Թուրքիայի դրոշը զզվելի… Թուրքերը գարշելի են…

Թուրքիայի դրոշը զզվելի է…
«Wikileaks»-ի հրապարակած գաղտնի փաստաթղթերում հետաքրքիր մանրամասներ է ներկայացվել նաեւ Ֆրանսիայի նախագահի հետ տեղի ունեցած մի դեպքից:
Թուրքական զլմ-ների փոխանցմամբ՝ Փարիզում ԱՄՆ դեսպան Չարլզ Ռիվկինը, Քլինթոնին ուղարկած հաղորդագրության մեջ նշել է, թե Սարկոզիի շրջապատը ամեն ինչ անում է, որ նրան երջանկացնի: Չ. Ռիվկինը հայտնել է, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողա-նի՝ Ֆրանսիա այցի կապակցությամբ Էյֆելյան աշտարակը գունավորվել էր Թուրքիայի դրոշի գույներով, եւ իմանալով Սարկոզիի ակնհայտ հակաթուրքական տրամադրությունները, նրա օդանավը փոխել է ուղղությունը, որպեսզի Ֆրանսիայի նախագահը չտեսնի թուրքական դրոշի գույներով Էյֆելյան աշտարակը:

Թուրքիան ու թուրքերը՝ ոչ հայերի աչքերով

Նախագահ Սարկոզին զզվում է Թուրքիայի դրոշից:

Թուրքերն աշխարհի ամենագարշելի ժողովուրդն են…
Բելգիական VRT հեռուստաընկերության եթերում De Pappenheimers ինտելեկտուալ խաղին մասնակցած Բելգիայի «Նոր ֆլամանդական դա-շինք» կուսակցության փոխնախագահ եւ ֆլամանդական խորհրդարանի նախագահ Ժան Փիթեր Փաումանսը (տե՛ս ձախից աջ՝ երրորդ լուսանկարը) ցնցել է Թուրքիան: Խաղի ժամանակ հետեւյալ հարցն է տրվել, թե Վոլտերը աշխարհի ո՞ր ժողովրդին էր համարում ամենագարշելին, ին-չին ի պատասխան բելգիացի քաղաքական գործիչը նշել է՝ «թուրքերին»: Մյուս մասնակիցը զարմացած հարցրել է՝ թե նա, իրոք, չգիտե՞ր, որ հարցի պատասխանը «հրեաներն են», ինչին Ժ. Փ. Փաումանսն արձագանքել է. «Գիտեի, բայց խիզախություն չունեցա դա ասելու, չհա-մարձակվեցի հրեա ժողովրդի հասեցին բան ասել: Շատ զգայուն մարդիկ են հրեաները: Մի անգամ խոսեցի նրանց, այսպես ասած, ազատականութ-յան մասին ու թանկ վճարեցի: Այդ պատճառով էլ…»: Հաղորդավարն էլ իր հերթին եզրակացրել է, որ փաստորեն թուրքերի մասին այդպես խո-սելը բնավ խնդիր չէ:
Աղմկարար այս դեպքին արձագանքել է Բրյուսելում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավջըն՝ հայտնելով թուրք հասարակության մտահո-գությունը նման հարցերի եւ պատասխանների համար: Թուրքերին վիրավորած գործիչը դեսպանի հետ հեռախոսազրույցում խոստացել է, որ խնդրի հետ կապված հանդես կգա թուրքերին սփոփող հայտարարությամբ:

Վահագն Նանյան

Թուրքիան թրքե՞ց իր կերակրամանի մեջ
Անկարան WikiLeaks-ի հրապարակումներում հրեական հետք է տեսել
Թուրքիայում կարծում են, որ Իսրայելի կառավարությունն է նախաձեռնել գաղտնի փաստաթղթերի տրամադրումը «WikiLeaks» կայքին: «Մենք պետք է նայենք այն երկրներին, որոնց բավարարել է գաղտնի տեղեկատվության արտահոսքը: Իսրայելը շատ գոհ է»,- ասել է իշխող կուսակցության նախագահի տեղակալ Հուսեյն Չելիկը: Նրա խոսքով, Թուրքիան կասկածներ ունի, որ արտահոսքի գլխավոր նպատակը թուրքական կա-ռավարության թուլացումն է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանիահուն «WikiLeaks»-ի հրապարակումներից մի քանի ժամ առաջ հանդես է եկել դիտողություն-ներով եւ, Չելիկի կարծիքով, դա վկայում է, որ Իսրայելը կապված է արտահոսքի հետ: «Նախքան այդ փաստաթղթերի ինտերնետում հայտնվելը նրանք արդեն գիտեին, որ այդ բացահայտումները Իսրայելի համար վտանգավոր չեն»,- հայտարարել է թուրք գործիչը:
Իսկ «WikiLeaks»-ի նոր հրապարակումները կարող են փչացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները, նրա կարծիքով, այն փաստաթղթե-րը, որոնք դեռ հրապարակված չեն, հենց դրանք էլ կարող են փչացնել երկու երկրների հարաբերությունները:
Այս հրապարակումները կարող են Թուրքիայում ազգայնամոլական լուրջ ալիք առաջացնել, ինչի մասին եւ ահազանգում է պաշտոնական Անկա-րան: Ասվածի վկայությունն է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունից Վաշինգտոն ուղարկած նամակը:

 Նարե Մշեցյան  

Ով տխրել է, ով էլ՝ հիացել

ԵԱՀԿ գագաթնաժողովի նախաշեմին «WikiLeaks»-ի բացահայտումները զուգադիպություն չեն վստահաբար, եւ «արտահոսք» կազմակերպող թի-մը որոշակի շահեր է հետապնդել:
Այդ պատճառով էլ Աստանայի գագաթնաժողովն ընթացավ լարված մթնոլորտում, քանի որ համաշխարհային առաջնորդներին այնքան էլ հաճելի չէր քննարկումներ անցկացնել բացահայտումների ու դեմ առ դեմ պարզաբանումների մթնոլորտում:
Այդ բացահայտումներից ամենից շատ բաժին է հասել Թուրքիային: Ակնհայտ է, որ Անկարան նշանակետի տակ է եղել: ԱՄՆ պետքարտուղար Հիլա-րի Քլինթոնը նույնիսկ ներողություն էր հայտնել Թուրքիայի հետ կապված դիվանագիտական տեղեկությունների արտահոսքի համար:
Իսկ ահա Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հիացմունքով է խոսել «WikiLeaks» կայքի թիմի մասին, չնայած նրան «գիժ» որակումը կա տված այդ բացահայտումներում… Չավեսը հայտարարել է, որ կայքն ամբողջ աշխարհին ցույց տվեց ԱՄՆ-ի «իսկական դեմքը» եւ, մասնավորապես, ԱՄՆ-ի պետքարտուղ
ար Հ. Քլինթոնի դեմքը:

Ու. Չավեսի խոսքով, աշխարհը տեսավ «կայսրությունն առանց պճնանքի… Տիկին, Դուք պետք է լքեք ձեր պաշտոնը: Դա նվազագույնն է, ինչ կա-րող եք անել»,- Քլինթոնին հորդորել է Չավեսը: Իսկ Հիլարի Քլինթոնի պաշտոնանկության մասին, համենայնդեպս, լուրեր են պտտվում:
Վաշինգտոնին էլ անհանգստացրել է այն հանգամանքը, որ Թուրքիան ծածուկ զենք է վաճառում Իրանին: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվամիջոցը՝ վկայակոչելով «WikiLeaks»-ի նոր հրապարակումները:
Ըստ այդմ՝ 2010թ. փետրվարի 22-ին Վաշինգտոնից Անկարա ուղարկված մի նամակում ասվում է հետեւյալը. «Թուրքական կազմակերպություն-ներն Իրանի հետ զենքի արգելված վաճառքով են զբաղվում: Այդ կազմակերպությունները կապված են քիմիական արտադրությամբ զբաղվող մի ընկերության հետ»: Ասվում է նաեւ, որ եթե վերջնականապես հաստատվի, որ նման բան կա, ապա Անկարայի համար հնարավոր հետեւանքներից մեկը կլինի այն, որ Թուրքիային այլեւս չեն վաճառվի «Patriot ve Reaper» զինատեսակներ: ԱՄՆ-ն անհանգստացած է, որ 1995թ. Թուրքիային վա-ճառած ինքնաբերաբար գործարկվող ռումբերը կուղարկվեն Իրան:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շտապել է հերքել այդ տեղեկությունը՝ պնդելով, որ թուրքական զինուժն իրանական կողմի հետ զենքի առեւտրի մեջ ներգրավված չէ:

Գոհար Վանեսյան

Անկարան անհանգիստ է

Հրապարակված գաղտնի փաստաթղթերը կարող են ազդել ոչ միայն Թուրքիա-Ադրբեջան եւ Թուրքիա-Հայաստան, այլեւ՝ Թուրքիա-Իրան, Թուր-քիա-Իսրայել, Թուրքիա-Բալկանյան երկրներ, Թուրքիա-Արեւելյան երկրներ հարաբերություններին:
Իսկ Ադրբեջանի նախագահի՝ թուրքական կառավարության եւ վարչապետի հասցեին բավականին կոշտ արտահայտությունները իրարանցում են առա-ջացրել թուրքական հանրությունում. զլմ-ներում Ալիեւի խոսքերը բնորոշվել են որպես թիկունքից հարված Թուրքիային, եւ զայրույթից մի տեսակետ է ձեւավորվում, թե «Ադրբեջանի նախագահի խոսքերի պատճառով Թուրքիան Ղարաբաղյան խնդիրը այլեւս չի դնի նախապայման»……
«Հայ-թուրքական հաջող հաշտեցումը ԼՂ-ում իրավիճակը բարելավելու եւ բաժանված Հարավային Կովկասում համագործակցությունն ընդլայ-նելու ներուժ ուներ»,- ափսոսում են եվրոպական փորձագետները, ապա մտահոգվում, որ «Հայ-թուրքական հաշտեցման փշրված հույսերը» կա-րող են Թուրքիային վտանգել, քանի որ Անկարայի ժամանակը, ըստ ամենայնի, կսպառվի 2015թ.:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 42 (173), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։