«Սրիկաների պետություն»-ը եւ «թշնամիներին հող չծախողներ»-ը
ԱՄՆ-ում «Heritage» հիմնադրամի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հետազոտությունների ծրագրերի տնօրեն, նախկին խորհրդային հանրապետութ-յունների գծով փորձագետ Արիել Քոհենը քննադատել է ՌԴ վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը:
Ըստ ադրբեջանական «Ենի Մուսավաթ»-ի, Քոհենն իր կայքում գրել է. «Արմատականներին աջակցելով եւ օգտվելով զենքով ապահովելու վրա հաշվարկված նեոխորհրդային մարտավարությունից՝ Ռուսաստանը կրկին վերադառնում է Մերձավոր Արեւելք: Դրանով Կրեմլն օգտվում է Օբամայի՝ «ոչինչ չեմ տեսնում» լոզունգի վրա հիմնված քաղաքականությունից՝ շարունակում է էքսպանսիան հետխորհրդային տարածք եւ աջակցում հակաարեւմտ-յան ռեժիմներին: Օբամայի աշխատակազմի քաղաքականության արդյունքում Եվրասիայում ԱՄՆ-ի ազդեցության կտրուկ նվազումն անխուսա-փելի է: Դա վտանգում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների անվտանգությունը»:
«Իսկ Կովկասում ԱՄՆ-ն պետք է պաշտպանական բնույթի արդիական ռազմական տեխնիկա տա Վրաստանին եւ Ադրբեջանին, կարողանա հասնել անդրկասպյան գազատարի անցկացմանը: Պենտագոնը պետք է հետազոտի Վրաստանում, Ադրբեջանում եւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ռազմական բազաներ տեղակայելու հնարավորությունները,- փորձագետն ընդգծել է, որ «Օբամայի աշխատակազմը պետք է վերանայի Ռուսաստանի եւ նախկին խորհրդային հանրապետությունների վերաբերյալ քաղաքականությունը եւ գերակա համարի ԱՄՆ-ի հետաքրքրությունները:
Այսպես, ըստ ոչ միայն Կոհենի, Պենտագոնը պետք է հետազոտի նաեւ Ադրբեջանում ռազմական բազա տեղակայելու հնարավորությունները: Իսկ Իսրայելն արդեն իսկ սկսել է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ, այժմ՝ ընդդեմ Իրանի, իսկ վաղը՝ գուցեեւ ընդդեմ Հայաս-տանի:
ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպան Շմուել Մեյրոմին (նստավայրը՝ Երուսաղեմ) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպելիս ասել է, թե իր երկիրը կարեւորություն է տալիս «Հայաստանի հետ համակողմանի հա-մագործակցության ընդլայնմանը» եւ ինքն էլ իր կարեւոր ներդրումը կունենա հայ-իսրայելական հարաբերությունների առավել ամրապնդ-ման գործում: Մտքեր են փոխանակվել Մերձավոր Արեւելքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի շուրջ, եւ դեսպանը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը մերձավորարեւելյան հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ: Վստահաբար Ադրբեջա-նի հետ ռազմական նկրտումների մասին խոսք չի եղել… Այնպես որ, իսրայելական հին ու նոր խաղերի նկատմամբ պետք է խիստ զգուշավոր եւ հետեւողական լինել:
Վերջերս «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության ֆիննական մասնաճյուղի ղեկավար Ֆրանկ Յոհանսոնը «Jerusalem Post» թերթին տված հարցազույցում Իսրայելին բնորոշել է որպես «սրիկաների պետություն»: Այս մասին հաղորդում է «Mignews» էլեկտ-րոնային պարբերականը եւ նշում, որ «Յոհանսոնի նման տեսակետի պատճառը Իսրայելի կողմից «միջազգային օրենսդրության հաճախակի խախտումն» է»: Հետագայում փորձել են մեղմել, թե իբր Յոհանսոնի արտահայտած մտքի անգլերեն տարբերակում Իսրայելը բնորոշվել է ոչ թե «սրիկաների պետություն», այլ՝ «ձեւախեղված պետություն»:
Դրա համար էլ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում Թել Ավիվը փորձում է արագ կարգավորում գտնել՝ իհարկե ի շահ Իսրայելի: Մերձարեւելյան խաղաղ կարգավորման միջնորդների քառյակը, որի կազմում են ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, կոչ են արել քայլեր ձեռնար-կել՝ բոլոր «բաց հարցերը» լուծելու 1 տարվա ընթացքում: «Բանակցությունների ավարտին պետք է կնքվի խաղաղության պայմանագիր, ինչի շրջանակներում պետք է դադարի 1967թ. սկսված օկուպացիան եւ ստեղծվի անկախ ժողովրդավարական պաղեստինյան պետություն, որը Իսրայելի եւ մյուս հարեւանների հետ պիտի ունենա խաղաղ հարաբերություններ»,- ասված է քառյակի կոչում, ինչը սակայն ձեռնտու չէ հրեաներին:
Ինչեւէ, պաղեստինցիները ամեն ինչ անում են, որ ունենան անկախ պետություն: Պաղեստինի ինքնավարության գերագույն դատարանը հաստա-տել է մի օրինագիծ, ըստ որի՝ իսրայելցիներին հող վաճառած պաղեստինցին կարող է դատապարտվել մահապատժի: Մինչ
եւ վերջերս նման վաճառ-քը համարվում էր «փոքր իրավախախտում», սակայն հիմա սա շատ ծանր հանցանք կդիտվի: Այսպիսի մի օրենք ժամանակին գործում էր Հորդանա-նում, որը կոչվում էր «Թշնամիներին անշարժ կայք վաճառելուն խանգարող օրենք»: Ահա, այս օրենքն էլ ձեւափոխել են Պաղեստինում եւ կոչել «Գույքային օրենք օտարերկրացիների համար», որի շրջանակներում զավթիչներին հող վաճառելը համարվում է պետական դավաճանութ-յուն:
Արման Դավթյան
Կարեւորն ու հիմնականը տեսակն է՝ գենը, կրոնը փոփոխական է
ՀՀ ոստիկանապետ, գեներալ մայոր Ալիկ Սարգսյանը եւ Իրանի ոստիկանական ուժերի հրամանատար, գեներալ Էսմայիլ Ահմադիմողադամը Թեհ-րանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԻԻՀ եւ ՀՀ ոստիկանությունների միջեւ հարաբերությունների խորացմանը, ապօրի-նի թմրամիջոցների, ահաբեկչության, թրաֆիկինգի դեմ համատեղ պայքարին առնչվող հարցեր:
«Հայաստանն ու Իրանն ունեն մոտ քաղաքական հարաբերություններ, մշակութային եւ պատմական ընդհանրություններ: Իրանի ոստիկանական ուժերը պատրաստ են Հայաստանի իրենց գործընկերների հետ համագործակցել տարբեր ոլորտներում»,- նշել է գեներալ Է. Ահմադիմողադամը: Հայաստանի ոստիկանապետն էլ ասել է, որ իրանցիներն ու հայերն ունեն պատմական խորը արմատներ, որն էլ կարող է լավ հիմք ստեղծել ընդ-հանուր համագործակցության համար:
* * *
Ադրբեջանի Ընտրական հանձնաժողովը 100-ավոր կրոնական կողմնորոշում ունեցող թեկնածուների արգելել է մասնակցել այդ երկրի խորհրդա-րանական ընտրություններին: Իրանական կայքերը տեղեկացնում են, որ Ադրբեջանի կառավարությունը բոլոր պետական ծառայողներին հրահան-գել է, որ իրենց գրասենյակներից հանեն կրոնական նշանակության բոլոր իրերն ու պատկերները:
«Ադրբեջանն իր այդ հակակրոնական քաղաքականության եւ Իսրայելի հետ մոտ հարաբերություններ ունենալու պատճառով կորցրել է իր գրավ-չությունը: Բաքվի իշխանությունները փակում են մզկիթներ, որեւէ կրոնական միջոցառման մասնակցելու համար ձերբակալում տասնյակ քաղաքացիների»,- գրում է «ՖԱՐՍ»-ը:
Կարեն Բալյան
ԵԽԽՎ դիտորդները ժամանում են Ադրբեջան` դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով
ԵԽԽՎ պատվիրակությունը ժամանել է Բաքու` նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական ա-ռաքելություն իրականացնելու նպատակով: Պատվիրակությունը ղեկավարում է բելգիացի Պոլ Վիլը: Եվրոպացի դիվանագետների պատվիրակության կազմում կա 30 մարդ, նրանք դիտարկումներ են իրականացնելու նոյեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում: Ծրագրված են դիտորդների հանդի-պումները իշխանության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նրանց հետ միասին դիտարկումներ է իրականացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, եւ նոյեմբերի 8-ին արդեն այս պատվիրակությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Սեպտեմբերի 28-ից ԵԽԽՎ առաքելությունը դիտարկումներ է անցկացնում նախընտրական Ադրբեջանում եւ նկատել էր բացթողումներ ու խնդիրներ երկրում ընտրությունների վերաբերյալ հանրային քննարկումների անցկացման, իշխանությունների կողմի ընտրական պրո-ցեսներին միջամտելու նաեւ պատգամավորության թեկնածուների գրանցման հետ կապված:
Նկատենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նույնպես միջանկյալ զեկույց էր Ադրբեջանում նախընտրական քարոզարշավի անցկացման վերաբերյալ ու նկատել, որ առաքելությունը ստացել է ստույգ տեղեկություններ ընտրողների վրա ճնշումներ գործադրելու, վախեցնելու վերաբերյալ, թեկնածու-ների օգտին տրված իրենց ստորագրությունների հետ կանչման նպատակով: Առկա են եղել նաեւ ուղղակի ճնշումներ ինչպես թեկնածուների, այնպես էլ նրանց ներկայացուցիչների եւ բարեկամների վրա:
Գոհար Վանեսյան
Եվրոպան չի կարող առանց Բելառուսի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով, Եվրոպան չի կարող առանց Բելառուսի, քանի որ Բելառուսը Եվրոպայի սիրտն է: «Մենք շատ հետաքրքրված ենք Եվրամիությունով, եւ, կարծում եմ, որ Եվրոպան չի կարող առանց մեզ, քանի որ մենք Եվրոպայի սիրտն ենք»,- հայտարարել է Ա. Լուկաշենկոն Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, այն քայլերը, որոնք այսօր իրականացնում է ԵՄ, չի նպաստում հարաբերությունների արագ բարելավմանը:
Խոսելով «Եվրոպական գործընկերության» ծրագրի մասին` Բելառուսի նախագահն ասել է, որ այն «տեղում դոփում է». «Մենք շատ ենք ասել, որ հետաքրքրված ենք այդ ծրագրով, բայց, ցավոք, դեռեւս հույսեր են, քան իրականություն»,- ասել է Ա. Լուկաշենկոն:
«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



