Արարիչը մեկն է՝ միակը եւ անփոխարինելին (Տիեզերաճանաչողություն) – Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն -Արարիչը մեկն է՝ միակը եւ անփոխարինելին

Հա՜յր իմ ԱՐԱՐԻՉ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես ՁԵԶ,
Գալի՛ս եմ ես ՁԵԶ,
Կհասնե՛մ ես ՁԵԶ…
Հստակ է, որ համաշխարհային համարվող բոլոր կրոններն առաջացել են հին հավատքների հավատատեսության, նույնիսկ կառուցվածքի ու բովանդակության վրա: Սակայն, դա ոչ թե այդ հավատների նկատմամբ խորը հարգանքի կամ դրանց իմացության հանգամանքն է հիմնավորում, այլ՝ լրիվ հակա-ռակը: Նոր կրոնավորները փորձել են դրանով պաշտպանվել հին հավատքների հետեւորդների ընդվզումներից՝ նրանց դեպի իրենց բերելով հարազատ հավատի ու տիեզերական ճշմարտությունների միջոցով…
Այս խորամանկությունն աշխատեց այնժամ, սակայն նոր կրոնավորները հետզհետե փորձեցին կտրել իրենց հետեւորդներին ճշմարիտ հավատ-քների տեսլականից, ծեսերից ու Աստվածներից (քանզի հասկացան, որ բնական հավատի ծիսական ու արարողակարգային ուժն անսասան է նույնիսկ աղճատված ձեւերով)… եւ աղավաղեցին այլեւս փոքրիշատե ճշմարտորեն որդեգրած Տիեզերակարգն ու Արարչական հիմքով հավատը…

Տիեզերքի Արարողն ու իրական Տերը՝ Արարիչը «դարձավ» սոսկական մի աստված (այն էլ փոքրատառով), եւ ամեն մի նորաստեղծ կրոն իր աստծուն կարգեց ամենաստեղծ, ամենա-ամենա… Էլ Եհովա, էլ Բուդդա, էլ Ալլահ, էլ… նույնիսկ մարդածին Քրիստոսը ոմանց համար դարձավ արարիչ (թող նե-րի ինձ Տիեզերքի Արարիչն իր անվան արձագանքը փոքրատառով գրելու համար, քանզի խոսքը ՆՐԱ մասին չէ…): Էլ չենք ասում արհեստական կամ կիսավայրենի այն ցեղախումբ-ազգատիպերի մասին, որոնք իրենց մոգոնած արհեստական  աստվածներից արարիչներ կերտեցին…
Այսօր նույնիսկ հայ հին հեթանոսական հավատի հետեւորդներ կան, ովքեր նույնպես չեն տարանջատում Արարիչ եւ Աստվածներ հասկացողությունները եւ Հայ Արային են Արարիչ պատկերացնում… Նույնիսկ Մայր Անահիտին Հայր Արայի կինն են կարծում՝ չհասկանալով, որ Հայր եւ Մայր բնորոշումները գործառութային են, ինչպես Աստվածների բոլոր որակները: Աստվածները եւ մարդիկ Արարչի մտքի արգասիքն են: Իսկ Անահիտ եւ Նանե Աստվածուհիները Հայ Աստվածային Համակարգում Արա Աստծո հանդեպ քրոջ կարգավիճակում են: Մեր մյուս 5 Աստվածները (Վահագն, Աստղիկ, Միհր, Տիր եւ Վանատուր)՝ զավակների կարգավիճակում են… Իսկ եթե Արարչին ցանկանում են որպես Աստված բնութագրել, ապա ՆԱ Աստվածների Աստվածն է՝ Ամե-նաաստվածը, բայց իրապես ՆԱ Տեր Ամենայնի՝ Ամենայն Ստեղծին է՝ Արարողն ու Տերը համայն Տիեզերքի՝ Տիրոջ Եզերքի…
«Լուսանցք»-ի (թիվ 122, 2009թ.) էջերում որոշակիորեն արդեն անդրադարձել ենք Արարչական կարգին («Մեկարարչական Հայ Աստվածները»), եւ Տիե-զերքի Արարիչը ՆԱ է, ով ծնել-արարել է ամբողջ Տիեզերքը, այդ թվում՝ բոլոր Աստվածներին (Իր մեջ կրելով նաեւ Տիեզերքի Առաքելութ-յունը)… Եվ ՆՐԱՆ՝ որեւէ Աստծու (Էլ չասենք՝ մարդու) հետ շփոթելը ոչ թե պարզապես կրոնական հասկացողությամբ մեղք է (որը հետո ա-ղոթքով «կարգավորվում» է…), այլ շեղում է բացարձակից, ճշմարիտից եւ սեփական առաքելության ու կյանքի իմաստի կորուստ է: Որովհետեւ նման կորուսյալ հավատով այս կյանքից հեռացողն իր մյուս կյանքերում (հոգի, թե մեկ այլ արարած) կապրի անգիտակից եւ անիմաստ… Իսկ նմաններին հաճախ Մեծ Խավարի տիրակալ Խավարիչն ու Տիեզերական սեւ խոռոչներն են «սպասում», քանզի անմեռ հոգին անիմաստությունից նաեւ վերածվում է խոտանի… ու ոչնչանում է իսպառ… Այս դեպքում (ինքնաոչնչացման) վստահեցնենք, որ արհեստականորեն քարոզվող կրոնական անգո դժոխքը նույնիսկ երանելի կթվա (դրախտն ու դժոխքը հոգու գիտակից կամ անգիտակից վիճակն է պարզապես), եթե անգիտակիցը վայրկյան անգամ գիտակցի դա…
Արարչի պատկերանկարագրային «Խորհուրդ Ամենայնի»-ում ասում եմ.
Միայն ԱՐԱՐԻՉՆ էր ԱՆԵԶՐՈւԹՅԱՆ մեջ,
Ուղեղում՝ մշուշ, Քաոս խառնիխուռն,
Նախագծվում էր Տիեզերքն անվերջ
ՆՐԱ մտքերի մենաստաններում:
Եղավ Մե՛ծ Պայթյուն, Մե՛ծ Պոռթկում սրտի,
ԱՐԱՐՉԱՍՏԵՂԾ ճիչ՝ հոգում ԱՐԱՐՉԻ,
Եվ մութ Քաոսը պաշարեց չորս դին,
Մշուշ պատկերով սեղմեց ԱՐԱՐՉԻՆ:
Հաջորդ Պայթյունը ցրեց մշուշը,
Դուրս ժայթքեց պայծառ միտքը ուղեղի,
Եվ շարժման դրվեց հստակ պատկերը՝
Որպես անվերջ-սկիզբ Տիրոջ Եզերքի:
Եվ ծավալվում է Տիեզերքը միշտ
Անվերջանալի ԱՐԱՐՄԱՆ ուժից,
Կյանքն է բաբախում կարծես սրտի մեջ,
Տիեզերական Բնության Մարմնի:
Եվ գոյանում են մարմիններ տարբեր
Տիեզերական թելիկներով ձիգ,
Բոլոր կողմերից նայում դեպի վեր,
Որ չշեղվեն կյանքի ուղեծրից:
Մոլորումը՝ վախճանն է դաժան,
Զի զորությունը ԱՐԱՐՄԱՆ ուժի
Ձեւափոխում է ուժի՝ ավերման,
Ու կործանվում է մարմինն անարժան:
Կործանումը՝ ծնունդն է նորի՝
Մաքուր, անարատ Բնության Մարմնի,
Եվ միայն Գենն է փոխանցվում հնի,
Կրելով իր մեջ ԱՍՊ-ն* անմեկնելի:
Եվ ամեն մի մահ կյանք է վերստին,
ԱՐԱՐՈւՄՆԵՐԻ շղթայում անվերջ,
Կրկին ծնվում է նա, ով ապրում է
Տիեզերական Լույս-Բնության մեջ:
(*ԱՍՊ – Ամենայն Ստեղծի Պատմություն)
