Մեկ Էության գաղափարը շումերական աղբյուրներում ներկայացվում էր «Ա» Արարիչ Աստծո եւ 12 խորհրդանշաններից կազմված մոդելի միջոցով: Շումերական գաղափարախոսության մեջ Մեկ Էությունը, տիեզերքը կամ լուսավոր եզրական մոդելը բաժանված էր 4 մասի եւ ներկայանում էր այսպես. ամբողջական երկինք կամ «Արարչի ճանապարհ»՝ համապատասխանում էր 12 խորհրդանշաններից կազմված շրջանին, «Էնլիլ աստծո ճանապարհ»՝ համապատասխանում է հյուսիսային երկնակամարին եւ «Էա աստծո ճանապարհ»՝ համապատասխանում է հարավային երկ-նակամարին: Կատարենք հստակեցում. Շումերական դիցաբանական համակարգի մեջ կան 4 գլխավոր աստվածներ՝ Ա կամ Անու Արարիչ Աստված, նա ունի 2 զավակ՝ Էա եւ Էնլիլ, 1 դուստր՝ Նինմախ-Նիհուրսագ անունով: Էա Աստվածը դիցաբանական մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես շումերա-կան Էնկի եւ աքքադական Հայա Աստված, ընդունված է գիտական շրջանառության մեջ Էա/Հայա-ի փոխարեն օգտագործել նրա Էնկի տիտղոսը, որը նշանա-կում է «Երկրի պարոն»: Մենք մեր հետագա աշխատանքների մեջ Հայա Աստծուն կներկայացնենք իր տիտղոսով՝ այսինքն Էնկի-Հայա ձեւով, որը ավելի ամբողջական է ներկայացնում Հայա Աստծոն: Շումերական գրավոր մշակույթի մեջ Էնկի-Հայա երեւույթը հանդես է գալիս որպես Ա-րարիչ Աստծո Որդի եւ հանդիսանում է դիցաբանական համակարգի անփոխարինելի Աստված: Էնկի-Հայան Հին Կտակարանի Օձն է, ըստ շումերների՝ Գաղտնիքի Բացահայտողը: Եգիպտոսում Էնկի-Հայայի կրկնօրինակ ասվածն է Պտախը, որի խորհրդանշանը նույնպես օձն էր: Պտախի հիերոգ-լիֆն էր` միմյանց փաթաթված օձեր պարույրի ձեւով կամ ժամանակակից ընկալումներով ասած` «ԴՆԿ-ի կրկնակի սպիրալը»: Սա խոսում է այն մասին, որ շումերական եւ եգիպտական աղբյուրներից հայտնի Հայա-Պտախը գլխավոր դերակատարություն ունեին կյանքի եւ մահվան խնդիր-ների մեջ:
Շումերները իրենց արձանագրություններից մեկում թողել են նախաջրհեղեղյան աշխարհը Մեկ Էությամբ կառավարող 8 կառավարիչ-ների անունները եւ նրանց կառավարման ժամանակահատվածը: 8 կառավարիչների անունների փաստը լեզվի էթնո պատկանելության առումով մեր կողմից արդեն ուսումնասիրված է, եւ մենք այն կներկայացնենք «Նախաջրհեղեղյան 8 կառավարիչները» հոդվածում: Այստեղ միայն կնշենք, որ բոլոր 8 կառավարիչների անունները կազմված են հայերենի լեզվամտածողությանը եւ բառակազմությանը համարժեք:
Սրանք էին աշխարհի կառավարիչների անունները եւ կառավարման ժամանակագրությունը ջրհեղեղից առաջ` համաձայն շումերական արձանագ-րության:
1. A-LU-LIM – Ա-ԼՈւ-ԼԻՄ, ԷՐԻԴՈւ-ի տիրակալը կառավարել է 28.800 տարի,
2. A-LAL-GAR – Ա-ԼԱԼ-ԳԱՌ կառավարել է 36.000 տարի,
3. EN-MEN-LU-AN-NA – ԵՆ-ՄԵՆ-ԼՈւ-ԱՆ-ՆԱ կառավարել է 43.200 տարի,
4. EN-MEN-GAL-AN-NA – ԵՆ-ՄԵՆ-ԳԱԼ-ԱՆ-ՆԱ կառավարել է 28.800 տարի,
5. DU-MU-ZI. – ԴՈՒ-ՄՈՒ-ԶԻ կառավարել է 36.000 տարի,
6. EN-SIPA-ZI-AN-NA. – ԵՆ-ՍԻՊԱ-ԶԻ-ԱՆ-ՆԱ կառավարել է 28.800 տարի,
7. EN-MEN-DUR-AN-NA. – ԵՆ-ՄԵՆ-ԴՈւՌ-ԱՆ-ՆԱ կառավարել է 21.600 տարի,
8. UB-AR-TU-TU. – ՈւԲ-ԱՐ-ՏՈւ-ՏՈւ կառավարել է 18.000 տարի:
Ըստ Շումերական ավանդապատումերի, նախաջրհեղեղյան աշխարհը Մեկ Էությամբ կառավարվել է 8 կառավարիչների կողմից 241.200 տարի, իսկ ամբողջական վերցրած ժամանակակից քաղաքակրթության տարիքը շումերական աղբյուրում կազմում է 260.200 երկրային տարի կամ մոտավորա-պես 10 արեւային տարի կամ 10 արարչական օր:
Շումերական մշակույթում տիեզերական հաշվարկային համակարգի մոդելը կազմված էր 12 ժամանակային գոտիներից, յուրաքանչյուր ժամա-նակային գոտի ուներ իր խորhրդանիշը, որտեղ արեւը մնում է 2.160/2.200 երկրային տարի: Համաձայն 12 մասից կազմված շումերական տիեզերական հաշվարկային մոդելի, արեւի 1 ամբողջ պտույտը 12 խորհրդանշաններում (մեր ընկալումներում կենդանակերպ-հորոսկոպ) հավասար էր 25.920-26.400 տարվա:
Ըստ աստղաֆիզիկոս Պ. Հերունու` շումերական հաշվարկային մոդելի իր չափագրումները հաստատում են շումերական աստղագետ քրմերի հաշվարկների ճշտությունը, արեւի մեկ ամբողջ պտույտը կենդանակերպի 12 նշանների միջով իրոք կազմում է 25.920-26.400 տարի:
Քարահունջի աստղադիտարանին նվիրված ուսումնասիրությունում Պարիս Հերունին հանգել է այն եզրակացության, որ երկնքի եւ աստ-ղերի մասին մեզ հասած ամենահնագույն տեղեկությունները հավաքագրվել են Հայաստանում, այսինքն` պրեցեսիան կամ արեւի մեկ ամ-բողջ պտույտը կենդանակերպի 12 նշանների միջով մոդելավորվել է Քարահունջի աստղադիտարանում: Շատ կարեւոր է այստեղ նշել անգլիացի հետազոտող Ու. Օլքոթի եզրակացությունը, որը արվել է մեկ եւ կես դար առաջ: Ու. Օլքոթը հանգել էր այն եզրակացության, որ 12 խորհրդանշանների գաղափարախոսությունը (մոդելը) եւ նրան հատուկ տերմինները իրենց արմատներով կապված են հայկական մշակույթի եւ էթնոսի հետ: Ու. Օլքոթը Հայկական էթնոսի հետ է կապում Մեծ Արջի, Բազումքի եւ Օրիոն-Հայկի համաստեղությունների անվանումնե-րը, ինչպես նաեւ արեգակնային օրացույց համակարգի ստեղծումը (այս ամենի մասին խորհուրդ կտանք կարդալ ՀՀ կրթության եւ գիտութ-յան նախարարին, ում համոզմամբ հայերենը միայն «բազարի» լեզու է. համենայնդեպս, դա են վկայում հայերեն չիմացող հայ նա-խարարի գործողությունները,-խմբ.):
Վերադառնանք նախաջրհեղեղյան ժամանակաշրջան, եւ հասկանանք, թե ինչ զարգացումներ էին տեղի ունենում գաղափարական դաշտում: Մեկ Էության համակարգի նախաջրհեղեղյան վերջին ներկայացուցիչը եւ կառավարիչն էր շումերական արձանագրություններից մեզ հայտնի ՈւԲԱՐՏՈւՏՈւ-ն: Նրա կառավարման ժամանակաշրջանը՝ ըստ վեդական, շումերական, Հին Կտակարանի եւ հունական ավանդապատումների, համապատասխանում է այն ժամանակաշրջանի հետ, երբ տեղի ունեցավ ջրհեղեղը, իսկ այլաբանորեն՝ երբ Արարիչ Աստված կամ Նիբրու-խաչ մոլորակը, ըստ հալլդիա-կան մոդելի, գտնվում էր օձի (նոր համակարգի՝ կարիճի) ժամանակային գոտում 19.000 տարի առաջ:
Շումերական աստղագետները ջրհեղեղի առաջացման պատճառները կապել են գաղափարախոսության մեջ հավասարակշռված հարաբերությունների խախտման, իսկ ավելի որոշակի՝ Արարիչ Աստված կամ Նիբրու-խաչի շարժման հետ:
Հետջրհեղեղյան կառավարումը իրականացնող եւ Մեկ Էությունը ներկայացնող քրմերը գործում էին 2 ուղղություններով` վերահաս-տատել հեղինակություններին երկնքում եւ երկրի վրա,- սա այն իրատեսությունն էր, որը կարողացավ հիմք դառնալ եւ ապահովել հետջր-հեղեղյան հասարակությանը զարգացումը: Շումերական Զիհուսուդրան կամ Հին Կտակարանի Նոյը եւ նրանից հետո հանդես եկող կառավա-րիչները դարձան այն դիցաբանական ընտրյալները, որոնց էր վիճակված պահպանելու Մեկ Էության մոդելը մինչեւ Մուհամմեդի ծնունդը: Մուհամմեդը Մեկ Էության հավատամքային մոդելի վերջին առաքյալն է (արաբերեն փեհվանդար), սա նույնպես մեկ առանձին նյութ է: Այս քննախուզության մեջ մենք միայն Մուհամմեդին կներկայացնենք որպես Մեկ Էությունը ներկայացնող վերջին առաքյալ եւ կանց-նենք առաջ:
1. ԶԻՈւՍՈւԴՐԱ-ՆՈՅ——————————— 9.500 տարի,
2. ՀԱԲԵԹ———————————————– 4.000 տարի,
3. ՀԱՅԿ————————————————– 2.500 տարի,
4. ՀԱՅ-ԱՐԻՔ (ՀԱՄԱԴԱՇՆՈւԹՅՈւՆ) — 1.000 տարի:
Կատարենք առաջին ամփոփումը: Մեկ Էության գաղափարը շումերական աղբյուրներում ներկայացվում է «Ա» Արարիչ Աստծո 12 խորհրդանշան-ների եւ 8 կառավարիչներից կազմված կառավարման մոդելով: Աշխարհի նախաջրհեղեղյան 8 եւ հետջրհեղեղյան 4 կառավարիչների անունները կազմված են հայոց լեզվամտածողության օրինաչափությունների շրջանակներում: Ու. Օլքոթը համոզված էր, որ 12 մասից կազմված հաշ-վարկային քառակողմ համակարգը եւ նրանց անունները հայկական ծագում ունեն: Շումերական տիեզերական համակարգի հաշվարկման կենտրոնը, ըստ Պ. Հերունու, Քարահունջն է: Այս բոլոր երեւույթները մեզ են ներկայանում ամփոփված Հին Կտակարանում. Մեկ Էության վերականգնու-մը տեղի ունեցավ Արարատյան Աշխարհում, Արարատյան Աշխարհում փրկվեց ընտրյալ մարդը: Ջրհեղեղից հետո մարդկության զարգացումը եւ ժամանակագրությունը կապվեց հոգեւոր ու նյո
ւթական աշխարհը միասնաբար ներկայացնող հաջորդ` Exotericos մոդելի հետ, որի ներկայաց-նողները հալլդիներն էին: Ըստ այդ մոդելի, ժամանակակից հումանիտար, բնագիտական գիտելիքների հիմամբ կատարված պրպտումների հետջր-հեղեղյան ժամանակագրությունը, մեր կարծիքով, ունի այսպիսի ընդհանրական պատկեր:
Օձի «Կարիճի» դարաշրջան` 17.200-15.050 մ.թ.ա
Մ.թ. 17.200 առաջ տեղի ունեցավ Համաշխարհային ջրհեղեղը: Ըստ շումերական դիցաբանության, Էնկի-Հայա Աստվածը փրկված մարդկանց ապահո-վում է բարենպաստ պայմաններով, ըստ Հին Կտակարանի, Հայկական Բարձրավանդակում սկսում է վերականգնվել կյանքը:
Կշեռքի դարաշրջան` 15050 -12900 մ.թ.ա.
15.000 մ.թ.ա. Միգրացիայի սկիզբ,
14.500 մ.թ.ա. Միգրացիոն ուղղությունների հաստատում,
14.000 մ.թ.ա. Պլանավորված միգրացիա,
13.500 մ.թ.ա. Նոր տարածքների նվաճում:
Կույսի դարաշրջան` 12.900-10.750 մ.թ.ա.
13.000 մ.թ.ա. Նվաճված տարածքների բնակեցում եւ յուրացում,
12.500 մ.թ.ա. Հիմնական միգրացիայի ավարտը,
12.000 մ.թ.ա. Ռասաների որոշակի դասակարգում,
11.500 մ.թ.ա. Բարենպաստ բնակլիմայական տարածքների բնակչության աճ:
Առյուծի դարաշրջան` 10.750-8.600 մ.թ.ա.
11.000 մ.թ.ա. Նախալեզվի բաժանման սկիզբը,
10.500 մ.թ.ա. Որսորդությունը որպես սոցիալական երեւույթի կայացում,
10.000 մ.թ.ա. Հողագործության սկիզբը,
9.500 մ.թ.ա. Արհեստագործության սկիզբը,
9.000 մ.թ.ա. Անասնաբուծության սկիզբը:
Խեցգետնի դարաշրջան` 6.450-8.600 մ.թ.ա.
8.500 մ.թ.ա. Խեցեգործական եւ քարե առարկաների եւ գործիքների ստեղծում,
8.000 մ.թ.ա. Քարանձավային բնակավայրերի ստեղծում,
7.500 մ.թ.ա. Միջագետքի առաջին բնակավայրերի առաջացումը,
7.000 մ.թ.ա. Տեխնոլոգիաների կիրառում:
Եկվորյակների դարաշրջան` 4.300-6.450 մ.թ.ա.
6.500 մ.թ.ա. Արմենոիդական մշակույթի տրոհում,
6.000 մ.թ.ա. Լեզվական բաժանում,
5.500 մ.թ.ա. 2-րդ քաղաքակրթության նախապայմանների առաջացումը,
5.000 մ.թ.ա. 2-րդ քաղաքակրթության հիմնումը:
Ցուլի դարաշրջան` 2.100-4.300 մ.թ.ա.
4.500 մ.թ.ա. Արմենական (Շումերական) քաղաքակրթության հիմնադրում,
4.000 մ.թ.ա. Բաբելոնյան հակասություն,
3.500 մ.թա. Բաբելոնյան հակամարտության ավարտը,
3.000 մ.թ.ա. Սեմիթական մշակույթի հիմադրումը,
2.500 մ.թա. Ժամանակակից քաղաքակրթության հիմնադրման սկիզբը:
Խոյի դարաշրջան` 2.150 մ.թա. – 0 թ.
Մ.թ.ա. 2.300-ին սկսվում է Խոյի դարաշրջանը: Խոյին հովանավորում է Դումուզի աստվածը: Դումուզի աստվածը Էնկի-Հայայի զավակն է, ըստ մեր պրպտումների՝ սպանվեց «Հայկ եւ Բել» դյուցազնամարտի ժամանակ, նրա մահվանից հետո տեղը գրավեց Դումուզիի հակառակորդ եւ եղ-բայր Մարդուկ աստվածը: Խոյի դարաշրջանը ավարտվում է մոտավորապես մ.թ.ա. 100-ին:
2.000 մ.թ.ա. Քաղաքակրթության վերջնական տրոհում,
1.500 մ.թ.ա. Պետական ինստիտուտների կայացման ավարտ,
1.000 մ.թ.ա. Նոր դիցաբանական եւ գաղափարախոսության հիմնադրում,
500 մ.թ.ա. Միաստվածության վերահաստատումը, Զորաստրիզմի հաղթանակը:
Համաձայն հալլդեական Exotericos մոդելի` մոտավորապես մ.թ.ա. 100-ին սկսվեց ձկան ժամանակաշրջանը, որի տիրակալը Էնկի-Հայա Աստվածն էր: Ըստ շումերական ավանդապատումների, ներքին կամ անդրաշխարհի տիրուհին էր Էրեշկիգալը, նա Էնկի-Հայայի զավակ Ներգալի կինն էր: Է-րեշկիգալ աստվածուհին չուներ գերիշխանություն ոչ մարդկանց եւ ոչ էլ աստվածների վրա: Նման պահվածքի պատճառը շումերների Էնկի-Հա-յա Աստվածն էր: Էնկի-Հայա Աստվածը աշխարհը կառավարելու նախապատվությունը տվեց իր քրոջը՝ Նինմահ-Նիհուրսագ Աստվածուհուն, ով եւ, ինչ-պես ինքը, բարյացակամ վերաբերմունք ուներ մարդկանց նկատմամբ: Համաձայն Մեկ Էությունը ներկայացնող 12 խորհրդանշաններից կազմված համակարգի եւ հալլդեական Exotericos-ի՝ ձկան ժամանակաշրջանի իրական իշխանությունը գտնվում էր Էնկի-Հայա Աստծո քրոջ, Մայրե-րի Աստվածուհի Նինմահ-Նիհուրսագի ձեռքերում: Ըստ Մեկ Էության դոգմատիկ գաղափարախոսության եւ համաձայն Esotericos-ի, ձկան դա-րաշրջանի մուտքը ամփոփեց հետեւյալը. Մեկ Էությունը կատարելով շրջան, վերադարձավ նույն կետին՝ այսինքն դարձավ ԶՐՈ, այս երե-ւույթը ներկայացվել է ձկան խորհրդանշանի եւ նրա տիրակալ Էնկի-Հայա Աստծո միջոցով: Մեկ Էության գաղափարախոսությունը դրեց նոր սկիզբ: Նոր սկիզբը՝ ըստ հալլդիների եւ Նոր Կտակարանի, համապատասխանում է այն ժամանակաշրջանի հետ, երբ Հիսուսը աշխարհ եկավ:
Ձկան դարաշրջան 0-2.000թ.
1 թիվ – Հիսուսի ծնունդը, Նորացված աշխարհակառուցողական մոդելի ներդրում,
500թ.- 2-րդ աշխարհակառուցողական մոդելի (իսլամ) ներդրում,
1.000թ.- արեւմուտքի (քրիստոնեություն) եւ արեւելքի (իսլամ) կրոնական գաղափարախոսության կայացման ավարտը,
1.500թ.- արեւմտյան գաղափարախոսության աննախադեպ առաջընթաց,
2.000թ.- արեւմտյան գաղափարախոսության վերամոդելավորում:
Անդրադառնանք հին աշխարհի 12 խորհրդանշաններից կազմված հալլդեական Exotericos մոդելին: Ըստ այդ մոդելի, ինչպես նաեւ դիցաբանական դաշտի ուսումնասիրությունների, մենք կարող ենք նշել, որ մ.թ.ա. 3.500-ին, Բաբելոնյան հակամարտության ժամանակ Մեկ էության դոգ-մատիկ գաղափարախոսությունը ներկայացնող Հաբեթյանները կարողացան նորից Էա/Հայա/Հայկ-Էնկի-Երկրի Պարոնի միջոցով պահպանել «արեւ կամ մեծ լույս» գաղափարախոսության հոգեւոր գերակայությունը: Բաբելոնի աշտարակաշինության հակամարտության ավարտից հետո վերջնականապես հաստատեց Մեկ Էության բաժանման փաստը, սակայն քրմապետական բարձրագույն ժողովը հաստատեց, որ «նյութական աշխարհը ա-ռանց հոգեւորի դատարկություն է»: Բաժանման հիմնական պատճառը հանդիսացավ սեմիթական գաղափարախոսների միջոցով Մեկ Էությունից վեր հանված եւ անջատած եսը, դիցաբանական Լուսին նյութականը, այս երեւույթը գաղափարախոսության մեջ մինչեւ Բաբելոնի հակամարտութ-յունը ճանաչված էր որպես «Լուսին կամ փոքր լույս»: Ռացիոնալ եսի գիտակցումը մարդուն տվեց հնարավորություն` ներսուզվել «Եսի անհատակ երեւույթի մեջ», դարձնելով նյութականը գերակա նաեւ աշխարհական փոխհարաբերությունների կարգավորման ժամանակ:
Հետջրհեղեղյան դիցահամակարգի մեջ հաջորդ կարեւորագույն էտապը հանդիսացավ արեւ՝ հոգեւորի եւ լուսին՝ նյութականի միասնական տիեզերական հաշվարկային համակարգի հիմնումը եւ գործնական կիրառումը: Նորացված տիեզերական հաշվարկային համակարգը Exotericos փի-լիսոփաության մեջ հիմնավորեց «նյութական աշխարհը առանց հոգեւորի դատարկություն է» կեցության գաղափարը: Շումերական մշակույ-թից պահպանված 12 հիմնական խորհրդանշանները, որոնք ամբողջական ներկայացնում էին Մեկ Էության եւ Մարդու փոխհարաբերութ-յունները, նույնպես կրեցին փոփոխություներ:
Ըստ Exotericos-ի` նոր մոդել աշխարհակարգի հիմնադրումը ամրագրվեց այն ժամանակ, երբ արեւը գտնվում էր 12 մասից կազմված տիեզերական համակարգի 5-րդ ժամանակային գոտում: Ի պատիվ Հաբեթյան ճյուղի տարած հաղթանակի՝ տիեզերական համակարգի հինգերորդ գոտու հովանավոր հռչակվեց Ցուլը: Արեւապաշտ երկրագործների գլխավոր խորհրդանիշը` ցուլը ծնվել է Հայկական Տավրոսի լեռներում եւ, որպես աստված, Միջա-գետքում հայտնի էր Իշկուր անունով: Իշկուր-ցուլը մատնանշում էր հայրիշխանությունը, որի գլխավոր խորհրդանիշն էր ուժը, նրա միջոցով ստացած արդյունքը:
Արեւապաշտական գաղափարախոսության կրող հայկական էթնոսը Exotericos մոդելում ստացավ բացառիկ իրավունք ներկայացնելու 12 մասից կազմված համակարգի 4 գլխավոր խորհրդանշաններին՝ առյուծին, արծվին, ցուլին եւ օձին: Ինչու՞ ընտրվեցին առյուծը, արծիվը եւ ցու-լը,- սա նույնպես կապված էր մի շարք երեւույթների հետ: Նշենք նրանցից գլխավորը. առյուծը ներկայացնում էր իշխանություն, ար-ծիվը՝ վեհություն, ցուլը՝ աշխատասիրություն: Իսկ 4-րդ խորհրդանշան օձի համար՝ արքայական թագը հանդիսացավ նրա սեռական տարբերանշա-նը: Լուսնապաշտական գաղափարախոսության կրողները ստացան իրավունքներ կայացնելու 3 գերագույն իգական խորհրդանշաններին, որոնք էին աղավնին, էգ առյուծը, կովը: Արականը ներկայացնող քառակողմ եւ իգականը ներկայացնող եռակողմ երկրաչափական խորհրդանշանները դար-ձան նոր տիեզերական համակարգի պատկերները: Պատկերների համագործակցության թվաբանական խորհրդանիշը դարձավ թիվ 7-ը: Դավանաբանության մեջ հաստատվեց որպես Մեկ Էությունը ներկայացնող թիվ, գրային համակարգի մեջ հաստավեց հայկական այբուբենի «Է» տառի միջոցով:
Նոր համակարգով հաստատվեց երկրագործ Հաբեթյանների եւ քոչվոր Սեմականների իրավունքները եւ համակարգի մեջ դրվեց քաղաքակրթության զարգացումների հիմնական ծրագիրը, որով նաեւ որոշվեց մարդկության հետագա կենսակերպը՝ նստակյաց կյանք, երկրագործություն, նոր քոչվո-րություն եւ անասնապահություն: Այսպիսով բաբելոնյան հակամարտության կամ «Հայկ եւ Բել» դյուցազնամարտի ավարտից հետո Մեկ Էության քառակողմ արիական հոգեւոր համակարգի հետ համատեղ մեկ գաղափարախոսության շրջանակներում սկսեց գործել սեմիթական նյու-թական համակարգը: Քառակողմ եւ եռակողմ երկրաչափական պատկերները եւ 12 մասից բաղկացած երկնակամարի տիեզերական հաշվարկային համակարգի յուրաքանչյուր հատված ձեռք բերեց առանձնահատուկ կրոնական երանգավորում, եւ արտահայտեցին Մեկ Էության եւ Մարդու փոխհարաբերութ-յունները երկու հիմնական գաղափարախոսների՝ արեւապաշտների եւ լուսնապաշտների միջոցով: Նոր տիեզերական համակարգի մեջ կշեռքը խորհրդանշեց հավասարությունը, որը ամրագրեց Մեկ Էության ամբողջական նոր երեւույթը Exotericos համակարգի օրենքների սահման-ներում:
Ամփոփելով հատվածի քննախուզությունը` մենք կարող ենք նշել հետեւյալը:
Համաձայն Exotericos համակարգի` մ.թ. 17.000 տարի առաջ տեղի ունեցած Համաշխարհային ջրհեղեղից մարդկությունը փրկվեց Արարատյան Աշխարհում:
Հաբեթյան Հայկը շարունակեց շումերական դիցաբանության մեջ հայտնի Էնկի-Հայա Աստծո Մեկ Էություն գաղափարախոսությունը եւ դյուցազնամարտում պաշտպանեց հայկական էթնոսի իրավունքները` ժառանգաբար կրելու «արեւ կամ մեծ լույս» տիտղոսը: Exotericos համա-կարգի օրենքների շրջանակներում Մեկ Էությունը ներկայացնելու իրավունքը վերջնականապես ամրագրվեց հայկական գրային համակարգի մեջ «է» գաղափարագրով: Անդրադառնանք Exotericos կոչվող համակարգին եւ 12 խորհրդանշանների հիմնական պահպանողներ հալլդիներին: Հնագույն աշխարհի հալլդիական գրիչները իրենց ժամանակաշրջանում կատարվող պատմական իրադարձությունները եւ շատ հաճախ թագավորի գահ բարձրանալու կամ գահից իջնելու երեւույթները մեկնաբանում էին Exotericos-ով եւ կապում էին 12 խորհրդանշանների փոխհարաբե-րությունների հետ:
Ավանդույթն ասում է, որ Exotericos մշակույթի ամենախորհրդավոր գիրքը հալլդիների մոտ կոչվում էր «Անտրոպոս»:
«Անտրոպոսի» քարոզչությունն ուղղակիորեն արտահայտում է գերմարդու (ըստ Ավեստայի` ՀԱՅԱ ՄԱՐԴԱՆԻ) գաղափարը, «Անտրոպոս»-ը համար-վել է աշխարհի ստեղծման գիրքը իր ամբողջ առեղծվածներով: Նրանում ասվում էր, որ գոյություն ուներ մեկ ընդհանուր սկզբնական հա-մաշխարհային գիտակցություն, (որը համարժեք էր Մեկ Էության երեւույթին) եւ վերեւից տրված գիտելիքներ: Ըստ ավանդույթի՝ գիրքը գրված է եղել «Սնզարական» սրբազան գաղտնի լեզվով, որին հաջորդում է SARAZINI լեզուն: «Սնզարական» լեզուն հասկանալի է եղել միայն ընտրյալներին եւ քրմերին: Գիրքը չի պահպանվել, բայց պահպանվել են նրա որոշ մասեր, որոնք մեզ են հասել «ԿԱԲԱԼԱ» անվամբ եւ համարվում է գաղտնագրեր, գաղափարագրեր, այլաբանություններ վերծանելու, հասկանալու գիտելիք:
Գրավոր նյութերը ցույց են տալիս, որ Exotericos-ով զբաղվող հալլդիները հասարակական փոխհարաբերությունների մեջ զբաղեցրել են շատ բարձր դիրք: Ըստ ավանդույթի, հալլդիները կարողանում էին գուշակել մեր քաղաքակրթության բոլոր կարեւորագույն իրադար-ձությունները, որոնք տեղի էին ունեցել անցյալում եւ պետք է տեղի ունենային մոտ ապագայում: Մ.թ. առաջ 7-րդ դարի վերջերին քրմապետ-հալլդիների վերնախավը դարձավ տիրապետող կաստա, նրանք դարձան Նոր Բաբելոնական թագավորություն կառավարիչները: Այդ պատճառով Նոր Բաբելոնական թագավորությունը հաճախակի անվանվել է Հալլդիական երկիր: Մեկ Էության բարձրագույն դրսեւորումը քրմապետ-հալլ-դիների գաղափարախոսության մեջ նոր որակ ստացավ, որը հետագայում կոչվեց սինկրետիզմ (լատ. Syncretismus-հասարակությունների միա-ցում), որն ապահովում էր անհամատեղելի, անհամադրելի հայացքների եւ մտածողության միասնությունը: Սինկրետիզմը ցայսօր քա-ղաքակրթության պահպանման գլխավոր մոդելն է, նոր փիլիսոփայության տարածողները (դեպի Հռոմ) դարձան Էթրուսկները: Էթրուսկնե-րի եւ հռոմեացիների միջեւ մշտական հակամարտություն կար, բայց սա չէր խանգարում որպեսզի հռոմեական «ոսկե երիտասարդությու-նը» կրթություն ստանար էթրուսկների մոտ՝ սինկրետիզմի մոդելի շրջանակներում:
Հալլդիների վերաբերյալ շատ վարկածներ կան: Հնագույն ժամանակներից հալլդիները բաժանվել են 2 մասի` հալլդիներ-քրմեր` գաղափարա-խոսներ եւ հալլդիներ ազգություն: Համարվում է, որ հալդի-ազգությունը պատկանում է սեմիթական էթնոխմբին: Հալլդի տերմինը առաջին անգամ գրավոր հանդիպում ենք աքքադերենում «կալդու», «քալդայա» ձեւերով, հունարեն ձեւն է հալդայոյ: Հին Կտակարանի մեջ Կսեդ անունով հանդես է գալիս Աբրահամի եղբոր՝ Նահորի որդին, որի հետ է կապվում Հալլդի անվան ծագումնաբանությունը: Մեկ այլ վարկածի համաձայն` հալլդի տերմինի ծագումնաբանությունը գալիս է արամեական լեզվից եւ նշանակում է կադայ կամ քասդայա, որը հետագայում ան-ցել է եբրայերեն լեզվի մեջ «կասդիմ» ձեւով: Քուրմ հալլդիների մասին մեր ժամանակաշրջանի ամենահայտնի ավանդապատումը կապված է Հիսուսի ծննդյան հետ, հալլդեական 4 քրմերը եւ արեւելյան թագավորները գնում էին Բեթլեհեմ` նորածին Հիսուսին երկրպագելու համար: Այս է հալլդի մասին եղած հիմնական նյութը, որը չի բացահայտում նրա ծագումնաբանությունը եւ էթնիկական պատկանելությու-նը:
Եվս մեկ անգամ շեշտենք, որ հայերեն լեզվից փոխառնված ավանդական գաղափարական տերմինները սեմիթական լեզվական մշակույթի տառադար-ձությունների եւ որոշակի փոփոխությունների շնորհիվ դարձել են մեզ համար անհասկանալի եւ անընկալելի:
Նախքան հալլդի տերմինի ծագումնաբանությանը անցնելը` ընդգծենք, որ տարածաշրջանի դիցահավատամքային համակարգի մեջ Հալլդին հայկա-կան դիցարանի Գերագույն Աստծո անվանումն է: Կասդիմ, Քալդու, Քալդայա, Հալդայոյ, Հալլդի, Խալլդի բառաձեւերի մեջ կան տառադարձութ-յուններ, որոնք կապված են 2 տեսակի լեզվամտածողության հետ՝
1) Կասդիմ, Քալդու, Քալդայա խմբի մեջ նկատվում է 3 տեսակի ընդհանրություններ Կ<Ք,աս>ալ,
դի>դու>դա:
2) Հալդայոյ, Հալլդի, Խալլդի, Յալդայոյ խմբի մեջ նույնպես նկատվում է 3 տեսակի ընդհանրություններ Յ>Հ<Խ, ալ, դա>դի:
1-ին ընդհանրությունը 2 խմբերի մեջ «աս/ալ» է, որը տերմինի կրող արմատն է, հրապաշտական, իսկ հետագայում նաեւ արեւապաշտական գաղա-փարախոսության մեջ ունեն հաստատված տեղ, իսկ ավանդական դավանաբանությունում նրանք ճանաչվում են «աս-առաջին» եւ «ալ-կարմիր» իմաստնե-րով:
2-րդ ընդհանրությունը 2 խմբերի մեջ «դա/դի» է, որը արտահայտում է «դա, այդ» իմաստը:
3-րդ ընդհանրությունը 2 խմբերի մեջ Կ/Ք, Յ/Հ/Խ, հնչյունափոխությունն է: Գ/Կ/Ք եւ Յ/Հ/Խ հնչյունների օգտագործումը բառի մեջ պայմանավորված է հայերենի բարբառներով եւ հայերեն լեզվի օրինաչափություններից է:
Մեր կողմից հալլդի տերմինի վերլուծությունը ցույց է տալիս նրա սկզբնական իմաստը, «վերեւում կարմիր դրվածը», այսինքն` «ա-րեւ», որը հայկական էթնոսի մոտ հնչել է «Հալդի, Խալդի, Յալդի» ձեւով եւ իր խորքային գաղափարախոսությամբ համահունչ է շումե-րական Հայա Աստծո էությանը: Հալդի, Խալդի, Յալդի տերմինը, փոխառնվելով հարեւան ցեղախմբերի եւ էթնիկ միավորումների կողմից, հնչեց որպես «կադայ կամ քասդայա, կասդիմ, կալդու, քալդայա, հալդայոյ»: Սա իր հերթին նշանակում է, որ հալլդի տերմինի ներքո հանդես եկող ընդհանրությունը հայկական էթնոսի մաս կազմող սոցիալական խումբ էր եւ գործում էր գաղափարախոսության դաշտում: Իրավամբ հալլդիների սոցիալական խմբին կարող ենք համարել կապող օղակ՝ արեւապաշտական եւ լուսնապաշտական գաղափարախոսությունների միջեւ: Մենք հակված ենք կարծելու, որ տերմինի մեկնաբանման մեր մոտեցումը բավարար հիմք է ապահովում հասկանալու համար, որ Հալլդի անձան-վան գաղափարական եւ դավանաբանական պատկանելությունը հստակ կապված է արեւապաշտության եւ հայկական լեզվամտածողության հետ ու սխալ է փաս-տել, որ հեբրայական «կասդիմ» բառը համարվում է Հալլդի բառի նախատիպը:
Անդրադառնանք հալլդիական Exotericos դավանաբանական գաղափարախոսության 12 խորհրդանշաններից կազմված կենդանակերպի համակարգին, որը, ըստ մեր պրպտումների, կարելի է բաժանել 4 խմբի՝
– 1-ին խումբ՝ արական խորհրդանշաններ` ցուլ, առյուծ, խոյ, քարայծ.- ներկայանում են Արարիչ Աստծո համակարգի մեջ:
– 2-րդ խումբ՝ խորհրդաշաններ, որոնք ապահովում են արական 4 խորհրդանշանների գործունեությունը:
– 3-րդ խումբ՝ իգական խորհրդանշաններ՝ կույս, ջրհոս, խեցգետին, որոնք հակակշիռ են արական խորհրդանշաններին:
– 4-րդ խումբ` խորհրդանշաններ, որոնք ապահովում են համագործակցություն եւ ամուր կապ 12 նշանների միջեւ:
Հաջորդ համակարգը, որ մեզ է հասել Հալլդիների Exotericos-ի միջոցով, Մեկ Էության գաղափարախոսությունը ներկայացնող թվային համակարգն է, նա առաջին հերթին կապված է աստվածապաշտության եւ կոսմոգենիայի հետ: Հալլդիական պատկերացումներում աստղագիտական մշակու-թային ծանրակշիռ գիտելիքները հնարավորություն էին տալիս մոդելավորել աստվածների եւ մարդկանց ճիշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերությունների գլխավոր թվային արտահայտիչն էր 0-ից մինչեւ 10-ը հաշվարկային համակարգը: Հնագույն սովորույթնե-րի համաձայն՝ թվային հերթականությունը եւ դրանից առաջացրած կոմբինացիաները բազմիմաստ խորհուրդներ ունեն: Այդ խորհուրդ-ներից է Մեկ Էությունից մինչեւ առաջնածին մարդկային Էություն արարումը՝ ներկայացված 0-ից մինչեւ 10-ը համակարգի միջոցով, այսինքն 0-ից մինչեւ 10-ը թվային խորհուրդը համապատասխանում է կյանքի ստեղծման մոդելին: Շատ կարեւոր է հնարավորին չափ ճիշտ հասկանալ Exotericos 0-ից մինչեւ 10-ը թվերի պատկերագրական աշխարհակառուցողական մոդելը, որտեղ հիմնական կրող էլեմենտ է հանդիսա-նում զրոն:
Զրո կամ շրջան. – խորհուրդն ամփոփում է «անվերջանալի եւ հավերժականը տարածության եւ ժամանակի մեջ», համարժեք է շումերական «Մե» գաղափարախոսությանը:
նշանակում է «Անվերջանալի շրջան», թվաբանության մեջ ունի նախասկիզբ իմաստը, տառային ձեւն է՝ ԶՐՈ, բառը կազմված է 3 տառերից, որի իմաստն է՝ «այն իմաստավորված նյութը»: ԶՐՈ-ն շատ ազդեցիկ է, համագործակցում է 1-ից մինչեւ 9-ը թվանշանների հետ: Գտնվելով թվանշա-նից առաջ կամ հետո, տալիս է նրան նոր արժեքային իմաստ՝ ներկայացնելով նյութի իրական արժեքը թվային համակարգի միջոցով:
0-ն իր մեջ ամփոփում է տիեզերքի գաղափարը, «ԶՐՈ»-ից սկսվում է հարաբերական շարժումը, որը անվերջության մեջ հարաբերականորեն հաստատուն կետից աջ կամ ձախ ընթացք ստանալով, կատարում է պտույտ՝ վերադառնալով նույն կետին: Այս փիլիսփայությունը ամփոփվեց Ավեստա-յի մեջ՝ ի դեմս Զերվան Ակարանա-ի:
Զերվան Ակարանա-անվերջ ժամանակ, արիական գաղափարախոսության ժամանակի եւ ճակատագրի կերպարն է, արիական գաղափարախոսությունը ունի նաեւ ժամանակի վերջը – «Զերվան Դար Հախվադատա» հասակցողությունը: Համաձայն անվերջության հավերժ հիմն՝ «Բունդա հիշնեի», Զերվանը՝ այ-սինքն սկի
զբը, «հզոր է եւ ՉԱՐՈւՑ եւ ԲԱՐՈՒՑ»:
Հին եգիպտական երկնքի աստվածն էր «ՆԵՐ ԷՐ ՉԵՐ»-ը, նա գոյություն ուներ ի սկզբանե:
«ԶՐՈ» – Որպես թվային մեծություն ոչինչ է, այսինքն ԱՆ-Ու-ՊԱԴ-Ա-ԿԱ (Սանսկրիտ) «առանց ստեղծողի», ինքը-կարողը, մեր ընկալումնե-րում՝ Մեկ Էությունը:
կլոր շրջանը, երբեւէ մեզ հայտնի առաջին գաղափարական խորհրդանշանը, իր գրաֆիկական եւ գաղափարական ձեւով մոտենում եւ արտահայտում է տիեզերքի առաջնային վիճակը՝ հունական ընկալումներում՝ քաոսը:
Շրջանի մեջ տրամագիծը արտահայտում է տիեզերքի մեջ Մեկ Էության բացարձակ անվերջությունը:
Կլոր շրջանն է՝ ներսում կետը, փաստում է տիեզերքի մեջ Մեկ Էության հավերժականությունը:
Այս նշանը փաստում է տիեզերքի մեջ մայր-բնությունը, հավասարակշիռ վիճակը:
Փաստում է տիեզերքի մեջ Մեկ Էության եւ մարդու փոխկապվածությունը:
Սեռի առաջացում Մեկ Էությունից բնության մեջ: Եգիպտական պատկերագրերի մեջ կյանքի նշանն է, որը հետագայում դարձավ Վեներայի նշա-նը:
Արիական խաչը կամ հրապաշտների հավերժության տարբերանշանը, Հնդկաստանում Ագնի կրակի աստծո նշանն է: Շատ ընդհանրացված խորհրդանշան է, նա իմաստավորում է տիեզերքի հավերժական շարժումը կենտրոնից կամ Մեկ Էությունից:
5 թեւանի աստղ է՝ մեկ ծայրերով ուղղված վերեւ, մարդու արարման աստվածային նշանն է, մարդը Մեկ Էության մեջ:
Շրջանագծի մեջ 2 քառակուսիների համադրությունը խորհրդանշում է հոգեւոր–արիական եւ նյութական-իգական երեւույթի ներդաշնա-կությունը Մեկ Էության մեջ:
5 թեւանի աստղ է՝ 2 ծայրերով ուղղված վերեւ, ներկայացնում է Մեկ Էությունից շեղված մարդուն կամ անհավատ մարդուն:
2 կողք-կողքի իրար կպած շրջանագծեր, նշանակում է Մեկ Էությունը, որպես 2 ստեղծագործական սկիզբ մարդու համար:
* * *
(0-ից մինչեւ 10-ը համակարգի) նշանների նկարները պետք է նայել «Լուսանցք»-ի թիվ 36 (167)-ի PDF տարբերակում -(www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում տեղադրված)
* * *
Exotericos-ի մեջ հաջորդ մոդելը 0-ից մինչեւ 10-ը թվերի թվաբանական համակարգն է, որտեղ ամեն մի թիվ իմաստավորված է:
0 – բացարձակ միավոր է, հանդես է գալիս որպես առաջին դիցական ճարտարապետական մոդել:
1 – սկիզբ, անկրկնելի է, տիեզերական, հանդես է գալիս որպես Արարիչ Աստված:
2 – կրկնություն, դուալիզմ կամ սիմետրիայի նշան, վերեւ-ներքեւ, երկինք-երկիր, ձախ-աջ: Սեմանտիկ հակամարտություն՝ այո-ոչ, լավ-վատ, լույս-խավար:
3 – անբաժանելի որակ, առանց նրա չկա ամբողջությունը՝ «Էականը», սա իր իմաստով հավասարվում է իրեն նախորդող մեծություններին եւ, որպես կատարելություն, դրսեւորվում եռանկյունի երկրաչափական ձեւի մեջ, 3 ուժերի հավասարակշռություն:
4 – Պյութագորասի մոտ 4-ը համարվում է նախասկիզբ եւ աղբյուրն է բնության: Նա արտահայտում է խաչաձեւված տարերքները եւ խորհր-դանշում է փակ տարածության կատարելությունը տաճարների, աղոթավայրերի, պալատների ճարտարապետական մոդելի միջոցով: Այս պայմանական մոդելով կառույցները ներկայացնում են Մեկ Էության (հոգեւորի) եւ մարդու (նյութական) հավասարակշռված փոխհարաբերությունները եւ ներկայացնում երկրային կյանքի հիմնական մոդելը: Նաեւ ամփոփում է երկրի 4 տարերքների միասնությունը եւ վերադարձ դեպի երկնային շրջան, սկզբնական զրո: Բուդդիզմի մեջ քառակուսին ներկայացնում է երկիրը, չինացների մոտ՝ անշարժ երկիրն է, կապված պտտվող երկնքի հետ (ին, յան): Չինական հավատալիքներն ասում են՝ «վախեցիր թիվ 4-ից», այն համարժեք է մահվանը: Հունա-հռոմեական ավանդապա-տումներում քառակուսին Աֆրոդիտե-Վեներայի պտղաբեր ուժի խորհրդանիշն է, հնդկացիների մոտ՝ աշխարհակարգի հիմքը: Հնդիկների մոտ շրջանի եւ քառակուսու միասնությունը տիեզերքի եւ մարդկանց հավասարակշռված կապն է: Եգիպտոսում կարծում էին, որ 4-ը այն թվա-յին խորհրդանշանն է, որը կրում է աշխարհի եւ կյանքի հավերժականության գաղափարը: Այն նաեւ արտահայտում է իր մեջ աշխարհի 4 կող-մերի գաղափարը: Երկնակամարը ունի 4 դուռ, 4 մուտք: Սա նաեւ համարժեք է «ստեղծմանը եւ ոչնչացմանը»: Հստակ կարելի է ասել, որ թիվ 4-ը բանալի է մարդու համար՝ աստվածայինը ինքնուրույն ճանաչելու:
5 – Շումերների մոտ 5-ը կապված է անդրշիրիմյան աշխարհի հետ: 5-ը կիսափակ մարմին է եւ տարողունակ, որը կազմված է կիսաշրջանից, որն ավարտվում է բռնակով, այսինքն, որպես առարկա, հնարավորություն է տալիս եւ՛ տալու եւ՛ վերցնելու: Թվաբանական 5-ը նշանակում է 2 անհավա-սար միավորների իրար միացում, որտեղ 2-ը արեւի համարժեքն է, իսկ 3-ը՝ լուսնի, այս մոդելի մեջ ավարտվել է հակասությունը եւ ստեղծվել հավասարակշռված աշխարհ:
6 – նույնպես իր գրաֆիկայով արտահայտում է շարժում՝ ներս կամ դուրս, թվային համակարգի մեջ արտահայտվում է որպես 1+5=6, այսինքն մարդու կողմից փորձ է կրկնել աստվածայինը եւ հավերժական
ը ու համադրել այն: Թիվ 6-ը կարելի է հասկանալ որպես բարու եւ չարի հավեր-ժական պայքարի խորհուրդ, որը կյանք է ստեղծում:
7 – հայկական այբուբենի «է» տառի զբաղեցրած աստիճանն է, Մեկ Էության գաղափարագիրը: Ներկայացնում է Հայկական ավանդապատումների 7 սրբազան լեռները՝ Մասիս, Արագած, Նեմրութ, Տավրոս, Վարագա, Սիփան, Մանի: Հին Եգիպտոսում թիվ 7-ը համարվում էր Օզիրեսի-Օսիրիս-Օրիոն-Հայկի խորհրդանշանը: Ըստ առասպելի՝ երեկոյան 7-ին, օձ Ապոպը հարձակվում է Ռա աստծո նավի վրա: Մահացածները անցնում են 7 դահ-լիճների եւ 7 դռների միջով, որպեսզի հայտնվեն «ԱՄԵՆՏԻ-ամենին լույս»: Շումերների մոտ 7-ը երկրի նշանն է, պատկանում էր Էն-լիլին եւ Էնկիին, որպես ներկայացուցիչներ «Ա» Արարիչ Աստծո, երբեմն նաեւ նրանց անվանում էին «Յոթերորդի տիրակալներ»: Շումե-րական ավանդապատումներում արեգակնային համակարգի 7-րդ մոլորակը կոչվում էր Նիբրու-խաչ, առասպելների մեջ համարվում է աստվածների տուն: 7-ը կարեւոր թիվ է բոլոր դավանանքներում՝ արարման 7 օրերը, ոսկյա 7 թեւանի մոմակալը, 7 հրեշտակները եւ այլն: Ղուրանում 7 թիվը նույնպես իմաստավորված է, մինչեւ այժմ մահմեդական ուխտագնացները Մեքքայում պետք է 7 անգամ պտտվեն Քաբբայի շուրջը: 7 թիվը կապված է նաեւ բաբելոնական «Էնումա Էլիշ» պոեմի հետ: 6 աղյուսակների վրա պատմվում է Մարդուկի կողմից աշխարհի ստեղծման մասին, իսկ 7-րդ աղյուսակի ներբողները նվիրված են Արարչին:
8 – 8 ճառագայթանի պատկերը Ինիանա-Իշտարի խորհրդանշանն է: Վեներա մոլորակը ամեն 8 տարին մեկ հայտնվում է Սիրիուսի օրբիտայում եւ դառնում լուսաբացի աստղ: Միջագետքի հնագույն աստվածուհիներից Նիհուրսագը խոցում է 8 աստվածներին եւ աճեցնում 8 անուն բուսականություն: 8 ճառագայթաստղը ստեղծվում է, երբ մեկ քառակուսին դրվում է մյուս քառակուսու վրա՝ շեղ: Հին Հնդկաստանում աստղը՝ քառակուսին համարվել է տղամարդու խորհրդանիշը: Թիվ 8-ը կամ նրա համակարգը կապված է արեւի հետ, մարմնավորում է անվերջանալիությու-նը, նաեւ հավերժական պայքարը:
9 – ներկայացնում է 3 թվի կրկնությունը, համաձայն հին եգիպտական արեւապաշտական գաղափարախոսության՝ դիցարանը կազմված էր 9 բարձրա-գույն աստվածներից:
10 – շումերների եւ եգիպտացիների մոտ հայր աստծո խորհրդանիշն է, ամբողջականություն է եւ արարչական, փաստում է 2 ավարտուն համա-կարգերի գոյությունը: Ազդարարում է աշխարհաշինության ավարտը, մարդու ինքնուրույն արարելու ստեղծագործական սկիզբը՝ 10 պատվի-րանների միջոցով:
Այս համակարգին հետագայում ավելացվել է 11, 12, 13 թվերը, որոնք իրենց խորհուրդներով կապված են միայն մարդու գործունեության եւ գաղափարական խնդիրների հետ: 11-ը խորհրդանշում է կյանքի ղեկավարումը, նոր ծրագրերի իրականացումը: 12-ը խորհրդանշում է հակա-սությունները հաղթահարած մարդուն, որը կարողացավ համակարգել 12 մասից բաղկացած տիեզերական ուղեցույցը: 13-ը խորհրդանշում է մարդուն, որը, ի հակադրում Մեկ Էության խորհրդի, փորձում է հասնել իր բարձրագույն նպատակին՝ միայն նյութականի միջոցով: Նյութական Մարդը փորձում է իր ագրեսիվ հատկանիշների շնորհիվ շահագործել մարդու մեջ Աստվածայինը, Արարչականը, որի թվային համար-ժեքը «1» է եւ մարդկային գիտակցության արդյունքը՝ թվային համարժեքը՝ «12»: 13-ի նոր համակարգը ավերիչ պոտենցիալ ուժ ունի, հա-մակարգի հիմնական կրողներն էին աքքադը, հետագայում ամրագրվեց հրեական մշակույթում եւ արտահայտեց հրեական հավատի առաջնայինը եւ միակը լինելու 13 փաստերով:
Շարադրված նյութերը եւ մեր դիտարկումները կատարված այլ տեսանկյունից հնարավորություն են տալիս հիմնավորելու մեր տեսակետը այն մասին որ.
ա) Ջրհեղեղից առաջ Մեկ Էության գաղափախոսության շրջանակներում ձեւավորված 12 մասից կազմված տիեզերական հաշվարկային եւ Exotericos համակարգերը եւ Syncretismus գաղափարախոսությունը ստեղծվել է հայկական էթնոսի առաջնորդությամբ:
բ) Ու. Օլկոթի, Ա. Վարպետյանի, Ա. Մովսեսյանի, Պ. Հերունու բնագիտական եզրահանգումները ուղիղ գծով կապված են շումերական դիցաբանութ-յան եւ տիեզերքի հաշվարկային մոդելի հետ:
գ) Մեկ Էության գաղափարախոսության կրողը հայկական Էթնոսն է, իսկ 12 կառավարիչներին եւ Մեկ Էությունը ներկայացնող Ա կամ Արարիչ Աստծո Էա-Հայա-Հայկ-Հալլդի որդին ապահովում է դիցաբանական ուղիղ կապը նախաջրհեղեղյան եւ հետջրհեղեղյան մշակույթների մի-ջեւ:
դ) Շումերական մշակույթից մեզ հայտնի տիեզերքի հաշվարկային մոդելի պահապանը, սկսված անհիշելի ժամանակաշրջաններից, հայկական էթնոսն է, երեւույթը որպես անխախատ պայմանականություն, ներկայացված է հայոց այբունենի «Է» գաղափարագրով:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 32-37 (163-168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



