Այդ անցանկալի թուրք-ադրբեջանական կապը

Մոսկվան միշտ էլ խնդիր ունի կովկասյան տարածաշրջանում դիմակայել եւ առավելություն ստանալ թյուրքական համագործակցության հանդեպ: Եվ այստեղ միշտ էլ առաջ է գալիս տարածաշրջանային գլխավոր խնդիրը՝ թուրք-ադրբեջանական կապի խզման հեռանկարը: Իհարկե, Թբիլիսին էլ է փորձում թյուրքական խաղաքարտի հետ համագործակցել, ինչը նույնպես մտահոգում է ռուսաստանյան կողմին:
Բայց Վրաստանն ԱՄՆ-ի համար դանդաղ կորցնում է հակառուսական հենակետի իր կարեւորությունը, իսկ Հայաստանում ռուսաստանյան ազդե-ցությունն ամրապնդվում է, ուստի տարածաշրջանում մնացել է ռուս-թուրքական շահերի բախման կիզակետում հայտնված Ադրբեջանը:
Անկարան, իհարկե, չի պատրաստվում հանձնել Ադրբեջանը, չի ուզում հաստատ, քանզի դա կնշանակի հրաժեշտ տալ Արեւելքում ունեցած իր ծրագ-րերին, որն էլ, հետեւաբար, կթուլացնի Արեւմուտքի հետ սերտանալու ջանքերը: Բայց Բաքուն լուրջ անվտանգության երաշխիքներ է պահան-ջում, ինչն Անկարան հիմնովին չի ապահովում, իսկ նոր երաշխիքներ տալ նույնպես չի կարող, որովհետեւ դա նշանակում է ուղղակի բա-խում առաջխաղացող ՌԴ-ի, թերեւս նաեւ՝ Արեւմուտքի հետ: 

Հետեւաբար Բաքվում կամ Անկարայում հավաքվող Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները այլ տարբերակ չունեն, քան Արցախի հարցով ՌԴ-ի հետ առեւտուր սկսելու նոր փորձերը, որոնք արդեն ձեռնարկվել են նախորդ տարիների համեմատ շատ ավելի անբարենպաստ դիրքերից…
Ռուսաստանն անգամ նախազգուշացրել է Ադրբեջանին…
Հղում անելով «The Wall Street Journal»-ին՝ զլմ-ները ներկայացրել են «Heritage Foundation» վերլուծական կենտրոնի ռուսական եւ եվրասիական հետազոտությունների հարցերով մասնագետ Արիել Կոենի հոդվածը, որում անդրադառնալով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցին Հայաստան՝ Կոենը գրում է, որ այս այցը Երեւանին ռազմական երաշխիքներ է տալիս, ՌԴ-ն եւ ՀՀ-ն «համատեղ պաշտպանելու են հայկական սահմանները… Գյումրիից ոչ հեռու տեղակայված ռուսական զինված ուժերին հանձնարարվելու է երկրի պաշտպանությունը, իսկ ՀՀ-ն ստանալու է ժամանակակից սպառազինում. ըստ երեւույթին, Բաքուն եւ Անկարան բարկությունից իրենց տեղը չեն գտնում: Հայաստանին պաշտպանելու ՌԴ խոստումը շահավետ չէ Ադրբեջանին: Սա հստակ նախազգուշացում է Ադրբեջանին այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի վրա իր հսկողությունը հաստատելու յուրաքանչյուր փորձ անընդունելի է»:
Այս առումով հետաքրքիր է նաեւ այն, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման էլ ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռ. Թ. Էրդողանին վերջնա-գիր էր ներկայացրել՝ հայ-թուրքական արձանագրությունները տապալելու համար:
Իհարկե, հետո հանդիպելով թուրքական կողմին, Սպիտակ տունը հերքել էր «Օբամայի կողմից Էրդողանին ուլտիմատում ներկայացնե-լու մասին լուրերը»: Բայց Սպիտակ տան աղբյուրները հայտնել էին, որ «ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջնագիր է ներկայացրել Թուրքիա-յի վարչապետ Էրդողանին (այս մասին գրել էր նաեւ «Mignews.com»-ը – Հ.Թ.)… ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակել Թուրքիային տրամադրվող զենքը, եթե առաջիկայում Անկարան չփոխի վերաբերմունքը Իսրայելի եւ Իրանի նկատմամբ»:
Այսպես Արեւելքն ու Արեւմուտքը հասկացնել են տվել, որ չեն հանդուրժի թյուրքական-համաթուրանական ծավալումները:
Հայ-ադրբեջանական հարաբերությունները դեռեւս առկախ են, իսկ հայ-թուրքական նախաձեռնված հարաբերություններում դեռեւս դադար կլինի, առնվազն մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Վարչապետ Էրդողանի իսլամիստների հաղթանակի դեպքում հարաբերությունների ընթացքը կտանի դեպի հայ-թուրքական շփումների իսպառ դադարեցումը, իսկ եթե իշխանության գա ամերիկամետ վարչակարգ, ապա թերեւս Վաշինգտոնի ճնշման ներքո Անկարան վավերացնի հայտնի արձանագրությունները: Սակայն, պատմական փորձը ցույց է տա-լիս, որ Անկարան ավելի շուտ կնախընտրի յուրաքանչյուր գերտերության հետ գնալ լարումների, քան որեւէ քայլ կանի ՀՀ-ին ու հա-յությանն ընդառաջ: Իհարկե, նույնը նաեւ Բաքվին է վերաբերում:
Անկարան իր իրական դեմքը դեռ չի ցուցադրում եւ «Զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքական մարտավարության կենսունակության մասին հայտարարություններով է հանդես գալիս: Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է Հունաստանի հետ միայն մեկ օրում կնքված 22 պայմանագրերի մասին, սա այն դեպքում, երբ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում կնքված են եղել ընդամենը 35 թուրք-հունական պայմանագրեր: Ահմեդ Դավութօղլուն ցանկություն է հայտնել, որ գա այն օրը, երբ ՀՀ-ի հետ էլ կկնքվեն այդպիսի բազմաթիվ պայմանագրեր: Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն Երեւանին մեղադրում է «ագրեսիվ լինելու մեջ»: ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուգերգինը խո-սելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ ասել է, որ Անկարան տարածաշրջանին վերաբերող մի տեսլական ունի, որը «բովանդակում է եւ՛ հայ-թուրքական կարգավորման, եւ՛ ղարաբաղյան հիմնախնդ
րի լուծման հարցերը»:

Նա հայկական կողմին մեղադրել է «խոսքում ունեցած կարծրության մեջ», համարելով, որ այն օգտակար չի կարող լինել ոչ Հայաստանի, ոչ էլ հայ-թուրքական կարգավորման գործընթացի համար: Իսկ ահա թուրքական կողմը գործածում է բացառապես խաղաղության լեզուն. ասել է Օ-զուգերգինը… հավանաբար մոռանալով, որ վարչապետ Էրդողանի «խաղաղասիրական» ձգտումն ու բառապաշարն արտահայտվում է Թուրքիայում ա-պօրինի բնակվող հայերին բռնագաղթեցնելու եւ այլ միջէթնիկ ու կրոնական սպառնալիքներով:
Իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նամըք Թանը Վաշինգտոնի իր կեցավայրում թուրք-ամերիկյան հարաբերություն-ների ընթացիկ հարցերի մասին խոսելիս ասել է, թե «ՀՀ հետ ստորագրված արձանագրությունները դեռեւս սեղանին են եւ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Երեւանի նկատմամբ վստահությունն ավելացնելու ուղղությամբ»:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսել է անգամ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության տխրահռ-չակ ղեկավար Դեւլեթ Բահչելին, երբ մի խումբ կուսակիցների հետ եղել է Իգդիրի հայ-թուրքական Ալիջան սահմանակետում: Ըստ թուրքա-կան «Ջումհուրիյեթ»-ի, նա անընդունելի է համարել հայ-թուրքական սահմանի բացումը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի դեռ «ադրբեջանական հողերն օկուպացված են»:
Ահա հենց սա էլ Անկարայի իրակա՛ն տեսակետն է՝ առանց այլեւայլությունների ու թուրքական խաղերի……
Այս ընդդիմադիր գործիչը հավաստիացրել է, թե թուրք ժողովուրդը նման պայմաններում ընդառաջ չի գնա իշխանությունների՝ Երեւանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն միտված քայլերին, քանի որ Հայաստանը Թուրքիայի նկատմամբ թշնամական քաղաքակա-նություն է իրականացնում, եւ ցամաքային սահմանը չպետք է բացվի: Նա նաեւ նշել է, թե թուրք-ադրբեջանական եղբայրությունն ու հա-մագործակցությունը հավերժորեն շարունակվող գործընթաց է:
Իսկ ՀՀ-ում գնալով ուժգնանում է այն տեսակետը, թե Հայաստանը Թուրքիայի հետ պետք է միշտ զգուշավոր լինի: Հստակ է, որ Երեւանը դեռ սպասողական վիճակում է ու լուրջ խնդիրներ ունի Ադրբեջանի ու Բաքվի սանձազերծած սադրանքների հետ: Իսկ Թուրքիան ինքն է հայտարարել, որ իր ներքին խնդիրների պատճառով չի կարող առաջընթաց ունենալ, ու հենց ինքն է խնդրել Հայաստանին սպասել… Այնպես որ, պաշտոնական Երեւանը Արեւելքին ու Արեւմուտքին այլեւս նոր բան չունի ասելու, ասելու հերթը Անկարայինն ու Բաք-վինն է:
Թուրքական «Սաբահ»-ը գրում է, թե « թուրքական լոբբի չկա» եւ զուգահեռներ է անցկացնում թուրքերի ու արտասահմանաբնակ հայերի, հույների, հրեաների միջեւ: Համեմատության հիմքը քարոզչական դաշտում կազմակերպված գործունեություն ծավալելու կարողութ-յունն է: Թերթը բողոքում է, թե հայրենաբնակ թուրքերը արտերկրի իրենց շնորհալի հայրենակիցներին բավականաչափ չեն սատարում քարոզչությամբ եւ, ինչպես հարկն է, նրանց թուրքական ծագման մասին աշխարհի մասշտաբով հանրաճանաչություն չեն ապահովում: «Տե-սեք, օրինակ, Շառլ Ազնավուրը ֆրանսիացի է: Վերջերս դարձավ նաեւ Շվեյցարիայի քաղաքացի: Բայց, մեկ է, նա հայ է: Վուդի Ալենը, Սթի-վեն Սփիլբերգը, ըստ էության, ամերիկացի են, բայց հրեա են: Կամ՝ Սփիրո Ագնյուն, բացի ամերիկացի լինելուց, մինչեւ անգամ ԱՄՆ նախագահի օգնականն է, բայց հույն է,- նշում է թուրքական թերթը՝ հավելելով,- ահա թե ինչու հայկական, հունական եւ հրեական լոբբին ճնշում գործադրելու չափ ազդեցիկ է: Մինչդեռ թուրքական լոբբի չկա»:
Իհարկե, մեծ է սփյուռքի դերը հայկական խնդիրները բարձրացնելու եւ կարգավորելու, ՀՀ-ին աջակցելու մեջ, սակայն ամբողջապես դա վե-րագրել «հայկական լոբբիին», կարող են միայն թուրքական ու ադրբեջանական կողմերը, որպեսզի իրենց քաղաքացիների աչքին Հայաստանի հետ հարաբերություններում անհաջող դիվանագիտական խաղերը չերեւակվեն:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ  37 (168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.