Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) վերակազմավորվում է

Հայաստանը տարածաշրջանային Համաարիական հոգեւոր, ռազմա-տնտեսական եւ մշակութա-քաղաքական կենտրոն
ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի նախաձեռնությամբ ս.թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 08:00-ին Գառնի պատմական տարածքում տեղի ունեցավ Հայ Արիական Միաբանության կառույցների արտահերթ հավաք:
Մինչ հավաքը Հոգեւոր Հանձնախմբի կողմից ընտրված ՀԱՄ Քրմական դասի թեկնածուները Գառնո արիական-հեթանոսական տաճարում կատարեցին հայ-արիական հոգեւոր արարողություն եւ ծես, փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայոց Նախնյաց: Քրմի թեկնածուները ծիսական արարողություն կատարեցին նաեւ արտահերթ հավաքի անցկացման վայրում…

ՀԱՄ արտահերթ հավաքին բացի Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր Հանձնախմբի կազմերից (նաեւ քրմի թեկնածուներից), մասնակցեցին ՀԱՄ կառույցի` քաղաքամայր Երեւանի, ՀՀ բոլոր մարզերի, Արցախի ու Ջավախքի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Մերձավորարեւելյան խմբի (Լիբանան, Սիրիա, Իրաք) եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների`
1. Հայաստանի Հայ-Արիական կուսակցության (ՀՀԱԿ),
2. Հայ-Արիական ցեղապաշտական դաշինք (ՀԱՑԴ) հասարակական կազմակերպության,
3. ՀԱՄ Արիական հետազոտությունների կենտրոնի,
4. ՀԱՄ ,,Արցախյան պատերազմի մասնակիցներ,,-ի խորհրդի,
5. Հայ Արիական կենտրոնի (գիտա-մշակութային, ստեղծագործական եւ մարզական (նաեւ` մարտարվեստների) խմբեր),
6. ՀԱՄ Լրատվական կենտրոնի (,,Հայ-Արիներ,, պաշտոնաթերթ եւ ,,www.hayary.org,, կայքէջ),
7. ՀԱՄ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի,
8. ՀԱՄ ,,Ոգու Պահապաններ,, ուսանողական ու երիտասարդական միության,
9. ՀԱՄ ,,Հայ-Արորդիներ,, մանկապատանեկան ակումբի,
10. ,,Արիական Արահետ,, տնտեսվարական միավորման լիազոր-ներկայացուցիչները,
Ինչպես նաեւ` ՀԱՄ անհատ միաբան անդամներ, համակիր եւ օժանդակ շրջանակների լիազոր-ներկայացուցիչներ:
Հրավիրյալներից ներկա էին` Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ), Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի (ԱԱՊՀ) եւ ,,Լուսանցք,, շաբաթաթերթի ներկայացուցիչներ,
Նաեւ օտարերկրյա հյուրեր` ,,Սլավոնա-Արիական,, (առավելապես` ,,Ռուս-Արիական,,) դաշինքի եւ ՀՀ եզդիական արեւապաշտական համայնքի ներկայացուցիչներ:

Քննարկվել են հետեւյալ թեմաները.
1. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայության մեջ իրապես հայ ազգայնական, հայ-արիական գաղափարների քարոզչություն ու ամրագրում:
2. Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում հայ արիադավան-հեթանոսական հավատի քարոզչություն եւ ամրագրում: Քրմական դասի եւ համայնքների ձեւավորում:
3. Արիադավան-հեթանոսական ծիսակարգի ու արարողակարգի պատմա-հոգեւոր վերականգնմանն ուղղված բարեփոխումներ: Հայոց հավատում Տիեզերակարգի (Արարչակարգի) վերականգնման խնդիրներ:
4. Երեւանում Հայ-Արիական եւ Համաարիական համաժողովներ անցկացնելու եւ Հայ-Արիական գլխավոր տաճար կառուցելու հարցեր:
5. ՀՀ իշխանությունների եւ ընդդիմադիր ուժերի հետ նորովի եւ ազգակերտ հարաբերություններ:
6. Հայաստանը տարածաշրջանային Համաարիական հոգեւոր, ռազմա-տնտեսական եւ մշակութա-քաղաքական կենտրոն դարձնելու հարցեր:
7. Հայ Արիական Միաբանության 17-ամյակի (1993թ. դեկտեմբերի 15) միջոցառումներ Հայաստանում (հասկանալ նաեւ Արցախ ու Ջավախք) եւ Սփյուռքում:

Լսվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի համապարփակ զեկույցը՝ ՀԱՄ կառույցների 17-ամյա գործունեության, ներկա վիճակի եւ հետագա անելիքների մասին: Ներկայացվեց նաեւ ՀԱՄ մի շարք անդամների շուրջ 22-ամյա քաղաքական ու մարտական գործունեությունը եւ կարեւորվեց այդ փորձի կիրառման անհրաժեշտութունը ՀԱՄ հետագա գործողություններում:
Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
01.12.2010թ. – Գառնի

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։