Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց -
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

Բանանով բլիթներ

Բաղադրությունը
 Ձու – 2 հատ
կաթ – 1 բաժակ
ալյուր – 1 բաժակ
ջուր – 1 բաժակ
բուսական յուղ – 50 գրամ
բանան – 4 հատ
թթվասեր – 150 գրամ
ընկույզ – 100 գրամ
աղ, շաքարավազ, վանիլ, լիմոն

Պատրաստման եղանակը
Նախ՝ պատրաստել բլիթի (բլինչիկ) շերտերը:
Այնուհետեւ բանանը շերտատել, վրան լցնել քամված լիմոնի հյութը, թողնել 15 րոպե, հետո վրան ավելացնել 30 գրամի չափով շաքարավազ:
Սա տապակել բուսական յուղի մեջ, հետո կոնյակով բոցավառել:
Բացել բլիթի թերթերը, վրան բարակ շերտով  քսել թթվասեր ու շարել կտրատված բանանները, վրան հավելել կտրատված ընկույզը:
Ցանել շաքարի փոշի եւ մատուցել:
Բանանե այս բլիթները շա՜տ համեղ են, նաեւ յուրօրինակ բույր ունեն, ուտելիս էլ լավացնում են տրամադրությունը:
Դուք դեռ երկար կհիշեք այս բլիթների համը, իսկ մինչ այդ՝ անուշ ճաշակեք:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Հայաստանը՝ շախմատային Օլիմպիադայում
Թուրքական Բուրդուր քաղաքում ընթանում է համաշխարհային շախմատային պատանեկան օլիմպիադան, որին մասնակցում է նաեւ Հայաստանի թիմը՝ Կարեն Հ. Գրիգորյան, Ռոբերտ Աղասարյան, Հովհաննես Գաբուզյան, Դավիթ Շահինյան, Տիգրան Ս. Պետրոսյան, մարզիչ՝ Արսեն Եղիազար-յան կազմով: Արդեն կայացել է 8 փուլ, եւ բոլոր հանդիպումներում մեր թիմը միայն հաղթանակներ է տոնել:
Հայաստանի մինչեւ 16 տարեկան շախմատիստների հավաքականը վաստակել է 25,5 միավոր եւ ամրապնդել իր դիրքերն 1-ին հորիզոնականում:
Հաջորդում են Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի եւ Բելառուսի թիմերը: Հայաստանի հավաքականը, ըստ ամենայնի, կդառնա հաղթող, ինչպես 1998թ., երբ օլիմպիադան կրկին Թուրքիայում էր անցկացվում, քանի որ անհասանելի է մրցակիցների համար:

Հայաստան՝ 24 մեդալ
Ծանրամարտի մեր երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում (տարիքային 2 խումբ) նվաճեց 24 մեդալ (9 ոսկե, 11 արծաթե եւ 4 բր-ոնզե):
Իսկ երկամարտի արդյունքում մեր հավաքականը նվաճեց 3 ոսկե ու 3 արծաթե, նաեւ 2 բրոնզե մեդալներ, եւ նվաճած մեդալների քանակով մեր հավա-քականը 5-րդ տեղում է:
Մինչեւ 20 տարեկանների հավաքականների մրցապայքարում Հայաստանը 7-րդ տեղը գրավեց, իսկ մինչեւ 23 տարեկանների հավաքականների մրցա-պայքարում 2-րդն էր:

Հաղթեց երկար ձեռքերի շնորհիվ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում «Super Six World Boxing Classic» մրցաշարի 3-րդ փուլի շրջանակներում կայացած մարտում գերմանահայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 109:119, 108:120, 108:120 հաշիվներով պարտվեց բրիտանացի Կառլ Ֆրոչին: Նժարին նաեւ WBC-ի վարկածով չեմպիոնի կոչումն էր նշված քաշային կարգում:
Մարտի առաջին րոպեները ցույց տվեցին, որ մրցակիցներն արժանի են միմյանց իրենց հզորությամբ: Կողմերից ոչ մեկին չհաջողվեց նոկաուտի ենթարկել մրցակցին: 12-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները միաձայն նախապատվությունը տվեցին Ֆրոչին: Իսկ հաղթանակի համար Ֆրոչն առաջին հերթին շնորհակալ պետք է լինի իր բարձր հասակին ու երկար ձեռքերին:

Միակ մասնակիցը՝ հաղթող
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց «Ոսկե ձեռնոց» միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Գառնիկ Հարութ-յունյանը (56 կգ) հրաշալի հանդես եկավ:
Նա եզրափակիչ մրցախաղում 2:2 ավարտեց հանդիպումը Դմիտրի Պոլյանսկիի (ՌԴ) հետ, եւ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին:

Ըմբշամարտում 2-րդն ենք
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 2-րդ տեղը գրավեց ֆրանսիական Նիս քաղաքում կայացած միջազգային մրցաշարում:
Մեր 6 ըմբիշները ընդհանուր առմամբ նվաճեցին 5 մեդալ: Հովհաննես Վարդերեջյանը (66 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (96 կգ), իրենց քաշա-յին կարգերում հաղթելով բոլոր մրցակիցներին, կանգնեցին պատվո պատվանդանի 1-ին աստիճանին: Արտակ Հարությունյանն (60 կգ) ու Վարշամ Բորանյանը (74 կգ) բավարարվեցին արծաթե մեդալներով, իսկ Արման Պապյանը (+96 կգ) գրավեց 3-րդ տեղը:
Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, որի կազմում ոսկի մեդալ շահեց հայազգի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վարդերես Սամուրղաշեւը (74 կգ):

Վտանգավոր ավտոսպորտաձեւ
Թբիլիսիի ծայրամասերից մեկում օրեր առաջ կարելի էր տեսնել ամենատարբեր մոդելների ու հզորության մեքենաներ, այդ
թվում՝ Հա-յաստանից:

Վերջիններս մասնակցում էին Drag racing կոչվող ավտոմրցումին, որը համարվում է բավականին վտանգավոր սպորտաձեւ: Մասնակիցներից Գե-ւորգ Քերոբյանն ասում է, որ ինքը պաշտում է արագությունն ու այս սպորտաձեւը՝ չնայած գիտակցում է, որ ամեն անգամ կյանքը վտանգի է են-թարկում:
«Մեքենայի մեջ դու գրեթե արագություն չես զգում, ու լինում են պահեր, որ 402 մ-ի (ընդհանուր թռիչքուղու երկարությունը 402 մ է) վրա 180-200 կմ/ժամ արագություն ես զարգացնում: Բանն այն է, որ ոչ միայն քեզ կարող ես վնասել, այլեւ՝ հետաքրքրասեր հանդի-սականին, որը քիչ է մնում հայտնվի հենց թռիչքուղու վրա»,- ասել է Գեւորգը:
Մրցմանը Հայաստանը պատվով ներկայացրին հանրությանը արդեն հայտնի STR, Street Angels ու եւս մի քանի ավտոակումբներ: Հայաստանը ներկայացնող BMW մակնիշի մեքենան զբաղեցրեց 1-ին պատվավոր տեղը B կարգի (կա 4 կարգ, որոնք որոշվում են ըստ շարժիչների ծավալների) մեքենաների շարքում:
BMW-ի մրցարշավորդ Գեւորգ Հայրապետյանն ասում է, որ ինքը եկել էր պարզապես, ներկայացնելու իր հայրենիքը: «Ես այստեղ ներկա-յացնում էի ոչ ինձ, ոչ ինչ-որ ավտոակումբ, ոչ էլ մեքենայիս արտադրողին. միմիայն իմ երկիրը, իմ Հայաստանը, ու այն դրոշները, ո-րոնք փակցված են մեքենայիս վրա, ձեւի համար չէին»,- նշել է Գեւորգը:

Վիճակահանությունն ավարտվեց
ՈւԵՖԱ-ի նստավայրում տեղի ունեցավ ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի պատանեկան առաջնությունների վիճակահանությունը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հանդես կգա ընտրական 10-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի այդ տարիքային հավաքականները: Այս խմբի ընտրական մրցաշարը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 21-26-ը, Հա-յաստանում:
Մեր մինչեւ 17 տարեկանների ընտրանին վիճակահանությամբ ընդգրկվել է ընտրական 9-րդ խմբում: Այստեղ մեր թիմի հետ հանդես կգան Ուել-սի, Սերբիայի եւ Լիտվայի հավաքականները:
Խաղերը կկայանան 2011թ. հոկտեմբերի 17-ից 22-ը, Սերբիայում: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Սլովենիայում 2012թ.:

Ռուսաստանը հաղթեց. «ԱԱ-2018»-ը կկայանա այդ երկրում
Աշխարհի ֆուտբոլի 2018թ. առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանում: ՖԻՖԱ-ն գործկոմի անդամների քվեարկության արդյունքում այդ իրավունքը վստահեց ՌԴ-ին: Քվեարկության գործընթացը բավական երկար տեւեց: Երբ Զեպ Բլատտերը բեմ բարձրացավ, տեղեկատվական կայքերն արդեն հրա-պարակել էին, որ հաղթել է ռուսաստանյան հայտը: Զեպ Բլատտերն անվանեց նաեւ այն երկիրը, որն արժանացել է աշխարհի 2022թ. առաջնության կազմակերպման իրավունքին: Դա, ի հեճուկս բազմաթիվ կանխատեսումների, արաբական Կաթարն է:

«Սպորտը բոլորի համար» ծրագիրը լավագույնն է Եվրոպայում
Նոյեմբերի 26-27-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) գլխավոր համաժողովը: 49 երկր-ների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակների թվում էր նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի կողմից 2010թ. «Սպորտը բոլորի համար» ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումը ճանաչվել է լավագույնը Եվրոպայում: Այն կայացել է ՄՕԿ-ի հովանու ներքո, «Օլիմպիական համերաշխություն» կազմակերպության ծրագրի շրջանակնե-րում:
Հաշվետվություններով հանդես են եկել ԵՎՕԿ-ի նախագահը, գլխավոր քարտուղարը, տարբեր հանձնաժողովների պատասխանատուներ: Նախապատրաստական աշխատանքների մասին խոսել են «Լոնդոն-2012», «Սոչի-2014» օլիմպիական խաղերի, 2011թ. Չեխիայի Լյուբերեց քաղաքում անցկացվե-լիք ձմեռային եւ Թուրքիայի Տրապիզոնում կայանալիք ամառային երիտասարդական փառատոնների կազմկոմիտեների ներկայացուցիչները: Նրանք հավաստիացրել են, որ ամեն բան ընթանում է պատշաճ մակարդակով, եւ իրենք կանեն ամեն ինչ՝ այդ կարեւոր մարզահանդեսները լավա-գույնս անցկացնելու համար:
Համաժողովը հաստատել է նաեւ 2015թ. կայանալիք երիտասարդական փառատոների անցկացման վայրերը: Ամառայինը կհյուրընկալի Ավստրիայի Լիխտենշտեյնը, իսկ ձմեռայինը՝ Վրաստանի Թբիլիսին:
Հ. Ռոստոմյանն առանձնազրուց է ունեցել նաեւ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիկեի հետ:
Վերջինս գոհունակություն է հայտնել ՀԱՕԿ-ի կատարած աշխատանքների համար, եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ԵՎՕԿ-ի տարբեր հանձնաժողովներում ընդգրկվեն հայաստանցի մասնագետներ:
Թեկնածուներին կներկայացնի մեր ազգային օլիմպիական կոմիտեն, իսկ հարցը կքննարկվի 2014թ. Սոչիում անցկացվելիք ԵՎՕԿ-ի գլխավոր ա-սամբլեայում:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։