Ներքին ու արտաքին քաղաքական հարցեր

Հայտարարություն – ՀԱՄ
Պետք է դադարեցնել հայ ազգայնականների արձագանքները խլացնելը

Հայաստանը հետզհետե մեծացնում է իր արտաքին քաղաքականության ծավալները, բազմաբեւեռ մոտեցումները, եւ դրան արագ ու համարժեք արձագան-քելու անհրաժեշտություն կա այլեւս:
Մեր պետությունը, իշխանություններն ու ընդդիմությունը հայտնվել են հայկական հարցերի միջազգայնացման մի այնպիսի փուլում, որ մեր երկրում ազգային արժեքները վերաարժեւորելու եւ առողջ ազգայնական գաղափարներն արմատավորելու լուրջ խնդրի առջեւ են հայտնվել:
Սակայն, Հայաստանում իշխանական եւ ընդդիմադիր ուժերը հիմնականում ժողովրդավարական արժեքների կրող են եւ արեւմտյան, ռուսաստանյան, թուրքա-ադրբեջանական կամ այլոց ազգայնամոլական «հարձակումներին» լիարժեք չեն արձագանքում: Չնայած ՀՀ նախագահը վերջին ժամանակներս փորձում է ինչ-որ չափով հակադարձել:

Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, քաղաքական բոլոր ուղղություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին՝ վերջապես «բա-ցել» ինչ-որ մի ձեռքով հայ ազգայնականների վրա դրված արգելանքը, եւ հնարավորություն ստեղծել հայ ազգայնականների (օրինակ՝ հայ արիական-ների) ծավալուն գործունեության համար եւ՛ հայրենիքում եւ՛ սփյուռքում:
Այլապես մեր՝ հայ ազգայնականներիս արձագանքները «խլացվում» են անգամ հայկական զլմ-ների կողմից, իսկ քաղաքական ոլորտում դառնում են «անտեսանելի»…
Կոչ ենք հղում նաեւ Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվել՝ ՀՀ օրենսդիր ու գործադիր մարմիններում հայ ազգայնական քաղաքական ուղղության ներկայացուցիչներ ունենալու համար:

Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» երիտասարդական եւ ուսանողական միություն
04.11.2010թ.

* * *
Փոխնախագահ Բայդենի` նախագահ Սարգսյանի հետ ունեցած հեռախոսազանգերի սենսացիոն բացահայտումը
 
Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհի հայությունը ցնցված էր փոխնախագահ Ջո Բայդենի բացահայտումից, թե նախագահ Սարգսյանն ասել էր նրան. «Տե-սեք, մի թեժացրեք այս խնդիրը [Հայոց ցեղասպանության ճանաչումը] այժմ, քանի դեռ մենք բանակցությունների մեջ ենք [թուրքերի հետ]»:
«YouTube»-ում նույն օրը տեղադրված Բայդենի հայտարարությունը (www.youtube.com/watch?v=C-vVX2B1H3k) այնքան վրդովեցուցիչ էր, որ հայերի մեծ մասը հրաժարվում էր հավատալ, որ նախագահ Սարգսյանը կարող է տարհամոզել Միացյալ Նահանգների նախագահին` Հայոց ցեղասպա-նության ճանաչումից: Ոմանք, ավելի հեռուն գնալով` կասկածի տակ առան, թե արդյո՞ք տեսանյութում պատկերվածը, իրոք Բայդենն է, եւ արդյո՞ք նրա խոսքերը խեղաթյուրված են: Ուրիշներին հետաքրքրում էր Բայդենի հետ զրուցող երիտասարդի ինքնությունը` նրա մեջ տեսնելով ծպտված կամ օտարերկրյա գործակալի:
Հաշվի առնելով նախագահ Սարգսյանին վերագրվող խոսքերի լուրջ հետեւանքները` նախագահի մամուլի քարտուղարն անմիջապես կտրուկ հերքում տարածեց: Իսկ 2 օր անց, պարզաբանում/հերքում տարածեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Հաշվի առնելով այս շփոթեցնող ու հակասական հայտարա-րությունները` կփորձեմ որոշակի լույս սփռել այս դրվագի նվազ հայտնի կետերի վրա.
1. Փոխնախագահ Բայդենի հետ «YouTubeե-ում զրուցող երիտասարդը ծպտված մի անձնավորություն չէ, այլ` ամերիկահայ գործիչ:
2. Մեր ժողովուրդը տեղյակ չէ, որ նախագահ Օբամայի` 2009թ. Ապրիլի 24-ի ուղերձից անմիջապես հետո Բայդենը զանգահարել էր երեք հայտ-նի ամերիկահայերի: Փոխնախագահը նրանց տեղեկացրել էր, որ նախագահ Օբաման «ցեղասպանությունե բառն իր ուղերձից բաց էր թողել` Փոխ-նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում նախագահ Սարգսյանի տված համաձայնությունից հետո: Պարզ է, որ Բայդենը Սարգսյանի հետ ունեցած իր խոսակցությունը օգտագործել էր արդարացնելու համար նախագահ Օբամայի` ամերիկահայերին տված նախընտրական խոստման դրժումը:
3. Անցյալ շաբաթ Բայդենը կրկնեց նույն հայտարարությունը` այս անգամ արդեն տեսանյութում: Նա փորձում էր իր կողմը գրավել ամերիկահա-յերին, որպեսզի նոյեմբերի 2-ի թեժ ընտրություններում նրանք աջակցեն դեմոկրատ թեկնածուներին: Երբ երիտասարդը հարցրեց, թե ինչ ուղերձ ուներ նա հայկական համայնքին փոխանցելու, որը «վառվելե կամ խաբվել էր նախագահ Օբամայից, փոխնախագահը նրան վստահեցրեց, որ վար-չակազմը «հետ չի կանգնում» Ցեղասպանության վերաբերյալ իր տված խոստումից` հավելելով, որ. «Թուրքերը պետք է գիտակցեն, թե ինչ է իրակա-նությունը»: Այնուհետև, օգտվելով առիթից, Բայդենը մեղադրեց Սարգսյանին` Օբամայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հա-մար: Փոխնախագահն իր մեկնաբանություններն ավարտեց` ծիծաղն երեսին ցինիկաբար հայտարարելով, որ «Իրականությունը հնարավորություն է տալիս փոխել կացությունը [Օբամայի խոստման վերաբերյալ]»:
4. Նախագահ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, անմիջապես հանդես եկավ հերքող հայտարարությամբ, որ նախագահը «չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի»: Արզումանյանը համարձակորեն կոչ արեց Սպիտակ տանը հրապարակել նախագահ Սարգսյանի եւ փոխնախագահ Բայդենի միջեւ 2009թ. ապրիլին կայացած երկու հեռախոսազրույցների սղագրությունները:
5. Հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքեց դրան` հայտարարելով, որ 2009թ. ապրիլին Բայդենի հետ ունեցած հեռախո-սազրույցում. «Նախագահ Սարգսյանը չի խոսել Հայոց հիշատակի օրվա առթիվ նախագահ Օբամայի ուղերձի բովանդակության մասին եւ չի փոր-ձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձեւի դիտարկումը»: Զգուշորեն շարադրված այս հայտարարությամբ Վաշինգտոնը փորձում էր հանդարտեցնել Բայդենի անսպասելի բացահայտումների պատճառով Հայաստանի իշխանությունների լարված նյարդերը:
Սակայն էլ ավելի իմաստալից կլիներ, եթե Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակեր նախագահ Սարգսյանի և փոխնախագահ Բայդենի մի-ջեւ կայացած 2 հեռախոսազրույցների սղագրությունները: Հայկական կողմն էլ կարող էր հարցերը հստակեցնել հեռախոսազանգերի իր սղագ-րության հրապարակումով, եթե դրանք արձանագրվել էին, կամ էլ տալով այդ խոսակցությունների ամփոփումը: Բացի այդ, քանի որ հեռախոսազ-րույցների ընթացքում 2 կողմերը օգտվել էին թարգմանչի ծառայությունից, ապա հետաքրքիր կլիներ համեմատել նախագահ Սարգսյանի հայե-րեն խոսքերը անգլերենի թարգմանության հետ, որը լսել էր Բայդենը:
Սղագրության բացակայության պայմաններում, կողմնակի անձինք անտեղյակ են, թե իրականում ինչ է ասվել այս հեռախոսազրույցներում: Միայն հայտնի է, որ 2009թ. սկզբից Օբամայի վարչակազմի պաշտոնյաները ճնշում էին գործադրում Հայաստանի կառավարության վրա` Թուրքիա-յի հետ համաձայնագիր կնքելու համար, որը կարող էին որպես արդարացում օգտագործել Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հա-մար: Եվ հենց այդպես էլ եղավ, երբ 2009թ. Ապրիլի 24-ի նախօրեին Հայաստանն ու Թուրքիան նախնական համաձայնագիր` «ճանապարհային քարտե-զե ստորագրեցին: Օբաման անմիջապես այն շահարկեց: Իր` «Հայոց հիշատակի օրվա» ուղերձում նա խուսափեց «ցեղասպանություն. բառն օգտագոր-ծելուց` պնդելով, որ Հայաստանն ու Թուրքիան «համաձայնության են եկել կանոնավորման մի նախագծի եւ ճանապարհային քարտեզի շուրջ»:
Այն վեճը, թե ինչ էր ասել նախագահ Սարգսյանը փոխնախագահ Բայդենին, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների անցանկալի հետևանքներից եւս մեկն է: Սակայն տեսանյութն անսպասելի մի հետեւանք ունեցավ` Հայոց ցեղասպանության հարցը Միացյալ Նահանգների վերին օղակնե-րում բարձրացնելու եւ համաշխարհային լրատվամիջոցներով լուսաբանելու գործում: Փոխնախագահ Բայդենի հետ հայ երիտասարդ գործչի զրույցից մեկ շաբաթ առաջ, Լոս Անջելեսից Արմինե Բաբայանը նույնքան կարեւոր մի հանդիպում ունեցավ. նա բացառիկ հնարավորություն ու-նեցավ Հայոց ցեղասպանության մասին ուղղակի զրուցել նախագահ Օբամայի հետ, վերջինիս` Լաս Վեգասում քարոզարշավի կանգառի ժամանակ:
Թուրք ուրացողները պետք է այնքան էլ գոհ չլինեն, որ 1 շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների նախագահին ու փոխնախագահին հիշեց-նում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրանց անավարտ օրակարգի մասին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ. Ավագյանի

* * *
ԱՄՆ կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խմբի անդամների թիվը ավելանում է
ԱՄՆ կոնգրեսի Թուրքիայի հետ բարեկամության խումբը, համալրվելով եւս 1 օրենսդիրով, հասել է 125-ի:
Ամերիկաթուրքական կոալիցիան (ATK) տարածել է հաղորդագրություն այն մասին, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Էլեանոր Հոլմս Նորթոնն անդամագրվել է Թուրքիայի հետ բարեկամության խմբին: Իր այդ քայլը նա մեկնաբանել է որպես մի որոշումը, որի նպատակը հայ-թուրքական արձանագրությունների կենսագործմանը նպաստելն է: Ի դեպ` Նորթոնը նաեւ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամ է: Նորթոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշված է. «Անցած տարի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունների վավերացման համար մեր խիզախությունն է հարկավոր: Բարեկամության 2 խմբերի անդամ լինելով` ես անելու եմ ամեն հնարավորը տարածաշրջանի համար կարիք, իսկ իմ երկրի եւ ամբողջ աշխարհի համար ցանկություն հադիսացող հայ-թուրքական հաշտեցման համար»:

* * *
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին
Գարեգին Բ-ն իր ցավակցությունն է հայտնում նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահա-բեկչական գործողության հետեւանքով զոհված 58 անմեղ զոհերի եւ Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցութ-յամբ Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. «Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատե-լություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սի-րո եւ խաղաղության մեջ: Խորապես ցավակցում ենք Ձերդ Սրբությանը, Իրաքի Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու Պատրիարքին, եկեղեցա-կաններին ու հավատավոր ժողովրդին եւ աղոթում առ Ամենողորմածն Աստված, որպեսզի Իր սիրով եւ ողորմությամբ Աստծո արքայության մեջ ըն-դունի անմեղ զոհերի հոգիները»:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Բաղդադում մի խումբ զինյալներ նախ հարձակվել էին բորսայի վրա, սպանել տեղի անվտանգության աշխատակիցնե-րին, այնուհետեւ մտել էին կաթոլիկ եկեղեցի եւ պատանդ վերցրել մոտ 120 մարդու: Պատանդներին ազատելու նպատակով իրականացված հատուկ գործո-ղությունների ժամանակ զոհվել է առնվազն 52 մարդ:

Մտադիր են մշակել «ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները»
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ-Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշները» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Մշակման մեջ իրենց ներդրումն են ունեցել մի շարք փոր-ձագետներ թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքից:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, այստեղ փորձ է արվում ԱՄՆ-ի հայկական լոբբինգային կազ-մակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակելու Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման եւ Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները:
 
«Ժողովրդի համախմբում կարող է տեղի ունենալ ոչ միայն ընտրությունից ընտրություն»
Տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից հրավիրված սեմինար, ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական կազմակերպութ-յունների ներկայացուցիչների, հրապարկախոսների, փորձագետների մասնակցությամբ: Ելույթով հանդես է եկել օրվա բանախոսը` «Ժողովրդավա-րական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Վերլուծական ելույթներով հանդես են եկել նաեւ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ազատամարտիկ Հայկ Բալանյանը, Կարապետ Ռուբին-յանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, «Նոր ժամանակնե-ր» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, «Հայ կամավորականների համախմբում» ազգային–քաղաքական նախաձեռնության անդամ Սամվել Հարութ-յունյանը, «Ուխտ Արարատի» կազմակերպության նախագահ Տիգրան Փաշաբեզյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, Արտավազդ Վարդանյանը, «Սարդարապա-տ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Յենիգոմշյանը եւ Սուրեն Գրիգորյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակ-ցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:
Բանախոսների մի մասը համարում էր, որ հասարակությունը մոբիլիզացնելու համար անհրաժեշտ է իրականացնել արտահերթ նախագահական ընտ-րություններ, մյուսները, որ արդար ընտրություններ կարող են անցկացվել միայն դիմադրողական շարժման հաղթանակի արդյունքում, որը պետք է ապահովվի ոչ թե երկրի ղեկավար անձի փոփոխություն, այլ իրականացվի երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտերում համա-կարգային փոփոխություններ: Կարծիք է հնչել նաեւ, որ ժողովրդի համախմբում կարող է տեղի ունենալ ոչ միայն ընտրությունից ընտ-րություն, կամ երկրի համար բախտորոշ պահերին, այլ նաեւ ժողովրդի արդարացի պայքարը առաջնորդող որակապես նոր խմբի ի հայտ գալով, որի անդամները հայտնի են հայ ժողովրդին իրենց վճռականությամբ, նվիրումով եւ ազնվությամբ: Ինչպես նաեւ այդ խումբը պետք է հանրությա-նը ծրագրերի տեսքով ներկայացնի իր պատկերացումները ապագա Հայաստանի մասին:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։