Արարչական Խորիմաստ Խորհուրդները նույնպես կանոնակարգված են եւ անբեկանելի: Իսկ դրանց համաձայն՝ անբնական ոչինչ արձագանք չի գտնում Տիեզերքում եւ հավերժելու հույս անգամ չունի: Կլինի դա մարդու հասկացողությամբ «համաշխարհային» նշանակության, թե խիստ անձնական, եթե անբնական է՝ մեռնող է անհետ… Նույնիսկ Աստվածային Համակարգերը «հայելային» են՝ Երկիր մոլորակի 7 բնիկ ազգերի-տեսակների առաջացումը Աստվածային Համակարգերի արդյունք են… «Մարդ՝ Աստծո դեմքով դու մարդ»: Իսկ Արարչակարգով 7 Աստվածային Համակարգեր կան (թե որտե-ղից գիտեմ, դեռ չեմ մանրամասնի, դրան հասնելու համար Տիեզերահավատով պետք է ապրել, այլ ոչ թե այս կամ այն կրոնախեղ գրքերն ընթեր-ցելով…)՝ Հայկական, Հնդկական, Հունական, Պարսկական, Հրեական, Չինական (կարելի է բնորոշել առավել ընդհանրական՝ Շեղաչյաների) եւ Եգիպտական: Մնացյալ աստվածությունները սին են, ու նրանց ուղղված բոլոր աղերսներն ու կանչերն ուղղված են… դատարկությանը: Նույնիսկ աշխարհների «հայելային» երեւույթները կան՝ Հայկական լեռնաշխարհ կա նաեւ Հայ Աստվածների համակարգում… Իհարկե, չափերն անհամեմատ մեծ են: Նաեւ մի պարզուբարդ հարցի պատասխանը կա Տիեզերակարգում. մարդիկ միշտ հարցնում են՝ կա՞ արդյոք կյանք այլ մոլորակում: Հարցն այս ձեւակերպմամբ սխալ է. կյանք կա նույնիսկ 1 բաժակ ջրում, էլ ու՜ր մնաց՝ ամբողջ Տիեզերքում: Իսկ եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, ապա հետեւելով Տիեզերակարգի բնույթին՝ այո՛, պետք է լինի նման կյանք (կյանքեր)՝ ի թիվս այլաբնույթ ու այլաձեւ էակների ու արարածների…
Դառնալով «հայելային» արձագանքներին՝ ասենք, որ, օրինակ, կարող են «անէանալ» Եգիպտական Աստվածները, քանզի կորցրել են իրենց հետեւորդներին, եգիպտական մարդատեսակը (Եգիպտոսում բնակվող արաբներն այլ մարդիկ են)… Այո, կործանման կարող են դատապարտվել նաեւ Աստվածները: Նրանք նաեւ կարող են կործանվել, եթե խախտեն Արարչակարգը, եւ… հնարավոր է հայտնվեն այլ Տիեզերաաշխարհներում ու ոչ Աստվածային որակներով… Խախտողը պատասխանատու է, Աստված է, մարդ, թե… (ծանոթն ու փող ունենալն անարժեք են Տիեզերքում…) Արարիչը արդար է միշտ եւ յուրաքանչ-յուր դեպքում…
«Խորհուրդ Արարումի»-ում ասում եմ.

Այն պահից ի վեր, երբ ԱՐԱՐՎԵՑ Տիեզերքն անծայր,
Եվ ԱՐԱՐԻՉՆ էլ, շունչ տալով Մարմնին, ձուլվեց նրա մեջ՝ որպես Լույս-Ճրագ,
Այդժամ հուրհրաց Սիրո Կրակը անհունության մեջ,
Եվ Ջերմությամբ իր տարածեց կյանքեր՝ անսկիզբ ու անվերջ:
ԱՐԱՐՉԻ ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՐԱՐՈՒՄՆ է լոկ Սկիզբը միակ,
Եվ այն էլ անսկիզբ եւ դարձյալ անվերջ ու աներեւույթ Անեզրության մեջ,
Իսկ նոր սկիզբը վերջն է սկզբի կամ սկիզբն է վերջի,
Եվ հավերժական է Խորհուրդն այս անխախտ՝ կյանքի ու մահի:
«Խորհուրդ Ծնունդի»-ում պատկերում եմ Հայոց Բնօրրանի ու Հայ Տեսակի արարումը.
Այն պահից ի վեր, երբ սրտաձեւ Սիրո Կրակները բյուր
Մարմիններ դարձան Ուղեղ-Թաղանթով՝ կյանքով պարուրված,
Երկիրն էլ որպես Մոլորակ-Էակ, իր պահապանին՝
ՀԱՅ-ին ունեցավ՝ Երկնի ու Երկրի երկունքից ծնված:
Եվ երկունքից այդ որպես զույգ կրծքեր,
ԱՐԱՐատը եւ ԱՐագածը վեհ դարձան կաթնատու աղբյուրների լեռ,
Իսկ սուրբ Մայր-Հողը նրանց մեջ ընկած՝
Դարձավ օրորոց՝ Բնօրրան ծաղկած,-
ՀԱ՛ՅՔԸ ՓԱՌԱՊԱՆԾ…
Ասացինք, որ Արարչական ամեն բան հիմնված է սիրո վրա, սակայն, որքան արդար ու բարի է Տիեզերակարգը իր հավերժական պտույտներում, այնքան արդար ու դաժան է արձագանքում անբնականին ու կործանարար երեւույթներին: Տիեզերքում հավասարապես գոյատեւում են Բարի-ն ու Չարի-ն՝ երբեք չանցնելով Արարչի ամրագրած սահմանները, քանզի այդ դեպքում պատժվում են եւ՛ Բարիները եւ՛ Չարիները: Իսկ Արարիչը, Նրա Պատգա-մախոսներն ու Բանբերները ամենուր են, բացարձակ են եւ հավատարիմ Արարչին…
ԱՐԱՐԻՉ – ԱՄԵՆԱՅՆ ԷՈւԹՅԱՆ ԷՈւԹՅՈւՆ,
ԱՐԱՐԻՉ – Տիեզերք ու Բնություն,
ԱՐԱՐԻՉ – Կենաց Բնարմատն Արարման,
ԱՐԱՐԻՉ – Կյանքի ու Մահի ԴՈւ Սահման.
Տիեզերք – Մարմնավորումն ես ԱՐԱՐՉԻ,
Տիեզերք – Եզերքներ Դու անհամար,
Տիեզերք – Աստվածների Դու Օրրան,
Տիեզերք – Բնական Երկինքներ Ոգիների.
Բնություն – ԱՐԱՐՉԻ Կատարյալ Արարմունք,
Բնություն – Կատարյալի Սիրո Պաշտամունք.
Բնություն – արտացոլանք Դու Տիեզերքի,
Բնություն – հայտնություն անհայտի,
Սեր – միջուկ դու Տիեզերական,
Սեր – հավերժություն ես Բնության մեջ,
Սեր – Բանականը Բնականի,
Սեր – դու կյանքի թել մարդկային…
Մարդու, առավել եւս Հայ մարդու, Ոգին տիեզերահաղորդ է եւ այն զարթնեցնել է պետք միայն: / Օ՜ Հայի Ոգի… Տիեզերքի անհունից եկած եւ երկրային բնության հետ ձուլված Հայի Ոգի: Օ՜ Հայ, ԱրԱրչադիր Գեն ունես եւ ԱրԱրչահաղորդ ես, ինչը ԱրԱրչասիրության Արգասիք է: Օ՜ Հայի Ոգի, վերականգնի՛ր զորությունդ՝ քո՛ վերահաստատման համար, քո՛ հավերժական հաստատման համար… Օ՜ Հայի Ոգի, կատարիր Ազգիդ հանդեպ Առաքելությունդ, որ միաձուլվես Տիեզերքին, դառնաս մեկ հյուլեն ու մասնիկը Արարչակարգի…
Հեռանալով բնածին-բնական հայերից՝ հեռացել ենք մեր Ցեղի Առաքելությունից, իսկ հեռանալով մեր Առաքելությունից՝ մեզ զրկել ենք Հավերժանալու հնարավորությունից: Հարկ է հիշել, որ Ամենակատարյալը, Ամենաանկրկնելին ԱՐԱՐԻՉՆ է, ՆԱ ՀԱՎԵՐԺ է, եւ Հայության Ամենագերագույն խնդիրը (հոգեւոր, աշխարհիկ առաջնորդների) Մեր Ցեղին Հավերժացման ճանապարհով անշեղ տանելն է…
Պետք է հավատալ, որ մահը տրված է մարդուն՝ ա՛յն հաղթահարելու, ոչ՝ նրան սպասելու եւ տրվելու համար: Ուստի, վաղվա գործը պետք է անել այ-սօր, հաջորդ կյանքին նախապատրաստվել ա՛յս կյանքում: Կյանքը ինչպես արարման, այնպես էլ քայքայման դանդաղ գործընթաց է ծննդի եւ մահվան միջեւ, ու ինչ-որ այդ պահին արվում է, հնարավոր է, վերջին արարքն է: Կյանքը գործունեության ասպարեզ է, այն տրված է սահմանափակ ժամանա-կով: Պետք է ընտրել ինչ-որ բան որպես սկիզբ, այնուհետեւ գիտակցել հետագա յուրաքանչյուր գործողությունը՝ հասկանալով, որ մարմինը Կենաց Սկզբունքի եւ Ոգու Առաքելության իրականացման նախապայմանն է:  
Այն, ինչ գրվում է սույն հոդվածում, չի կարող հանդիպել ոչ մի «արդիական» կրոնական ուսմունքում, չի կարող դառնալ համեմատական որեւէ «արդի» գիտական մտքի հետ, չի կարող ծառայել «տիրապետող» քաղաքական որեւէ գաղափարի… եւ առնչվում է բացառապես ՀՈԳԵԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈւԹ-ՅԱՆ ԵՎ ՏԻԵԶԵՐԱՀԱՍ ԿԱՊԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱԼՐՈՂ (ԱՍՏՎԱԾԱԲՆՈւՅԹ ԵՎ ԱՐԱՐՉԱԲՆՈւՅԹ) ԵԶՐՈւՅԹՆԵՐԻՆ… Սա մեկ անգամ արդեն ասվել է:
Մարդը իր ներսում (նրա Սաղմը եւ Ուղեղը իրենց ձեւով) պահպանել է Տիեզերքի Հարատեւ Տեսքը (Սաղմը՝ որպես Ծնունդ, Ուղեղը՝ որպես կյանք-գոյատեւում): Եվ Սաղմնային ու Բանական վիճակում մարդը զգում է Տիեզերակապերը, կարող է առնչվել բոլոր Տիեզերաաշխարհների հետ: Սակայն, Բնական առումով մարդը հեռացել է Համատիեզերական Համակարգից եւ իր նյութախեղդ կյանքով մեկուսացել ու դարձել է անԲ-նական ու անՀոգեկերտ: ԱՐԱՐՉԱԴԱՎ…
Իսկ դարձի գալու լավագույն ձեւը ազգային (տեսակի) որակներով աստվածայինին եւ նրանով էլ արարչականին հասնելն է… (տես «Լուսանցք»-ի թիվ 77-80, 2008թ. «Ազգային Ինքնություն. ունե՞նք, թե՞ փնտրենք…»):
Ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝
1. Ծագում (Ծին-Գեն),
2. Բնօրրան (Հայրենիք),
3. Լեզու,
4. Առաքինություն,
5. Հավատ,
6. Մշակույթ,
7. Ինքնություն,
8. Էություն,
9. Առաքելություն:
Բոլորն էլ կարեւոր ու անհրաժեշտ են, բայց ամենակարեւորներն առաջին ու վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը՝ եւ Նոր Սկիզբը՝ Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախա-պայմանն է Արարչական Առանցքը՝ Տիեզերակարգը հասկանալու, Աստվածների եւ այլ Տիեզերաաշխարհների հետ շփվելու համար: Քանզի ամեն բան վերադառնալու է ի շրջանս յուր…
Տիեզերքի Արարիչը երկսեռ է, այսինքն՝ ամբողջական, եւ Տիեզերքը ինքնաբեղմնավորման (Արարչի դեպքում եզակիորեն՝ Մտքի եւ Հոգու համադրման արգասիք է, քանզի Տիեզերքն իսկ Նրա Մարմինն է) արդյունք է, ուստի՝ բնածին բոլոր արարածները ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳ-ով երկսեռ են՝ ա-րու եւ էգ: Ամեն բանական էակ, կենդանի կամ բույս ունի իր հակասեռ կեսը, այլ խնդիր է՝ նա իրապե՞ս գտնում է իր կեսին, թե՞ թվացյալ ամբողջանում է սեր ու շարունակելիություն վայելելու եւ պահպանելու բնազդով միայն: Կասենք մի տարօրինակ բան եւս, շատ հնարավոր է, որ որեւէ մարդու հակասեռ կեսը մեր մոլորակում չլինի, եւ նա իր կեսին հանդիպի միայն երկրային կյանքից հետո… Եվ հետո ամբողջանա ու բարձրանա Տիեզերակարգի սանդղակով…
Մարդը դեռ ձգտում է հասնել իր Աստվածներին եւ խոսել Նրանց հետ: Իսկ կլինի՞ հանկարծ, որ Մարդը կարողանա խոսել Արարչի հետ… Բայց դրա համար նախ եւ առաջ պետք է հասկանալ, թե Ո՞Վ է ԱՐԱՐԻՉ-ը:

Արարչականչ
Անհունության մեջ անչափելի հոգի մի վսեմ, անվերջանալի մարմին ահռելի,
Տե՛Ր ամենայնի, Տեþր շա՜տ սիրելի, Սկիզբն ու Վերջն ես Դու ամե՜ն բանի,
Անանցելի է փառքդ ու հավերժ, որ մոռացել են մարդիկ ուխտամերժ, որ
ՏեՐ են կարգել չարին ու մարդուն, ուրացել են Քեզ՝ ունայնն են պաշտում,
Չկա գիտակցում՝ ԱՐԱՐՉԱԿԱՆ ՍԻՐՈ ԱՌԱՆՑՔԻ, դեպի Քեզ բերող ԲՈւՆ ԱՐԱՀԵՏԻ…  
Ինչքա՜ն շատ է տառապանքը Քո, բայց ինչքա՜ն վեհ է ՍԵՐԴ անհատակ, որ
Ներում ես դեռ Քեզ ուրացողին ու չհիշողին, սակայն իմացի՛ր
ՏԵ՛Ր ԱՄԵՆԱՅՆԻ, Աստվածներից էլ ես պաշտելի…

Աստվածականչ
Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փաþռքի Զավակներ,
Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…
Աստվածային Մարմնում Ձեր հզոր բարի՝ Հոգի է իշխում անարատ,
Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շաþտ հզոր ու շա՜տ լուսառատ:
Տիրոջ Եզերքի Դուþք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:
Աստվածներ Արի, Դուþք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ անարժան,
Ծածու՜կ հեռացաք, լքվա՜ծ ու ջարդվա՜ծ… ու դարե՜ր-դարե՜ր հետեւեցիք մեզ,
Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…
Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,
Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,
Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի,…
Նորից հեþտ եկեք, տուն վերադարձեþք, –
 Հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր – իրար կապեցեþք:

ՀԱՅԱ… որ ՀԱՅ էս

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային՝‘
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր՝ Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
Եվ արդ՝ թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ… ՀԱՅԱ. –
Ակունքը՝ Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ՝ Տեր
Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին
Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ
Ու կրում Գենը Տիեզերային,…
Բայց ների՛ր Դու Տե՛ր՝
Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,
Որ կարծում է՝ Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ՝ սիրասուն Տե՜ր իմ,-
Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,
Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…
Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաեւ
Տիեզերքի հեռաստաններում…

Ձոն Արարչին
- Տ Ե՛ Ր

Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք – երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
- Կանչը մեր հոգու,
- Զարկերը՝ սրտի,
- Միտքը՝ ուղեղի,
- Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 39 (170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։