Նոյեմբերի 29-ին լրանում է «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի ծննդյան 35-ամյակը

 Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհուրդը, Հոգեւոր հանձնախումբը (ձեւավորվող քրմական դասը), «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական միությունը, ՀԱՄ «Հայ-Արիներ» պաշտոնաթերթի եւ www.hayary.org պաշտոնական կայքի աշխատակազմերը, ինչպես նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդն ու «Լուսանցք»-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում են Արմենուհուն՝ ծննդյան օրվա կապակցությամբ եւ մաղթում առողջություն, երջանկություն եւ հաջողություններ անձնական, ընտանեկան կյանքում ու գործունեության ասպարեզում:
Տիեզերքի Արարիչն ու Հայ Աստվածները թող Արմենուհուն միշտ եւ ամենուր լինեն պահապան…

* * *
Արմենուհի Արտավազդի Մելքոնյան
Ծնվել է 1975թ. Երեւանում: Արմատներով մշեցի է: Պապերը Արեւմտյան Հայաստանից գալով՝ հաստատվել են Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում:
Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկա-պատանեկան հանդեսին: 1993թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին նույնպես, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով:
1998թ. ավարտելով համալսարանը՝ 1999թ. աշխատանքի է անցել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որտեղ իբրեւ տնտե-սական թեմաներով գրող լրագրող աշխատում է ցայսօր:

Աշխատանքի անցնելով «Հայաստանի Հանրապետություն» թերթում՝ կարեւորել է տնտեսական բնագավառում հմտանալու անհրաժեշ-տությունը: Մասնավորապես լուսաբանում է էներգետիկային (հատկապես ատոմային, այլընտրանքային՝ արեւային, ջրային, քա-մու, երկրաջերմային ներուժի, գազի ոլորտի), հանքարդյունաբերությանը, թեթեւ արդյունաբերությանը, անշարժ գույքի կառավարմանը, մաքսային ու հարկային կառույցների գործունեությանը, ջրային (հատկապես՝ Սեւանա լճի խնդիրը, ենթակառուց-վածքների վիճակը, ոլորտի զարգացման հեռանկարները) համակարգին առնչվող ազգային եւ միջազգային թեմաներ: Պարբերաբար ներ-կայացնում է նաեւ ՀՀ պետական բյուջեի տարեկան վերլուծությունները: Անդրադառնում է տարածաշրջանային տնտեսաքաղաքական մարտահրավերներին ու դրանց ազդեցությանը Հայաստանի տնտեսությանը:
2000-2002թթ. զուգահեռաբար ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին:
2003թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել:
2005թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ:
2005-2007թթ. զուգահեռաբար աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ:
2006թ. խմբագրում է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007թ.-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական www.hayary.org կայքէջը: Միաժամանակ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամլո խոսնակն է:
2007թ. մարտից «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթի (ազգայնական ուղղվածության է) հրատարակիչ «Ար-Մոգ» ՍՊԸ-ի մասնակիցներից է, այժմ նաեւ ՍՊԸ գլխավոր բաժնետերն ու տնօրենն է եւ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:
Մասնագիտության բերումով զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ, մասնավորապես Ազգային արժեքների պաշտպանութ-յան հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) խորհուրդների անդամ է:
Որպես լրագրող եղել է տարբեր եվրոպական եւ ԱՊՀ տարբեր երկրներում, ամենակարեւորը՝ մատների վրա կարելի է հաշվել Հայաստանի ու Արցախի այն գյողերը, որտեղ նա չի եղել:
2010թ. հոկտեմբերի 9-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթի 20-ամյա հոբելյանի առթիվ եւ թերթի կայացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արմենուհի Մելքոնյանը պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
«Լուսանցք» շաբաթաթերթ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։