Արտաքին լուրեր եւ հարցեր

Վրաստանի նախագահը գլուխը խփել է օդանավի դռանը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Քիշնեւի օդանավակայանում օդանավից դուրս գալիս գլուխը հարվածել է դռանը: Կատարվածը տեսել են ոչ միայն օդանավակայանում հավաքված լրագրողները, այլ նաեւ նախագահի ժամանումն ուղիղ եթերով հեռարձակող JurnalTV հեռուստաընկե-րության հեռուստադիտողները, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Սահակաշվիլին Մոլդովա էր ժամանել 1-օրյա պաշտոնական այցով, եւ օդանավակայանում Վրաստանի նախագահին անձամբ է դիմավորել նախագահի պաշտո-նակատար Միխայ Գիմպուն: Վերջինիս հրավերով է Սահակաշվիլին ժամանել Մոլդովա` ստանալու բարձրագույն պարգեւը` Հանրապետության շքան-շան:

Հերթը հասավ Ուկրաինային

2013թ-ին Ուկրաինան կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը. այդ մասին այսօր որոշում են կայացրել 56 անդամ պետությունների ԱԳ նախարար-ները: ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախաստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւը շնորհավորել է Ուկրաինային այս որոշման առիթով:
Հիշեցնենք, որ 2011թ-ին նախագահելու է Լիտվան, իսկ 2012թ-ին` Իռլանդիան:
 
Դեռեւս չի սպասվում, որ Աստանայում Հայաստանի ու Թուրքիայի նախագահների
երկկողմ հանդիպում կկազմակերպվի

ԵԱՀԿ երկրների եւ կառավարությունների ղեկավարները դեկտեմբերի 1-2 մեկտեղվելու են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: 56 անդամ-պե-տություններ ներառող ԵԱՀԿ-ի այդ գագաթաժողովին ընդհանուր առմամբ մասնակցելու են ներկայացուցիչներ աշխարհի 61 երկրից: Այդ թե-մային անդրադարձած թուրքական «Սաբահ» օրաթերթն ընդգծում է այն հանգամանքը, որ գագաթաժողովին մասնակցելու են նաեւ Հայաստանի ու Թուրքիայի նախագահները:
«Երկու երկրների նախագահներն Աստանայում եթե նույնիսկ հանդիպեն էլ, դեռեւս չի սպասվում, որ հայ-թուրքական սառեցված պայմանագրի հարցը քննարկելու համար երկկողմ հանդիպում կկազմակերպվի»,- գրում է թուրքական թերթը:

Ռազմական միջադեպից հետո նոր դիեր են հայտնաբերվել կորեական թերակղզում
 
Եվս 2 քաղաքացիական անձանց դի է հայտնաբերվել հարավկորեական Յոնպխյոնդո կղզում` Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված ռմբակո-ծությունների արդյունքում:
Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, հղում անելով հարավկորեական YTN հեռուստաընկերության տեղեկատվությանը: Այսպիսով, ռազմական միջադեպի զոհերի թիվը, ոչ վերջնական տվյալներով, կազմում է 4 անձ, տուժածների թիվը հասնում է մոտ 2 տասնյակի:
Հիշեցնենք, Դեղին ծովում Հարավային Կորեային պատկանող Յոնպխյոնդո կղզին հրետանային կրակի էր ենթարկվել Հյուսիսային Կորեա-յի ռազմական ուժերի կողմից: Հարավկորեական ռազմուժը պատասխան կրակ էր բացել, իսկ երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտունա-կության:
Փխենյանի եւ Սեուլի միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով, հարավկորեական իշխանություններն հայտարարել են, թե դադա-րեցնում են ԿԺԴՀ-ին հումանիտար օգնություն տրամադրելու ակցիան, եւ պատրաստվում են նոր ռազմական զորավարժություններ անցկացնել Միացյալ Նահանգների զինված ուժերի հետ:

 Ալեքսեյ Կուդրինը աշխարհի ֆինանսների նախարար

«Euromoney» ամսագիրը 2010թ. աշխարհի ֆինանսների նախարար է ճանաչել ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին: Այս կոչմանը Կուդրինն արժանացել է կայունացման ֆոնդի ստեղծման համար, ինչն էլ օգնել է հաղթահարել ճգնաժամը եւ արագ վճարել արտա-քին պարտքերը:
«Կուդրինը ճանաչվեց առաջին կարգի ֆինանսական կառավարիչ ոչ միայն արեւմուտքում, այլ նաեւ Ռուսաստանում, որտեղ միշտ չէ, որ դրական են վերաբերվել ցանկացած տիպի բարեփոխումներին եւ դրանց հեղինակներին»,- այսպես է մեկնաբանել «Euromoney» ամսագրի նախագահ Պադրեյկ Ֆելլոնը:
Ինչպես հաղորդում է «gazeta.ru» կայքը, լավագույն ֆինանսների նախարար կոչմանը Կուդրինն առաջին անգամ չի արժանանում: Իր պաշտոնը զբաղեցնելուց 5 տարի անց՝ 2006 թվականին «The Banker» ամսագիրը նույնպես նրան ճանաչել է տարվա լավագույն ֆինանսների նախարար:
ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն այս առիթով նշել է, որ մրցանակի հիմնական արժեքը նրանում է, որ դրան նա արժա-նացել է տնտեսական ճգնաժամից հետո:

Բելառուսի հասարակական կարծիքը թույլ չի տալիս միանալ Ռուսաստանին

Բելառուսի բնակչության կեսը դեմ է Ռուսաստանի հետ հնարավոր միությանը: Այդ մասին են փաստում Բելառուսական սոցիալ-տնտեսական եւ քա-ղաքական հետազոտությունների անկախ ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները: Հաղորդել է BBC-ին:
Ըստ փորձագիտական եզրակացությունների` 2010թ. առաջին կիսամյակում դրսեւորվեցին բելառուսների պրոռուսական ձգտումները: Հետա-զոտության արդյունքների համաձայն` Ռուսաստանի հետ հնարավոր միավորման դեմ են արտահայտվել հարցվողների 50%-ը,  միավորմանը կողմնակից են 30%-ը:
Սոցիոլոգների կարծիքով, հակառուսական տրամադրվածությունը բնորոշ է Բելառուսի այն քաղաքացիներին, ովքեր ակտիվորեն աջակցում են եւ կողմնակից են Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Բելառուսի` ԵՄ անդամակցության կողմնակիցների քանակը չի փոփոխվել անցած տարիների համեմատ` 36%:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։