(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)
Ձուկ արքայական
Բաղադրությունը
Կարմրախայտ – 2 հատ՝ 350-ական գրաման
գազար – 150գ
կարտոֆիլ – 200գ
սոխ – 100գ
կարագ – 60գ
մայոնեզ – 150գ
աղ, սպիտակ պղպեղ եւ չորացրած թարխուն
կորիզահան արված խակ հոն – 60 գ
Պատրաստման եղանակը
Ձուկը փշահան անել, աղով եւ չորացրած թարխունով ու սպիտակ պղպեղով համեմել, հոնը թավայի մեջ փռել, ձկան տեսք տալ, հետո ոսկրահան արված ձուկը, փորի ուղղությամբ, դնել հոնի վրա:
Մինչ այդ պատրաստել սոխառած եւ գազարը ավելացնել սոխառածին: Խաշած կարտոֆիլը լցնել ձկան մեջքին՝ ձկան տեսք տալով: Այնուհետեւ ավե-լացնել գազարով սոխառածը՝ դարձյալ ձկան տեսք տալով: Վրան էլ ավելացնել մայոնեզ ու դնել ջեռոցում 20 րոպե 1800-ի տակ: Ձուկը եփված է, երբ մայոնեզը կարմրած է: Հրաշալի համ ունի, իսկապես արքայավայել ուտելիք է:
Անու՛շ լինի:
* * *
Արոնյանը հաղթեց
Մոսկվայում ավարտվեց Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարը: Լեւոն Արոնյանը հրաշալի անցկացրեց մրցաշարը, 1-2 տեղերը կիսեց Սերգեյ Կարյակինի հետ, իսկ լրացուցիչ ցուցանիշներով նաեւ հաղթող ճանաչվեց:
10 շախմատիստներն այս հերթականությամբ ավարտեցին մրցաշարը. 1. Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 5,5, 2.Սերգեյ Կրամնիկ (Ռուսաստան)՝ 5,5, 3. Շախրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 5,5, 4. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 5,0, 5. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 5,0, 6. Վան Հաո (Չինաս-տան)՝ 5,0, 7.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 4,5, 8. Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 3,5, 9. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա)՝ 3,0, 10. Պավել Էլյա-նով (Ուկրաինա)՝ 2,5:
Արոնյանը առաջատար է
Մոսկվայում ընթանում է կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 20 շախմատիստներ, այդ թվում՝ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը: Մրցաշարը անցկացվում է շրջա-նաձեւ մրցակարգով:
Կայացել են 15-28-րդ փուլերը, առաջատարը Լ. Արոնյանն է՝ 18,5 միավոր: Նորվեգացի Մագնուս Կառլսենն ունի 17 միավոր, 16-ական միավորով հաջորդ տեղերում են Թեյմուր Ռաջաբովը, Յան Նեպոմնյաշչին եւ Վլադիմիր Կրամնիկը: Ս. Մովսիսյանը վաստակել է 12,5 միավոր եւ 15-րդ տեղում է:
Հ.Գ – Արոնյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն Մոսկվայում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղո-սը: Ի դեպ, նա իր հաղթանական ապահովել էր առաջնության ավարտից 1 փուր առաջ` հաղթանակ տանելով 38 պարտիաներից 20-ում:
Առաջնության եռյակում են նաեւ Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան) եւ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա): Մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը 17.5 միավորով հանգրվանեց 15-րդ տեղում:
Հայը՝ ՌԴ-ի գավաթակիր
Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանը, Բելգորոդում, Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարի 1/4 եզրափակիչում, 1,5:0,5 հաշվով հաղթելով ՌԴ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սանան Սյուգիրովին, կիսաեզրափակիչում նույն հաշվով հաղթեց Վլադիմիր Պոտկինին ու մտավ եզրափակիչ: 21-ամյա հայ շախմատիստը գլխավոր մրցանակի համար պայքարեց գրոսմայստեր Արտյոմ Տիմոֆեեւի հետ՝ նրան էլ հաղթելով 1,5:0,5 հաշվով, տիրեց գավաթին:
Պոկերը, աշխատատեղերը եւ շահույթը
ԱՄՆ-ի օրենքներով չնայած արգելվում է ինտերնետով պոկեր խաղալը, սակայն երկրի միլիոնավոր մարդիկ շարունակում են դրանով զբաղվել: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Նյու Ջերսի նահանգում պատրաստվում են նոր օրենք ընդունել, ըստ որի՝ քրեականորեն չեն հետապնդ-վի ինտերնետով պոկեր խաղացողները:
Հեղինակը սենատոր Ռեյ Լեսնյակն է, ով համարում է, որ այդպես իրենք 5.000 նոր աշխատատեղեր կստեղծեն, բացի այդ 20%-ով կավելանա ին-տերնետային խաղերից ստացվող շահույթը: «Նյու Ջերսին կդառնա պոկերի Մեքքա»,- հայտարարել է Ռ. Լեսնյակը:
ԱՕԿ-ների համաժողով
Երեւանում կայացավ ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային օլիմպիական կոմիտեների 13-րդ համաժողովը: Աշխատանքներին մասնակցեց նախկին ԽՍՀՄ-ի 15 հանրապետություններից 11-ը, բացակայում էին Ադրբեջանի, Էստոնիայի, Թուրքմենստանի եւ Ղրղըզստանի ներկայացու-ցիչները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, այնուհետեւ ԱՊՀ երկրների ԱՕԿ-նե-րի միության նախագահ Յուրի Յուրեւը ներկայացրեց համաժողովին մասնակցող երկրների ներկայացուցիչներին: ՀՀ-ում Մեծ Բրիտա-նիայի արտակարգ դեսպան Չառլզ Լոնսդեյլը համառոտ ներկայացրեց 2012թ. Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի նախա-պատրաստական աշխատանքները, իսկ Ռուսատանի ԱՕԿ-ի մենեջեր Ալեքսանդրա Սավինան ներկայացրեց 2014թ. Սոչիում կայանալիք ձմեռային օ-լիմպիական խաղերի նախապատրաստական ծրագրերը: Զեկուցողները հավաստիացրին, որ 2 օլիմպիական խաղերն էլ լինելու են էկոլոգիապես մաքուր, քանի որ կատարվող շինարարական աշխատանքները ոչ մի վնաս չեն հասցնի բնությանը:
Համաժողովում քննարկվել են բազում թեմաներ, սկսած հակադոպինգային ծրագրերից, վերջացրած իրավաբանական հարցերով: Հաջորդ, 14-րդ համա-ժողովը անցկացվելու է 2011թ. փետրվարին, Սոչիում:
Առաջնությունն ավարտվեց
Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային 19-րդ առաջնությունը: 10-րդ տարին անընդմեջ երկրի չեմպիոն դարձավ Երեւանի «Փյունիկ»-ը: Այս անգամ լարվածությունը մինչեւ վերջին խաղում պահպանվեց եւ մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Բանանց»-ը, մրցաշրջանի ավարտից 2 փուլ առաջ դեռ առաջատարն էր եւ հաղթելու հեռանկարը պահպանում էր: Սակայն, առաջնության վերջնամասում ապագա չեմպիոնի հետ կայացած վճռական խաղում «Բանանց»-ի կրած պարտությունն էլ վճռեց առաջնության հաղթողին: Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:
Խ Հ Ո Պ Գ Մ
Փյունիկ 28 20 5 3 73-22 65
Բանանց 28 20 4 4 58-24 64
Ուլիս 28 17 4 7 44-23 55
Միկա 28 14 4 10 47-31 46
Իմպուլս 28 10 7 11 29-43 37
Գանձասար 28 8 3 17 24-45 27
Կիլիկիա 28 4 3 21 19-60 15
Շիրակ 28 2 4 22 22-68 10
* * *
