«Ազգերն իրենց թե՛ պատմական անցյալով, թե՛ ինքնության, թե՛ ինքնագիտակցության մակարդակով տարբեր են լինում: Շատ ենք ասում, որ 21-րդ դարն է, ու աշխարհը փոխվել է, բայց ազգային ինքնության առումով նույն բանն ասվում էր նաեւ 18-րդ դարում»,- մտորում է պատմաբան Թա-մարա Վարդանյանը: Ըստ նրա, այժմ ազգային ինքնության խնդրի վերաբերյալ նույն տրամաբանությունն է գործում, ինչ որոշ ժամանակ առաջ: Հիմա Վրաստանում եւ Ադրբեջանում հետաքրքիր գործընթաց է կատարվում կրոնի խնդրի շուրջ՝ առաջ է քաշվում «Մեկ ազգ, մեկ կրոն» հասկացութ-յունը: Այս համապատկերում, կրոնի եւ ազգային ինքնության պահպանման վերաբերյալ, պատմաբանը նշել է, թե հայերն էլ պետք է մտահոգ-վեն:
Շատ պատմաբաններ իսլամացած (կամ ծպտյալ) հայերի առումով հարց են տալիս, թե վերջապես, ո՞րն է նրանց հայրենիքը, եթե արդեն իսկ իրենց հայ են համարում: Այս հարց տվողներից ոմանք կարծում են, թե իսլամացածների մոտ հայրենիքն արդեն Թուրքիան է, նրանք աշխատում եւ պայքարում են Թուրքիայի բարեկեցության համար: Նշում են, որ անգամ այդպիսի խնդիր կա Պոլսի (Ստամբուլ) քրիստոնյա մնացած հայե-րի մոտ:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայի քրիստոնյա հայերի 50%-ն իրեն թուրք է համարում. ահազանգում են որոշ պատմաբաններ: Սա նույնպես վկայում է մեկ ազգային հավատի գալու անհրաժեշտությունը…
Ըստ այդ պատմաբանների, արդեն խնդիրներ կան նաեւ քրիստոնյա հայերի ազգային ինքնության ճանաչման հետ, ուստի՝ մահմեդականների մա-սին խոսելն արդեն ավելորդ է: Այո, ոչ քրիստոնեական, ոչ էլ մահմեդական կրոններում հայկական ազգային որեւէ արմատական ու ծագումնաբանական խնդիր չի արծարծվում, եւ հայը չի կարող, հրեայի ծառարմատին «կառչած», իր ինքնությունը պարզել… Պետք է կտրականապես հրաժարվել այս սին եւ ստրկության տանող տեսությունից եւ Հայ հավատով դառնալ դեպի Հայ Աստվածները:
Պատմաբանները նաեւ նշում են, որ հայկական սփյուռքն ապրում է «վերադարձի» գաղափարով, իսկ եթե այդ գաղափարը չկա, ապա այդ երկրում ապրող հայկական համայնքնը, անկախ կրոնական պատկանելությունից, հեռանկար չունի. «Անձը չի կարող հայ մնալ թույլ եւ անհեռանկար համայն-քում»:
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամ, պատմաբան Գեւորգ Յազըճյանը նշել է, որ հայերը չունեն ինքնության խնդիր, բայց ինչպես պատմությունն է ցույց տալիս «մենք չունենք իսլամացած հայեր, կան իսլամացված հայեր… եվ մենք պետք է նախ եւ առաջ պարզենք, թե ու՞մ է կարելի հայ համարել: Միայն հայալեզու մարդուն չի կարելի ասել, որ հայ է (նույնիսկ ազգանվան «յան» վերջածանցը չի կարող հայ լինելը հավաստել-Հ.Թ.): Ես այս հարցում շատ խիստ եմ դատում»,- ասել է Գ. Յազըճյանը: Ըստ նրա, բացի լեզուն ու կրոնը, մարդը պետք է ազգային շահն զգա, գենետիկորեն (հայկական գենով) զգա: Չնայած նա չի բացառում, որ մարդու կրոնական պատկանելությունը նույնպես կարեւոր հանգամանք է:
Իսկ ահա «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան Արմեն Այվազյանն ասում է, որ «չկան մահմեդական հայեր, ինչպես եւ չկան քրիստոնյա թուրքեր»: Նա կարծում է, թե իսլամացած հայերը կտրված են հայկական արմատներից: Այնտեղ կան համշենցիներ, որոնք ապրում են Ռիզե եւ Արդվին նահանգներում, հատկապես Խոփայի շրջանում: Ռիզեում ապրողները հիմնականում թուրքացած են, իսկ Խոփի բնակչութ-յունը պահպանել է իր ծագման մասին հիշողությունն ու հայկական բարբառը (թեեւ հայերեն գրքեր կարդալ չի կարողանում): Նրանք գիտեն, որ իրենց նախ
նիները հայեր են եղել, այդուհանդերձ մեծամասնությունն իրեն հայ չի համարում (իսկ ի՞նչ համարձակությամբ համարի,-Հ.Թ.): Ձուլման գործընթացը չափից ավելի է խորացել: Բայց եթե մի պահ մի կողմ թողնենք նրանց, ապա Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի մնացյալ տարածքում կան հայկական ներկայության իրարից կտրված մանրագույն օջախներ էլ՝ զուրկ հայկական աշխարհի հետ որեւէ կա-պից: Թուրքիայում այդ խմբերի եւ համշենցիների (նրանց չի կարելի շփոթել քրիստոնյա համշենահայերի հետ, որոնք ներկայումս ապրում են Ռուսաստանի եւ Աբխազիայի սեւծովյան ափին) ֆենոմենը բացառիկ է եւ արժանի գիտական լուրջ հետազոտությունների, որոնք մեզանում, բարեբախտաբար, անցկացվում են. հայտնում է պատմաբանը:
Հայերի մի մասը նաեւ քրդացել է, եւ թրքացած հայերի կողքին ունենք նաեւ մեծաթիվ քրդացած հայեր…
Իսկ հայությունից հեռանալը նաեւ հայատյացություն է, հայի դեմ գործող զենք՝ օտարի ձեռքին, եւ այս մասին էլ պետք է մտածել:
Թուրքիայից բացի, Ադրբեջանում էլ կա ծպտյալ հայերի խնդիր: Հատկապես Նախիջեւանի ներկայիս բնակչության զգալի մասը ադրբեջանցի-ներ են համարվում, որոնց նախնիները ժամանակին հայ են եղել, բայց մահմեդականություն ընդունելով՝ նրանք եւ իրենց սերունդները թրքացել-ադրբեջանցի են դարձել: Եվ սա էլ վերլուծության կարիք ունի: Կարելի է բերել համանման բազմաթիվ օրինակներ:
Մեր վերին հարեւան Վրաստանում նույնպես զանգվածաբար հայերի վրացականացման գործընթացներ են եղել, նույնիսկ խորհրդային տարի-ներին… ինչը նաեւ կրոնափոխության միջոցով է արվել, հենց քրիստոնեական ներկրոնական խարդավանքներով:
Հիմա էլ մեկ այլ վտանգ է կախված օդում, եթե ծպտյալ հայերը բացահայտվեն եւ ինչ-ինչ դրդապատճառներով ցանկական կրոնափոխ լինել, այսինքն՝ քրիստոնյա դառնալ, ապա դա հաստատապես կառնչվի քաղաքականության հետ եւ չի բացառվում մի նոր ցեղասպանության պատճառ դառնա կամ զանգվածային գաղթի հանգեցնի…
Ուստի, անհրաժեշտ է արագ կողմնորոշվել համազգային անվտանգության հարցերում, քանի որ դա սերտորեն ագուցված է հայի ինքնության խնդիրներին եւ համահայկական տեսլականին: Չմոռանանք, որ Հայաստանն ու հայությունը ազգային-ազատագրական պայքարի թեժ փուլում են, եւ պատերազմն իրապես դեռ չի ավարտվել…
Եվ էթնոհոգեբանության ու էթնոսի տեսության գաղափարա-գիտական լուրջ քայլեր պետք է արվեն ազգապահպանությանն ուղղված: Դա կարեւոր է ազգային ինքնության ճանաչման եւ համազգային դիմադրողականության զորացման համար:
Հայկ Թորգոմյան
Կրոնը քաղաքականությունից զատելու փորձեր
Նոյեմբերի սկզբներին Ժնեւում, ԵՀԽ կենտրոնական գրասենյակում, տեղի ունեցավ «Քրիստոնյաներն ու իսլամականները՝ համընդհանուր ապագայի համար» թեմայով միջազգային համաժողով: Որոշեց ստեղծել հոգեւոր առաջնորդների հատուկ խումբ, որն արագ կարձագանքի կոնֆլիկ-տային իրավիճակներին:
Կրոնականներն արդեն լրջորեն մտահոգված են ռազմա-քաղաքական նկատառումներով կրոնական բախումներ առաջացնելու նոր հեռանկարից:
Համաժողովի մասնակիցները, աշխարհի տարբեր երկրների 65 ներկայացուցիչներ, հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորա-պես ասվում է. «Հաճախ կոնֆլիկտներ ստեղծելիս կրոնին են հղում կատարում, նույնիսկ երբ դրանց իսկական պատճառներն այլ են, ինչպի-սիք՝ միջոցների անարդար բաշխումը, ճնշումները, բռնարարքներն ու անարդարությունները»:
Հայ Առաքելական եկեղեցուց համաժողովին մասնակցել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի գործադիր վարչությու-նում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Վիգեն արք. Այքազյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից՝ Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը:
* * *
Իսկ նոյեմբերի 8-9-ին ԵՊՀ-ում անցկացվեց «21-րդ դարի կրոնական մարտահրավերները եւ Հայաստանը» խորագրով գիտաժողով: Այն կազմակերպել էին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը եւ ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամը:
Գիտաժողովին մասնակցել են թեմային առնչվող ոլորտների շուրջ 100 ներկայացուցիչներ, հրավիրյալների թվում են եղել նաեւ ՀՀ -ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԳԱԱ մի շարք ինստիտուտների ղեկավարներ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 39 (170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում