Արիա-թյուրքական անհնարին հարաբերություններ եւ անհամատեղելիություն

Արիա-թյուրքական անհնարին հարաբերություններ

Հայ-իրանական հարաբերությունների սերտացումն ու բնագավառային ընդլայնումը վաղուց գրավել է թուրքական զլմ-ների ուշադրութ-յունը: Թուրքական «Զաման»-ը գրում է, թե ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունները խնդրո առարկա են Թուրքիայի համար: «Մեր հա-րեւանների հետ հարաբերություններն, անշուշտ, շատ կարեւոր են: Բացի այդ, կարեւոր են նաեւ մեր հարեւանների միջեւ եղած հարաբե-րությունները, քանի որ դրանք եւս ազդեցություն են ունենում: Հետեւաբար, հարկ է հետեւել հարեւան պետությունների փոխհարա-բերությունների ընթացքին ու բնույթին»,- գրել է պարբերականը:
Թուրքական զլմ-ներում ընդգծվում է այն, որ Երեւանն ու Թեհրանը համագործակցության լայն հեռանկարներ են ապահովում, պատրաստվում են կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ծրագրեր: Օրինակ է բերվում ԻԻՀ-ին եւ ՀՀ-ին անմիջականորեն կապող նոր երկաթգծի կա-ռուցումը, «հարավկովկասյան գիծ» անվանվող նոր ցամաքային ճանապարհը, Արաքս գետի վրա ՀԷԿ-եր կառուցելու ծրագրերը: Նշվում է նաեւ, որ է-ներգետիկ ոլորտում եւս հայ-իրանական համագործակցություն կա, ինչը որոշակիորեն նվազեցրել է ՀՀ-ի էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից:


«Այսպիսով մեր հարեւան, բայց դեռեւս բարեկամ չհամարվող Հայաստան պետության ու մեր եւ հարեւան, եւ բարեկամ պետության՝ Իրանի միջեւ առկա հարաբերությունները մեզ համար չափազանց կարեւոր են»,- ահազանգում են թուրքերը:
Հակառակ Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, որոշակիորեն սրվել են Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունները՝ կապված ադրբեջանական կողմի անհիմն ու սանձարձակ «տարածքային պահանջների» հետ:
Որոշակի խնդիրներ կան նաեւ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ եւ՝ ոչ միայն Բաքվի հետ: Իրանի ԱԳՆ խոսնակ Ռամին Մեհմանփարաստը խոսե-լով Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին՝ հայտարարել է, որ դա շատ զգայուն, կարեւոր հարց է եւ այդ ուղղությամբ մերձկասպյան երկրներն անցկացնում են համապատասխան խորհրդակցություններ: Իրանցի դիվանագետը նշել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ մերձկասպյան 5 հանրապետությունների՝ Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի միջեւ առկա են որոշակի տա-րաձայնություններ, բայց երկրների միջեւ մոտ 70%-ով համաձայնություն է ձեռք բերվել, իսկ մնացյալի շուրջ բանակցում են:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին եւս անդրադարձել էր Կասպից ծովի խնդրին՝ նշելով, որ ԻԻՀ-ն կասպյան տարածաշրջանի ապառազմականացման գործում հաստատակամ է, եւ որ Իրանի սահմանները Կասպից ծովում կատարելապես պաշտպանված են եւ այդ մասով անհրաժեշտ պաշտպանական քայլեր են ձեռնարկված: «Որոշ ուժեր ցանկանում են ռազմականացնել Կասպից ծովը, սակայն Իրանը կասպյան տա-րածաշրջանի ապառազմականացման գործում հաստատակամ է»,- նշել է նախարարը:
ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի են սերտանում. այս մասին վերջերս հայտարարել են ՀՀ -վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին երեւանյան հանդիպման ժամանակ: ՀՀ վարչապետը մասնավորա-պես ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկայի ոլորտը միշտ եղել է առաջատարներից, որը նոր հնարավորութ-յուններ կընձեռի այլ ոլորտներում եւս փոխգործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու: Երկկողմ քաղաքական համաձայնութ-յուններն էլ ամրագրվել եւ ամրապնդվել են երկու երկրների նախագահների միջեւ Իրան-Հայաստան երկաթգծի, նավթամթերքների խողովակա-շարի կառուցման վերաբերյալ որոշումով: Տնտեսական համագործակցության ոլորտում փոխադարձաբար արմատավորվում են պետական ու մասնավոր հատվածի համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը, մասնավորապես՝ ջրային տնտեսության կառավարման, ճանա-պարհաշինության, հեռահաղորդակցության բնագավառներում:
Օրերս էլ ՀՀ վարչապետն ու ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմին Թեհրանում քննարկվել են երկկողմ հետաքրքրութ-յուն ներկայացնող հարցեր: Նշենք, որ այժմ ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի ու Իրանի միջեւ կազմում է տարեկան միջինը 200 մլն. դոլար: ՀՀ-ից ԻԻՀ մեծասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրանքներ, իսկ Իրանից Հա-յաստան՝ վառելիք, պարարտանյութեր եւ այն:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Թեհրանում ՀՀ վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ ԻԻՀ ու ՀՀ հարաբե-րություններում առկա համերաշխությունն ու կապվածությունը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում զարգացնել երկկողմ հարաբերությունները, եւ Իրանի ժողովուրդը միշտ պատրաստ է իր փորձն ու կարողությունները տրամադրել բարեկամներին, քանի որ նրանց առաջընթացը համարում է իրենը. «Առեւտրի, տրանսպորտի եւ էներգետիկ ոլորտներում համատեղ ներդրումներն ու համագործակցու-թյան մեծացումը տարածաշրջանի ազգերի համար կապող օղակ կարող է լինել եւ նման համագործակցության ծավալները որքան մեծանան, ժողո-վուրդների միջեւ առկա հարաբերություններն այնքան հարատեւ կլինեն»: Մ. Ահմադինեջադը հավելել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց կարիքն ունեն, ուստի տարբեր ոլորտներում համագործակցության մեծացումը կնպաստի տարածաշրջանում կայունության եւ խաղա-ղության ապահովմանը:
Իրանի հետ հարաբերությունների բարելավումը նաեւ Թուրքիայի բազմաճյուղ քաղաքականության կարեւոր ուղղություններից է: Այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն արդեն մի քանի տարի շեշտում է, որ իրենց արտաքին քաղաքականությունը հիմնված է մի քա-նի հենասյուների վրա. եթե առաջ Թուրքիայի համար աշխարհի կենտրոնն Արեւմուտքն էր, եւ Թուրքիան ցանկանում էր գնալ դեպի Ա-րեւմուտք, «ապա այժմ Թուրքիան իրեն է ընկալում որպես աշխարհի կենտրոն: Թուրքագետ Ա. Շաքարյանի խոսքով՝ Եվրոպայի համար Թուր-քիայի դերն ավելի է բարձրանում, քանի որ Թուրքիան ունի լավ հարաբերություններ Մերձավոր Արեւելքի ու Իրանի հետ: Իրանի համար Թուրքիայի դերը նույնպես բարձրանում է, քանի որ Անկարան լավ հարաբերություններ ունի ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, եւ «այսօր Անկարան իրականացնում է կոմպլեմենտար քաղաքականություն»:
Բայց մերթընդմերթ Անկարան փորձում է ջուր լցնել նաեւ Արեւմուտքի ջրաղացին, եւ կարճ ժամանակ առաջ թուրքական բանկերը դադարեցրել էին Իրան կատարվող դրամական փոխանցումները… «Թուրքական որոշ բանկեր, որոնք սերտ գործակցային հարաբերություններ ունեն ամե-րիկյան եւ եվրոպական բանկերի հետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցների պատճա-ռով դադարեցրել են Իրան կատարվող փոխանցումները: «Մելլաթ» բանկը փոխանցումներ կատարելու նպատակով դիմել էր մի շարք թուրքական բանկերի, սակայն պատասխանն ուշացավ… Իրանական «Ռաջանյուզ.իռ» կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ սահմանած նոր տնտեսական պատժամիջոցներից հետո, անցյալ 2 ամսվա կտրվածքով 74%-ով նվազել են նաեւ Թուրքիայից Իրան ներկրվող բենզինի ծավալ-ները:
Թուրքիան խախտել է նաեւ Իրանի հետ կնքած գազային պայմանագրի դրույթները եւ Իրանին 600 մլն. դոլար տուգանք է վճարել: Թուրքա-կան «Բութաշ» եւ «Իրանի ազգային գազային ընկերության» միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պարտավոր է Իրանից օրա-կան 30 մլն. խմ գազ ներկրել, սակայն թուրքական ընկերությունը վերջերս միջին հաշվով օրական 25 մլն. խմ գազ է գնել:
Իրանի նավթի նախարար Սեյյեդ Մասուդ Միրքազեմին խնդրի կապակցությամբ նշել էր. «Կողմերը պետք է հավատարիմ մնան պայմանագրի դրույթներին, այս պարագայում, Թուրքիան չկատարելով պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, պետք է համապատասխան տուգանք վճարի»: «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ վերջերս Ադրբեջանի, Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ նոր պայմանագիր է ստորագրվել, ըստ որի՝ նախատեսվում է Ադրբեջանի տարածքից տարեկան 500 մլն. խմ գազ արտահանել Թուրքիա, որտեղից էլ առանց տարանցման վճարների, Թուրքիան ադրբեջանական գազը կառաքի Նախիջեւան:
Սակայն այստեղ էլ ամեն ինչ խաղաղ չէ, եւ Իրան-Թուրքիա բնական գազի խողովակաշարում պարբերաբար տեղի են ունենում պայթյուն-ներ, որոնց հետեւանքով ժամանակավորապես դադարեցվում է Իրանից Թուրքիա բնական գազի արտահանումը: Չնայած Իրանն անցյալ տարի այդ խո-ղովակաշարով մոտ 7 մլրդ. խմ գազ է արտահանել Թուրքիա:
Առավել դժվար են Բաքու-Թեհրան փոխհարաբերությունները: Այնքան դժվար, որ Իրանը վերազինում է Ադրբեջանի հետ ունեցած սահմանա-յին ուղեկալները: Սահմանային Փարս Աբադ եւ Գարմի սահմանային գունդ այցելության ժամանակ այսպիսի մտահոգություն է հայտնել Իրանի ոստիկանության սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ, գեներալ Յաղուբ Ռեզա Զադեն: Գեներալը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ Իրանի հյուսիսային Արդեբիլ նահանգի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող սահմանի արգելափակման գոր-ծողություններն ամբողջությամբ ավարտված կլինեն:
Իսկ Իրանի ՆԳ նախարար Մոսթաֆա Նաջջարը հոկտեմբերի կեսերին Մահմուդ Ահմադինեջադի՝ Արդեբիլ նահանգ կատարած հերթական նահանգային այցի շրջանակներում այցելել էր Իրանի եւ Ադրբեջանի սահմանային Արդեբիլ նահանգի 65 կմ-ոց հատված: Վերջերս Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Ահմադի Մողադամը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ ունեցած սահմանային հարցերում Իրանին անհանգս-տացնող խնդիրն այն է, որ Ադրբեջանը կարող է վերածվել Աֆղանստանից ապօրինի թմրամիջոցների տարանցման ճանապարհի:
«Ռադիոֆառդա.քոմ» կայքը հաղորդում է, որ Իրանի ու Ադրբեջանի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունն իրականացվում է նախկինում կնքված պայմանագրերի հիման վրա, եւ ներկայում 2 երկրների միջեւ նոր ոլորտներում հարաբերությունների ընդլայն-ման միտում օրակարգում նախատեսված չէ. ասել է Ադրբեջանի պետական պաշտոնյաներից մեկը՝ մեկնաբանելով Իրանի պաշտպանության նախարա-րի՝օրերս Ադրբեջան կատարած այցի արդյունքները:
«Իրանին անհանգստացնում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ Ադրբեջանի ունեցած ռազմական համագործակցության փաստը, Կասպից ծովի ռազմականա-ցումը եւ այն, որ Բաքուն ողջունում է, որ Գաբալայի ռադարային կայանը, որն ամբողջությամբ հսկում է Իրանի ամբողջ տարածքը, այդ թվում Օմանի ծովն ու Պարսից ծոցը, համատեղ շահագործվի ԱՄՆ եւ Ռուսաստանի կողմից»,- ասել է Ադրբեջանի «Ռազմական հետազոտություն-ների վերլուծական կենտրոնի» տնօրեն Ուզեիր Ջաֆարովը:
Կայքում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Իրանին անհանգստացնող հանգամանքներից մեկն այն է, որ վերջերս Բաքվում բացվեց իսրայե-լական անօդաչու ինքնաթիռների արտադրության ներկայացուցչությունը, եւ այն 2 ռադարային կայանները, որոնցից մեկը՝ «Ասթարան» գտնվում է Իրանի, իսկ մյուսը՝ «Խիզին»՝ Ռուսաստանի սահմանին, գործում են Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի համագործակցության շրջանակնե-րում ու ղեկավարվում Բաքվում գտնվող կենտրոնից:
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական դոկտրինի 21-րդ կետին, որն օտարերկրյա ռազմական ներկայություն է նախատեսում Ադրբեջանի տարածքում, կայքը նշում է. «Հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը եւ այն փաստը, որ գերտերությունները չեն ցանկանում խախ-տել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուժային հավասարակշռությունը, Բաքվի ռազմական դոկտրինի վերոնշյալ կետը վերաբերում է Իրանի-ն»…
Իրանական կայքերը նաեւ հայտնում են, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրեա աշակերտներին ավելի մեծ ուշադրություն է դարձ-նում, քան ադրբեջանցիներին: Այն պարագայում, երբ ադրբեջանցի աշակերտներից շատերը, որոնք ապրում են շատ ծանր եւ տառապալի պայման-ներում, Ադրբեջանի կառավարությունը, պետբյուջեի ֆինանսավորմամբ, Բաքվում բացում է հրեական դպրոց: Այդ դպրոցի բացման արարո-ղությանը մասնակցել են հրեական խիստ կողմնորոշում ունեցող Իլհամ Ալիեւն ու նրա տիկինը. նշում են իրանական զլմ-ները: Դպրոցը զինված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, զվարճանքի եւ հանգստի համար նախատեսված բոլոր հնարավորություններով:
Իսկ Ադրբեջանի նկրտումները, ԻԻՀ տարածքների նկատմամբ, արդեն անցնում են սահմանները, եւ իրանական թյուրքախոս ադրբեջանցիներ են պարբերաբար ձերբակալվում երկրում՝ պանթուրքիստական եւ պանադրբեջանական քարոզչության համար: Վերջերս ԻԻՀ հեղափոխական դատարա-նը 5 իրանցի թյուրքախոս ազերիների մեղադրել է ազգային անվտանգությանը սպառնալու եւ պետական համակարգի դեմ հակաքարոզչութ-յուն կատարելու մեջ: Համաձայն դատավորի մեղադրանքի՝ վերոնշյալ անձինք Արեւմտյան Ազերբայջան նահանգի Միանդոաբ շրջանում «բն-ության օրվա» առթիվ կազմակերպված հանրային միջոցառման ընթացքում իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում իրականացրել են հակապետական քարոզչություն: Իսկ դրանից առաջ Թավրիզի դատարանի կողմից հակակառավարական քարոզչություն իրականացնելու մեղադրանքով 6 իրանցի թյուրքախոս ազերիներ էլ դատապարտվեցին ազատազրկման: ԻԻՀ պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացրել են իրենց հակաիրանական գործողությունները: Հակաիրանական դիրքորոշում ունեցող իրանցի թյուրքախոս ազերիները նմանատիպ մշակու-թային միջոցառումներն ու ֆուտբոլային հավաքներն օգտագործում են պանթյուրքական գաղափարախոսության քարոզչություն իրականաց-նելու նպատակով:
Բաքվում նույնպես ծրագրում են Ադրբեջան այցելած իրանցիներին անհանգստություն եւ անհարմարություն պատճառելու ձեւերը: Բան-տարկվում են իրանամետ գործիչներն ու քաղաքացիները: Նախորդ տարի Բաքվի բանտի ղեկավարության «անպատասխանատվության եւ անուշադրութ-յան հետեւանքով» Ադրբեջանի «Թալիշների մշակույթի կենտրոնի տնօրեն» Նոուռուզ Ալի Մուհամմեդովը բանտում մահացավ: Իրանական «Ա-րաննյուզ.իռ» կայքում «Թալիշի Սադո» հրատարակչության տնօրեն Հալալ Մուհամմեդովը հայտարարել էր, որ «Բանտում մահացած Նոու-ռուզ Ալի Մուհամմեդովի մահվան տարելիցի օրը վերջինիս ընտանիքը Բաքվի առաջին ատյանի եւ վճռաբեկ դատարանների կայացրած վճիռներից հետո բողոքի հայց է ներկայացրել Ադրբեջանի գերագույն դատարանին՝‘պահանջելով թալիշ մշակութային գործիչի մահվան դեպքի առն-չությամբ անաչառ եւ անկախ հետաքննություն իրականացնել», բայց… թալիշների, լեզգիների, քրդերի կամ հայերի որեւէ բողոք չի կարող հաջողության հասնել Ադրբեջանում:
Եվ, առհասարակ, հնարավոր չէ, որ համատեղվեն ու համակերպվեն արիական (Հայաստան, Իրան) եւ թյուրք-սեմիթական (Թուրքիա, Ադրբեջան) տեսակ-ները: Այս իսկությունն ապացուցվել է դարեդար եւ բոլոր տարաբնույթ ու տարակիրթ սերունդների կողմից…
Եվ սա լավ են գիտակցում թյուրքական տարրերը: Անկարան փորձում է հատկապես Վաշինգտոնի հետ քաղաքական խորհրդակցություններն ընդլայնել եւ հայ-իրանական կապի դեմ որոգայթներ լարել: Թուրք-ամերիկյան հարաբերություններում պարբերաբար անդրադարձ է կատարվում Թուր-քիայի դերակատարությանը իրանական միջուկային խնդրում, Կովկասի, Բալկանների, Մերձավոր Արեւելքի, Իրաքի, Իսրայելի, Աֆղանստանի հետ կապված հարցերում: Թուրքերը պնդում են, թե ԱՄՆ-Թուրքիա սերտ համագործակցություն է սկսվելու, այսուհետեւ թուրքական իշխա-նությունների ներկայացուցիչները բազմապատկելու են շփումը ԱՄՆ կոնգրեսի հետ, եւ այդ շփումը չի սահմանափակվելու միայն Հա-յոց ցեղասպանության բանաձեւի դեմ պայքարով կամ իրանական հարցերով:
Սա նոր վտանգավոր նախադրյալներ ունի հեռանկարում: Եվ իզուր չէ, որ թուրքերի վտանգավոր ձեռնարկումները արդեն բացահայտվում են… Պարզվել է, որ թուրքերը քիմիական զենքի բացահայտ կիրառում են իրականացնում: Գերմանական «Շպիգել»-ի հաղորդմամբ, փորձագետնե-րը հաստատել են այն լուսանկարների իսկությունը, որոնք ապացուցում են, որ Քրդական բանվորական կուսակցության զինյալները վեր-ջերս սպանվել էին քիմիական զենքի միջոցով: Այս փաստը լուրջ մեղադրանք է թուրքական կառավարությանն ուղղված, որը երկար ժամանակ կա-սկածվում էր քուրդ ապստամբների նկատմամբ քիմիական զենք օգտագործելու մեջ: Գերմանացի քաղաքական գործիչները պահանջում են հետաքն-նություն իրականացնել այս փաստի առիթով:
«Շպիգել»-ը, թուրք եւ քուրդ իրավապաշտպանները վստահ են, որ մարդիկ, ովքեր պատկերված են լուսանկարներում, ՔԲԿ ընդհատակյա շարժման 8 ան-դամներն են… Թերթը հարց է հնչեցնում. «Արդյո՞ք թուրքական բանակը գործածել է քիմիական զենք՝ խախտելով Քիմիական զենքի օգտագործ-ման վերաբերյալ կոնվենցիան, որը Թուրքիան նույնպես վավերացրել է»:
Իսկ վերլուծաբանների կարծիքով, կան այսպիսի եւ այլ՝ ավելի հիմնավոր խնդիրներ, որոնց պատճառով Թուրքիան չի ընդունվում ԵՄ: Եվ ՀՀ հետ սահմանի փակ լինելը, Հայոց ցեղասպանության չընդունելը, Թուրքիայի ու Իրանի հարաբերությունների բարելավումն ուղղակի Եվրոպայի համար պատրվակներ են Թուրքիային ԵՄ չընդունելու համար: Եթե Եվրոպան ցանկանա Թուրքիային ընդունել իր ընտա-նիք, ապա նրա համար էական չեն լինի Թուրքիայի ու Իրանի կամ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները:
Իսկ մեզ համար պետք է էական ու իրական լինեն արիա-թյուրքական հարաբերությունների անհնարինությունն ու վտանգավորությունը…

Արամ Ավետյան

*  *  *
Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ նախօրին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր: Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը, հատկանշական համարելով հատկապես այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական կազմով հանդիպում Իրանի եւ Հայաստանի միջեւ առաջին անգամ է տեղի ունենում, նշել է, որ դա վկայում է 2 երկրների միջեւ եղած հարաբերություննե-րի ընդլայնման եւ խորացման մասին: ՀՀ վարչապետը նաեւ կարեւորել է կրթության, առողջապահության ու անասնաբուծության բնագավառ-ներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաեւ Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը: Հայաստանի գործադիրի ղե-կավարը շնորհակալություն է հայտնել Մ. Ռահիմիին հայ համայնքին ցուցաբերած օժանդակության համար:
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նույնպես կարեւորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը եւ նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին: Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի: Մոհամմադռեզա Ռահի-մին շեշտել է, որ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության տարեկան ծավալը պետք է հասցնել առնվազն 1 միլիարդի:
Այժմ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող 4 ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի եւ Արաքսի ՀԷԿ-ի կառուցում: ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է:
Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գոր-ծերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարեւան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր: Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մա-սին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում:
Այցի շրջանակներում Տ. Սարգսյանը եղել է այն վայրում, որտեղ կառուցվելու է ՀՀ դեսպանության նոր շենքը, այցելել ներկայիս դես-պանատուն, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ ՀՀ պատվիրակությանը դիմավորել է Թեմի առաջնորդի տեղա-պահ Տեր Վարազդատը: Եկեղեցում կատարվել է մոմավառություն, ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:
ՀՀ պատվիրակությունը այցելել է նաեւ «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ ՀՀ վարչապետը շրջայց է կատարել, ծանոթացել հա-մայնքի երիտասարդների մարզական հաջողություններին:

«Լուսանցք» թիվ  37 (168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.