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ետնապահ Գյումրիի «Շիրակ»-ը հաջորդ տարի դարձյալ հանդես կգա ուժեղագույնների խմբում: Նման որոշում է կայացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն: «Հաշվի առնելով այն, որ «Շիրակ» թիմը, որը 2010թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արդյունքներով լքելու էր բարձրագույն խումբը, ունի նոր հովանավոր, որը լայնածավալ աշխատանքներ է կատարում ակումբի ենթակառուցվածքները բարելավելու, եւ Շիրակի մարզում ֆուտբոլի զարգացման գործընթացին աջակցելու նպատակով որոշվեց ընդլայնել 2011թ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության կազմը եւ թույլ տալ «Շիրակ» թիմին մասնակցել վերը նշված առաջնությանը»,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը:
Սա առաջին դեպքը չէ, երբ բարձրագույն խմբին հրաժեշտ տված թիմը շարունակելու է ելույթները նույն խմբում: Սակայն առաջ ՀՖՖ-ն ստիպված էր նման որոշում կայացնում, քանի որ 1-ին խմբում հանդես էին գալիս միմիայն դուստր թիմեր, իսկ 1 ակումբը իրավունք չունի 2 թիմ ներկայացնել բարձրագույն խմբում:
«Շիրակ»-ին պետք է փոխարիներ 1-ին խմբի հաղթող Երեւանի «Արարատ»-ը, որը անցած տարի նույնպես դուրս էր մնացել բարձրագույն խմբից, սակայն ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն չէր ցանկացել ընդառաջել ակումբին եւ թույլ տալ շարունակել ելույթները ուժեղագույննե-րի խմբում: Այսպիսով, հաջորդ տարի ՀՀ բարձրագույն խմբում հանդես կգան 9 թիմեր, այդ թվում՝ «Շիրակ»-ն ու «Արարատ»-ը:
Հիմա էլ 59-րդն ենք
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հաշվարկով՝ Հայաստանի հավաքականը շարունակում է իր առաջխաղացումը: Դասակարգման աղյուսակում մեր ընտրանին զբաղեցնում է 59-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ մեր հավաքականը 1 տեղով բարելավել է իր ցուցանիշը:
Իսկ ահա մեր թիմի առաջիկա մրցակիցը՝ Ռուսաստանի հավաքականը, հակառակը՝ 3 տեղով նահանջել է, չնայած այն բանին, որ Հայաստանի պես հաղ-թանակներ էր տարել իր վերջին 2 խաղերում: Ռուսները ներկայումս զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը:
Եվրո-2012թ. մեր մյուս մրցակիցները ՖԻՖԱ-ի նոր աղյուսակում գրավում են հետեւյալ տեղերը. Սլովակիա՝ 18, Իռլանդիա՝ 32, Մակեդո-նիա՝ 70, Անդորրա՝ 202: 1-5 տեղերում են Իսպանիան, Հոլանդիան, Բրազիլիան, Գերմանիան եւ Արգենտինան:
Մրցում են զլմ-ները
Տեղի ունեցավ «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» 4-րդ մրցաշարի վիճակահանությունը: Մրցաշարը կազմակերպել են «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ՝ նո-յեմբերի 23-ից դեկտեմբերի 3-ը: Գավաթի համար կմրցեն 10 լրատվական թիմ: Ընդգրկվել են մասնակիցներ ավելի քան 20 լրատվամիջոցնե-րից: Մրցաշարի եզրափակիչը եւ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամների միջազգային օրը:
Երեւանում «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը հերթական խաղն անցկացրեց Եվրոպայի գավաթի 2010/11թթ. խաղարկության շրջանակում: Մեր բասկետբոլիստուհիները հյուրընկալեցին ՌԴ «Դինամո ԳՈւՎԴ» թիմին եւ լրացուցիչ ժամանակում պարտվեցին 90:99 հաշվով: Սա արդեն 3-րդ պարտությունն է: Ցավալի է, բայց կարճ ժամանակ առաջ «Հատիս»-ը հիանալի էր հանդես գալիս եվրոպական ակումբային խաղերում, իսկ Հա-յաստանի կանանց հավաքականը, որի կորիզը հենց «Հատիս»-ն է՝ Եվրոպայի առաջնությունում:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 40 (171), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում