(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ձկով աղցան
Բաղադրությունը
1 բանկա պահածոյացված ձուկ (յուղի մեջ)՝ Թյուննոս (ՑցվպՓ)
գլուխ սոխ – 50 գրամ
հոլանդական պանիր – 400 գրամ
ձու – 4 հատ
մայոնեզ – 100 գրամ
թթվասեր – 100 գրամ
Թյուննոսը ջրից քամել ու ափսեի մեջ լցնել՝ կլորությունը պահպանելով:
Ավելացնել կտրատված սոխը, այնուհետեւ վրան լցնել իրար խառնած մայոնեզն ու թթվասերը:
Հետո հավելել պինդ խաշված՝ նախօրոք քերիչով անցկացված ձուն, նորից ավելացնել մայոնեզն ու թթվասերը:
Վերջում վրան քերել պանիրը եւ նռան հատիկներով ձեւավորել:
Սառնարանում թողնել 30 րոպե եւ մատուցել:
Յուրահատուկ համ ու բուրմունք ունեցող այս ուտեստը կզարդարի Ձեր սեղանը: Անու՛շ վայելեք:
* * *
Հաղթանակը գուշակել էր նաեւ Աֆոնյա ութոտնուկը
«Եվրատեսիլ 2010» մանկական երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող՝ ծնունդով Ստեփանակերտից 12-ամյա Վլադիմիր Արզու-մանյանն իր «Մայրիկ» երգով 1-ին տեղն է զբաղեցրել՝ հավաքելով 120 միավոր: Համերգը տեղի է ունեցել «Մինսկ-Արենա» սպորտային հա-մալիրում, իսկ մեր երգիչը հանդես է եկել 10-րդ համարի ներքո: Հետաքրքիր է, որ հայ պատանի երգչի համար վճռորոշ էր Մակեդոնիայի բաշխած 10 միավորը, որից հետո նա 1 միավորով առաջ անցավ Ռուսաստանի ներկայացուցչից (119 միավոր): 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Սերբիայի ներկայացուցիչը:
Բելառուսական «Բիզնես լիդեր» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ մանկական երգի այս միջազգային մրցույթում կատարումները գնահատել են ոչ միայն ակտիվ երկրպագուները, այլ նաեւ ութոտնուկ Աֆոնյան: Ըստ զլմ-ի, մրցույթը հեռարձակվել է ակվարիումի դիմաց դրված հե-ռուստացույցով, եւ մինչ այդ հանգստացող ութոտնուկ Աֆոնյային բավականին ակտիվացրել է Վլադիմիրի երգը, եւ նա սկսել է պարել երգի հն-չյունների տակ: Եվ հենց այդ երգի օգտին էլ ութոտնուկին հսկողները Աֆոնյայի կողմից SMS են ուղարկվել:
Այս տարի մրցույթին մասնակցում էր 14 երկիր: 1-ին անգամ մրցույթին մասնակցում էր Մոլդովան: Մասնակցությունից հրաժարվել էին Կիպրոսը եւ Ռումինիան: Մրցույթ էին վերադարձել Լատվիան ու Լիտվան: Մրցույթը կազմակերպել էր Բելոռուսի Ազգային պետական հե-ռուստառադիոընկերությունը:
Ադրբեջանում «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մանկական մրցույթի հեռարձակումը դադարեցվել է այն բանից հետո, երբ հայտնի է դար-ձել, որ այդ հեղինակավոր մրցույթում հաղթել է արցախահայ, Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը:
Ավելի վաղ, «Եվրատեսիլ»-ի հետ կապված, Ադրբեջանն աչքի էր ընկել մեկ այլ սկանդալով՝ 2008թ. մրցույթից հետո Ադրբեջանում Հայաստանի ներկա-յացուցիչների օգտին քվեարկած մի քանի տասնյակ քաղաքացիներ հրավիրվել էին Ազգային անվտանգության կոմիտե եւ հարցաքննվել…
Այս հաղթանակը կարեւոր է ոչ միայն այն առումով, որ մրցույթում 1-ին անգամ հաղթել է մեր երկրի ներկայացուցիչը, այլեւ այն, որ հնարավոր է այլեւս «Եվրատեսիլ»-ի մանկական երգի մրցույթ չանցկացվի: Այդ դեպքում 1-ին անգամ հաղթած մեր ներկայացուցիչը կլինի նաեւ վերջին մանկական «Եվրատեսիլի» հաղթողը:
Գոհար Վանեսյան
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Կմասնակցի Զավեն Անդրիասյանը
Դեկտեմբերի 17-19-ը՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը կմասնակցի Եվրոպայի արագ եւ կայծակնային շախ-մատի առաջնություններին: Այս մրցաշարերից անմիջապես հետո Զ. Անդրիասյանը մտադիր է հանդես գալ Հոլանդիայի Գրոնինգեն քաղա-քում անցկացվելիք ավանդական «օփեն»-ում:
Հայաստանը՝ համաշխարհային պատանեկան Օլիմպիադայում
Հայաստանի պատանեկան հավաքականը (Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, մարզիչ՝ Արսեն Եղիազարյան) նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը Թուրքիայի Բուրդուր քաղաքում կմասնակցի մինչեւ 16 տա-րեկան շախմատիստների համաշխարհային Օլիմպիադային:
ՖԻԴԵ-ն պայմանագրեր է ուղարկել
Բոլոր այն շախմատիստներին, ովքեր կարող են մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որը կկայանա 2011թ. մա-յիսի 3-27-ը, Կազանում, ՖԻԴԵ-ն պայմանագրեր է ուղարկել: Մասնակիցները իրենց համաձայնությունը պետք է տան մինչեւ այս տարվա դեկ-տեմբերի 22-ը: Հիշեցնենք, որ աշխարհի թագի համար կպայքարեն 8 շախմատիստներ: Նրանք են բուլղարացի Վեսելին Թոփալովը, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գել
ֆանդը (Իսրայել), Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ՝ Ադրբեջան), Գատա Կանսկին (ԱՄՆ): Ինչ վերաբերվում է 8-րդ մասնակցին, ապա ՖԻԴԵ-ն դեռեւս պաշտոնապես չի նշել նրա անունը:
ՖԻԴԵ-ն մասնակիցների ցուցակից դեռ չի հանել հավակնորդների մրցաշարից հրաժարված նորվեգացի գրոսմասյտեր Մագնուս Կառլսենին, ում նույնպես պայմանագիր է առաջարկվել: Եթե Կառլսենը վերջնական հրաժարվի մասնակցությունից, ապա նրան կփոխարինի հետեւյալ 3 շախմատիստ-ներից որեւէ մեկը. Ալեքսանդր Գրիշչուկ, Դմիտրի Յակովենկո (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վան Յու (Չինաստան):
Ձյուդոյիստների վարկանշային միավորները
Աբու Դաբիում անցկացվեց ձյուդոյի «Գրան Պրի» միջազգային օլիմպիական վարկանշային մրցաշարը, որում Հայաստանը ներկայացրեցին 3 մարզիկներ:
Հովհաննես Դավթյանը (60 կգ, Գյումրի) տոնեց 2 հաղթանակ, կրեց 1 պարտություն, գրավեց 3-րդ տեղն ու ավելացրեց իր վարկանշային միավորնե-րի քանակը: Իր հաշվին 2 հաղթանակ եւ 1 պարտություն գրանցեց նաեւ Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան), բայց նա գրավեց 5-րդ տեղը, որովհե-տեւ այդ քաշային կարգում մասնակիցները շատ էին: Այդուհանդերձ, նա նույնպես վարկանշային միավորներ ձեռք բերեց: Նույն քաշային կարգում 1-ական հաղթանակ եւ պարտություն գրանցեց Համբարձում Տոնոյանը եւ ձեռնունայն վերադարձավ հայրենիք:
ՀՀ ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում՝ «Լոնդոն-2012» օլիմպիական խաղերի վարկանշային մրցում-ներին լավագույնս նախապատրաստվելու համար:
Մրցասպարեզում երիտասարդներն ու պատանիներն են
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների (Եվրոպայի երիտասարդների եւ պատանիների անդրա-նիկ) առաջնությանը մասնակցում են մեր 12 մարզիկ-մարզուհիներ: Սա նման 1-ին առաջնությունն է, ուստի շատ երկրների ներկայացու-ցիչների համար նախապես պարզ չէր, թե ինչ մրցակարգով է անցկացվելու այն:
Էլեն Գրիգորյանը (53 կգ) գրավեց 2-րդ տեղը՝ երկամարտում արձանագրելով 174 կգ արդյունք: Պոկում վարժությունում՝ 72 կգ, իսկ հրումում բարձրացրեց 102 կգ: Ռուբիկ Մամոյանը (62 կգ) երկամարտի 270 կգ (125+145) արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ նույնպես արժանացավ արծաթե մեդալի: Վանիկ Ավետիսյանը (69 կգ) գրավեց 3-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 300 կգ (135+165) արդյունք: Առաջնությունը շարունակվում է:
Հայտնի ծանրորդը նախարա՞ր
Լուրեր կան, որ հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանը հնարավոր է նշանակվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար: Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանը: Վերջինս մարզաշխար-հի մարդ չէ, հետեւաբար, շատերի կարծիքով նա պարզապես կատարում է իր կուսակցական առաջադրանքը: Ըստ այդ լուրերի, Յուրի Վարդանյանը 200թ.-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականներից է, պատրաստվում է ընդունվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, որպեսզի նշանակվի նախարարի պաշտոնում: Բայց, թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, թե ԲՀԿ-ում հերքեցին այս լուրը:
Հիշեցնենք, որ վերջերս Յուրի Վարդանյանը ավտովթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոխճուղու վրա եւ այժմ ապաքինման գործընթա-ցում է գտնվում:
Լավագույն սամբիստը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստը հրապարակել է 2010թ. մարզիկների, մարզիչների եւ մրցավարների լավագույն տասն-յակները:
Այս տարվա լավագույն սամբիստ է ճանաչվել աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, ստեփանակերտցի մարզիկ Աշոտ Դանիելյանը: Առաջին տասնյակում 2-րդ տեղը զբաղեցրել է մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Վաչիկ Վարդանյանը, 3-րդ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող Տիգրան Կի-րակոսյանը:
2010թ. լավագույն մարզիչներ են ճանաչվել համապատասխանաբար Էռնեստ Միրզոյանը (ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Ստեփանակերտ), Սամվել Ավդալ-յանը (ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Եղվարդ) եւ Գուրգեն Սեւոյանը (ԽՍՀՄ եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, ք. Գյումրի):
Տարվա լավագույն մրցավարի կոչմանն արժանացել է միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը (ք. Երեւան):
ՀՀ սամբոյի ֆեդերացիան հաշվի առնելով հայ սամբիստների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաեւ աշխարհի գավա-թի փուլային մրցաշարերում նվաճած մեդալների քանակը (6 ոսկե, 4 արծաթե, 12 բրոնզե), գերազանց է գնահատել մեր սամբիստների ելույթ-ները մրցաշրջան 2010-ում:
Անհաջող մասնակցություն
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական խաղում 61:79 հաշվով զիջեց Իսրայելի «Էլիտ-զուր»-ին: Մեր բասկետբոլիստուհիները 1-ին քառյակում լուրջ դիմադրեցին մրցակցին (20:21), սակայն հետո սկսեցին ետ մնալ հաշվի մեջ (10:15, 13:26): Ճիշտ է, 4-րդ քառյակն ավարտվեց «Հատիս»-ի առավելությամբ (18:17), սակ
այն խաղը փրկել չհաջողվեց: Արդյունքում, մեր թիմը 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում եւ եզրափակեց F խմբի աղյուսակը:
20 տարի անց…
Գերմանիայի վերամիավորման 20-ամյակի առիթով` ֆուտբոլային խաղ անցկացրին նախկին ԳԴՀ-ի եւ ԳՖՀ-ի հավաքականների վետերան ֆուտբո-լիստները: Հանդիպումն ավարտվեց Արեւելյան Գերմանիայի թիմի հաղթանակով` 2:1: Խաղի հաշիվը բացել է ԳՖՀ-ի հավաքականի նախկին հար-ձակվող Կառլ-Հայնց Ռիդլեն, իսկ հետո աչքի են ընկել նախկին արեւելագերմանացիներ Օլաֆ Մարշալը եւ Ուլֆ Կիրստենը: Հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 1990թ. նոյեմբերին, Գերմանիայի վերամիավորումից 1 ամիս անց: Սակայն այդ հանդիպումը ընդհատվել էր, քանի որ խաղի ժամանակ հանկարծամահ էր եղել արեւելագերմանացի 1 երկրպագու:
Հավելենք, որ 1990թ. աշխարհի 22 չեմպիոններից հանդիպմանը մասնակցել են 9-ը, ընդ որում ԳՖՀ-ի ավագը եղել է հենց չեմպիոնական թիմի ավագ Լոթար Մաթեուսը, ով այժմ մարզում է Բուլղարիայի ընտրանին:
Վրաստանը սադրու՞մ է
Վրաստանի խորհրդարանում փակ լսումներ են ացկացվել Սոչիում 2014թ. կայանալիք ձմեռային օլիմպիադայի կապակցությամբ: Որոշում է կայացվել աշխատանք տանել միջազգային տարաբնույթ կազմակերպությունների հետ` վերջիններիս ուշադրությունը հրավիրելու Սո-չիում օլիմպիադա անցկացնելու գաղափարի աննպատակահարմարության վրա: Խորհրդարանի տարածքային ամբողջականության վերականգնման հանձնա-ժողովի նախագահ Շոթա Մալաշխիայի կարծիքով, դժվար կլինի օլիմպիադայի անցկացման վայրը փոխել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն «պահպանողական կազմակերպություն» է, սակայն, շատ ու շատ երկրներ աշխարհում արդեն սկսում են գիտակ-ցել ՌԴ զավթողական քաղաքականությունը, ինչն ինքնին նշանակալի է: Բողոքի ակցիաներ կկազմակերպվեն տարբեր երկրներում, աբխազ փախստա-կանների անունից կոլեկտիվ նամակներ կուղարկվեն ՄՕԿ, միջազգային մամուլում լուսաբանելու ստեղծված իրավիճակը, այսինքն ամեն ինչ կարվի, որպեսզի համոզեն միջազգային հանրությանը օլիմպիադայի վայրը տեղափոխելու համար:
2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ ՌԴ-ն ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, Թբիլիսիի դիրքո-րոշումը ամբողջովին փոխվեց (նախորոք Վրաստանի նախագահը ողջունել էր «Սոչի-2014»-ը): Փորձագետների գնահատմամբ, եթե վրացական կող-մին չհաջողվի կազմակերպել օլիմպիադայի բոյկոտը, ապա «կարգին կնյարդայնացնել Ռուսաստանին»:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում