Խաղացող, բայց խճճվող Թուրքիա…

Հայ-թուրքական կոչված արձանագրությունների վավերացման «սառեցումը» ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում չի կասեցրել այդ թեմայով քննարկումները: Թուրքական իշխանությունները կամ բազմանշանակ լռում են կամ վերսկսման գործընթացը կապում հայ-ադրբե-ջանական խնդիրների հետ, ինչը հայկական կողմի տեսակետով չի կարող նպաստել արձանագրությունների քննարկման վերհառնելուն: Թուրք ընդդիմադիրները պահանջում են վերանայել Անկարայի արտաքին քաղաքականությունը:
Թուրքիայի մեջլիսում թիվ մեկ ընդդիմադիր ուժ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Բիգեն Քելեշը եւ կուսակիցները իրենց ստորագրություններով առաջարկ են ներկայացրել թուրքական մեջլիս: Նրանք պահանջում են, որ օրենսդիրը խորհր-դարանական ուսումնասիրություն անցկացնի Անկարայի արտաքին քաղաքական կուրսի մասին, քանի որ վեջին 8 տարում բացասական զարգացումներ են տեղի ունեցել Թուրքիայի ու ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի, Իրաքի եւ Իսրայելի հետ հարաբերություննե-րում: Առաջարկվում է այդ ուսումնասիրման գործընթացում ներգրավել գիտնականների եւ ԱԳՆ ներկայացուցիչների՝ պարզելու, թե ինչու է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը չգոհացնող արդյունքներ արձանագրում:

Թուրքական մամուլը աղմկում է. «Հայաստանին իրար հետեւից զիջումներ են արվում»: Զլմ-ները շարունակում են ընդդիմանալ նաեւ Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգի տեղակայման նախագծին: Նշվում է, որ դա հակասում է երկրի ազգային ու պետա-կան շահերին: Ըստ թուրքական «Յենի մեսաժ» կայքի, դա մի գործընթացի շարունակությունն է, որը միտված է Թուրքիային դարձնել հլու կա-մակատար՝ ճնշման զանազան լծակներով կառավարվող: «ՆԱՏՕ-ի անվամբ Թուրքիայի ամերիկյան հսկողության տակ գտնվելիք հակահրթիռային պաշտպա-նության համակարգի տեղակայումը ժամանակի հարց է»,- գրում է կայքը ու ընդգծում, որ Անկարային ստիպում են Հայաստանին, Հունաստանին իրար հետեւից զիջումներ անել: Կոչ է արվում ընդվզել եւ թույլ չտալ Թուրքիայի տարածքների գործածումը այդ նպատակներով:
Թուրքիայի ընդդիմադիր Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դեւլեթ Բահչելին կուսակցական ժողովի ժամանակ խոսել է թուրքական իշխանությունների եւ թուրքերի կողմից ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) անդամների հետ բանա-կցությունների մասին: Նա վարչապետ Էրդողանի կառավարությանը մեղադրել է քրդերի հետ բանակցություններ վարելու մեջ. «Վարչապետը պետք է ժողովրդին տեղեկացնի, թե ինչ բանակցությունների մեջ է ՔԲԿ-ի հետ»,- ասել է կուսակցապետը: Հիշեցնենք, որ ԱՇԿ-ն թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թեւն է:
…ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ բանակցությունների նոր փուլ չկա, Թուրքիան պետք է ձեռնարկի խոստացած քայլերը, որ-պեսզի վերականգնվի բանակցային գործընթացը: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ավելի քան 1 տարի անց, երբ հայկական կողմը հայտարարել է կասեցման մասին, «Wall street Journal» ամերիկյան պարբերականում հոդված է հրապարակել ՀՀ ԱԳ նախարարը եւ, ըստ նրա, Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից ու ոչ միայն խուսափեց արձանագրությունները վավերացնելուց, այլեւ վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա գործածում էր մինչեւ գործընթացի մեկնարկը: Այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներ հիշեցնում են, որ «գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանն իր բաժինն արել է, եւ որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստա-ցել էր կատարել»: Միջազգային հանրությունը՝ սկսած շվեյցարացի միջնորդներից մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա եւ այլ երկրներ, գործընթացի սկզբից ցայսօր, համամիտ է այս մոտեցմանը: Անկարան փորձում է հայ-թուրքական կարգավորման գոր-ծընթացը կապել հատկապես արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ եւ ասում է, թե ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցություն-ներում չեն ուզում հանդես գալ իբրեւ միջնորդներ, այլ ցանկանում են անմիջականորեն բանակցել հայերի ու ադրբեջանցիների հետ՝ լուծում գտնելու համար: Արցախյան գործընթացին միջամտելու կամ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումը ԼՂ-ի բանակցութ-յուններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ամեն մի փորձ վնասում է 2 գործընթացներին էլ: Երեւանը քանիցս ընդգծել է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները խոսում են մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը՝ մեկ ուրիշ:
Թուրքիան ձեւացնում է, որ տարածաշրջանում բոլոր խնդիրները պետք է «համապարփակ լուծում» ունենան, մեկ անգամ եւ բոլորի համար: Սա գեղեցիկ սուտ է, քանզի իրատեսական չէ: Հռետորաբանություն եւ լոկ բառեր են ու՝ ոչ գործողություններ: Թուրքիան նաեւ երեսպաշտորեն գործածում է կարգավորման գործընթացը՝ որպես ծածկույթ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին: Մինչդեռ, հայկական կողմը գործընթացի սկզբից թե՛ թուրքերի հետ շփումներում, թե՛ հրապարակավ պարզ ասել է, որ ՀՀ-ն երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճա-նաչման կարեւորությունը: Չնայած այն փաստին, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց դրա արագ ճանաչումը՝ իբրեւ հարաբերությունների կարգավորման նախապայման: Տարօրինակ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակի կամ անուղղակի շահարկել այս հարցը՝ դարձնելով այն նախապայման: Երեւի թե պաշտոնական Երեւանին ակամա հուշում են ցեղասպա-նության հարցը բարձրացնելու կարեւորությունը…
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի, չկա ո՛չ «լուռ դիվանագիտություն», ո՛չ Ցյուրիխի «երկրորդ շրջան», ո՛չ բանակցությունների որեւէ նոր փուլ, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը: Այս երկարատեւ գործընթացում առկախված միակ քայլը հայ-թուրքական արձա-նագրությունների վավերացումն ու իրագործումն է առանց հետագա ձգձգման: ՀՀ-ն պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Անկարան վերստին պատրաստ կլինի կարգավորման գործընթացում առաջ գնալ առանց նախապայմանների: Սակայն, կարծում ենք, շուտով հայկական արտաքին դիվանագիտության պատաս-խանատուները վերջնականապես կբացահայտեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայկական խաղերը եւ կդադարեն «ահազանգել» հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին…
Վերջերս Հզոր Թուրքիա կուսակցության (ՀԹԿ) նախագահ Թունա Բեքլեւիչը ժամանելով Երեւան՝ մեծ հույսեր է ունեցել, որ ՀՀ ԱԳ պաշտոն-յաները կհանդիպեն իրենց հետ ու կխոսեն հայ-թուրքական սահմանի բացման մասին, սակայն, Երեւանում կայացած ասուլիսում Բեքլեւիչը հայտարարել է. «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնյաների արած հայտարարությունները կոտրել են իր սիրտը: Մեզ մոտ, Թուր-քիայում, ասում են, որ 1 բաժակ սուրճը 40 տարվա հիշողություն ունի: Երբ այստեղ եկանք, կուզեինք, որ ՀՀ ԱԳՆ-ում մեզ սուրճ հյուրասիրեին, բայց մեր սիրտը կոտրվեց»: Նա նշել էր, որ իրենց այստեղ ուղարկել է ոչ թե թուրքական կառավարությունը, այլ 2 երկրնե-րի հասարակությունների պահանջը՝ հայ-թուրքական սահմանը բացելու մասին:
Սա էլ ստոր սուտ է:
Ըստ «Panorama.am»-ի, ՀՀ ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը հայտարարել է, թե «Թուրքիայի այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին, պետք է դիմեն հենց Թուրքիայի իշխանութ-յուններին, որոնք արհեստական խոչընդոտներ առաջ քաշելով՝ չգնացին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը եւ ի-րագործմանը»: Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էր կայքին հայտնել, որ ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում չի ունենալու Երե-ւան եկած թուրք քաղաքական գործիչների հետ: ՀԹՔ-ն վայելում է թուրք հասարակության միայն 4%-ի համակրանքը, իսկ այդ կուսակցության ղեկավարները իրենց հետ Երեւան էին բերել հայ-թուրքական սահմանի բացման ու 2 հասարկությունների միջեւ երկխոսություն սկսե-լու մասին գործողությունների 31 կետից բաղկացած պլան: Հենց այդ պլանն էլ նրանք մտադիր էին քննարկել Հայաստանի բարձրագույն իշ-խանությունների հետ, ինչի կարիքը Երեւանում չեն զգացել…
ՀԹՔ-ն Թուրքիայում նաեւ ստեղծել է հայ-թուրքական բարեկամության խումբ, եւ 500 հայ ու թուրք երիտասարդներից կազմած բարեկա-մության այդ խմբի նպատակն է գործել հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Այսպես պաշտոնական Անկարան, այնուամե-նայնիվ, ցանկացել է իմանալ Երեւանի կարծիքն ու հետագա քայլերը, ինչպեսեւ՝ հայ հանրության տեսակետները:
Հայկական հարցը, կիպրական ու քրդական հարցերի հետ դեռ խոչընդոտում է դեպի Եվրոպա թուրքական ներխուժմանը, եւ Թուրքիայի նախագահ Աբ-դուլլահ Գյուլը գերմանական զլմ-ներին տված հարցազրույցում նշել է, որ եվրաանդամակցությունը Անկարայի համար ռազմավարական նպատակ է, եւ բնավ պետք չէ, որ ԵՄ երկրներն անհանգստանան այդ փաստից: «Կես մլրդ բնակչությամբ ԵՄ-ն չպետք է վախենա 60-70 միլիոնանոց մի երկրից: Եթե ընդհանուր դեմոկրատական արժեքներ ենք դավանում, ուրեմն մնացյալը անընդունելի են»,- ասել է Գյուլը՝ անհրաժեշտ համարելով ԵՄ անդամակցության բանակցությունների վերակենդանացումը: Այն հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման թեման ազգայնական ուժերի կտրուկ հակազդեցությանն է արժանանում, Թուրքիայի նախագահը նշել է, որ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլեւ ամբողջ տարածաշրջանի կայունության ապահովման համար, այդ իսկ պատճառով էլ իրենք վճռականորեն են շարու-նակում կարգավորման գործընթացը: Բայց եվրոպական զլմ-ները հիմնականում հակատրամադրված են Թուրքիայի՝ եվրոպական ընտանիք մտնելուն: Գերմանացի հայտնի լրագրող Ռալֆ Ջորդանոն նշել է. «Թուրքիան ԵՄ անդամակցելու որեւէ շանս չունի եւ նույնիսկ չի կարող Եվրոպայի ռազմավարական գործընկերը դառնալ, քանի դեռ չի ընդունել Հայոց ցեղասպանությունը: Գերմանիան մեծ սխալ արեց, երբ 60-ականներին այդ-քան թուրք ու մուսուլման ընդունեց, նրանք ենթարկվում են միայն «Ղուրան»-ին եւ չեն կարող ապրել դեմոկրատական հասարակությու-նում: Այսօր վարչապետ Էրդողանը Գերմանիայում բնակվողներին փաստացի կոչ է անում Գերմանիայի ներսում առանձին պետություն ստեղծել»…
Անկարան փորձում է կարգավորել հարաբերությունները նաեւ ԱՄՆ-ի հետ, եւ Վաշինգտոն մեկնած Թուրքիայի խորհրդարանի՝ ԱՄՆ-ի հետ բարե-կամության խմբի պատվիրակությունը Արդարություն եւ զարգացում կուսակցության  (ԱԶԿ) արտաքին հարաբերությունների հարցերով փոխ-պատասխանատու Սուաթ Քընըքլօղլուի գլխավորությամբ հանդիպումներ է ունեցել ամերիկյան քաղաքական շրջանակների հետ: Թուրքերը մասնակցել են «Հարեւան երկրների հետ ունեցած Թուրքիայի հարաբերությունները եւ դրանց ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիայի կապերի վրա» խորագրով ժողովին՝ կազմակերպված Վուդրո Վիլսոնի անվան հետազոտական միջազգային կենտրոնում:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքին. «Հուսով եմ, որ Թուրքիայում 2011թ. կայա-նալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարգավորման այդ գործընթացում ավելի շատ առաջընթաց կապահովվի»,- ասել է Ս. Քընըքլօղ-լուն՝ հասկացնելով, որ մինչեւ 2011թ. ընտրությունները հայ-թուրքական կարգավորման գործընթացը առաջխաղացում չի ունենա…
Թուրքիայում մտադրություն կա, որ եթե հիմա վերսկսվեն հայ-թուրքական բանակցությունները, երկրում ներքին խնդիրներ կառաջանան, քանզի հասարակության մեծ մասը չի ընդունում հայերի հետ հարաբերությունները: Չնայած թուրքական կողմը հասկանում է, որ շահեկան վիճակում կհայտնվի, եթե բացվեն «հայ-թուրքական» կոչված սահմանները: Խորհրդային ժամանակաշրջանում թուրքերը կարողացել էին հասնել այն բանին, որ ԽՍՀՄ մի քանի ղեկավարներ Անկարայում հայտարարել են, որ «մենք սահմաններն ընդունում ենք»: ՀՀ որոշ քաղաքական գոր-ծիչներ էլ նշում են, թե «Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրվել է արձանագրություն, որտեղ հստակ գրված է, որ
Հայաստանն ու Թուրքիան երկկողմանի ճանաչում են գործող, ներկա, առկա սահմանները որպես միջպետական սահմաններ»… Այս վտանգը իրապես կա մեզ համար, եւ ՀՀ իշխանությունները պետք է հասնեն այն գիտակցմանը, որ Թուրքիայի հետ ստորագրվող ամեն մի փաստաթուղթ (առավել եւս՝ սահմանային խնդիրները) պետք է ձեւակերպվեն որպես Հայաստանի Հանրապետություն եւ Թուրքիայի Հանրապետություն հարաբե-րություններ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող ներկայիս վիճակում լինել «հայ-թուրքական սահման», քանի որ այդ «սահմանի» երկու կողմում էլ Հայաստանն է՝ Արեւմտյան եւ Արեւելյան: Եվ այս գիտակցումը պետք է հաղթանակի ու դառնա հիմք հետագա տարածքային պահանջ-ների համար…
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական կոչված հարաբերությունները (որն էլ պետք է ձեւակերպվի ՀՀ-ԹՀ հարաբերություններ, քանզի հայության մեծ մասն ապրում է սփյուռքում եւ վստահաբար դեմ է այդ հարաբերություններին) չեն վերականգնվի Հայաստանում ու Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով: Բայց դա հիմնարար պատճառ չի համա-րել. «Այդ ամենը միայն ընտրությունների հետ չեմ կապում: Թուրքիան այն երկիրն է, որը միակողմանի շրջափակել է Հայաստանը: Անկարա-յին տրվեց հնարավորություն դուրս գալու այդ վիճակից: Բայց նա չունեցավ այդ համարձակությունը, չնայած գնում էր դրան: Ցավոք, այդ եր-կիրն այսօր դարձել է Ադրբեջանի պատանդը եւ կմնա այդպիսին այնքան ժամանակ, մինչեւ ի վիճակի լինի ինքնուրույն քայլեր ձեռնարկե-լ»:
Իսկ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանն առաջարկել է Անկարայի ու Բաքվի օրինակով ստեղծել Երեւան-Ստեփանակերտ կապը եւ հայտարա-րել «1 ազգ-2 պետություն» տարբերակը, կնքել ռազմաքաղաքական դաշինք, ինչպես դա արել են 2 թյուրքական երկրները: ՀՀ եւ ԼՂՀ միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը նոր երանգ կհաղորդի ԼՂՀ անկախության ճանաչման միջազգային գործընթացին. կարծում է պատգամավորը: Ո-րեւէ մեկի համար նորություն էլ չէ, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է,  եւ դա ընկալելի կլինի: Ինչպես թուրքերն են աշխարհում առաջ տանում «1 ազգ-2 պետություն» (կամ «1 ազգ-6 պետություն» (նաեւ միջինասիական թյուրքալեզու երկրները)) գաղափա-րը, այդպես էլ Հայաստանը պետք է առաջ տանի «1 ազգ-2 պետություն» գաղափարն ու դա ներկայացնի աշխարհին եւ կապի հայ-թուրքական հարաբե-րությունների հետ, ինչպես թուրքերն են ադրբեջանական խնդիրներն արծարծում հայերի հետ հարաբերություններում:
Շուտով թուրք գիտնականները ավարտին են հասցնելու Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, hայ-թուրքական հարաբերությունների ու-սումնասիրությանը նվիրված աշխատությունը: 12 հատորանոց եւ շուրջ 10.000 էջ պարունակող այդ աշխատությունը համահեղինակել են 33 դոկտոր պրոֆեսորներ, 14 գիտությունների թեկնածուներ եւ 47 փորձագետներ: Կոորդինացիոն աշխատանքներն իրականացնում է Սաքարիա հա-մալսարանի գրականագիտության ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Դեմիրը, իսկ խմբագրումը՝ Էնիս Շահինը: Նշվում է, որ մեծածավալ այդ աշխա-տությունում ներգրավված են նաեւ արտասահմանցի պատմաբաններ: Այդ նախագծին իրենց աջակցությունն են հայտնել 30 երկրների գիտնականներ: 2011թ. ապրիլին նախատեսված է ավարտին հասցնել ընթացիկ աշխատանքները: Հրատարակվելիք այդ հատորները բովանդակում են Հայկական հարցի բազ-մակողմանի հետազոտություններ: Ակնհայտ է, որ մեր բարբարոս հարեւաններն ամեն դեպքում փորձում են հասկանալ հայկական հարցի իրա-կան անցյալն ու հետագա ծավալումների հեռանկարը, իրենց գլխին հետզհետե կախվող վտանգը…
Թուրքերին սկսել է հուզել անգամ ծպտյալ հայերի հարցը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար, պատմաբան Սամվել Կարապետյանը ասել է, որ Թուրքիայում ապրող ծպտյալ կամ իրենց արմատները փնտրող հայերի ազգային պատկանելությու-նը ունի հնարավոր վտանգներ: Նա նշել է, որ այդ մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են, եւ պետք է շատ զգույշ մոտենալ այդ խնդրին, սակայն հավելել է, թե նաեւ պետք է ուժ տալ ազգությանը, ու դա կկրկնապատկի ու կեռապատկի հայության ուժը: Պատմաբանը պատմել է, որ երբ 2008թ. մարտին ադրբեջանցիները հարձակում էին գործել ԼՂՀ-ում հայկական դիրքերի ուղղությամբ, իրենք բազմաթիվ զանգեր են ստացել Թուրքիայի ծպտյալ հայերից, ովքեր անհանգստացած զանգել ու ասել են. «Մերոնց վրա կրակել են: Եթե պետք է, մենք պատրաստ ենք խումբ կազ-մել ու գալ օգնության»: Սա, ըստ Ս. Կարապետյանի, չպետք է թողնել ինքնահոսի, որ մարի: Թուրքիա կատարած այցերի ժամանակ ծպտյալ շատ հայեր դիմել են իրենց, որպեսզի որեւէ մեկը իրենց հայերեն սովորեցնի, պատրաստակամություն են հայտնել անգամ վճարել դրա համար: Իսկ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ հայտնել է, որ, տարբեր աղբյուրների հաշվարկներով, իսլամացած հայերի թիվը Թուրքիայում հաշ-վարկվում է 100 հազ.-ից մինչեւ 1 մլն., սակայն դրա մեջ հաշվարկվում են բոլոր շերտերը, անգամ նրանք, ովքեր ամբողջությամբ մոռացել են իրենց արմատների մասին:
Երեւանը համահայկական լուրջ նպատակների իրականացման խնդիր ունի առաջադրելու եւ լուծելու:

Հայկ Թորգոմյան

* * *
Եթե հայկական թեմայով շատ հետազոտություններ անեինք, այս օրը չէինք ընկնի
Թուրքիայի պետնախարար Մեհմեթ Այդընը խորհրդարանում պատասխանել է մեջլիսականների հարցրերին, որի ժամանակ էլ անդրադարձ է ե-ղել հայկական թեմային: «Հաբերլեր» լրատվական կայքի տեղեկացմամբ` Այդընը, մատնանշելով հայերի եռանդուն աշխատանքը 1915թ. պատմական անցքերը լուսաբանելու ու աշխարհում ճանաչելի դարձնելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ նշել է թուրքերի պասիվությու-նը:
«Եթե հայկական հարցում շատ հետազոտություններ կատարած լինեինք, ապա այս օրը չէինք ընկնի: Այդ հարցում Թուրքիան բավականաչափ ջանք չի գործադրել, գիտական հաստատությունները իրենց ողջ ներուժով չեն աշխատել: Իսկ հայերը վեպեր են գրում, հայկական ծագում ունեցող-ներն ամեն ջանք ու եռանդ ներդնում են, ֆիլմեր են պատրաստում»,- ասել է թուրք պետնախարարը:

* * *
2011թ. Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011թ. հունիսին: «Մենք ամենայն հավանականությամբ ընտրութ-յունները կանցկացնենք հունիսի երկրորդ կեսին»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կու-սակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հունիսի երկրորդ կիրակին ամսի 12-ն է:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս տարվա սեպտեմբերին ԱԶԿ նախաձեռնությամբ տեղի ունեցած Սահմանադրությունում փոփոխութ-յուններ մտցնելու համար անցկացված հանրաքվեում այս կուսակցությունը հավաքել է ձայների 60%-ը: Էրդողանի ղեկավարած կուսակցութ-յունը դիտում է այդ հանրաքվեն որպես խորհրդանական ընտրությունների հիմնական փորձ:

Թուրքական կառավարության 2011թ. բյուջեն կազմում է ավելի քան 3 մլրդ. դոլար
Թուրքիայի նախագահականի եւ կառավարության բյուջեները այդ երկրի պատմության մեջ աննախադեպ նշաձողերի են հասնում: Անցած տարվա հա-մեմատ նախագահականի բյուջեն ավելացել է 44 մլն. 400 հազ., իսկ կառավարության բյուջեն` 1 մլրդ. 111 մլն. 472 հազ. թուրքական լիրա-յով: Նշենք, որ 1 դոլարը համարժեք է 1,52 թուրքական լիրայի:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը պատրաստվում է մեջլիսի բյուջետային պլանավորման հանձնաժողով ներկայացնել պետության այդ 2 բարձրագույն հաստատությունների բյուջետային պատկերը: Այսպիսով, Թուրքիայի նախագահականի 2011թ. բյուջեն, ըստ նախատեսվածի, կազմում է 116 մլն. 900 հազ. թուրքական լիրա, իսկ կառավարության 2011թ. բյուջեն` 5 մլրդ. 115 մլն. 222 հազ. թուրքական լիրա:
Համեմատության համար նշենք, որ 10 տարի առաջ` 2000թ.-ին, երբ Թուրքիայի նախագահը Ահմեթ Սեզերն էր, նախագահականի բյուջեն ընդա-մենը ուներ 13 մլն. 690 հազ. թուրքական լիրա:

«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։