Բրիտանական «Legatum» գիտա-հետազոտական ինստիտուտը «Oxford Analytica» եւ «Gallup World Poll Service» ընկերությունների հետ համատեղ կա-զմել է երկրների ազգային բարեկեցության վարկանշային աղյուսակը:
Այս տարի վարկանշային ցուցակի 1-ին տեղում է Նորվեգիան, հաջորդում են Դանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան: Առաջին տասնյա-կում են նաեւ Շվեդիան, Կանադան, Շվեյցարիան, Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն:
Բալթյան երկրներից Էստոնիան զբաղեցնում է 35-րդ տեղը, Լիտվիան ու Լատվիան՝ համապատասխանաբար՝ 42-րդ եւ 47-րդ:
ԱՊՀ երկրներից Ղազախստանը՝ 50-րդն է, Բելառուսը՝ 54-րդը, Ռուսաստանը՝ 63-րդը, Ուկրաինան՝ 69-րդը, Ուզբեկստանը՝ 76-րդը, Մոլդովան՝ 86-րդը: Աղյուսակում ԱՊՀ այլ երկրներ, նաեւ՝ Վրաստանը, ընդհանրապես ընդգրկված չեն:
Վերջին տասնյակը զբաղեցնում են աֆրիկյան երկրները:
Աշխարհի 178 երկրների շարքում կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանն այս տարի կիսում է 123-126-րդ տեղերը (Հայաստան, Էրիթ-րեա, Մադագասկար, Նիգեր), նախորդ տարվա 120-125-րդ տեղերի փոխարեն` 2,7-ից իջնելով 2,6-ի: Այս տվյալները ներկայացրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Նշենք, որ 1995թ. սկսած ամեն տարի հրապարակվող ԹԻ Կոռուպցիայի ընկալման համաթիվը քննության է առնում պետական հատվածում առկա կոռուպ-ցիայի ընկալումը: Համաթիվը ստացվում է անկախ եւ իրենց բնագավառներում ճանաչում ունեցող հաստատությունների կողմից գործարարների և փորձագետների շրջանում անկցակցած հարցումների` կոռուպցիային առնչվող տվյալների համադրությամբ: Վ. Հոկտանյանն ասաց, որ աղյուսա-կում ընդգրկված 178 երկներից միայն 45 երկրի համաթվի արժեքն է բարձր 5 միավորից (0-ից 10 սանղդակով, որտեղ 0-ն բացարձակապես կառում-պացված, իսկ 10-ը` բացարձակապես չկոռումպացված լինելու ընկալումն է): Ըստ նրա, գնալով նվազում է քիչ կոռուպմացված երկրների թիվը:
Ըստ ԿԸՀ աղյուսակի, առավել քիչ կոռումպացված երկրներն են` Դանիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը (9,3 արժեք): Կոռուպցիայի ընկալման մեջ տարեկան կտրվածքով իրական փոփոխություններ գրանցվել են Բութանում, Չիլիում, Էկվադորում, Մակեդոնիայում, Գամբիայում, Հայիթիում, Ճամայկայում, Քուվեյթում, Քաթարում, իսկ նահանջ է արձանագրել Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Մադագասկարը, Նիգերը, ԱՄՆ: «Հետընթաց արձանագրած պետությունների շարքում հայտնվել են այնպիսիք, որոնք իրենց թափանցիկության եւ օրինականության պակասի պատ-ճառով առավել շատ տուժեցին ֆիանանսական ճգնաժամից:
Առաջընթաց գրանցված պետությունների շարքում չկա գեթ մեկ զարգացած տնտեսություն ունեցող երկիր, ինչն ընդգծում է այն իրողությու-նը, որ բոլոր պետություններն էլ, անկախ իրենց տնտեսական վիճակից, պետք է ամրապնդեն իրենց երկրներում գործող արդյունավետ կառավարման մեխանիզմները»,- ասել է Վ. Հոկտանյանը:
Ինչ վերաբերում է հետխորհրդային երկրներին, Էստոնիան շարունակում է պահպանել առավել քիչ կոռուպմացված պետության կարգավիճակը (6,5 արժեք): Ըստ աղյուսակի, նախկին խորհրդային պետություններում, նաեւ հարեւան Թուրքիայում ու Իրանում, այս տարվա կտրվածքով էական փո-փոխություններ չեն գրանցվել: Թուրքիայում կոռուպցիայի ընկալման համաթիվը 4,4 է, Վրաստանում` 3,8, Ադրբեջանում` 2,4, Իրանում` 2,2, Ռուսաստանում` 2,1:
Գյուղացին կազատվի՞ ավելորդ ծախսից
Գործադիրը երեկ մի որոշում է կայացրել, որ վերաբերում է արոտավայրի եւ խոտհարքի օգտագործմանը: Ըստ այդմ, այսուհետ հողից ստացած բնության բարիքից օգտվելու՝ բնօգտագործման համար պետք չէ կնքել հողի վարձակալության պայմանագիր, իրականացնել վարձակալության իրա-վունքի պետական գրանցում եւ պայմանագրերը վավերացնել նոտարական կարգով: Ուղղակի պայմանագրեր կկնքեն համայնքները՝ դրանով իսկ համայնքա-յին բյուջե մուտքեր ապահովելով:
Սեփ. լրատվություն
«Հոկտեմբերի 27»-ից անցավ 11 տարի
Նորանկախ ՀՀ պատմության մեջ 1999թ. հոկտեմբերի 27-ը ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջերիջ է: Այդ օրը զինված 5 ահաբեկիչ` Նաի-րի Հունանյանի գլխավորությամբ, մինչ օրս «չպարզաբանված հեշտությամբ» ներխուժեցին խորհրդարան եւ գնդակահարեցին այդ ժամանակ պետա-կան ամենաառանցքային գործիչներին` ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Աժ փոխնագահներին, պետնախարարին. պատգա-մավորների:
1999թ. հոկտեմբերի 27-ին գլխատվեց ՀՀ իշխանությունը: Սպանվեց 8 հոգի' ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյա-նը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմե-նակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը:
Վիրավորվեցին պատգամավորներ ու նախարարներ, ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված էին պատանդի կարգավիճակում մնալ նստած եւ նայել արնաքամ լինող ղեկավարներին:
Պաշտոնական աղբուրները ավելի քան 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը: Միայն երեկոյան ժամը 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն' հաստատելով, որ կան զոհեր ու վիրավորներ: Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բեր-վեցին խորհրդարանի շենքից: Բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվեցին մինչեւ առավոտ: Նաիրի Հունանյանի հետ տետատետ հան-դիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին' ստանալով անվտանգության երաշխիքներ:
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը սկսվեց 2001թ. հունվարին ու տեւեց մոտ 3 տարի: Ինչու՞ եւ ինչպե՞ս եղավ «Հոկտեմբերի 27»-ը. մոտ 3 տարի տեւած «27»-ի դատավարությունն այդպես էլ չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները:
Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման:
Նրանցից 3-ը տարբեր հանգամանքներում մահացան` Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, ոճրագործն եղբայրների քեռին Վռամ Գալստյանը ինքնասպան, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ: Հոկտեմբերի 27-ի գործով նախկին ամբաստանյալ, սակայն ապացույցների անբավարարութ-յան հիմքով ազատ արձակված Մուշեղ Մովսիսյանը մահացավ ավտովթարից: Դեպքի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին ՀՀ-ի սահմաններից դուրս, կասկածելի հանգամանքներում մահացան:
Այսօր էլ դժվար է հավատալ, որ ահաբեկիչները գործել են միայնակ: «27»-ի ոճրագործությունը լիովին չբացահայտվեց: Արդեն, 11 տարի անց, հասա-րակությանը հայտնի է այնքան, որքան 1999թ. հոկտեմբերի 27-ին…
Գոհար Վանեսյան
Սեւծովյան բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սևեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին:
Նախագահը շնորհավորել է Անդրեյ Կոնդակովին` Սեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի նման հեղինակավոր ֆինանսական կազմակերպության նախա-գահ ընտրվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի հետ բանկի համագործակ-ցությունը շարունակաբար կընդլայնվի: ՀՀ ղեկավարը նշել է, որ բանկի ակտիվ գործունեության համար մեր երկրում կան բոլոր հնարավորությունները: Ս. Սարգսյանը ողջունել է տնտե-սության իրական հատվածի ֆինանսավորմանն ուղղված Սեւծովյան առեւտրի ու զարգացման բանկի գործունեությունը` կարեւորելով բանկի կողմից տրամադրվող միջոցների մատչելիությունը:
Ա. Կոնդակովը Ս. Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած 11 տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զար-գացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրեւ բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությանը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:
Կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր եւ նոր գաղափարներ:
Կարեն Բալյան
Նվազագույն աշխատավարձը՝ 32 հազար 500 դրամ
Կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում» կատարված փոփոխության համաձայն` նվազագույն աշխատավարձը պետք է կազմի 32 հազար 500 դրամ: Նույն կառավարության հաշվարկներով` այսօր նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 43 հազար դրամ:
«Դուք ինքներդ ձեզ հակասում եք»,- ԱԺ-ում կառավարության ներկայացուցչին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու այս փոփոխություններին: «Ժառանգություն» կուսակցության անունից Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ ի-րենք ընդհանրապես չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ կառավարությունից առաջ են նույն օրենքում փոփոխության նախագիծ ներկա-յացրել, որն այդպես էլ չի քննարկվել: «Մենք գտնում է, որ նվազագույն աշխատավարձը առնվազն պետք է լինի 45 հազար դրամ: Աննախադեպ գնաճի պայմաններում 32 հազար 500 դրամը ծիծաղելի է»,- գործընկերոջը լրացրեց Ստեփան Սաֆարյանը:
Առանց լուրջ քննարկման` ԱԺ-ն այսօր ընդունեց կառավարության նախագիծը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ա1+»-ի հետ զրույցում չհերքեց, որ 32 հազար 500 դրամ աշխատավարձով այսօր հնարավոր չէ ապրել. «Դա հենց այն թիրախն է, որ ընդդիմությունը կարող է ձայնակցել` չմտածելով, որ կամոք կարելի է ասել 50 հազար, 100 հազար, ինչո ՞ւ չէ` 1000 դոլար: Ըստ մեր կանխատեսումների եւ մեր տնտեսական աճերի` դա այն գործակիցն է, այն մոդելն է, որ այսօր հնարավոր է: Մի բան է գործողությունների համար պատասխան տալը, մի բան է` ցանկությունները»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ազնիվ չի լինի ասել, թե 32 հազար 500 դրամով այսօր հնարավոր է ապրել. «Ես որպես ընտանիք ներկայացնող պատգամավոր կարող եմ ասել, որ 50 հազարով էլ այսօր հնարավոր չէ ապրել, բայց ինձ համար նաեւ հասկանալի չէ մեր գործընկերների դիրքորոշումը, որ իրենք չեն քվեարկելու, որովհետեւ նվազագույն աշխատավարձը չի բարձրացվում անհրաժեշտ քանա-կով: Այսօր սա է կառավարության հնարավորությունը, սա առավելագույնն է, որ այս պահի համար արվում է»:
«Ժառանգությունը. համոզված է, որ այս պահին 32 հազար 500 դրամը կառավարության հնարավորությունը չէ: «Մենք մեր նախագծում հստակ ա-սում ենք, թե ինչպես կարելի է այդ գումարը տրամադրել: Իսկ այս փոփոխությամբ մենք ավելացնում ենք աղքատների թիվը: Այսինքն` աշխա-տանք ունեցող մարդն էլ է համարվում աղքատ: Կառավարության նշած գումարով մարդը միայն կարող է իրեն սննդամթերքով ապահովել այն էլ ամե-նացածրորակ, իսկ բացի դրանից նա նաեւ կոմունալ ծախսեր պետք է վճարի.,- ասել է Լարիսա Ալավերդյանը: Իսկ պատգամավորը կարո՞ղ է ապրել այսօր սահմանված նվազագույն աշխատավարձով, որը նա ընդունեց` «Ա1+»-ի հարցին տիկին Ալավերդյանն ասաց. «Ես այդ նույն հարցը բարձրացրել եմ բազ-միցս եւ պատասխան չեմ ստացել»:
Գազի գնի թանկացման անակնկալներից
«Գազի գնի թանկացումով ձմռան նախաշեմին միանշանակ կավելանան ապօրինի ծառահատման դեպքերը, սակայն պետք է պայքարենք եւ մեծածավալ աշխա-տանքներ իրականացնենք այդ ուղղությամբ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Բնապահպանության նախարա-րության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, Երեւանի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պապոյանը: Նրա խոսքերով, մի շարք անտառտնտեսություններում արդեն իսկ ստուգումներ են իրականացվում, որպեսզի ապօրինի ծառահատման դեպքերը կանխվեն:
Ըստ Կ. Պապոյանի, անտառներին մոտ գտնվող գյուղական բնակավայրերում, որոնք թեկուզ գազաֆիկացված են, գազի թանկացումով հնարավոր է, որ ձմռա-նը տեղի բնակիչները փայտ օգտագործեն: Ցանկացած անտառում կան այնպիսի ծավալի չորուկներ, որոնք կբավարարեն գյուղացիներին, սակայն, նրա խոսքերով, եթե այն սկսի որպես բիզնես դիտվել, ապա խնդիրներ կունենաք:
«Մենք փորձելու ենք անել հնարավորինս, որպեսզի կանխենք ծառահատման դեպքերը կամ դրանք հասցնենք մինիմալի: Ձմեռը դեռ չի եկել, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք: Բայց այս հարցում նաեւ քաղաքացիների օգնության կարիքն ունենք. նրանք եւս պետք է աջակ-ցեն, անմիջապես արձագանքեն, որպեսզի նմանատիպ դեպքերից խուսափենք»,- նշեց Կ. Պապոյանը:
Ռուսական ներդրումները հասնում են 3 մլրդ. դոլարի
1991-2010թթ. ռուսական ներդրումները Հայաստանում հասնում են գրեթե 3 մլրդ դոլարի: Այս մասին լրագրողներին այսօր ասաց Հայաստա-նում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցեւը: Ըստ նրա, կա ներդրումների աճի միտում, եւ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցումից հետո ռուսական ներդրումների ծավալը կհասնի մոտ 5 մլրդ. դոլարի:
Նա նշեց նաեւ, որ Հայաստանում այսօր գործում են 1400-ից ավելի ձեռնարկություններ հայ-ռուսական համատեղ կապիտալով, որոնք ներկայաց-նում են տարբեր ոլորտներ: Անդրադառնալով «Expo-Russia Armenia- 2010» ցուցահանդեսին, Ա. Զայցեւը ընդգծեց, որ ցուցահանդեսին տարեցտա-րի ավելի շատ ընկերություններ են մասնակցում, ինչը նշանակում է, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն է վայելում բիզնես շրջանակ-ներում: «Կան ընկերություններ, որոնք առաջին անգամ են մասնակցում ցուցահանդեսին, բայց նրանք մեծ ցանկություն ունեն այս ցուցա-հանդեսի միջոցով ներգրավվել հայաստանյան տնտեսություն: Երկկողմ համագործակցությունը մենք կարեւորում ենք»,- նկատել է Ա. Զայցեւը:
Հայաստանն ունի նախապայմաններ ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու համար
«Սինոփսիսի» շաբաթվա միջոցառումների ցանկն ընդգրկում է մի շարք կարեւոր միջոցառումներ: «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանի փոխանցմամբ՝ մեծ հետաքրքրություն է վայելում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի արժանացած ուսանողերի պարգեւատրման արարողությունը: Նշվեց, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կընդունի «Սինոփսիսի. նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանին: Նախատեսվում է նաեւ Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելություն, ծառատունկ եւ մասնակցություն «ԱրմԹեք 10» եւ «ԴիջիԹեք10» ցուցահանդեսներին:
«Մեր ծրագրերն ու միջոցառումները բավականին շատ են և ամեն տարի դրանց թիվն ավելանում է: Հետեւաբար հնարավոր է, որ ապագայում լինի ոչ թե «Սինոփսիսի շաբաթ, այլ՝ միամսյակ»,- նշել է Հ. Մուսայելյանը:
Գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը տեղեկացրել է, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, շրջանավարտների մեծ մասը ՏՏ աշխատաշուկա-յում արդեն գտել է իր տեղը: «Համլսարանական համագործակցության մեր ծրագրերի նախորդ շրջանավարտների 50%-ին ընդունում էինք աշխատան-քի: Մյուս 50%-ը աշխատանքի առաջարկ էին ստանում ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից: Այս տարվա շրջանավարտներին նույն հեռանկարն է սպասվում»,- ասել է «Սինոփսիս Արմենիայի» գլխավոր գործադիր տնօրեն Ռ. Գոլդմանը: Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Հայաստանն ունի նախապայ-մաններ ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:
Անդրադառնալով ներդրումային ծրագրերին Սինոփսիսի նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտ. Չի-Ֆուն Չանը նշեց, որ տարեկան «Սինոփ-սիս» ընկերությունը Հայաստանում կատարում է մոտ 10 մլն. դոլարի ներդրում, չհաշված համալսարաններում արած ներդրումները եւ նվիրա-բերված գործիքակազմերի արժեքը:
«Ակնկալում ենք շարունակել նույն տեմպերով: Մենք նվիրված ենք Հայաստանին եւ շարունակելու ենք մեր ներդրումային ծրագրերը»,- տեղեկաց-րել է Չի-Ֆուն Չանը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 37 (168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



