Ամերիկյան «STRATFOR. հետազոտական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը հարցազրույց է տվել թուրքական «Sabah» օրաթերթին: Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին: Ըստ թերթի՝ Ջ. Ֆրիդմանը նշել է, որ Հայաստանի հետ բանակցությունների թեման հիմնականում պետք է լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցը, այլ Հայաստա-նում ռուսական ռազմական ներկայության նվազեցումը: «Կովկասում Ռուսաստանի դեմ բուֆերային գոտի պետք է լինի: Սահմանի բացումը Թուրքիային որեւէ օգուտ չի բերի, մինչդեռ Երեւանին կբերի: Հայաստանի պատճառով հարեւան Ադրբեջանին վրդովեցնելն անտրամաբանական կլինի: Թողեք Հայաստանին մեկուսացված մնա»,- ասել է ամերիկացի թրքասեր համարվող փորձագետը:
Փորձագետներին ապշեցրել է այն փաստը, որ Հոլոքոստի համար գերմանացիներին ներել չկարողացողների մեծ մասը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են:
Անի Մարության
Մենք, թուրքերը… եւ Նոյը…
Թուրքական «Էրմենիհաբեր» կայքի տեղեկացմամբ՝ «գիտական արշավախումբն Արարատ լեռան վրա խառնարան է հայտնաբերել: Այն գտնվում է ծովի մա-կերեւույթից 2100 մ բարձրության վրա եւ բավականին լավ է պահպանված: Ենթադրվում է, որ այդ խառնարանը միլիոնավոր տարիների վաղեմութ-յուն ունի եւ եղել է Նոյան տապանի վերջին հանգրվանատեղին»: Չնայած թուրք իշխանությունների՝ բիբլիական լեռան վրա ուսումնասի-րություններ կատարելու դեմ մտցրած սահմանափակումներին՝ Վահե Գյուրզադյանը (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) եւ Սվերա Արսեը (Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ համալսարան) կարողացել են հետազոտություններ կատարել:
Ամեն անգամ թուրքերը մի բան են մոգոնում իրենց զբոսաշրջության ծավալները մեծացնելու նպատակով: Հատկապես հայերի ֆինանսներից օգտվելու համար կիսատ-պռատ վերականգնում են որոշ եկեղեցիներ… հիմա էլ փորձում են նոր հետաքրքրություն առաջ բերել՝ դեպի Մա-սիսներ ուխտագնացության համար…
Կարեն Բալյան
Տեղակալները չեն ուժեղ, նախարա՞րն է թույլ
Ո՞վ է խաղում բանակի հետ
Թուրքիա էր մեկնել ՀՀ ՊՆ տեսչական խումբը՝ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում տես-չություն անցկացնելու նպատակով: Տեսչությունը նպատակ էր հետապնդում հայտարարված վայրում՝ Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում, ստուգել ԵՍԶՈւ պայմանագրով սահմանված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը: Սա հայկական տեսչական խմբի 2-րդ այցն է Թուրքիա: 2010թ. մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում եւ ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:
Իսկ ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու հատուկ կարգը: Համաձայն այդ կարգի՝‘ զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել հարազատներին: ՀՀ ՊՆ եւ VivaCell MTS ընկերության միջեւ ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, ինչի մասին նախապես կտեղե-կացվի:
Ըստ ՀՀ ՊՆ մեկ այլ հրամանի՝ կանոնակարգվել են ՀՀ ԶՈւ հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պար-տադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցերը. սահմանվել են այցերի երթուղիներն ու ժամանակացույցը: Զորամասեր մեկ-նող հարազատների ցուցակները կկազմվեն տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից:
Վերջերս ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հո-գեւոր ճեմարանի մի խումբ սաներ այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Ճեմարանականները ծանոթացել են ինստիտու-տի ուսումնական գործընթացին, կուրսանտների առօրյային, շրջել են մասնագիտական լսարաններով, եղել ինստիտուտի թանգարանում եւ ապագա սպաների ննջարաններում: Ճեմարանականները տեղեկություններ են ստացել նաեւ հայոց բանակի արդի վիճակի մասին: Այնուհետեւ ռազմական ինստիտուտի հանդիսությունների դահլիճում ճեմարանի երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական հայտագրով՝ կատարելով շարականներ, ռազմահայրենասիրական ու ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջում ռազմական ինստիտուտի գրադարանին նվիրա-բերվել է հոգեւոր գրականություն:
Հուսանք, որ համերգներից ու գրականության հանձնումից բացի ռազմական ուսանողներին չեն համոզել առաջնորդվել «սիրիր թշնա-մուդ» կարգախոսով, չեն համոզել մարտական զենքը փոխարինել այս կամ այն աստծու պաշտպանությամբ, մանավանդ, որ չեն դադարում թշնամու ոտնձգությունները ՀՀ եւ ԼՂՀ սահմանամերձ շրջաններում:
Իսկ ահա, ԼՂ-ի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նորից մտահոգիչ դեպք է պատահել, եղել են զոհեր, կան վիրավորներ: Զոհվել են 4 ժամկետային զինծառայողներ, իսկ 4-ն էլ տարբեր աստիճանի վիրավորում-ներ են ստացել: Նոյեմբերի 19-ին կատարված այդ արտակարգ միջադեպի առնչությամբ առաջ են քաշվել մի քանի վարկածներ, կատարվել են առաջին ան-հետաձգելի քննչական աշխատանքներ:
Ըստ նախաքննության արդյունքում ձեռքբերված տվյալների՝ թշնամու կողմից հանցավոր գործողությունների կատարման վարկածը գրեթե բա-ցառվում է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ «2 եւ ավելի անձանց սպանություն» կետով:
Այս առումով արտահայտվել է նաեւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս), ով կարծում է, թե մեր բանակում, ցավոք, էլի նման դեպ-քեր եղել են, որոնք ոմանք փորձել են կոծկել ադրբեջանցիների կատարած «դիվերսիոն» ոճրագործությունների անվան տակ: Նա նշել է, որ պար-զապես անհրաժեշտ է ուշադիր լինել ու հետեւողական, քանի որ նման դեպքերը մինչեւ հասունանալը՝ չարիքի վերածվելը, նկատելի են լի-նում եւ զորամասի պատասխանատուների կողմից պետք է միանգամից կանխվեն, կտրուկ միջոցներ ձեռնարկվեն:
Ի՞նչ է իրականում կատարվում մեր բանակում, ինչի՞ հետեւանք է այս վիճակը, ու՞մ է ձեռնտու, վերեւներում հասկանու՞մ են, թե ինչի կհանգեցնի այս ամենը: Ե՞րբ է նախարարը պարզաբանումներ տալու, թե ինչու՞ է իր ղեկավարած ոլորտը քաոսի վերածվել ու նաեւ, թե ինչու չի կարողանում աշխատանքից հեռացնել իր գոնե այն տեղակալին, ում եւ ում որդու անվան հետ սկանդալային պատմություններ են կապված եւ խնդրի լուծման միակ ուղին ընտրել է… այդ տեղակալի հետ չխոսելը…
Ընդգծենք՝ ներբանակային, մեղմ ասած, բարձիթողի վիճակը ամենավատագույն ձեւով կազդի նաեւ արտաքին վարկանիշին՝ մեր բանակի հաղթական կեր-պարին, ինչից թշնամին հաստա՛տ կօգտվի:
Վահագն Նանյան
* * *
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Թուրքմենստանում: Նախպագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ առանձնազ-րույցում քննարկվել են հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակը, ստորագրվել են նոր փաստաթղթեր: Քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր, «Մենք, իհարկե, նաեւ քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Թուրքմենստանի նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը եւ սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ»,- հայտնել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ չնայան համաթրքական համաժողովներին Թուրքմենստանն էլ է մասնակցում, սակայն Աշգաբադի եւ բաքվի միջեւ կան լուրջ տա-րաձայնություններ կասպյան նավթի հետ կապված:
3-օրյա պաշտոնական այցով Սիրիա էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սիրիայի վարչապետի հետ քննարկվել են Հայաստանի ու Սիրիայի բազմակողմանի հարաբերությունները, նշել են, որ հայ-սիրիական կապերը առանձնահատուկ ու բացառիկ են եւ բարեկամությու-նը երկու երկրների ու ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: 2011թ. բարե-փոխումների ծրագիր կիրականացվի նաեւ դատախազության համակարգում, ՀՀ-նում կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կարեւոր դեր կունենա այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացում:
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որին հաջորդել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստը: Շուրջ 2 տասնյակ հարցե-րից կարեւորվել է նորարարական կենտրոնի աշխատանքների խթանման վերաբերյալ հարցը, որն, ի դեպ, ՀՀ համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում: Նշվել է, որ կենտրոնն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը, մասնավորապես, առկա գործարար ծրագրերը կներկայաց-վեն Եվրասիական զարգացման բանկի եւ ազգային վենչուրային հիմնադրամների ուշադրությանը: ՀՀ-ն ԵվրԱզԷՍ-ի աշխատանքներին մասնակ-ցում է դիտորդի կարգավիճակով:
Արման Դավթյան
Հ.Գ. – Հովիկ Աբրահամյանի այցից առաջ Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Թուրքական «Զաման»-ը նույնպես անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի Սիրիա կատարած այցին, եւ ուշագրավ է համարել, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հ. Աբրահամյանի այցին նախորդած գիշերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պաշտոնական տեղե-կությունների համաձայն` կողմերը քննարկել են ադրբեջանա-սիրիական հարաբերությունների հարցը:
* * *
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հանդիպել է միջազգային կազմակերպությունների եւ Երեւանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ աշխատանքային խմբի առաջարկները եւ «Հավաքների մասին» օրենքի նախա-գիծը: Անդրադարձ է եղել նաեւ մարդու իրավունքներին վերաբերող այլ հրատապ հարցերի: Հայտնում են ՄԻ գրասենյակից:
Երեւանում գցվեց ասորիների ցեղասպանության հուշաքարի հիմքը
Օրերս Հայաստանի «Աթուր» ասորիների ասոցիացիան 1915թ. ասորի նահատակների ցեղասպանության հուշաքարի հիմքը գցեց Երեւանում: Հուշաքարը մեկ անգամ եւս կհիշեցնի հայ-ասորական ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Իսկ դրա անպատժելիությունը մարդ-կության ապագան կանգնեցնում է նոր վտանգի առջեւ:
«Աթուր» ասորիների ասոցիացիայի նախագահ Արթուր Միխայլովը նշել է. «Հայերն ու ասորիները միասին քիչ արցունք չեն թափել գաղ-թի ու եղեռնի ճանապարհին: Եթե 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվեց 1,5 միլիոն հայ, ապա նահատակված ասորիների թիվը կազ-մում է 750 հազար: Ցավալին այն է, որ ասորի ժողովրդի ցեղասպանությունը շարունակվում է մինչ օրս` Իրաքում: Համայն մարդկութ-յան աչքի առաջ պայթեցվում են քրիստոնյա ասորական եկեղեցիները»: Ա. Միխայլովը փոխանցել է նաեւ հայաստանաբնակ ասորիների շնորհակա-լական խոսքը` ուղղված ՀՀ կառավարությանը եւ Երեւանի քաղաքապետին` այն մարդասիրական վերաբերմունքի համար, որ ցուցաբերվում է տեղաբ-նակ ասորական համայնքի նկատմամբ:
* * *
Կոնգրեսական Նենսի Փելոսին հույս ունի, որ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի: Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության խոսնակը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի կրկին քվեարկության դրվի 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրա-գործած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի կոնգրեսում կայացած ընտրություններում հանրապետականների հաղթանակը փոքր-ինչ թուլացրել է կոնգրեսական Փելոսիի ազդեցությունը, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքը կրկին շրջանառության մեջ դնելու համար բավակա-նին ծանր աշխատանք է պետք իրականացնել:
Մարդկային զարգացման համաթվի արժեքով 169 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 76-րդ
հորիզոնականը, այսինքն` «Բարձր մարդկային զարգացում» խմբում
Այդ մասին ասվում է «Ազգերի իրական հարստությունը. Մարդկային զարգացման ուղիներ» վերնագրով 2010թ-ի Մարդկային զարգացման (ՄԶԶ) զեկույցում:
Ըստ Մարդկային զարգացման համաթվի առանձին գործակիցների` կյանքի ակնկալվող տեւողությունը, կրթության ընդգրկվածությունն եւ գրագի-տության աստիճանը, մեկ շնչին հաշվով ՀՆԱ-ի չափը, Հայաստանի ցուցանիշները ոչ մեծ տարբերություններով, մոտ են հարեւան երկրների ցուցանիշներին: Ռուսաստանը 65-րդն է, մինչ Ադրբեջանը, Իրանը եւ Վրաստանը` մեր 3 անմիջական հարեւանները, գտնվում են են համապատաս-խանաբար 67-րդ, 70-րդ եւ 74-րդ տեղերում: Թուրքիան ՄԶՀ վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 83-րդ տեղը:
Կյանքի ակնկալվող տեւողության ցուցանիշով Հայաստանը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրներին: Իսկ կրթության ընդգրկվա-ծության ցուցանիշով մոտ է Վրաստանին եւ Ադրբեջանին, բայց զգալիորեն առաջ է Իրանից եւ Թուրքիայից:
Սակայն ՀՀ-ն հետ է մնում իր հարեւաններից բարեկեցության ցուցանիշով: Եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում եւ Վրաստանում կազմում է 5495 եւ 4902 ԱՄՆ դոլար, ապա Ադրբեջանում, Իրանում եւ Թուրքիայում 8747,11764 եւ 13359 ԱՄՆ դոլար:
Հանդիպմանը ներկա Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշեց, որ ՀՀ ուշադրության կենտրոնում է մարդկային զարգացումը: «Խոս-քը վերաբերում է ոչ միայն տնտեսական աճին ուղղված քաղաքականությանը, եւ բարեփոխումների միջոցով մարդկանց բարեփոխումների ընդ-լայնմանը»,- ասել է Էկոնոմիկայի փոխնախարարը:
Միաժամանակ նշեց, որ ՀՀ կառավարությունը կարեւորվում է Կրթության եւ գիտության զարգացումը, քանզի 21-րդ դարում ունենալով ցածր մակարդակ, նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ:
Ի դեպ, զեկույցում նշված է, որ ազգերի իրական հարստությունը մարդիկ են:
Իսկ 2010թ-ի ՄԶՀ 5 առաջատարներն են Նորվեգիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, ԱՄՆ-ը եւ Իռլանդիան: ՄԶՀ 169 երկրների վարկանիշային սանդղակի ամենացածր հորիզոնականում են Մոզամբիկը, Բուրունդին, Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունը եւ Զիմբաբվեն:
«Ոսկե ծիրան. փառատոնն անիվների վրա»-ն եղավ նաեւ Արցախում
Կինոփառատոնը շարունակում է «Փառատոնն անիվների վրա» հետփառատոնային ծրագիրը, որի ընթացքում երեւանյան փառատոնում ցուցադրված լավա-գույն ֆիլմերը, հիմնականում սփյուռքահայ ու հայ ռեժիսորների, ներկայացվում են մարզերում, Արցախում ու Ջավախքում:
Ծրագիրը մեկնարկել էր Արցախում. ֆիլմերը ցուցադրվում են Ստեփանակերտում ու Շուշիում («Նարեկացի» արվեստի միություն). «Լռութ-յան սիմֆոնիա» (Վիգեն Չալդրանյան), «Սիցիլիական կլան» (Անրի Վեռնոյ), «Քլոյա» (Ատոմ Էգոյան), «Ուղեւորուհի» (Ստանիսլավ Գովորու-խին), «Վենեցիա» (Հայկ Ղազարյան), «Սանսա ծռեր» մուլտֆիլմը (Արման Մանարյան):
Փառատոնը կշարունակվի նաեւ Ջավախքում, նոյեմբերի 26-ից: Բացվելու է «Ոսկե ծիրան. փառատոնն անիվների վրա. հայ-վրացական կինոփառատոնը», որի ընթացքում ցուցադրվելու են «Սիցիլիական կլան», «Քլոյա», «Արտույտների ագարակում», «Լռության սիմֆոնիա» ֆիլմերը, «Սասնա ծռեր» մուլտֆիլմը», ներկա են լինելու վրացի ռեժիսորներ, ցուցադրվելու են վրացական կինոնկարներ (Լեւան Կոգուաշվիլիի, Իրակլի Պա-նիաշվիլիի ու Զազա Ուորշադձեի ֆիլմեր):
Նոյեմբերի 27-ին Ախալքալակի «Ապագայի տուն» մշակութային կենտրոնում բացվելու է «Ոսկե ծիրան» կինոսրահը, որին «Ոսկե ծիրան» կինո-փառատոնը տեխնիկա է նվիրաբերել: Կինոսրահի բացմանը ցուցադրվելու է Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» ֆիլմը, բացվելու է նաեւ Զավեն Սարգսյանի լուսանկաների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է լինելու «Ոսկե ծիրան» կինոփառատոնին նվիրված լուսանկարներ:
Դիմորդներն էլ քիչ կլինեն
2011թ. բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվելու են միայն նախորդ տարիների շրջանավարտների համար:
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը` հիշեցնելով, որ 2011 թվականին ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտներ չեն ունենալու:
Գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումներ
ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նոյեմբերի կեսերին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասա-րության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեյի հետ: Հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջեւ փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, եւ առհասարակ, ազգային մա-կարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:
Որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարևորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն եւ մասնագիտական ներգրավվածութ-յուն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կա-տարելու համար:
Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը:
Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային 3-րդ համաժողովի մասին
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագիրը եւ Դեղ արտադրողների ու ներմուծող-ների միությունը` կազմակերպել էր Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային 3-րդ համաժողովը: CAPS-ի դեղագործա-կան կլաստերի համակարգող Լալա Մարգարյանցը ասել է, որ միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանում վերջին տարիներին դեղագործութ-յան ոլորտի ձեռքբերումները, քննարկել հետագա անելիքները եւ հիմքեր ստեղծել ոլորտի շահագրգիռ կողմերի միջեւ` համագործակ-ցության հնարավորությունները խթանելու եւ արտասահմանյան գործընկերներ գտնելու համար:
«Նախորդ համաժողովը հիմնականում անդրադարձել է ոլորտի վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցության խնդիրներին: Իսկ 3-րդ համաժողովում տեղական ու միջազգային մասնագետները, ինչպես նաեւ տարբեր երկրների դեղակարգավորման գործակալությունների ներ-կայացուցիչները կքննարկեն Եվրամիության ստանդարտների ներդրման գործընթացը, դրա համար անհրաժեշտ օրենսդրական համապատասխան դաշտի ապա-հովման խնդիրները, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրներում դեղի սպառման շուկաների հնարավորությունները, ոլորտի բարեփոխման անհ-րաժեշտությունը եւ այլ հրատապ հարցեր»,- տեղեկացրել է Լալա Սահակյանցը:
USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը կարեւորելով միջազգային չափանիշների որդեգրման գործընթացը նշել է, որ համաշխարհա-յին շուկայում պարտադիր պահանջ դարձած GMP (Պատշաճ արտադրական գործունեություն) չափանիշին անցնելու գործընթացը hայ դեղարտադրող-ները սկսել են, սակայն մրցունակության ցանկալի մակարդակի հասնելու համար անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել համապատասխան օրենսդրական միջավայրը:
«Առանց այդ ստանդարտի հնարավոր չէ դեղ առաջարկել եվրոպական շուկային, իսկ 2014թ.-ից` նաեւ ԱՊՀ շուկային, ուստի GMP ստանդարտի հավաստագի-րը մեր դեղարտադրության անցագիրն է դեպի միջազգային շուկա: Միեւնույն ժամանակ, սա կարեւոր է նաեւ երկրի համար, տեղական սպառողը եւս պետք է իմանա, որ տեղում արտադրված դեղերը սկսած որակական չափանիշներից, դեղի արտադրության գործարանային պայմաններից մինչեւ թղթաշրջանառություն, այսինքն` ամբողջ արտադրական գործընթացը պատշաճ է ու համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՊԱԳ-ը որա-կի ապահովման առաջին երաշխիքն է, որին վստահում է ամբողջ Եվրոպան, եւ որին պետք է հետեւեն նաեւ հայ արտադրողները: Այսինքն, եթե մենք ուզում ենք ունենալ վստահելի եւ արտահանման ուղղվածությամբ լուրջ ոլորտ, ապա առաջնահերթ պետք է ընդունենք ՊԱԳ ստանդարտնե-րը»,- նշել է USAID/CAPS ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:
Հայաստանում 38 երեխա է որդեգրվել, որից 15-ը` օտարեկրացիների կողմից
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում որդեգրվել է 38 երեխա: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնա-հարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը:
Նա նշել է, որ առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրվել է 23 երեխա, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից`15: Լենա Հայրապետյանը հայտնեց, որ այս տարի առաջին կիսամյակում Հայաստանում որդեգրման համար հաշվառվել է 100 երեխա: Նրա խոսքով, որդեգր-ման համար հաշվառված երեխաների մեջ ընդգրկված են նաեւ առողջական խնդիրներ և մտավոր արատներ ունեցող երեխաները:
«Առողջական խնդիրներ ունեցող երեխաներին հիմնականում չեն ցանկանում որդեգրել, ցանկացողներն էլ օտարերկրյա քաղաքացիներ են լինում: Նրանք ծանոթանում են բժկական փաստաթղթերին, ուղարկում են իրենց երկրի բժիշկներին եւ եթե այնտեղ խոստանում են, որ կբուժեն երեխային, ապա որդեգրում են»,- ասել է Լ. Հայրապետյանը:
Բաժնի պետի խոսքով, որդեգրող կողմը հիմնականում ցանկանում է որդեգրել նորածին կամ մինչեւ 5 տարեկան երեխայի: «Սակայն որդեգրման համար հաշվառված երեխաների մեջ մինչեւ 5 տարեկան երեխաները շատ քիչ են լինում, դրա համար որդեգրում են կամ նորածին կամ էլ 10 տարե-կանից բարձր երեխաների»,- ասել է նա:
Լ. Հայրապետյանի խոսքով, այսօր մեծ թիվ են կազմում ազգակցական տիպի որդեգրումները, երբ երեխային որդեգրում է ազգականներից մե-կը: Նա նշել է, որ երեխաներին մանկատուն են հանձնում հիմնականում սոցիալական պայմանների պատճառով: «Մինչեւ ծնողները չեն հրա-ժարվում իրենց երեխայից, նրանց չեն կարող որդեգրել, կամ էլ երեխայի ծնողնեը պետք է մահացած լինեն: Որդեգրման համար պետք է լի-նեն իրավական հիմքեր: Այսօր մենք մանկատներում շատ երեխաներ ունենք, որոնք որդեգրման ենթակա չեն»,-ասել է մասնագետը:
Տեղահանվածների իրավունքը պետք է պաշտպանվի
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներքին տեղահանվածների գծով ներկայացուցիչ Վալտեր Կալինը Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում եւ Ճամբարակ քաղաքում հանդիպել է Արծվաշենից տեղահանվածների հետ: Նա մեծ մտահոգությամբ նշել է, որ ներքին տեղահանվածները դեռեւս ու-նեն տնտեսական եւ սոցիալական իրավունքների հետ կապված խնդիրներ, մասնավորապես` պատշաճ բնակարանային պայմանների եւ նվազագույն տնտեսա-կան հնարավորությունների բացակայության հետեւանքով:
«Ներքին տեղահանվածները Հայաստանում երկար ժամանակ մոռացված էին, ավելի շատ բան է պետք անել այն մարդկանց վիճակը բարելավելու համար, ովքեր արդեն 20 տարի է, ինչ տեղահանված են, եւ դա կառավարության ու միջազգային հանրության միացյալ եւ համաձայնեցված ջանքերի կարիքն ունի»,- ասել է Վալտեր Կալինը:
Ներկայացուցիչը նշել է, որ շատ ներքին տեղահանվածներ բավարար ինտեգրվել են Հայաստանի այն համայնքներում, որտեղ նրանք տեղափոխվել եւ հաստատվել են: Սակայն, տեղափոխումից 20 տարի անց շատերը շարունակում են ապրել դժվարագույն պայմաններում, իսկ մյուսները չեն կա-րողանում վերադառնալ սահմանամերձ գոտում գտնվող իրենց տները` բնակարանի եւ ապրուստի միջոցների պակասության պատճառով:
Ներկայացուցիչը ողջունել է կառավարության կողմից նախատեսված միջոցառումները, որոնք ուղղված են օժանդակելու ներքին տեղահանված-ների սահմանամերձ գյուղեր վերադարձին կամ ինտեգրվելու իրենց ներկա բնակության վայրերում, եւ խնդրեց միջազգային հանրութ-յունը օժանդակել նման ջանքերին, շեշտելով, որ դրանք պետք է ուղղված լինեն ոչ միայն բնակարանային, այլ նաեւ սոցիալական եւ տնտեսական պայմանների բարելավմանը սահմանամերձ շրջաններում, ինչը կներառի կայուն եկամուտ, որակյալ կրթություն եւ հնարավորություններ ու առաջընթաց երիտասարդության համար:
«Հայաստանը բարենպաստ դիրքում է: Կարողանալով լուծել իր ներքին տեղահանվածների խնդիրը` նա դուրս է եկել այն երկրների շարքից, ո-րոնք դեռեւս ունեն ներքին տեղահանվածներ: Միջազգային հանրությունը պարտավոր է աջակցել կառավարության ջանքերին»,- ասել է Վ. Կալի-նը: Միաժամանակ ՄԱԿ-ի ներկայացուցիչը շեշտեց, որ հակամարտության կողմերը եւ միջազգային հանրությունը պետք է սերտացնեն իրենց ջանքերը` խաղաղության համաձայնագրին հասնելու եւ նմանատիպ համաձայնագրերի շնորհիվ տեղահանված անձանց մարդու իրավունքները` ներառյալ նրանց ունեցվածքի փոխհատուցման խնդրի լուծումը ապահովելու նպատակով: Հիշեցնենք, որ Վալտեր Կալինը ՄԱԿ-ի Գլխավոր քարտու-ղարի ներքին տեղահանվածների իրավունքի գծով ներկայացուցիչն է 2004թ.-ից: Սա նրա 2-րդ այցն էր Հայաստան, իսկ առաջինը 2007թ. էր:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 41 (172), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում