվա         3  0  0  3   0-8    0

* * *
Եվրոպական ակումբների միության (ԵԱՄ) երկրորդ մարզային համաժողովին, որը տեղի է ունեցել Մոսկվայում, մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնող հանրապետությունների` Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչները: Մեր հանրապետությունից այդ հանդիպմանը մասնակցել է Երեւանի «Միկա» ակումբի նախագահ Կառլոս Ղազարյանը:
Համաժողովը ղեկավարել են Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենիի Գիները եւ ԵԱՄ-ի գլխավոր քարտուղար Միկելե Չենտենարոն: Ակումբների ղե-կավարները հիմնականում քննարկել են ՈւԵՖԱ-ի կողմից առաջարկած ֆինանսական «Fair Play»-ին, ֆուտբոլիստների գործակալներին եւ ազգային հավաքականների անդամների ապահովագրությանը վերաբերող հարցեր:
Նշենք, որ ԵԱՄ-ը ղեկավարում է նախկին հանրահայտ ֆուտբոլիստ, գերմանացի Կառլ-Հայնց Ռումենիգեն, ով նաեւ Մյունխենի «Բավարիա»-ի նա-խագահն է: Ներկայումս կազմակերպության մեջ մտնում են Եվրոպայի 192 ակումբներ: Պարտադիր պահանջն այն է, որ տվյալ ակումբը պետք է մասնակցած լինի եվրոպական գավաթների խաղարկություններին:

Թեկնածուներ արդեն կան
ՖԻՖԱ-ն հրապարակեց այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կհավակնեն 2010թ. լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ցանկում բոլորից շատ ներ-կայացված է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը՝ 7 խաղացող, այնուհետեւ գալիս է Գերմանիայի ընտրանին՝ 5 թեկնածու: Բուքմեյ-քերների կարծիքով՝ այս տարվա լավագույն ֆուտբոլիստի գլխավոր թեկնածուներն են հոլանդացի կիսապաշտպան Վեսլի Սնայդերը, իսպանացի կիսա-պաշտպաններ Անդրես Ինյեստան եւ Խավին, ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան:

* * *
ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի կոչման թեկնածուների անունները: Դեկտեմբերին տեղի կունենա նախնական քվեարկություն, ո-րի արդյունքներով լավագույն եռյակում տեղ զբաղեցրած մասնագետները կշարունակեն պայքարել 1-ին տեղի համար: Տարվա լավագույն մարզչի անունը կհայտարարվի 2011թ. հունվարի 10-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Հավակնորդների ցուցակը.
Վիսենտե դել Բոսկե (Իսպանիա, Իսպանիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլա (Իսպանիա, «Բարսելոն»), Լուի վան Գալ (Հոլանդիա, «Բավարիա»), Բերտ վան Մարվեյկ (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական), Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա, «Ինտեր», «Ռեալ»), Յոահիմ Լյով (Գերմանիա, Գերմա-նիայի հավաքական), Կառլո Անչելոտտի (Իտալիա, «Չելսի»), Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Արսեն Վենգեր (Ֆրան-սիա, «Արսենալ»), Օսկար Տաբարես (Ուրուգվայ, Ուրուգվայի հավաքական):

ՀՀ չեմպիոնը դեռ 2-րդն է
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ փուլի խաղերից հետո մրցաշարային աղյուսակը մնաց անփոփոխ եւ այն այսպիսի տեսք ունի՝ 1-ին տեղում «Բանանց»-ն է՝ 58 միավոր, որին հաջորդում են՝ «Փյունիկ»-ը՝ 56, «Ուլիս»-ը՝ 48, «Միկա»-ն՝ 43, «Իմպուլս»-ը՝ 31, «Գանձասար»-ը՝ 24, «Կիլիկիա»-ն՝ 15 եւ «Շիրակ»-ը՝ 9 միավորներով:

* * *
«Ադիդաս» հանրահայտ ընկերությունը Եվրո-2012-ի Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղում հյուրերին աջակցելու նպատակով Մոսկվայում եւ Սանկտ-Պետերբուրգում կկազմակերպի մինի-ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարեր: Դրանց կմասնակցեն 12-18 տարեկան ֆուտբոլիստներից կազմված թիմեր: Տարիքային տարբեր խմբերի հաղթողները Ռուսաստանի հավաքականի հետ կժամանեն Երեւան` ֆուտբոլիստներին աջակցելու համար: Մրցանակային տեղեր գրավողները կհանդիպեն Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հետ, ով վարպետության մարզումներ կանց-կացնի պատանի ֆուտբոլիստների համար:

* * *
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Նովոսիբիրսկում (ՌԴ Սիբիրի խոշորագույն քաղաքը) անցկացրեց իր առաջին հանդիպումը Եվ-րոպայի գավաթի 2010/11թթ. խաղարկության խմբային փուլի շրջանակում՝ տեղի «Դինամո-ԳՈւՎԴ» թիմի հետ: Մեր թիմը մեկնել էր 11 խա-ղացողներով, որոնցից 9-ը լեգեոնականներ են, սակայն «Հատիս»-ը պարտվեց 50:79 հաշվով:

* * *
Մոսկվայի «Սպարտակ-Էֆես» բասկետբոլի կանանց ակումբը Ռուսաստանի առաջնության հերթական խաղից հետո տուգանվել է 30 հազար ռուբլով: Ինչպես տեղեկացրել են թիմի երկրպագուները, թիմին պատժել են իրենց պատճառով: Մրցաշարի կանոնակարգով խաղերին դաշտի տերերը նվազա-գույնը պետք է ապահովեն 500 հանդիսականի ներկայություն: «Սպարտակ-Էֆես»-«Սպարտա-Կ» (56:79) հանդիպումից հետո հյուրերը բողոք են ներկայացրել ՌԴ բասկետբոլի ֆեդերացիային` նշելով, որ խաղին քիչ հանդիսականներ են ներկա եղել: Ֆեդերացիան բավարարել է մերձմոս-կովյան ակումբի հայցը եւ տուգանել մոսկվացիներին:

* * *
Չեխիայի մայրաքաղաքում անց է կացվում սամբոյի աշխարհի գավաթի ուսանողական առաջնությունը, ՀՀ-ն ներկայացնող Վահագն Գեւորգյանը (68 կգ) նվաճել է բրոնզե մեդալ: Պրահայում է ընթանում նաեւ սամբոյի վետերանների աշխարհի գավաթի խաղարկությունը: ՀՀ-ից մասնակ-ցում են 2 սպորտի վարպետներ, ՀՀ վաստակավոր մարզիչներ:

* * *
Հոլանդական Ռոտերդամում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ՀՀ միակ մասնակից Հարություն Մեր-դինյանը նժույգաթափի մրցումներում նախ հաջող հաղթահարեց որակավորման փուլը, իսկ 8 ուժեղագույնների մրցաշարում գրավեց 6-րդ տեղը:
 
* * *
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը երկարատեւ ընդմիջումից հետո, որը կապված էր վնասվածքի հետ, կրկին վերադարձավ մրցասպարեզ: Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին փուլում Դ. Նալբանդյանը 6:4, 6:4 հաշվով առավելության է հա-սել իսպանացի Մարսել Գրանոլերասի նկատմամբ: Ճիշտ է, վնասվածքից նոր ապաքինված թենիսիստը հաճախ էր սխալվում գնդակի մատուցումների ժամանակ, նրա հարվածներից հետո գնդակը 5 անգամ խաղահրապարակից դուրս է եկել, իսկ երկու դեպքում նա կրկնակի սխալվել է եւ միավորներ կորց-րել:
Ինչեւէ, Դավիթ Նալբանդյանը մտավ 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի Նիկոլյա Մայու-Ժիլեմ Սիմոն ֆրանսիական զույգի հաղթողի հետ:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 37 (168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.